Entries' title containing պ : 4936 Results

Բարեպաշտ, ից, աց

See full entry →

adj. s.

pious, religious, devout.

NBHL (14)

Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։

Ի բարեպաշտաց այս ամենայն հեռի եղիցի. (Սիր. ՟Ի՟Գ. 16։)

Ո՛վ անբարիշտդ ի բարեպաշտից. (Նար. ՟Ը։)

Բայց առաւել բարեպաշտիցն. (Պիտ.։)

Նմանութիւն Աստուծոյ է բարեպաշտն եւ արդարն գոլ՝ հանդերձ խոհեմութեամբ. (Սահմ. ՟Զ։)

Եկեղեցիք բարեպաշտաց՝ տաճարք աղօթից։ Զբարեպաշտաց պղտորես զլսելիս. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Բարեպաշտ արքային Տրդատայ։ Թէոդոս մեծն՝ բարեպաշտ եւ աստուածասէր։ Վասն բարեպաշտ թագաւորաց, եւ աստուածասէր իշխանաց. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Ժմ.։)

Առն բարեպաշտի։ Նախնոյն քո բարեպաշտի։ Բարեպաշտ կաթողիկոսն։ Բարեպաշտ եպիսկոպոսօք. (Փարպ.։)

ԲԱՐԵՊԱՇՏ. իբրու Բարեպաշտական. որ եւ ԲԱՐԵՊԱՐԻՇՏ ասի.

Որ (ինչ) ոչ է ըստ տեառն կամաց, չէ՛ բարեպաշտ, այլ՝ դառնացուցիչ. (Խոսր.։)

Աստուածահաճոյ վարուք, եւ բարեպաշտ հաւատով. (Յհ. կթ.։)

Բարեպաշտ փութով տօնասէր անձանց. (Պիտ.։)

ԲԱրեպաշտ կրօնիւք կերպարանին՝ առ ի զպարզամիտսն խաբելոյ. (Լաստ. ՟Ի՟Բ։)

εὑσεβής pius, religiosus որ եւ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ. Որ բարիոք պաշտօն մատուցանէ, կամ ծառայէ Աստուծոյ. երկիւղած յԱստուծոյ, աստուածապաշտ, պաշտօնասէր. արդար. ուղիղ. բարեկրօն. հակադրեալ ամբարշտի եւ անօրինի, հեթանոսի եւ չարափառի.


Բարեպաշտեմ, եցի

See full entry →

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.

NBHL (13)

Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)

Զնախապատուելին բարեպաշտել. (Յհ. իմ. ատ.։)

Յորոց ամենասուրբ երրորդութիւնդ երկրապադեալ բարեպաշտի։ Հաճեցար զմերոյս ազինս բարեպաշտիլ առ քեզ. (Մաշտ.։)

Եկիր բարեպաշտիլ առ աստուածսն. (Ճ. ՟Ա.։)

Համարձակին բարեպաշտել, բայց շրթամբք միայն. (Առ որս. ՟Զ։)

Ի միջոյ ամբարշտաց համարձակիմ բարեպաշտել առ քեզ Աստուած. (Յհ. իմ. ատ.։)

Այսպէս եւ դու՝ զբան հաւատոյն՝ տնօրինական, այս երկոքումբք բարեպաշտեա՛ փառատրական. որ է դաւանել բանիւ եւ գործով. (Երզն. ոտ. երկն.։)

Ըստ կամաց երկնաւոր տեառնն բարեպաշտել. (Խոսր.։)

Ի բարեպաշտելս իմում գայթակղիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Տանին տքնութեան, եւ պահոց պնդութեան, եւ մաքրութեամբ բարեպաշտեն. (Իգն.։)

Քրիստոնէութեանս օրինօք բարեպաշտեալ են. (Մխ. դտ.։)

Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)

եւ չ. ԲԱՐԵՊԱՇՏԵՄ եւ ԲԱՐԵՊԱՇՏԻՄ. կ. եւ ձ. εὑσεβέω probe et religiose Deum colo, pius sum, pie ago Բարւոք պաշտել, եւ բարեպաշտանալ. առնել զգործ բարեպաշտութեան, եւ բարեպաշտութեամբ կեալ.


Բարեպաշտութիւն, ութեան

See full entry →

s.

piety, religion;
բարեպաշտութեամբ, cf. Բարեպաշտաբար.

NBHL (15)

Զհանգամանս բարեպաշտութեան ուսոյց գրովք սրբովք։ Զամենեսին որսալ հոգեւոր ուռկանաւն առ բարեպաշտութիւն։ Աստուածասէր թագաւորն տրդատիոս բարեպաշտութեամբ սպասաւորեալ՝ երկիւղած գտանիւր. (Յճխ.։ Ագաթ.։)

Բարեպաշտութեամբ սորա Քրիստոս խնայեա՛ ի մեզ. (Շար.։)

Զյաղագս բարեպաշտութեան մարտն մարտուցեալք. (Փիլ. քհ.։)

Գանձ է՝ որ առ Աստուած բարեպաշտութիւն։ Մեծավայելուչ եւ փառաւորեալ է բարեպաշտութիւն. (Աթ. ՟Ը։)

Զբազում կռապաշտս դարձոյց ի բարեպաշտութիւն, եւ մկրտեաց. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Ե.։)

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԵԱՄԲ. իբր մ. εὑσεβῶς pie, religiose Բարեպաշտաբար.

Զաստուածեղէնսն՝ բարեպաշտութեամբ իմասցուք. (Աթ. ՟Ը։)

Բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս քեզ տեառնդ ծառայելով ի կեանս յայսմիկ. (Ժմ.։)

ԶՄարիամայ ընդունի (Քրիստոս) զբարեպաշտութիւնս արարչապէս. (Մամբր.։)

(Ոստիկանն առաքեաց պարգեւս առ Սմբատ արքայ, զի) գուցէ գտանիցի ինչ արքայի ի պահեստի, եւ այսպիսի բարեպաշտութեամբ յայտ եկեալ առցէ. (Յհ. կթ.։)

Առ հայրենիսն եւ ծնողսն՝ որովք լինի եւ բարեպաշտութիւն, մասն գոլով արդարութեան. (Արիստ. առաք.։)

Ճառդ՝ բարեպաշտութիւն երեւեցուցանէ առ հայրն։ Կատարեալ ցուցանեն յերկոսին ծնողսն բարեպաշտութիւն. (Փիլ. լին.։)

εὑσέβεια pietas, religio Պաշտօն բարի առ Աստուած. որ եւ աստուածապաշտութիւն, երկիւղածութիւն, առաքինութիւն. ուղիղ հաւատք, եւ բարի վարք.

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ որպէս Մեծարանք. սպաս. հարկիք, ծառայութիւն. θεραπεία cultus, obsequium

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ. ըստ յն. եւ լտ. ոճոյ՝ է եւ Պարտուապատշաճ պաշտօն առ ծնօղս, եւ առ հայրենիս. εὑσέβεια pietas


Բարեպաշտուհի, հւոյ

See full entry →

adj.

pious, religious.

NBHL (4)

Կին բարեպաշտօն.

Բարեպաշտուհին աղլայիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Եւ զբարեպաշտուհի կին նորին (իշխանին սիւնեաց). (Յհ. կթ.։)

Եղբայր մօր սորա երջանկի եւ բարեպաշտուհւոյ. (Նար. խչ.։)


Բարեպաշտօն

See full entry →

cf. Բարեպաշտ.

NBHL (4)

Կոռնելիոս հարիւրապետ՝ բարեպաշտօն եւ երկիւղած զԱստուծոյ՝ ամենայն տամբ իւրով։ Կոչեաց զինուոր մի բարեպաշտօն ի սպասաւորացն իւրոց. (Գծ. ՟Ժ. 1. 7։)

Կին իմաստուն եւ բարեպաշտօն՝ օրհնեսցի. (Առակ. ՟Լ՟Ա. 30։)

Զերեւելիսն ի կանայս զբարեպաշտօնս գերեալ. (Յհ. կթ.։)

Այն եղագլխութիւն, ուր կանայք քան զնոսին ի բարեպաշտօն գործառնութեանն. (Վահր. յար.։)


Բարեպատեհ

See full entry →

adj.

very convenient, proper, decent, fit, worthy.

NBHL (3)

Յոյժ պատեհ. կարի պատշաճ. դիպողագոյն. բարեյարմար. վայելչական. աղէկ յարմար.

Եկն եհաս ժամ բարեպատեհ՝ գրել ինձ. (Նար. ՟Հ՟Է։)

Բարեպատեհ ձայն, կամ տեսողութիւն, պատահմունք, ամք. (Նար. ստէպ։)


Բարեպարիշտ

See full entry →

cf. Բարեպաշտ.

NBHL (6)

Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)

Բարեպարիշտ ծերունին աննա ընդ Սիմէոնի մարգարէացաւ. (Ոսկիփոր.։)

Առ ի բարեպարիշտ ծնողացն իւրոց խրատեալ. (Նար. խչ.։)

Շողոքորթել, եւ բարեպարիշտ անուանել. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ի մարդկանէ զքեզ տեսցեն միայն բարեպարիշտ։ Ցո՛յց քոց փափագողաց զմիոյ որովայնի քո զբարեպարիշտ զշիրիմն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. մակաբ.։)

Անծանօթք բարեպարիշտ հաւատոյն եղեալք. (Պիտ.։)


Բարետիպ

See full entry →

adj.

becoming, proper;
of good figure, genteel.

NBHL (3)

Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)

Քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ դիտաւորութիւն շնորհին. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

ἁγαθότυπος boniformis Ունօղ զտիպ կամ զտպաւորութիւն բարի. բարեձեւ. բարետեսիլ. վայելուչ.


Բարձապան, աց

See full entry →

s.

cuish

NBHL (2)

Զինուորական պահպանակ կամ զանկապան բարձից.

Զարդարեալ էր սռնապանօք եւ բարձապանօք մորթեղինօք. (Պտմ. աղեքս.։)


Բարձրապատիւ

See full entry →

adj.

very honourable, much esteemed.

NBHL (4)

Մեծապատիւ, մեծաշուք. հռչակաւոր.

Նարեկայ մեծափառ եւ բարձրապատիւ ուխտի. (Նար. յիշ.։)

Բարձր պատուով.

Թէպէտ եւ այսպէս բարձրապատիւ եւ պայծառանշան առաքեցաւ (Պօղոս) ի Քրիստոսէ. (Ագաթ. (հին տպ. պանծապատիւ։))


Բարձրապատում

See full entry →

adj.

that relates sublime things, sublime, profound.

NBHL (2)

Պատմօղ, կամ պատմելով զբարձրագոյնս.

Վասն որոյ եւ բարձրապատում իսկ հնչեցուցանէ (աւետարանիչն)։ Բարձրապատումս սկսան հռչակեցուցանել զպատիւ միածնին. (Ագաթ.։)


Բարձրապարանոց

See full entry →

adj.

puffed up, arrogant, proud;
— շրջիլ, to be puffed up, to be proud of, to bridle up.

NBHL (3)

Մի՛ երկրաւորդ բարձրապարանոց լինիցիս. զի (դովին) յերկնից ձգեցան նոքա՝ որք աննիւթք էին. (Կլիմաք.։)

Հպարտանալ ... յողն կալ, բարձրապարանոց երեւել ի վերայ երախտաւորաց իւրեանց. (՟Գ. Մակ. ՟Գ. 12։)

Բարձրապարանոցաց (կամ բարձր պարանոցաց) խորտակիչ. (ՃՃ.։)


Բարձրապարիսպ

See full entry →

adj.

that has high walls.

NBHL (2)

Որոյ են բարձր պարիսպք.

Որ զաշտարակսն յաղթս եւ բարձրապարիսպն կործանեաց. (Եփր. յես.։)


Բարոյապէս

See full entry →

adv.

morally

NBHL (1)

Զգաղափար առնլի է բարոյապէս (կամ բարւոյապէս). (Մխ. առակ.։)


Բարոյականապէս

See full entry →

adv.

cf. Բարոյապէս.

NBHL (3)

Բնականաբար եւ բարոյականապէս (կամ բարոյապէս) զոր կարէ տանել բնութիւն դիւին. (Կանոն.։)

Հոգեւոր տեսութիւն գրոց, զոր իմաստունքն բնակապէս եւ բարոյականապէս ասեն. (Վահր. յայտն.։)

Բայց ես եւ այլն իմն ասեմ բարոյականապէս. (Եղիշ. կան.։)


Բացայայտապէս

See full entry →

adv.

cf. Բացայայտակի.

NBHL (1)

Բացայայտապէս տայ մեզ զայսր խորհրդոյ հաստատութիւն. (Լմբ. պտրգ.։)


Բացարձակապէս

See full entry →

adv.

absolutely, indispensably;
boldly, resolutely.


Բերանակապ, ի

See full entry →

s. adj.

bit, bridle, gag;
with the mouth shut, dumb, speechless;
— լինել, to become dumb.

NBHL (9)

Նեղեալ շրջեցայց առանց բերանակապի. (Յոբ. ՟Լ. 28։)

Որոյ բերանն կամ ցռուկն կապեալ իցէ. եւ Ափիբերան պապանձեալ.

Որ գործեն զերկիր, մի՛ բերանակապ լիցին. (Գէ. ես.։)

Որ ոչ խոստովանի, կարկի լեզու նորա որպէս զօձի, եւ որպէս զանասուն բերանակապ լինի. (Եփր. քրզ.։)

Նմա չկարեմք ինչ ասել. զի բերանակապք եմք. (Ոսկիփոր.։)

Ի տագնապել հոգւոյն ... բերանակապ եւ անբան եւս եղեալ. (Ագաթ.։)

Մեք բերանակապ եւ անբան եւս լինիմք ի ժամ մահուանն. (Նանայ.։ եւ Ճ. ՟Թ.։)

Լռեալ բերանակապ դադարեաց. (Զքր. կթ.։)

φίος capistrum, camus Կապ բերանոյ. դանդանաւանդ, սանձ.


Բերդապահ

See full entry →

cf. Բերդակալ.

NBHL (2)

Պահապան բերդի. բերդակալ.

Բերդապահս եւ վերակացուս կացուցեալ. (Յհ. կթ.։)


Բերկրապատար

See full entry →

adj.

joyful joyous, cheerful.

NBHL (1)

Վայելչական եւ բերկրապատարն խնդութեամբ. (Նար. խչ.։)


Բեւեռակապ

See full entry →

adj.

nailed, fastened with nails.

NBHL (3)

Կապեալ, այսինքն պիդեալ բեւեռօք. բեւեռապինդ. երկաթագամ.

Սանձեալ թիակօք զերիվարս տախտակագործացն՝ բեւեռակապ երկաթագործացն. (այսինքն զնաւս) (Ագաթ.։)

Ի փայտի զնա բեւեռակապ պնդէր (այսինքն խաչէր)։ Բեւեռակապ ի փայտին բարձու պրկեալ. (Յհ. կթ.։)


Բեւեռապինդ

See full entry →

cf. Բեւեռակապ.

NBHL (5)

Նոյն ընդ պնդեալ բեւեռօք.

Տախտակամած ... բեւեռապինդ ... երկաթադամ տապան գործե. (Ագաթ.։)

Հոնն վառեալ էր բեւեռապինդ սաղաւարտովն զահագին գլուխն. (Կաղանկտ.։)

Բեւեռապինդ ամրացուցանել. (Ասող. ՟Գ. 11։)

Բեւեռապինդ հեզուսմամբ. (Վրդն. ծն.։)


Բժշկապետ, աց

See full entry →

s.

first physician.

NBHL (6)

Ղուկաս, բժշկապետն անձանց՝ քան թէ մարմնոց։ Բժշկապետ մարմնոց՝ յօդեալ ընդ հոգի. (Նար. առաք. եւ Նար. մծբ.։)

Վկայաբանութիւն սրբոյն Դիոմիդեայ բժշկապետի. (Ճ. ՟Ա.։)

Առ բժշկապետս եւ իմաստասէրսն. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Ո՛չ է մարթ զօրաւոր լինել վիրաց քոց քան զճարտարութիւն բժշկապետին. (Կոչ. ՟Բ. յն. բժշկապետական.)

Բժշկապետն Քրիստոս. (Եփր. խոստով.։)

ἁρχίατρος archiater, medicorum princeps Պետ բժշկաց. առաջին կամ երեւելի ի բժիշկս. ճարտար բժիշկ կամ բուժիչ. հէքիմ պաշը, պաշ հէքիմ.


Բիւրակերպ

See full entry →

adj.

cf. Բիւրազգի.

NBHL (7)

Ըստ միակացն տասներորդաց մինչեւ ի բիւրակն ի հինգանկիւնի ձեւով միջին գտանի հարիւրն. (իբրու թէ՝ որպէս, ՟Ա, ՟Ժ, ՟Ճ, ՟Ռ, ՟.Ա. ուր ՟.Ա նշանակէ զբիւր. Փիլ. լին.։)

Բազմակերպարան, եւ բազմակերպ. (բազմադիմի.)

Ճիւաղ ինչ բիւրակերպ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Բիւրակերպ մտաւորական շարժմանցն սխալանս. (Գր. հր.։)

Ի ձայն բիւրակերպ. (Նար. տաղ.։)

Զբիւրակերպ խոցուածքս բանից յոգիս գանձեցի. (Սկեւռ. աղ.։)

Բիւրակերպ տեսիլք անքննելի տանջանացն. (Բենիկ.։)


Բիւրապատիկ

See full entry →

cf. Բիւրազգի.

NBHL (14)

Կառք Աստուծոյ բիւրապատիկք. (Սղ. ՟Կ՟Է. 18։)

Բիւրապատիկ իմն էին յայս եւ ի սոյն աղօթք ժողովելոցն. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Թէպէտ եւ բիւրապատիկ ինչ արհաւիրս սաստից արկաք ի վերայ նոցա։ Բիւրապատիկ սքանչելեօք. (Ագաթ.։)

Բիւրապատիկ իսկ մեծ քան զնա հիւղն գտանի. (Եզնիկ.։)

Բիւրապատիկ չարիս ի նմանէ կրէին. (Խոր. ՟Գ. 66։)

Բիւրապատիկ աղետից, կամ աղիտիւք. (Պիտ.։)

Ահաւասիկ ես դնեմ ի սիոն վէմ բիւրապատիկ. (Մծբ. ՟Ա.)

Զպէսպէս եւ զբիւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։)

Աչք տեառն բիւրապատիկ քան զարեգակն լուսաւորագոյն են։ Սիր. (՟Ի՟Գ. 28։)

Յոյժ բիւրապատիկ առաւել. (Անյաղթ բարձր.։)

Բիւրապատիկ ել ի ձեռաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Բիւրապատիկ ելեր զխրատով նորա (այսինքն անցեր). (Խոսր. պտրգ.։)

μυριοπλάσιος decem millies, vel infinite multiplicatus, ποικίλος varius Որպէս թէ տասն հազարապատիկ. այսինքն բազմապատիկ, բազմաթիւ, բազմադիմի.

Արդ զմեզ խրատեալ՝ զթշնամիսն բիւրապատիկ տանջես. յն. ἑν μυριότητι այսինքն բիւրովք տանջանօք, կամ բազում օրինակաւ. (Իմ. ՟Ժ՟Բ. 22։)


Բիւրապետ

See full entry →

s.

commander of ten thousand soldiers.


Բիւրասպի

See full entry →

adj.

that has ten thousand horses;
that has many wounds.

NBHL (1)

ԲԻՒՐԱՍՊԻ ԱԺԴԱՀԱԿ. պ. պիյուրէսպի էժտէհաք. Անուն ուրուն նախնի նահապետի պարսից, որպէս թէ ունողի զբիւրաւոր ասպս, այսինքն տասն հազար երիվարս. զորմէ տե՛ս ի (Խոր. ՟Ա. 31։)


Բնականապէս

See full entry →

adv.

naturally.

NBHL (2)

Իսկ ի ի դէմս շնչէ՝ բնականապէս, եւ բարոյականաբար. (Փիլ. այլաբ.։)

Որ ի պաշտօն բանականին բնականապէս ի յարարչիդ սահմանէ եդաւ. (Սկեւռ. աղ.։)


Բնապատմութիւն, ութեան

See full entry →

s.

natural history.


Բոլորապտուղ

See full entry →

adj. s.

all offered;
holocaust

NBHL (5)

Ի պատարագն բոլորապտուղ. (Նար. ՟Ա։)

Առ յանասնոց եւ ի թռչնոց ի մաքրոց, եւ մատոյց բոլորապտուղ։ Զի կատարեալս այրիցէ բոլորապտուղս. (Փիլ. լին. ՟Բ. 52։)

Եցոյց հեղիաս զմկրտութեան զօրութիւն ի վերայ սեղանոյ բոլորապտղոցն. (Բրս. գորդ.։)

Զմիամօրն մատուցանէր զօրէն բոլորապտղոց. (Պիտ.։)

ὀλοκαρπούμενος, ὀλοκάρπωμα, ὀλοκαύτωμα, ὀλόκαυστον holocaustum Բոլոր պտղովն նուիրական. ողջակէզ.


Բոսորատիպ

See full entry →

cf. Բոսորային.

NBHL (1)

Մարմնոյ հանդերձ արիւնոտ զգեցեալ ... բոսորատիպ գունովդ. (Լմբ. համբ.։)


Բովանդակապէս

See full entry →

adv.

cf. Բովանդակ

NBHL (2)

Բովանդակապէս զինելոցն եցոյց քեզ։ Ունի զամենայն բովանդակապէս. (Փարպ.։)

Մասամբ են ընդունակ չարութեան ... եւ ո՛չ բովանդակապէս. (Շ. ամենայն չար.։)


Բոցատիպ

See full entry →

adj.

cf. Բոցատես.

NBHL (1)

Որ բոցատիպ լեզուօք ... իջեալ ի յերկնից. (Շար.։)


Բռնապտակ

See full entry →

s.

blow with the fist, fisticuffs;
բռնապատակօք ձեռակոծել, to beat with the fist, to thrash, to thump.


Բռշոպ

See full entry →

adj.

carried off by force;
tumultuous, troubled.

Etymologies (2)

«խռովայոյզ, խառնակ, շփոթ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 39. «գումառէ» զզօրսն իւր ըստ բռշոպ ժամանակին՝ որչափ և եկն ի ձեռն իւր»։

ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ և ՓԲ մեկնում են բուռն շոպեալ կամ բռնի շոպեալ։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 109 պրս. [arabic word] purāsōb «խռովայոյզ, շփոթալի». նշա-նակութեամբ չափազանց յարմար է սա. բայց նախաձայնը անյարմար։

NBHL (2)

Որպէս թէ Բուռն շոպեալ, սաստիկ բրդեալ. խռովայոյզ. խառնակ.

Գումարէր զզօրսն իւր ըստ բռշոպ ժամանակին, որչափ եւ եկն ի ձեռն իւր. (Բուզ. ՟Է. 39։)


Գազանակերպ

See full entry →

adj.

like a wild beast.

NBHL (5)

Դէմք գազանակերպ. (Ճ. ՟Ա.։)

Գազանակերպ ինչ պատկերք. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Աթոռոց չորից՝ գազանակերպից. (Գանձ.։)

Ոչ ալիքն անհամբոյրք հեղձուցին զնա, եւ ոչ գազանակերպն՝ որ եկուլ զնա, ապականեաց եւ կորոյս. (Ոսկ. ապաշխ. յն. եւ ոչ կէտ վայրենագոյն քան զալիս։)

θηριόμορφος belluinam formam habens Ունակ կերպի կամ կերպարանաց գազանի. ճանավար միսալը.


Definitions containing the research պ : 10000 Results

Զնդանեմ, եցի

See full entry →

va.

cf. Բանտեմ.

NBHL (1)

Ընդ որ ցասուցեալ Շապհոյ՝ զնդանել զնա հրամայեաց. (Կաղանկտ.։)


Զնդացումն, ման

See full entry →

s.

care, sparing;
heartbreaking, grief.

NBHL (1)

Ի մէջ երկոցունց չարապատահ դժնդակութեանց զուարճացեալ՝ կրեալ բաւականապէս զընդացմամբ ողջութիւն. (Պիտ.։)


Զնիստ

See full entry →

adj.

low, lower.

NBHL (1)

Ողորկն՝ վասն դէպուղիղ մասնկացն կալ. եւ խոշոր՝ վասն ումեմն գերազանց լինելոյն, եւ ումեմն որ պակաս եւ զնիստն լինել. (Արիստ. որակ. ՟Ը։)


Զննելի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

visible, tangible, palpable.

NBHL (1)

Անզննելիդ՝ ասէ զննելի բնութեամբ եւ այլն. (Լմբ. պտրգ.։)


Զնստագոյն

See full entry →

adj.

lower or very low, sunk

NBHL (2)

Տեսիլ արածին (կամ հարածոյն) զնստագոյն իցէ (կամ չիցէ) քան զմորթ մարմնոյն. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. ստէպ։)

Կայ ի բարձրաւանդակի վերայ յոյժ զնստագունի։ Հնգետասան կանգուն. այլ քան զնստագոյնսն աւելի եւս։ Ճառդ երեւեցուցանէ զնստագունաց եւ զնուաստից դաշտի ապականութիւն. (Փիլ.։)


Զնստանիմ

See full entry →

vn.

to settle, to grow calm, to relent.

NBHL (1)

Զիջանէր ջուրն՝ այս յիսուն եւ հարիւր աւուրս զնստելոյ։ Զնստել եւ պատկառել ի վեհ եւ ի լաւ բնութենէն։ Պա՛րտ է ամենայն իրօք նմա զնստել. (Փիլ.։)


Զնստիմ, տայ

See full entry →

va.

cf. Զնստանիմ.

NBHL (1)

Զիջանէր ջուրն՝ այս յիսուն եւ հարիւր աւուրս զնստելոյ։ Զնստել եւ պատկառել ի վեհ եւ ի լաւ բնութենէն։ Պա՛րտ է ամենայն իրօք նմա զնստել. (Փիլ.։)


Զնստուցանեմ, ուցի

See full entry →

va.

to weigh down, to cause to sink;
to depress, to calm.

NBHL (1)

Զնստուցանէ զնոսա ի հպարտութենէն. (Ոսկ. ՟ա. կոր. ՟Ժ։)


Զոհագործեմ, եցի

See full entry →

va.

cf. Զոհեմ.

NBHL (1)

ԶՈՀԱԳՈՐԾԵԼ. Զոհել. պատարագել.


Զոհագործութիւն, ութեան

See full entry →

s.

immolation, sacrifice.

NBHL (4)

θυσία sacrificium Մատուցանելն զզոհ. քահանայագործութիւն. պատարագ.

Այսուիկ ուրախարար զոհագործութեամբ ապրեցուսցես զիս յորոգայթէ յայսմանէ. (Յհ. իմ. ատ.։)

Աշխատէին ի շաբաթսն, ի թլփատութիւնն, ի զոհագործութիւնն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)

Պէսպէս զոհագործութեամբքն. (Երզն. մտթ.։)


Զոհանոց, ի, աց

See full entry →

s.

cf. Զոհարան.

NBHL (1)

Եւ զամենայն սպաս խորանին, եւ զզոհանոցսն. (Ել. ՟Լ՟Ա. 7։ Տե՛ս եւ Թուոց. ՟Գ. 31։ ՟Է. 1։ Թագ. ՟Է. 48։)


Զոհարան, ի, աց

See full entry →

s.

altar of sacrifice;
vase of immolation.

NBHL (6)

ԶՈՀԱՐԱՆ. ψυκτήρ pelvis Սպասք սեղանոյ զոհից. որպէս կոնք, տաշտք, եւ այլն.

Եդ ի ներքոյ զսեղան քաւութեան՝ զտէրունի մարմնոյդ զոհարանն. (Լմբ. պտրգ.։)

Ո՛չ ի բագինս զոհարանաց նոցա պատարագ Աստուծոյ նուիրել. (Մանդ. ՟Է։)

Որո՞վք պատճառանօք բնակէիք ի զոհարանս յայսոսիկ. (Ճ. ՟Բ.։)

Զոհարանք ոսկեղէնք երեսուն, եւ զոհարանք սպասուն արծաթեղէնք հազար քսան եւ ինն. (՟Բ. Եզր. ՟Ա. 9։)

Ոսկւովք պսակօք, եւ արծաթի զոհարանօք, յանօթս ցանկալիս. (Ագաթ.։)


Զոհաւոր, աց

See full entry →

adj.

immolated, sacrificed;
sacrificial.

NBHL (1)

Զի՞նչ պիտոյ են զոհաւոր օրէնքն. (Եփր. եբր.։)


Զոհեմ, եցի

See full entry →

va.

to immolate, to sacrifice.

NBHL (2)

θύω, θυσιάζω victimam offero, sacrifico Զենուլ զենլիս ի պատիւ Աստուծոյ. մատուցանել, նուիրել, պատարագել. զոհ ընել.

Պիւթագորաս ոչ հրամայէ զոհել դից, որպէս թէ չիցէ պարտ զոհել Աստուածս Աստուծոց ... երկիրպագանել հրամայէ, եւ զոհել ոչ. (Եզնիկ.։)


Զոյգերկնային

See full entry →

adj.

God-like, divine.

NBHL (1)

Այսպիսօրէն պատկերօք կռոց՝ պատիւս զոյգերկնայինս բաշխեալ ետուն ամենայն անշնչից. (Փիլ. ՟ժ. բան.։)


Զոյգոստատ

See full entry →

s.

aid-de-camp.

NBHL (2)

Մերոյն Արտաշէսի հրամայեաց երթալ ի Պարսս հանդերձ իւրովք զոյգոստատօք. (Խոր. ՟Բ. 87։) (Ըստ յն. ζευγίτης այսինքն լծուոր, ամոլք, առ աթենացիս էր կարգ դասու զօրականաց զկնի ասպետաց)։

Բառ անյայտ. թուի Զո՛յգ ոստանիկաց, կամ զոյգ ոստուցեալ ի գործ պատերազմի. այսինքն նիզակակից՝ հեծեալ, ասպետ. ազատորեար. համհարզ. համահարզ.


Զոշ

See full entry →

cf. Զօշ.

NBHL (2)

Յոռի. ցած. զազիր. անարժան. ամօթալի. անամօթ, (պ. զիշտ). որպէս եւ Զօշաքաղութիւնն է ամօթալի շահ.

Յորժամ ոք զայսմանէ բուռն հարկանէ զոշ խորհրդով, կտրէ խորհել, թէ յաճախեսցուք ի մեղս, զի շնորհքն բազմասցին։ Կա՛մ, իմա՛ Կոյր որպէս զխլուրդ,


Զովամարմին

See full entry →

adj.

chilly, sensible to cold.

NBHL (1)

Որոյ մարմինն է զով. մարմինը պաղուկ.


Զովանամ, ացայ

See full entry →

vn.

to cool, to grow cool, to become cool.

NBHL (3)

καταψύχω, ἁναψύχω refocillor, respiro Հովանալ, բարեխառնիլ ի ցրտութենէ, կամ ցրտով ի տօթի. ոգի առնուլ յերեսաց տօթոյ եւ ծարաւոյ. զիջանիլ ջերմութեան իրիք. պաղըշտծկիլ, հովահրիլ, հանգչիլ .... եւ պաղիլ. սօվումագ.

Տապացեալ ոք՝ կարօտեսցի զովանալոյ. (Փարպ.։)

Վաղվաղակի տապակն զովացաւ. (Ճ. ՟Ա.։)


Զովարար

See full entry →

adj. s.

refreshing, cooling, refrigerative;
refreshment.

NBHL (1)

Աղբիւր զովարար՝ արդարութեան պասքելոցն. (Կիւրղ. խչ.։)


Զովացումն, ման

See full entry →

s.

refreshment.

NBHL (2)

ἁνάψυξις refrigeratio, refrigerium Զովանալն. պաղշտըկիլը.

Գալով այսր ... ի զովացումն՝ յաղագս տապոյ թշնամեացս. (Արշ.։)


Զովացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to refresh;
to give freshness;
to refrigerate.

NBHL (6)

ἁναψύχω, ἁναπαύω, σκιάζω refrigero, refocillo, recreo, obumbro Տալ զովանալ. զիջուցանել զտապն. հովացուցանել, եւ հովանացուցանել. հովահարել. հանգուցանել. պաղըշտըկել, պաղեցնել, շուք ընել, հովահրել.

Ո՞չ ապաքէն զտօթ զովացուցանէ ցօղ. (Սիր. ՟Ժ՟Ը. 16։)

Լինել նմա հովանի ի վերայ գլխոյ նորա, զովացուցանել զնա ի տառապանաց իւրոց. (Յովն. ՟Դ. 6։)

Ձմեռն ոչ միայն զովացուցանէ, այլ եւ սպանանէ. (Յճխ. ՟Դ։)

Բան զովացուցանօղ. (Մագ. ՟Ժ՟Դ. այսինքն (որպէս ասի անդ, ՟Ի՟Թ) փարատիչ, մխիթարական։)

Կապեալ խուրձն մի մեծ (արմաւենւոյ՝) զովացոյց. (Վրք. հց. ՟Ը։)


Զովացուցիչ, չի, չաց

See full entry →

cf. Զովարար.

NBHL (2)

Զովացուցանօղ. զովարար. պաղըշտըկօղ.

Քանզի զովացուցիչ է, զտապս ի փորոտոյն փարատէ. (Եզնիկ.։)


Զովողութիւն, ութեան

See full entry →

s.

company, society;
correspondence, intelligence;
participation.

NBHL (1)

Զայլ իմն սիրոյ պատճառս խնդրեմք անձանց. ոմանք զազգականութեանն, եւ ոմանք զընդելութեանն, եւ այլք զովողութեանն. (Ոսկ. մ. ՟Գ. 6։)


Զովութիւն, ութեան

See full entry →

s.

coolness, freshness, refreshment, refrigeration;
ի զովութեան երեկոյի, in the cool of the evening.

NBHL (2)

Զով գոլն. զովացումն. հովութիւն. ցրտութիւն. պաղութիւն, պաղուկութիւն.

Խելապատիկիդ զովութեան. (Մագ. ՟Ձ՟Դ։)


Զուարակագլուխ

See full entry →

cf. Ցլագլուխ.

NBHL (1)

Մարդակէր, որպէս զուարակագլուխ ձին Աղեքսանդրի. (Մխ. դտ.։)


Զուարակազենութիւն, ութեան

See full entry →

s.

immolation of bullocks or steers.

NBHL (1)

βουθυσία Զենումն զուարակի. սպանդ եւ զոհ արջառոց.


Զուարակափիղ

See full entry →

s.

chimera partaking of the bull and the elephant.


Զուարթագին

See full entry →

adv.

cf. Զուարթ;
joyfully, gaily;
— են աչք նորա ի գինւոյ, his eyes are merry with wine.

NBHL (3)

Զուարթագին երեւէին ամենեցուն։ Զուարթագին զինքն ցուցանէր ամենեցուն։ Զուարթագին դիմօք տային պատասխանի. (Եղիշ.։)

Զուարթագին ձայնիւ ասաց. (Փարպ.։)

Կամ մ. Զուարթութեամբ. զուարթապէս.


Զուարթադէմ

See full entry →

cf. Զուարթերես.

NBHL (2)

χάροψ, χαροπός laetitiam vultu prodens Զուարթ դիմօք. ուրախ եւ պայծառ երեսօք.

Դառնալով դարձցի զուարթադէմ՝ հնձեալ պտուղս քաղցրահամս, եւ որայս ամենալիս. (Սկեւռ. լմբ.։)


Զուարթաճաճանչ

See full entry →

adj.

bright, shining splendidly, fulgid.

NBHL (1)

Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ. զի զուարթաճաճանչ եւ քաղցրանուագ յառաջին իւրոյ լուսոյն ի մարդիկ նկարելն՝ ի սաղմոսարանն երեւեալ. (Կոչ. ՟Թ։)


Զուարթամտութիւն, ութեան

See full entry →

s.

good humour, joyfulness, gaiety;
generosity, benignity.

NBHL (1)

Ըստ իւրաքանչիւրոցն զպէտսն լնուլ զուարթամտութեամբ. տպ. զուարթութեամբ. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Զուարթանամ, ացայ

See full entry →

vn. fig.

to be joyful, to rejoice, to be diverted;
to rouse one's self, to give one's self up to gaiety;
to shine, to enlighten, to cheer up, to be kindled;
to be vigilant, sober, to watch;
— ի գինւոյ, to be seasoned with wine;
զուարթացեալ ի գինւոյ, tipsy, cf. Գինի;
զուարթացաւ սիրտ նորա, his heart was merry, expanded, dilated;
զուարթացան երեսք նորա, countenance brightened up;
— հրոյ, to relight, to rekindle.

NBHL (5)

Զուարթացի՛ր ցնծալից ուրախութեամբ։ Զուարթացեալս իմն տեսաք զձեզ. (Փարպ.։)

Ընդ պատկառեալսն, եւ զուարթացեալս։ Ի կափման աչացս՝ հայեցուած սրտիս մի՛ ստուերասցի, պայծառասցի։ Երախտիք փրկչին հենգնեալ, եւ Բելիար զուարթացեալ. (Նար.։)

Տիմոթէոս՝ որ յառաջն ի պարտութիւն մատնեցաւ ... դարձեալ զուարթանայր, դարձեալ զօրաժողով լինէր. (՟Բ. Մակ. ՟Ժ. 24։)

Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց, զուարթացեալք բովանդակ սպասեցէ՛ք հասելոց ձեզ շնորհացն. (՟Ա. Պետ. ՟Ա. 13։)

Լե՛ր արթուն ... ապա թէ՝ ո՛չ զուարթանաս, գամ որպէս գող. (Յայտ. ՟Գ. 3։)


Զուարթառատ

See full entry →

adj.

generous, liberal;
— տուրք, liberality.

NBHL (4)

Տան տուրս զուարթառատս. (Լմբ. պտրգ.։)

Այլեւ յԱստուածային նուէրս զուարթառատք եւ բարեպաշտօնք. (Պիտ.։)

Զուարթառատ տըւչին խոստացեալ են պարգեւք. (Եփր. ՟բ. կոր.։)

Զի զզուարթառատացն ի ժամանակս օտարասիրութեանն պտղով գործոցն ընտրեսցէ. (Ոսկ. հերոդ.։)


Զուարթատեսիլ

See full entry →

adj.

of fine aspect, pretty, beautiful, handsome;
— դէմք երեսք, cheerful countenance, serene aspect.


Զուարթացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to divert, to exhilarate;
to drive away melancholy, to enliven, to animate, to revive;
— զմիտս, to cheer, to soothe the spirit;
— զլսելիս, to delight the ears, to please, to solace.

NBHL (2)

Բուրեալ հոտ անոյշ ի մարմնոց սրբոցն՝ լցեալ զուարթացուցանէր զամենեցուն զգայութիւն խելացն. (Փարպ.։)

Այս ցօղ քաղցրութեան զուարթացոյց զբոյսս բանիցն Քրիստոսի. այսինքն ուռճացոյց. (Լմբ. ստիպ.։)


Զուարթերես

See full entry →

adj.

blithe, smiling, graceful, cheerful, laughing, pleasant looking;
shameless, bold.

NBHL (1)

Սուրբն Ղեւոնդ, որոյ անտրտում եւ զուարթերես միշտ (էր) տեսակ իւր. (Փարպ.։)


Զուարթութիւն, ութեան

See full entry →

s.

gaiety, joy, good humour;
activity, vigilance.

NBHL (4)

Սպառնայր՝ զգուշանալ զուարթութեամբ ի սուտ մարգարէից անտի. (Եւս. պտմ. ՟Բ. 16.) յն. արթնութեամբ. ἑγρηγορότως vigilanter

Հայեցեալ յերկինս զուարթութեամբ. յն. զուարթապէս. (Յոբ. ՟Ի՟Բ. 26։)

Մեղք են թառամեցուցիչք զուարթութեան, որպէս խորշակ տապոյ՝ բուսոց եւ տնկոց. (Խոսր.։)

Տեսանելով ագապեայ զջան եւ զզուարթութիւն նորա՝ զարմանայր առաջի եղբարցն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Զուարթուն, թնոց

See full entry →

adj. s.

sprightly, lively, vigilant;
angel.

NBHL (5)

Զուարթուն կա՛մ զայն ասէ, զամենայն զբաղմունս մարմնականս ի բաց ընկենուլ, եւ արթնութեամբ յուղիղ մտաց եւ ի սուրբ սրտէ զաղօթսն մատուցանել. եւ կամ զուարթնոցն երկնաւորաց նմանել ի ժամ աղօթիցն. եւ այլն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Ո՞չ ապաքէն զուարթուն եւ իմաստուն իշխան ի վերայ արբեցելոց կացուցանել պարտ է։ Զուարթունքն եւ անխռովքն (յօրէնս՝ լինիցին) զօրավար այնոցիկ՝ որ ոչ են արթուն. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Բ։)

Հրեշտակք ի նա ցնծան հանապազորդ. վասն որոյ եւ զուարթունք կոչեցան. (Լմբ. առակ.։)

Զքեզ Տէր օրհնեն ամենայն զուարթունք երկնից. (Աղօթք մանաս։ Շար. ստէպ։)

ԶՈՒԱՐԹՈՒՆ թունք. գ. εἵρ եբր. էիր, իր. ἑγρήγορων vigil Սեպհականեալ անուն հոգեղէն պաշտօնէից Աստուծոյ, այսինքն հրեշտակաց.


Զուարճ

See full entry →

adv.

cf. Զուարթ;
—, —աբար, joyously, merrily

NBHL (1)

Զուարճացեալ այնուհետեւ միտք, որպէս ի զուարճ կատարման եղեալ վասն փրկութեան ապրելոցն. (Մաքս. ի դիոն.։)


Զուարճալի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

pleasing, recrea, tive, delectable, delicious, diverting, mild, agreeable;
jocose, merry, pleasant, jovial, smiling;
—ք, pleasures, enjoyments of this world.

NBHL (2)

Զողբալին, եւ զզուարճալին ազդեսցէ, թէ պահէ տէր զամենեսեան՝ որ սիրեն զնա, եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր. (Նար. ՟Կ՟Ա։)

Զուարճանալի (տպ. զուարճալի) եւ գեղեցիկ հանդիպմամբ. (Ոսկ. լուս.։)


Զուարճախառն

See full entry →

adj.

mixed with joy.

NBHL (1)

Սոսկալի եւ զուարճախառն երկեղի պատահեցի. (Լմբ. պտրգ.։)


Զուարճակից

See full entry →

cf. Զուարթակից.

NBHL (2)

Որպէս զի լինիցիք զուարճակիցք պատշաճագոյն եւ դուք իմում զարմանալի տեսութեանց. (Պիտ.։)

Կամ εὕδιος serenus Պարզ եւ պայծառ. զուարճախառն.


Զուարճանալի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

pleasing, enjoyable, fo be enjoyed;
cf. Զուարճալի.

NBHL (2)

Զողբալին, եւ զզուարճալին ազդեսցէ, թէ պահէ տէր զամենեսեան՝ որ սիրեն զնա, եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր. (Նար. ՟Կ՟Ա։)

Զուարճանալի (տպ. զուարճալի) եւ գեղեցիկ հանդիպմամբ. (Ոսկ. լուս.։)


Զուարճանամ, ացայ

See full entry →

vn. fig.

to enjoy, to rejoice, to delight in any thing, to be delighted, to amuse one's self, to be diverted, to play;
to laugh, to jest, to divert one's self;
to flourish;
— սրտի, to rejoice one's heart, to solace;
— ընդ գեզ, to be delighted with beauty;
— իբրեւ զգալարի, to flourish like an herb;
զուարճացեալ ալիք, grey, hairs, hoariness.

NBHL (3)

Ընդ երեկոյս զուարճասցին։ Զուարճասցին յուրախութենէ իւրեանց։ Ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ որպէս յամենայն ի մեծութեան. (Սղ.։)

Այլ մեք՝ որոց բանն է երկրպագեալ, թէպէտ եւ պարտ է զուարճանալ, բանիւն զուարճասցուք. (Ածաբ. ծն.։)

ԶՈՒԱՐՃԱՆԱԼ. Ըստ ամենայն առման՝ ասի ի գիրս մեր պէսպէս խնդրով.


Զուարճացումն, ման

See full entry →

s.

rejoicing, happiness, delight;
flourishing anew, growing green again.


Զուարճացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to rejoice, to recreate, to delight, to divert, to drive away melancholy, to amuse, to give pleasure.

NBHL (1)

Նիւթականաւն զզգալին զուարճացուցանէ. (Յհ. իմ. պաւլ.։)


Զուարճութիւն, ութեան

See full entry →

s.

joy, enjoyment, rejoicing, pleasure, deliciousness, delight, diversion, cheerfulness;
contentment, complaisance, pleasure, pleasantry;
amusement, recreation, pastime;
gaiety, frolicsomeness;
— տեղւոյ, amenity.

NBHL (1)

τέρψις delectatio, deliciae, laetitia, exultatio Վայելք ուրախալի. ուրախութիւն սրտի ի վայելից. ախորժ. ցնծութիւն. հրճուանք. խրախութիւն. զուարթութիւն. սիրտը բացուիլը, սրտին եղ կապելը.


Զուգաբանեմ, եցի

See full entry →

vn.

to agree, to be of one mind.

NBHL (1)

Եւ զայս Յովհաննէս յայտնապէս զտեղին եւ զժամանակն համաձայն զուգաբանիւր քարողաց. էր երեկոյ ասէ միաշաբաթոջ աւուրն. (Սկեւռ. յար.։)


Զուգաբանութիւն, ութեան

See full entry →

s.

analogy, proportion

NBHL (1)

Նոյնպէս է տեսանել եւ յոգւոջն զուգաբանութիւն իմն առ մարմնական հասակն։ Իւրաքանչիւր ոք ի լսողացն զուգաբանութեամբ զասացելոցն կարծիս առցէ սքանչելեացն. (Նիւս. երգ.։)