Your research : 2 Results for մորեխ

Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• «մի տեսակ մանը մորեխ, խառնիճ, ջորեակ» Ղևտ. ժա. 22. ուրիշ վկա-յութիւն չկայ։

• = Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Երեր (ի)

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

• = Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։


Definitions containing the research մորեխ : 3 Results

Կոռ

s.

villein or duty service.

• ԳՒՌ.-Երև. Ղրբ. կօռ, որից մորեխակոռ «մորեխները ոչնչացնելու ձրի պարտադիր աշխատանք», կոռւոր «կոռի վրայ աշխա-տող»։


Նեպակ

cf. Նեպուկ.

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Տարմ (ից)

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

• , ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

• ԳՒՌ.-Ագլ. տօրմ, Բ. դամր «մի տեսակ թռչուն»։-Ըստ Դիւան, հտ. ժ, ծանօթ. 2 Տփ. տարբ՝ Մասիսի մորեխասպան թռչունն է, որով ո՛չ միայն տարբ միանում է տարմ ձևին, այլ և ցոյց է տալիս, որ՝