Your research : 494 Results for մ

Entries' title containing մ : 10000 Results

Միասնունդ

adj.

fed, reared or brought up together.


Միաստեղն

adj.

one branched.


Միաստնի

adj. s.

one-breasted;
Amazon.


Միաստուածեան

adj. s.

adj. s. monotheist.


Միաստուածութիւն, ութեան

s.

monotheism.


Միավանկ

adj. s.

monosyllabic;
monosyllable.


Միատակ

adj.

of one layer or stratum.


Միատառ

s.

monogram.


Միատարազ

adj. adv.

uniform;
equally.


Միատարած

adj.

equally spread or extended every where.


Միատարր

adj.

massive, solid, compact, homogeneous.


Միատարրեմ, եցի

adj.

to unite together, to combine.


Միատարրութիւն, ութեան

s.

combination, union, homogeneousness.


Միատեսակ

adj.

of one kind, uniform, like, equal.


Միատեսող

adj.

seeing all at one glance.


Միատերեւ

adj.

monophyllous.


Միատեւակ

adj.

enduring or suffering with another.


Միատնութիւն, ութեան

s.

cohabitation, living in the same house.


Միատոհմ

adj.

of the same race, family or nation.


Միատուն

adj. s.

living with, in the same house;
cohabitant.


Միացուցանեմ, ուցի

va.

cf. Միաւորեմ.


Միաւոր, աց

adj. s. arith.

united, joined;
one, singular;
equal, alike;
s. arith. unit;
— թիւք, the units, the simple numbers.


Միաւորական, ի, աց

adj.

singular;
indivisible.


Միաւորականութիւն, ութեան

s.

unity;
union.


Միաւորակից

adj.

conjoined;
united.


Միաւորեմ, եցի

va.

to unite, to join, to conjoin;
to attach, to tie together, to glue together;
to mix, to combine, to annex, to incorporate, to identify;
to join together, to couple, to match, to pair;
վերստին —, to reunite, to rejoin, to tie again.


Միաւորիմ, եցայ

vn.

to be united, joined, attached or tied together;
to be mixed;
coupled, matched.


Միաւորութիւն, ութեան

s. fig.

union, junction, conjunction;
adhesion, combination;
reunion;
incorporation;
gluing;
copulation, pairing;
unanimity.


Միափակ

adj.

joined together, solid, firm, compact.


Միափառ

adj.

cf. Փառակից;
unanimous.


Միափերթ

adj.

of a single piece.


Միափոր

adj.

born together, twin.


Միաքարոզ

adj.

preaching uniformly or the same truth.


Միգազգած

cf. Միգապատ.


Միգախառն

cf. Միգապատ.


Միգամած

adj. ast.

cf. Միգապատ;
nebulous;
— աստեղք, nebula.


Միգային

cf. Միգապատ.


Միգապատ

adj.

foggy, covered with mist or fog, caliginous, cloudy, dark, obscure, gloomy.


Միգամ, ացի

vn.

cf. Միգանամ.


Միգանամ, ացայ

vn.

to become dark, obscure;
to get turbid;
to begin to lower.


Միգապատեմ

va.

to cloud, to darken, to dim.


Միգպատիմ

vn.

to get cloudy.


Միեղէն, ղինի, նաց

adj.

only, single, sole, simple;
solitary;
cf. Միաբան.


Միեղջերու, ի

s.

monoceros, unicorn;
— ծովային, sea-.


Միզագրաւ

adj.

troubled with strangury, subject to the gravel;
cf. Միզագրաւութիւն.


Միզագրաւութիւն, ութեան

s.

strangury, gravel, dysury, ischury, stoppage, suppression or retention of urine, pain and difficulty in discharging the urine.


Միզագրաւիմ, եցայ

vn.

to suffer from stone or strangury, to be afflicted with the gravel.


Միզական, ի, աց

adj.

urinary;
urinous;
— թթուուտ, uric acid.


Միզաման

s.

chamber-pot, urinal.


Միզանոց

s.

pissing corner, retiring-place.


Definitions containing the research մ : 3310 Results

Ասորեակ, եկի, կաց

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Դուրճ

• «խորշերի բաժանուած արկղ». մի-ջին հյ. բառ, որ յիշում է Նորայր, Բառ. ֆրանս. 205բ casse բառի տակ։

• = Արաբ. [arabic word] durj «տուփ, որի մէջ կա-նայք մանր մունը բաներ են պահում» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 397), որ և պրս. durǰ <փոքրիկ աման, սրի մէջ անուշահոտութիւն, ակներ կամ մարգարիտ են պահում» (ԳԴ)։-Ա«.

• ԳՒՌ.-Ազլ. ղրուն «պատի մէջ փորուած եռանկիւնաձև դարակ. հիւճրէ»։

• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


Ելիք

• «ոլորապտոյտ փայլակ». մէկ ան-գամ ունի Արիստ. աշխ. էջ 613։

• = Յն. ἐλιϰιας նոյն նշ. յառաջանում է ελις «խղնջաձև» բառից։-Հիւբշ. 347։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ.


Եւեթ

• կամ իբր երկու բառ ԵՒ ԵԹ «միայն լոկ, սոսկ» ՍԳր. Մծբ. գրուած է նաև ևեթէ «միայն» Սարկ. քհ.։

• -Կառմուած է և շաղկապով՝ եթ անծանօթ բառից. սրա համար է, որ ՀՀԲ և ՆՀԲ նշա-նակում են նաև առանձին եթ ձևը, որ սա-կայն այսպէս առանձին գործածուած չէ։

• ՆՀԲ «ի բառիցս և, եթէ. լծ. գէթ կամ գեթ»։ Lag. Arm. Stud. § 740 զնդ. ai-wiϑyō «դուրս, հեռո՛ւ»։-Տէրվ. տե՛ս գէթ բառի տակ։ Հիւնք. և թէ։ Pedersen, Յուց. դեր. 60 և եթէ ձևից։

• ԳՒՌ.-Պահուած է Տփ. մի քանի ձևերի մէջ. ինչ. հիմիսկէվէտ «հենց հիմայ»։


Քարուպայ

s.

yellow amber.

• «դեղին սաթ» Ոսկիփ. որ և քահրիպար «սաթ» Մխ. բժշ.։

• = Պրս. [arabic word] kahrudā «սաթ», որից նաև թրք. [arabic word] kehribar «սաթ». բուն նշա-նակում է «յարդ քաշող». մեր ձևերից ա-ռաջինը պրս. է, երկրորդը թրք.-Հիւբշ. 263։

• Ուդիղ մեկնեց ՆՀԲ։


Քարտ, ից

cf. Քարտէս.

• «թուրթ. մագադաթ, գրքի թերթ, նամակ, գրութիւն» Սեբեր. Մանդ. Վրք. և մև Ա. 58 (բց. ի քարտանէ). Նոնն. Յհ. կթ. 391 (սեր. քարտի)։ Մխ. Երեմ. որ և քարտէս ՍԳր. Լաբուբ. 51. Փիլ. Խոր. քարտէզ Սեբեր. Անյ. բարձր, Ճառընտ. քարտէն Վրք. և վկ Ա. 64. Նար. Կլիմաք. սրանցից այցեքարտ, խաւաքարտ, քարտիսագրութիւն (նոր բա-ռեր) ևն։

• = Յն. χάρτης «թղթի կամ մագաղաթի թերթ, գրուածք, գրութիւն, նամակ». ծա-գումն անյայտ է, բայց թերևս եգիպտաևան փոխառութիւն (Boisacq 1052)։ Բառս լունա-կան քաղաքակրթութեան միջոցով տառա-ծուած է ամէն կողմ. ինչ. լտ. charta. ե-տալ. carta, ֆր. carte, գերմ. Karte, չեխ. լեհ. ուկր. karta, ռուս. xартiя, картина, տերբ. hártija, ասոր. [syriac word] xartisā կամ xartēsā, ն. ասոր. kortesa, արաբ. [arabic word] qirtās և [arabic word] xarita, լազ. kartali, տճկ. xarta լ շատ աւելի հեռուները՝ ինչ. ավահիլի karalāsi և մալգաշ. karatāsi «թուղթ, նա-մակ»։-Հիւբշ. 388։

• Նախ Schroder, Thesaur. 46 դրաւ ասորուց։ ՀՀԲ և ՆՀԲ յն-ից։ Ազգասէր Կալկաթայի 1847, էջ 415, դնում է ո՛չ յոյն, այլ բնիկ հայ բառ. որովհետև յու-նարէնը չունի մեկնութիւն, իսկ հալերկ-նը մեկնւում է քարտ(աշեալ), որից և անգլ. chart։ Տէրվ. Altarm. 69 և Հիւնք. յն-ից։

• ՓՈԽ.-Վրաց. ჭარტი քարտի «թուղթ» ըստ Մառ, Иппoл. 67 փոխառեալ է հայերէնից՝ վերջաւորութեան ջնջման պատճառով (սա-կայն հմմտ. նյն. χαρτί).-աւելի ապահով։ ըստ իս վրաց. ჭარტეზი քարտեզի «գրաւոր վկայական, վկայագիր», որ վերջաձայն զ-ի աատճառաւ հայերէնից է։


Քարքաշ

s. mus.

s. mus. an Armenian note.

• «երաժշտական մի խազ» Ոս-կիփ. Շար. հմմտ. քաշ։


Քափուր, փրի

s. bot.

camphor;
camphor-tree.

• «շատ կծու հոտով բիւրեղային մի նիւթ, որ հանում են՝ Մալայեան թերա-կղզում, Սումատրա, Ֆորմոզա և Ճապոն աճող մի ծառի փայտից» Խոր. աշխ. 615, նաև գրուած կափուր՝ ըստ ՀԲուս. § 1378։

• = Պրս. [arabic word] kāfūr, պհլ. kā̄fūr նոյն նշ. ծագում է մալայ. [arabic word] kāpur բառից, որ նշանակում է «կիր. 2. քափուր» և յառա-ջանում է սանս. karpūra «սպիտակ» բա-ռից. իբրև բժշկական կարևոր նիւթ տարա-ծուելով ամէն կողմ, փոխառութեամբ յա-ռաջացել են բելուճ. kāfūr, ասոր. kapur, վրաց. քափուրի, նյն. ϰαμφορα, ստ. յն. ϰαφουρα, լտ. camphora, ֆր. camphre, գերմ. Kam-pfer, ռուս. камфapá ևն։-Հիւբշ. 257։

• Ուդիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Տէրվ. Altarm. 70, Հիւբշ. ZDMG 35 (1881), 663 ևն։ Ընդարձակ նկարագի-րը տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 100 և Seidel, Մխ. հեր. § 10z.


Քեծ

adj.

faint, weak, languid.

• «թոյլ, անզօր, վախկոտ, տկար». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Ոսկ. եփես. 919. «Դու զվատի և սյոռոյ և զքեծի զօրականի բանս խօտիս»։


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar.

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

• (-ղւյ, -ղեաց, -ղեաւ) «ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մէջ մխուած մասը» Փիլ. Նխ. ա. 35. լիւս. 130. Ոսկ. գծ. 442. Սահմ. Արիստ. առնչ. Նար. լբ. էջ 83։-Բա-ռիս իմաստը անորոշ է և զանազան հեղի-նակներ զանազան ձևով են մեկնում. այս-պէս Փիլ. ժ. բան. 226 գրում է «Սկիզբն առնեն կազմել առագաստս և քեղիս և ղե-կըս», որից երևում է որ քեղին ղեկ չէ.-Լծ. Նար. լբ. մեկնում է «ձողն որ յառագաստին գլուխն է և կամ սիւներ նաւին».-Առաք. լծ. սահմ. էջ 316 համարում է «կայմ»։ Ո, րից քեղանալ «ղեկավարուիլ» Փիլ. Նխ. ա. 35. քեղավար «ղեկով քշուած» Ոսկիփ. քե-ղաւոր «ղեկ ունեցող» Արիստ. առնչ.։

• = Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.

• ՆՀԲ շրջուած ղեկ բառից և կամ լծ. լտ. clavus «բանալի»։ Տէրվ. Altarm. 67 լտ. temu (=tecmo) «կառքի զեկ», յն.

• τεδχος «նաւու կարասիք, առագաստ ևն», τάσσω=*ταϰιω «կարգաւորել» ձևերի հետ հնխ. *tak=*tvak կամ *tag=*tvag արմատից։ Նոյն, Մասիս 1881, մայ. 12 թերևս պրս. [arabic word] xala «նաւու դեև»։ Հիւնք. ղեկ բառից կամ պրս. խէլէ։ Pedersen, Հյ. դր. լեզ. 73 լն. ❇ω «ցամաք հանել» (ϰέλσαι), ϰελης «սը-րընթաց զբօսանաւ», հսլ. člnu «կուր», հբգ. scalm «նաւ», հանգլ. helma «ղեկ», տանտ. karna «ղեկ»? կրկնում են նոյնը Boisacq 432, Walde 149 և Pokorny I 443։ Վերջինս աւելի լաւ է համարում դնել հնխ. sqel «ճեղքել» արմատից։


Քենի, նւոյ

s.

sister-in-law (wife's sister).

• «մէկի կնոջ քոյրը» Փարպ. Կա-նոն. Ուռհ. որից քենեկալ «քենու ամուսինը» (նոր բառ)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. svenyo-կամ ննան մե ձևից. հմմտ. լիթ. sváine «քենի», svaīnis, svainius, լեթթ. swaīnis «քենեկալ. աներորդի», հբգ. geswīo «աներձագ», մբգ. geswie «քենի», ռուս. svoyáku «աներորդի», syoyáčina «քենի», որոնք ծագած պիտի լինին հնխ. svo «իւր» դերանունից (Po-korny 2, 457, Trautmann 294-295)։-Հիւբշ. 503 և IF Anz. 10, 47։

• Lag. Urgesch. 863 նաև լիթ. sya-ine։ Տէրվ. Altarm. 35 գոթ. qinod «կին». աւնոսք. čvēn, զնդ. jəni «կին», տանս. fani «նու», հյ. կին բառերի հետ։ Հիւբշ. Arm. Stud. § 290 կասկածով վերի մեկ-նութեամբ։ Justi, Litt.-Blatt. 1883, էջ 63 նաև թրք. [arabic word] qain ևև կիւրին. qe-lit' «քենի»։-Հիւնք. յն. ϰαινή «նոր» բառից։ Հիւբշ. 503 որովհետև հնխ. svenyo-պիտի տար *քինի, ուստի ա-ւելի ենթադրում է քենի<*քեան <հնխ. svesanyo-ևն։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kana «մէևի որդու կամ եղբօր կինը» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 692)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Շմ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. քէնի, Ջղ. քենի, Վն. ք'էնի, Ղրբ. քէ՛նըէ. Մկ. քէնը, Ագլ. ք'm՛նի։


Քեռի, ռւոյ, ռեաց

s.

uncle (mother's brother).

• (-ռտյ, -ռեաց) «մօրեղբայր» Ղևտ. ի. 20. Խոր. Յհ. կթ. Արծր. Մխ. դտ.։

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 221 և Էմին, Քերակ. էջ 40 քոյր բառի քեռ սեռականից։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 656 և Arm. St. § 294 ի մաս-նիկով քոյր բառի՞ց. հմմտ. հպլ. swiri «մօրեղբօր կամ մօրաքրոջ որդի»։ Իսկ Arm. Gr. 504 իմաստի տարբերութեան պատճառով մերժում է կցել քոյր բա-ռին։

• ԳՒՌ.-Ջդ. քեռի, Սլմ. Վն. ք'եռի, Ալշ. Ախց. Ակն. Երև. Մշ. Սչ. քէռի, Սեբ. քէ՝ռի, Խրբ. քmռի, Ագլ. ք'm՛ռի, Հճ. քէրի, Մկ. քէռը՛, Զթ. քէռա.-նոր բառեր են քեռակին կամ քեռեկին, քեռանք, քեռկինանք, քեո-մայր, քեռմամա, քեռպապ։


Քետայ, ի

s.

letter, writing.

• «հետահան» ըստ մեկնութեան Համամ. քեր. 279=Երզն. քեր. որից քետա-քերելի, քետագամելի «գրելի, փորագրելի» Թր. քեր. 35 և Երզն. քեր. բոլորն էլ ան-ստոյգ բառեր, որոնց վկայութիւնը և մութ գացատրութիւնը տե՛ս ՆՀԲ։

• ՆՀԲ մեկնում է «քետայ. բառ առառ խադդ «գիր, գրուած», որպէս կ թրք. քէթ էթմէք գազմագ է փորագրել, քե-րել»։


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

• «աղեղնաւոր». մի քանի ան. գամ գործածուած է ՍԳրքում՝ ոփելեթին բառի մօտ. այսպէս Բ. թագ. ը. 18, ժե. 13, ի 7, Գ թգ. ա. 38, 44. Ա. մնաց. ժը. 12 (սեռ. քերեթայն). սրանցից դուրս իբր եբր. բառ յիշում են և մեկնում Կիւրղ. թգ. և Մխ. դտ. 266։

• = Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.


Փուխր

adj.

friable, crumbling.

• «կակուղ, փափուկ, դիւրափշուր» Վստկ. վերջաձայնի անկումով նաև փուխ Մաքս. դիոն. Վստկ. 54. 162. որից փխրել «փշրել, փոշիի վերածել, քայքայել» Ոսկ, Փիլիպ. թ. Ագաթ. Փիլ. ել. բ. 41, «խորո-վել, խանձել, խարկել» Եզեկ. իդ. 10, Ղևտ. բ. 14, իգ. 14, փխրան «փշրուք» Փարպ. Երզն. մտթ. 491. Ուխտ. բ. 113. Լծ. ածաբ. դիւրափուխր Երզն. մտթ. 543. դիւրափխրե-լի Նար. փխրուն (նոր բառ)։

• =Կովկասեան ծագումով բառ է թւում հմմտ. վրաց. უեუნა փխունա «փշրել, կոտ-րատել», ფხეკაփխեկա «ջնջել, քերիչով քե-րել», უხურა փխուրա «ջնջել, խլել, քան-դել», ვხვრა փխվրա «արմատից խլել, աւե-ել», მოუხვრა մոփխվրա «արմատից պո-կել», საφხეკი սափխեկի «քերիչ», უნვიერი իխվիերի «փխրուն», որոնց պարզ արմատն է փխ. մասնիկ է ր, ինչպէս և ն, կ։-Աճ.

• ՆՀԲ թւում է կցել փշրել բառին։ Տէրվ. Նախալ. 93 փշրել բառի հետ հնխ. pis կամ սրանից ածանցուած pisk արմատից։ Bugge IF 1, 457 յն. φωλω «փշրել, մանրել» բառին ցեղակից։ Այս վերջինը բոլորովին անապահով է համարում Հիւբշ. 501։ Հիւնք. յն. φρὸγω «բոհրել» բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 98 փշուր բառի հետ։ Մառ ЗВO 25 (1921), 36 խալդ. ipxulie, վրաց. փխունա, փխվա։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հճ. Մկ. Սլմ. Վն. Տփ. փուխր, Սվեդ. փիւխր, Ախց. Ակն. Խրբ. Ջղ, Ննխ. Սեբ. փուխ, Մշ. փուրխ, Մրղ. փուռխ «կակուղ, փխրուն».-Պլ. կայ միայն բար-դութեամբ փուխսիրտ «բարեսիրտ» և սիր-տը փուխ «սիրտը կակուղ». ուրիշ գործա-ծութիւն չունի.-նոյնից են Մշ. փրխուն, փրխիգ «փուխը», թրքախօս հայերից Այն, փխրել կամ փրխել «փխրուիլ» (Բիւր. 1900, 685), կրճատ կրկնութեամբ՝ փխուխ Վն. «կակուղ, փափուկ»։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։

• ՆՀԲ փուղձ դնում է փղձկել բայի արմատը։


Փունդ

cf. Կաղապար.

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։

• Petersson KZ 47, 270 կցում է հսլ. spadu «մոդ, modius» ձևին։


Փուշտիպան, աց

s.

body-guard, satellite, life-guard;
— զօրք, guard-house.

• -Պհլ. *pustipān ձևից. հմմտ. պհլ. puš-bkpān-sālar «անձնապահապետ», puštik-pānakīh «պաշտպանութիւն», պրս. [arabic word] puštibān «թիկնապահ, նպաստաւոր, օգ-նական» (որ և ❇ pustban), [arabic word] pustvān կամ [arabic word] pustivan «փայտեայ պահանգ, նիգ, սողնակ», քրդ. pištuvan «պաշտպան». սրանք կազմուած են պհլ. [arabic word] l︎ pušt=պրս. [arabic word] pušt=սանս. [other alphabet] pršta «կռնակ, թիկն» + pān «պա-հապան» բառերից. ըստ այսմ հյ. թրգմ. թիկնապահ։ Նոյն բառի հին արշակունեան ձևից է հյ. պաշտպան։-Հիւբշ. 255։

• Պրս. բառի հետ համեմատեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Lag. Beitr, bktr. Lex. 57։


Փուտկայ

s.

caravanserai.

• (սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։

• = Ասոր. [arabic word] pūtqā«կապելայ, հանրա-տուն» բառից, որ փոխառեալ է յն. πανδοχεῖον «պանդոկ» բառից. սրա ծագումը և միւս ձևերը տե՛ս պանդոկ բառի տակ։

• Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին

• հայերէնի։ Բայց Կամուսի բառարանում (թրք. թրգմ. հտ. Գ. էջ 38) գտայ մի-այն արաբ. [arabic word] fatq «լայնատարած ընդարձակ տեղ», որ անշուշտ նոյն բառն է, բայց յամենայն դէպս հայե-րէնի մայրը չէ (տե՛ս իմ Նոր բառեր հին մատ. Բ. 97)։


Փուրծ

s.

broken piece, bit, chip, splinter, fragment;
— կտաւոյ, shearings or flue of linen or cloth, stuff, hards.

• Müller SWAW 41, 13 արամ. [hebrew word] plt ձևից փոխառեալ կամ աւելի հաւա-նաբար զնդ. pərəϑ։-Հիւնք. փրկել բա-յից։ Scheftelovitz BВ 28, 309 լեթթ sprauga «ցանկապատի մէջ պատա-ռուածք»։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 222 փերթ բառի մէկ ուրիշ ձևն է։


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

• «մի տեսակ խաղող» Վստկ. 47 (Ազգ մի սպիտակ խաղող կայ, որում հոռոմն ստինաս ասէ. և այլ կայ որում փուրփուզնա ասեն). ուրիշ տեղ չէ ռռռծածուած.-Ըստ ՀԲուս. § 3092 լոյն բնագիրը բառիս դէմ ունի կորկինթական։

• = Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «անա-պակ, մաքուր, անմրուր» Ել. իէ. 20. Փարպ. «բաց, չծածկուած» Ոսկ. ես. «անկեղծ, միա-միտ, պարզասիրտ» Ա. մն. իթ. 17. «պար-ռախօս, համարձակ» Իմ. է. 22. Ես. լե. 6. «ո՛չ-բաղադրեալ, միատարր» Պիտ. Կիւրղ. գնձ. «մեկին, յայտնի, բացորոշ, հասկանա-լի» Եւս. պտմ. Վրք. հց. Շնորհ. ընդհ. «մի-այն, լոկ» Վրդն. ծն. «պարզ՝ անամպ եր-կընքով՝ լուսնի լուսով ցուրտ գիշեր» ՍԳր, Վեցօր. Եփր. վկ. արև. Շիր. որից պարզել «մաքրել» ՍԳր. Սեբեր. Եզն. «բանալ, տա-րածել» Եզեկ. բ. 9. Ես. լգ. 23. «երկարել» Ել. խ. 17. Ոսկ. ա. տիմ. լ. «բացատրել, մեկնել» Վրդն. ծն. և պտմ. «բաժանուիլ, հե-ռանաւ» Բ. մկ. ժբ. 17. Ոսկ. յհ. ա. 2. աար-զախօս Իմ. ժ. 21. Կոչ. պարզական Ագաթ. Եզն. Սեբեր. պարզամիտ Առակ. ժա. 25, պարզկայ Վստկ. պարզուտ «քամոց» Վստկ 114. «ճրագի ձագար» Երեմ. ժբ. 19. պարզ-ուած Ագաթ. քաղցրապարզ Եւագր. նոր բա-ռեր են պարզաբանութիւն, պարզասէր, պար-զասիրութիւն ևն։

• = Պհլ. գւռ. *pā̄rz «զուտ, մաքուր» ձևից, որի համապատասխանն է մանիք. պհ։ p'rvd «զտուած, մաքրուած» և rd>l սովո-րական ձայնափոխութեամբ էլ՝ պազ. pā̄li-dan, պրս. [arabic word] pālūdan «քամել», [arabic word] pālāyidan «պարզել, քամել, զտել»։ Իրան-եան d=z համապատասխանութեան համար տե՛ս MSL 17, 244︎

• Klaproth, As. pol. 103 յն. φῶς, վօ-գուլ. pos, bos, անգսք. beorte ձևերի հետ։ Peterm. 23 սանս. mrǰ «մաքրել» արմատի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btro. 4. 255 սանս. brh «փայլիւ» և թերևս յն. βρέχειν «թրջել»։ Նոյն, Ben-feys Orient u. Occ. 3, 348 աֆղան. barçēr «պարզ, յայտնի», սանս. bhrāj և յն. φλεγ-«այրել, վառել»։ Հիւնք. զա-նազանում է պարզ «ցուրտ»=պոս. իպիրզէ, իպիրտէ «ցուրտ» և պարզ «մաքուր» =պրս. իպրիյզ, բէրիյզէ «զուտ ոսկի»։ Müller WZKM 9. 370 ուղիղ համեմատեց պրս. palūdan «մաքրել» ձևի հետ, որ չի ընդունում Հիւբշ. 514 և IF Anz. 8, 49, հայերէնի մէջ սպասելով 'պարզայել ձևը։-Փառ-նաև. Անահիտ 1903, 730 սանս. bhras, հսլ. bliske, գոթ. bairnts «փայլուն» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Սոգդ. ձևի գիւտով վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSI I, 244, որ ընդունում է նաև Bartholomae IF 38, 13։ Մառ ИАН 1920. 106 նոյն ընդ պայծառ։ Պատա-հական նմանութիւն ունին ասոր. ❇ parres, եբր. pāras «պարզել, տարա-ծել, մեկնել»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. պարզ, Խրբ. Ննխ. բարզ, Տիգ. բmրզ, Ագլ. պօոզ «մաքուր, յըս-տակ». Սվեդ. կայ միայն բmրզիլ «օդը բա-ցուիլ, երկինքը պարզել»։ Նոր բառեր են պարզաջուր, պարզաջրել, պարզաւուն, պար-զեղ, պարզկաչոր, պարզպան, պարզպար-զուիլ, պարզօն «պանիր քամելու տոպրակ»։

• ՓՈԽ.-Քրդ. parzinin «զտել, քամել, թո-րել», parzun «կաթը պարզելու պարկ, քա-մոզ (գւռ. պարզօն)», parzuni «չոգիով քա-միչի մէջ եփուած փլաւ» (տե՛ս Justi, Dict Kurde 70 և Kurd. Gram. 212. առաջինի մէջ ւեշում է հյ. պարզել ձևի հետ նաև պրս. [arabic word] pariz, [arabic word] parvezan «մաղ», որոնք այստեղ գործ չունին և երկրորդի մէջ չեն յիշուած)

• «ծարաւ». -անստոյգ բառ, որ երկու անգամ գտնում ենք գործա-ծուած Մծբ. ա. և դ. «Զի պարզու ծառաւռւ իմոյ զովասցի յաղբերէ վտակաց քոց. Հան-գո՛ զիս ի ցանկութենէ աստի ի պարզոյ ծա-րաւու»։


Պարիսպ, րսպաց

s.

wall, rampart, fortification.

• , ի-ա հլ. «իբրև ամրութիւն ձա-ռայող պատ (քաղաքի, բերդի ևն)» ՍԳր. Ոսկ. եբր. Եփր. պհ. որից պարսպել «պա-ոիսպ քաշել» Յուդթ. դ. 4. ե. 1. Եւս քր. Ոսկ. մտթ. պարսպապահ Բ. մկ. ժ. 36. նա-խապարիսպ Երգ. բ. 14. պարսպաւոր ՍԳր. պարսպափակ Ասող. կրկնապարիսպ Եւագր. անպարիսպ, Թուոց ժգ. 20. Առակ. իե. 28. երեքպարսպեան Եւագր. շրջապարիսպ Սոկր պարսպապատ (նոր բառ) և այլն։

• = Պհլ. *parisp «պատ, պարիսպ» բառից. այս բառը բոլոր իրանեան լեզուների մէջ կորած է. պահում է միայն հայերէնը և վեր-ջին ժամանակներս երևան եկաւ մանիք, պհլ. [hebrew word] pris p (կարդա՛ parisp) ձե-ւով (Salemann, Manich. Stud. ЗАН 8 (1908), էջ 114 և ИАН 1912, 47). ծագում է pari-«շուրջ» մասնիկով spā «արկանել, գցել» արմատից, իբր «շուրջ արկեալ»։

• ԳԴ պրս. bāra «պարիսպ» բառի հետ։ ՆՀԲ լծ. լտ. paries և պրս. bāra։ Lag. Btrg. bktr. Lex. 46 զնդ. *pairisni ձե-ւից։ Մորթման, ZDMG 26, 535 բևեռ. barçudibiduni մեկնում է «պարսպա-տուն կամ պաճուճապատան»։ Հիւնք. պատսպար բառին է կցում։ Ռ., Նոր-Դար 1885, 5 մեկնում է պար «շուրջ»+ իսպա «քաղաք», որ գտնում է խալդ. տուսպա (-տի+ուսպա «քաղաք, առ ւան»), հյ. ասպանջական «բնակարան տուող» և թերևս վրաց. սոփելի «գիւղ» բառերի մէջ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Salemann անդ։

• ԳՒՌ.-Ախց. Մշ. պարիսպ. -սրանից ու-նինք պարսպիլ Ախց. «իբր պարսպի մէջ ամ-րանալ», բակ-պարիս Եւդ. (իբր կրկնական առրծածուած)։


Պարկուկ

cf. Ծիրան.

• = Նրաբ. [arabic word] ︎barqūq, birquq, burquq հոմանիշից։ Այս բառի հետաքրքրական պատմութիւնը արել են Diez, Mahn, Dozy, Hehn (Kulturpflanzenδ, 417)։ Բառիս նախ-նական մայր ձևն է լտ. praecoqua, որ բուն նշանակում է «վաղահաս» և մասնաւորա-բար «մի տեսակ վաղահաս ծիրան»։ (Կազ-մուած է prae «առաջ, առջևը»+coquo «ե-փել. 2. հասցնել. կրաւ. հասնիլ» բառերից)։ Այս լատին բառը անցել է յունարէնի՝ πραι-ϰὄϰϰιον, προϰύϰϰιον ձևով և այստեղից էլ արա-բերէնի [arabic word] al-barquq ձևով (al որոշիչ յօդ է)։ Արաբերէնի անորոշ ձևից է հյ. պար-կուկ. իսկ որոշեալ ձևը յետ դառնալով Եւրո-պա՝ տուել է սպան. պորտ. albarcoque, al. varcoque, albaricoque, իտալ. albercocca, albicocca albercocoli, ֆրանս. գւռ. aubri-cot, arbricot, ֆրանս. abricot, անգլ. apri-cot, գերմ. Aprikose, ռուս. aбрикоcъ, հոլլ. ábrikoss (Kluge, էջ 21-22 իբրև միջնորդ գերմաներէն ձևի), բոլորն էլ «ծիրան»։-Հիւբշ. 274։

• ՆՀԲ «որ և պէրգուգ, լտ. բէրիգօ՜գ-գիում». իսկ ծիրան բառի տակ՝ մեր բառից աղաւաղեալ է դնում յն. προϰόϰϰιον լտ. bricoccon, bricoccoli։ ՀԲուս. § 2526 թէև գիտէ ուղիղ մեկնութիւնը, բայց չի ընդունում, այլ հայը դնում է պարկ բառից, իսկ միւսները փոխառեալ հայերէնից։


Պարոն, աց

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• = Հֆրանս. baron բառից. հմմտ. ֆր. ba-гоn. իտալ. barone ևն, որոնք գալիս են մլտ. baro (սեռ. barōnis) «իշխանաւոր, տէր» բառից. այս էլ հբգ. baro «ազատ մարդ» ձևից, որի բուն նշանակութիւնն է «պատե-րազմիկ» և կցւում է հսլ. borya, հիսլ. be-ryask «կռուիլ, մարտնչիլ» բառերին (Walde 84)։ (Սրանց հետ բոլորովին կապ չունի լտ. baro, baronis «տխմար, թանձրամիտ»)։-Հիւբշ. 390։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. պարոն, Ախց. Երև. պա-րօն, Շմ. Տփ. պարուն, Պլ. բարօն, Սեբ. բա-րօն, բարէօն, Տիգ. բmրօն, Ակն. բարիւն, Մրղ. պառուն. այս բոլորը փոխառեալ են գրականից։ Բնիկ գաւառական է Սվեդ. բm-րիւն «հողատէր անձ, որ մարաբաներ է պա-հում»։ Նոր բառեր են պարոնբանջար «մի տեսակ բանջար», պարոնգզիր «մի տեսակ խաղ», պարոնպապ (>Հճ. բայէնբօբ կամ բայբօբ) «կեսրայր, տագր», պարոնտատ «կեսրայր», պարմայր (<պարոնմայր) «կե-սուր»։

• ՓՈԽ.-Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պարութայ, ից

s.

collection.

• , ի հլ. «հաւաքածոյ, հաւա-ռումն պատմութեանց, ժողովածու» Օրբել. ա. (տպ. պարութայիդս, իմա՛ պարութա-յիկս, ՆՀԲ պարութայիցս). արդի գրականում «մի գործի վերաբերեալ բոլոր թղթերի ամ. փոփոյթը, dossier». որից պարութել «ժողո-վել» Հին բռ.։

• Ասորի բառի երևոյթն ունի, ինչպէս ❇ marū̄ta «տէրութիւն» (>հյ. Մա-րութալ յատուկ անունը), ուր -utā «-ու-թիւն» մասնիկն է. հմմտ. ❇ prūtā կամ pərūlā «մաշկեայ հագուստ»։


Պարս, ից

s.

sling;
swarm of bees;
քարինս արձակել —իւ, to sling.

• , ի հլ. «քար գցելու փոկ. տճև. սա-փան» ՍԳր. սրա հետ նոյն են (զանազան մասնիկներով կազմուած) պարսետ կամ պարսէտ «նոյն նշ.» Զենոբ էջ 45, Պդատ. օրին. Վանակ. յոբ. պարսատիկ ա հլ. «պարսաքարի փոկ» Ա. թագ. իբ. 29. Առակ իզ. 8. «բաբանի մէջ քար դնելու տեղը» Լաստ. պարսատակ «նոյն նշ.» Յհ. Կթ Արիստ. մկրտ. պարսայակ Արծր. արմատա-կան պարս ձևից են՝ պարսաւոր ՍԳր. պար-սաքար Զաք. թ. 15. պարսաքարել Ա. թագ. ժէ. 49. իե. 29. պարսել «պարսաքարով զարնել» Մազ. Նար. «քարկոծել» Օրբ. հրտր. Էմ. էջ 330 (Պարսել զբերան զրաբան ա-րանց). «ոստնուլ, վեր ցատկել» Պտմ. ա ղէքս. Փիլ.։

• -Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.

• Հիւնք. պրս. bārsang «կշիռքի նժարը դսելու քար» (բառացի նշանակում է «բեռնաքար», կազմուած bār «բեռ» կ Sang «քար» բառերից)։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Müller WZKM 8, 287, որ չընդունեց Հիւբշ. 514 և IF, Anz 8. 49. Müller WZKM 11, 293-4 տւաւ նոր բացատրութիւններ վերի ձևով, որով

• Հիւբշ. ևս համաձայնուեց IF. Anz, 10, 49,

• ԳՒՌ.-Վն. պարսետ, Մկ. պարսիտ, Խրբ. բարսադիք՝, Ջղ. պարսոտ, Ալշ. Մշ. պար-սենդ, Ավեդ. բարսէթ, Երև. պա՛րսօնդ, Ղրբ. բա՛րսուդ, Գնձ. բա՛րսութ, Զթ. բայսիգ, բար-նիգ (Ղրբ. և Գնձ. նշանակում են նաև «շատ նեղ բան»)։ Ոճով ունինք խելքը պարս ընել Սեբ. «յանկարծ մի նոր միտք ունենալ, խել-քին փչել, խելքին հէօքմ ընել» (հմմտ. պարսել «վեր ցատկել»), եթէ մեղուների պարսից չէ։


Պարսաւ, ից

s. adj.

blame, reprehension, injury, outrage, infamy, vituperation, criticism, censure;
blamable;
— լինել, to be blamed, criticized, carped, animadverted.

• , ի հլ. «անարգանք, նախատանօ» Պիտ. Պղատ. օրին. «նախատուած, ամօթա-հար» Ոսկ. եբր. և բ. տիմ. Եփր. ծն. որից պարսաւել «անարգել, նախատել, մեղադրել» Եւս. քր. պարսաւանք Երեմ. ի. 20. Բ. կոր. զ. 8. Սիր. լ. 23. պարսաւասէր Փիլ. Կիւրղ. ռնձ. պարսաւադիր Ոսկ. յհ. ա. 27. հրապա-րակապարսաւ Երզն. քեր. կանխապարսաւ Շնորհ. բ. որ ինքնապարսաւ Սկևռ. աղ. Նար.։

• ՆՀԲ պարս «պարսաքար» բառից։ Müller SWAW 42, 253 արեմենեան pars, հմմտ. պհլ. pātfrās «պատու-հաս»։ Տէրվիշ. Նախալ. 73 հնխ. çru «լսել» արմատից՝ պա<ապա բացասա-կանով, ինչպէս որ միևնոյն արմատից դ բացասականով էլ ունինք դրսով, դըս-րով։ Հիւնք. բասրել բառի հետ՝ յն. περι-τύρω «քաշքշել, պատառոտել»։ Müller WZKM 6, 184 կապ ունի պհլ. patfrās «պատիժ»= զնդ. *paiti-parəs («հարց. նել» արմատից) բառի հետ և եռևա-ռեալ է իրանեանից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 34 ըստ Տէրվիշեանի։


Պարտանք

s.

charm, talisman.

• «կախարդական հմայեակ, յու-ռութք». մէկ անգամ ունի Մանդ. իր. «Ամե-նայն յուռութք և պարտանք դիւթի և թովչի և հարցկի՝ սուտ են և եղկելի»։

• ՆՀԲ մեկնում է իբր «պարտակ, պա-տըրուակ կամ ծրար (կախարդական)»։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։

• ՋԲ մեկնու է իբր «պարսկակէշ կամ պարսկակէշտ»։-Հիւբշ. 96 իբր ուղիղ ընդունելով ամպարտքաշ ձևը և հիմ-նուելով «ջահակրօն, լուսամիտ» բա-

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պեղագոս, ի, աց

s.

pelagus, the ocean, the sea, the mighty deep, the depths of the sea, the world of waters.

• (գրծ. -իւ, յգ. սեռ. -աց) «մեծ ծով» Խոր. աշխ. 595-6. գրուած պիղագոս Թղթ. դաշ. 15։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Պեղական

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ թռչու-նը. pélican». գործածուած է Փիլ. լիւս. 140 ձեռագրի լոաանցքում՝ իբր բացատրութիւն թոնձ հոմանիշի։

• ՆՀԲ և ՋԲ հասկանում են «ծովային մի խեցեմորթ»։ ՆՀԲ ստուգաբանում է «թերևս իբր պեղագոսեանք «ծովա-կանք» կամ պողիպոդք»։ Ուղիղ մեկնեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 115-6։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

• , ի հլ. (որ և պենտակոստէ Եփր. յար. 61, պենտակոս, պենդակոստեայ, պենդակոստէ) «Հրէից Եգիպտոսից դուրս գալու յիսուներորդ օրը, յիսնօրեակ» Բ. մկ, ժբ. 32. «Հոգեգալուստ՝ որ Զատկից 50 օր յետոյ է գալիս» Ա. կոր. ժզ. 8. Գծ. ի. 12. Կոչ. 298. «Ջատկից մինչև Հոգեգալուստ եղած 50 օրուայ միջոցը» Գծ. բ. 1. Սեբեր. Եփր. եփես. 147.-գրուած է պենտեկոստ Կանոն. 38, պենտէկոստէ Ոսկ. գծ. 44։

• = Յն. πεντηϰοστή «Հոգեգալուստ». բուն նշանակում է «յիսուներորդ», սրանից են փոխառեալ նաև լտ. pentecoste, ֆրանս. pentecóte, թրք. [arabic word] pinqust (Будa-говь, Cpaв. cлов. 1, 320)։-Հիւբշ. 372։

• Հներից մեկնում են Ոսկ. գծ. 44 «Պենտէկոստէն ըստ յունաց յիսներեակ ասի».-Տաթև. ձմ. ճխէ. «Ասորիք և յոյնք պենտէկոստ կոչեն, որ է հինդ ռասն»։ Աւելի ընդարձակ՝ անդ, էջ ճծե։ «Պենտակոստն ի յասորոց լեզուն հինղ-երորդ թարդմանի, որ նշանակէ զհինգ տօնն ազգին Իսրայէլի... և ոմանք զայն ասեն թէ պենտն հինգ լսի և կոստն դը-լուխ. իբր թէ հինգ գլխաւոր տօն էր նո-ցա զբոլոր ամն... այլ որ ստուգիր թարգմանեն ի հոռոմ լեզուն, պենտաւն յիսուն լսի և կոստն յիսներեակ»։ Նորե-րից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Պերետուտ

s.

inspector, visitor.

• «հոգևոր տեսուչ». երկու ան-գամ գործածուած է Կանոն հարց հետևողաց իե և Մխ. դտ. հրտր. Բաստ. էջ 141 (այլ ձ. պերետոս). Մխիթարի բացատրութիւնից եռևռա է որ բառս այն ժամանակ էլ անսո-վոր էր. «Քորեպիսկոպոս երկու են. մի՝ ձեռնադրեալն և մի՝ ո՛չ. և պերետուտն է՝ որ այժմ է բուտ»։ Սրա նման է նաև Սմբ. դատ. 72՝ Փիրիսկոպոսութիւնն երկու ազգ են. մէկն ձեռնադրած է ու մէկայլն չէ. և բուտն՝ որ է յունարէն պերիտուտ։

• ՆՀԲ յն. περιείδων կամ ὸπερτίδωνι Brockelmann, Ուս. փոխ. բառից 94 վե-րի ձևով։ Մառ ЗВО 7, 324 ձևի տաս-բերութեան պատճառաւ կարծում է ոս բառս ասորական ճամբով է րառաջա-ցել, ուր ձայնաւորների բացակայու-թեան պատճառով կարելի էր նաև այս-պէս կարդալ։


Պերիպատետիկեան, եանք, եանց

cf. Պերիպատիկեան.

• «հեմական (փիլիսո. փայ)» Եւս. քր. որ և պերիպատիկեան Եզն, էջ 204։

• = Յն, περιπατητιϰός, որից և լտ. peripa-teticus «ճեմական». յառաջանում է περιπατὲω «ման գալ, ճեմել» բայից։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• «սուրհանդակ, իշխանաւորի առաջից վազող ձիաւոր». մէկ անգամ ունի Բուզ. գ. 21. նոյնը յգ. պէշասպիք ձևով Սեբ. ժա. («Յայնժամ եկին հասին պէշասպիք հրովարտակօք»), որ Հիւբշ. 230 ուզում է ուղղել պէշասպիկք։

• = Պհլ. *pēšaspik «յառաջընթաց ձիաւոր». կազմուած pēš «յառաջ» և asp «ձի» բառե-րից։ Պհլ. բառը աւանդուած չէ, բայց հաս-տատւում է փոխառեալ ասոր. ❇ ncšaspig, աւելի լաւ ❇ pešaspig, յգ. [other alphabet] pešaspigān «յառաջ, ընթաց, praecursor» (Brockelm. Lex. syr. 295բ) ձևերով։-Հիւբշ. 230։

• ՆՀԲ դրում է պէչասպիկ և մեկնում է «ի պրս. բառիցս pača, piča «ձագ, մտրուկ» և asp «ձի», իբր փոքրիկ ձի, նժոյգ և հեծեալն ի նժոյգ»։ ՋԲ ունի «պէչասպիկ կամ պէշասպիկ, պրս. հե-ծեայն յերիվար քաջընթաց»։ Եւրոպա 1852, 123 «բառ առ բառ յառաջաձի... առջևէն ու շուտով ձիավարող սուրհան-դակ», իբր պրս. peš+asb։ ԱԲ մեկնում է «պզտի ձի, քալուկ ձի, քալուկ ձիու վրայ հեծնող» (երեքն էլ անճիշտ մեկ, նութիւն). Պատկ. Բուզ. 56, Սեբ. (հրտր. 1879), էջ 199 և Maтep. I (1882), էջ 12 պրս. pešasbi։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 762 ունի ուղիղ մեկնութիւնը վերի ձևով, բայց առաջին մեկնիչն է Եւ-րոպա։ Տէրվ. Մասիս 1882 լունիս 24 և Լեռու 158 կրկնում է Եւրոպայի մեկնու-թիւնը։-Հիւնք. =ՆՀԲ։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։

• Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-

• թիւն ունին գնչ. pesi, հինդ. pisu, պրս. paša «ճանճ», օսս. bindzá, «մեղու» ատիճէ badze «ճանճ», Petersson KZ 47, 278 (չեմ տեսած) հիսլ. pik «խայ-թոց» բառի հետ՝ հնխ. g2eyā-«բռնա-նալ, ճղմել» արմատից։ Չի ընդունում Pokorny 1, 667։

• ԳՒՌ.-Խրբ. բիձmգ, Ալշ. Մշ. պէձագ, Զթ. բիձիգ, Սվեդ. բիձձիգ, բիձձէօգ, բիձձօգ, բիձձուգ, Սեբ. բձէգ, Ասլ. բըձայ, Հմշ. բու-ջէգ։


Պինչ

cf. Պինջ.

• «քթի երկու ծակերը» Դամասկ. Տա-թև. հարց. 241. որից պնչատ «քիթը կըտ-րած» Ոսկ. գաղ. Պորփ. Անյ. պորփ. Կանռն պնչատել Խոր. հռիփ. ԱԲ ունի նաև մինչք ձևը. -սխալ գրչութիւններ են նաև պինջ և պնջատ։

• նաև ունչ։ Չուբինով, Բառ. վրաց.՝ այս բառի հետ է դնում վրաց. փինթի «տը-գեղ», որ մեր փնթի բառն է։ Հիւբշ. 231 սրանից բաժանում է պրս. և քրդ. poz բելուճ. p'ōhz, աֆղան. pōza, paza «քիթ»։ Thomaschek, Deutsch Litt 1883, էջ 1254 վրաց. պինչվի։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Սլմ. Վն, Տփ. պինչ, Ալշ. Մշ. պինճ, Ննխ. բինչ, գիւ-ղերը բ'ինջ, Հմշ. բինչ, Խրբ. փինչ, Տիգ. կրկնութեամբ քինթ-փինչ, Ախց. փինչ (յգ. փնչէր), Շմ. պրնչ, Ասլ. բինչ, բիշ, Եւդ. բընչ, Ղրբ. փանչ (պահուած միայն յգ. քը-թըփա՛նչէր ձևի մէջ)։ Սովորաբար նշանա-կում են «ռնգունք, քթի ռնգունքների արտա-քին կողերը», բայց նաև «քիթ», մանաւանձ «անասունի քիթ» (այսպէս Խրբ.), որից «ռեխ, նախատաբար՝ բերան», կրկնութեամբ Ախց. պինչ ու մռութ (իմա՛ «դունչ»), երկա-կի և յդ. ձևով՝ Սեբ. բնչէր, Կր. պրնչվընէր -Պլ. գործածական է միայն հետևեալ ման կական յանգաւոր բառախաղի մէջ.-

• Փիլաւ կեփեմ, քեզի՞ ինչ.

• ՓՈԽ.-Վրաց. Յინჩვი պինչվի «քթի ծակ, գնգունք», օսս. finj «քիթ», ափխազ. p'ynč «քիթ», հմմտ. նաև կաբարդին fənše «քիմք» և եգիպտ. fnd «քիթ»։ Այս բառերի կապր հայերէնի հետ յայտնի չէ. Հիւբշ. 397 կով-կասեանները փոխառեալ է դնում հայերէ-նից, ինչ որ կատարեալ ճշմարտութիւն կլի-նի, եթէ ենթադրենք թէ վրաց. պինչվի բառի վերջավանկը (-վի) ներկայացնում է հյ. եր-կակի -վի վերջաւորութիւնը, որ և գտնւում է Կր. պընչ-վը-ներ (իմա պինչ-վի-ներ) ձևի մէջ։


Պիսիդոն, ի

s.

Neptune.

• = Յն. Γoσειδων «ձրվի աստուածը»։ Մեր ձևերից պոսիդոն ներկայացնում է ուղիղ տառադարձութիւնը, միւսի մէջ առաջին ձայ-նաւորը հպատակել է երկրորդին։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Պիստակ

s.

pistachio.

• «մի տեսակ պտուղ, ֆստրխ Խոր. աշխ. Հին բռ. բժշ. որից նոր գրակա-նում կազմուած են պիստակենի, պիստա-կագոյն, պիստակավանառ։ Խոր. աշխ. 608 (2 ձեռ. պիստակ). հնագոյն ձևն է պստակ որ գործածուած է հրտր. Սուքրեանի, էջ 3 և 1 ձաւնև անևումով համապատասխանում է պհլ. *pistak ձևին։

• = Պհլ. ենթադրեալ *pistak ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] pista «պիստակ». տարա-ծուած է շատ լեզուների մէջ. օր. յն. πιστάϰιον, նյն. βιστάϰιον, լտ. pistacium, ֆրանս. pistac-he, ռուս. фисташки, արաբ. [arabic word] fustuq, թրք. fəstəq>ռմկ. ֆըստըխ ևն, բոլորն էր նոյն նշանակութեամբ։ Արաբերէն ձևից յետ-նաբար փոխառեալ է փստուղ, որ տե՛ս ա-ռանձին։


Պիտուս

s.

pine, pine-tree.

• «թեղօշի ծառը, pinus». մէկ անգամ ունի Վեցօր. ը. 186. ուրիշ օր. չկայ։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• «արկուած, ձիգ, ամուր» Տօնակ. որից պիրկ ձգել «ուժով քաշել» Նիւս. կազմ. պրկել «ամուր քաշելով կապել» Ա. մկ. ե. 47, Գծ. իբ. 25. Ագաթ. Բուզ. Ոսկ. Եւս. պտմ. «քաշելով երկարացնել, ձգտել» Կիւրղ, ծն. Նիւս. կազմ. Փիլ. պրկումն Եւս. պտմ. պրկոց Եղիշ. ը. էջ 131. պրկանք Ճառընտ ուժգնապիրկ Նար. խչ.։

• Bugge IF 1, 453 *փիրկ ձևի միջնոր-դութեամբ հանում է հնխ. sphigró-s բառից. հմմտ. յն. σφἰγγω «կապել, սեղ-մել, ճնշել»։ Հիւնք. պրս. բէրչիյտէն «ոլորել զծայր»։ Karst, Յուշարձան 415 փակ բառի հետ մոնգոլ. buke, կալմուք. buku «ամուր, հաստատուն»։ Թիրեաք-

• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։

• ԳՒՌ.-Ջր. պիրկ, Յղ. պէրկ՝ «ամուր», Ագլ. պարկ' «ժլատ» (բուն նշանակութիւնն է «ամուր»). որից պրկել Ջղ. «ամրացնել (օր. բերդը)»։


Պլօր

cf. Բիւրեղ.

• «բիւրեղ» Երզն. մտթ. 108 (այս-պէս ըստ ՆՀԲ, բայց տպագրում գտնում ենք պիլլօր). Վրդ. առ. 332-3. Մաշտ. ջհկ. Ոս-կիփ. Տաթև. ձմ. լէ. «բիւրեղեայ»» Ուռհ. 149, 150. ասւում է նաև պիլօր Երզն. մտթ. 308. այժմ ռմկ. պիլլօր, որից պլօրեայ «բիւրեղէ» Հայել. 178։

• = Արաբ. [arabic word] bilūr, թրք. [arabic word] billor «բիւ-րեղ»։ Բուն ծադումը տես բիւրեղ, որ է յն. βήρυλλος, որից նաև գերմ. Brille, հոլլ. bril «ակնոց» (Kluge 73)։

• ԱԲ ռնում է տաճկերէնից։


Պղատան

s.

platane, plane-tree.

• «մի տեսակ մայրի» Յայսմ. որ և պլատան ԱԲ։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ.


Պղպզուն

adj.

quite full, brimful.

• «լեփլեցուն, բոլորովին լիքը» Փիլ. լին. (ստէպ). Սասն. 59. սխալ գրչու-թեամբ պղպղուն Մագ.։ Ուղիղ ձևը հաստա-տում են՝

• ԳՒՌ.-Մշ. պրղբըզուկ, պրղբըզման, Ալշ. պրոբըզման «լիուլի»։ Բոլորի մէջ -ուկ, -ուն, -ման մասնիկները ցոյց են տալիս, որ պարզ արմատն է պղպզ-(ձայնաւորը անյայտ)= պրպզալ Բլ. «լցուիլ»։


Պոդիրի

s.

gown, long robe.

• «պճղնաւոր, մինչև ոտքերը իջ-նող երկար հագուստ» Դամասկ. ուրիշ վկա-յութիւն չկայ։

• = Յն. τοδήοης «պճղնաւոր», որից նաև հսլ. podiri նոյն նշ. ծագում է ποῦς, ποδός «ոտք» բառից։-Հիւբշ. 373։

• Ուդիղ մեկնեց նախ ՆՀԲ.


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.

• Այս համեմատութիւնս տե՛ս իմ Գւռ. բառ.՝ էջ 201 ա։


Խխայթ

• , ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։


Խոստովան

• . արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։

• Ստուգաբանութեանց պատմութիւնը տե՛ս խոստ։

• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. Վն. խօստօվանել, Կր. Շմ. խօստօվանիլ, Երև. խօստօվանէլ, Մկ. խօս-տօվmնիլ, Ոզմ. խոստավանիլ, Հմշ. խօսղօ-վանուշ, Ննխ. խօստըվանվէլ, Սլմ. խօստը-վանվել, Ախց. Մշ. խօստըվանիլ, Խրբ. խօս-դըվանանք, Գոր. Ղրբ. խօստըվա՛նվիլ, Ագլ սըստըվա՛նիլ, Տփ. խօստօվանիլ, խօստօվնիլ, խօստօվնահէր, Սչ. խօսդ'օվանել, Մրղ. խօս-տավանւըէլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խօսդը-վանիլ, Ասլ. խէօսդըվանիլ, Զթ. խըսդըվանըլ, -կրճատ ձև է խոստովանք փոխանակ խոս-տովանանք.-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ ունինք խօսդանանք «խոստովանանք», խօս-դանանքայր «խոստովանահայր» (Բիւրակն 1898, 789)։

• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։