Your research : 32 Results for ջ

Entries' title containing ջ : 1919 Results

Definitions containing the research ջ : 2609 Results

Տարայ, ի

s.

jar;
*tare, tare and tret.

• «մի տեսակ ջրաման». մէկ անռամ ունի Վրք. հց. իզ. նոյնը գտնում եմ տա-ռայ ձևով Տաթև. ամ. 218.-Սիրտս մեր և խորհուրդս որպէս սկուտեղ և տառայ է, ո-րով նուիրեմք զամենայն ինչ Աստուծոյւ


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• . անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։

• Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական

• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

• , ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։


Տարմալ

s.

cf. Տարմալակ.

• «քուրձ, քսակ, տոպրակ» Վկ. արև. էջ 180, 182 (ներգ. ի տարմալին ձևով), Հին բռ. որից տարմալակ՝ Տօնակ. Երզն. մտթ. տարմաղակ Ոսկիփ.։


Տաքսատ

s.

rank, line, order.

• = Բիւզ. յն. ταζατος «կանոնաւոր զին-ւոր», յդ. օὶ ταζατοι «բերդապահ զօրք», որ և ταζατίων (Sophocles 1068բ)։ Կաղ-մուած է τά́šις «խումբ, դաս» բառից։ Հա-յերէնը անշուշտ փոխառեալ է ասորերէնի միջոցով, որովհետև Եփր. թարգմանուած է ասորերէնից, թէև Brockelmann, Lex. syr. 133բ չունի համապատասխան ձևը. սակայն գիտէ յն. τά́ζις բառից ածանցուած ուրիշ փոխառեալ ասոր. բառեր։-Աճ.


Տեղեակ, ղեկաց

adj. s.

well informed, instructed, skilled, versed in, intimately acquainted with, expert;
little place.

• ԳՒՌ.-Ջղ. տեղակ, Ախց. տէղիյակ, Մկ. Շմ. տէղյակ, Ննխ. Սեբ. դէղյագ. նոր ձևեր են տեղակ տալ Լ. Ղրբ. տեղակել Երև. «մէկի մասեն տեղեկութիւն տալ կամ հարցնել». սրանց հետ հմմտ. Կեղծ-Շապհ. էջ 6՝ տե-ղեկացեալ։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

• «վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 վէճ+առ, որ «վէճը կռիւր առնում վեր-ջացնում է վճարելովը»։ ՆՀԲ վճար «վերջ», լծ. ընդ. հյ. ծայր, սպառ և թրք. հւճ, իճրա, իսկ վնար «հատուցումն» լծ. թրք. իւնրէթ «վարձք», պրս. կիւզար։ Böttich. Arica 84, 405 սանս. čarama «վերջին», vičar «ընկղմել, խոնարհիլ, տալ»։ Lag. Urgesch. 480 čar արմատի տակ, 484 պրս. guδāštan «փարատիլ, անցնիլ» ևն։ Spiegel, Huzw. Gr. 188-190 պհլ. wčar, պրս. guzār։ Պատկ. Изcлед. զնդ. vičar, պրս. gazār և պհլ. vacār ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 47, ծան. I սանս. vičar «վերջացնել, ի կա-տար ածել»։ Justi, Dict. Kurde 50

• ԳՒՌ.-Ջղ. վճարել, Երև. վճարէլ, Ռ. Սեբ. վջարէլ, Ննխ. վջարէլ, ուջարէլ «սպառիլ, վերջանալ», վջարք «վերջ, ծայր», վը-ջարցնէլ «սպառել», Տփ. վջարիլ, Զթ. վջայիլ, վջարիլ, Սչ. վիջարել։ Նոյն արմատից են Պլ. վջարանք «մզկիթ», Սեբ. վջարէլ «նամազ առնել». հմմտ. պրս. namāz guzārdan «նա-մազ առնել» (որ է բուն «նամազ վճարել»)։ =Նախաձայնի անկումով Սվեդ. ջmրիլ «վը-ճարել»։


Վճիռն

cf. Ճռուողումն.

• «ծիծեռնակների ճռուողը». որից վճիռնաձայն «ճըրճըր ձայն հանող», երկուսն էլ Վրդ. անեցի, հրտր. Չօպանեան, Հայ էջեր. էջ 74. Ծիծռունք վճիռնաձայնք ի ձայնելդ վճիոն առեալ՝ զգարունն յաւիտենից ճը-չեն։


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

• ՓՈԽ.-Գնչ. vuš «կտաւ, վուշ», որից yu-šeskoro կամ vušengoro «վշագործ, վուշ պատրաստող կամ ծախող». (Paspati ոռում է vus կամ pus և հանում է սանս. buša, yu-sa «յարդի մանրուք» բառից, որ անյարմար է։ Առաջին անգամ Muller SWAW 66, 278 դրաւ հայերէնից)։


Վռզող

adj.

headlong, rash, bold, rebellious.

• «յանդուգն, ապստամբ». ունի մի-այն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. հռովմ. 189. «Աստ խոնարհ լինիս, իսկ յետ աղօթիցն վռզող և ստամբակ»։-Ար-մատը վոզ-գտնւում է թերևս նաև վոզքիթ «դուրս ցցուած քիթ» բառի մէջ՝ Վստկ. 198. հմմտ. նաև պռզող։


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

• ՆՀԲ վտաւակ՝ լծ. թրք. տիւվաճ և տուվագ. իսկ վտաւատ առանձին բար. համարելով՝ մեկնում է «որպէս թէ մա-սըն վտաւակի, վերջք, քղանցք»։ (ՋԲ նոյն ընդ վտաւակ, իսկ ԱԲ «հագուստ, կապայ կամ հագուստին ծայրը»)։


Վրձին, ձնի

s.

brush;
— նկարչաց, brush, pencil;
— զգեստուց, հերաց, ատամանց, եղնգանց, clothes-brush, hair-brush, tooth-brush, nail-brush.

• Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 122։-Մառ. Teкст. и Paз. VI Փзnio-лоrъ=Բարոյախօս, 1904, էջKxKVII և 109, Teксть и Paз. no кв. Փил. I, էջ 116 (1925 թ.) ենթադրում է թէ հնապէս կար հյ. վրձին բառը և նշանակում էր «лacкa, փայփայանք, գգուանք», որի հետ նոյն են վրաց. qurcin, բաց. qurci. երկուսն էլ «лacкa, փայփայանք», և որ Բարոյախօսից առնելով պահում է դեռ վրաց. վրցինի «գգուանք». յետոյ հայերէնը դարձաւ աքիս։ Bittner WZ-KM 27 (1913), 130 միացնում է թրք. forca, գերմ. Burste «խոզանակ», Borste «խոզի ստև», ֆր. brosse, անգլ. brush «խոզանակ» բառերին։ (Սակայն սրանք ըստ Walde 274 և Kluge 68 բնիկ գերմանական են և կցւում են սանս. bhrsti «ծայր», լտ. fastigium «ծայր, կատար, գագաթ» բառերին)։

• ԳՒՌ.-Սչ. վրձին. իսկ Ննխ. վռձին գոր-ծածւում է միայն վոձինի պէս «շատ խիտ» պատկերաւոր դարձուածքի մէջ։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

• ՆՀԲ «որպէս թէ տակով, տակէն, մէկ դիէն... լծ. թրք. տահա՝ դեռ»։ Lag. Btrg. bktr. Lex. 63 tač արմատից՝ իբր «դեռ յընթացս»։ Հիւնք. էջ 64 տակ ռա-ռից, էջ 314 սակաւ-ից։ Վերի մեկնու-Աիւնը տուաւ Աճառ. ՀԱ 1908. 122։ Karst, Յուշարձան 423 հյ. տակ «շարք» բառի հետ՝ թթր. tak, tek «մինչև, ց» ինչ


Տաղախ, ոյ

s. chem.

cement;
mortar.

• ՆՀԲ թւում է կցել շաղախ բառին՝ իբրև տարբեր գրչութիւն։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, շաղախ, շողիք, տողիք, թրք. saγanaq «տեղատարափ», սումեր. sagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] talx «հեղեղի բերած ցեխաջուրը, որ կարելի չէ խմել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 550)։


Տաղաւար, աց

s.

tabernacle, tent, booth;
hut, lodging, cabin, vine-arbour;
scene, stage;
— մրգապահաց, fruit-house.

• , ի-ա հլ. «հիւղ, վրան, մացա-ռով շինուած խրճիթ» ՍԳր. Եւս. պտմ. «թատ-րոն» Ոսկ. ա. կոր. «վրան փերեզակաց» Պղատ. օրին. «պարտիզպանի հիւղակ» ՍԳը. որից տաղաւարահարք կամ տօն տաղաւա-րահարար ՍԳր. տաղաւարակից Փիլ. ել. Կիւրղ. կոյս. տաղաւարիկ Վրք. հց. տաղա-ւարիլ «բնակիլ» Յհ. իմ. եկեղ. Ճառընտ. ևն. -ՋԲ ունի նաև տալաւար ձևը. շատ յետին է տեղաւար կամ տեղավար Օգոստ. բաջ. 10, 15։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• «ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• = Հպրս. tač̌ara-«պալատ, ապարանք» (որ և գրուած dačara), որից պրս. [arabic word] tajar «ձմեռանոց, տաքուկ բնակարան. 2. ոտեմա-րան, համբարանոց» (Horn § 375)։ Պարս-կից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] tazar «ամառանոս». որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 9 պրս. [arabic word] tazar ձևից է։-Հիւբշ. 251։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։

• ՓՈԽ.-Վրաց. ყაძარი տաձարի, გაძარო տաձարո «տաճար, եկեղեցի, պալատ, դա-տարան, պանդոկ», ტაძრეული տաձրեուլի «պանդոկապետ», თაძრობა տաձրոբա «ընթ. րիք, խնջոյք», թուշ. ტაძარ տաձար «եկեղե-ցի», քրդ. տաճար «եկեղեցի» (այս ձևով է գործածուած Աւետարանի քրդերէն թարգմա-նութեան մէջ, տպ. Պօլիս, 1857, Մտթ. իգ. 16-17 ևն)


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։

• = Պհլ. tāčik «Միջագետցի արաբ. 2. ա-րաբական. 3. արագավազ», uštr-i-tāčik «տաճեև ուղտ», պրս. [arabic word] tāǰīk, նաև tā-žīk, tāzīk «արաբացի ծնունդ, որ մեծացել է Պարսկաստանում», tāzi «արաբ» (ինչ. zά-bān-i tāzī «արաբերէն»). 2. «արագավազ» (ինչ. asb-i tāzī «տաճիկ ձի»), որից թրք. ❇ [arabic word] tāzī «որսի շուն»։ Այս բոլորի արմատն է իրան. tač «վազել», զնդ. tačaiti «վազել, հոսել», պհլ. [hebrew word] taxtan, [other alphabet] tačet, պրս. [arabic word] taxtan, [arabic word] tāzam «վա-զել», որոնց այլ ցեղակիցներն են սանս. tákti, ալբան. ndjek, հիռլ. techim, հսլ. teko tešti, ռուս. тeку, тeчь «վազել, հոսել» ևն (Horn § 368, Trautmann 316)։-Հիւբշ. 86։

• Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

• ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։

• ԳՒՌ.-Ախց. տանիկ «օսմանցի թուրք», Մրղ. տանիկ «պարսիկ», Պլ. Սչ. դաջիգ «օս-մանցի», Պլ. դաժգընալ «մահմետական դառ. նալ», Սվեդ. դիջmգ ևն։


Տամալ, ոյ

s.

cf. Տամալի.

• , ո հլ. որ և տամալի, -լւոյ, լոջ «տանիք, երդիկ, ճեմելիք ի վերայ տան» Ա-ռակ. իե. 24. Պտմ. աղէքս.-Նո՞յն բառն է արդեօք տամալ անստոյգ ձևը, որ ունի Կա-լիսթ. 110 «Թոյլ տուք ինձ այսպէս ի տա-մալսս (այլ ձձ. ի տամակս) անկանել կալ և յոգւոց հանել զանհարթութիւն խառնակու-թեանս դիպուածոյ». (ընդհանուր իմաստն է՝ թագաւորական պատուից ընկած յանծանօթս ծայրագաւառներում թափառիլ)։

• = Ասուր. ta. lū, tamlīu «terrasse, պա-տրշգամբ», որ յառաջանում է malū «լցրած, լիցք» բառից (տե՛ս Muss-Arnolt. Ass. Handwb. 1169, 544)։-Աճ.


Տաշ

s.

rasping, scraping, smoothing, polishing.

• ՆՀԲ յիշում է մաշել և պրս. թիրաշիյ-տէն։ Սանս. և զնդ. ձևերի հետ ուղիղ համեմատեռին նախ Bottich. ZDMG 1850, 363 և յետոյ Arica 75, 223, Lag. Urgesch. 553, Müller SWAW 42, 254, lusti, Zendsp. 133, Պատկ. Изслед. 13, Տէրվ. Նախալ. 82։ Հիւնք. պրս. թէշ, թիյշէ «ուրագ»։ Kипшидзе, Гpaм. миигр. 1914, էջ xx մինգ. ტიმონი տի-շոնի «մաքրել», որ յաբեթականից ան-

• ցել է պարսկերէնի։ Պատահական նմա-նութիւն ունի թրք. [arabic word] talas (գւռ. talasa) «տաշեղ», որ յառաջանում է պրս. ❇ [arabic word] tirāša հոմանիշից. բուն թրք. ձևն է [arabic word] yonγa «տաշեղ»։

• ՒԻՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. տաշել, Ախց. Երև. Կր. Մրղ. տաշէլ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Շմ. Տփ. տաշիլ, Սչ. դաշել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. դաշէլ, Ասլ. դաշէլ, Խրբ. դաշիլ, Հմշ. դաշուշ.-Մշ. Սլմ. Վն. տաշեղ, Ախց. Գոր. Կր. Ղրբ. տաշէղ, Սչ. դաշեղ, Տփ. տա՛շիղ, Մրղ. տաշշէղ, Ակն. Ասլ. Խրբ. դաշէխ, Ագլ. Ջղ. տաշուղ։ Նոր բառեր են տաշովի, ան-տաշած, տաշոտել, տաշտշել, տաշունք, տա-շուք, տաշտշոտել, տաշտշորել։


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։

• = Պհլ. [other alphabet] tast «աւազան, կոնք. տաշտ, թաս, բաժակ», պրս. [arabic word] tast ևկոնք, մեծ լական», աֆղան. tast, քրդ. tešt «լուացքի տաշտ», զնդ. [other alphabet] tasla-«ռաժակ, գաւաթ, թաս»։ Այս բոլորը ծագում են tas «տաշելով շինել» արմատից, որի անցեալ դերբայն է. աւելի ընդարձակ տե՛ս տաշ (Pokorny 1, 717, Horn § 389)։ Իրան-եանից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] tast«տաշտ, կոնք» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 314). սրա համառօտուածն է [arabic word] tās որ տարածուած է նաև շատ լեզուների մէջ, մանրամասն տես թաս։-Հիւբշ. 251։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Վն. Տփ. տաշտ, Սչ. դաշդ, Խրբ. դ'աշդ, Հմշ. Ռ. Սեբ. դաշդ, Ասլ. դաշդ, դաշ*, Ագլ. տօշտ, Զթ. դmյդ՝, դmրդ՝։-Հա-նազան բարբառներում տարբերւում են փայ-տէ տաշտը (խմորի համար) և պղնձէ տաշ-տը (լուացքի համար). այսպէս. Լ. Ախց. Ղրբ. տաշտ «փայտէ տաշտ» և Ախց. թmշտ, Ղրբ. թէշտ և Լ. տաշտակ «պղնձէ տաշտ»։ (Առա-ջին երկուսը նոր փոխառութիւն են. այսպէս նաև Ջղ. թաշտ, Տիգ. թաշդ, Շմ. թէշտ)։-Նոր բառեր են տաշտագլուխ, տաշտադրէք, տաշտադրօնք, տաշտածհան, տաշտաքանդ, տաոտաքեր, տաշտաքերանք։

• «խաղողի որթի տնկուած ճիւղ» Բուռ. 99. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473), որից տաշտաւոր «ուռճացեալ, ճիւղա-լից» Ովս. ժ. 1. (սխալմամբ գրուած է նաև դաշտաւոր), տաշտագեղ Սեբեր. տաշտախիլ Եղիշ. ը, էջ 156. տաշտաթաղ Վստկ.։

• ՆՀԲ լծ. թրք. թէստէ «տրցակ, փունջ» (իմա՛ պրս. dasta). բայց թւում է թէ նոյն է համարում նախորդի հետ, որով-հետև թէ՛ իբր առանձին բառ չէ գրած և թէ մեկնում է «բուն որթոյ տնկեալ ի կոնքաձև փոս, որոյ բացումն ասի բա-ժակել»։ Հիւբշ. 251 բաժանում է նա-խորդից։

• ԳՒՌ.-Մշ. տաջտագ, Երև. տաջնակ «որթե բարունակ, որի վրայ մի քանի մատեր կան»։


Տապ, ոյ, ով

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

• , ո հլ. «տաքութիւն, ջերմութիւն» ՍԳր. Եզն. Մծբ. Կոչ. «ծովի ալեկոծութիւն» (յն. ոճով) Փիլ. յովն. Կիւրղ. կոյսն. որից տապագին Եւս. պտմ. Փիլ. լիւս. տապա-խառն Երեմ. ժը. 17. Յովն. դ. 8. Եւս. պտմ. Վեցօր. 86. տապախարշ Յհ. կթ. տապիլ Ա. տիմ. զ. 4. Եւս. պտմ. «տեղումը հանգիստ չնստել» Բուզ. 135. տապացուցանել Ագաթ. տապանալ Մտթ. ը. 14. ժգ. 16, բ. կոր. ժբ. 29. Փարպ. հրատապ Նար. Լմբ. պտրգ.։

• = Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. թապ, թէպ, թէվ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. դապ, թապ, թավ, թէվ, դէֆդ, դէֆս։ Peterm. 17 34 Wind. 11, Böttich. ZDMG 1850, 363, Arica 80, 332, Lag. Urgesch. 448, Müller SWAW 38, 574-5, Bopp Gram гomp. 1, 14 ևն սանս. tap և պրս. tāb ձևերի հետ։ Pictet 2, 508 ուզում է կցել տապան բառին՝ իբր tap կամ dabh ար-մատից (կասկածով)։ Justi, Zendsp. 132 զնդ. tap ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 83 իբր բնիկ հայ՝ վերի ձևերի հետ հնխ. tap արմատից։ Հիւնք. պրս. թապ, թէպլ և քրդ. տավ «արև»։ Ալիշան, Հին հաւ էջ 470 փռիւգ. Տապիտ «կրակի աստուա-ծուհին»։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. ტფილი տփիլի «տաք», თუობა տփոբա «տաքանցել» (որ և თბილი թբիլի, თბობა թբոբա), ինգիլ. თბილი թբիլի, մինգ. სითება սիթեբա, თიბუ թիբու, սվան. დებდი դեբդի «տաք», լազ. tib «տաքացնել», tibu «գաղջ, տաքուկ»։ Pictet,բ տպ. Ա. 245 սանս. dambh «այրել» արմատի հետ։


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

• (յետնաբար ո հլ.) «տաքութիւն, տօթ» Լմբ. առակ. և Բենեդ. Վանակ. յոբ. «շոգի, գոլորշի» Պիտառ. «տաք» էֆիմ. 110. որից շոգի «գոլորշի». Եւս. պտմ. Եզն. «շունչ» Եզն. Ագաթ. «լոյսի ճառագայթ» Եփր. հա-մաբ. Երզն. մտթ. «գիտութեան նշոյլ» Եփր. ա. կոր. 75. շոգանալ «շոգիանալ» Նիւս. բն. օոգալիք կամ շոգլիք «գոլորշի» Երզն. մտթ. էջ 570. (որ և շոգլի Երզն. երկն. զ. շոքլ Վրդ. առ. 115. շուքիլ «vapor» Cl. Galano, Gr. et log. inst. Romae 1645, էջ 21 ա, շոգոլի «գո-լորշի» Վրդն. ծն. Փիլ. լին. 289. «հառա-ւանք» Նիւս. կազմ.), շոգեալ «տաքազած» Յայսմ. յնվ. 11 (չունի ԱԲ), շոգիամէգ Նար. շոգեակ Վրդն. սղ. շոգէտեսակ Նիւս. բն.-Նոր բառեր են շոգեկառք, շոգենաւ, շոգենաւակ, շոգեշարժ, շոգեմեքենայ, շոգեմակոյկ, շոգե-կաթսայ, շոգելից, լիաշոգի։-Շոգ և շոգի բառերի նշանակութեանց զարգացման հա-մար հմմտ. գոլ և գոլորշի։

• ՆՀԲ շոգ՝ ռմկ. ձևն շոգի և շող բա-ռերի, իսկ շոգի՝ հանում է ոգի բառից, լծ. սիք, յն. փυքή։ Հիւնք. ոգի բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. էջ 102 շնչել և հո-գի բառերի հե՛տ։ Lidén, Յուշարձան 385 հոգի բառից դնում է շոգի, ինչպէս հունչ բառից շունչ։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 222

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. շոգ՝, Ջղ. շոք, Ախց. Երև. Կր. Շմ. շօք, Տփ. շուք, Մկ. լուք՝, Հմշ. շէօք, Սլմ. շէօ՝ք «շոգ, տաք».-Սեբ. շօքի, Ալշ Մշ. շոգ'իլք «գոլորշի».-Նոր բառեր են ջո-գենալ, շոգնալ, շոգիլ, շոգռուկ, շոգահան լի-նել։

• ՓՈԽ.-Քրդ. ❇ šοq «տաք» (Justi, Dict. Kurde, էջ 264 բառս կցում է արաբ. [arabic word] šavq բառին, որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 938 նշանակում է «ցոլք, փայլ» և չունի «տաքութիւն» նշանակութիւնը)։


Շոգմոգ, ի, աց

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

• ՆՀԲ «իբր շոգւով բերանոյ իւրոյ մոգիչ լսելեաց կամ ի կրկնութենէ շոգ կամ մոգ բառիդ»։ Վերի ձևով Աճառ. ՀԱ 1899, 207 ա։ Գազանճեան, Արևել. մամ. 1902, 77 շոգ բառից՝ մ մասնիկով և կրկնութեամբ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 շոգի «գոլորշի» և հոգի բառերից՝ մ յաւելուածով։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

• (յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։


Շոմին

s.

spinage;
cf. Ծմել.

• ԳՒՌ.-Ջղ. շօմէն (նոր փոխառութիւն պարսկերէնից).-Նո՞յն է նաև Ղրբ. շումի «մի տեսակ բոյս»։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• ՆՀԲ «պրս. շուրիտէ, շուրիզէ, այսինքն խելաշուրջ և թափառական»։ Աճառ. Արրտ. 1910, 180 համարելով «խառնա-կիչ, խռովարար կամ խենթ», ուզում է դնել պհլ. *šōrīk ձևից, իբր պրս. ❇ šōr «շփոթութիւն, խռովութիւն. 2. ձա-խող», šōrmor «անարգ, չնչին. նուասա-2. կագ և կռիւ», šōrbaxt «վատաբախտ, դժբախտ», šoridan «պղտորել 2. խեն-թենալ, խելացնոր լինել», šorīda «խե-լացնոր. 2. խառնակ»։


Շուար

cf. Շուարումն.

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 144 թըշ-ուառ բառից է հանում, իսկ էջ 301 պրս. ❇ šūr «խենթ» բառից (սրա վրայ տե՛ս շորիկ)։ Պատահական են չերքէզ. աշվա-րա «վախ» և սոգդ. šiβār «ամօթ»։

• ԳՒՌ.-Ալշ. Դվ. Երև. Մկ. Մշ. Սլմ. Վն. շի-վար.-Ջղ. շվարել, Գոր. Ղրբ. Ննխ. շվարէլ, Ախց. Կր. Սեբ. շվարիլ, Շմ. լվարվիլ, Մրղ. շոււարէլ։ Նոր բառեր են շուարայ, շուարուկ։


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

• «փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։

• ՓՈԽ.-Վրաց. შუკა շուկա «փողոց», մին, գըր. შუკა շուկա «նեղ փողոց, նրբափողոց. հրապարակ» (Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 358, ուր չէ՛ տրուած հյ. բառի համեմա-տութիւնը)։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

• ՆՀԲ շուկայ բառից՝ մեկնելով «գռե-հիկ որ թափառեալ շրջի ի շուկայս»։


Շումրայ, ից

s.

wild fennel.

• «վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.

• -Ասոր. [syriac word] ︎ šamārā կամ [syriac word] sumrā šumrā. šamrā «foeniculum capil-laceum». որ և արաբ. օ [arabic word] šumra։ Ըստ այսմ կարող ենք ընդունել, որ մեր մէջ էլ հնագոյն ձևն է շամրայ, որ յետոյ արաբերէ-նի ազդեցութեամբ դարձաւ շումրայ։ Ասորի բառը ըստ Brockelm. Lex. syr. նշանակում է նաև «isatis tinctoria», որ տարբեր բոյս է։

• ՆՀԲ-ի գործածած ձեռագրի մէջ գըր-ուած լինելով ղումրայ, ՆՀԲ յիշում է այս ձևով և ուղղում է շումրայ, իբր «ռմկ. շիւմրէ»։ ՋԲ և ԱԲ ունին շումրայ։ ՀԲուս. § 2354 շումրայ, իսկ § 2369 լուրմրալ։ Lag. Armen. St. § 1709 ասորերէնից է դնում։ Հիւբշ. 273 ծանօթ չլինելով բա-ռիս Վեցօրէից մէջ գործածութեան, հա-մարում է յետին և դնում է արաբական փոխառութեանց շարքը՝ փխ. ասորերէ-նի։


Շուշմայ, ից

s.

sesame.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կնճիթ, սուսամ և սուսամի ձէթ» Շնորհ. ընդհ. տպ. Եմ. էջ 97. Սանահն Վստկ. 172. Բժշ. գրուած է նաև շուշմա, շուշ-պա, շուշմուշ։ Սրանի՞ց է արդեօք շուշմաուկ «տուղտ» ՀԲուս. § 2366։

• = Ասոր. [syriac word] šūšmā «սուսամ», որի հետ նոյն են ն. ասոր. ššmā, արաբ. ❇ simsim, sumsum, թրք. susam (որից է. բուլգար. սերբ. susam, ալբան. susam), յն. σησάμη (Boisacq 862), միջ. յն. σέμοεμ. ւտ. sesama. sesamum, գերմ. sesam. ֆռանս. sésame, ասուր. šamasšammu նոյն նշ. (Muss-Arnolt, Ass. Handwb, էջ 1064) ևն. Բոլորի աղբիւրն է եգիպտ. semsemt=խպտ. semsem «սուսամ, sesamum indicum L» (Seidel, Մխ. հեր. § 226)։-Հիւբշ. 314։


Շուշմիր

s.

cardamom.

• = Պրս. ❇ sūsmīr կամ [arabic word] šumsīr «cardamomum minus»։-Հիւռշ. տօ. էջ xxI։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• «յանդուգն, լիրբ, անզգամ», որից շշտութիւն, շշտաբար. երեքն էլ գիտէ միայն նեոսէսովիչ, Բառ. լտ.-հալ. էջ 534-5։


Շուշտակ, աց

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

• ԳՒՌ.-Մկ. Ջղ. շուշտակ «կանանց գլխի ծածկոյթ» (նոյնը նաև Վն. և Երև. իսկ Կմխ. «լուսնի մահիկի նման կանացի գդակ»)։


Շուշփայ, ի, ից

s.

fine linen;
altar napkin, corporal.

• , ի հլ. «սկիհր մաքրելու կամ ծածկելու շոր, սրբոց մա-ռունքների պատանք» Մաշտ. ջահկ. որից շուշփայական (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 637 (Որպէս ի ձեռն զգեստու ի վերայ ուսոցն շուշփայական հանդերձիւքն)։

• ԳՒՌ.-Մկ. Վն. շուշփա, Շիր. շուշբա «սա-ւան կամ նման մի շորեղէն» (Արրտ. 1896, 519 ա), Մկ. շիւշպի (Գ. Սրկ. Յովսէփեան. Փշրանքներ 27) և Ալշ. Մշ. Նբ. շուշպա «շոր կամ թաշկինակ, որի մէջ աւետարան կամ մասունք են փաթաթում»։ Նոր բառեր են շուշփացու (Kivola) «ընտիր կտորեղէն, որից սկիհի համար շուշփայ են պատրաստում», շուշփայել Վն. «մասունքը, խաչը կամ աւե-տարանը մետաքսահիւս ընտիր շորի մէջ փա-թաթել»։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

• «իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։


Շուք, շքոյ, շքի, շքով

s. fig. adv.

shadow, shade;
veil, head-cover;
honour, respect, consideration;
splendour, brilliancy, lustre, glory, magnificence;
pomp, parade;
protection;
— եւ ձեւք, ceremonial, etiquette;
— դնել, to honour, to pay honour, to respect, to consider, to compliment, to pay court to, to court;
զամենայն — եւ զպատիւ ունել, to give all the respect and honour due;
ի շքի եւ ի պատուի ունել, to hold in respect;
զանձն ծանր եւ ի շքի ունել, to be rave or serious;
— առնուլ, to be honoured or glorified;
շքով, with honour, gloriously, magnificently, pompously.

• . ո հլ. (ներգ. ի շքի Բուզ. ե. լէ) «ստուեր, հովանի» Վեցօր. Կիւրղ. ծն. «ծած-կոց, հովանի» Ա. կոր. ժա. 10. Մաշտ. Նար. «պատիւ, փառք, վեհութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. թես. Սեբեր. Բուզ. որից շքալ «պանծալ» Սիր. ժ. 29. շքեղ ՍԳր. Եփր. ղևտ. շքադիր Ագաթ. շքեղազարդ Կոչ. շքեղալուք Ագաթ. մեծաշուք բ. մկ. գ. 25. Եփր. թգ. Ոսե. Իւս քր. անշուք Ոսկ. ես. բարեշուք Ոսկ. ա. կոր. չարաշուք Բ. մկ. 29. Եփր. վկ. արև (ստէպ), սքանչելաշուք Բուզ. գեղաշուք Մագ. գեղեց-կաշուք Լաստ. գլխաշուք Նար. բազմաշուք Ճառընտ. նոր բառեր են ազնուաշուք, վեհա--շուք, շքախումբ, շքանշան, շքամուտ, շքեղա-փայլ, շքերթ ևն։-Հայերէնի մէջ իմաստի ռարգացման համար հմմտ. անգսք. scima «շուք, ստուեր. 2. փայլ» ևնι

• նութիւնը անապահով է համարում։ Հիւնք. շուք «ստուեր» =յն. σxιά́, իսկ շուք «պատիւ» = պրս. šigūh «պատիւ»։ Karst, Յուշարձան 407 սումեր. suk «փայլուն», šug'us «փայլատակել, բոց», 426 թթր. sok, sog, sov «զով, ցուրտ»։ Petersson LUA 1915, 3 և 1916, 47 (ըստ Pokorny 1, 368) հյ. շող, նշոյլ, շանթ բառերի հետ հնխ. k'eu-«լուսաւորել, փայլել, պայծառ» արմատի տակ. հմմտ. սնս. çvah «վաղը», զնդ. sūrəm «վաղն առա-ւօտ կանուխ», սանս. çona «կարմիր» ևն։ L'anaя. Объ отнощ. aбхазcк. я3 էջ 46 ափխազ. açašə «մոմ», išeyt «լու-սացաւ», ašez «առաւօտ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 302 զնդ. suka «փայլուն» և պրս. šigūh «պատիւ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Զթ. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Հճ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. շուք, Մրղ. շուք, Սվեդ. շէօք, Ակն. շիւք, Վն. շիւք, Ասլ. շիւք, շիւ*, Ագլ. Գոր. Ղրբ. շօք, Երև. Շմ. Ջղ. Տփ. լվաք։ Նոր բառեր են շուքարան, շուքել, շուքաւոր, շքառուն։


Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.

• ԳՒՌ.-Խտջ. շռադ «խնոցու թանը քամե-լուց յետոյ մնացած կամ պանրից քամուած դեղին ջուրը»։

• «կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• «մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։

• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։

• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

• , ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ «լծ. հլ. շութափ, ստէպ, ճեպ և շոյտ ափ յափոյ, պրս. շիթապ, շիթա, թրք. չաբըգ»։ Ուղիղ են նաև Peterm. 22, Böttich. Arica 77, 273, Müller SWAW 38, 577։-Lag. Beitr. baktr. Lex. 43 պրս. sitab և զնդ xštāv «քաջ, կտրիճ»։ Մնակեան, Հայ-րենիք 1893 նոյ" 2 առաջարկում է կար-դալ շըտապ և ո՛չ թէ ըշտապ, որովհետև պրս. շիթապ ձևով է։ Karst, Յուշարձան 407 սումեր. šib «աճապարանք, վառո». tab «արագ, շտապել», 423 օսմ. čabuk «արագ», č̌apmaq «վազել», čevik «աշ-խոյժ» բառերի հետ։


Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

• , ի, ո հլ. «խառնակութիւն, իրարան-ցում, տակնուվրայութիւն» Խոր. Պիտ. Յհ, կթ. «խառնակ» Լմբ. իմ. «կռիւ» Վրք. հց. բ. 108, 371. որից շփոթել ՍԳր. Եփր. ծն շփոթական Սեբեր. շփոթանք Եփր. ծն. էջ 26, շփոթումն Խոր. անշփոթ Պիտ. դիւրաշփոբ Թէոփ. խ. մկ. բազմաշփոթ Ճառընտ. հեշտա-շփոթ Թէոփ. խ. մկ. (սխալ հնչմամբ գըր-ուած ունինք անըշփոթ, շփոյթ, բազմաշը-փոյթ). նոր բառեր են շփոթութիւն, խառնա-շփոթ ևն։

• ՆՀԲ լծ. յն. σπουδή, վրաց. շփոթի, որ-պէս թէ ըփումն ընդ միմեանս կամ փոյթ յաղթասիրութեան, շտապ և խուճապ. արմատն է շիփ։ Այվազեան, Ուղղագր. էջ 38 արմատը դնում է շուփ։ Հիւնք կա՛մ փոթորիկ բառից և կամ պրս աշիւֆթէն, աշուպ։

• ԳՒՌ.-Կր. շփօթիլ, Երև. շփօթվէլ, Շմ. Տփ. չփօթվիլ, Սլմ. շփոտվել «շուարիլ, սխալիլ», իսկ Հմշ. շփօթիլ «բարկանալ, տակն ու վրա լինել»։ Այստեղ է պատկանում նաև Երև. Ղրբ. շփօթ «ալիւրով, ջրով, կաթով, շաքա-րով ու իւղով պատրաստուած հասարակ խիւս», որ յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 249 շփոթ «փոշեայ կերակուր կամ ջուրխը-մոր» ձևով։ Հմմտ. աւելի հնից՝ Մխ. ապար. «Յաղաւնոյ և յոչխարի մսոց լեսեալ և ըփո-թեալ քուֆ(տ)այն ո՛չ է աղաւնի պէսպէս ան-դամօք կամ ոչխար մի»։


Շքթակ

cf. Նարկա.

• «մի տեսակ թունաւոր ձուկ. ներ-կէս». ունին միայն ՀՀԲ և ՋԲ (իբր նոր բառ)


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• «բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։


Ոբողոս, ի

s.

obole, obolus.

• Շիրակացին (հրտր. Պատկ. էջ 27) յի-շում է արդէն թէ բառը հելլենականից է։ Ուղիղ է մեկնում և ՆՀԲ։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• «ճիւղ, ճպոտ». արմատ՝ որ հների մոտ առանձին գործածուած չէ. շատ յետին է Զքր. Բ. 119 (Բարակ ոզորով փոքր փոքր հարկանէր զնոսա). որից կազմուած ունինք հզորածեծ առնել (գրուած նաև ոզրածեծ և տգիտութեամբ՝ ոլորածեծ) «ճպոտով ծեծեւ գանահարել» Ագաթ. Յայսմ. (Նոր վկ. էջ 18), Երզն. լս. (Ներբ. յորդ. 32, 41), Ճառընտ. Լմբ. մատ. 381. ոզորած փայտ «մի կապոց փայտ՝ ոզորով կապուած» Կեչառ. աղէքս.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ozg'ho «ճիւղ» ձե-ւից, որի միւս ժառանգներն են յն. ὄσχος և պհլ. azg «ճիւղ» (սրանից է փոխառեալ հյ. ազգ). ձայնական յարաբերութիւնը ճիշտ այն է, ինչ յն. μόχος=հյ. մոգի<հնխ. mozg'ho-ոզոր բառի մեջ ր մասնիկ է (Pokorny, I. 185)։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. օզոր «ծառի ճիւղից շին, ուած կապ՝ խուրձ կապելու համար». նշա-նակում է նաև «ծուռ, գալարուն, ճամբի։ շեղուած, սխալ». որից օզրել «ծռել, ոլորել ճիւղերը իրար ոլորելով հիւսել, թեքուել, ճա-նապարհից շեղուել, միսը կսմթել (ՀՀԲ և ՋԲ)», ոզիր «կսմիթ» (ՓԲ), օզորտուկ «շիլ աչքերով» (Ազգ. հանդ. Ե. էջ 148), օզոր-մո-զոր «օձապտոյտ», օզրուկ «ոլորուած»ւ


Ոլոռն, ռան, ռունք

s.

pea;
chick peas;
grain;
globule;
wood-worm, beetle;
— —, drop by drop;
պատիճ կամ կեղեւ ոլեռան, peascod, peashel;
նմանք են միմեանց իբր հատք ոլոռանց, they are as like as two peas.

• , ն հլ. (-ռան, -րան, -ռունք, -ռանց, -րանց, յետնաբար նաև ոլեռն, սեռ. ոլռանց) «բակլայի կամ մաշի նման մի ընդեղէն. pisum sativum L. (Տիրացուեան, Contributo § 267). փխբ. խոշոր կաթիլ (քրտինքի, ար-ցունքի)» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. 60. «կտրուած կաթի մէջ ձևացած գնտիկները» Սասն. 67. «կարկուտի մէկ հատիկը» Ոսկ. յհ. բ. 1 (ւե-տին). «մի տեսակ որդ փայտի» Գաղիան. որից ոլոռնացեալ «ոլոռի պէս կոլորացած (կաթիլ)» Նիւս. կազմ. Երզն. մտթ. ոլոռնա-ձև Շար.։

• ՆՀԲ յն. ὄλυρα «հաճար» և լտ. olus. oleris «բանջար». ի ձայնէս ոլոր, բոլոր. յն. ὄλος։ Peterm. 30 լտ. olus։ Lag. Ge-sam. Abhd. 59 կցում է ὄλύρα բառին։ Պատկ. Изсльд. էջ 35 լտ. olus, oleris։ Հիւնք. ոլոր բառից։

• ԳՒՌ.-Մշ. օլոռ, Ննխ. ուլէռ (գիւղերը) և շրջմամբ՝ ուռէլ (քաղաքում), Խտջ. օռէլ, Գոր. հի՛զէօռնը, Ղրբ. հի՛ւլէռնը «ոլոռ». որից իւլլէ՛օռնէգ՝ «մի տեսակ պալար». բացի ա-ռաջինից միւս ձևերը ծագում են ոլեռն ձևից. որի հին գործածութիւնը ունի Վրք. հց. ա-582։-(Նո՞յն է թէ տարբեր բառ է Ջղ. (գիւ-ղերը) հոռալ «ոլոռի նման մի բոյս»=պրս. holar)։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։

• Տէրվ. Altarm. 72, 74 լիթ. linkti «ծը-ևիլ, կորանալ», lenkti «ծռել», պրս. lang «ամբողջ ոտքը»։ Հիւնք. ողոք բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Lidén, Arm. Stud. 95 և KZ 41 (1907), էջ 396։ Չի՛ ընդունում Meillet MSL 15, 355 նշանակութեանց տարբե-րութեան պատճառաւ։

• ԳՒՌ.-Մշ. օլոք, Ախց. Ննխ. Ջղ. օլօք «ծունևից մինչև կոճը եղած մասը» (ըստ Բլ. «ցորենի ցօղուն» Ազգ. հանդ. Ե. 23), Եռև օլօրք «ոլոքի ոսկորը, լուլա». այստեղ են պատկանում նաև ծոկոլոք Ոզմ. «ոլոքի վրա-յի կակուղ միսը, բումբ», լոլոք Եւդ. «բարձ-ոսկը»։