Your research : 5 Results for ոխ

Entries' title containing ոխ : 423 Results

Մոխրոց (աց)

cf. Մոխրանոց;
dunghill, dung heap, dunghole or dung pit.


Պատկերաճոխ

adj.

strikingly handsome.


Վարճոխ

cf. Վարճող.


Վարճոխուտ

adj.

full of, or abounding in oats.


Սուրակոխ

cf. Սրակոխ.


Սղոխ (ի)

cf. Սողոխ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բարակ քամի» Փիլ. տե՛ս 12. Խոր. Լաստ. «սառոյցի կտո՞ր» Պիտ. որ և սողոխ «բարակ քամի» Վեցօր. 78. Ոսկ. բ. տիմ. 265։

• ԳՒՌ.-Բլ. Բղ. Մշ. սղոխ, սխոխ «ջրի երե-սը կապած բարակ սառոյց», Մկ. սխուխ «խոնաւ հող՝ որ ցրտից սառել է». և սրա միջոցով էլ՝ սղոխ Վն. «խոնաւութիւնից մըշ-րուած թափուած՝ շինութեան հող ու ծեփ» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 594)։ Սրանից սխոխիլ Բլ. Վն. «հողէ ամանի կաւը խոնաւութիւնից թափուիլ», Բլ. «ցրտատար լինել, սառչիլ (սոխ, շողգամ, գետնախնձոր, մարդու ոտք ևն)»։


Սողոխ

s.

gentle breeze, soft wind, zephyr;
cf. Էրան;
piece or block of ice;
—ք ալեաց, curls, small waves.


Սմբակակոխ առնեմ

sv.

cf. Սմբակակոխեմ.


Սմբակակոխ լինիմ

sv.

"cf. Սմբակակոխ առնեմ."


Սմբակակոխեմ

va.

to trample down with cavalry.


Սոխ (ոց, ից)

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.


Սոխաբեր

adj.

bulbiferous.


Սոխակ (աց)

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.


Սոխաձեւ

adj.

bulbiform.


Վերափոխեմ (եցի)

va.

to transport, to convey, to bear or carry on high, to transform.


Վերափոխումն (ման)

s.

Assumption;
demise, decease, death.


Պտղաճոխ

cf. Պտղալի.


Ջոխ

s.

cudgel, club.


Սահմանափոխ լինիմ

sv.

to change the boundaries;
to change the ancient statutes;
to transmigrate, to pass from one place to another.


Սահմանափոխութիւն (ութեան)

s.

change of the ancient laws or statutes;
transmigration, emigration.


Սաղարթաճոխ

cf. Սաղարթախիտ.


Սաղմոսափոխ

s.

a psalm.


Սրակոխ առնեմ

sv.

cf. Սրակոտոր առնեմ.


Վաղափոխուկ լինիմ

sv.

to be unstable, fickle, changeable.


Նոխազոտն

adj.

goat-footed.


*Ոզոխ

s.

green outer shell of walnut, walnut-husk.


Ոխաթափ լինիմ

sv.

to give vent to one's wrath, to discharge or vent one's rancor, to revenge oneself.


Ոխակալ (աց)

adj.

spiteful, rancorous, malevolent, outrageous, malicious, harbouring hate, revengeful;
— լինել, to nourish hate.


Ոխակալութիւն (ութեան)

s.

harbouring revenge, hatred, rancour.


Ոխամ (ացայ)

vn.

cf. Ոխանամ.


Ոխանամ (ացայ)

vn.

to devise, to foment hatred;
to resent an injury, to be resentful, bitter, hating.


Ոխապահ

cf. Ոխակալ.


Ոխացուցանեմ (ուցի)

va.

to create, to excite rancour, to exasperate, to provoke to enmity.


Ոխերիմ

adj.

cf. Ոխորիմ.


Ոխորիմ

adj. fig.

nursing rancour, wrathful, rabid, furious, cruel, relentless;
ill-natured, malevolent;
— թշնամի, a sworn enemy, a mortal, declared, implacable or inexorable enemy;
arch-enemy, the devil;
— պատերազմ, an obstinate, bloody battle.


Ոխորիմք

s.

antagonists or adversaries in a game.


Ոխութիւն (ութեան)

s.

cf. Ոխ;
revenge;
wrath, anger, indignation.


Պարտոխաթափ

adj.

venting secret rancour;
— լինել, to give way to one's resentment, to vent one's wrath, to be revenged, to upbraid most outrageously, to slander or attack from private hate.


Որսափոխ լինիմ

sv.

to charge the hunting-field, or the fishing-place.


Պահակափոխ լինիմ

sv.

to change the guard, sentry or watch, to make the round.


Ոսոխ (աց)

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.


Ոսոխասէր

cf. Հակառակասէր.


Ոսոխեմ (եցի)

vn.

cf. Ոսոխիմ.


Ոսոխիմ (եցայ)

vn.

to be at law with, to accuse;
to rival, to strive, to compete;
զմիմեամբ —, to surpass each other.


Ոսոխութիւն (ութեան)

s.

enmity;
rivality;
opposition.


Ոտնակոխք

s.

treading or trampling under foot;
յ—կոխս ընկենուլ, to throw under the feet;
—կոխ առնել, to foot, to tread under foot, to trample upon.


Ոտնափոխ

s.

foot-pace;
— լինել, to make a step, to walk, to go forward foot after foot, to pace along.


Ոտնափոխութիւն (ութեան)

s.

motion of the feet, footing, walking.


Ոտնփոխ

cf. Ոտնափոխ.


Չոխակալ

adj.

cf. Անոխակալ.


Definitions containing the research ոխ : 1140 Results

Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• = Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։


Բասիր

cf. Բասրելի.

• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։

• ՓՈԽ.-Վրաց. გასრობა բասրոբա «ծաղ-րել, այպանել». Խոլո իգինի հբասրոբդես մաս «Եւ նոքա ծաղր առնէին զնա» Ղուկ. Ը. 53. გამახრვა գաբասրվա «նախատել, վրան խնդալ», საბახრობელი սաբասրոբելի «բաս-րելի, պարսաւելի, այպանելի»։


Բարակ (աց)

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

• «որսի շուն» Եղիշ. ը. էջ 158. ըստ ՆՀԲ գրուած է նաև փարագ, փարաք. փոխա-բերական իմաստով են փարաք «լկտի, խե-նէշ, պոռնիկ» Հին բռ. «շուն, աղտեղի» Բառ երեմ. 322, պառաք «պոռնիկ» Բառ. երեմ. 272. փարաքեան «աղտեղի» Մագ. գամագտ. (տե՛ս Մէնէվիշեան, ՀԱ 1911, 722), փարա-քումն «խենեշութիւն» Նար. խե, էջ 112. սը-րանց համար հմմտ. շուն, շնութիւն, շնա-ցեալ ևն. տե՛ս նաև պառական։

• Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։


Բարաւոր (աց)

s.

lintel, door-post, door-tree.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Բարբուտ

s. mus.

s. mus. cithern.

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։


Բարձ (ից)

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։

• ՓՈԽ. -Վրաց. ბარძაღი բարձաղ'ի «բարձք, զիստ» (Չուբինով, էջ 98). չեչէն. barc «der Ehrenplatz, պատուոյ բարձ» (թերևս և լին, տպագրական վրիպակ փխ. barc կամ թէ barç=բարծ, բարց). այս բա-ռը չի կարող հայերէնից բաժանուիլ, որով հետև միւսները ունին barz, balis, baz.-Սղերդի արաբախօս քրիստոնեաների բար-բառով parsig «բարձիկ» (Բիւր. 1899, 116)։


Բարձուենեակ

s. bot.

s. bot. southernwood.

• «մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։

• ՓՈԽ.-Վրաց. ბარცმანუკი բարցմտնուկի, որ Չուբինով, էջ 98 մեկնում է զանազան ձեւերով. «дepeвeй, тыcячелистникъ. 2. кровавикь. Յ. rулявица. 4. чиxотная трaвa*։


Բարձր (ձու, ձունք, ձանց)

adj. adv.

high, elevated;
sublime, eminent, great, excellent;
հոսել ի բարձուէ, to fling, to throw from above;
ի ձայն բարձր, — ձայնի, ձայնիւ բարձու, aloud, loudly;
— առնել, to elevate, to raise on high, to magnify, to exalt, cf. Բարձրացուցանեմ, cf. Վերացուցանեմ, cf. Համբառնամ, cf. Օրհնեմ;
— լինիմ, to be elevated, glorified, cf. Բարձրանամ, cf. Փառաւորեմ;
ճանաչել զբարձունս, to know sublime or profound things;
սեղան —, splendid, sumptuous dinner, banquet;
ի բարձուէ, from above;
— ոճ, elevated style;
— քանդակ, relief, basso-rilievo.

• ՓՈԽ.-Թերևս հայերէն բարձրութիւն բա-ռից փոխ առնուած լինի կազիկումուք bar-zuntiu «բարձրաւանդակ, հրուանդան, pro-montoire»։


Բարունակ (ի, աց)

s.

vine-branch;
branch, bough, shoot.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. perneg «խաղողի որթի յենարան, սարփինայ» (Բիւր. 1899, 798)։


Բդեաշխ (եշխի, աց)

s.

cf. Բդեշխ.

• , ի-ա հլ. «մեծ իշ-խան, կուսակալ» Ագաթ. Փարպ. Խոր. «հիւ-պատոս» Ոսկ. եբր. «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 94). որից փոխանակ բղեշխի «փոխ-հիւպատոս» ՍԳր. կամ բդեշ-խափոխ Անկ. գիրք նոր կտ. էջ 381. բդեշ-խութիւն Խոր. Մագ. գրուած է նաև բդիշխ։

• = Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 187 համեմատում է լտ. ձևի հետ, որի վրայ Lag. Arm. Stud. § 375 աւելաց-նում է յունարէնը։-Տէրվ. Altarm. 86-87 դնում է հպրս. *patty-axš, զնդ. *paitiaxša, իբր axš «դիտել, նայիլ» բառից, paiti-մասնիկով։ Նոյն, Մասիս 1882 օգոստ՛՛ 31 հպրս. պատեաշխ «հսկել, պահել». հայերէնը փոխառեալ է պհլ. պատ +աշխ ձևից։ -Հիւնք. դշխոյ բառից։ Թիրեաքեան, Կարնամակ, ծա-նոթ. 128 պհլ. pālaxšah և պրս. padi-šāh։ Հմմտ. նաև Marquart ՀԱ 1903, 118, որ հպրս. paiti-axša մեկնամ է paiti-մասնիկով և axša բառով. հմմտ. Աշխեն, Աշխադար յատուկ անուններ։ Stackelberg WZKM 17(1903), 52չատ լաւ համեմատեց պհլ. bitaxš բառի հեա. Սիօն վրդ. Եզիդի կուրմանժ, Ախալցխա

• 1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

• = Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

• ՓՈԽ.-Վրաց. ბევარა բեգարա «պարտա-դիր ծառայութիւն, որ կատարում են գիւղա-ցիք կալուածատիրոջ կամ պետութեան հա-մար. ինչ. հողի մշակութիւն, հունձք ևն». (Չուբինով ևս հայերէնից փոխառեալ է հա-մարում)։ Ուտ. begyär «պարտադիր ձրի աշխատութիւն»։


Բեւեկն (ի)

s.

turpentine.

• ՓՈԽ.-Վրաց. ბელეკონი «րևեկնի» Ես. ա. 30 (ուր հայ ընագիրն էլ անի բևեկնի) որից ბელეკონის-წებო բելեկոնիո-ծեբո «րե-ւեկնի իւղ, cкипидаръ»։


Բէճ

cf. Բէջ.

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բիւր (ուց, ոց)

s. adj. adv.

myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.

• ՓՈԽ.-Իրանեան ա-ի անկման պատճա-ռաւ հայերէնից փոխառեալ պէտք է համա-րել վրաց. ბევრი բեվրի «տասը հազար, շատ, առատ», ბევრნი ბევრთანი բեվընի բեվրթանի «բիւրք բիւրուց», ბევრეული բեվրեուլի «բիւրաւոր, բազմաթիւ», ვაბე-ვრება գաբեվրեբտ «բազմապատկել»։ Այս-պէս է ընդունում նաև Մառ Ипnoл. 62։


Բիւրեղ (աց)

s.

beryl;
crystal.

• = Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։


Բլիթ (բլթաց)

s.

loaf;
cake, bun.

• ՓՈԽ.-Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։


Բղջախոհ (աց)

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

• Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։


Բնակ (աց)

adj. s.

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

• = Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։

• ՓՈԽ.-Վրաց. დაბუნაგება դաբունագեբա «nогеnять. բնակեցնել» Չուբինով, էջ 352 բայց չկա պարզ բունագեբա ձևը։


Բոբողոն

s.

buffalo.

• -Յն. βουβνιος «գոմէշ» բառի հյց. βօύ-βαλον ձևից. յունարենից փոխառեալ են նաև ւա. būbalus. ռուս. буиволъ «գոմէշ» (Ber-neker 1, 116) ևն։-Հիւբշ. 344։


Բոզ (ից, աց)

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

• -Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.

• ՓՈԽ.-Ուտ. boz «բոզ»։


Բոլոր (ի, ով, իւ, ից)

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• ՓՈԽ.-Բոշ. bələrel «դառնալ, յետ դառ-նաւ» (Finck. Die Sprache der Arm. 71-geuner ЗАH 1907, էջ 107)։ Վրաց. საბლუ-რი սաբլուրի «кpучeнныи какъ вepeвкa չուանի պէս ոլորած», შებოლოვება շերոլո-վերա «доканчивать աւարտել». առաջինը «կլոր, ոլորել» իմաստից, երկրորդը «ամ-բողջ» իմաստից, վերջինը պահում է հայե-րէնի արմատական բոլ ձևը, որ ունի նաև Ոսմ. բ'եօլօվ «ամբողջ»։


Բոյթ (բութի, թաց)

s.

thumb;
a tuning pin.

• , ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։


Բով (ոյ, ուց)

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

• ՓՈԽ-Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։


Բոտոտ (ից)

s.

mow-worm;
moth, wood-fretter.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] betut «ցեց, փալտի որդ». -այլ է վրաց. ბოტოტი բոտոտի «կա-խուած թանձր խլինք. rуcтая cоnля». ბთ-ტოტებიანი բոտոտեբիանի «խլնքոտ, conл-авыи» (Չուբինով 115)։


Բորակ (ի, աւ)

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

• -Պհլ. *borak ձևից, որ չէ աւանդուած, բայց հմմտ. պրս. [arabic word] bōra «բորակ», որից փոխառեալ են ասոր. [syriac word] burqā, վրաց. ბორა բորա, ბორაკი բորակի, արաբ. [arabic word] bavraq, buraq, թրք. [arabic word] boraq, ֆրանս. անգլ. borax, սպան. borrax, borraǰ, իտալ. borrace, ռուս. боръ հոմանիշները։ Բորա-կը՝ ըստ Լէմանի՝ իններորդ դարում մտաւ Եւրոպա։-Հիւբշ. 122։

• ԳՒՌ.-Երև. բ'օրակ կամ աղի բ'օրակ «շատ աղի», Ալշ. բ'օրագ, Մկ. պmրակ, Վն. պmրmկ. միւսները առհասարակ պարսկերէ-նից կամ թուրքերէնից նոր փոխառութեամբ։ Վանեցոց և Մոկացոց պարակ ձևը շատ լաւ համապատասխանում է Ս. Գրքի բարակ ձե-վին։-Նոր բառ է բորակնոց։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] porak հայերէնից փո-խառութիւն պէտք է դնել նախաձայն ր-ի պատճառաւ՝ փոխանակ b։


Բութ (բթի)

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), էջ 131 դնում է թրք. [arabic word] pat «հարթ», [arabic word] pat «տափակ, լայն», որից [arabic word] pat-buriin «տափաքիթ»։


Բուծին (ծնոյ)

s.

wick, match.

• = Ասոր. [syriac word] būsī̄nā «փղոմոս, φλόμος, verbascum, խռնդատ, եզան ագի կամ ձկան մահարար կոչուած խոտը» (Brockelm. 34ա). այս խոտը իբրև պատրոյգ էին գործածում. հմմտ. արաբ. [arabic word] būsīr կամ [arabic word] bu-sira «խռնդատ», այս բառերը իրանեանից փոխառեալ պէտք է կարծել. հմմտ. պհլ. būčin(ā) կամ boč̌in(ā) «վարունգ»-Հիւբշ. 301։


Բուն (բնոց, բնից)

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

• = Պհլ. պազենդ. սչ bun «հիմ, արմատ, ծագում, բուն, սկիզբ, ծայր, հիմնական». պրս. [arabic word] bun «յատակ, տակ ջրհորի՝ աւա-զանի և նոցին նմանեաց. 2. արմատ կամ տակ ծառոյ», [arabic word] bun-i-nēza «նիզակա-բուն, նիզակի կոթը», օսս. bjn «յատակ, տակ», բելուճ. bunā «տակը, վարը, ներքե-վը, յոտս», քրդ. [arabic word] bуn «մի բանի յատաևռ. ներքև, տակ», [arabic word] beni «տակը, մրուր, դիրտ», հինդուստ. [arabic word] bun «հիմ, արմատ». օնդ. buna «հիմ, յատակ»։ (Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. būna, bunoz «վարը, ի վայր», մանդ. [hebrew word] bunka «հիմը, հիմք»)։ Իրանեան բառերի միւս հնդևրոպա-կան ցեղակիցներն են՝ սանս. budhná-«յա-տակ, հիմ, ծառի բունը, արմատը», յն. πυϑμήν «յատակ, հիմ, արմատ, ծառի բուն] ծաւռում. սեռոնապատճառ, լեռան ստորոտր», πίνδος «ամանի լատակը կամ խուփը, սրի կոթ», լտ. fundus, գերմ. Boden, հբգ. bo-dam, հիոլ. botn, անգլոք. botm, կիմր. bon «բուն, խարիսխ, հիմ» ևն, որոնք յառա-ջանում են. հնխ. bhudhno-կամ նաև bhun-dho-ձևից (տե՛ս Walde* 325-6, Boisacq 825, Kluge 65, Horni§ 229, Pokorny 2, 190, Frnout-Meillet *385. հմմտ. նաև Berneker 245-6 Trautmann 46)։ Վերջին ձևը հայե-րէնում պիտի տար *բունդ (իբր բնիկ բառ), որ իրօք էլ պահուած է բացասական *ան-բունդ>անդունդ ձևի մէջ (տե՛ս այս բառըև։ Սրանից հետևում է, որ բուն բառը բնիկ հայ չէ, այլ, ինչպէս մի քանի խիստ մասնաւոր նշանակութեանց համաձայնութիւնը և բառի ի-ա հոլովումը (փոխանակ ո) ցոյց են տա-լիս, փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 123 և 430։

• Klaproth, Asia polygl. էջ 298 մանչու. funku և էջ 105 սլ. pen, էրզ. bun։ Առարին անզամ ուղիղ մեկնեց ԳԴ, որ մեր բառը համեմատում է պրս. պիւն և պում ձևերի հետ։ ՆՀԲ պրս. պիւն, բայց ի բուն, ցբուն բառի մօտ նաև լծ. լտ. finis «վերջ»։ Պրս. bun ձևի հետ են եռում նաև Bötticher, Lagarde, Mül-ler, Justi։-Spiegel, Comm. 2, 421 հյ. բնութիւն բառի հետ դնում է պրս. buna, ինչպէս որ Windisch. 22 հյ. համաբնութիւն ձևին իբր համապա-տասխան դրած է սանս. samabhava։-Երկուսն էլ սխալ։-Առաջին անգամ Muller SWAW 38, 578, 593 և 39, 404 աւելացնում է սանս. budhna, իսկ Justi, Zendsp. 215 նաև զնդ. buna։-Bugge KZ 32, 5 հիոլ. bun «արմատ, տակը» և bunad «ծազում, հիմ» բառերի հետ. բայց IF1, 455 փոխելով այս փունջ բառի հետ *bunyo-ձևից։ Հիւբշ. Pers. Stud. էջ 31 մերժում է կցել պրս. bun-պհլ, van<զնդ. vanā-«ծառ» բառի հետ, որ պիտի տար հյ. *վան։ Նոյնը Arm. Gram. վճռական մի որոշում չի կարո-ղանում տալ՝ էջ 123 դնելով իբր իրա-նեան փոխառութիւն, իսկ էջ 431 դնե-լով իբր բնիկ հայ։ Karst, Յուշարձան, էջ 400 ասուր. būnu «մանչ, սերումն, կազմութիւն», bunānu «սերունդ», իսկ էջ 406 հյ. պինդ և սումեր. pin «հիմ-

• ՓՈԽ.-Մեր զանազան առումներից կազ-մուած ձևեր են՝ վրաց. ბუნი բունի «ար-մատ. բուն, բնիկ, կոթ», ბუნაური ռունառι-րի «տուն, բնակարան», ბუნება բունեբա «բնութիւն, նկարագիր, յատկութիւն, մարդ-կային բնութիւն, ցեղ, սեռ», ბუნებით բու-նեբիթ «բնականաբար», ბუნებითი բունե-բիթի «բնական», ბუნთურკი բունթուրքի «բուն թուրք» (Մառ Иппoл. 62), ბუნიკი բու-նիկի «դաշոյնի կոթ» (Մառ ЗВО 22, 79), թուշ. ბუნებ բունեբ «բնութիւն», կիւրին. փուն «արմատ, հիմ»։-Իսկ արաբ. [arabic word] bunk «բունը, սկիզբը», [arabic word] tabannuk «բնակիլ, հաստատուիլ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 76) ուղղակի իրանեանից են։-Պա-տահական նմանութիւն ունի չեչէն. bun «վրան»։


Բուշտ (բշտի, տոյ)

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

• ՓՈԽ.-Վրաց. ბუმტი բուշտի «միզային փամփուշտ, ջրի պղպջակ», ბუმტუკი բուշ-տուկի «միզափամփուշտ», դաբուշտեբա «ու-ռեցք յառաջացնել». լազ. busti «միզափամ-փուշտ»։


Բուռ (բռոյ, ով)

s.

lime;
plaster;
varnish.

• =Բաբել. *būlu «կիր», ասուր. pūlu «կիր», որից փոխառեալ է նաև յն. πῶρος «փխաքար, tuf», πωρόω «պնդիլ, կարծրա-նալ»։

• ՓՈԽ.-Արևել. թրք. (Kazzak-ի բարբա-ռով) [arabic word] bur «գաճ» (Shaw, A sketch), Կա-զանի թթր. [arabic word] bur «կաւիճ» (Будaговь 1, 274), թրք. գւռ. Եւդ. [arabic word] pur «բուռ, բռա-քար, բռաժայռ» (Գազանճեան, Յուշարձ. էջ 329)։


Բուք (բքոյ)

s.

snow-storm;
tribulation

• ՓՈԽ.-Վրաց. ბუჭი բուքի «բուք, ձիւ-նախառն մրրիկ», ბუკა բուքա «բուք սկսիլ»։


Բրինձ (ընձոյ)

s.

rice;
prince.

• «իշխան» Ուռհ. Գր. տղ. Միխ. այ-ռեմ. 78. Սմբ. դատ. 15. Վահր. ոտ. Հեթում պտմ. գրուած բրէնձ Սկևռ. պատ. 13. այժմ օնգուած է արևմտեան գրականում, բայց ա-րևելեանն ունի պրինց՝ նոր փոխառութեամբ ռուսերէնից կամ գերմաներէնից


Բօթ (ի, ոյ)

s.

sorrowful news.

• ՓՈԽ-Վոաց. ბავთი բավթի «բօթ», მთ-ბავთე մոբավթե «բօթաբեր գուժկան», სა-ბავთო սաբավթո «ողբալի, ցավալի». სა-ბავთო ხმა սաբավթո խմա «ողբագին ձայն»։


Գաբ (ի)

s. bot.

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Ակն. gap «գաբ բոյսը»։


Գադիշ (դշի)

s.

heap of sheaves or bundles of cut corn.

• = Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։

• Առաջին անգամ ՆՀԲ յիշում է եբր. կատիշ։ Lagarde, Keliqq. gr. Vorrede 22 ասոր. և երր. ձևերից փոխառեալ։


Գազ (ի)

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• ՓՈԽ.-Թրք. gez «մի տեսակ փուշ. spina hirci» (ըստ ՀԲուս. § 393, որ այուստ ծա-նօթ չէ ինձ. չունի նաև Будaговъ)։

• = Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։


Գազաղ (ի, աց)

s.

embers;
ashes.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։

• ՆՀԲ անորոշ կերպով պրս. [arabic word] ︎ջ. zīr «տաք մոխիր» բառից։ Նոյնո հաս-տատապէս Հիւնք.։ Bugge, KZ, 32, 34 յն. αὶϑαλος, αἰϑαλη «մոխիր» բառի հետ. հայերէնում գ ձայնը յետոյ է աւե-լացած։


Գազար

s. bot.

s. bot. carrot;
parsnip.

• = Պրս. [arabic word] gazar «ստեպղին, գազար». որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ia-zar. ասոր. [other alphabet] gczārā (Brockelm. 54ա) ն. ասոր. gizara, քրդ. ❇ gizir, չաղաթայ (Խիվայի բարբառով) [arabic word] kešir, գնչ. ge-Ն2r. վերջինիս հետ Paspati համեմատում է սանս. garjara, հինդուստ. [arabic word] gaǰur, աֆ-ղան. gāzara, բոլորն էլ «գաղար» նշանա-կութեամբ։ -Հիւբշ. 273։

• ՓՈԽ.-Ուտ. μāzήr նոյն նշ..


Գազերբուակ

s.

sort of aromatic gum.

• = Պհլ. փոխառութիւն է. բառի վերջին մա-սըն է (-բուակ կամ -բոյեկ) պհլ. boyak, պրս. [arabic word] bōya «հոտ ունեցող, բուրոռ։ (տե՛ս բոյր). հմմտ. նայիբուակ, հրբուակ, գոյիբուակ. իսկ առաջին մասը՝ գազեր-մը-նում է անծանօթ։-Հիւբշ. 123։


Բազմակ (աց)

s.

socket;
snuffer-tray;
candle;
candle-light.

• = Իրան. *bazmak հոմանիշ ձևից, որ թէև չէ գործածուած բնաւ իրանեան գրականու-թեան մէջ, բայց հայերէնի հետ նոյնն է հաստատում ասոր. [syriac word] mazməxā (բա-ցարձակ ձևը mazmak) «ճրագ, աշտանակ» (Brockelm. 96 ա, 182բ), որ բնիկ սեմա-կան չի կարող լինել և նոյն իրանեան բառից փոխառեալ պէտք է լինի։ Ասորերէնի մէջ նախաձայն b՝ յաջորդ վանկի m-ի ազդեցու-թեամբ վերածուել է m-ի։-Հիւբշ. 114։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում վրաց. ბაზმა բազմա, ბაზმაჯი բազմակի «ճրագ» Երեմ. իե. 10, որից საბაზ-მაკე սաբազմակե «աշտանակ, ճրագ» Զքր. դ. 2։ Հայերէնից փոխառեալ է համարում նաև Չուբինով։


Բազուկ (զկաց)

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• -Պհլ. bazuk «թև» բառից, որ աւանդ-ւած է սխալագիր bāzih գրչութեամբ։ Այս բառի հետ նոյն են զնդ. bāzu-սանս. [other alphabet] bahu, պրս. [arabic word] bāzū, աֆղան. bā-zu, քրդ. bazink, bask, զազա bazin, բե-լուճ. bāzk «թև», օսս. bazug «թևի վերի մասը, թև» (Horn § 167)։-Արիական այս ձևերին ցեղակից են դրւում յն. πῆχος, πά-χος «արմուկ, նախաբազուկ», թոխար. po-kem «բազուկ», հհիւս. bógr, անգսք. bóz, հբգ. buog «յօդ, կցուածք, ուս» (Boisaq 781), որոնք նախորդների հետ միասին երե-վան են հանում հնխ. bhāg'hu-։ Կարելի է կարծել, որ հյ. բազուկ լինի բնիկ՝ լառա-ջացած հնխ. bhāg'hu-ձևից. հնխ. g'h>հլ. զ ունինք դեզ, լիզել, մոզի, ոզճի և տիզ բառերի մէջ. -ուկ մասնիկի համար էլ հմմա-արմուկն, աղմուկ։ Այս առթիւ եղած քննու-թիւնները տե՛ս Հիւբշ. Arm. Stud. էջ 21, որ վարանում է բառը բնի՞կ թէ փոխառեալ ոնդունելու մէջ. հմմտ. նաև Lagarde, Arm. Stud. § 323, Meillet MSL 7, 58, Pokorny 2, 130, որոնք փոխառութիւն են համա-րում։ Այսպէս է ընդունում վերջապէս նաև Հիւբշ. 114։

• Նախապէս Klaproth, Asia polygl. էջ 9Կ համեմատեզ պրս. bāzū և քրդ. bask բառերի հետ։-ԳԴ համեմատում է պրս. սառև հետ։-Պրս. և սանս. ձևերի հետ են համեմատում ՆՀԲ, Peterm. 17, Diefcnbach, Berl. Jahrb. 1843, 144, Windisch. 21, Gosche 34 ևն։ Յունա-րէնի համեմատութիւնը տալիս է նախ Bötticher ZDMG 1850, 351 ևն։ Pott ZKM 1850, 167 մեր ձևի հետ է հա-մեմատում քրդ. bāsk kaluin «ծևա-մորճ»։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատից։ Jensen ՀԱ 1904 183 գտնում է հաթ. p'ás'á «թև» բառը, որով հայերէն բազուկ համարում է բնիկ և ո՛չ թէ փոխառեալ։

• ՓՈԽ.-Ուտ. բազուկ «անութ, անութի տա-կի փոսր»։

• =Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-

• ՆՀԲ դնում է բազուկ «թև» բառի տակ։ Հիւնք. դնում է պրս. pāzū բառից, որ տե՛ս տակը ՓՈԽ։-Հիւբշ. չէ յիշած։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ են պրս. [arabic word] pāzu «բազուկ, որ է յայտնի բանջար ինչ տափատերև» (ԳԴ), գւռ. թրք. [arabic word] pázug «բազուկ», [arabic word] paskuten ( «բազ-կաթան» (տե՛ս Յ. Գազանճեան, Յուշարձան, էջ 329ա). գրական թուրքերէնում ընդուն-ուած ձևն է [arabic word] pazə «բազուկ, bette» (տե՛ս Արիկեան, Բառ. տճկ.-հայ-գաղղ. էջ 208բ)։ Թուրքերէնի միջոցաւ հայերէ-նից է փոխառեալ յն. ϰοζί «բազուկ»։ Այս բոլորն էլ յետին ժամանակի փռևառա-թիւններ են, ուստի ներկայացնում են հա-յերէն թրթռուն բ-ի դէմ խուլ p ձայնաշըր-ջութիւնը։


Բազում (զմի, զմաց)

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• գորդներն են՝ սանս. [other alphabet] bahu-«շատ, բա-զում», ba'hiyas-«շատ խոշոր», ba'histhā «շատ ամուր, հասա», W bahulá-«խիտ, հոծ, ընդարձակ, բազում, մեծ, լայն», զնդ. bazah-«ընդարձակութիւն», bašnu-(<*baz-nu-) «բարձրութիւն, խորութիւն», բելուճ. bāz «շատ», baz «թանձր, խիտ», գնչ. buhu, but «շատ, բազմաթիւ», յն. παχύς «հաստ, խոշոր, թանձր, հարուստ, ճոխ», πάχος «զի-րութիւն», παχυλός «կոպտաբար», լիթ. bāz-mas «բազմութիւն, ամբոխ», լեթթ. bāst «լցնել, թխել, խծկել», bijs «թանձր, խո-շոր», bisums «թանձրութիւն», bêschna «հաստութիւն, թանձրութիւն», հհիւս. bingr «դէզ, կոյտ» ևն (Boisacq 753, Pokorny 2, 151)։ Շատ պարզ չէ, թէ հայերէնը սրանց հետ ի՛նչ յարաբերութիւն ունի. բնիկ լինե-լու համար՝ հնխ. bhng'hu-ձևի դէմ ըստ սովորականին սպասւում էր հլ. *բանձում (դնելով -մ մասնիկ). բայց նձ-ի տեղ զ ևս պիտի կարենայինք գտնել (հմմտ. բազուկ բառի տակ ասուածները)։ Ըստ Pedersen KZ 38, 226 բառի հին ուղ. ձևն էր *բան-ձում, որ հոլովման մէջ դարձաւ բազմի, բազմաւ, բազմաց (նձ վերածուելով բաղա-ձայնի մօտ զ) և այստեղից էլ անցաւ ուղ-ղականին։-Ըստ Meillet REA 3, 5 բազում փոխառութիւն է իրանեանից։ Թէև այսպիսի մի ձև անծանօթ է իրանեանում, բայց կա-րելի է ենթադրել պարթևական *bazuma-որ աճած է -ma մասնիկով։ Նման մաս-նիկներով աճած ձևեր ներկայացնում ևն սանս. bahu-, bahulá-և յն. παχύς, παχυλός։ -Հիւբշ. 426։

• ԳՒՌ.-Պլ. փազում՝ գրականից փոխառու-թեամբ գործածւում է երբեմն՝ մեծ չափա-զանցութիւն ցոյց տալու համար։-Նոր բառ է բազումք (Երև. Ղրբ. Շմ.) «բոյլք համաս-տեղութիւնը» (Ջղ. բ'ազմոնք, Մկ. պmզիւնք՝), որի հին գործածութիւնն ունի Սմբ. պտմ. 53 «Երևեցաւ աստղն գիսաւոր յերեկոյին յարև-մըտից կողմն և յետս սողալով՝ եկն ի հարաւ ընդ բազումին և ընդ լուսնին մէջ». հմմտ. նաև բազմոյթ «սայլ համաստեղութիւնը» (ըստ ՋԲ և ԱԲ)։

• ՓՈԽ.-Գնչ. կայ azδm «շատ, բազմաթիւ». սրա մասին որևէ մեկնութիւն չունի Paspati.-եթէ ընդունինք, որ գնչուերէնի բնիկ ձևն է buhu կամ but, կարող է azóm հյ. բազում ձևից փոխառեալ լինել։ Բայց նախաձայնի պատճառով աւելի լաւ է դնել ռմկ. äzmə. 8z-mə «մի շատ, խել մը» ձևից, որ իր հերթին կազմուած է թարգմանաբար թրք. bir az ձե-վից։


Բաժ (ից)

s.

impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.

• , ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։

• -Պհ. bāž «մարս», պրս. [arabic word] bāz, [arabic word] bāǰ, [arabic word] bāz, [arabic word] pāž «մաքս, տուրք, հարկ», հպրս. bāǰi-«հարկ, արքունի տուրք», որոն-ցից պրս. [arabic word] bāǰbān, [arabic word] bāžbān. [arabic word] bāžvān, [arabic word] bāǰdār, [arabic word] bāǰdār «մաքսապետ, հարկահան», հպրս. βaζι γραβαν «մաքս առնելը» (իբր *bāǰigraba-)։ Իրան-եան բառերը ծագում են հնխ. bhag>սանս. bhaǰ «բաժանել» արմատից։ Իրանեանից փոխառեալ բառեր են նաև վրաց. ბაჟი բա-ժի «մաքս», საბაჟო սաբաժո «մաքսատուն», թուշ. սաբաժո «մաքսատուն», քրդ. [arabic word] bāǰ և թրք. [arabic word] bāǰ «մաքս, տուրք, հարկ», Խիվայի թթր. [arabic word] baǰman «անասունների հարկը հաւաքող պաշտօնեայ», թալմուդ. [hebrew word] baz-bān «մաքսապետ»։ Տե՛ս նաև բաժանել բա-ռի տակ։-Հիւբշ. 115։


Բաժակ (աց)

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

• , ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։

• գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։


Բալ (ից)

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

• = Պրս. [arabic word] balū կամ նաև [arabic word] alubā-lū «կեռաս». սրանցից փոխառեալ են վրաց. ბალი բալի, ალუბალი ալուբալի, մինգր. buli, թուշ. bal, alubal, չեչէն. bol, օսս. bal, լեզգ. bali, beyli, իմերել. bali, լազ. buli ևն, բոլորն էլ «կեռաս» կամ «բալ» նշանակութեամբ։ Բառիս ծագումը չգիտէ Horn։ -Հիւբշ. 263։

• ԳՒՌ.-Երև. բ'ալ, Հմշ. պալ «կեռաս», պա-լընի «կեռասենի». նոր փոխառութիւն է Տփ. բալի «կեռաս» (վրացերէնից). միւսները գոր-ծածում են սովորաբար թրք. = պրս. ձևը (ֆիշնէ ևն)։ Նոր բառեր են բալնոց «բալենի-ների պարտէզ», բալնուտ «բալենիների ան-տալռ»ք


Բալասան (աց)

s.

balm;
balsam;
balsam-tree.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան, սեռ. պալասանայ Միխ. աս. 378) «արաբական մի տեսակ թուփ, նրա ծաղիկը, անուշահոտ իւղը. balsamina hor-tensis De.» Խոր. աշխ. 612. Մաշտ. յետին գրչութեամբ պալասան Բժշ. Միխ. աս. պա-լասամ Բառ. երեմ. յաւել. 571 (երկիցս). հր-նագոյն ձևերն են բաղսամոն (յունարէնից փոխառեալ) և ապրսամ (ասորերէնից կամ պարսկերէնից փոխառեալ). ասւում է և մե-ռոնի ծառ Բժշ.։


Բահ (ից)

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։

• ՓՈԽ.-Վրաց. ბარი բարի, ბარულა բա-բուլա «բահ», ბარვა բարվա «փորել» (<*բարհել), մինգր. բարի, բուդուխ. բար, չեչէն. bahā, behi, թուշ. bahh, կիւրին. փեր, բոլորն էլ «բահ» նշանակութեամբ։


Բաղանիք (նեաց)

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղարջ (ից)

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

• Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։

• ՓՈԽ.-Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։