Definitions containing the research նոր : 7447 Results

Տխուր

adj.

cheerless, sad, afflicted, grieved, gloomy, sorrowful, melancholy;
sullen, morose, surly, peevish;
sombre, gloomy, dismal, dull, dark, obscure;
— տրտմութիւն գիշերոյն, the thick darkness of the night;
լրջացուցանել զ— գիշերն, to dispel that horrible darkness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տրտում, ոչ-ուրախ» Իմ. ժէ. 5. Նէեմ. բ. 23. Վեցօր. որից տխրիլ ՍԳր. տրխ-րութիւն Ա. թգ. ա. 16. Ագաթ. տխրական Ագաթ. տխրեցուցիչ Ոսկ. ես. բազմատխուր նար. գեղատխուր Նար. գնձ. յոգնատխուր Նար.։ Նոր գրականի մէջ՝ սգատխուր, տըխ-րադէմ, տխրալուր, տխրառիթ ևն։


Տնազ

s.

scorn, derision.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Դվ. Երև. Ախց. Ղրբ. Մկ. Մշ, Շմ. Վն. տնազ, Ագլ. տնօզ. Հճ. թնօզ, Ննխ. դնազ, դնաձ, ձնաձ «ծաղր» (իսկ Սվ. «բամ-բասանք»). նոր բառեր են տնազել, տնագա-վարի, տնազատեղ։


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Տոկոս

cf. Տոկոսիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «դրամի բերած շահը» Մանդ. Լմբ. սղ. Նար. երգ. որից տոկոսիք «ծնունդ» Ովս. թ. 11 (Փառք նոցա ի տո-կոսեաց և յերկանց և յղութեանց). «դրամի տոկոս կամ վաշխ». ՍԳր. «պարտք» Մանգ. Ճառընտ. «տուգանք» Վեցօր. 160. տոկո-սահաւաք Լծ. սահմ. տոկոսառ Մաշկ. Ոս-կիփ. Անկ. գիրք առաք. 79. տոկոսել Եփր. ապաշխ. 193։ Նոր բառեր են տոկոսաբեր, տոկոսական, տոկոսաւոր, անտոկոս-


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա հլ. «զարմ, ցեղ, ազգա-տոհմ» ՍԳր. Եփր. ծն. Եզն. Մծբ. Եղիշ. Փարպ. որից տոհմագիր «ցեղագրութիւն» Կոչ. 183. տոհմաթիւ «ազգահամար» Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. տոհմական «առատ բերք» Ղկ. ժբ. 16. Ոսկ. Կոչ. Եփր. գ. կոր. 122. Ագաթ. Եզն. «ազգական» Մծբ. «ցեղա-յին» Փիլ. «ազնուական» Մծր. 374. տռհմա-կից Ագաթ. Վեցօր. տոհմիկ «ազնուական» Բուզ. Եղիշ. ը. 126. տոհմակութիւն «ազ-նուականութիւն» Փարպ. 167. աղգատոհմ ՍԳղ. Եւս. պտմ. ապատոհմ Ոսկ. եփես. 912. Մծբ. անտոհմ Ա. կոր. ա. 28. անտոնմակ Փարպ. համատոհմակ (չունի ԱԲ) Թղ. պրռ-ևրղ. ՀԱ. 1921, 20. բազմատոհմ Եփր. պհ. Վեզօր. բարետոհմիկ Ոսկ. ա. կոր. դայե-կատոհմ Գ. մկ. ե. 18. ծառայատոհմ Ա-գաթ. միատոհմ Ագաթ. վատատոհմակ Փարպ. տոհմարան (նորագիւտ բառ) Մխ. անեց. 37, 39 ևն։ Տոհմն ձևն է ցոյց տալիս Նոռառիւտ մնազ., ուր գտնում ենք ի տոհ-մանէ Ա. մն. ի. 6, տոհմանցն Ա. մն. իղ. 26, ազգատոհմանցն Բ. մն. ա. 2 հոլովա-ձևերը։

= Պհլ. tohm «տոհմ», որ գործ ծուած է 27-2045 Թուրֆանի նորագիւտ արձանագրութեանց մէջ. որից mrdwhm (կարդա՛ mardohm, «մարդիկ» (այն է *mard-tohm=«մարդա-տոհմ» >պրս. [arabic word] mardum «մարդիկ» MSL 17, 2)։ Միւս իրանեան ձևերն են՝ սոգդ. tōxm «սերունդ», պհլ. [other alphabet] tohm, tōxm, tuxm «սերմն (բոաական և կամ առ-նական), սերունդ, ցեղ», [other alphabet] tohmak, tōxmak, tuxmak «սերմ, ցեղ, ծագում, ծր-նունդ», պրս. tāhm (հնագոյն ձևը), [arabic word] tuxm «սերմ, ձու, ցեղ, ծագում», [arabic word] tux-ma «ծագում, ցեղ», [arabic word] tuxmagān «ա-մորձիք մարդոյ, սերմն բուսոց», քրդ. tox-ma «ցեղ, սերունդ», txoma «բոյն», tim «կորիզ, հատիկ, ունդ», բելուճ. tom, tum «սերմ», պազ. tuxm «սերմ», tuxma «սե-րունդ, ծագում», ϑum «սերմ». հնագոյն ձևերն են հպրս. [other alphabet] taumā (կարդա՛ tauhmā, ըստ Benveniste, BSL л 93, 76-79) «ընտանիք, ցեղատոհմ», զնդ. ❇ ︎ taoxman-«սերմ, ցեղ», սանս. [other alphabet] tokman «ընձիւղ»։ Իրան-եանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tōhmā «ցեղ, ազգատոհմ, սերունդ», արաբ. [arabic word] tuxm, թրք. [arabic word] toxum, ռմկ. tohum «բուսական կամ առնական սերմ, ցեղ»։ Ըստ Pokorny 1, 713 իրանեան բառերը ծագում են հնխ. teuq-արմատից, որից է նաև մբգ. diehter «թոռ»։ Ուրիշ ցեղակից ձև չկայ։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պի-տի ունենայինք *թոյք։-Հիւբշ. 253։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «ուղիղ շարք (մարգարիտների, շղթայի, բազմականների, խօսքի կամ բառերի)» Ոսկ. ա. թես. Բուզ. 172. որից տողել «ուղիղ շարել, դասաւորել» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. Ագաթ. տողեալ «շա-րուած» Վեցօր. 86. Ոսկ. եփես. 915. տողան տշարք, դաս» Եւս. պտմ. 664. տողանի «յա-ջորդական կարգով շարուած» Եւս. պտմ. Բ08. տողաբան «շատախօս» Մծբ. շղթայա-տող Խոր. մարգարտատող Յհ. կթ. տարա-տողել Թէոդ. խչ. քարատող «քարով շա-րուած» Կաղնկատ. 172։ Նոր բառեր են տողաշար (արդէն 1788 թ. ունի Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ 116, իբր ռուս. тeрaкca), երկտող, երկտողիկ, տո-ղած, տողավարձ ևն։


Տոռոմ, ոյ

s.

handle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լծակ, բառնալիք, լամբ» Շնորհ. ակ. 114 (տապանակի ունկերի համար ասուած)։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն. թրք. ար-տըճ գուշու, ֆր. grive». գործածուած է Փիլ. լիւս. 128, բայց հրատարակչի յաւելուածը չէ՞։ Իբրև նորակերտ բառ ունի Նորայր. Բառ. ֆր. 619ա։


Տորոն, ի

s.

madder;
— զմիւռնիոյ, alizari, Smyrna madder.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ներկաբոյս՝ որ արտահանւում էր Հայաստանից. լտ. rubia» Բժշ. Գաղիան ասւում է նաև տօրոն, տորուն, տօրուն, տոնիր, որից տորնուկ «վայրի տորոն, asperula tinctoria» ՀԲուս. § 2980, տորոն խոտ «gentiana asclepiadea» ՀԲուս. § 2982, Տիրացուեան, Contributo § 362 սխալ գրչութիւն է սարուն, որ ՀԲուս. § 2725 հա-մարում է անծանօթ մի բոյս և որ Նորայր ՀԱ 1923. 341 հաստատում է թէ տորոն բա-ռից վրիպակ է։


Տուար, աց

s.

cattle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արջառ». առանձին աւանդուած չէ հնագոյն գրականութեան մէջ, բայց ու-նինք սրանից տուարած «տաւար արածաց-նելը» Եւս. քր. տուարածական «հովիւ, խաշ-նառած» Երեմ. լա. 10, Ա. թագ. ժէ. 2Ո. տոյարածափակ «մակաղատեղի» Ագաթ. տուարածատաււ «արջառ արածացնելու տեղ» (նաև իբր տեղանուն Հայաստանում) Ճետնաբար դարձած է դուար Փիլ. լին. Մագ. քեր. 239 և Երզն. քեր. (սխալմամբ գրուած դուաչ), դովար Մագ. թղ. 86 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 180), որից դուա-րենի «ոչխարի կամ արջառի մորթ» Թէոդ. գրականում ասւում է տաւար։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ագլ. Երև. Ղրբ. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տավար, Խրբ. Ննխ. Սեբ. Սչ. Տիգ. դավար, Մրղ. տավառ, Մկ. տmվար, Հւր. տօվար, Հճ. դավօյ, Հմշ. դը-վար, սեռ. դավ-րուն, որոնք ընդհանրապէս նշանակում են «արջառ», միայն Ախց. «կով ու գոմէշ, ոչխար և այծ», Հճ. «այծի և ոչ-խարի հօտ», Սեբ. «ոչխար», Տիգ. «ձի» և Մրղ. «էշ»։-Նոր բառեր են տաարթող, տաւարատէր, տաւարածատէր, սևատաւար, տաւարակով։


Տտիպ, տըտպի, պոյ

adj.

sour, rough, sharp, acerb, hard, tart, astringent, acrid, pungent;
— գինի, racy or brisk wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ո, ի հլ.). «փոթոթա-համ» Պղատ. տիմ. 139. Լմբ. իմ. Ճառընտ. որից տտպատեսակ Վրդն. երգ. Երզն. ժ. Խոր. էջ 8, տտպատեսիլ Վահր. տտպութիւն Բժշ. տտպել Մխ. բժշ. գրուած տետպել «կծկել» Մխ. բժշ. 12 (Կաշուն չորութիւնն վասն այնոր եղև, որ գործեցաւ տըտպելով, զերդ զգործած կաշին գխտորով կամ նռան կեղևով... Երակն այրնեն տետպինտ ի դրուց անդամոցն տետպելովն)։ Վերջին օրինակից երևում է որ բառիս նախնական նշանակու-թիւնն է «կծկել, հաւաքել, սեղմել, ամփո-փել, կուչ ածել» (հմմտ. լտ. adstringo «կա-պել, սեղմել, ճնշել, շրթունքը կծկել, փորը պնդացնել, բերանին տտիպ համ տալ», ո-րից և ֆր. saveur astringente «տտպա-համ»), և այս իմաստով դառնում է


Տրամ

adj.

firm, solid, substantial, hard, resisting;
— երկիր, solid earth;
— գործել, to render firm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն նեռ. տրամի) «ամուր, պինդ, հաստատուն» Պիտառ. Մարթին. Վրք. հց. Նար. տաղ. «չոր, կարծր (գետին)» Վրք. և վկ. Ա. 604, «հողի կարծր երեսը» Վստկ. 16. որից տրա-մանալ «հողը պնդիլ» Եղիշ. բ. էջ 26. հաս-տատրամ Շիր. 37. տրամիկ «կարծր, պինդ» Մագ. յունաբան հեղինակների լեզւով գոր-ծածւում է իբր նախամասնիկ՝ համապա-տասխան յն. δια-, լտ. dis-, di-, dia-նախա-մասնիկներին. օր. տրամաբանութիւն= διαλογος Սահմ. Նոնն. տրամառիծ-δια-γραφή, διάγραμμα Անյ. պերիարմ. Շիր. Փիլ, տրամադրել = διατίϑημι Սահմ. Խոր. վրդ. տրամաչափ= διάμετρος Պերիարմ. տրամա-տպաւորել= διατυπόω Սահմ. ևն. այս ոճով է տրամակայեալ «հասկանալ, ըմբռնկլ. ևւ ւամուտ ւինել» Մագ. նոր բառեր են տրա-մադիր, տրամադրելի, անտրամադիր, ան-տրամաբան են։


Տետր, ի

cf. Տետրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։ Տետրատ ձևի մեկնութիւնը տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմ. կուզի մէջ 102։


Տեղեակ, ղեկաց

adj. s.

well informed, instructed, skilled, versed in, intimately acquainted with, expert;
little place.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «հմուտ, խելամուտ, գի-տակ» ՍԳր. Եւս. պտմ. Փարպ. Եղիշ. որից տեղեկանալ ՍԳր. տեղեկացուցանել Առակ. թ. 9, Բ. եզր. դ. 18. Ագաթ. տեղեկութիւն Ա. եզր. զ. 22. Բ. եզր. դ. 21, ե. 10. Ագաթ. Ոսկ. ես. Եփր. յես. տեղեկագոյն Ագաթ. Եւս. պտմ. անտեղեակ Բ. կոր. բ. 11. Ագաթ. Ոսկ. ես. բազմատեղեակ Սիր. լա. 9. նոր բառեր են տեղեկագիր, տեղեկագրութիւն, տեղեկա-տու, տեղեկատուութիւն, լաւատեղեակ։

ԳՒՌ (dialectal) Ջղ. տեղակ, Ախց. տէղիյակ, Մկ. Շմ. տէղյակ, Ննխ. Սեբ. դէղյագ. նոր ձևեր են տեղակ տալ Լ. Ղրբ. տեղակել Երև. «մէկի մասեն տեղեկութիւն տալ կամ հարցնել». սրանց հետ հմմտ. Կեղծ-Շապհ. էջ 6՝ տե-ղեկացեալ։


Տենդ, ի, իւ

s.

fever;
— շառագոյն, scarletina febris, scarlet-fever.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ջերմ հիւանդութիւնը» Մրկ. ա. 31. Վեցօր. 86. Եւս. պտմ. ա. 8. Մծբ. որից տենդոտիլ Գէ, ես. գրուած է նաև տենտ և տեանդ Ոսկ. ա. թես. էջ 439. նոր բառեր են տենդոտ, տեն-բային, ժանտատենդ, տենդագին ևնւ


Տես, ոյ

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ը հլ. «տեսութիւն, տեսնելը» Ղևտ. ժգ. 12. Նեեմ. դ. 3. Ագաթ. Փարպ. «կերպա-րանք, ձև» Ոսկ. յհ. ա. 39, բ. 14, «տեսա-րան» Ոսկ. յհ. ա. 42. Մանդ. «հիւանդի այ-ցելութիւն» Սիր. է. 39. Ոսկ. մ. բ. 20. որից տեսանել ՍԳր. Վեցօր. Եզն. Ոսկ. Սեբեր. տեսանող Յոբ. լե. 13, «գուշակ» ՍԳր. տե-սակ «երևոյթ» Երգ. ե. 15. Ոսկ. ա. 39, բ. 2. «կերպ, սեռ» Փիլ. Պղատ. տեսարան Ոսկ. բ. կոր. տեսիլ ՍԳր. Եաս. պտմ. Վեցօր. տեսլա-րան Ոսև. ես. տեսումն Ոսկ. ես. Ագաթ. տե-սուչ ՍԳր. Եւս. քր. տեսչական Սեբեր. ան-տես ՍԳր. Բուզ. Ոսկ.. տնտես ՍԳր. ամենա-տես Ոսկ. մ. ա. 1. պայծառատեսիլ Կորիւն. Ոսկ. յհ. ա. 41. սակաւատեսիլ Վեցօր. լըր-տես ՍԳր. Եզն. թատրատես Ոսկ. մ. բ. 12 ճշմարտատես Թուոց իդ. 4, 15. հիանդատես Ոսկ. մ. գ. 4. հանդիսատես Ոսկ. բ. տիմ. և մտթ. ա. 19. հանապազատես Ագաթ. երա-զատես Ծն. լէ. 17, Միք. գ. 7, նորատեսիլ Գ. մկ. է. 3. քաջատեսիկ Ոսկ. մ. բ. 19. ականատեսեալ Հայել. 326, տեսանակ «օրի-նակ» Վրք. և վկ. Բ. 453, արատես «մշտա-կան, շարունակական» Պիտ. 553 (Պահել անհետ ռարատես փոխանորդութիւնն կե-նաց. իմա՛ յարատես), դռնատես «դռնա-պան» Կնիք հաւ. 347, հարցնատես «շարա-կանների Հարցը ստուգելու գիրք» Առաք. պտմ. 311 (հինգ վերջին բառերը նորագիւտ) ևն։ Նոր բառեր են տեսակէտ, տեսակցիլ, տեսակցութիւն, տեսչանոց, տեսչուհի ևն։

ԳՒՌ (dialectal) Հւր. տէսանէլ, տըսանէլ, Ջղ. տես-նել, Ալշ. Մշ. տէսնել, Ակն. Ննխ. Ռ. Սեռ. տէսնէլ, Ախց. Կր. Շմ. Տփ. տէսնիլ (հին Տփ. տէ՛հնիլ), Ասլ. Խրբ. Պլ. դէսնալ. Գոր. Ղրբ։ տրէ՛սնալ, Մկ. տէսնալ, Յղ. տէ՛սնալ, տէ հ-նալ, Հմշ. դէսնուշ, Սչ. դեսնուլ, Վն. տիսնալ (կտ. տէսա), Հճ. դիսնել, Ագլ. տի՛սնիլ (հինը տի՛հնիլ, տի՛նիլ, անց. դերբ. տmհmլ), Սվեդ. դիսնիլ, Զթ. դիսնուլ, Մժ. տէսիմ «տեսայ» (բայց ցսնըմ «տեսնեմ»), Սլմ. տսնել, Մրղ. տըսնէլ, Տիգ. դըսնmլ, Երև. տէ՛նալ, տէ՛-հա, Մղ. տա՛հած «տեսած». հմմտ. նաև Կր. տեսիլք, Ասլ. Հմշ. Պլ. Ռ. Տիգ. դէսիլք, Մշ. տեսելք, Վն. տեզէլք1, Կրճ. ցուլ «տեսնել» <*տսուլ։-Ըստ Պատկ. Փորձ 1880 մաստ էջ 88 գւռ. հ ձայնը հնխ. rk՜>սանս. rç= յն. ρϰ խմբի ներկայացուցիչն է։ Նոր բառեր են տեսնանաչ, տեսօք (հմմտ. յն. ἰδανό «գեղեցիկ» <յն. ἰδεῖν «տեսնել» բայից), տեսքոտ. տեսուկ, տեսովի, տեստեսել, տե-սուտ, տեսք, տեսքել, տեսօքկեկ, տեսօքնալ ևն։


Քառ, ից

adj.

floor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «չորս» Փիլ։ Արծր. Նար. Մագ. հների մէջ առանձին չէ գործած-ուած, բայց գտնւում է մի խումբ ածանց-ների մէջ. ինչ. քառամեայ «չորեքամեայ» Եւս. քր.. ա. քառեամ «չորս տարի ժամա-նակ» Ոսկ. բ. տիմ. քառասուն ՍԳր. (տե՛ս առանձին). յետոսկեդարեան շրջանին ո՛չ միայն առանձին կայ։. այլ և տալիս է շատ բազմաթիւ ածանցներ. ինչ. քառաթիւ Պիտ. քառաժանի Շիր. քտռաձի Փիլ. քառակերպ Գնձ. Նար. քառակուսի Յայտ. իա. 16 Շար. քառակ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 122, 127, 151, 170. նոյն ոճով նոր գրականի մէջ՝ քառահատոր, քառաձայն, քառամեակ, քտռանիւ, քառապատկել, քառաստիճան. քա-ռատառ, քառատրոփ, քառարշաւ, քառոր-դական ևն ևն։


Քատակ, ի, աց

s.

likeness, resemblance, conformity, form, proportion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն գրծ. քատակիւ, որ ցոյց է տալիս խ հլ.) «նման» Նար. մծբ. 447. Տաղ. Յիշատ. որից քատակել «նմանեցնել, յարմարել» Փիլ. Սահմ. Անյ. պորփ. Մագ. թղ. 125. քատակիչ Տիմոթ. կուզ. 213, քատակութիւն Թէոդ. խչ. քատակապէս Պիտ. Կնիք հաւ-144. համաքատակ Երզն. մտթ. 462. Սասն. 36. Վրք. Թովմ. մեծոփ. (Արրտ.. 1913, 747), ճշգրտաքատակիլ Ճառընտ. ծովաքատակ Թէոդ. կուս. Սկևռ. աղ. 125. երկնաքատակ Օրբել. հրտր. էմ. 127. ամպաքատակ ԱԲ ներքատակել Յհ. իմ. Երև. 67. ասրաքատակ Շնորհ. եդես. աւազաքատակ Սկևռ. աղ. 56. զոմաքատակ ԱԲ։


Քարադր, ի

s. zool. plover, pluvialis, lapwing;
or jaundice-bird, icterus, galbula.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բուի տեսակից մի թռչուն, որի համար հները առասպելաբանում էին թե մահը գուշակում է և հիւանդութիւնները ո-չընչացնում» Ղևտ. ժա. 19. Օրին. ժդ.. 18. Եպիփ. բարոյ. Մխ. առակ. Վրդն. ծն. (ա-ռասաելը տե՛ս Վրդ. առ. 81). գրուած է նաև քարարդ, քառադր, քաղադր, քաղարդ, քաղանդրոս, քաղանդր Սատն. 65, քարադ-րոն Բար. 141։ Այս նոյն բառն է, որ կա-լատրիս ձևով գրուած է Տաթև. ձմ. կդ. «Կա-լատրիսն հաւ՝ հայելով ի հիւանդն, առնո-յինքն զցայ նորա և բարձրանայ ի ծառն և փոխանակ հիւանդին մեռանի»։ նութեամբ (ըստ Meillet, Յուշարձ. 21։) դարձած քաղադր։-Հիւբշ. 388։


*Քարթու

adj.

stale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հին, վաղուցուայ». մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Դրնղ. 537. «Եւ ի մտանելն իմ տեսի ի դրունս նորա նստատեղի մարդոյ՝ թաժաճա (թրք. tazeje նոր, թարմ) և ոչ քարդու կամ վաղենի» (իմա՛ վաղեմի, հին)։ Գործածական է արդի գաւառականներում քարթու ձևով՝ սովորա-բար «օթեկ» իմաստով և հացի համար գոր-ծածուած, բայց կայ նաև «հին, վաղուցվայ» իմաստով։


Քարձ, ից

adj.

thin-bearded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմօրուս, կարճամօ-րուտ, քէօսէ» Վրք. և վկ. ա. 237. Վրդ. առ. 53. Ճառոնտ. Դամասկ. Երզն. քեր. Տաթև հաոզ. 245. «կարճահասակ» Յայսմ. լնվ. 1, 28 (էր Ս. Եփրեմ թխամորթ, քարձ և ա-լևոր), «չաճած՝ կարճ բոյս կամ թուփ» Վստկ. 15. որից քարձուկ Շնորհ. առակ. քարձագին «շատ կարճ միրուսով» Մագ. ստ. առ Լեհ.։


Քարշ

adv.

cf. Քարշումն;
ի —, ընդ —, trailingly, creepingly;
ըստ or ի — ածել, արկանել, ձգել, to train, to trail, to draggle, to drag or draw along;
ի — գնալ, to crawl, to creep in the belly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սչ. քաշել, Ախռ. Ակն. Երև. Կր. Ննխ. Պլ. Ռ. քաշէլ, Ասլ. քա-იէ՝լ, Ագլ. Խրբ. Ղրբ. Շմ. Տփ. քաշիլ, Հմշ, քաշուշ, Տիգ. քmշիլ, Սլմ. Վն. ք'mշել, Մրղ. *imշէլ, Հճ. քէշել, Զթ. Մկ. քէշիլ, Սվեդ. քիշիլ (սրանք թուրքերէնի ազդեցութեամբ ստացել են նաև «ծխել, կշռել, նկարել» նշանակութիւնները)։-Սեբ. ունի երկու ձև. քաշէլ «քաշել» և քէշնէլ «գետնի վրայից քաշքշելով տանիլ, տճկ. սիւրիւթլէտէք»։-Նոր բառեր են անքաշ, քաշան, փորքաշ, քաշքշել, քաշքշուկ, քաշմշել, քաշկոտել, քաշկռտուկ, քաշմշկուիլ, թելքաշ, քաշովի ևն։


Քարտ, ից

cf. Քարտէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թուրթ. մագադաթ, գրքի թերթ, նամակ, գրութիւն» Սեբեր. Մանդ. Վրք. և մև Ա. 58 (բց. ի քարտանէ). Նոնն. Յհ. կթ. 391 (սեր. քարտի)։ Մխ. Երեմ. որ և քարտէս ՍԳր. Լաբուբ. 51. Փիլ. Խոր. քարտէզ Սեբեր. Անյ. բարձր, Ճառընտ. քարտէն Վրք. և վկ Ա. 64. Նար. Կլիմաք. սրանցից այցեքարտ, խաւաքարտ, քարտիսագրութիւն (նոր բա-ռեր) ևն։


Քարտէզ, տիզաց

cf. Քարտէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Կիլիկեան դրամ, որ արժէր 11/2 ֆրանսիական սօլ կամ 1/e արծաթ դե-կան». նորագիւտ բառ, որ երեք անռամ գտնում եմ գործածուած հետևեալ ձևով. Եւ թէ ի դատըստնօղն յերևան զարկք կենայ, այրոյն ելած, նա տայ ամէն զարկուց 30 սօլ. և կապոյտին որ այրոյն չլինի ելած՝ ամէն զարկուց քարտէզ ժը, որ է տօլ մէկ ու կէս» (Անսիզք 61). Զտղայք զոր ի վեց քար-տէզ ծախէին (Նշխ. մատ. 70), «Կա՛մ հա-տուցէք զկայսերն, կամ տուք քարտէզ և ար-ծաթ» (Բրս. մրկ. 184)։-Անսիզքի հրատա-րակիչը (անդ, ծան.) ասում է թէ գոր-ծածուած է նաև Մխիթար Գօշի Դատաստա-նագրքի ինչ ինչ ձեռագրերի մէջ։


Քացախ, ոյ

s.

vinegar;
acid;
համեմաւոր —, aromatic vinegar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «քացախ» ՍԳր. որից քա-ցախել «թթուիլ» Բրս. մրկ. քացախագոյն «խիստ կծու» Պղատ. տիմ. քացախոց «խաշ, հացի մայա» (նորագիւտ բառ) Գիրք թղ. 495. քացախաթան «մեղրով, քացա-խով, ջրով և աղով պատրաստուած բժշկա-կան օշարակ. իսքէնչիբի» Գաղիան. բժշ. քացախուտ Պղատ. տիմ. Խոսր. քացախա-յին (նոր բառ) ևն.

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Ապլ. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սեր. Սլմ. Սչ. Տփ. քացախ, Մկ. Վն. ք'ացախ, Հճ. քացօխ, Սվեդ. ք'mցցիւխ, Ալգ. քա՛-ցահ. -բայական ձևով՝ Սչ. քացխել, Պլ. Տփ. քացխիլ, Ապլ. Խրբ. Սեբ. քասխիլ, Ագլ. քը-ցա՛հիլ «քացախիլ, թթուիլ (օր. ստամոք-սը)»։ Նոր բառեր են քացախամայր, քա-ցախաջուր, քացխաման, քացխան, քացա-խահոտ, քազխուն։


Քաւդեայ, դէից

s.

magian, magician, wizard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև քօդեայ), ի հլ. «աստեղադէտ, գուշակ, հմայող». Եզն. Բուղ. Փիլ. Գէ. ես. որից քաւդէութիւն Եզն. Եղիշ. Սարկ. սխալմամբ արմատը համարուած է քաւդ, ի հլ. «ցնորական իր» Տօնակ.։


Քաքար, աց

s.

cake, bun, pastry, wafer, simnel, hearth-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ խմորեդէն, կարկանդակ» ՍԳր. (յատկապէս նորագիւտ Ա. մնաց. ժզ. 3)։


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ղւյ, -ղեաց, -ղեաւ) «ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մէջ մխուած մասը» Փիլ. Նխ. ա. 35. լիւս. 130. Ոսկ. գծ. 442. Սահմ. Արիստ. առնչ. Նար. լբ. էջ 83։-Բա-ռիս իմաստը անորոշ է և զանազան հեղի-նակներ զանազան ձևով են մեկնում. այս-պէս Փիլ. ժ. բան. 226 գրում է «Սկիզբն առնեն կազմել առագաստս և քեղիս և ղե-կըս», որից երևում է որ քեղին ղեկ չէ.-Լծ. Նար. լբ. մեկնում է «ձողն որ յառագաստին գլուխն է և կամ սիւներ նաւին».-Առաք. լծ. սահմ. էջ 316 համարում է «կայմ»։ Ո, րից քեղանալ «ղեկավարուիլ» Փիլ. Նխ. ա. 35. քեղավար «ղեկով քշուած» Ոսկիփ. քե-ղաւոր «ղեկ ունեցող» Արիստ. առնչ.։


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սերովբէների յաջորդ կարգի հրեշտակները» ՍԳր. Նչ. Եզեկ. Վրդն. ել. Անյ. և Շնորհ. բարձր. Խոսր. Շար. նոյն են նաև քերովբիմ Փիլ. ել. Սարգ. ա. պետր. ը. էջ 420 (ա տպ.)=329 (բ տպ.), քերոբ ՍԳր. Նչ. Եզեկ. քերովբ ՍԳր. Եփր. աւետ. քրովբէ ՍԳր. Յս. որդի. քերուբ ՍԳր. Տիմոթ. կուզ 72, քրոբիմ Եփր. ծն. քերոբիմ Եփր. ծն. Առ. որս. Տաղ. քերովբին Իրեն. ցոյցք 8, քերօբ, քերոբէ ևն, բոլորն էլ ի հլ.։ Սրանցից են քերովբէական, քրովբէական, Պտրգ. Տաղ. Շար. Նար. երգ. քերովբէօրէն, քրով-բէօրէն Նար. քրովբէաբնակ Նար. խչ. քը-րովբէագումար Գնձ. ևն։

Հները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ «Քերովբէքն որ կոչին յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաստութեան» Եղիշ. հրց. էջ 9-49.-«Զի՞նչ է քերով-բիմն. թարգմանի՝ գիտութիւն բազում. Քաղդէացւոց լեզուովն ասացեալ է «քե-բազմաչեայք ըստ տետանողին, որ է յաճախ գիտութիւն» Շնորհ. բրձր.։-«Եւ կոչի քերովբէն բազում գիտութիւն և հեղումն իմաստութեան» Վրդն. իւ-«Քերովբէս զնոսա ասէ, որ թարգմանի յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաս-տութեան... քանդակագործ արարուած՝ որ ասէ քերոբ» Նչ. եզեկ.։ (Այս տեղից առնելով է որ Բառ. երեմ. էջ 331 դը-նում է «Քերոբ. նկարակերպ կամ նաշխ»)։-«Քերովբէն յեբրայեցւոց ի մերս թարգմանի բազմութիսն գիտու-թեան և հեղումն իմաստութեան» Տա-թև. ամ. 566։-Նորերից ՀՀԲ դնում է եբր. ԳԴ եբր. և արաբ. ՆՀԲ եբր.։


Քերքէշ

cf. Քերքէս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კერკეϑი քերքեշի «թեփ» (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 126)։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

է ճշտիւ հյ. քէն. «վրէժ» նշանակութիւ-նը կայ յունարէնի, լատիներէնի, նոյն իսկ սերբերէնի մէջ իսկ պհլ. kēn պի-տի տար հյ. *կէն։ (Իրան. k հին փո-խառութեանց մէջ տալիս է կ և միայն նոր շրջանում դառնում է ք)։ Patrubá-ny, Monde orient, 1907/8, էջ 221 և 21 1908, 276 հիսլ. sviϑa «այրել, ջեռնուլ» բայի հետ։


*Քէնթ

s.

female of domestic animals, she-cat, hitch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։


Քէշ, ի, ից

s.

sect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

68. Sуmm. 49, Հիւբշ. KZ 23, 403 Տէրվ. Altarm. 70, Բազմ. 1895, 51 ևն. Եփրեմի քեշտ բառը առաջին անգամ երևան հանելով Աճառ. Հայ. նոր բա-ռեր հին մատ. Բ. 12 մեկնու է սխալ-մամբ պրս. [arabic word] kašt «տգեղ և աո-տեղի»? որ Վարդանեան ՀԱ 1922, 297-8 բնագրի համեմատութեամբ ուղղում է իբր «քէշ, կեշտ»։


Քթան

s.

flax, linen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Հնից կան Խրբ. Ննխ. Պլ. քթան, Մկ. ք'ըթան, Ախց. քթան, Ասլ. քթա, Մշ. քտան, իսկ նոր փոխառութեամբ թուրքե-րէնից կամ պարսկերէնից՝ Երև. Ղրբ. Ջղ. Տփ. քաթան, Սեբ. քmթmն, Շմ. ք'mթmն, Ագլ. քա՛թուն, Սվեդ. ք'mթթուն։


Քթեթ

s.

flaxen cord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. քթէթ «հարսի հալաւ» (նոյնը նաև Գոր. Գնձ.), Սվ. քթէթ և Սվեդ. քթիթ օշորի հնացած անպետք կտոր, քուրջ»։ Նոր բառեր են քթեթգլուխ, քթեթօրհնէք։


Քթիթ

s.

cf. Քթթելիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աչքը բանալ փակելը, ակնթարթ» Մագ. Հին քեր. Նար. Ոսկիփ. Վրդն. ել. և ծն. որից քթթել «աչքը թարթել». Եզն. Խոր. Յհ. կթ. քթթելիք Ոսկ. ա. տիմ. քթթումն Եփր. երաշտ. Երզն. քեր. անքթիթ, անքթթե-լի Խոր. Յհ. կթ. անքթթական (նորագիւտ բառ) Պրպմ. էջ 45։


Քիմիա

s.

chemistry;
alchymy;
cf. Տարրաբանութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բնալուծութիւն, տարրաբանու-թիւն» Ոսկիփ. որ և քիմեայ «առասպելական նիւթ՝ որ մետաղների վրայ լցնելով ոսկու պիտի վերածէին անրանք» Միխ. աս. 367. «ոսկեգործութեան արուեստը» Միխ. աս. 442. քեմիայ Սամ. անեց. 131. ալքիմիտ Գիրք առաք. 233 բ. որից քիմիարար «բնա-ւոյծ, տարրագէտ, դրամահատ, ոսկի շինող» Վրդ. աշխ. 535 (տպ. քիմեայտար), քիմիաս-տան կամ քիմիա ծաղիկ «ոսկեխոտ բոյսը, Alchimille» Բժշ. (տե՛ս Նորայր ՀԱ 1924, 73), նոր գրականում՝ քիմիագէտ, քիմիագի-


Քիչ

adj.

few, some;
cf. Սակաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նուաց. սակաւ» Վրք. հց. ա. 616. Անսիզք 21, 47, 73. Լմբ. կան. բենեդ. որից քչիկ Սմբ. պտմ. 60, 105. Վստկ. 21. նոր գրականում և բարբառներում քչանալ, քչու-թիւն, քիչտր, քիչկեկ, քչակեր, քչկապաշար։


Քիս, քսոյ

s.

kind of chalk or whiting.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կաւ՝ զոր ծեփեն ի վերայ պնակտի գրելւոյ». իբր ռմկ. բառ ունին միայն ՆՀԲ և ՋԲ. արմատ քսել «զօծել, մածնուլ» բառի որ հների մէջ գործածուած չէ, բայց կենդա-նի է արդի բարբառներում. հմմտ. քսել, քսուիլ Պլ. «շփել, շփուիլ», քիսիլ Ալշ. Ապ. Բլ. Խլ. Մշ., քիսնալ Բլ. «պատահիլ, հանդի-պիլ, իրար քտուիլ». քիսնել Ապ. «ընդհարու-ել, իրար դիպչիլ»։ Մի քիչ հնից ունինք Զքր. սարկ. Ա. էջ 51 Քսէին զստորոտ հանդերձի նորա յերեսս իւրեանց։-Տե՛ս քիստ բառի տակ։


Քիստ, քստոյ

s.

awn, beard of corn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. քիստ, քիստղ (վերջինը տե՛ս Տեղեկ. ինստիտ. 2, 103), Մշ. քիստ, քիս, Հմշ. քիսդ, Ղրբ. քէստ, Ագլ. քայստ, Ջղ. քէստխ, (գիւղերը՝ քիստխ), Խրբ. Մկ. քիս, Սվեդ. քէս. բոլորն էլ «ցորենի քիստ». իսկ Գնձ. քիստ նաև «ձկան կամ օձի փուշ»։-Նոր բառեր են անքիս, քստախոտ «մի տե-սակ խոտ»։


Քնար, աց, ից

s. ast.

lyre;
viol, harp;
Lyra;
— հարկանել, to play on or sound the lyre.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ. կայ նաև գըծ. քնարեաւք Իրեն. 12) «թելաւռո մի նուագարան. նոր գրականում իբր ֆո. lyre» ՍԳր. Սեբեր. որից քնարական Եւագր. քնարահար Ոսկ. ես. Եւս. քր. Յայտ. ժդ. 2. քնարերգ Յայտ. ժը. 22. քնարերգակ Առ որս. հոգիաքնար Տօնակ. մարմնաքնար Բէոդ. խչ.։

Աճառ. ՀԱ 1908, 121 դնում է պրս. kunār ձևից, ԳԲ էջ 1375 միացնում է պրս. քիուքնար «խաշխաշի գլուխ, խո-ոակ» բառին և մեր բառին էլ այս ի-մաստն է տալիտ։ Նորայր ՀԱ 1923, 169 պրս. kunār։


Քնին

s.

examination;
ի — առնուլ, to examine, to consider, to ponder;
to argue, to discuss;
ի — գալ, to be examined, criticized;
ի — արկանել, մտանել, լինել, to examine, to study, to criticize.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև քննին. անհոլով) «քննութիւն» Ոսկ. ես. 276. Եւթաղ. 174. Եզն. Եփր. ա. կոր. Կոչ. որից քննել ՍԳր. Եւտ պտմ. Ոսկ. յհ. ա. 17 (գրուած է քնընել Իրեն. հերձ. 107). քննական Սեբեր. քննա-յոյզ Ագաթ. հետաքնին Վրք. հց. քննասի-րութիւն Կոչ. քննիչ ՍԳր. Ագաթ. քնճախոն-դիր Մծբ. անքնին ՍԳր. Ագաթ. անքննու-թիւն Եզն. հարցաքննել Ոսկ. յհ. բ. 11. դժուարաքնին Եւագր. խորաքնին Վեցօր. քննադատ, քննադատել, քննադատութիւն, քննադատաբար, քննադատական, քննադա-տօրէն (նոր բառեր)։


Քնքուշ

adj. s.

delicate, tender, soft, morbid, pretty, darling, mincing;
puss.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շփացած, փափուկ մեծա-ցած» Ոսկ. եփետ. իա. և Բ. տիմ. (նոր գը-րականում դարձել է քնքոյշ և իմաստը դէ-պի լաւը հակելով՝ եղել է «նրբին, նազելի, փափուկ»)։ Որից քնքշալ «խեղեփնալ, շփա-նալ» Վրդն. սղ. քնքշել Ոսկ. ա. տիմ. քնքշե-նալ Բրս. մրկ. քնքշական Ոսկիփ. քնքշեցու-ցանել Գէ. ես. Վրք. հց. քնքշիլ Ոսկ. մ. ա. 7. քնքշանք Ոսկ. եփես.։


Քոռ, ից

s.

corus, bushel;
strike.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 31 բառիս համար գրում է. «Ջափ 880 քսեստի լինի քոռ մի և կոչի եբրայեց-ւոցն և ասորւոցն ի Հայոց առեալ (I)... և քոռն ըստ հելլենականին կորոս լտի»։ Նորերից Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 189 եբր. քօռ բառից։ ՆՀԲ եբր. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Altarm. 70 և Հիւնք. 36 եբր.-ից։


Քուեայ, էի, էից, եայց

s.

cube, die;
suffrage, vote, ball, ballot;
տուփ քուէից, urn, ballot-box;
տուփ քուէիւք, by an unanimous vote;
— արկանել, տալ ձգել, to vote, to ballot, to come to the vote, to poll.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև քուայ, քւայ, քւեայ, քւէ) «կախարդի հմա-յական քար» Ովս. դ. 12. Բուզ. ե. 43. Կա-նոն. «խաղալու վէգ» Ածաբ. աղք. Պղատ. օրին. «խորանարդ» Փիլ. Ճառընտ. Շիր. որից քուահարցութիւն Մանդ. քուական Փիլ. լին. քուէարկել, քուէարկութիւն, քուէ-տուփ (նոր բառեր)։


Քուէ, էի, էից

s.

cf. Քուեայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև քուայ, քւայ, քւեայ, քւէ) «կախարդի հմա-յական քար» Ովս. դ. 12. Բուզ. ե. 43. Կա-նոն. «խաղալու վէգ» Ածաբ. աղք. Պղատ. օրին. «խորանարդ» Փիլ. Ճառընտ. Շիր. որից քուահարցութիւն Մանդ. քուական Փիլ. լին. քուէարկել, քուէարկութիւն, քուէ-տուփ (նոր բառեր)։


Քունք

s.

temple, side of the head.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հյ. քուն բառն է. իմաստի զարգացման համար հմմտ. գերմ. Schläfe, հբգ. slat, լտ. sopor, վենետ. sono, չեխ. spánkv, սլով. senec, որոնք բոլոր նշանակում են «քունք» և ծագում են «քուն» բառից. այս-պէտ նաև գւռ. քնատեղ «քունք», քնելտեղ, քներակ, քներք «քունք»։ Հմմտ. նաև Անկ. գիրք Հին կտ. 209 Եհար բրով զքնոյ տեղի նորա (այլ ձ. զծամելիսն)։


Քուրայ, ից

s.

cupel, crucible;
cf. Հալոց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հալոց, բովք, մետաղ հալեցնելու վառարան» Կոչ. 244, 245։ Ոսկ. ես. 448 (սեռ. քուրայից), «բաղանիսի հնոց» Անկ. գիրք առաք. 295. «հողէ աման թրծե-լու փոտա» Իգնատ. ղկ. 431 (Քուրայ է ո՛չ միայն այնոցիկ որ զհրահալելի նիւս գոր-ծեն, այլ և այնոցիկ որ անօթս խեցեղէնս առնեն). ասւում է նաև քրայ Նար. էջ 63, 177. Սկևռ. աղ. Մագ. թղ. 128. Շնորհ. այբ. Անյ. Բրձր. Խոր. արծր. որից քրայա-կան «մետաղական» Ոսկ. ես. 263, քրէա-կան Ոսկ. ես. մ. բ. 18. Փիլիպ. է. Ագաթ «աքսորի արժանի» Յհ. կթ. Մաշկ. ևն։


Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի. յետնաբար գըծ.-ով) «պարկ, ծրար, դրամի փոքր տոպրակ» ՍԳր. որից քսակագին Եղիշ. քսակակալ Եփր. համաբ. Ոսկ. գծ. Ճառընտ. քսակահատու Ոսկ. ա-նոմ. քսակահատ (նոր բառ)


Քրիստոնեայ, էի, ից

adj. s. christian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև քը-րիստովնեայ, քրիստոնայ) «Քրիստոսի հա-ւատառոռ» ՍԳր. Լաբուբ. 44. Եզն. որից քրիստոնէութիւն Եզն. Եւս. պտմ. քրիստո-նէաբար Եւս. պտմ. քրիստոնէական Ոսկ. յհ. ա. 31. ճակաքրիստոնէական (նոր բառ) են։