Your research : 27 Results for ջ

Entries' title containing ջ : 1922 Results

Definitions containing the research ջ : 2233 Results

Պռոտոստրատոր

s.

General commanding the cavalry.

• «ձիաւոր զինւորների գլխաւոր զօրավար» ժղ. հռոմկլ. Շնորհ. ընդհ. տպ. Եմ. էջ 87. գրուած նաև պռօ-տոստռատօռ, պռտօստռատօր, պռօստրա-տոր. պռտօսրատոր Վրք. շնորհ, 50։

• = Յն. πρωτοστράτωρ «մեծ ախոռապետ» (Sophocles 959) բառից, որ կազմուած է πρῶτος «առաջին»+στράτωρ<լտ. strator «ա-խոռապետ» բառերից։-Հիւբշ. 374։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պրաս (ից)

s. bot.

s. bot. leck.

• (գրուած նաև պրասխ, պրախ), ի հլ. «մի տեսակ ուտելի բանջարեղէն՝ սոխերի ընտանիքից» Թուոց ժա. 5, Մծբ. 240. Եփր. երաշտ. 204։

• ԳՒՌ.-Կր. պրաս, Երև. Տփ. պռաս, Հմշ. բռաս՝ նոյն նշ. իսկ Սլզ. փուրաս «սոխի ու սխտորի միջև՝ կծու համով՝ կոճղէզաւոր մի ընդեղէն» (Նաւասարդ 1914, էջ 71)։


*Պրճուկ

s.

nerve, sinew.

• «ձիու պոչի վերի ծայրի պինդ մասը» Վստկ. 199, 202։ (ՆՀԲ մեկնում է «ջիղ, նեարդ», որ յարմար չէ վերի վկայու-թեանց)։


Սանդ (ից)

s.

pounding-mortar;
— հրեղէն, petard.

• ՆՀԲ սան «կաթսայ» բառից, «որպէս թէ ի ձև սանի»։ Հիւնք. լտ. sanitas «ա-ռողջութիւն» բառից։ Պատահական նը-մանութիւն ունի ասոր. [syriac word] aseϑ-ϑa «սանդ», որի հետ համեմատւում. է

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խտջ. Խրբ. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Պրտ. Ջղ. Սեբ. Սլմ. Վն. սանդ. Հմշ. սօնդ, Ագլ. Սվեդ. սունդ. (Խտջ. նշանա-կում է «ոտքով դարձնելու մեծ սանդ»)։-Նոր բառեր են սանդաքար, սանդափ, սան-դաթակի, սանդծեծելուկ։


Սանդալ (ի, ոյ)

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

• , ո հլ. «մի տեսակ հասարակ կօ-շիկ» Ոսկ. եփես. 759. Վրք. հց. ա. 130, 698. Մշտ. ջհկ. Հին բռ. որից սանդալաւր Բուզ. գ. 14 (տպ. սանդուղաւոր), սանդալիկ Վրք. հց.։-Գրոսած է նաև սանտալ։

• .-«մի տեսակ բուժախոտ». նո-ռառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Դրնղ. 496. «Դառն խոտ մի կայ, որ տաճիկն չոփլամայ ասէ և հայն՝ սանդալ, որ չէ սանդալ. այլ սանդալն փայտ է կար-միր և իսպիտակ, որ ի Հնդկաց գայ. այս խոտ դեղ է ուռեցի, կրծոց, ձիոց, ջորոց և իշուց և կարի դառն է»։


Սանդարամետ (ից, աց)

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «երկրի խորագոյն անդունդները, ստորերկրեայ վիհ» Եզեկ. լա. 16. Ագաթ. Վեցօր. էջ 14, 16. Կոչ. Եփր. թգ. 384. «դը-ժոխքի իշխանը, սադայէլ» Յհ. կթ. Շնորհ. Շար. որից սանդարամետական «ստորեր-ևոեայք, անդնդային ոգիներ, մեռելները» Փիլիպ. բ. 10. Ադաթ. Մծբ. սանոարամե-տային Պտմ. աղէքս. Կեչառ. աղէքս. սան-դարամետապետ «դժոխքի իշխանը» Կոչ. 97, խոր. (կամ կրճատ՝ սանդարապետ Կոչ. այլ ձ.), սանդարապետական Եփր. փիլիպ. 158. Նոյն է և բառիս աւելի հին ձևն է ներկա-յացնում սպանդարամետ «Դիոնիսոս կամ Բաքոս դիք շուայտութեան» Բ. մկ. զ. 7. Ար-ծր. ա. 3 (Երկիր պանդոկի՝ ապանդարամետ աստուած է), որից սպանդարամետական «բաքոսական» Բ. մկ. զ. 7։-Ալիշան, Հին հաւ. էջ 311 արմատը դնում է *սանդար(ք) «խոր վիհ, անդունդ, դժոխք», որ իբրև գո-յութիւն ունեցող բառ կրկնում է Տիրոյեան, Հանրագր. էջ 586 սանդարք «դժոխք» (ջըն-ջելի)։

• = Պհլ. spandāramat կամ կրճատ [other alphabet] [arabic word] spandarmat «Երկրի դիք», փարսի bīm sipendārmed «հող, երկիր», պրս. ❇ sipandārmad ևամ si-pandārmud «Երկիր. 2. է անուն հրեշտակի միոջ, որ վերակացու է երկրի և ծառոց և անտառաց». (գործածւում է ծաև իբրև յա-տուկ անուն և սրանից են տառադարձուած ա-րամ. lspandarmē̄δ, արաբ. [arabic word] lsfan-dārmad)։ Զնդ. ❇ ❇ ︎ spənta. ārmaiti-բառն է, որ կազմուած է spənta-«սուրբ» (=ռուս. cвятьи «սուրբ» բառն է) և armaiti «իմաստութիւն» բա-ռերից. սրանով նշանակւում էր զրադաշ-տական կրօնի մէջ շատ յարգուած մի ոգի, Երկրի Ոգին, որ Արամազդի աղջիկը կամ հարսն էր և որի պահպանութեան տակ էր ռտնւում Երկիրը։ Դարձել է նաև ամսանուն, իբր համապատասխան յունիսի, որից փո-խառեալ է ասոր. [syriac word] spandarmad նոյն նշ.-Հիւբշ.։

• ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.


*Սանտրուկ

s. bot.

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


Սատեր (աց)

cf. Սատր.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի. յետնաբար գտնում եմ գրծ. սատերաւ Երզն. մտթ. 377) «մի տեսակ դը-րամ կամ կշիռ, չորեքդրամեան, այն է 4 դրամ. (ըստ Մանանդեան, Կշիռները և չափերը, էջ 39 սատեր=16, 32 գրամ)» ՍԳր. Մծբ. 369. Եղիշ. յես. Շիր. որ և սատր, սեռ. սատեր Նար. էջ 111։

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)

• նարէնից։ Վերի մեկնութիւնը տւաւ Bailey JRAS 1930, էջ 17։ (Հներից Շի-րակացին, հրտր. Պատկ. էջ 27 համա-րում է եբրայական ծագումից)։


Սատուր

cf. Սակուր;
cf. Սատիր.

• «սակուր, տապար» Ճառընտ. Յայսմ. օգ. 26 (երկու ձևերն էլ միասին իբր տարբեր բառեր գործածում է Ճառընտ.=Վրք. և վկ. Բ. էջ 416. Առին ի ձեոս տապարս և սատիրս և սատուրս). ՀՀԲ ունի սատրել «սակուրով զարնել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 2. «Ընդ որ բարկացեալ թրածեծ առ-նէին զնա. և այնպէս սատրեցին զամենայն անդամս մարմնոյն»։

• ris»։ Ուղիղ է Մառ, Վրդ. առ. հտ. I, էջ 218։

• ԳՒՌ.-Այս բառի՞ց են սատոր Ղրբ. «հաստ կոճղ՝ որ իբր յենարան են դնում և վրան փայտ կոտորում», սատուր սատուր անել Ղրբ. «կտոր կտոր անել, ջարդել, յօշոտել»։


Սատիր

s.

satyr, faun.

• «նորածիլ սերմնաբոյս՝ որ հա-նում և առանձին տնկում են» Վստկ. էջ 166, որից սատրել «սերմը ցանելուց յետոյ, երբ բոյսը բաւական ծլած է, հանել և առանձին տնկել» Վստկ. 38, 59, 160։


Սատոն

s.

satum, setier, ( English gallons, or English pints of wine).

• «մար, 50 քսեստ պարունակող չափ», որ և սայտոն. կայ նաև սայիտ «22 քսեստ». բոլորն էլ ունի Շիր. էջ 31։


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

• «հրուանդան, ծովի կողմը բարձրացած տեղ» Պտմ. աղէքս. որից սա-րաանդակ Ագաթ. Կղնկտ. հրտր. Էմինի. էջ 189. Պիտ. որ և սարևանդակ Կղնկտ. հրտր. Էմ. 163, 173. սարաւանդել «բարձուն-քի վրայ մի շէնք կանգնեցնել» Պղատ. օրին. 162. սարաւանդիլ «մի բարձր տեղ նստիլ» Մագ. թղ. 140, 182։

• = Կազմուած է հյ. սար և -ւանդ բառերից. վերջինիս վրայ ընդարձակ տե՛ս բարձրա-ւանդակ։

• ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։


Սարաւոյթ

s.

edifice built on high, terrace.

• «բարձրաւանդակ, դիտանոց կամ բարձր պալատ» Մխ. այրիվ. էջ 61. Կիր. պտմ. (Տրդատի ապարանքի համար է ասում). գրուած սարաւութ «եկեղեցու բակի մէջ կրօնաւորի յատուկ բնակարան, առաջ-նորդարանի շէնքը» Առաք. պտմ. 225. նոյն բառն է և ասրոյթ, որ ունի Բառ. երեմ. էջ 81՝ դստիկոն բառի բացատրութեան մէջ։


Սարբինայ

s.

vine-trellis.

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.


Սարեակ

cf. Սարեկ.

• «մի տեսակ թռչուն. կեռնեխ, տարմահաւ ևն» Վեցօր. 163, 174. Մխ. ար. Բժշ. Արշ. փիլ. (լուսանցքի վրայ). բոլորի մէջ էլ գրուած է ռմկ. սարիկ կամ սարեկ ձևով. (սրանից նաև ցախսարեկ Մխ. ա-ռակ). այնպէս որ բառարանների նշանա-կած և արդի գրականի մէջ ընդունուած սա-րեակ ձևը վկայուած չէ։

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։

• ԳՒՌ.-Ջղ. Վն. սարէկ, Ալշ. Մշ. սարեգ, Խրբ. սարէք, Մկ. սիվ-սարիկ (որ է սև-սարեկ)։


Սարսարակ

s. zool.

s. zool. field-fare.

• «մի տեսակ թռչուն» Մխ. առ. Ճխե. (Քաջունի, հտ. Գ. 216 դնում է ֆր. barge)։

• սրսրօգ.-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 600 ունի սրորիկ, որ սխալ է։


Սաքուլայ (ի, իւ, ով)

s.

large hood or cowl.

• «աբեղայի խոշոր գդակ, զոմփ». երկու անգամ ունի Լմբ. առ Լև. տպ. 1865, էջ 218 և 240. «Հագնիմ գիշտ, որպէս Հաղբատայ եպիսկոպոսն, և երկու թիզ կըն-գուղ վրացի սաքուլայով. Կատարե՞մք զպա-տարագն սաքուլայով»։-(ՆՀԲ երկրորդ վը-կայութեան մէջ սարքուլայ)։


Սաւան (աց)

s.

sheet.

• = Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։

• ԳՒՌ.-Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Վն. սավան, Զթ. սավօն, սավոն «անկողնի տաւան», Մկ. սա-վան «անկողնի ծալքի ծածկոց՝ շալից», Խրբ. սավան «լայն պաստառ՝ որ կանայք իրենց վրայ են առնում», Երև. Ղրբ. «կնօահօո նու-իրած շորեղէնը». Սլմ. սավան «կնունքի սա-ւան», Հճ. սավօն «շալ», Սվեդ. սmվուն «ան-կողնի սաւան»։


Սափարայ

s.

fife.

• «մի տեսակ սրինգ կամ սու-լիչ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ իսկ ՆՀԲ, հտ. Բ. էջ 1066 դնում է իբր գւռ. բառ. սա-ւառայ.-երկու անգամ սաֆարայ ձևով գտնում եմ գործածուած Վրդ. առ. 296-7։

• ԳՒՌ.-Խտջ. սավառա «սրինգ՝ որ սովո-րաբար արծիւի ոսկորից են շինում»։


Սեկ (ի, ոյ)

s.

dressed leather, morocco, cordwain.

• Աճառ. ՀԱ 1908, 121 համարում է թաթարական ծագումով բառ. հմմտ. մանչու թթր. suko «կաշի» (ուրիշ է պրս. [arabic word] č̌akī «սեկ»)։ Patrubány ՀԱ 1908, էջ 213 հնխ. k'ei «պառկիլ» ար-մատից։ Յիշատակելի են նաև սանս. çik-«կապ, ցանց», լիթ. sikšna «ռա-րակ կաշի», յն. ϰισσηρις «արջառաջիլ», որոնք միասին հանւում են հնխ. k'īq-«փոկ, կաշի» բառից (Pokorny 1, 451)։

• ԳՒՌ.-Ախց. Երև. սէկ «այծի կաշի», Այշ. Հճ. Մշ. սեգ. Ռ. սէգ «կօշիկի երեսի կաշին», Սեբ. սէգ «կաշի, սախտիյան», Եւդ. սէգ «մո-մապատ շոր, որի վրայ շռհողն են դնում», Խրբ. սէք՝ «ամանի բերանը ծածկելու կա-շեայ կափարիչ, սերեկ»,-նոր բառեր են նեկել «այծի կաշիով պատել», սեկեմուկ (հմմտ. կաշաթև, մաշկաթև) «չղջիկ»։


Սեղեխ (աց)

s.

fornicator, whorekeeper;
suitor, gallant, sweet-heart, admirer.

• , ի-ա հլ. «շնացող մարդ, կնոջ ա-պօրինի սիրականը» Եզեկ. ժզ. 33, 34. Կոչ. 98. Խոր. Փիլ. որից սեղեխաբար Խոր. Կղ-նկտ. սեղեխասպանութիւն Պիտ. բազմա-սեղեխ Եփր. յես. էջ 302. գրուած է նաև նեղեղ, սիղեխ, սիղեղ Վրք. հց. ա. 82, 83, նիղիխ, սիղիղ, որոնցից նոր գրականը ըն-դունել է միայն սեղեխ ձևը։


Սեմիար (աց)

s.

tachygrapher.

• «սղագրող արագագիր քարտու-ղար». մէկ անգամ ունի Բուզ. էջ 89։

• ՆՀԲ սեմագիր բառի հետ յն. սիմա, սիմի՛օն «նշան»։ Վերի ձևով մեկնեղ Gelzer Anfánge ver arm. Kirche IIl ծան.։ Նոյնը նաև Brockelmann, Ուս. փոխ. բառից, էջ 1Ա6։


Սեմփոր

cf. Խոստուկ.

• ՆՀԲ ռնում է իբր անստոյգ բառ։ ՋԲ և ԱԲ չունին։ Brosset համարում է «dy-sentérie», որով անշուշտ կապում է փոր բառի հետ, ինչպէս որ Վենետ-կեան հրատարակիչն էլ սրբագրում է «ախտս իմն փորի» փխ. ախտ սեմփո-րի։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Հյ. նոր բառերի հին մատ. Բ. 15-16։


Սենգելոս

s.

chancellor.

• = Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։


Սեռ (ից)

s. gr.

kind, species, race, generation;
nature, complexion;
*height;
gender;
— եւ տեսակ, the genus and the species;
մարդկային —, mankind;
հայկական —, the Armenian nation.

• , ի հլ. «ազգ, ցեղ, տոհմ» Փիլ. Շար. Մագ. Յայտ. իբ. 16. «ըստ տրամաբանից՝ առաջինն ի հինգ ընդհանրից» Պորփ. Արիստ. ստորոգ. «ըստ քերականաց՝ անունների ա-րական, իգական կամ չեզոք լինելը և բայերի ներգործական, կրաւորական կամ չեզոք լի-նելը» Թր. քեր. որից սեռական, սեռային, նեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռե-ան, կիսասեռ, յոգնասեռ ևն, բոլորն էլ յե-տին։

• ՓՈԽ.-Ըստ Փառնակ, Անահիտ 1906, էջ 238 սեռ ձևից է փոխառեալ ալբան. siri բսեր. տեսակ»։


Սեր (ից)

s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

• ԳԴ պրս. ❇ ❇sar-šīr «սեր» (բուն նշ. «գլուխ կաթի»)։ ՆՀԲ սրա հետ նաև լտ. serum «շիճուկ»։ Տէրվ. Altarm. 99 սանս. sā̄ra «թթու սեր, սեր»։ Հիւնք. պրս. šir «կաթ» և sar-i-šīr «րեռ». Գաբրիէլեան, Բազմ. 1908, 501 նոյն ընդ. հյ. կեղ «վէրք», լտ. cera «մոմ»։ Pictet բ. տպ. Բ. էջ 39 սանս. sara «սեր» կամ kšira, պրս. ❇ šir «կաթ»։

• ԳՒՌ.-Այ». Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. սեր. Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Սեբ. սէր, Ասլ. սէրիւնց, սէրիւսգ. Ագլ. (այժմ. անգոր-ծածական). Հմշ. Մկ. Սվեդ. Տփ. սիր (իսկ Ղրբ. ի՛րէս և Ագլ. կխցի՛րիս՝ իբր «կաթի երես». միւսները թրք. ղայմաղ, խայմախ). նոր բառեր են սերակալել, սերակեր, սերո-տուիլ, սերոց, սերուց։


Ռաբբի

s.

Rabbi;
master, doctor.

• = Եբր. [hebrew word] rabbi «Տէ՛ր իմ» ձևի յն. ῥռββι տառադարձութիւնից. նոյնից նաև լտ. rabbi, գոթ. rabbei, վրաց. რაბბი րաբբի ևն. Բառս բնիկ սեմական արմատ է. հմմտ. ա-սուր. [other alphabet] ra-bu-u (rabū) «մեծ», որ ծագում է rabū «մեծանալ, աճիլ» բայից (Strassmaier, Alphabetisches Verzeich d, Assyr. u. Akkad Wörter էջ 903, Uelitzsch, Assyr. Handwörterb. էջ 609), ասոր. [syriac word] rabbā «մեծ, տէր, մեծաւոր», [syriac word] rabbi «ռաբբի», արամ. [arabic word] rab «մեծ», եբր. [hebrew word] rab «մեծ, շատ», արաբ. [arabic word] rabbī «տէր, Աստուած», [arabic word] уa rabbī «Աստուա՛ծ իմ» (>ժող. եա՛րաբ), եթովպ. [other alphabet] raba ba «տարածուիլ» ևն (Gesenius 740)։-Հիւբշ. էջ 375։


Ռազմ (ից)

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, յետնաբար կայ նաև յգ. -մունք, -մանց) «պատերազմ, կռիւ» Բուզ. Փարպ. Եղիշ. դ. էջ 74. որից ռազմիկ «մառտեև. կռուող» Մեսր. եր. ռազմահատ Մեսր. եր. ռազմամուտ Թղթ. դաշ. Մեսր. եր. ռազմաւոր Օրբել. ռազմիլ «կռուիլ, պատե րազմիլ» ԱԲ. գրուած է նաև ըռազմ, ըռազ-միկ ևն։ Նոր բառեր են ռազմաբեմ, ռազմա-գէտ, ռազմագիտութիւն, ռազմագիտական, դազմամթերք, ռազմանաւ, ռազմունակ, ռազմունակութիւն, ռազմանաւատորմ, ռազ-մտհակատ ևն։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ իբրև պրս. ոէզմ։ Նոյնը նաև ՆՀԲ, ՋԲ, Peterm. 22, Miiller SWAW 38, 580 (նաև ոնո։ rasmaoyo)։ Justi, Zendsp. 254 զնդ. rasman ձևի տակ։ Հիւնք. պրս. ռէզմ և լտ. Mars (շրջուած ձևով)։


Ռամ (ից)

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• «կախարդութիւն» (չունի ԱԲ) Բրս. մրկ. 423. Առաք. պտմ. 503 (գրուած ըռամ). որից ռամտես «գրբաց» Տաթև. հարց. 429. ռամօարեի արուեստ «մի տեսակ կախարդու-թիւն» ԱԲ. ռամզարկութիւն «հողահմայու-թիւն, géomancie» (Նորայր, Բառ. ֆր. 546 բ), որի հետ նոյն է ըռըմբզարկ՝ նոյն նշ. Մաշտ. ջահկ.։ Նո՞յն է արդեօք աւելի հնից Սոկր. 127՝ ռամնական. Քանզի հայհոյիւր որպէս զռամնականսն (յն. τὴν μαϑηματιϰήν) ճգնեալ։

• = Պհլ. *ram «հօտ, մարդոց խումբ. 2. ժո-ղովուրդ», որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. սոգդ. ram «ժողովուրդ», մանիք. պհլ. rm «հօտ, ժողովուրդ» ИАН 1912, 48, ❇ rmii «ժողովուրդ» ИАН 1907, էջ 548, պրս. [arabic word] ram «հօտ, խումբ, երամ մարդոց». հմմտ. նաև երամ և ռամիկ. իմաստի զար-գացումը ճիշտ այնպէս է, ինչպէս արաբ. [arabic word] ra'yat «հօտ. 2. ժողովուրդ»։-Հիւբշ. 233։

• ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։


Ռայ (ից)

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

• 2 «բազմութիւն, հանդէս». գործած-ուած է երկու անգամ. Ուր հարսանիք և ռայք կաքաւչացն կայցեն (Ոսկ. ես. էջ 343). Ան-դէն զարդուցն ռայք (Ոսկ. ա. տիմ. ը)։

• ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.

• λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։

• 3 «դրօշակ». մէկ անգամ ունի Գր. տղ. թղթ. «Յառաջեն ռայք ճշմարտութեան» (այս բառն է երևի, որ Բառ. երեմ. էջ 277 դնում է ռայ «ստոյգ»)։

• = Արաբ. [arabic word] rāya «դրօշակ»։-Հիւբշ. էջ 275։


Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?

• = Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռաստ

s.

thick cloud.

• «Վիշապ համաստեղութեան գլու-խը». Վրդն. սղ. ճգ. էջ 344. («Վիշապն՝ որ ասեն զամենայն երկիրս բոլորեալ է. զորոյ զտուտն և զգլուխն ռաստ և զանապ կոչեն աստեռագէտքն և զխաւարումն արեգական և լուսնին անտի ասեն)։ Որ և Վրդ. պտմ. 137. Յորժամ ի միում կենդանակերպի դիպին ա-րեգակն և լուսին, և ժամ իցէ ծննդեան լուս-նի, և անդ դիպին թանձր ամպքն կոչեցեալ ռաստ և կամ ղանաան։

• ՆՀԲ մեկնում է «աջ, աջող և աջող-ուած, դէպք», իբր պրս. [arabic word] rāst։ ՋԲ «պրս. հանդիպեալ, դէմ ընդդէմ պա-տահեալ, թանձրախիտ»։ ԱԲ «յաջող. 2. թանձր ամպ»։ Ալիշան, Վրդ. պտմ. ծան. արաբ. [arabic word] rāhat «կէտ յորում դի-պի աստղն»։


Ռատ

adj.

great.

• «գլխաւոր, մեծ». մէկ անգամ ունի եղիշ. ը. էջ 141. «Մովպետան Մովպետ ռատ՝ յազէ»։ (Նոյն է նաև Երզն. քեր. «Կուռ, ռայն է ռատ՝ ներկրելոցն քերթողացն ի դէպ ա-նուն կամ ձայն».-ուզում է ասել թէ կուռ բառի մէջ ռ տառը թաւ կամ հաստ է, որով և բառը քերթողներին շատ յարմար է գա-լիս)։

• Բառ. երեմ. էջ 277 և ՀՀԲ մեկնում են «առատ, ճոխ, շատ. 2. առոյգ, քաջ. բարի», որից և ռատնագոյն։ ՆՀԲ «բառ պրս. իմաստուն, ներհուն, հմուտ, ճոխ, պատուաւոր, մեծ»։ ՋԲ «առատ. աաա-ուաւոր, ճոխապէս»։ ԱԲ «բանիբուն, պատուաւոր, գիտուն»։ Lag. Beitr. bktr. Lex. 19 զնդ. ratu «տէր» բառի հետ, որ Armen. Stud. § 1915 մերժելով՝ դնում է նոյն ընդ առատ։ Վերի ձևով նախ Պատև. Maтep. I. 14։ Բազմ. 1895.։ (=Փորթուգալ փաշա, Եղիշէ 439) մեր-ժելով պրս. ❇ rad «առատ. առատա-ձեռն. 2. քաջ, կորովի. 3. գիտուն, մը-տառի և բանախօս, բանաստեղծ», հա-մեմատում է պհլ. rad, պազ. rad, զնդ. ralu «տեռ. գլուխ» բառի հետ, որ իբր պատուանուն տրւում էր Մոգպետաց Մոգպետին։ Հիւբշ. 233 վերի մեկնու-թիւնը տալուց յետոյ՝ էջ 514 յիշում է կասկածով զնդ. ratu, պհլ. rat «տէր»։ Մէնէվիշեան ՀԱ 1911, 555 Մագիստրո-սի ռատնագոյն բառը մեկնելով «քաջա-գոյն», հանում է պրս. rād «քաջ, կորո-վի» բառից։


Ռեկ (աց)

s.

chink, crack, crevice;
broken wave.

• ՆՀԲ և ՋԲ մեկնում են «պատառ-ուածք», իբրև յն. ῥηγή, ῥαγάς հոմանիշից։ ԱԲ աւելացնում է նաև «զարկած ու կո-տըրտած ալիք»։


Ռեմոն

s.

earnest, pledge.

• ՓՈԽ.-Արդեօք հայերէնի միջոցո՞վ է վո-րաց. არამონი արամոնի «գրաւ»՝ նախաձայն յաւելուածական ա-ի պատճառաւ (իբր. հյ. ըռամոն)։


Ռիմ

s.

wickedness.

• «չարութիւն» Հին բառ.=Բռ. երեմ. էջ 278. նոյն է ռեմ «ոխ, քէն» ՀՀԲ. որից ռեմակալ կամ ռիմակալ «ոխակալ» Մէոդ. խչ. էջ 160։


Ռումբ (ռմբաց)

s.

shell, bomb, grenade;
—ս արձակել, to shell, to fire shells, to shoot bombs.

• (որ և ըռումբ), ի-ա հլ. «նետելու քար, երկաթ. 2. տէգ, նիզակ» Թղթ. դաշ. ժռ. հռոմկլ. Ուռհ. Երազ. Մաշտ. ջահկ. Մխ. դտ. էջ 266 (մեկնում է «նիզակ». այսպէս՝ ռունին նիզակս, որ է ըռումբ»). գրուած ըռում «նիզակ» Թլկր. 53. որից ռմբաքար (գրուած նաև ըռըմբաքար) «բաբան, բա-բանով նետելու քար» Յոբ. խա. 19. Եզեկ. ժգ. 11, 13. Ա. մկ. զ 51. ռմբաւոր «իշխա-նի նիզակաւոր հետևորդ» Ոսկ. յհ. բ. 18 (էջ 713), ռմբափակ «զինւորներով պաշարուած» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 12. ՀՀԲ ունի նաև ըռըմբարտակ, ըռմբկէն։ Արդի գրակա-նում ռումը նշանակում է «թնդանօթի գըն-դակ», որից և ռմբաձիգ, ռմբակոծել, ռըմ-բակոծութիւն նոր բառերը։

• ՆՀԲ ւտ. rumpo «խորտակել», յն. ῥήγνυμι «պատառել, ջաղխել»։ Հիւբշ. ZDMG 36 (1882), 132 կցում է արաբ. [arabic word] rumկ «նիզակ» բառին, բայց Arm. Gr. 275 ձայնապէս անհամաձայն է գտնում թէ՛ արաբ. [arabic word] ︎ rumh «նի-զակ» (քրդ. ռրմ «նիզակ») և թէ ասոր. [arabic word] rumxā «աշտէ»։ Հիւնք. բուռն բառից։ Պատահական նմանութիւն ունի վրաց. რუმბი րումբի «խորանարդ. 2. տիկ»։


Ռունգն (ռնգան)

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։

• ՆՀԲ յն. ῥιν, ῥινες «քիթ»։ Windisch. 16 յն. ῥίν, ῥὸγχος,Gosche 24. փռիւգ. δροῦγγος «քիթ» և յն. ῥύγχος։ Lag. Urgesch. 674 սանս. nāsā, զնդ. դչnha, լտ. nasus «քիթ»։ Նոյն, Ges. Abhd. 263 միայն զնդ. ձևի հետ։ Այս բոլորը մերժում է Lag. Arm. Stud. § 1919։ Ս. Մուրատ-եան, Մասիս 1883 սեպ. 26=ՆՀԲ։ Mül-ler SWAW 136 (1897), էջ 34, Armen. VI, թիւ. 55 յն. ῥυγχος ձևի հետ։ Հիւնք. յն. ῥίς, ῥίν և լտ. ringor «ունչս առնել»։ Bloomfield, Amer. Journal of Philol. 12, 9-10 իրար է միացրել մասնիկի համար ռունգն, ակն, ունկն, արմուկն, մուկն, ոտն, ձեռն և ատամն բառերը. որոնք ութն էլ ներկայացնում են մարմ-նի զանազան մասերը և մասնիկով էլ իրար են յարմարուած։ Բառիս վրայ խօ-սում և վերի համեմատութիւնը պաշտ-պանում է Oshoff SA 2, 114-115։ Karst, Յուշարձան 419 թրք. burun «քիթ» բառի հետ։ Macler, Rev. ét. arm. 1, 270 շնռունգն բառը մեկնում է շէն+ դռուն «թռչուն»+դնէ կամ շուն+դռուն +դնէ (անիմանալի բաներ!)։


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• ԳՒՌ.-Մկ. ռուբ, Մշ. ռուբ, ըռուբ, սեռ. րոբի, Խրբ. Վն. ըռուբ, Զթ. օռուբ, Հճ. է-րուբ, Սվեդ. ըռռօբ, որոնք նշանակում են «խաղողի մաթ», իսկ Սլմ. ուռուբ «նռան կամ կեռասի օշարակ» և Մրղ. ուրուբ «բան-դակ, մրգաջուր» (և ո՛չ թէ «մաթ»)։


Ռուփ

s.

rob, inspissated juice.

• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Սաբեկ (այ)

s. fig.

thicket;
pardon.

• . (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սագ (աց)

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• Klaproth, Asia pul. 101 սիրյ. seseg պերմ. düsek, վոթյ. säsik «սագ» բա-ռերի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայնից։ Peterm. 22 քրդ. häk, ան-գսք. äg։ Pictet 1, 388 համարում է շրջուած պրս. թրք. qāz «տագ» ձևից։ Müller BVS 5, 381 փոխառեալ չէ, այլ նոյն է զնդ. zaγhr, սանս. hamsa հո-մանիշների հետ։ Հիւբշ. KZ 23, 26, Տէրվ. Երկրագունտ 1884, 102, Նախալ. 83 և 173, Schmidt KZ 25, 127, Bittner

• WZкM 14, 161 կցում են սանս. ham-sá-, յն. [other alphabet] ︎ լտ. (hjanser, լիթ. uasis, հբգ. gans, հսլ. gensi, ռուս. rycь «սագ» ևն ընտանիքին. սրա նա-խաձևն էր հնխ. g'hans-, որ տուել է հյ. *գաս և շրջմամբ սագ։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. çaka, ca-kavi։ Հիւնք. պրս. qāz։ Osthoff. Parer-ga 1, 247, յետոյ Patrubány SA 2, 170 Scheftelovitz BВ 28, 284 սանս. ca-kuná-«թռչուն, մեծ թռչուն», յն. ϰυϰνος «կարապ», լտ. cicōnia «արա-գիլ», գոթ. hāhan, հբգ. hêhara, գերմ. bäher ևն բառերին ցեղակից։ Pedersen ZDMG 57(1903), 561=Հայ. դր. լեղ. 187 կարծում է թէ սագ<*գաս շրջումը կատարուած է ձագ բառի ազդեզութե-ամբ (կցում է դարձեալ հսլ. gasi ևն ձևերին)։ Այս բոլորը մերժելով վերի ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. էջ 80, որին համամիտ են Walde 150 Boisaca 422 532, 1058, Berneker 342, Pokorny 1, 332, 456 և 536։ Karst, Յուշարձան 425 թրք. qaz «սագ»։

• ՓՈԽ.-Pedersen. Հայ. դր. լեզ. էջ 186-187, ZDMG 57 (1903), 561 և кZ 40, 192 հյ. *գաս նախաձևից փոխառեալ է դնում թրք. qaz, եաքուտ. xās, որոնցից էլ պոս-γaz, քրդ. qāz, օսս. qaz «սագ»։ Բայց ըստ. որում գոյութիւն չունի հյ. *գաս նախաձևը, ուստի գոյութիւն չունի նաև նման եռեւառաւ-թիւն։ Թրք. բառերը, եթէ իրօք հնդևրոպա-կան են, կարող են ուրիշ մի լեզուից փոխ-առեալ լինել, յատկապէս թոխարերէնից կամ քուչերէնից։

• «շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։

• Սագ նորագիւտ բառը գիտէ միայն Քա-ջունի, Գ. 216, որ գրում է սաք և մեկ-նում է «քարինք յարկի տանեաց»։ Սրա-նից առնելով ԳԲ՝ սաք «տանց յարկի քարեր»։ (Բառիս իմաստը որոշում են պրս. ձևը և տակը գւռ.)։ Միւսները գի-տեն միայն սագաշէն բառը, որ մեկ-նում են հետևեալ ձևով. ՆՀԲ «կա՛մ է քարաշէն (ի պրս. sang, որ և լտ. sa-xum, այն է քար) և կամ տապանաձև նաւակաձև ի նմանութիւն սագի». այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ «տափակ քարաշէն»։

• ԳՒՌ.-Մշ. սագ՛, յգ. սագ'եր «վանքի կը-տուրի թեք լանջերը». օր. Վանքի սագ'ի վրա նստուկ էր. (ուրիշ շէնքի համար չի գործածւում)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• «զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.

• = Եբր. [other alphabet] sədērōth բառի յն. σαδηρωϑ տառադարձութիւնից, որ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցին անցել է մեզ։

• ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սալամ (սալամբ, աց, սալամունք)

s. zool.

s. zool. francolin, heath-cock.

• ՆՀԲ յիշում է պրս. sulak «ձագ կա-քաւու»։ Ըստ ՋԲ պրս. բառ է. բայց չէ յիշում մայր ձևը։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• Սանատւետ ռառը ՆՀԲ հասկանում է շահապետ կամ նահապետ։ ՋԲ սան դնում է պարսկերէն։


Սաղամանդր (աց)

cf. Սալամանդր.

• = Յն. σαλαμάνδοα որից նաև լտ. salamand-ra, գերմ. Salamander, ֆր. salamandre, պրս. samandar, samandal, samandul ևն. բոլորն էլ նոյն նշ.։ Յոյն բառը թուի կա՛մ ոտար փոխառութիւն և կամ բարդ բառ, որի առաջին եզրն է*σαλη «պոչ», երկրորդը ան-ծանօթ (Boisacq 859)։-Հիւբշ. 376։

• ԳՒՌ.-Մկ. սmլmտրmնա «խեչափառ» (որ և Վն. սալադրանա՝ ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 581). նոյնից փոխաբերաբար՝ Վն. սալադրանա «սատանայ-սադայէլ, ար-բանեակ սատանայի» (ըստ Շէրենց, Վանայ սազ Ա. 116). իմաստի զարգացման համար հմմտ. սատանայ Ագլ. Ազա, Դվ. Մրղ. Սլմ. «սարդ, մամուկ»։


Սաղար (աց)

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զօրավար, ղօրապետ» Փարպ. Եղիշ. դ. էջ 74. Լաստ. որից սաղարութիւն Կանոն. 76. սաղարանի «զօրավարներ» Ա-սող. ասւում է նաև սալար Խոր. Գ. 17. Պտմ.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղմոս (աց)

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

• = Յն. ῥαλμός «սաղմոս» բառից. այս բա-ռը ծագում է φάλλω «քաշել, աղեղը լարել. թրթռացնել, քնար հարկանել» բայից (Boi-sacq 1073) և հին յն. նշանակում է «աղեղի լարում, թելաւոր նուագարան, քնարի վրայ երգ»։ Սրանից են փոխառեալ նաև լտ. psal mus. անգլ. գերմ. psalm, ռուս. nсаломъ, ֆրանս. psaume ևն։ Մեր մէջ գիտական ձև-ւեր են համարւում փսալմոս, փսաղտ ևն, որ տե՛ս առանձին։ Մեր բառի հետ յատկապէս համեմատելի են հբգ. psalmo, որ շրթնա-կանի անկմամբ շատ անգամ դառնում է salm, salmo, սպան. salmo, դան. psalme և շվեդ. psalm, որոնք հնչւում և նոր ուղ-ղագրութեամբ գրւում են դան. salme, շվեդ. salm «սաղմոս» (Poestion, Lehrb. d. schwoϑ. spr. 25)։-Հիւբշ. 376։

• Հներից Լմբ. սղ. յռջ. մեկնում է. «Այլ թէ ընդէ՞ր է սաղմոս անուն սորա. ւորժամ ի յունականէն զանուանս զօ-րութեան քննեմք՝ ուսանիմք. քանզի փսալմոս թարգմանի առ ի մերս փո-ղովք»։ Վրդն. սղ. ճծա, էջ 514 աւելի նմանութեամբ մեկնում է «Սառմոսա-րան, որ է աման և կազմարան բնու-թեանս յարգանդի մօր» (իբր սաղմ ռա-ռից)։ Տաթև. ամ. 153՝ Սաղմոսն երգ լսի։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schrö-der, Thes. 47, նոյնը նաև ՀՀԲ, ՆՀԲ ևն։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. սաղմոս, սաղմոզ, Ախց. Երև. Հմշ. Սչ. սաղմօս, Խրբ. Պլ. սաղ-մօս, սաղմօց, Ննխ. սաղմօս, սաղմօց, սա-մօq, Ալշ. Մշ. սաղմոց, Ակն. Կր. Ռ. սաղ-մօց, Գոր. Ղրբ. Մկ. Շմ. Տփ. սաղմուս, Տիդ. սmղմուս, Սեբ. սաղմէօս, Սվեդ. սmղմիւս, Ասլ. սաղմէօ՝ս, Զթ. սmղմիւս, սmղմիւց, Մրղ. սաղմուիս, սաղմուից, սաղմըիս, սաղ-մըից։ Այս բոլորի մէջ -ց վերջաւորութեամբ ձևերը յառաջացած են Գործոց, Ճաշոց, Մաշ-տոց բառերի նմանութեամբ։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։

• = Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։

• Հիւնք. հյ. լաստ կամ թրք. սալ «լաստ» ձևից։ Վերի համեմատութիւնը տուաւ Lidén, Ett grekiskt lānord, Comm. phil. 159-163 (ՀԱ 1905, 191), որ կրկնում են Boisacq, էջ 854 և Pokorny 1, 339։ Պատահական նմանութիւն ունին սանս. çal «երթալ, վազել», çalāta «մի սայլ բեռ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. sal «սայլ» (Բիւր. 1898. էջ 627).