Your research : 494 Results for մ

Entries' title containing մ : 10000 Results

Ապտակակոծ առնեմ

sv.

cf. Ապտակալից առնեմ.


Ապտակեմ, եցի

va.

to box, to slap, to cuff.


Ապրդում, դմով

s.

cf. Ապրիշում.


Ապրեցուցանեմ, ուցի

va.

to deliver, to set at liberty;
to save, to preserve.


Մերկիմաստակք

cf. Մերկիմաստասէրք.


Մերկիմաստասէրք

s.

gymnosophists (a sect of Indian philosophers who went naked, living in woods and feeding on herbs).


Մերկոտն

adj.

bare-footed.


Մերկութիւն, ութեան

s.

nakedness;
the naked part.


Մերկուց, ի —

adv.

naked, bare, quite naked, nakedly.


Մերձ

adj. prep. adv.

adj. prep. near, nigh, next, close to, contiguous;
about, nearly;
— ընդ —, very near, soon, in a short time;
— ի վենետիկ, near Venice;
— է ի մեզ, it is near or quite close to us;
— առ միմեանս, together, one with another, side by side;
— լինել, to be near, ready at hand;
to be on the verge or brink of, at the point of;
— լինել ի մահ, to be at the point of death;
— ի վախճան լինել, to be drawing to a close;
to be approaching one's end;
— բազմիլ, to sit near;
— դնել, to propose;
to confront, to compare.


Մերձազաւակ

adj.

related, consanguineous.


Մերձակայ, ից

adj.

near, nigh to, neighbouring, bordering on, adjacent;
present;
coming, next;
imminent.


Մերձակէտ արեգական

sn.

perihelion;
— երկրի, perigee.


Մերձաւոր, աց

adj. s.

near, nigh, next;
neighbouring, bordering on, adjacent, contiguous;
approximate;
akin, consanguineous;
neighbour, friend, acquaintance;
relation;
— ազգական, near relation.


Մերձաւորապէս

adv.

approximately, approximatively.


Մերձաւորարար, աց

cf. Մերձաւորիչ.


Մերձաւորեմ, եցի

va.

cf. Մերձաւորեցուցանեմ.


Մերձաւորեցուցանեմ, ուցի

va.

to approach, to draw or bring near;
to hold, take, possess, inherit or appropriate any thing in right of relationship.


Մերձաւորիմ, եցայ

vn.

to approach, to go or come near, or towards, to go closer to;
to be allied, related by marriage, to intermarry with, to marry into.


Մերձաւորիչ, չի, չաց

s.

near relation.


Մերձաւորութիւն, ութեան

s.

proximity, neighbourhood, contiguity;
approximation;
familiarity;
affinity, alliance by marriage;
relationship, kindred;
copulation.


Մերձենամ, եցայ

vn.

to approach, to accost, to draw near;
to touch;
to keep company with, to join, to be united;
to know, to have carnal connection with.


Մերձեցումն, ման

s.

approaching, approachment.


Մերձեցուցանեմ, ուցի

va.

to approach, to draw near, to advance towards;
to apply, to appropriate.


Մերձիմ

vn.

cf. Մերձենամ.


Մերձումն, ման

s.

approach, access, admission.


Մերոյին

cf. Մերոյն.


Մերոյն

adj.

our.


Մերովի

adv.

voluntarily, freely, willingly.


Մերովին իսկ ականջօք

sn.

with our own ears.


Մերովսանն

adv.

to the utmost of our power, as far as depends on us, our best.


Մերունակ

adj.

our;
cf. Մերակերպ.


Մերուշան

s. bot.

s. bot. marigold.

• «մի տեսակ ծաղիկ» Երզն. քեր. ուրիշ վկայութիւն չու-նինք. երկու ձևերից մին կամ միւսը սխալ գրչութիւն. Ադոնցի հրատարակութեան մէջ, Համամ. քեր. էջ 258 կայ միայն մերուշան ձևը։


Մերօրէն

adv.

like us, after our manner.


Մեցամէս

cf. Մեցոտ.


Մեցոտ

adj.

worm-eaten, rotten, carious, putrid.


Մեցոտիմ, եցայ

vn.

to become worm-eaten, rotten, to rot, to putrefy, to be corrupted, spoilt.


Մեք, մեր, մեզ

pron.

we;
us;
— ինքնին, — մեզէն, ourselves;
զի՛նչ — ողորմելիքս, what poor creatures we are!.

• «մենք» (սեռ. մեր, ո հլ. տր. մեզ, հյց. զմեզ, բց. ի մէնջ, գրծ. մեօք), բոլորն էլ հին և ընտիր. ածանցման մէջ մտնում է մեր ձևով. ինչ. մերազգեայ Եւս. քր. մեր-ազնեայ Խոր. մերախոհ Երզն. քեր. մերովի Վրք. հց. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mes ձևից։ Յոգ-նակի ա դէմքի դերանուան համար հնխ. երկու ձև ունէր. wes և mes. առաջինից են ծագում սանս. vay-ám, զնդ. vaem, գոթ. weis, հբգ. wir, իսկ երկրորդից՝ հյ. մեք, լիթ. և լեթթ. mēs, հպրուս. mes, հսլ. my (նմանողութեամբ vy «դուք» բառի), յն. լեսբ. ὰμ-μες, դոր. *āμτς (որոնցից հետևում է յն. *άομeς)։ -Հիւբշ. 474

• Klaproth, Asia polygl. 106 հսլ. mу. սիրյ. և վոտյ. mi, պերմ. mjas ձևերի հետ։ Windisch. 33 մեօք կցում է սանս. asmābhis ձևին։ Boрp, Gram. comp. 2, 276 asma ձևի smā մասն է, իբր պրս. mā։ Հնդևրոպական զանազան ձե-ւերի հետ են համեմատում Bottich. Muller ևն։ Հիւբշ. Arm. Stud. 42 չի պատկանում յն. ήμεῖς=ἄμμες, սանս. a-sma-<*m-sm?) ձևերին, այլ սանս-զնդ. ma-, յն. μέ, լտ. me ևն։ Տէրվ. Նախալ. էջ 121 հնխ. ma ձևի տակ, իբր ն, μέ, ἐμε, լտ. me են։ Meillet MSI. 8. 161 հյ. մեք, լիթ. mḗs, պրակր. mo դնում է հնխ. mes ձևից (աւելի ընդար-ձակ տե՛ս MSL 23, 141 շար.)։-Հիւնք. իբրև միւք (մի «մէկ» բառի յոգնակին)։ Bugge, Lуk. Stud. 2. 105 և 106 մեք,

մեր=լիկ. mire «սեպհական, բնիկ» և ma «մեր», որոնցից առաջինը մերժում է ինքը անդ, 2, 113։ Մառ, Яз. и Лит. I. 245 վրաց. მე մե «ինձ», չուվաշ. ebé «ես», ebīr «մենք»։ Autran. Sumér. et ind. էջ 107 սումեր. -meš «մենք» ձևի հետ։ Պատահական է հունգ. mink «մենք», ինչպէս և հունգ. tik' «դուք». որ Karst, Gesch. d. Arm. Phil. էջ 11 ցեղակցական է համարում։

• ԳՒՌ.-Հմշ. Շմ. մէք, Մղր. մէք՝, Ագլ. միք, Ալշ. Հճ. Մշ. Նբ. Ջղ. մենք, Սլմ. Վն. մենք, Ակն. Ասլ. Ախց. Երև. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. մէնք, Զթ. Մրշ. Սչ. Սվեդ. Տիգ. Տփ. մինք, Մրղ. Անտ. Մկ. մինք՝, Մշ. մընք, Ղրբ. մունք։

• ՓՈԽ.-Բոշայ. մէր «մեր», մերավոնց «մեր» (տե՛ս Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ. էջ 63 և Finck, Die spr. ϑ. Arm. Zigeuner, ЗАн 1907, 117)։


Մեքենաբան

cf. Մեքենագէտ.


Մեքենագէտ

s.

mechanician.


Մեքենագիտութիւն, ութեան

s.

mechanics.


Մեքենագործ, աց

s. adj.

machinist;
mechanician;
artful, masterly;
very well made or done.


Մեքենագործութիւն, ութեան

s.

machinery, engine-making.


Մեքենական, ի, աց

adj.

machinal;
mechanical;
— կազմութիւն, mechanism;
— ձի, horse-power.


Մեքենականութիւն, ութեան

s.

mechanics.


Մեքենայ, ից

s. fig.

machine, engine;
machination, cabal, plot, device, intrigue;
բազմահնար —ք, sly, crafty dealings, intrigues, machinations;
—ս հառնել, cf. Մեքենայեմ;
— երկանիւ, վեցանիւ կամ ութանիւ, two-wheeled, six-wheeled or eight-wheeled machine;
շոգեշարժ —, steam-engine;
տեղափոխ —, locomotive engine;
— պարզ կամ կրկին արդասեօք, single or double-acting engine;
— ջրեղէն սիւնակաւ, water-pressure engine;
— վերամբարձ, jack, lifting-jack or screw-jack;
— ցցահար, steam pile-driving engine;
— օդահան, air-pump, pneumatic engine;
գործարան —ի, engine-building;
լուծել, քակել զ—, to take an engine to pieces, to dismount;
յարդարել, կազմել զ—, to fit or put an engine together again, to mount;
ի գործ արկանել զ—, to work an engine.


Մեքենայաբար

adv.

mechanically.


Մեքենայարդար

s.

engine-fitter.


Մեքենայաւոր

cf. Մեքենաւոր.


Մեքենայեմ, եցի

va.

to contrive, to form, to project;
to machinate, to plan, to plot, to intrigue, to cabal.


Definitions containing the research մ : 3310 Results

Թեպեկ

s.

monkey, ape.

• «կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։

• ՆՀԲ թոբէկ մեկնում է «գուցէ կատու կամ ընտանի նապաստակ ևն, որպէս և իտալ. toppo է մուկն»։-ԱԲ թոբեկ մեկ-նում է «թերևս թեպեկ», որ է «մի տե-սակ կապիկ»։-Կայ նաև թրք. և արևել թրք. [arabic word] šebek, որ Աբիկեան բառա-րանը (Պօլիս, 1892) մեկնում է «երկայ-նատտուն կապիկ», իսկ Будaговъ II,


Թեռ

s.

woollen thread.

• «չուխայէ կամ բրդէ թել». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ (իբր գաւառական բառ) և ԱԲ. նոյնը թեռն «նուաստ թել» Բառ. երեմ. է 118, որից ասեղնաթեռնաւոր «թեռով կա-րած» ԱԲ։

• Pictet II 175 պրս. tir, itra «թել» բառի հետ։ Müller WZKM 5(1891), 186 թել ռառի հետ միասին կցում է պրս. ❇ tār «առէջ. 2. մետաքսեայ թել. 3. նուագարանի լար», և սանս. tantra «թել» բառերին. բայց սրանք ձևով յար-մար չեն մեր բառին։ Karolides, Γλωσσ. συγϰ». էջ 99 կցում է կապակովկ τερέζι «առէջ» բառին. (սակայն այս էլ թրք. [arabic word] tiriz ձևից լինելով՝ չունի կապակցութիւն մեր բառի հետ)։

• ԳՒՌ. Զթ. Հմշ. թէռ, Խրբ. թmռ «բրդէ թել». նոյնպէս է նաև Հճ. Չն. Սեբ. Տ. Տր. Մրշ. այլուր, ինչպէս Ալշ. Սլմ. թեռ, Ոզմ. Վն. թեռ, Երև. Կր. թէռ «պարկ, չուվալ». այս նշանակութեամբ գիտեն նաև Ապ. Մկ. և քրդ. t'er'։


Թերափ

s.

household gods, the penates.

• «տան մէջ պահե-լու կուռք» ՍԳր. -սխալմամբ մեկնուած է հետևեալ ձևերով. «Թերափն տօն է... կարծե-ցեալ տօնդ ուրախութեան, զոր թերափն կո-չեն» Կիւրղ. թգ. «Թերափն է բոլորակ հան-դերձ ծածկոյթ տապանակին. և զայս գործի հմայութեան առնէին և քաւութիւն թարգմա-նի. այլ և թերափն՝ իղձք ասէ և թերափիմք տօնահմայք» Տաթև. հարց. էջ 425. «Թերափ, փրկեալ կամ իղձ. ըստ եբրայեցւոց գործ *ի նմայից. (սրանից էլ յառաջացել է թերաթ «գործի» անգոյ բառը, որ տե՛ս վերըյ. և ծածկիչ հանդերձ տապանակին. կամ տիպ. կամ կուռ. կամ բժկութիւն.-թերափիմս. տո-նահմայս. -թերափիս. տօնատեղի. -թերափ. հաճութիւն.-տէրաֆիմ. բագին». Բառ. ե-րեմ. էջ 118 և 310։

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ.


Թերիակէ

cf. Թիւրակէ.

• «դեղթափ» Եզն. այս ուղղա-գոյն ձևի դէմ կան նաև թիրակէ (ըստ ՆՀԲ թերակէ) Յճխ. էջ 29. թիւրակէ Բուզ. ե. իղ. Կանոն. Նար. մծր. 449. Երզն. մտթ. 307. Վրդն. ծն. թրակէ Պտմ. ներս. 23. թրակէս Վստկ. 8, 131. թրեակէսի Վստկ. 131. թու-րիախ Վստկ. էջ 8. թրիախ Յայսմ. մրտ. 22 թրհաղ Տաթև. ձմ. ճժդ (երիցս)։

• = Յն. ϑηριαϰή «անդեղայ, դեղթափ», որ ձառում է ϑηρίον «գազան» բառից և նշանա-կում է բուն «գազանական». -յոյնից փոխա-ռեալ են լտ. theriaca, հֆրանս. triacle, ֆրանս. thériaque, գերմ. Theriak, սպան, atriaca, լեհ. tyrjaka, ռուս. тepiáкъ, ասոր. [arabic word] ︎ teryaqē, պրս. թրք. [arabic word] tiryāk, արաբ. [arabic word] tiryāq ևն։ Պրս. բառը երկու իմաստով է. առաջին իմաստն է «մի տեսակ դեղթափ, որ կազմւում է ծովային սոխի, զմուռսի, կինամոնի, քրքումի, ափիոնի, մեղ-րի, գինիի, բևեկնի և իժի մսի խառնուրդով» (Будaговъ I, 353). սրա համար է որ Եզնիկ, էջ 63 գրում է. «Ջի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հա-սուցեալ և անդէն բուժէ»։-Երկրորդ իմաս-տըն է «ափիոն». այս իմաստով և այս ձևից են մեր էլ յետնադարեան ձևերը։-Հիւբշ 350։

• Ուրեղ մեկնեց նախ ՆՀԲ։


Ընդել, ի, ից

adj.

familiar, domestic, tame, easy, mild, tractable, approachable.

• ՆՀԲ ընդ այլում վարժ։ Հինք. 271 ըն-թեռնուլ բայից, իսկ էջ 240 ընդելուզա-նել բայից։


Ընդիկտիոն, ի

s.

indiction;
շրջան —ի, cycle of -.

• (սեռ. -ի.-ՆՀԲ դնում է ի և ի-ա հլ. սակայն առանց վկայութեան) «15 աարիների մի շրջան» (այս թուականութիւնը սկսում է 313 թուից՝ Մեծն Կոստանդիանոսի Խաչի երևումից և գործածական է մինչև այ-սօր՝ Պապական կոնդակներում.) Տոմար. Աասն. էջ 69. Շնորհ. թղթ. Վանակ. հց. (Լաստ. ժը. տպ. 1844, էջ 80 ունի դիքտիոն միւսների մէջ գտնում ենք նաև ընդիքտիոն, ինդիկտիոն, ինդիքտիոն ձեւերը)։

• = Յն. ὶνδιϰτιών, որ փոխառեալ է նոյն-պէս լտ. indictio բառից. այս բառը նշանա-կում է բուն «ցուցում» և ծագում է լտ. indi-cere «ցոյց տալ, նշանակել» բայից. լատին բառից փոխառեալ են նաև ֆրանս. indic-tion. գերմ. Indiction, ռուս. индиктъ, վրց. რნდიკტიონი ինդիկտիոնի, բոլորն էլ նոյն նշանակությամբ։-Հիւբշ. 518։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Ընդոծին, ծնի, ծնաց

s. adj.

s. adj. born in the house of, one's master, domestic, servant;
—ք, family;
cf. Ընդաբոյս.

Մառ, Гpaм. др. aрм. aз. 108 հա-մարում է *տնոծին ձևից շրջուած, իբր թրգմ. յն. οἰϰογενὴς բառից։


Զածած

adj.

small, mean.

• ՀՀԲ աւելացնում է նաև «զաւակ, ծը-նունդ, փոքրիկ մանուկ, տղայ» նշանա-կութիւնները, որ սխալ է։-ՆՀԲ լծ. ա-զազուն։ Հիւնք. զաւակ բառից։


Զանապ

s. ast.

s. ast. dragon's tail.

• «Վիշապ համաստեղութեան պո-չը» Վրդն. սղ. ճգ. էջ 344 և պտմ. տպ. Վե-նետ. էջ 137, հրտր. Էմինի, էջ 180։

• -Առար. [arabic word] δanab կամ zanab «ագի, պոչ», որից δanab-i-tinnīn «Վիշապ հա-մաստեղութեան պոչր». ըստ այսմ վերի բա-ռը նոր տառադարձութեամբ է։-Հիւբշ. 264։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւբշ, ZDMG, 35 (1881), 659։


Զանգակ, աց

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։

• = Պհլ. *zang ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] ︎ zang,) [arabic word] ︎ zangala, zangula, [arabic word] zangul, [arabic word] zangūla, [arabic word] zangulāla «զանգակ, բո-ժոժ, փոքր զանգակ». սրանցից փոխառեալ ևն նաև ասոր. ❇ zaggā «զանգակ», [syriac word] . zangā «հնչիւն», քրդ. zenk, zengil, zangei, zangil «բոժոժ», zengeluk «կոկորդ, կոկոր-դի ոսկոր» (հմմտ. վերը զանկիկ «մակալե-զու»), ուտ. զmնգ, օսս. žangarak մռառ ზანგალაკი զանգալակի «բոժոժ» ևն։-Հիւբշ. 149։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, Bö̈tticь [other alphabet] 1850. 354 սանս. camkha։ Նոյն, Arica, 75, 235 պրս. zang։ Lag Urgesch. 980 պրս. zangula։ Նոյն, Le-sam. Abhd. 41 պրս. zang, žang, zan-gula, ասոր. zag ևն։ Patrubány, ՀԱ, 1908, 342 զ նախդիրով անկանիլ բայից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. զանկ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. զանգ, Գոր. Շմ. Ռ. Տիգ. զանգ, Մրղ, զանգ՝, Ագլ. Տփ. զա՛նգակ, Սչ. զանգագ՝, Պլ. զանքագ, Ղրբ. զm՛նգ'ակ' զmնգ', Սլմ. զանգ'mկ։, Մկ. Ոզմ. Վն. զmնկակ, Հմշ. զօն-գագ։-Գործածւում է զանգաք նաև իբր ած. «քաղցրահնչիւն» նշանակութեամբ (ինչ, զանգակ ձայն. զանգակ աղբիւր). Երև. կայ զանգակ ծաղիկը (ըստ Պռօշեան, Սկիզրն երկանց, էջ 53)։-Նոր բառեր են զանգաթել, զանգաձայն։-Նոր փոխառութիւն է զանգու-լակ (Ղրբ. զնգօ՛լակ), իբր պրս. zangulak «բոժոժ»։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

• «ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։

• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։

• Որովհետև բառը հայցական հոլով է, ուստի ՆՀԲ դնում է զառքաշ կամ առ-քաշ. իբր թէ առ նախդիրով կազմուած՝ քաշել բայից. յիշում է նաև պրս. zer «ոսկի»։ Բայց հանդերձ գոյականը ա-ռաջ դրուելուց յայտնի է որ զ նախդիր չէ. բացի սրանից, պրս. և վրաց. ձևերը կասկած չեն թողնում, որ բառի բուն ձևն է զառքաշ, որի մօտ դրուած «առ ստորոտովք, ի վերջաւորս» բառերն էլ այնպես լաւ յարմարում են յիշեալ «ա-սեղնագործ» իմաստին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 658։


Զատ

adj. adv. prep.

isolated, separate;
apart, aside;
except;
— ի —, different, various;
diversely.

• = Կազմուած է զ նախդիրով՝ հատ արմա-տից։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Հիւնք. զօդ բառից է հանում։ Թիրեաքեան, Կարնա-մակ, ծան. 31 պհլ. ջատթար «անջատ». ձևից. իսկ Արիահայ բռ. 158 պրս. [syriac word] ︎ ǰuda «զատ» բառից. վերջապէս՝ անդ, էջ 233 հատանել բայից։

• ԳՒՌ.-Սլմ. Վն. զատ «հեռու», Ոզմ. զատ «հեռու», զատիլ «զատել», Մկ. զատն «հե-ռու», Մրղ. զmտէլ, Պլ. Ռ. Սեբ. զադ, զադէլ, Խրբ. Տիգ. զmդ, Ասլ. զադ, զա*, զադէ՝լ, Զթ. իզօդ, իզոդ, իզադիլ, Հճ. զօդ, իզօդ։ Նոր բա-հեր են՝ զատանց, զատամանց, զատու, զա-տուց, զատանալ, զատացնել, սատնեզատ, զատուիլ, զատտուն։-Բառս շատերի մօտ կորած է՝ փոխարէն գործածուելով ջոկ (Երև. Ախց.), դուրս (Սչ.)։


Զարօշ, ի

s. bot.

s. bot. germander.

• (գրուած նաև զարոշ) «լերդախոտ կոչուած բոյսը. teucrium, chamedrys» Բժշ. Գառիան. (ըստ ՀԲուս. § 704 և § 906. Տիրա-ցուեան, Contributo, § 468 և § 470). կոչ-ւում է նաև կենարար, գետնի կաղնի, տճկ. գըսսուճըգ մահմուտ, ֆրանս. germandrče (Նորայր, Բառ. ֆրանս. էջ 597 ա)։-Ուրիշ է գւռ. զարոշ «մի տեսակ թռչուն»։


Զաւակ, աց

s.

child, son, blood, infant;
descendants, descent, generation, posterity.

• . ի-ա հլ. «որդի, ծնունդ, ցեղ, սե-րունդ» ՍԳր. (հնագոյն իմաստն էր «սերունդ, ցեղ՝ առանց սեռի խտրութեան. բայց յետոյ, սահմանափակուեց առաջին սերունդի հա-մար՝ նոյնպէս առանց սեռի խտրութեան, ինչպէս ցոյց է տալիս գւռ. զաւակատուն «արգանդ» բառը. հմմտ. Մալխասեան, Մշակ 1913. Ջ 103), որից՝ զաւակաբար Փարպ., զաւակագործել Փիլ. լին., անզաւակ ՍԳր. Եփր. ծն., անզաւակել, անզաւակեցուցանել ՍԳր., անզաւակութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եփր. Եբր., բարեզաւակութիւն Փիլ. ել., շահազա-ւակ Ագաթ. բազմազաւակ Գէ. ես. Նար. գնձ. եկեղ., մերձազաւակ «տոհմակից, ազ-գակից» Փիլ. Խոր., նոյնազաւակ Խոր.։

• Klaproth. Asia polygl. 102 աֆղան. suai, օսս. sewellom։ Müller, SWAW 38. 580 սանս. yava, պրս. jay. յն. čέa «գարի, ցորեն» բառերի հետ։ Pictet, 2, 361 սանս. sava. sūnu, յն. υίος «որդի»։ lusti, Zendsp. 117 զնդ. ǰu «ապրիլ», աֆղան. zavāk «կեանք»։ Lag. Arm. Stud. § 766 յիշում է հյ. ճաւակ բառը։ Boрp, Gram. comp. 1, 14 սանս. çāva-ka «ձագ», çvi «աճիլ» արմատից։ Տէր-

• վիշ. Altarm. 53-55, Նախալ. 100 լա-ւելուլ, յաւէտ, լուծ, լոկ ևն ևն ձևերի հետ՝ հնխ. vu. yug արմատից։ Մառ-ЗВО, 5, 319 զնդ. zaϑwa ձևի հետ՝ իբր *զահւակ։ Հիւնք. յն. σπερμα «սերմ, սե-րունդ» բառից։ Jensen, ZDMG, 48, 458 և Hitt. u. Arm. 94 հաթ. spai, spa, sw swi =zapai ևն։ Patrubány, SA, 1, 210 պրս. *zava-ka ձևից. հմմտ. սանս. hava-na «զոհ», զնդ. zao-tar «քահա-նաւ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 351 վրաց. զվեվա «ծնիլ»։

• ԳՒՌ.-Ագլ. Մշ. Շմ. Ջղ. Կր. Տփ. զավակ, Սչ. զաւագ, Ալշ. Երև. Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. զավագ, Ասլ. զավագ, զավայ, Մկ. զmվակ, Սլմ. զmվmկ', Ոզմ. զmվmկ, Մրղ. զmվmկ։, զmվmյ, Տիգ. զmվmգ, Զթ. զավօգ, զավոգ, Հճ. զավօգ-նոր բառ է զաւակատուն «ար-գանդ»։


Զեն

cf. Զոհ.

• «զոհ». մէկ անգամ ունի Մծբ. 27 ըստ մէկ ձեռագրի (որ Վարդանեան, ՀԱ, 1914, 124 ասորի բնագրի և միւս հայ ձեռագրերի համեմատ ուղղում է եզն), որից՝ զենուլ «ա-նասունը կտրել, մորթել, զոհել» ՍԳր., զե-նումն Ղևտ. ժե. 5. Սղ. խգ. 22, զենլի «մա-տաղացու» ՍԳր., զենագործութիւն Փիլ. ի-մաստն., զենածոյ Կանոն., զենարան Խոր. Փիլ. բագն., զենել Անան. յհ. մկ. Վրք. հց., անզեն Փիլ. ել., անզենլի Ածաբ. ծն., գառ-նազեն Անյ. բրձր. Թէոդ. խչ., մարդազեն Ոսկ. եփես., մշտազեն ԱԲ, հայզեն «հայա-մորթ» Տաթև. տճկ.։

• = Փոխառեալ է իրան. *zуān կամ *ziyān հոմանիշ մի ձևից, որ չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. ož yān «զոհ» (Gauthiot, Gram. sogd. էջ 72). հմմտ. զնդ. zуāna=պհլ. ziyān>հյ. զեան «վնաս», գւռ. և բարդութեանց մէջ՝ զեն-. ինչ. զենարար ևն։-Աճ.

• ՆՀԲ (պատրուճակ բառի տակ) լծ. եբր. ծօն և հյ. ձօն։ Böttich. ZDMG, 1850, 354 սանս. han, պրս. zadan «մոր-թել, զարնել, զենուլ»։ Lag. Urgesch. 446, Müller, SWAW, 42, 253 և 48, 425, lusti, Zendsp. 114 սանս. han, զնդ. zan, jan, պրս. zadan։ Bopp, Gram. comp. III, 106 սանս. hánmi։ Տէրվ. Նախալ. 80 գան, գանել, զատիկ, սանս. han, հպրս. jan, պրս. zan, zadan ձևե-րի հետ՝ հնխ. ghan արմատից։ Canini, Et. étym. 91 յն. δόνω։ Հիւբշ. Arm-Stud. 30 անյարմար է գտնում թէ՛ իռա-նեան փոխառութիւն և թէ՛ բնիկ հայ համարելու, իսկ Arm. Gram. 446 ուղ-

• ղակի մերժում է համեմատել նախորդ-ների հետ, որովհետև հնխ. g2hen-չէր կարող տալ հյ. զեն, մանաւանդ որ ռըն-գականի մօտ e դառնում է ի. ըստ օրինի g2hen-պիտի լիներ հյ. *գին, ինչպէս որ նոյն արմատի g*hn-ձայնդարձից ունինք հյ. գան։ Հիւնք. պրս. zadan, zan։ Pe dersen, Հայ. դր. լեզ. 130 հենուլ «հիւ-սել» ձևին է կցում՝ իբրև զ մասնիկով։

• ԳՒՌ.-Զթ. զէնիլ, Վն. զինել, Մկ. Ոզմ. զէնիլ «մորթել» (Ոզմ. միայն ծածկալեզուի մէջ), Սվ. զէնլիք «մորթուած եզան կամ կո-վի միս՝ որով ապուխտ են շինում».-Խրբ. կայ զէնիլ «զարնել», որ թուի թե զենուլ և զարնել բառերի միացումից է յառաջացած։


Զենակար

adj.

hurtful, pernicious.

• = Պհլ. ziyānkār, պրս. [arabic word] ziyānkār «վնասակար». կազմուած ziyān «վնաս» և kār «գործող, անող» բառերից։-Հիւբշ. 150։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Զերդ

cf. Զերթ.

• , ՉԵՐԹ տե՛ս Զիմ


Զիգն

s.

hammer-headed shark.

• «մի տեսակ ձուկ» ԱԲ, «սեղակաց դասէն աճառուտ ձկանց սեռ, վագերաձկանց և շանաձկանց շատ մօտ, որուն գլուխը մուր-ճի ձև ունի. ֆրանս. marteau» ԳԲ. նոյնը նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 787 բ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վեցօր. էջ 153 «Որ անուանեալ կոչի քսիփիէ, պրիոնէ և շնջրիք և կեփաղք և զիգն իցեն ահագինքն և ահարկուքն» (ձեռ. զի դնիցեն)։


Զիլ

s. mus.

s. mus. first string;
treble voice, soprano.

• «շատ բարձր ձայն, dessus, Discant» Երզն. քեր. Ոսկիփ. ասւում էր նաև *զիր, որի փոխարէն գրուած է ժիր Լծ. սահմ. 274 (վը-ևայութիւնը տե՛ս բանդ)։

• = Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։

• ՆՀԲ համարում է «բառ այլազգական»։ Հիւբշ. ZDMG, 36, 129 և 46, 259 դնում է նոր պարսկերէնից։ Kraelitz-Grei-fenhorst, ՀԱ, 1911, էջ 262 հայ բառը ըստ Հիւբշ. պարսկերէնից փոխառեալ դնելուց յետոյ, հայերէնից փոխառեալ է դնում թրք. zil «ծնծղայ»։ (Բայց հայե-րէնի մէջ չկայ այսպիսի նշանակութիւն)։

• ԳՒՌ.-Սովորական է զիլ ձևը՝ վերի նշա-մաստ է զիլ «ամուր, պինդ, կուշտ» Երև. ըստ Ամատ. Հաւոզ բառ ու բան, էջ 187։


Զինահար

adj.

struck by love, or sadness.

• . գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։

• = Պրս. [arabic word] zinhār «անձնատուր լինելը. 2. ուխտ և դաշինք. 3. ահ և երկիւղ. 4. գան-գատ. 5. զգուշութիւն, զգո՛յշ եղիր. 6. ափ-ծոս, աւա՛ղ». նոյնը պհլ. ❇ zinhar (ծագման մասին տե՛ս Horn, § 527)։ Ծագում է եռան. *zǰvan-hār <*ǰīvana-hara «կեան-քի պահպանութիւն» ձևից (Nyberg, Hilfsb. 2. 256)։ Իրանեանից է փոխառեալ նաև վրաց. (ու բացասականով) უზენაარო ուզե-նաարո «անողորմ, անգութ»։ -Աճ.

• ՆՀԲ և ՋԲ սխալ են հասկանում բառիս

• նշանակութիւնը և դնում են «զէնքով վի-րաւորուած»։ ԱԲ ուղղելով սխալը՝ մեկ-նում է «ողորմէ՛, խնայէ՛», իբր «բառ ալբա. »։


Թօշ

adj.

broad, wide (coat, boot).

• «թոյլ, արձակ, լայն (զգեստի և կօշի-կի համար ասուած)» Մարթին, որից թօշկօ-շիկ «կօշիկը ոտքին թոյլ, լխլխ» ԱԲ։

• =Նոյն է զնդ. taoš-«ազատ, պարապ, ար-ձակ լինել» բառի հետ, որ կցւում է սանս tuččhyá «պարապ» բառին. այս իրանեան ձևի դէմ ունինք պրս. [arabic word] tih, [arabic word] tihi «պա-րապ», պհլ. tuhīk «պարապ», բելուճ. tusag «թողուած՝ լքուած լինել, հանգիլ, մարիլ», որոնք չեն կարող տալ հյ. թօշ։ Սակայն իրա-նեան բարբառների մէջ կան նաև Տ-ով ձևեր՝ համապատասխան զենդականին. այսպէս՝ վախի tōšam «արձակել, բաց թողնել», աֆ-ղան. taš «դատարկ, պարապ» և նոյն իսկ պհլ. tosēnitan ձևը (տե՛ս Bartholomae 624, Horn § 404)։ Եթէ հյ. ձևը կարդանք թոշ, կա-րող է համապատասխան իրանեան մի բար-բառից փոխառեալ լինել։-Աճ.


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

• «խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։

• -Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.

• Հին բռ. մեկնում է ժած «խծուծ». նոյնպէս է նաև Բառ. երեմ. էջ 729 (ըստ որում Ալշ. ժժան «կանեփի խծուծ»)։-Վերի «խռիւ» նշանակութիւնը և բա-ռիս հին վկայութիւնը երևան հանեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 66։ Նոյնը տես նաև Վարդանեան ՀԱ 1911, 304։ Բառիս մեկնութիւնը տուաւ նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեա-քեան, Արիահայ բռ. էջ 169։

• ԳՒՌ-Վն. ժաժ, մանաւանդ կրկնութեամբ ժաժ-ժեխ, ժար-ժեխ «խռիւ, փայտի կտոր-տանք, տերև ևն՝ կրակ վառելու համառ»։-Նոյն բառն է և ժախ-ժրախ Եւդ. «անպետ կահ-կարասիք», որ և Սեբ. «կահ-կարասիր»։ (Սկզբնական ձևն է եղել *ժաժ-ժրախ, ուր ա-ռաջին եզրի վերջաձայն ժ ազդուելով երկ, րորդ եզրի վերջաձայն խ-ից՝ դարձել է նոյն-պէս խ։-Տան կահկարասիներին անարգա-կան անուններ տալը՝ փոխադրութեան դժուա-րութիւններն ի նկատի ունենալով, անսովոր երևոյթ չէ լեզուների մէջ)։

• «խակ, տհաս». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև., ամ. 605 «Տարաժամ պտուղ ծառոյն, որ ժաժ կոչեմք, փութով թափի ի ծառոյն և անպի-տան է կերակրոյ կամ բուսանելոյ և նախա-տինք է ծառոյն»։ Նոյն բառն է որ Բառ. և. րեմ. էջ 123 մեկնում է «ժաժ, խժուկ, որ է խակ»։

• ԳՒՌ.-Ղրբ. ժեժ «խակ, տհաս (պտուղ). 2. թարմ (կաթ, ձու). 3. նորածին (մանուկ)»։


Ժախ

cf. Ժահ.

• , որից ժախուկ (գրուած նաև ժաղուկ, ժաժուկ) «մի տեսակ բոյս է, վայրի բողկ, լտ. aplos, raphanus silvestris» Բժշ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. Մշ. ժախ, Ոզմ. ժmխ «բոխի, տճկ. չաշուր». իսկ Արբ. «մո-րենի».-նո՞յն է արդեօք նաև Ղզ. ժախռ, Ղրբ. ժէխռ «որևէ լեռնային անպետք բոյս»։


Ժայռ, ից

s.

tooth, indentation;
rock;
— ի ծովու, shoal, reef, shelf, sand-bank, sunken-rock.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ապառաժ, սեպացեալ մեծ քար» Ա. թագ. ժդ. 5 (երկու անգամ). որից քարա-ժայռ Ա. թադ. ժդ. 4. Փարպ. Յհ. կթ. դժուա-րաժալռ Յհ. կթ. ժայռոտ (նոր գրականի մէջ). բառս ունեցած է նաև «ատամ» նշա-նակութիւնը, որից ժայռաւոր «ատամնաւոր» (աշտարակի համար ասուած) Խոր. գ. 59. (հալուէի համար ասուած) Վրդն. ծն. ժօռատ «ատամները թափած, տկռապլիկ» Արիստ. Արմատական բառարան-15 Անյ. (այ -օ ձայնափոխութեան համար հմմտ. ըստ Հիւբշ. IF Anz. 12, 50 հյ. հայր-հօր)։ Արմատը գրուած է նաև ժեռ, ժիռ, ի հլ. Պիտ. որից չորեքժռի Շնորհ. առ. քարտ-ժեռ Յհ. կթ. 358, 388. ժեռաւորի «մի տեսակ խունկ» Լծ. նար. ժա։-Երկու նշանակութիւն-ներից հնագոյնն է «ատամ». հմմտ. ուրիշ լե-զուներից՝ սանս. danta «ատամ», բայց նաև «լեռ», լտ. dens petrae, յն. ὸδούς πέτρας «քարաժայռ», բուն «քարատամն», արաբ. ︎ δars «ատամն. 2. կոշտ և անհարթ բլուր» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 253), ասոր. ❇ sənantā «ատամ. 2. ժայռ. 3. լեռ»։

• Klaproth. As. polygl. 100 ժայռ. =ա-րաբ. aijir, քարաժայռ=պրս. ❇ xa-ra+ պհլ. jerera ՆՀԲ յիշում է պրս. զըռս, զռուս, թրք. տիշ «ատամն»։ Հիւնք. հա-մառaաուած ապառաժ բառից։ Յակո-բեան, Բիւզանդիոն Ջ 743 հյ. սար. դար, ասոր. թուրա, արաբ. ❇ tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ժեռ-քար, Երև. Վն. Ննխ. (վերջինը Կովկասից փոխառութեամբ) ծեռ-քար, Ախց. ժառ։


Ժանգառ

s. adj.

verdigris, rust;
rusty, mildewed, blighted.

• (գրուած նաև ժանկառ) «պղին-ձի ժանգ» Գաղիան. «այս ժանգից պատրաս-տուած մի տեսակ կանաչ ներկ» Վրթ. քերթ. որից ժանգառագոյն Կղնկտ. հրտր. Էմ. էջ 172. այս բառը՝ որ ՆՀԲ չէ յիշում, ցոյց է տալիս արմատի հնութիւնը։ (Ուրիշ է ժան-«աn «ապականուած, որդնահար», որ տես ժանգ բառի տակ, իբր ժանգ+առ)։

• -Պհ։ žangār ձևից, որ կազմուած է ան-շուշտ žang «ժանգ» բառից. այս բառը աւան-դուած չէ պահլաւ գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] zangar, [arabic word] zangār «ժանգ. 2. ժանգառի ներկը», [arabic word] ǰangār «ժանգառ». սրանից են փո-խառեալ նաև թրք. ǰengsar, բելուճ. zangal, ասոր. [other alphabet] zangara, արաբ. [arabic word] zīn-ǰar, հֆրանս. zingar, ziniar, asingar, վրաց. ვანგარო ժանգարո «ժանգառ»։-Հիւբշ. 156։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ,

• Laq. Ges. Abhd. 42։ Գազանճեան, Բիւր. 1899. 312 ժանգ բառից՝ -առի մասնև-կով։ Յակոբեան, անդ՝ 599 պրս. [arabic word] ︎ žangāri «Մանի հերեսիովտապետի գիրքը. 2. Աստուած», որից էլ հյ. ժան-գառի Աստուած բացատրութիւնը։

• ԳՒՌ.-Տիգ. ժանգառ, Ախց. Մկ. Ոզմ. ժmնգ'mռ, Տփ. ժանգարա, Մշ. ժանգառի և նոր փոխառութեամբ՝ Շմ. ջmնգ'mրի, որոնք նշանակում են «ժանգառ ներկը, կապտակա-նաչ գոյնը».-երդման մէջ գործածւում է ժանգառի՝ Աստուած, իբր «կապո՛յտ եր-կինք»։-Երև. ժանգառ նշանակում է «մու-թըն ընկնելը»։-Ժանգ և ժանգառ ձևերի խառնուրդն են ներկայացնում Ննխ. ժանգռ, հլ. ժանղր, ժանղռ, ժանգռ, ժաղր, ժաղռ, ժագռ, ժաղռ «ժանգ», ժանղռօտ, ժաղռօդ «ժանգոտ», Սեբ. ժառ «ժանգ» (սակայն ժէն-գmռի «կապտականաչ»), Ռ. ժաղռ, ժառղ «ժանգ», ժանղռօդիլ, ժառղօդ-իլ «ժանգո, տիլ», Զթ. ժէնգռիւդ «ժանգոտ», ջանգռրդիլ «ժանգոտիլ», Ասլ. ժայռ «ժահր, աղտեղու-թիւն, ժանդ, ժանգառ»։


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

• . ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։

• = Պհլ. žanvar ձևից, որ աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] žanbar, [arabic word] zanbar «մի տեսակ պատգարակ, genus ferculi vel feretri» (Vullers), «զչորս փալտս ռա-ռակուսի կապեալ, զմէջ նորին հիւսեն չուա-նաւ, կամ կապեն ի նմա զմասն ինչ գորգի, այսինքն կապերտի, և կամ զմասն ինչ մոր-թոյ և այնու տանին և կրեն այսր անդը զա-ղիւս, զցեխ և զաթար» (ԳԴ). բառիս հին աոս. ձևն էր *jani-wara-=զնդ. *ǰaini-bara-(տե՛ս Հիւբշ. Pers. Stud. 123 և 182). եմաս. տի փոփոխութեան համար հմմտ. տճկ. tej-gere, որ յատուկ է թէ մարդու և թէ՛ իրեղէն-ների։-Հիւբշ. 156։

• ՀՀԲ նշանակած է արդէն ժանաւար. ժանուար ձևերը. ՆՀԲ միայն ժանու, որ սխալ է. ՋԲ ժանու, ժանուար, ժանվար, իսկ ԱԲ ժանու, ժանաւար, ժանուար. Տէրվիշ. Մասիս 1881 մայ" 8 ուղիղ է համարում ժանու ձևը և սրանից ա-ծանցուած է դնում ժանուար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Հիւբշ. ZDMG 56 (1882), 134 և յետոյ Պատկ. հրտր. Բու-ղանդի 1883, էջ 163, իբր պրս. zanbar «դահաւորակ կանանց»։ Մէնէվիշեան WZKM 3 (1889), 64 դնում է պրս.

• [arabic word] zan «կին»+վարել բառերից։ Հիւնք. ուղիղ մեկնութիւնը գիտենալով հան-դերձ՝ դնում է լտ. Juvenalis «Յոբնաղ» յատուկ անունից։


Ժլատ, ից

adj.

niggardly, stingy, mean, avaricious, sordid, covetous, tenacious, parsimonious.

• , ի հլ.? «ագահ, կծծի» Սիր. լդ. 23. Ոսկ. յհ. ա. 7. որից ժլատել Սիր. լդ. 20. Եփր. թգ. 442, 450. ժլատեալ Բուզ. ժլատու-թիւն Եզն. Մծբ. Ոսկ. յհ. բ (ստէպ). որ և դրուած՝ շլատ, շլատիլ, շլատութիւն Եփր. զղջ. և թգ. 371. Անյ. պորփ։

• ՆՀԲ լծ. հյ. զլացօղ. յն. ζηλωτής «նա-խանձայոյզ» (ծագում է čգλος արմա-տից)։ Տէրվ. Altarm. 40 և Նախալ. 79 սնս. gardh, հսլ. žlidatu, գոթ. grēdus «քաղց» ձևերի հետ՝ հնխ. gardh կամ ghardh «ցանկալ» արմատից։ Հիւնք. յն. Հηλωτής։


Ժոխ

s. bot.

s. bot. raspberry.

• «մի տեսակ բոյս է. հա-ղարջ, rubus idaeus, ֆրէնկ իւզիւմի». Բժշ. ևոչւում է նաև ժողուենի Վստկ. էջ 212 (որ է Hhamnus libanotica Bois. ըստ Տիրացուեան. Contributo § 299)։

• ԳՒՌ.-Հմշ. ժօխ «մորի պտուղը». ըստ ՆՀԲ կայ և ժոխուր «խաղող շառագոյն քան ռեաւ, խոշոր և փոքր մի երկայն հատիւք, խիտ և մեծողկոյզ». ըստ ՀԲուս. § 843 ժս-խուռ «ժոխի կամ կեռասի և ելակի նման վայրի պտուղներ».-ՆՀԲ-ի յիշածն է Խտջ, ժոխուր, որ գիտէ և Կոյլաւ, Բռ. գերմ. 1202ա՝ իբր գերմ. Kiesling «մի տեսակ խաղող».-հմմտ. նաև Արբ. ժախ «մորենի»։


Ժօռատ

adj.

toothless.

Մառ ЗВО 5, 317 արմատը ժօռ=զնդ. dantan «ատամ»։


Իդոս

s.

idea, kind, sort, form, model;
—ք, Ides.

• «ըստ հռովմէական տոմարի՝ մարտ, մայիս, յուլիս և հոկտեմբեր ամիս-ների 15-ը կամ միւս ամիսների 13-ը». Տո-մար. թղթ.

• -Յն. *εἰδος կամ *ίδος ձևից, որոնց յոգնակին է εἰδοί, ἰδοί նոյն նշ. փոխ առ-նուած է լտ. idus հոմանիշից, որից նաև ֆը-րանս. les ides, գերմ. die lden ևն։-Հիւբշ. 350.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Իժ, ից

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

• , ի հլ. «մի տեսակ վտանգաւոր օձ» ՍԳր. Վեցօր. 151, 196. «իժի նման չար» Եփր. աւետ. որից իժակորիւն Վեցօր. 192. իժացեալ Ճառընտ. իժաթոյն Յհ. կթ. իժա-նոց «իժ շատ եղած տեղ» Վրդ. առ. 232. հ-ժաթուակ Շիր. իժաբարոյ, Պիտ. դրուա» է նլի իւժ՝ գ ԱԲ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ժ բնաձայ-նից։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch 779։ Նոյնը յետոյ Muller SWAW 38, 575։-Pictet KZ 6, 186 ռուս. užա «օձ»։ Նոյն, Orig. I. 499 նոյն է համարում իժ և օձ բառերը։ Հիւբշ. KZ 23, 23, 26, 29 աւելացնում է նաև լիթ. angis, լտ. anguis, յն. ὄφις, հյ. օձ։ Տէրվ. Al-tarm. 90 վերի ձևերին է կցում նաև լտ. anguis, լիթ. angis, հսլ. uži, հբգ. une և հյ. օձ. իր կարծիքով իժ գալիս է նախա-ւոր *անժ ձևից. այսպէս՝ *անժ>*ալժ> *էժ>իժ.-է ձայնը պահած է դեռ մողէզ (այն է մող-, պրս. mār «օձ». ոնռ. ma-irya «մահացու, սպանիչ» +էժ)։ Նոյն, Նախալ. 60 «օձին լծորդ է իժ... բայց աս վերջինն օտար է թերևս»։ Հիւնք. սանս. և ոնդ. ձևերից։ Bartholomae, Studien II 34 դնում է իրանական փոխառութիւն։

• ԳՒՌ.-Ալշ. իժ «թունաւոր (օձ)», Սեբ. իժ «չարասիրտ մարդ»։


Երշիկ, շկի

s.

sausage.

• «աղած, պղպեղով ու զանազան համեմներով համեմած և ոչխարի աղիքների մէջ լցրած ու չորացրած ծեծած միս. տճկ. սունուք ռուս. anмянrкay кoлGaca (որ է «հայկական երշիկ»). հնից աւանդուած չէ, բայց այս ձևով գործածական է արևմտեան գրական հայերէնի մէջ։

• = Թրք. փոխառութիւն է. հմմտ. գւռ. թրք. Կեսարիոյ՝ erisgi (Բիւր. 1898, 712), գւռ. թրք. Ատանայի՝ irišgink (Արևելք, 1888 նոյ 8-9),

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ, հտ. Բ. 1062։ ԳԻՌ.-Ննխ. Սվ. էրէշգիգ, Ատն. իրիշգինք։

• ՓՈԽ.-Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


Երջանիկ, նկաց

adj.

happy, blessed, prosperous, fortunate, lucky;
— լինել, to be happy.

• . ի-ա հլ. «բախտաւորուած» Վեցօր. ե. (թէև ՆՀԲ բառիս համար ոսկե-դարեան վկայութիւն չի տալիս, բայց ունինք մի գեղեցիկ վկայութիւն. «Փափկակեաց, բարեկեցիկ, դիւրասնունդ, երանիկ, երջա-նիկ, չարայօժար և մեղսասէր» Վեցօր. ե, տե՛ս ՆՀԲ երանիկ բառի տակ). սրանից՝ եր-ջանկանալ Երեմ. ժբ. 1, բարերջանիկ Սահմ. Խոր. Վրդ., նախերջանիկ Պիտ., գերերջանիկ Լաստ., բազմերջանիկ Յհ. իմ. երև., երջանა կաւէտ Պիտ. Զքր. կթ., երջանկայիշատակ, ապերջանիկ (նոր բառեր) ևն։

• = Ծագում է եր արմատից ջ մասնիկով, տե՛ս երանի։

• Ուղիղ մեկնեց Տէրվ. որ տե՛ս երանի բառի տակ։ Karst, Gram. Kilik. էջ 132 արմատը համարում է երջ և համեմա-տում է վերջ, կիլիկ. յերջև բառերի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է Հիւբշ. I5 Anz 12, էջ 58։ Scheftelovitz, BВ, 29, 31 սանս. rddhi «երջանկութիւն» բառին ցեղակից։


Երր

s.

cariosity, cancer, rottenness, mouldiness.

• «փտութիւն, ապականութիւն, նեխու-թիւն» Ոսկ. ես., «որդ» Յոբ. ժե. 14, իա. 26 իե. 6. նոյն նաև Եփր. վկ. արև. էջ 54 «Եւ զարիւնն ձեր, որ ներկեաւ և չոգաւ, և ոչ երրն երուաց (*)՝ որ է անկողին նորա, կարէ լուա-նալ և սրբել զսպանումնն ձեր»։ (Բառիս վրայ տե՛ս և երու)։

• ՆՀԲ եռալ բառից կամ լծ. թրք. frin «թարախ» (տե՛ս թարախ բառի տակ)։ Հիւնք. կրկնում է նոյները։ Գ. Փառնակ, Անահիտ, 1906, 233 մեզանից փոխա-ռեալ է դնում ալբան. err «մթութիւն»։


Եփենէ

s.

ossifrage.

• «մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։

• = Յն. ή φήνη «մի տեսակ արծիւ, ոսկրա-ռեկ, ոսկրակուլ, orfraie»։ Այս բառը տառա-դարձութեամբ պիտի տար հյ. փենէ, բայց թարգմանիչը սխալմամբ յօդը միասին առ-նելով՝ տառադարձրել է եփենէ։-Հիւբշ. 349։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Եփուտ

s.

ephod.

• «առանց թեզանիքի մի տեսակ կարճ վերարկու՝ որ ղևտական քահանաներն էին հագնում շապկի ու բաճ-կոնի վրայից և ուսերի վրայ՝ ճարմանդներով կապում» ՍԳր. Եւագր. 185. որ և եպուդ «սուրբ սեղանի ծածկոցը» Միխ. ասոր. էջ 546, որից եփուտաւոր «շուրջառակիր» Վկ. արև. 102 Շնորհ. Եդես. Ճառընտ.։

• = Եբր. [hebrew word] ēfōδ «եփուդ. հրեայ քա-հանաների նոյն զգեստը». հասած է մեզ յն. έφοῦδ (որ և ἐφώδ) տառադարձութեան մի-ջոցով։-Հիւբշ. 349.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Եքինէիս

s.

remora.

• «մի տեսակ փոքր ձուկ է. նա-ւակալ» Վեցօր. 153 («Ձկնիկն մի փոքրիկ՝ որ անունանեալ կոչի եքինէիս, որոյ այսպէս թարգմանի անուն իւր՝ նաւակալ). Յովհ. վնկ.։

• = Յն. ἐχενηῖς «նաւակալ. մի տեսակ ձուկ, որ իբր թէ նաւերը բռնում է»։-Հիւբշ. 349։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Եօթանասուն, ասնից

adj.

seventy;
—ք, the Septuagint.

• , ի հլ. «70» ՍԳը. Եւս. քր. գրուած է նաև եւթանասուն (որ հնագոյն ձևն է), իւթանասուն Ոսկ. ես. 317, 375, 377. 391 468, Եփր. ել. էջ 135, Թուոց 233, Օրին. 283, Ա. կոր. 79, ութանասուն «70» նշանաևաւ-թեամբ և ոչ «80» Ոսկ. ես. 283 (Աւուրք կե-նաց մերոց ութանասուն ամ և եթէ ևս զօրու-թեամբ՝ ութսուն ամ), օխթանասուն Ուխտ. Ա. էջ 16, 19, 20, որից՝ եօթանասնեկին Ծն. դ. 20. Մտթ. ժը. 22. Մծբ., եօթանասնեմի Կիւրղ. ծն., եօթանասներորդ Ջաք. ա. 12. եօթանասնամեայ, եօթանասնամեակ (նոր ռառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ. ցեղակիցներն ունին յն. ἔβδομήϰοντα լատ. septuaginta (փխ. *sen-tumaginta Walde 701), սանս. [other alphabet] sap-tati, զնդ. [syriac word] ︎ haptāiti, պրս. ❇։։ haftād, թոխար. suktánka, լիթ. septyniəs, հսլ. sedimu, գոթ. sibun tēhund, հբգ. si-bunzo ևն, որոնց զանազան ձևի կազմու-թեան վրայ տե՛ս Քերականութեան մէջ։

• Առհասարակ մեկնած են հյ. եօթն բառով կամ նաև վերի ձևերով։

• ԳՒՌ.-Մկ. յօթmնmսուն, Մշ. յօտանտ-սուն, Սչ. օխթանասուն, Երև. Շմ. Սլմ. Ջղ. Տփ. օխտանասուն, Ագլ. Գոր. օխտանա՛ո-սուն, Ղրբ. օխտընա՛սուն, ուխտընա՛սուն, Մրղ. օխտանացցուն. միւսները գործածում են թուրքերէն yetmiš ձևը։


Զազիր, զրաց

adj.

ugly, deformed, slovenly;
dirty, filthy, indecent, impure, lewd, obscene.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «զզուելի, գարշելի, վատ, գէշ, պիղծ» Ծն-խա. 19-21. Եւս. պտմ. Եփր. պհ., որիղ՝ զազրագոյն Ծն. խա. 19, զազրագործութիւն Իւագր., զազրալի Փարպ, զազրաձայն Եփր. բ. տիմ. 252, զազրանալ «զզուելի դառնալ» Ոսկ. յհ. բ. 38, «զզուիլ, գանիլ» Ագաթ. Եփր. ծն., զազրալ «գանիլ» Եփր. համաբ. 129. որ և զազրիլ Սարգ. ա. յհ. ե. էջ 694, զազրա-ցուցանել Ժող. ժ. 1. Յոբ. թ. 31. Եփր. թգ. 400, զազրատեսիլ Ոսկ. բ. կոր., զազրոտի Գ. թագ. ժա. 33, զազրութիւն Յոբ. բ. 9. ե. 5 Եփես. ե. 4 ևն։

• ՆՀԲ ցած իր։ Հիւնք. զզուիլ բառից (բայց այս բառը հին հայերենում նշա-նաևում է «հարստահարել»)։


Թին, թնոյ

s.

grape-stone.

• «խաղողի կուտ» Թուոց զ. 4. Վրդն. անդ. Անյ. վերլծ. արիստ. որից թնահատ «խաղողի մի հատիկ կուտ» Ոսկ. ա. թես. էջ 446. թնիճ «նոյն նշ.» Տիմոթ. կուզ, էջ 324, 325 (երկուսն էլ նորագիւտ. չունի ՆՀԲ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 74-76)։ Նոյն բառն է Բառ. երեմ. էջ 120 թնիշ (շ-ով1) «հատ կամ որթն որ ի հողոյ ե-լանէ»։

• Հիւնք. էջ 353 արաբ. [arabic word] tin «թուզ» բառից։ Petersson KZ 47, 281 յն. στία, στῖος «խիճ», գոթ. stains «քար», լտ. štiria «կաթիլ», յն. στίλη «կաթիլ», հսլ. tčlo «մարմին» են բառերի հետ հնխ. ti-no-ձևից։


Թիրախ

cf. Թիւրախ.

• = Պհւ. մի բարդ բառից փոխառեալ, որի առաջին մասն էր պհլ. tir (=պրս. ❇ tir, քրդ. tīr, tīrek, բելուճ. tir, զնդ. 'tiγri-) «նետ» (Horn § 406), իսկ երկրորդ մասը՝ -ախ ան-ծանօթ է։ Նոյն բառից ածանցեալ պրս. [arabic word] tarkaš «կապարճ» բառից են փոխառեալ ստ. յն. tarkasion, իտալ. turcasso մոր. tārisς ֆրանս. čarquois «կապարճ» (տե՛ս Horī, անդ)։-Աճ.

• ՀՀԲ համարում է «բառ այլազգական»։ ՋԲ դնում է պրս.։


Թիւն

cf. Թոյն.

• «մինչ ոստայն լիցի». ունի միայն Բառ. երեմ. էջ 119. ինչ լինելը յայտնի չէ։


Թիւրակ, աց

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-ի Կանոն. «Ի պիղծ դեղոց հրաժարել, ի թիւրակէ և ի թռչնոց»։

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թլիփ, թլփի

s.

hem, border;
the privy parts;
prepuce;
— ածել, to border, to hem;
to ornament, to trim, to embellish;
— ածեալ պաճուճել զանառս արտեւանանց, to tint the eye-lashes carefully.

• «օձիքի և գրպանի եզերքին՝ ամրու-թեան կամ զարդի համար կարուած երիզ» Փիլ. ել. 545. «թարթիչների տակ ծարիրով քաշուած աղեղ» Մծբ. 356 (Թլիփ ածեալ (ծարրով) պաճուճեաց զանտառս արտեւա-նանց)։ Այս վերջին օրինակից հետևցնելով Հին բռ. =Բառ. երեմ. էջ 120 գրում է «թլիփ. զարդ», որին հետևում է նաև ՀՀԲ՝ դնելով «թլիփ. զարդ կամ պաճուճանք»։ Բայց իրա-պէս թլիփ բառի բուն նշանակութիւնն է «ե-ղերք, ծայր, մանաւանդ շրջաբոլոր ծաւր». և այս իմաստից է թլփատել «անդամի ծայրը շրջաբոլոր կտրել» (ըստ հրէական և իսլա-մական ծիսի) ՍԳր. թլփատութիւն ՍԳր. (հմմտ. յն. περιτέμνν և լտ. circumcido, որոնք բուն նշանակում են «շրջահատել»)։ Յետինները սխալ ստուգաբանելով բառս՝ են-թադրել են թլփատ «ծածուկ անդամ» Մամիկ, էջ 23, 24, 25, 48, թլիփ «ծածուկ անդամ» ԱԲ կամ «ծածուկ անդամի ծայրի կաշին» (ըստ արդի հայկաբանների)։


Թլուատ

cf. Թոթով.

• «թոթով, լեզուն ծանր». իբրև մի-ջին հյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. էջ 141 ա︎ bègue բառի տակս


Թնջուկ

s. bot.

s. bot. boletus, laseras, the most beautiful of mushrooms.

• «խճճուած՝ իրար խառնուած մա-զեր». հնից աւանդուած չէ և կայ միայն ար-դի գաւառականների մէջ. բայց այս արմա-տից ունինք միջին հյ. թնջկռիլ «մազերը ի-բար խառնուիլ» Վստկ. 146 «Զմանր մազմը-սուկսն՝ որ թնշկռեալ լինին ի տակսն, հա՛ն ձգեա՛»։

• ԳՒՌ.-Ախզ. թնջ'ուկ, Պլ. Սեբ. թնջուգ, Բբ. թնջիկ ևն. նոր բառեր են թնջկուիլ, թնջկա-հան, թնջկռուկ ևն։-Կեսարիոյ թրքախօս հա-յոց բարբառով՝ tənǰug «թնջուկ», tənjugla-məš «թնջկած, խառնակուած (մազեր)»։-Ակն. թնջուգ «արմատի մազմզուքը»։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] tumǰik «մազերի փուն-ջը, touret, touffe de cheveux»։

• , «մի տեսակ ազնիվ սունկ, bo-let» (ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 156բ). Գաղիան։ Գործածական է այժմ էլ նոյն ձե-ւով և նոյն իմաստով՝ Բիւթանիայում։


Թշուառ, աց

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

• , ի-ա հլ. «դժբախտ, ողորմելի վիճակում» Գ. մակ. ե. 21. որից թշուառանալ ՍԳր. թշուառացեալ Առակ. իէ. 10. թշուա-ռական ՍԳր. թշուառացուցանել Ես. լդ. I. թշուառութիւն ՍԳր. Եզն. թշուառաբան Մծբ. երեքթշուառեան Ճառընտ. Սկևռ. աղ. 23 Արծր. ևն։ Նոյն բառի երկրորդ ձևն է-չուառ «թշուառ» (որ կազմուած է թշ ձայնախմբի միացումից. հմմտ. ֆրանս. tch և գերմ. tscb =չ գրչութիւնները) Եզն. որից չուառական Դատ. և 27. Եւս. պտմ. չուառանալ ՍԳր. չուառութիւն Երեմ. դ. 19 Եզն. ևն։

• = Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։

• Lag. Urgesch. 948 դժուար<պրս. dus-war ձևից։ Հիւնք. 144 դժուարին բառից։ Ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 259։


Թոդան

s.

cuttle-fish.

• «մի տեսակ ձուկ». ունի միայն Բռ. ստեփ. լեհ.

• = Իտալ. tótano «մի տեսակ ծովային խե-ցեմորթ է. ֆր. calmar». անշուշտ նոր ժա-մանակի գիտական փոխառութիւն է։-Աճ.

• ՆՀԲ դնում է յն. τευϑίς հոմանիշից, զր սակայն նման չէ մեր բառին։


Թոխոր

s.

pole-cat.

• «կուզ կենդանին». ունին միայն ՋԲ, ԱԲ և ՓԲ յաւել. չգիտէ ՆՀԲ.-սրա հետ թերևս նոյն է


Թոխորն, աց

s.

viper;
aspic, asp.

• , ի-ա հլ. «մի տեսակ օձ». ան-ստոյգ բառ՝ որ մէկ անգամ ունի Վրդն. ծն։ «Չիք իգամոլք կոչեցան յԵրեմիայէ, և կէսք թիւնս թոխորնաց և նենգութիւնս»։-Ըստ ԳԲ «թոյն կամ թունաւոր»?