Definitions containing the research վ : 10000 Results

Թագաւորանիստ

See full entry →

adj.

capital, where the king resides.

NBHL (1)

Ժողովեալք ի թագաւորանիստ տեղին ի յԱրտաշատ։ Տայր տանել ի թագաւորանիստ քաղաքն. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Գ։)


Թագաւորապէս

See full entry →

adv.

cf. Թագաւորաբար.

NBHL (1)

Զայն իշխանութիւն առնըլով՝ թագաւորապէս սա վարի. (Նիւս. երգ.։)


Թագաւորեմ, եցի

See full entry →

vn.

to be crowned;
to reign.

NBHL (4)

Թագաւորք՝ որ թագաւորեցին յերկրին եդոմայեցւոց, մինչչեւ թագաւորեալ էր թագաւոր յիսրայէլի։ Թագաւորեաց ընդ նորա Յոբաբ։ Միթէ թագաւորելով թագաւորեսցե՞ս ի վերայ մեր։ Թագաւորեաց ամս.եւ այլն։

Կամ ԹԱԳԱՒՈՐԻՄ, եցայ, որ է անսովոր.

Զիս անարգեցին, զի մի՛ թագաւորեցայց քեւ ի վերայ նոցա։ Սաւուղ թագաւորեցաւ ի վերայ ժողովրդեանն։ Զերկուս ամս միայն՝ զոր թագաւորեցաւ. (Եփր. թագ.։)

βασιλεύω regno, impero, rego Թագաւոր լինել. ունել եւ վարել զթագաւորութիւն.


Թագաւորեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

to make king, to crown;
թագաւորեցուցի ձեզ թագաւոր, I have given yon a king;
— զճշմարտութիւն, to preach the truth publicly.

NBHL (2)

Չոգան թագաւորեցուցին զԱբիմեղէք ի թագաւոր։ Թագաւորեցո՛ նոցա թագաւոր։ Թագաւորեցուցի զՍաւուղ ի թագաւոր։ Թագաւորեցուցին ի վերայ իւրեանց թագաւոր, եւ այլն։

Ո՞ւմ թագաւորեցոյց զնա։ Թագաւորեցոյց ի վերայ նորա. (Եզնիկ.։)


Թագաւորութիւն, ութեան

See full entry →

s.

reign, empire;
royalty, crown;
kingdom;
միջոց պարապոյ թագաւորութեան, interregnum;
թագաւորութիւն կամ թագաւորութիւնք, The Book of Kings.

NBHL (2)

Եւ եղեւ սկիզբն թագաւորութեան նորա Բաբելովն։ Ի թագաւորութեանն ամարփաղայ արքայի Սէնարայ։ Ածեր ի վերայ իմ եւ ի վերայ թագաւորութեան իմոյ մեղս մեծամեծս։ Թագաւորութիւնք երկրի օրհնեցէ՛ք զԱստուած.եւ այլն։

Եւ դուք եղիջիք ինձ ի թագաւորութիւն եւ ի քահանայութիւն. յն. թագաւորական իմն, իբր վիճակ, ցեղ, եւ այլն։


Թագեմ, եցի

See full entry →

vn.

to make king, to crown.

NBHL (1)

Ռամկական ոճով, որպէս Թագ կապել ումեք. պսակել. թագաւորեցուցանել.


Թագընկալութիւն, ութեան

See full entry →

s.

coronation.


Թագընկէց

See full entry →

adj.

that refuses a crown;
— առնել, to dethrone.

NBHL (1)

Թագընկէցք առաւել՝ քան թէ թագառուք լինելով. (Յհ. իմ. ատ.։)


Թագուհի, հւոյ, հեաց

See full entry →

s. fig.

Queen;
church;
moon.

NBHL (2)

Փափաքմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ. (Շար.։) Իսկ վասն Տիրամօրն թագուհւոյ երկնի եւ երկրի առաւել ասի Արքայուհի, Տիրուհի, Դշխոյ, եւ այլն։

Երբեմն զլուսին թագուհի անուանէին, եւ զարեգակն՝ թագաւոր. վասն այնր եւ զաստեղս՝ զօրս. (Մխ. երեմ.։)


Թագուհութիւն, ութեան

See full entry →

s.

dignity of queen.

NBHL (1)

Խորհէին առնուլ ի պատիւ տանն հռովմայեցւոց ի թագուհութիւն տիեզերապետութեան. (Խոր. պտմ. հռիփս.։)


Թազեմ, եցի

See full entry →

vn.

to run.

NBHL (2)

ռմկ. վազել. այսինքն Ընթանալ, արշաւել. պ. թազիտէն (ուստի թազի, թէզ, եւ այլն).

Տեսանէր ինձ մի, որ յոյժ թազելով ելանէր ի վեր. (Ճ. ՟Ա. ի Պօղոս անապ. որ ի Վրք. հց. ՟Ի՟Զ. դնի, թօսելով, կամ թաւսելով։)


Թաթաղեմ, եցի

See full entry →

va.

to fill to the brim, to load;
cf. Թաթաւեմ.


Թաթառ, ոյ

See full entry →

s.

whirlwind, water-spout.

NBHL (2)

Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թաթիռ, թռոյ

See full entry →

cf. Թաթառ.

NBHL (2)

ԹԱԹԱՌ. Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

ի բանն (Սարգսի. յկ. ՟Ժ՟Ա։) Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թաթաւեմ, եցի

See full entry →

va.

to plunge, to immerse, to soak, to steep, to drench, to imbue.

NBHL (3)

Ընդ պոռնիկս թաթաւէին. (Ովս. ՟Դ. 14։)

Ընդ աղբիւս թաթաւելով. (Վրդն. ծն.։)

Թաթաւիմ տղմով, թաւալիմ ի մեղս. (Ժմ.։)


Թաթաւուչ

See full entry →

cf. Թաթաւուն.

NBHL (1)

Որ սիրելեօքն լինին թաթակուչք յաշխարհիս։ Թաթաւուչ համբակօք (այսինքն զաւակօք), կամ երամովք, կամ ընչիւք. (Պիտ.։)


Թաթեմ, եցի

See full entry →

va.

to supplant, to trip up;
to insnare, to dupe, to deceive.

NBHL (1)

Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակովբ, զի թաթեաց զիս այս ահա երկիցս անգամ։ Թաթող ախտիցն Յակովբ։ Թաթեցելոյ ախտին եւ ընկճեցելոյ՝ անկցի հեծեալն յետս կոյս։ Թաթել եւ կարթել եւ հերքել, այլ ոչ թաթիլ եւ կարթիլ եւ հերքիլ. եւ այլն. (Փիլ.։)


Թաթուլ, թլոց

See full entry →

s.

paw, foot.

NBHL (2)

Նոյն ընդ Թաթ, որպէս թէ ի վայր քան զուլն՝ առաջին ոտք կենդանեաց. թաթիկ, տոտիկ. յն. ոտք.

Եւ էր ելեալ եղէգն ընդ թաթուլ բազկին առիւծուն ... զօրէն մարդոյ ի վեր առեալ զթաթուլն՝ նմա զվէրն ... պատէր զթաթ առիւծուն, եւ բժշկէր. (Բուզ. ՟Ե. 26։)


Թաթպան, աց

See full entry →

s.

glove;
cf. Ձեռնոց.

NBHL (1)

Ի ձեռս իւր ագիցէ թաթպանս եւ քահանայապետական մատանին ի վերայ ... արկցէ զթաթպանսն իւր ի ձեռս իւր. (Մաշտ. ջահկ.։)


Թալանամ, ացայ

See full entry →

vn.

cf. Թալամ.

NBHL (1)

Հոգւով եւ մարմնով թալացեալ նուաղիմ. (Վրդն. սղ.։)


Թալկանամ, ացայ

See full entry →

vn.

to fall into a fainting fit, to faint, to swoon, to fall in a swoon;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

NBHL (4)

Հովանի թռչնոյ՝ պատանւոյն թալկացելոյ. (Խոր. ՟Բ. 7։)

Թալկանային վատքն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Թալկացեալք էին (յերեսաց վշտաց). (Շ. յկ. ՟Կ՟Ա։)

ὁλιγοψυχέω sum animo pusillo Թալուկ կրել. թալանալ յոյժ. թուլանալ իսպառ. նուաղիլ, լքանիլ. կթոտիլ. վհատիլ. մարիլ, մարմրիլ, սիրտը անցնիլ կամ կոտրիլ.


Թալկացումն, ման

See full entry →

s.

swoon, fainting, lipothymy.

NBHL (1)

Թալկանալն, թալթալ խաղալն. որպէս յն. ἁποπληξία վերնոտութիւն. սարա.


Թախանձ, ից

See full entry →

s.

importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.

NBHL (3)

Որ զձեռանէ հօրն կախիցի թախծեալ. եւ նա յուսով փարատիցէ զթախանձն, թէ մի՛ լար ո՛րդեակ. (Արշ.։)

Տրտմեալ եւ խռովեալ մեծաւ թախանձիւ դաղձոյց անդրէն. (Եփր. թագ.։)

Գովեստ առ ի մարդկանէ եւ յաստուածոցն է արդեօք բարի. եւ թախանձ եւ դժուարագովութիւնք՝ ներհականք սոցա։ Ոչ անիրաւելն զոք, եւ ոչ ի ձեռն ուրուք անիրաւելն թախանձ է իսկ արդեօք, սակայն բարի կամ ազնիւ։ Տեսանելն զքաղաք թախանձ ոչ ունիցի, միոյ տան ձեւ ունելով սորա. (Պղատ. օրին. ՟Բ. եւ ՟Զ։)


Թախանձանք

See full entry →

s. adv.

cf. Թախանձ;
թախանձանօք, humbly, in a suppliant manner, earnestly, urgently.


Թախանձելի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

troublesome, importunate, annoying, tedious, tiresome, disgusting.

NBHL (2)

Առաջինն սէր հաստատեցաւ ընդ ձեզ եւ ընդ թագաւորն իմովս թախանձելի միջնորդութեամբ. (Լմբ. պտրգ.։)

Թախանձելի մտածութեամբ, եւ մրրկեալ խորհրդովք զմտաւ ածի. (Մագ. ՟Ի՟Ը։)


Թախանձեմ, եցի

See full entry →

va.

to solicit earnestly, to importune, to entreat with earnestness;
to molest, to annoy, to vex, to torment, to cease not from entreating, or causing annoyance.

NBHL (3)

Վասն է՞ր ի մեծացուցչէն վրիպեալ՝ եւ զչքաւորն թախանձես. (Ոսկ. մ. ՟Գ. 3։)

Թախանձել զվրէժխնդրութիւն, կամ զկատարումն. եւ այլն։ Թախանձէ Աստուծոյ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

ἑνοχλέω turbo, molestus sum, perturbo, molestiam creo ὐπωπιάζω sugillo Նեղել եւ աշխատ առնել՝ ժտելով. ստիպել. ձանձրացուցանել.


Թախանձեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

cf. Թախանձեմ.

NBHL (1)

Մի՛ զոք աղաչելով թախանձեցուսցես։ Զմիանգամ ասացեալն կրկնելով չկամեցաւ ասել, զի մի՛ թախանձեցուսցէ զլսօղսն. (Մագ. ՟Ծ՟Թ. եւ Մագ. քեր.։)


Թախանձութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Թախանձանք.

NBHL (3)

Ոչ մի ոք ի սահմանացդ ընդ թախանձութեան մեղադրանօք անկանի։ Կրթեա՛ զքեզ կոչեցելովն առ ի բազմաց թախանձութիւն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ ստորոգ.։)

Զբազում թախանձութիւնն, եւ զյետոյ բնաւորեալն ... որ են խռովեցուցիչք։ Վասն առ մարմնոցն թախանձութեան տեսանել լինելով։ Եթէ հանդերձեալ են ծիծաղել զինեւ, ոչ իցէ ինչ թախանձութիւն՝ խաղալով եւ ծիծաղելով շրջել ի հանդիսարանի. (Պղատ. տիմ. եւ Պղատ. եւթիփռոն.։)

Գիտելով քո զբազում թախծութիւնս իմ.


Թախանձումն, ման

See full entry →

s.

cf. Թախանձանք.

NBHL (1)

Ամենագորով թախանձմամբ ընդ եղծման ջրողողն զազրագործաց կրկին վշտացար. (Նար. կ.։)


Թախծալի

See full entry →

adj.

full of sadness, of hitter grief, very sad, painful, bitter;
— առնել զոք, to afflict, to sadden, to cast down.

NBHL (2)

Թախծալի եւ տրտմականն (կիրք) ի նինուէացւոցն ի մարգարէն շրջեցաւ. (Փիլ. յովն.։)

Կացեալ ի վերայ ծնկաց իւրոց՝ թախծալից զղջմամբ, եւ արտասուօք դնէր աղերս ամենահաստիչ փրկչին. (Կաղանկտ.։)


Թախծանք

See full entry →

s.

cf. Թախծութիւն.

NBHL (2)

Ընչից կորստեամբ ի բախձանս զմեզ արկանելով. (Ոսկ. անոմ. ՟Դ։)

Կողկողագին թախծանօք հոգւոյ։ Ողորմագին թախծանօք հեծէ։ Դարձցին վտանգք թախծանացն ի հոգեւոր խրախճանութիւն. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ի՟Դ. ՟Լ՟Բ։)


Թախծելի

See full entry →

cf. Թախծական.

NBHL (1)

Թախծելի սգով լալ. (ՃՃ.։)


Թախծեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

to saddden, to afflict, to make desolate.

NBHL (1)

Ռոճկօքն՝ զոր առաքեաց թագաւորաց հեթանոսաց, յաճախեաց եւ թախծեցոյց զժողովուրդն. (Եփր. մն.։)


Թախծութիւն, ութեան

See full entry →

s.

sorrow, grief, sadness, affliction, melancholy;
mourning.

NBHL (2)

Յանդիմանէ զքո ոգւոյդ տրտմութիւն՝ թախծութիւն դիմացդ. (Փիլ. յովն.։)

Ի հուր թախծութեան։ Թառանչ թախծութեան։ Յոգի կամ ոգւով թախծութեան։ Թախծութեամբք եւ հեծեծանօք. (եւ այլն. Նար.։)


Թակ, ի

See full entry →

s.

mallet;
large hammer;
pavers beetle, rammer.

NBHL (2)

Եւ Կենդանի ինչ անյայտ կամ կեղծեալ վասն օրինակի, որ ի յունականն է Մուկն.

Ցուցանէ յումեմնէ կենդանւոյ, որ կոչի թակն. քանզի թակն ասելով՝ տեսակ իմն անբան կենդանւոյ նշանակէ. իսկ ակն՝ ոչ եւս տեսակ կենդանւոյ. ապա ուրեմն ներթականս՝ ակնս ոչինչ նշանակէ։


Թակակոփ

See full entry →

adj.

beating with a sledgehammer;
hardening with the hammer.


Թակաղաղ, աց

See full entry →

s.

capital (of a pillar);
— նաւու, top (in the rigging of a ship).

NBHL (4)

Կարկռճմամբն թակաղին ի վերայ փայտին։ Թակաղն, այսինքն երգիչն (ձայնահան)։ Զկրկտելն թակաղին ի փայտն. (Լծ. նար.։)

Սիւն մի հրեղէն, եւ ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ, եւ խաչ լուսոյ ի վերայ նորա։ Հաւասարք էին այնր լուսեղէն սեանցն թակաղաղի. (Ագաթ.։)

Տախտակք եւ խոյակք, եւ խարիսխք եւ թակաղակք։ Ընդելուզեալ ոսկւով մակաւասար թակաղակին. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)

ԹԱԿԱՂԱՂ գրի եւ ԹԱԿԱՂԱԿ. κεφαλίδιον, κεφάλιον, κεφαλίς capitulum, capitellum Գլուխ սեան. վերնախարիսխ. խոյակ. (իբրու թագ, թաքքեա. կամ թակ ի վերայ գլխոյ սեան).


Թակարդապատ

See full entry →

adj.

trapped;
ensnared;
cf. Թակարդադիր.

NBHL (3)

ԹԱԿԱՐԴԱՊԱՏ եւ ԹԱԿԱՐԴԱՊԱՏԵԱԼ. Թակարդաւ պատօղ, պատեալ, պատելով.

Թակարդապատ արարեալ զքեզ քոյին խորհրդովքն շաղեալ պատեալ. (Կոչ. ՟Բ։)

Տրտմական հոգովք պաշարեալ եւ թակարդապատեալ. (Կորիւն.։)


Թակարդապատեալ

See full entry →

adj.

cf. Թակարդապատ.

NBHL (3)

ԹԱԿԱՐԴԱՊԱՏ եւ ԹԱԿԱՐԴԱՊԱՏԵԱԼ. Թակարդաւ պատօղ, պատեալ, պատելով.

Թակարդապատ արարեալ զքեզ քոյին խորհրդովքն շաղեալ պատեալ. (Կոչ. ՟Բ։)

Տրտմական հոգովք պաշարեալ եւ թակարդապատեալ. (Կորիւն.։)


Թակարդեմ, եցի

See full entry →

va.

to entrap, to ensnare, to decoy;
to take in a net, to catch, to lace;
to entangle, to allure, to dupe.

NBHL (1)

Իբրեւ վարմաւ որսորդաց թակարդեալ զլեառն (եւ զբնակիչս). (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Թաղակցիմ, եցայ

See full entry →

vn.

to be buried together.

NBHL (1)

Որովհետեւ հոգի ընդ մարմնոյ ոչ թաղակցի, ունայն են բազում վաստակք յաղագս թաղման. (Ոսկիփոր.։)


Թաղակից լինիմ

See full entry →

sv.

cf. Թաղակցիմ.

NBHL (1)

Որովհետեւ հոգի ընդ մարմնոյ ոչ թաղակցի, ունայն են բազում վաստակք յաղագս թաղման. (Ոսկիփոր.։)


Թաղանթազարդ

See full entry →

adj.

cf. Թաղանթագէղ.

NBHL (1)

Զարդարուն թաղանթով.


Թաղանթաթեւ

See full entry →

adj.

bat-winged, having membranous wings.

NBHL (2)

Ոյր թեւքն են թաղանթով իւիք յար յիրեարս. մաշկաթեւ.

Ի միաթեւաց մինչեւ ի բազմաթեւս եւ զատաթեւս եւ կցաթեւս եւ թաղանթաթեւս առ մեզ կենդանեացս են, եւ ոչ ի վեր անդ. (Պիտառ.։)


Թաղանթապատեալ

See full entry →

adj.

enveloped with, or in a membrane.

NBHL (1)

Պտտեալ իբր թաղանթով իւիք.


Թաղեայ

See full entry →

adj.

worked in felt.


Թաղեմ, եցի

See full entry →

va.

to inter, to bury, to entomb, to inhume;
to bury in the ground, to pay the last honours;
to hide.

NBHL (2)

Շնչեցին ընդ երեսս նորա չորք հողմք երկնից, եւ թաղեցին զնա ցօղով։ Արարիչն գիտէ՝ զինչ թաղեալ կայ յաշխարհի։ Ի լռութիւն նորա թաղեալ է զօրութիւն նորա. (Եփր. թագ. եւ Եփր. ծն.։)

θάπτω sepelio, humo κατορύσσω defodio Դնել ընդ հողով զմեռեալն. ծածկել ի շիրմի. կամ Հետախաղաղ առնել զիմն ի խորս. ամփոփել. թաքուցանել.


Թաղիանամ, ացայ

See full entry →

vn.

to harden, to become hardened.


Թաղկիմ, եցայ

See full entry →

vn.

to grow tighter, thick, to condense, to be condensed.

NBHL (3)

Հելլենացիք հուր թաղկեալ ասացին (զերկինս)։ Զթաղկեալ նշոյլս հրոյն հեղլով ի վայր. (Շիր.։)

Խռուցեալք եւ թաղկեալք (կամ թաղկացեալք) վարսք. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Թանձրագոյն օդոյն՝ միգով թաղկեալ։ Թաղկեալ վարսիւք. (Մագ. ՟Ի՟Ը. ՟Ձ՟Գ։)


Թաղկումն, ման

See full entry →

s.

thickness, condensation.

NBHL (1)

Կարկուտ լինի ըստ ձիւնաբերին դառնալով ի թաղկմանէ անգայտութեան ի սերտութիւն. (Արիստ. աշխ.։) (յն. յոլորտանալոյ ձիւնաբերին, եւ յառնլոյ զծանրութիւն ի թաղկմանէ։)