Your research : 23 Results for պարս

Entries' title containing պարս : 38 Results

Definitions containing the research պարս : 177 Results

Դոճ, Դոճի խէժ

s.

shell-lac;
sealing wax.

• = Պրս. [arabic word] ︎ dōž, ❇კა︎ dōža «լաք, gomme laque». պարսիկ բառի հին ձևը և ստուգա-բանութիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 144։


Դուռայ

s.

coat, dress.

• Հներից Մագ. քեր. 229=Երզն. քեր. արդէն գրում է. «Իսկ մեր ի Պարսից բա-զում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռայ և ռիտդէ»։ ՆՀԲ սխալ է մեկնում «բառ ռմկ. դիւռէ, թէօրէ, ձև, կերպ զգեստուց»։ Նոյնը կրկնում է Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 դնելով թրք. թէօրէ «ձև, կերպ»։ Ուղիղ մեկնութիւնը


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

• ՆՀԲ հյ. դուրս և յն. διασύρω «քաշ-քրշել»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ նախ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 109, որին հակառակ է Lag. Arm. Stud. § 663։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 5 և Նախալ. 73 լսել և պարսաւել բառերի հետ սանս. çru. զնդ. sru, յն. ϰλόω, լտ. cluere, սլ. sluti, գոթ. hliuma «ւռե-լիք», լիթ. klausa «հլութիւն», հբգ. klosen ևն։ Հիւնք. յն. διασύρω։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

• ՓՈԽ.-Կեսարիոյ թրք. բարբառով tasdar «տաշտի մէջ եղած խմորի վրայ ձգուած շո-րը». -այս բառը պարսկերէնից չէ, այլ ուղ-ղակի մի որևէ հայ բարբառից, ինչպէս ցոյց է տալիս նշանակութեան տարբերութիւնը և մանաւանդ արևմտեան արտասանութեան համաձայն t և d։ -Justi, Dict. kurde մե-ղանից է դնում քրդ. [arabic word] dastruk «թաշ-կինակ», որ ընդունելի չէ, քանի որ այս նշա-նակութիւնը չկայ արդի հայ բարբառներում.


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Թանագ, ի

s.

sheet-iron.

• -Պրս. [arabic word] tanaga «երկաթի կամ պղնձի բարակ թիթեղ». (նշանակում է նաև «տա-փակ ու բարակ անխմոր հաց»). ծագում է պրս. [arabic word] tanuk, tunuk «անօսր, բարակ» բառից (=սանս. [other alphabet] tanu, [other alphabet] γ tanuka, յն. τανν, ταναός, լտ. tenuis, գերմ. dunn, ռուս. тоnкiи «բարակ, նուրբ»)։ Պարսկերէ-նից են փոխառեալ նաև թրք. [arabic word] teneke, արևել թրք. [arabic word] teneke (ըստ P. de Court. Dict. turk-oriental), [arabic word] tunuka (ըստ R. B. Shaw, A Sketch), չաղաթ. [arabic word] tu-neke (ըստ Vambery, cagataische Sprach-çtudien), իսկ թուրքերէնի միջոցով քըռ. [arabic word] ︎ tenuké, tanéka, նյն. τενεxες, ալբան. re-necé, սերբ. tenec'et, tanec'a, tenece, ռում. tinike «թիթեղ» ևն։


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

• = Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

• իրանական ծագումից, Բ. Խալաթեան, ՀԱ, 1902, էջ 309 ասոր. zainā «զէնք», որ սակայն ըստ Lag. Gesam. Abhd, 43 պարսկերէնից է փոխառեալ։


Զիլ

s. mus.

s. mus. first string;
treble voice, soprano.

• = Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։

• ՆՀԲ համարում է «բառ այլազգական»։ Հիւբշ. ZDMG, 36, 129 և 46, 259 դնում է նոր պարսկերէնից։ Kraelitz-Grei-fenhorst, ՀԱ, 1911, էջ 262 հայ բառը ըստ Հիւբշ. պարսկերէնից փոխառեալ դնելուց յետոյ, հայերէնից փոխառեալ է դնում թրք. zil «ծնծղայ»։ (Բայց հայե-րէնի մէջ չկայ այսպիսի նշանակութիւն)։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

• -Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.


Շայեկան

cf. Շահեկան.

• հիմնւում է յատկապէս Պարսից Բահ-րամ-Գոռ թագաւորի նշանաւոր ganj-։ saykān կոչուած առասպելական ռան-ձարանի և պահլաւական գրականութեան մէջ այս անունով յայտնի մատենիկի վրայս


Շապիկ, պկաց

s.

shirt, linen;
— քահանայական, alb;
— սարկաւագաց, դպրաց, rochet, surplice;
dalmatic, tunic;
— կանանց, chemise, shift.

• = Պհլ. [other alphabet] šapik «նուիրական շապիկ զրադաշտականաց», որից šapīkīh «նուիրա-կան շապիկը հագնելու արարողութիւնը». պրս. ❇ šabī «գիշերային, գիշերազգեստ», բելուճ. šapīg «գիշերային», սեմնանի ševī «շապիկ». այս բառերը ծագում են զնդ. [arabic word] μ ︎ xšapa=պհլ. [other alphabet] շ šap=պրս. ❇ šab «գիշեր» բառից։ Պարսկականից է փոխառեալ նաև (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 410) արաբ. ❇ sabuǰ կամ ❇sabuja «առանց օձիքի արաբական շապիկ, սև աբա կամ սև կապերտ»։ Ըստ այսմ շապիկ բուն նշանակում է «գիշերային (զգեստ)»։-Հիւբշ. 211։


Շիրիկ

s.

sesame-oil.

• Ուղիղ՝ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 1701։ Հիւբշ. էջ 273 դնում է նոր պարսկերէնից, առանց ուշադրութիւն դարձնելու -իկ վերջաւորութեան վրայ։ Seidel, Մխ. հեր. § 311 դնում է պրս. šīr «կաթ» բառից. համարում է ածա-կան (որովհետև ասւում է շիրիկ ձէթ), իսկ վերջաւորութիւնը (-իկ) յառաջացած


Որդի, դւոց

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

• ՓՈԽ.-Յոյն պատմիչներից Կոստանդին Պերփերոժէն կայսրը իր Պատմութեան մէջ երկու անգամ յիշում է հունգարացոց նախ-նական անունը՝ Zαβαρτοιάσφαλοι (կարդա՛ Սավարտիա՛սփալի)։ J. Türy հունգարացի գիտունը Századok թերթում (1897, էջ 317-403) աշխատում է ցոյց տալ թէ յոյն բառի առաջին մասն է հյ. Սևորդի, իսկ երկրորդը՝ յն. ἀσφαλεῖς «արի, ամուր»։ Ըստ նոյն հե-ղինակի՝ Սևորդիները Մաճառ ազգի նախնիոն են, հաստատուած էին Պարսկաստանում և երկար ժամանակ անկախ մնալուց յետոյ՝ Հայոց իշխանութեան հպատակեցան. 921-ին Կոստանդին կայսեր դէմ պատերազմի դուրս եկան (տե՛ս ՀԱ 1898, 88ա)։ Թօփչեան, Po-litische und Kirchengeschichte Arm. 1905, էջ 201 նոյն Սևորդիներին է կցում Կոստ. Պերփերոժէնի βερβότιοι ձևը (De Cerem. aulae Byzant. II, 48, 687) և արաբ պատմիչ Մասուդիի [arabic word] siyāvardī ձևը։ Ըստ Մասուդիի սրանք հայ էին և քաջ ժողովուրդ. նշանաւոր էր յատկապէս մի տեսակ պատե-з-րազմական կացին, որ իրենց անունով կոչ-ւում էր [arabic word] ︎ assāvardiyya։


Որիզ

cf. Որիզն.

• = Յն. ὄοζα ὄρύζιον, նյն. ὸρυτι, ῥմζι հո-մանիշից։ Այս բառը տարածուած է ընդհա-նուր լեզուների մէջ, միմեանցից փոխառու-թեամբ. ինչ. լտ. oryza, risium, իտալ. risō, սպան. պորտ. arroz, ֆրանս. riz, ռում. orez, riškasu, բուլգար. oriz, ալբան. oris, urez, հունգ. riskása, լեհ. ryz, ռուս. pисъ, մբգ. rīs, գերմ. Reis (փոխառեալ իտալերէնից. Kluge 392), անգլ. rice, հոլլ. rijst, գնչ. ri-zоs. ասոր. [syriac word] ruzā, ն. ասոր. rəzza ա-րաբ. [arabic word] aruz, վրաց. ორიზა որիզա, բո-լորն էլ «բրինձ» նշանակութեամբ, իսկ լազ. oriza «ձաւար»։ Բառիս բուն ծագումը Քոչին-չինից է, ուր բրինձը աճում է մեծ առատու-թեամբ և վայրենի վիճակի մէջ (Boisacq 712). այստեղից բառը նիւթի հետ անցել է Հնդկաստան (հմմտ. վեդ. vrīhi-«բրինձ»). յետոյ Պարսկաստան (հմմտ. իրանեան նա-խաձևը *vrinǰi-, առանց ռնգականի աֆղան. vrizē), որից փոխառեալ է յունարէնը (ար-սէն ն. Ք. Ե դարից) և որից էլ տարածուել է ամբողջ Եւրոպա։ Հայերէնի մէջ պարսկական աղբիւրից փոխառեալ է բրինձ, յունականից որիզ, արաբականից էլ ռուզ, ըռուզ (Horn § 208)։-Հիւբշ. 369։


Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

• ԳՒՌ.-Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• Հներից Մագ. թղ. 131 բաժանելով պրս. anār հոմանիշից՝ ստուգաբանում է հյ. կուռն «խիտ» բառով. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ,


Նպաստ, ից

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.


Շաբաթ, ու

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

• , ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։


Շահոքրամ

s. bot.

s. bot. clove, pink, carnation.

• = Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Յեսան, աց

s.

whetstone;
— ածելւոյ, զմելինի, hone;
— անուաձեւ, grindstone.

• րել», որից [arabic word] misan «յեսան» (Կա-մուս. թրք. թրգմ. Գ. 651-2) և ասոր. [syriac word] pasyō̄nā «խարտոց, յեսան», որ պարսկերէնից է փոխառեալր


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• = Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։


Փիւղ

s.

cf. Փիղ;
fish-scale;
cf. Փիւղակէ.

• ՆՀԲ ռմկ. (իմա՛ թրք.) փուլ «թեփ ձկան» (թրք. pul «թեփ» փոխառեալ է պարսկերէնից)։


Փրփրեմ, ի

s. bot.

s. bot. portulaca;
cf. Անմեռուկ.

• ԳՒՌ.-Էնկ. թրքախօս հայոց մէջ փրփը-րեմ (Բիւր. 1898, 865), Սվեդ. փրփրէօս, Ագլ. փրփmրիւն, Ջղ. փէրփէրան (նոր փո-խառութիւն պարսկերէնից), Ղափան՝ պըր-պըրա՛ն, Կր. փիրփիրի, Խն. փարփար, Խրբ. փէրփէր, Մկ. փառփառ, Մշ. փարպառ, Ալշ. փmռօփmռօ (որ թուի թէ նշանակում է «օճառախոտ կամ օշինդր»).-Ըստ Մշ. ժողովրդական ստուգաբանութեամբ բառա ծագում է փառ «կտոր» ձևից, իբր թէ փառ-փառ «կտոր կտոր, փերթ փերթ տարածուած բոյս»։


Քեքուրտ

s.

belching, eructation.

• = Բնաձայն բառ. գտնւում է նաև ռաւա-ռականում՝ քերքշտալ, քերքստալ, գերգշտալ, գեսգռտալ, գեսկոտալ ձևերով. հմմտ. նաև մանչուր. [other alphabet] ︎ kekerembi «ճաշից յետոյ զկոտալ»։ (Պարտադիր քաղաքավա-րական արարողութիսն է Պարսիկների սօտ)։-Աճ.


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։


Քթան

s.

flax, linen.

• ԳՒՌ.-Հնից կան Խրբ. Ննխ. Պլ. քթան, Մկ. ք'ըթան, Ախց. քթան, Ասլ. քթա, Մշ. քտան, իսկ նոր փոխառութեամբ թուրքե-րէնից կամ պարսկերէնից՝ Երև. Ղրբ. Ջղ. Տփ. քաթան, Սեբ. քmթmն, Շմ. ք'mթmն, Ագլ. քա՛թուն, Սվեդ. ք'mթթուն։


Քնար, աց, ից

s. ast.

lyre;
viol, harp;
Lyra;
— հարկանել, to play on or sound the lyre.

• = Պրս. [arabic word] kunār «մի տեսակ ծառ և նրա պտուղը. արաբ. sidr, լտ. zizуphus spina Ghristi փշոտ բոյսը» կամ ըստ Շառ-դէնի «հոյն». նոյնը նաև արաբ. [arabic word] kunār, որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 101 պարսկերէ-նից փոխառեալ է համարում և որի տառա-դարձութիւնն է հայ Բժշկարանների յիշած քունար ձևը (տե՛ս ՀԲուս. § 3209. որ Տիրա-ցուեան, Contributo § 298 դնում է «pa-liurus spina Christi Mill.»)։ Սակայն ու-նենօ նաև ասոր. [syriac word] kennārā «lotus ծաղիկը. 2. զկեռենի», որ Brockelm. Lex. syr. 161 դրած է նախորդ «քնար» բառի հետ։ Մեր ձևը կարող է գալ թէ՛ ասորուց և թէ պարսկից։-Աճ.


Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

• Նախ Schröder, Thesaur. 46 արաբ. kis բառից փոխառեալ։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191 և ԳԴ պրս. քիյսէ։ ՆՀԲ թրք. քիսէ, եբր. սաք, յն. σάϰϰος, լտ. saccus, sacculus։ Böttich, Horae aram. 37, 76 և Rudim. 43, 136 արաբ. և ասոր. ձևերը։ Lag. Anmer. kungen 7III կարծում է թէ տեմական-ները փոխառեալ են։ Տէրվ. Altarm. 70. պարսկերէնից է դնում։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 267 և Բգմ. 1897, 52 լտ. yesica «գեղձ, պարկ, միզափամփուշտ»։


Ախտար, ի

• = պհլ. axtar «կենդանակերպ, համաս-տեղութիւն», պրս. [arabic word] axtar «աստղ, բախտ», [arabic word] badāxtar «չարաբախա-վատախտարակ», պարսկերէն ձևի նախա-ձայնը կարող է հնչուել թէ՛ a և թէ՛ ā։-Հիւբշ. 93։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Պարիսպ, րսպաց

s.

wall, rampart, fortification.

• , ի-ա հլ. «իբրև ամրութիւն ձա-ռայող պատ (քաղաքի, բերդի ևն)» ՍԳր. Ոսկ. եբր. Եփր. պհ. որից պարսպել «պա-ոիսպ քաշել» Յուդթ. դ. 4. ե. 1. Եւս քր. Ոսկ. մտթ. պարսպապահ Բ. մկ. ժ. 36. նա-խապարիսպ Երգ. բ. 14. պարսպաւոր ՍԳր. պարսպափակ Ասող. կրկնապարիսպ Եւագր. անպարիսպ, Թուոց ժգ. 20. Առակ. իե. 28. երեքպարսպեան Եւագր. շրջապարիսպ Սոկր պարսպապատ (նոր բառ) և այլն։

• ԳԴ պրս. bāra «պարիսպ» բառի հետ։ ՆՀԲ լծ. լտ. paries և պրս. bāra։ Lag. Btrg. bktr. Lex. 46 զնդ. *pairisni ձե-ւից։ Մորթման, ZDMG 26, 535 բևեռ. barçudibiduni մեկնում է «պարսպա-տուն կամ պաճուճապատան»։ Հիւնք. պատսպար բառին է կցում։ Ռ., Նոր-Դար 1885, 5 մեկնում է պար «շուրջ»+ իսպա «քաղաք», որ գտնում է խալդ. տուսպա (-տի+ուսպա «քաղաք, առ ւան»), հյ. ասպանջական «բնակարան տուող» և թերևս վրաց. սոփելի «գիւղ» բառերի մէջ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Salemann անդ։

• ԳՒՌ.-Ախց. Մշ. պարիսպ. -սրանից ու-նինք պարսպիլ Ախց. «իբր պարսպի մէջ ամ-րանալ», բակ-պարիս Եւդ. (իբր կրկնական առրծածուած)։


Պարոն, աց

s.

baron.

• ՓՈԽ.-Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• = Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։

• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։

• ՓՈԽ.-Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

• ՋԲ մեկնու է իբր «պարսկակէշ կամ պարսկակէշտ»։-Հիւբշ. 96 իբր ուղիղ ընդունելով ամպարտքաշ ձևը և հիմ-նուելով «ջահակրօն, լուսամիտ» բա-


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

• = Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։


Ջուխտ

• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։


Սուին, սըւնոյ

• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։


Նիհ, նեհ

s.

list of prices, tax, rate, tariff.

• = Պրս. [arabic word] nirx՝ նոյն նշ. (Horn § 1027 Будаговъ 2, 282. գործածական է այժմ էլ Պարսկաստանում (Մակու ևն) և արտասան-ւում է nərx ըստ Թադ. Աւդալբէկեան). որից փոխառեալ են նաև վրաց. ნიხრი նիխրի կամ ნირი նիրի «makca, սակագին», քրդ. nərx, nəxər «սակագին»։-Աճ.


Նզար

adj.

weak, slender, slim, thin.

• = Պհլ. nizar, պրս. [arabic word] nizār «նիհար. վտիտ, չորացած». հին հայ ձևն է նզար՝ համաձայն սղման օրէնքի, նոր ձևն է նի-զար՝ համաձայն պարսկերէնի։-Հիւբշ. 203։


Նիհար, աց

adj.

thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.

• ԳԴ պրս. նէհար, նահար, նիզար։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ" 16 դրաւ սանս. har, hր արմատից։ Տէրվ. անդ, դեկտ. 6 պարսկերէնից։ Հիւնք. պրս. նի-զար բառից։


Փաշաման

s.

anguish, affliction;
blame, reproach;
— կրել, to suffer invectives;
to receive reproaches.

• = Պհլ. [other alphabet] pasāmān, մանիք. պհլ. [hebrew word] pasimān, պազ. pašemān, պրս. [arabic word] pasīmān «զղջացած», պհլ. pasāmānih, պազ. pašémāni, պրս. [arabic word] pašīmānī «զեղջ, ապաշաւ» (Salemann, Man. Stud. ЗAH 8, 114, Nyberg, Hiltsbuch des pehl. II 173). ծագում է pas=հիւս. արևմ. pas-«յետոյ»+a յօդա-կապ + mān «մտածել» և նշանակում է բուն «յետոյ մտածել (յանցանքի վրայ)». այսպէսով կազմութեամբ նոյն է յն. μετα-ϰοια հոմանիշի հետ։ Իրանեան ձևի վրայ առանձին յօդուած ունի Benveniste BSL 34, N 101, էջ 28-31, որ նախաձևը դնում է *patiš-māna-, իբր «յետսմիտք». արևել-քում վերածուել է patizmāna-, pažmān (սո-գդ. ptzmn, պրս. pižmān), արևմուտքում pašmān-, որից օսս. fäsmon, քրդ. pošmān և յօդակապով՝ պհլ. pašāmān, pasemān, պրս. pašīman, պազ. pašamān. միևնոյն կազմութիւնն ունի քրիստ. սոգդ. nm'nՊարսկե-րէնից է փոխառեալ թրք. pešiman կամ pնš-шan «զղջացած»։-Հիւբշ. 254։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

• = Պրս. ❇ par և մանաւանդ [arabic word] parr (որ արդի Պարսից մօտ հնչւում է pärr փmռռ) «թև, բազուկ, փետուր», որից և 7օ [arabic word] parai «անիւ աղօրւոյ, ջաղացքի անիւ». նոյն են քրդ. per, զազա pel «թև», հինն է պհլ. [arabic word] parr «փետուր», որ է զնդ. pa-rəa-, սանս. parná-=լիթ. sparnas «փե-տուր, թև» (Horn § 293, Nyberg, Hilfsbuch 1I 171). Նոյն է ուտ. p'ar «ջաղացքի անիւ»։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 128 պրս. par «ջաղացքի անիւի թևերը», ինչպէս գիտէ նաև Будaговъ 1, 313 և ինչպէս ունին մեր գաւառականները։-Աճ.


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• վառ «դրօշ» համարում է վառել «ցինել» բայից, ինչպէս եւրոպական arnia «զէնք» և «զինանշանք»։ (Սխալ է, ո-րովհետև վառ նախ նշանակում էր «քօղ» և յետնաբար միայն «դրօշակ» նշանա-կութիւնը ստացաւ։ Սակայն Հացունի Բուզ. ե. 38 «Ետ թագաւորն Պարսից տանել թագ և պատմուճան, և զվառ թա-գաւորացն՝ տիկնոջն Զարմանդխտոյ» հատուածի մէջ վառ հասկանում է «դրօշակ»)։


Տզրուկ, րկի

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

• ԳՒՌ.-Վն. տզրուկ, Ալշ. Երև. Մշ. տզրուգ, Խրբ. դրզուգ, Ապ. Բլ. ծծրուկ (ըստ Ամա-տունի, Հայոց բառ ու բան), Նբ. ձնձրուկ, որոնք բոլոր նշանակում են «տզրուկ»։ Նոյն բառն են Ջղ. պզդրուկ «ջրի մէջ գտնուած փոքր տզրկանման անասնիկներ» և Սեբ. նէվ-դըռձուգ՝ վատ իմաստով ածական, ա-ռանց որոշ նշանակութեան։ Նոր փոխառու-թիւն են Ջղ. զէլու (պարսկերէնից) և Շմ. լmզիւ (շրջուած արևել. թրք. zälū ձևից)։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

• =Բնիկ հայ բառ, որի նախաձևը (գոնէ նախաձայնի կողմից) անստոյգ է. ցեղա-կիցներն են ստնս. çákha-, պրս. [arabic word] ︎ sax լիթ. šaká, հսլ. sakù, կիմր cainc, միռլ. gēc, նիռլ. gēag «ճիւղ, ոստ», լիթ, šaknis, հպրուս. sagnis, լեթթ. sakne «արմատ», գոթ. hōha. «արօր» և թերևս հսլ. soxa, բուլգ. sochá, ռուս. coxá «ձող, փայտ, արօր» (Pokorny 1, 335, Trautmann 297)։ Սրանց նախաձևը դրւում է k'ak, որ և ունի իր ռըն-գային ձևը՝ k'ank. հայերէնի համար Bar-tbolomae Stud. 2, 41 ենթադրում է հնխ. k'hakhā, Meillet MSL 8, 294 ի 9. 323 ձան ենթադրում է երկու ձև, որոնցից մէկը ներ-կայացնում են հայն ու պարսիկը, իսկ միւսը սանսկրիտը. վերջապէս Petersson, Ar. u. Arm Stud. 98 հայերէնի նախաձևը դնում է հնխ. sk'ə-kho.-Հիւբշ. 499։