Your research : 5 Results for ոխ

Entries' title containing ոխ : 423 Results

Definitions containing the research ոխ : 1140 Results

Աղեկատ

s.

cf. Աղէկատ.

• = Յն. ἀλεϰατη, աւելի սովորական ձևով ἡλαϰάτή «իլ», որի ծագումը ոմանք դնում են հնդևրոպական նախալեզուից (հմմա-լիթ. lenktis «վիլակ»), ուրիշներ համա-րում են փոքր-ասիական մեռած մի լեզուից փոխառութիւն (տե՛ս Boisacq, էջ 318)։-Հիւբշ. 340։

• Pictet 2, 161 «թուի յունարէն»։ Pic-tetբ տպ. հտ. Բ. 213 թերևս յն. ἡλαϰά́τη հոմանիշից փոխառեալ, որի հետ հմմտ. հյ. եղէգն։ Ուղիղ մեկնեցին Այվազովսքի, Յղ. հնչման էջ 14 և Հիւնք։


Աղեղն (ղան, ղանք, ղանց)

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

• ԳՒՌ.-Հճ. Մշ. աղեղ, Ակն. Զթ. Խոռ. Կր. Զմ. աղէղ, Ալշ. Ոզմ. Վն. անեղ, Ախց. Մկ. Սեբ. անէղ, Տփ. անէղ, անիղ, Ասլ. աղե՝խ, Ագլ. ա՛նիղ։-Վն. անղան լար (իբր աղեղան լար) կուսական կամարաւոր յօն-քերի համար ասուած։-Բառի զանազան նշանակութիւնները իրարից զանազանելո համար կազմուած են՝ նետ բառի բարդու-թեամբ՝ Սլմ. նետաղեղ, Ակն. նէդ վաղէղ, Մշ. Ջղ. Վն. նետվանեղ, Երև. նէտվա՛նէղ, Ոզմ. նիտանեղ, Տփ. նիտվանիղ, Ասլ. նէդ-վաննէդ, Զթ. նիդբ'աղէղ, լըմբ'աղէղ, բո-լորն էլ առաջին նշանակութեան համար։-Աղեղ «ծիածան» նշանակութեան համար ունինք՝ Ալշ. անէղնագ, Ոզմ. անըղնակ, Վն. անանկ, Ագլ. ըղիյօ՛կըն և Ախց. աղէղնա-վօր։-Երրորդ նշանակութեամբ է Ռ. ան-էղնագ, որից աղնել «աղեղնել, աղեղով գզել», աղնուգ «գզածի թափթփուքը», Ակն. էղնիլ՝ փոխանակ (աղ)եղնել։


Աղերս (ի, ոյ, ից)

s.

supplication, petition, deprecation, entreaty;
— արկանել, — մատուցանել, յ— մատչել, to supplicate, to implore, to pray, to request.

• ՓՈԽ.-Վրաց. ալերսի «գգուանք, սէր», ալերսիանի «գգուող, սիրող, քաղաքավար», ալերսիանոբա «քաղաքավարութիւն», ալեր-սոբա «գգուել, շողոմել»։


Աղէ

int.

now ! now then ! come on !

• Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։


Աղիւս (ոց)

s.

brick;
tile.

• = Թերևս փոխառեալ Փոքր-Ասիական մի լեզուից, որի յիշատակն է Հեսիքիո-սի աւանդած ἀλιώ «πέτρα, ժայռ» բառը տե՛ս Boisacq 20)։-Աճ. ԳԴ, ՆՀԲ, Պատկ. Maтep. 1, 8 և Հիւնք. համարում են պրս. axiz «աղիւս» բառից։ Այսպէս նաև Մէնէվիշեան ՀԱ 1896, 183։ Patrubány S4 1, 193=հնխ. levkos, արմատը luk՛։

• ՓՈԽ.-Հայերէնից հին ժամանակ փոխա-ռեալ է վրաց. აღიზი ալիզի «աղիւս», որ ներկայացնում է մեր ղ-ի հնագոյն արտա-սանութիւնը։ Յետին շրջանում, այսինքն ղ տառը խ-ի մօտ հնչումն ստանալուց յետոյ, մեզանից փոխ է առնուած պրս. [arabic word] āxīz «աղիւս»։ Սխալւում են այն բոլոր քննիչները՝ որոնք կարծում են թէ հայերէն բառը պարս-ևերէնից է փոխառեալ. պարսկերէն x ձայնից անկարելի է ստանալ հյ. ղ (=l), բայց հա-յերէն ղ (=γ) կարող էր ղառնալ պրս. x


Աղկիոն (աց)

s.

kingfisher;
halcyon.

• -Յն. ἀλϰνων կամ ἀλϰνών, նոյն նշ. որից փոխառեալ են նաև լտ. halcyon, alcyon, ֆր. alcуon (իբր «martin-pècheur ձկնորս ճայ»), վրաց. აღვუნი ալկունի ❇зиморo. докъ, иванокъ»։ Յոյն բառը ժողովրդական ստուգաբանութեամբ մեկնուել է ἅλς ծով-ωέω «յղանալ, ծոցումը կրել» բառերից. գիտական ստուգաբանութեան զանազան փորձեր տե՛ս Boisacq, էջ 45-46։-Հիւբշ. з4ρ.


Աղօտ (ից)

adj.

obscure, dull, dim, cloudy, dark, hidden, without lustre;
tawny;
wan;
feeble, indistinct, small;
— լոյս, darkness visible, glimmer, faint light;
ընդ — տեսանել՝ ակնարկել, to catch a glimpse of, to see indistinctly, to blink.

• Bugge, Beitr. 36 համեմատում է յն. ápaiós «նուրբ, թոյլ, տկար» բառի հետ. հայր կազմուած է -ուտ, աւտ=οտ մաս-նիկով, մինչդեռ յօյնը ունի -ւօ-մասնիկը Շեֆթ. BВ 29, 66 փոխառեալ է դնում պրս. *aδauta «անմաքուր» բառից, որ կազմուած պիտի լինէր a բացասականի զնդ. dav, սանս. dhāv «մաքրել», dha-uta «մաքուր, պայծառ, փայլուն» բա-ռից, իբր սանս. adhauta «անմաքուր»։ Պատահական նմանութիւն ունին հսլ. slabъ, լեթթ. slābs, հբգ. slal, գերմ. schlaff «տկար, թոյլ» (Trautmann 270)։ Karst, Յուշարձ. 417 թթր. al, iI «տակը» բառի հետ։


Ամ (աց)

s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

• ՓՈԽ. Հայերէնից է վրաց. ერკემალი երկեմալի, որի վրայ տե՛ս երկու։


Ամբար (ոյ, ոց)

s.

provision;
cf. Համբար.

• = Պհլ. պազ. anbār «հաւաքում, պաշար». anbarakpat «համբարակապետ», սրա հնա-գոյն համբար ձևի հետ նոյն է պհլ. hanbār «ատեւեղէնի պաշար». օր. hanbār i zamis-tān «ձմեռուայ պաշար» (Nyberg, Hilfsbuch 2, 99). պրս. [arabic word] anbār «շտեմարան» իրա-նեանից փոխառությամբ նաև թրք. [arabic word] ambar, քրդ. anbār, ասոր, լ. bit ambāre, նյն. ἀμπάρι, ալբան. ambar, chambar, բուլգար. ambar, hambar, սերռ. hambar, ռուս. aмбаръ, լեհ. ambar, imbar, հունգ. hambár, վրաց. ამბარი ամբարի (նաև համբարի), ուտ. համբար և վերջապէս ա-րաբ. [arabic word] anbar «մթերանոց», որ արաբ բառագիրները բնիկ կարծելով համարել են յոգնակի և ենթադրել են եզակի [arabic word] nibr «ամբար» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 118)։ Այս բոլորի արմատն է սանս. [other alphabet] č par և զնդ. [syriac word] par «լցնել», sam-մաս-նիկով՝ սանս. sampurag-զնդ. hampar-«լցնել». պհլ. anbārīt «լցնում է», պրս. [arabic word] anbāram «լցնում եմ» ևն։ -Հիւբշ. 95, 178։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. ամբար, Աւշ. ամբար, անբար, Սչ. ամբար, համբար, Մկ. Ոզմ. ամբmր, Վն. mմբmր, Տիգ. ամբառ, Հմշ. օմբար (սեռ. օմբրի), Զթ. ամբօյ, ամբոր, Հճ. ամբոյ. թւում է թէ այս բոլորը թուրքերէ-նից նոր փոխառութիւն են։ Հին է Նբ. ամրոց «աթարի դէզ», որ ծագում է ամբարոց բառից, միջին ձայնաւորի սղումով և յետոյ միջին բաղաձայնի անկումով (ամբարոց>ամբրոց >ամրոց), ճիշտ ինչպէս ունինք վարդապետ >*վարդպետ >վարպետ։ Միջին ամբրոց ձևը կայ դեռ պահուած արդի բարբառնեռում։


Ամբարիշտ (րշտի, շտաց)

adj.

ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.

• = Կազմուած է ան բացասական մասնիկով և պարսկականից փոխառեալ պարիշտ «պաշ-տել» արմատով (տե՛ս այս մասին աւելի ըն-դարձակ Պաշտել բառի տակ). հմմտ. դժ-պարիշտ բարե-պարիշտ, կռա-պարիշտ, զրա-պարիշտ, մարդա-պարիշտ, վատա-պարիշտ ևն՝ փոխանակ դժպաշտ, բարեպաշտ, կռա-պաշտ ևն։ Ըստ այսմ ամբարիշտ<անպա-րիշտ, բուն ան-պաշտ «հաւատք՝ օրենք չճա-նաչող»։-ն և պ ձայները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ առաջինը դարձել է շրթնային, երկրորդը՝ թրթռուն։-Հիւբշ. 142։


Ամբարտաւան (ի, ից)

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

• ՓՈԽ.-Վրաց. ამ3არტავანი ամպարտավա-նի «հպարտ», ամպարտավնեբա «հպարտու-թիւն» ևն։


Ամիճ (մճոյ)

s.

dainty, daintiness.

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

• = Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։

• ՆՀԲ լծ. յն. εμάτιον «զգեստ»։ Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lagarde, Arm. Stud. § 84։ Հիւնք. քղամիդ-ից։ Բառը նախապէս միայն Յես. է. 21 վկայու-թիւնից յայտնի լինելով՝ կարծում էին թէ Ս. Գրքի ասորական թարգմանաւ-թեան հետքերից է, ըստ որում ասո-րականումն էլ նոյն տեղը գրուած է amela։ Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, թրգմ. Տաշեան 1894, էջ 14 ծանօթ լի-նելով միայն ասորերեն բառի առաջին ձևին և հայերէնի հետ անհամաձայն գտնելով՝ կարծում է թէ ամղան յու-նաձև ❇μλαν հայցականից է։ Բայց Arm. Gram. 300 հրաժարած այս կառ-ծիքից՝ հյ. բառը սրբագրում է ամղայ, իբրև հասարակ գրչագրական սխալ։ Նմանաաէս Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 13 (=ՀԱ 1913, 557) ամղանի ն տա-ռը մօտի մի թուականի (ամղան մի Յես. է. 21) մ-ից յառաջացած է կար-ծում։ Այս բոլոր ենթադրութիւնները ան-միջապէս կջնջուին, երբ նկատի ու-նենանք այժմ Ոսկեբերանի երկու նոր վկայութիւնները, ասորերէնի երկրորդ āmlōn ձևը և յաջորդ՝


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• ՓՈԽ.-Նոր ասոր. ämuirá «լաճախ» փոխառեալ է հյ. գւռ. ձևից. նշանակութեան զարգացման համար հմմտ. ասոր. xeläná «ուժով. 2. յաճախ» և ասոր. kalən «յաճախ», որ թրք. [arabic word] qalən «հաստ, ամուր» բառից է փոխառեալ՝ նշանակութեան նոյնպիսի զար-գացումով։


Ամփոփ

adj.

gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.

• ՆՀԲ լծ. յն. ἀμφι «շուրջանակի», αμφω և լտ. ambo «երկոքեան», հյ. ափ։ Տէրվ. Նախալ. 93 արմատը դնում է փո, կըր-ճատ կրկնութեամբ փոփ, ամփոփ=հյ. փոքր, սանս. putra «որդի», յն. παιω «զարնել» ևն։ Հիւնք. ամբոխ բառից։ Վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 16, 124։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 26 պրս. [arabic word] anbub «կահաւո։ րում», [arabic word] ︎ anbūdan «դիզել» բայից Ամօթ տե՛ս Ամաչել։


Այդ (այդր, այդորիկ)

pron.

that, this, the.

• ԳՒՌ.-Ակն. Պլ. Ռ. Սչ. ադ, Կր. ադ, իդի. Հճ. ադ, էդ, իդօ, Ննխ. ադ, իդա, Հմշ. էդ, ի-դա, Ալշ. էդ, Մշ. էդ, ըդ, իդա, ըդի, Զթ. mդ, Խոբ. mդ, mդի, Ախց. ատ, Ագլ. Յղ. ատ, ա՛-տի, Մկ. ատ, ատիկ, Երև. Ղրբ. Մրղ. Սլմ. էտ, Վն. էդա, Ջղ. էդ՝ (որից հետաքրքրական է էդ'տեղ > տտեղ >տեղ «այդտեղ»). Ասլ. ա*. -այս բառը չունին Շմ. և Տիգ. առաջինը նրա փոխարէն գործ է ածում տա, իսկ երկ-բորդը գիտէ միայն զանազանել այս և այն. երկրորդ դէմքը անծանօթ է այստեղ'-Նոր ձևեր են ատիկ, ատիկա, ատիկակ, ատանկ, ադենկ, ատանկուկ, ատանկով, էդմալ, էդմլա. էդման, էդօրդ «նախորդ օրը», էդէնց ևն, ո-րոնցից ոմանք մտել են և գրական լեզուի մէջ։


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• ԳՒՌ.-Պահուած չէ, այլ ամէն տեղ փոխա-նակուած հիմայ, հիմի, հիմակ, հիմիկ, մկա ձևով. արևմտեան գրականի մէջ էլ ընդու-նուած է հիմա, իսկ արևելեանը գործածում է այժմ։ Կարելի է նաև յիշել Տփ. իժում, Սչ. անժումը, անժըմը «յետոյ, այնուհետև»։


Այս (այսր, այսորիկ, այսու, այսուիկ)

adj. dém.

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

• , ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։

• ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։


Այր (առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք)

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

• ս Paз. Vl, Փизioлor 1904 KxxV վրաց. երի «ազգ», ափխազ. ar «զօրք» ևն։-Արի, Արիք «Արիացիք. իրանեան-նեոր» և արի «քաջ» բառերը միևնոյն կարծելով՝ արիական ցեղանուան հետ կապել և սանս. ari, arya «ազնիւ, ըն-տիր», լաւ*, զնդ. airya «Արիք» ևն բա-ռեսի հետ միացրել են E. Boré JAs 1841, 658, Pictet BVS 1, 91, Justi, Zendsp. 2, S. de sacy, Mémoires sur diverses antiquités de la Perse, էջ 60, 69, 111, 181, 247։ Տէրվ. Altarm. 8ə, Kretschmer. Finleitung 129 ևն։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ, որ ընդունում են նաև Հիւբշ. Arm. Stud. էջ 11, Arm. Gram. 26 և Meillet, Dial. ind-eur. էջ 24։-Գազանճեան, Յուշ. 325 հայերէն-եզ փոխառեալ է համարում թրք. et «աւր, այր մարդ», [arabic word] ︎ erkeg «արու». նմանապէս Patrubány, Spr. Abhnd. 1, 4 հայերէնից փոխառեալ է դնում magyar «մաճառ, հունգարացի» բառի վերջին մասը իբր magyar <*mogyeri = mogy, վոգ. manši (Egyetemes Phi-lologiai közlōny 1883, VIIl 953)-eri, որ է հյ. այր։ Տարակոյս չկալ, որ այս բառերը, ինչպէս նաև թրք. [arabic word] erkej «արու այծ», չաղաթայ. [arabic word] ir «մարդ, ամուսին, ազատ մարդ», [arabic word] īran «մարդ, այր», [arabic word] irkāk «արու» և նմաններ բոլորովին պատահական նմանոթիւն ունին մեր բառերի հետ։

• ՓՈԽ -Կապառովկ. յն.xερερ «քարայր» (տե՛ս каιωιίδη-. Γλφσσ. συγϰρ. ἐλλενοϰαπ. λ. 88)։


Այրի (րւոյ, րեաց)

s. adj.

s. adj. widow;
widower.

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 488 «ի հայումս այրի ասացաւ, իբրև պակասեալ յառնէ. բայց ըստ կրիցն ևս արդարև այ-րի՛ և տոչորի յաղէտից առնն մեռելոյ»։ ՆՀԲ թուի այր բառից։ Էմին, Քերակ. էջ 51 այր բառից՝ ի մասնիկով, ինչպէս թե-րի՛։ Տէրվ. Նախալ. 165 հնխ. vidha-vā «այրի» (լտ. vidua, գերմ. witwe, ռանս vidháya, զնդ. viδavā, գոթ. wi-duwō, կիմր. gweddw, հպրուս. widde-wū, հսլ. vidova ևն) բառից, իբր dh>ր ձայնափոխութեամբ՝ անցնելով *աւիռեա ձևից։ Հիւնք. յն. εριμος «լքեալ» բա-ռից։ Patrubány SA 1, 192 այրիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի եբս. [hebrew word] tarīrī «միայնակ, անզաւակ»։


Անագ (ի, ոյ)

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

• = Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։

• ԳՒՌ.-Չի գործածւում. այժմ կայ միայն կլեկ և թուրքերէնից փոխառութեամբ խա-լայ։-Արև. մամուլ 1895, էջ 764 այս բառից է դնում անգտել Մն. «հայհոյել», մանաւանդ «սաստիկ հայհոյել», իբր թրգմ. տճկ. qalay-laman «անագով զօծել. 2. փխբ. սաստիկ հալհոյել»։


Անանուխ (նխոյ)

s.

mint.

• = Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տարէնտեի annəx «ա-նանուխ» (ըստ Բիւր. 1899, 798)։ Ուտ. նա.-նուխ «անանուխ»։


Անապատ (աց, ից)

s. adj.

s. adj. desert, hermitage, solitude;
solitary, uninhabited lonely, unfrequented.

• ՀՀԲ ոչ պատեցեալ որմով։ ՆՀԲ պրս. ha äbād և՝ յն. ἀβατος «անկոխ, ան-գնաց»։ Spiegel, Gram. Huzy. էջ 188-189 ահլ. anāpat և պրս. nā ābād։ Տէր-վիշեան, Altarm. 94ვpa «ջուր» բառից. փոխառեալ է պրս. abād-ից, որ է սանս. apavant «չրարբի»։


Անարի (րւոյ, րեաց)

adj.

weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.

• -Նոյն է անարի «Արեաց ազգից դուրս, ոչ-արիական» բառի հետ և փոխառեալ է իրա-նականից. հմմտ. զնդ. anairya-, սանս. ana-гva-ահլ. anēr «ոչ-արիական, օտար»։ Ազ-գերը սովորութիւն ունին իրենցից դուրս գըտ-նուած ազգերին «վայրենի, բարբարոս, այ-լանդակ» համարելու և նրանց անունը այս նշանակութեամբ կամ ուրիշ վատ իմաստով իբր ածական գործածելու. հմմտ. հպյերէնում խուժիկ, խուժան, խուժադուժ, խաղտաւուր. խաղտալեգու, գաւառականներում *ուրդ թուրք, զազա, լազ, բոշա, յունարէն՝ բարբա-րոս, վրացերէն՝ քուրդի «գող», ղ'ազախի «ա-ւազակ» ևն։ Ըստ այսմ վերի ոսկեդարեան անարի «անճոռնի, անհեթեթ» բառը պէտք չէ շփոթել. յետոսկեդարեան անարի «տկար, երկչոտ» բառի հետ, որ արի «քաջ» բառի բա-ցասականն է։ Առաջինը յատուկ անունից է, երկրորդը՝ հասարակ անուն։


Անիսոն (ի)

s.

anise.

• -Յն. ἀνισον. որի ծաղումը անյայտ է. թւում է թէ Ասիայից կամ Եգիպտոսից փոխ առնուած ւենի. հմմտ. արաբ. yansun (տե՛ս Boisacq, էջ 62 և Bailly, էջ 166 գ). յու-նարէնից փոխառեալ են լտ. anisum, ֆրանս. գերմ. anis, իտալ. anice, անգլ. anise, ռուս. анисъ. թրք. քրդ. anisun, վրաց. անիսո։-նի, անիսուլի ևն։-Հիւբշ. 340։


Անկան (ի, ից, աւ, իւ)

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Անձն (ձին, ձամբ, ձանց)

s.

person;
hypostasis, personality;
creature, being;
soul;
mind;
heart;
myself, thyself, himself;
անձամբ, personally;
անձամբ անձին, by one's self, personally;
զանձամբ դառնալ, to turn back;
զանձամբ արկանել, to put on, յանձին բերել, to imitate;
յանձին ունել, to accept, to approve;
չառնուլ յ—, to refuse, to deny;
սիրէ նա զ— իւր, he loves himself;
վասն անձին եւեթ տամ պատասխանի, I only answer for myself;
երգնում յ— իմ, թէ այդ այդպէս է, on my soul, it is so;
զգաստանալ յանձին, to revive, to recover one's senses;
փոյթ ունի նա վասն անձին, he takes care of himself;
անձին առնել, to commit suicide;
եռն յանձին հարկանել, to boast of, to flatter one's self, to prick one's self;
յ— առնել, to recommend, to confide;
յ— լինել, to commend one's self, to have confidence in, to confide in, to be committed.

• , ն հլ. (-ձին, -ձինք, -ձանց, կայ նաև հյց. անձունսl Եփր. համաբ. 207) «մարդ, մարդ ինքը» ՍԳր. Ագաթ Եզն. Ոսկ ևն. բազմաթիւ ոճերով ու դարձուածներով. ինչ. անձամբ, անձամբ անձին «ինքնին», ան-ձին առնել «անձնասպանել», զանձամբ առ-նու «հագնիլ, վրան առնել», ըօտ անձինձ առնուլ «ստանձնել», յանձն բեկանիլ, զան-ձամբ դառնալ «իր շուրջը պտտիլ», յանձին ունել «վրան առնել, ընդունիլ, խոստանալ», ձեռն յանձին հարկանել «պարծենալ», յան-ձըն առնել «յանձնել», յանձն առնուլ «իր վրայ վերցնել». բոլորն էլ հին և ընտիր։ Ածանցման մէջ մտնում է անձն ձևով, յօդակապով կամ առանց յօդակապի և խիստ քիչ անգամ մի-այն անձ կամ անձին ձևով։ Այսպէս 1. ան ձըճ ձևից՝ յօդակապով. անձնագով «ինքնա-գով» Ոսկ. մ. բ. 10. անձնադիւր «թուլամորթ, հեշտասէր» Ոսկ. եբր. Եզն. անձնակամ «ան, կախ» Բուզ. դ. 5. Ագաթ. անձնակից Կնիք հաւ. 31, անձնամատն Ա. թագ. ի. 30. անձ-նապահ ՍԳր. անձնապահապետ Ա. թագ. իը. 1 անձնատուր ՍԳր. Ոսկ. մ. բ. ստանձնակիր, ստանձնաւոր «բեռնակիր, մշակ» (նորագիւտ բառեր) Բ. մնաց. բ. 18, լդ. 13 (ըստ նորպ-գիւտի).-2. առանց յօդակապի, ձայնաւորի մօտ կամ բառավերջում. ինչ. անձնգովութիւն Ոսկ. անձնհանոյ Բրս. հց. յանձնապաստան ՍԳր. Կոչ. անձնսիրութիւն Ոսկ. մ. ա. 16. անձնտէր Պիսիդ. անձնդիւր Առակ. ծդ. 23 Ոսկ. ա. տիմ. անձնապուր Ոսկ. ես. Եզն. անձներ «մեծամարմին, խոշոր» Ոսկ. մ. բ. 22. անձնընտիր Եղիշ. անձնիշխան Երն անձ-նիք «իրան» Ճառընտ. անձնիկ (չունի ԱԲ) Թլկր. 29. առանձնել «ընդունիլ» Սեբեր. ըս-տանձնել «շալկել» Ագաթ. Բուզ. յանձնել Ե-ղիշ. Խոր. անձնիւր (գրուած սովորաբար անցնիւր) «իւրաքանչիւր, ամէն մէկը իր» Ոսկ. Եզն. Սեբեր. Եւս. քր. անցնուրոյն «ա-մէն մէկինը զատ զատ» (փխնկ. գռեւու անձ-նուրոյն) Յհ. կթ. դատարկանձն Ա. տիմ. ե. 14. միանձն Վեցօր. կոպտարանձն Խոր. հա-մանձն «ընկերակից» Պրպմ. 423ա (նորագիւտ բառ), կիսանձն Շիր. մեծանձն Պիտ. Կաղկնտ. վեհանձն կղկնտ. անանձն Ոսկ. ես.-3. անձ-ձևից են՝ յանձանձել ՍԳր. Ոսկ. յանձանձիչ Երեմ. Խթ. 1. Ոսկ. ես. Կիւրղ. Ծն. Եւս. քր. անձնուէր, անձնուիրութիւն, անձնուիրաբար (նոր գրականում կազմուած՝ փխ. հնաձև անձնանուէր ևն).-4. անձին ձևից կայ մի-այն առանձին, առանձինն «մինակ» ՍԳր. Ա-գաթ. Ոսկ. Սեբեր.-Նոր գրականում կազ-բաած ոարեր են՝ անձնականութիւն, անձնա-պաշտպանութիւն, անձնապատւութիւն, անձ-նավստահ, անձնատուութիւն, անձնազոհ, անձնափոխանորդ ևն.

• = Հնխ. ang'hen-ձևից. սրա պարզական արմատն է հնխ. anə-«փչել, շնչել», որից սանս. ániti «շնչում է», ánila «քամի», յն. ἄνεμος «քամի», գոթ. us-anan «արտա-շնչել», հսլ. vonja «գոլորշի», vonjati «հո-տիլ»։ Հների մէջ հոգին ըմբռնուելով իբր շունչ կամ քամի, ծագում է նոյն արմատից. հմմտ. Եզն. 90՝ «Քանզի ոգւոյ և հողմոյ անուն եբ-րայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ, նոյն-պէս գտանի, յորժամ տագնապեալ ոք յումիքէ իցէ, ասէ. Չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ. և այնու զօդոյս՝ զոր միշտ ծծեմք, յայտ առնէ»։ Ըստ այսմ նոյն արմատից ունինք լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», animus «հոգի», թոխար. āñm «հոգի», հիսլ. andi, ond «հոգի», բրըտ. eneff «հոգի»։ Պարզ արմատի g'h աճականով՝ հշվէդ. ange, շվէդ. anga, դան. ange «շոգի, գոլորշի», հհիւս. angi «անուշահոտութիւն, բոյր», նորվ. ange «անուշ հոտ»=գոթ. *agga, *aggins, հիսլ. angi «հոտ, բոյր» և հյ. անձն, որի առած ջին իմաստը եղել է «հոգի». հմմտ. պրս. [arabic word] jān «հոգի. 2. մարմին» և աշխ. հոռե. որ հիմայ նշանակում է նաև «անձ». ինչ. երկու հոզի, մի քանի հոգի ևն։ Տե՛ս Po-korny 1, 58, Ernout-Meillet 51, Walde 44. Boisacq 61. նոյն արմատիզ է նաև հողմ, որ տե՛ս առանձին։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] arzi «մինակ» ըստ Jus-ti, Dict. kurde, էջ 5, հյ. առանձին բառից է. հմմտ. յատկապէս Ալշ. առընձի ձևը,


Ատրագոյն

adj.

red, of a fiery colour.

• = Պհլ. *aturgōn հոմանիշ ձևից. հմմա-պրս. [arabic word] aδargūn «հրազոյն», իբր զնդ. *atarəgaona (կազմուած atarə -«ատր» և gaona-«ղոյն» բառերից)։ Ծաղկի համար ունինք պհլ. ādargun «վայրի խաշխաշ». պրս. [arabic word] aδargun, որից արաբ. [arabic word] āδarуūn (Կամուս, թրք. թրզմ. Գ 590) «մի տեսակ ծաղիկ, rutilus, species. anemones calendula officinalis», վրաց. ადრაგუნი ադ-րագունի «մի տեսակ ծաղիկ, злaтоцвытъ»։ Պարսկերէնից փոխառեալ արաբ. [arabic word] āδarуūn ձևից է հյ. ազարիոն, որ ունի Ամիրտ։-Հիւբշ. 110։


Ատրճանակ (աց)

s.

pistol.

• «ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։

• -Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։


Արագ (ունք, ագք)

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

• = Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։

• ՆՀԲ լծ. հյ. առաջ, առ աք, յն. αργός «արագ», թրք. yuruk «լաւ քայլող»։ 3ն, և սանս. ձևերի հետ ուղիղ համե-մատեց նախ Հիւբշ. KZ 23, 24 և 405։ Lag. Arm. Stud. § 224 համեմատում է ասօր. [syriac word] կամ [arabic word] ligtig «արագ արագ» բառի հետ, որ Nöldeke համառում էր իրանեանից փոխառեաւ-Տէրվ. Մասիս 1881 մայիս 1 և Նախալ. 103 արագունք ձևի մէջ ու համարում է սանս. raghu ձևի u ձայնի ներկայացու-ցիչը։ Մառ ЗВО 5, 316 զնդ. taka պհլ. tag, «վազող» բառից։ Հիւնք. ուրագ բա-ռից Եազրճեան, Արևելք, հոկտ. 17, 1884 «տրաք բառի մը փոխաբերութիւն է և ոչ այլ ինչ»։ Հիւբշ. 422 դնում է բուն հայերէն բառերի շարքը, բայց կասկա-ծում է, որ իրանեան փոխառութիւն լինի։


Արդու (աց)

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

• = Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111


Արեւ (ու)

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. արեվ, Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. արէվ, Ասլ. արէ՛վ, Սլմ. mրեվ, Հւր. mրէվ, Ագլ. Զթ. Հմշ. Տփ. արիվ, Ոզմ. ա՛րիվ, Մրշ. Մրղ. Տիգ. mրիվ, Հճ. այեվ, Սչ. կայ միայն արեվելք։ Նոր բառեր են արեկող, արևբաց, արևալոյս, արևազուրկ, արևահամ, արետ» հաս, արևակոխ, երկայնարև։


Անոյշ (նուշի, ուշունք, ուշից)

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

• = Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։

• ՓՈԽ.-Ըստ Ծաղիկ 1891, էջ 89-90 թրք. գործածւում է nuš olsun, anuš olsun«անո՜ւշ լինի» (իբր բարեմաղթութիւն. յատկապէս ճաշի վրայ զկռտացողներին են ասում). ա-ռաջինը պարսկերէն է, իսկ երկրորդը՝ եթէ ստոյգ է, փոխառեալ է հայերէնից։


Անուշադր

s.

sal ammoniac.

• = Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անուր (անրոց)

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

• , ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։


Անգամ

adv. conj.

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։


Անդ (ոյ, ոց, ի, ից)

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

• ՓՈԽ. Ուտ. hánnd «արտ», händävá։ «շրջակա1Ք»։


Անդրավարտիք (տեաց)

s. pl.

s. pl. breeches, hose, trousers.

• (սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Անթ

s.

cf. Անութ.

• Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։


Անթեղ (ի)

s.

wood embers;
— հարկանեմ, to cover the fire with ashes.

• (ներգ. յանթեղի) «տաք մոխիր» Վեցօր. 158. Փարպ. որից անթեղ հարկանել «կրակը մոխրի տակ թաղել» Կիւրղ. ել։

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է, որի արմատը պահում է վրացերէնը. այս-պէս՝ ანთება անթեբա «կրակ վառել, հրա-հրել, բորբոքում», ანთებული անթեբուլի «վառած»։-Աճ.

• Մեր արմատի հետ պատահական նմա-նութիւն միայն ունին յն. αίϑαλη «մո-խիր, մուր, վառած ածուխ», თίροώ «հրավառ», αίϑω «վառել», ὰνορα-«ածուխ», ἀνβραϰία «անթեղ» ևն բառե-րը, որոնցից փոխառեալ է նաև վրաց. ანთრაკი անթրակի։


Անքիլոս

cf. Կողամայր.

• = Յն. ἔγγελος, ἐγγέλυος «օձաձուկ կամ կողամայր» բառն է, որի ուղիղ տառադար-ձութիւնն է ենքեղէս (տե՛ս այս բառը). ռե-տունները կարծում են, որ այս յն. բառի նա-խաձևն է *αγχάλυος (տե՛ս Walde 43, Boi-sacg 213). հայերէնն էլ ենթադրում է ճշտիւ յն. ἀγϰυλος ձևը, որից փոխառեալ է նաև ֆրանս. ancyle «կողամայր»։-Աճ


Աշակերտ (աց)

s.

disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.

• = Հին պհլ. *aš̌ākert, որի նոր ձևն է a-šagart=պազենդ. ašagard, պրս. [arabic word] ša-gird, որից փոխառութեամբ քրդ. šagird, թրք. šayirt, šayərt «աշակերտ»։-Հիւբշ, 100։


Ապաշաւ

s.

repentance, regret;
remorse;
penitence, compunction, contrition;
— առնուլ, զեղջ եւ — լինել, to repent, to feel regret, cf. Ապաշաւեմ.

• = Պհլ. *apašav, որ հաստատում է զնդ. apašav-«յետ շարժուիլ, յետ դառնալ, հե-ռանալ». կազմուած է apa-«յետ» նախդի-րով՝ զնդ. šav, šуav, հպրս. šiyāv, պրս. [arabic word] «շարժուիլ, ճամբայ ելնել, երթալ» բա-յից, որի վրայ ընդարձակ տե՛ս չու. ըստ այսմ ապաշաւ բուն նշանակում է «յետ դառնալ արածից, հեռանալ», որի յիշողու-թիւնը պահում է թերևս Գծ. ը. 22 «Ապաշա-ւեա՛ դու ի չարեացդ քոց» (բզռ. փոխանաև ի վերայկամ զ-)։ Բառիս կազմութեան հա-մար հմմտ. արշաւ, իմաստի զարգառման համար՝ փաշաման։-Աճ.


Ապառաժ (ից)

s. adj.

rock;
rocky, rugged, hilly, stony;
—ն Արաբիա, stony Arabia.

• ՆՀԲ լծ. հյ. ապ և երէզ, արաբ. arz «հող», յն. ἀϰορος «անանց, անկոխ», ἀπήρρηςμα «հատած». αταοασσω «հա-տանել»։ Հիւնք. առապար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 51 պհլ. aviras «անճանապարհ»։


Ապարահ (ից)

cf. Ապահար.

• , ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝


Ապարանջան (աց, ից)

s.

bracelet.

• = Պրս. [arabic word] abranǰan «ապարանջան» որ ասւում է նաև afranǰan, avranjan. ba-ranǰan. յատկապէս dastabranjan. «ձեռքի ապարանջան» և pāyabranǰan «ոտքի ապա-րանջան». իրանեանից փոխառութիւն է նաև վրաց. ამბარჩა ամբարչա «ապառան-ջան, մանեակ, ռուս. ожеpeльe»։ -Հիւբշ. 104։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• =փոխառեալ պհլ. apē-kām, պրս. [arabic word] bēkām «անկամ» ձևից (կազմուած kām «եամք» բառից՝ apē=bē բացասականով)։-Ոջ


Թաթ (ից)

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

• , ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։

• ՓՈԽ.-Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թաթախ

adj.

covered, overspread;
wet, moistened, immersed, soaked, imbued;
dirty, muddy.

• ՓՈԽ.-Վրաց. თათხვა թաթխվա (որ և դա-թաթխվա, միթաթխվա) «ապականել, կեղտո-տել. 2. անարգել, հայհոյել» (հմմտ. գւռ. վերջին ձևերը), ուտ. թաթախում «Ծննդեան և Զատկի նախորդ երեկոն», թաթախում բաքսուն «թաթախուիլ, պասր լուծել Նաւա-կատիքին»։