• = Պրս. թթր. ❇ puč «պարապ, դատարկ, զուր. 2. անխելք, ապուշ», որից թթր. [arabic word] pučlək «դատարկութիւն», ❇ [arabic word] pué étmek «ոչնչացնել», փոխառութեամբ՝ քրդ. puc «դատարկ», փուն պու «փճացաւ, ոչըն-չացաւ» Յայտ. ժը. 16 (Չմաքօ աւ գաս զէն-կինիթի լը եէք սաաթտա փուճ պու.-զի ի միում ժամու պակասեցաւ այնչափ մեծու-թիւն քո). վրաց. უუჭა փուճա կամ უუჭი փունի «պարապ (մարդ), դատարկ (ըն-կոյզ)», φუჭება փուճեբա «վատնել, ծախսել, փճացնել, ոչնչացնել», დაუუჭვა դափունվա «փճացնել, ապականել»։-Աճ.
• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։
• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։
• «կնդրուկի ծառ» Ովս. ժդ. 6. Միս. ի. (Բազմ. 1911, 261բ), որ և լիբան Կո։ 4։ (Զի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և թ'կմուգս փագտէ). լիբանան Վրք. և վկ. Բ 120։
• «կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։
• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։
• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։
• ԳՒՌ.-Ամէն տեղ կորել է՝ տեղի տալով ով ձևին. պահում է միայն Ղրբ. հո՞ւ «ով» (ճիշտ նոյն է անգլ. who հոմանիշի հետ), որի նա-խաձայն հ շունչը հնխ. k*-ի մնացորդն է, ճիշտ ինչպէս գրաբարի մէջ հի՜մ փխ. ի՞մ։-Կայ նաև Ննխ. (գիւղերում) վօ* ձևով, միայն վօ՞ գինա «ո՞վ գիտնայ, ո՞վ գիտէ, չգիտեմ» դարձուածի մէջ։ Ալշ. Մշ. ո՞վ ձևն էլ կորց-րած՝ ունին միայն Մշ. վո՞ր, Ալշ. տ՞ր։-Սվեդ. յէօ՜ «ո՞ւր»։
• «տէ՛ր իմ, վարդապե՛տ իմ» Մրկ. ժ 51. Յհ. ի. 16 ևն. գրուած է նաև ռառունի Յհ. ի. 16. Մագ. Շար. ժմ. րարուն Շնորհ. Գնձ. Նար, որից րաբունապետ ժմ. (հրաբունապետ՝ Շողակաթ, էջ 33), րաբու-նական Օրբել. Շար. Տաղ. րաբունարան Օր-բել, հրտր. Էմինի, էջ 82. րաբունել Գնձ. Տաղ. Սիսիան. ևն։
• = Հր. [hebrew word] rabbōnī, ribbōni «տէ՞ր իմ» բառից. նոյնը նաև ասոր. [arabic word] rabūnī «ռաբբունի, ուսուցիչ». մեր բառը փոխա-ռեալ է յն. ῥαββουνί (որ և ῥαββονι) ձևի միջնորդութեամբ։ Բուն ծագումը տե՛ս ռաբ-բի։-Հիւբշ. 376։