Definitions containing the research վ : 10000 Results

Սատուր

See full entry →

cf. Սակուր;
cf. Սատիր.

Etymologies (3)

«սակուր, տապար» Ճառընտ. Յայսմ. օգ. 26 (երկու ձևերն էլ միասին իբր տարբեր բառեր գործածում է Ճառընտ.=Վրք. և վկ. Բ. էջ 416. Առին ի ձեոս տապարս և սատիրս և սատուրս). ՀՀԲ ունի սատրել «սակուրով զարնել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 2. «Ընդ որ բարկացեալ թրածեծ առ-նէին զնա. և այնպէս սատրեցին զամենայն անդամս մարմնոյն»։

ris»։ Ուղիղ է Մառ, Վրդ. առ. հտ. I, էջ 218։

ԳՒՌ (dialectal) Այս բառի՞ց են սատոր Ղրբ. «հաստ կոճղ՝ որ իբր յենարան են դնում և վրան փայտ կոտորում», սատուր սատուր անել Ղրբ. «կտոր կտոր անել, ջարդել, յօշոտել»։

NBHL (1)

Առին ի ձեռս տապարս եւ սատիրս եւ սատուրս. հերձուին զդուրս վանաց։ Դահիճն ուժգին հարեալ սատրով՝ եհատ զոտսն ի ծնկաց. (Ճ. ՟Ա.։ Հ. օգոստ. ՟Ժ՟Զ.։)


Սատիր

See full entry →

s.

satyr, faun.

Etymologies (5)

«սակուր, տապար» Ճառընտ. Յայսմ. օգ. 26 (երկու ձևերն էլ միասին իբր տարբեր բառեր գործածում է Ճառընտ.=Վրք. և վկ. Բ. էջ 416. Առին ի ձեոս տապարս և սատիրս և սատուրս). ՀՀԲ ունի սատրել «սակուրով զարնել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 2. «Ընդ որ բարկացեալ թրածեծ առ-նէին զնա. և այնպէս սատրեցին զամենայն անդամս մարմնոյն»։

ris»։ Ուղիղ է Մառ, Վրդ. առ. հտ. I, էջ 218։

ԳՒՌ (dialectal) Այս բառի՞ց են սատոր Ղրբ. «հաստ կոճղ՝ որ իբր յենարան են դնում և վրան փայտ կոտորում», սատուր սատուր անել Ղրբ. «կտոր կտոր անել, ջարդել, յօշոտել»։

«նորածիլ սերմնաբոյս՝ որ հա-նում և առանձին տնկում են» Վստկ. էջ 166, որից սատրել «սերմը ցանելուց յետոյ, երբ բոյսը բաւական ծլած է, հանել և առանձին տնկել» Վստկ. 38, 59, 160։

ԳՒՌ (dialectal) Նոյն իմաստով է սատրել Արբ. ևն. Հմշ. Զն. որ դարձած է սայել Ակն. ար-մատական ձևն ունին սատր Արբ., սատիր Խն. «սատրած կամ սատրելու բոյս»։

NBHL (1)

Առին ի ձեռս տապարս եւ սատիրս եւ սատուրս. հերձուին զդուրս վանաց։ Դահիճն ուժգին հարեալ սատրով՝ եհատ զոտսն ի ծնկաց. (Ճ. ՟Ա.։ Հ. օգոստ. ՟Ժ՟Զ.։)


Սատր, ի, ոյ

See full entry →

s.

thin silken crape;
napery;
seat, sofa, settee, settle.

Etymologies (1)

«բազմոց, գահաւորակ» Մաշտ. «պաստառ կամ կապերտ» Գէ. ես. (միայն իբր բացատրութիւն լուսանցքի վրայ գըր-ուած՝ «Ոռաէս ւոստայնս կապերտ ինչ գոր-ծեալ մերձ առ ի կարել» հատուածի դէմ). այս նշանակութեամբ է նաև Անսիզք 45 (Պացին, սատր, սաւան)։ Այս բոլորի տեղ ԱԲ ունի «1. կտաւ. 2. սեղանի սփռոց. 3. նստարան»։

NBHL (3)

(եթէ չիցէ նոյն ընդ վ. (=ՍԱՏՐ 3) որպէս Պաստառակալ սեղանոյ). Բազմոց. գահաւորակ. լծ. լտ. սէտէս.

Դնեն զսեղանն (խորանի զօրհնելին) ի վերայ սատրի։ Զքար սեղանոյն սատրովն հանեն արտաքոյ. եւ զսեղանն վերացուցանելով մատուցանեն ի ներքս. (Մաշտ.։)

Բառ ռմկ. որպէս Պաստառ կամ կապերտ գործեալ ի սատարաց. պեղ. վասն որոյ ուր ասէ Գէ. ես.


Սար, ից, ոց

See full entry →

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

Etymologies (9)

-Բնիկ հայ բառ, հնխ. k'r-ձևից, որ ստո-ին ձայնդարձն է k'er-«գլուխ, գագաթ, եղջիւր. 2. բարձրանալ, մի բարձր տեղ ել-նել» արմատի. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] çira-, [other alphabet] çiras-«գլուխ, ծայր». [other alphabet] çīršán-«գլուխ», հինդուստ. ა︎ «ծայր, գագաթ», գնչ. šero, sero «գլուխ», զնդ. ︎ sarō (sarah-) «գլուխ», պհլ, [arabic word] sar «ծայր, գլուխ», [syriac word] ︎ asar «ան-վերջ», պրս. ❇ sar «գլուխ, ծայր, գլխա-ւոր», աֆղան. բելուճ. sar, օտս. sär, քրռ. ser «գլուխ, ծայր, գլխաւոր», յն. ϰάρ, ϰάρα, ϰάρανον, ϰαράρα, յոն. ϰάρη, ϰάρηνον «գլուխ։ ծայր, գագաթ լեռան ևն», ϰέρας «եղջիւր», ϰερουτιαν «բարձրամտիլ, հպարտանալ» (=հյ. ոարանալ), ϰόσση «գլուխ, քունք», ϰρανίον «գանկ», ϰαρανοῦν «վերջացնել» (հմմտ. հյ. ախել), լտ. cerebrum «ուղեղ», červix «ծոծ-ոակ», cornu «եղջիւր», červus «եղջերու», հբգ. hirni, գերմ. Hirn, հիսլ. hiarne, հոլլ. hersen «ուղեղ», հիսլ. hiarse, բրըտ. kern «գլխի գագաթ» և այլ բազմաթիւ բառեր. ո-րոնց վրայ տե՛ս նաև սրուակ (Pokorny 1, 403-8, Walde 153, Horn § 726, Boisacq ❇11 413 438, Ernout-Meillet 171). հմմա-նաև յաջորդը։-Հիւբշ. 489։

Klaproth, As. pol. 99 հյ. սար «լեռ» համեմատում է եակուտ. zyrr, վոգուլ. zorys ձևերի հետ։ Նախ ԳԴ կցում է պրս. սար, սէր ձևին։ ՆՀԲ լծ. հյ. սայր, ծայր, ժայռ, դար, պրս. սար, սէր, թրք։

եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-

թականն է srr։ Մառ, Kрит. и мeлк. cт. էջ 28 սար (լեռան) ուղղելի է հա-մարում սայր, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սերի։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 նոյն ընդ սայր և ծայր։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Ղրր. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Շմ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սար, Մրղ. սառ, Ագլ. սօր «լեռ»։-Նոր բառեր են սարւոր, սարաչափ, սարապարան-սարեցի։-Սրա՞ն պէտք է կապել, թէ պրս. նոր փոխառութեամբ պէտք է մեկնել Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձր գերանը», որից և սարագաթայ, սարավայր։

ՓՈԽ (borrowing) Վրաց. სერი սերի «բլուր»։

«գլուխ, գլխաւոր». այս իմաստով առանձին գործածուած չէ. բայց սրանից են նարապետ «գլխաւոր, իշխան» Թէոդ. կուս. աղանդասար «աղանդաւորների գլուխը» Երզն. մտթ. 303 (հմմտ. աղանդագլուխ Ուռհ. 239), կախարդասար (ի-ա հլ.) «կա-խարդների գլխաւորը» (տե՛ս «առանձին) մեծասար «երևավանկ բառ, որի. առաջին վանկը երկար է, երկրորդը՝ սուղ» Բր. և Երզն. քեր.։

, ու հլ. «կազմած, կահ, կարասիք, սպաս» (անեզաբար գործածուած). Ուռհ. Շար. Տօնաց. «ձիու կազմած, թամբը ևն» Արծր. 285. Առաք. պտմ. 426. «պաարաստ, տրամադիր» Մխ. բժշ. 40, 43 (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 93), Անսիզք 15, 27, 59, Վստկ. 144, որից սարել «կազմել, պատ-րաստել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. էջ 17, 67, տպ. Շահն. էջ 36, 82. Վստկ. 43. «պատ-րաստ լինել» Անսիզք 35, «ծածկել» Բառ. երեմ. էջ 282, սարուած «գործիք» Բրս. մրկ, 14. Վստկ. սարութիւն «հանդերձանք, կաղ-մութիւն» Բրս. մրկ. «գոյք» Անսիզք 45, «սարք, կազմած ձիոյ» Անսիզք 31, ոսկեսար «ոսկի կազմածով (ձի)» Թղթ. դաշ-ռսկե-

«ապիկի, ջնարակ», որից կայ մի-այն սարած աման «ջնարակած աման» Վստկ. 186։

NBHL (5)

Ի սարոյն որ իջանէ ի հարաւակողմն։ Ի սարոյ ծովուն, եւ յեզերէ յորդանանու։ Ի սար ծովուն աղւոյ. (Յես. ՟Ժ՟Է. 2. 5. ՟Ժ՟Ը. 19։)

Ոչ գիտես, թէ ի սար (ընդ զառ ի վայր) կործանիս, եւ կամ թէ ի ձոր քարավրէժ լինիս. (Եղիշ. երէց.։)

Ասեն, արանց է այս ճանապարհ, եւ ոչ կանանց. արի մարդոց է սարս, եւ ոչ թ ուլից եւ վատաց. (Վանակ. տարեմտ.։)

Հեծեալ յերիվարն քաջակազմ ոսկեհրաշ սարուցն՝ փայլէր իբրեւ զարեգակն. (Արծր. ՟Է. 3։)

Զօրք իւրեանց դատարկք թափուրք ի սարուց պատերազմէ։ Վասն զի սարք պատերազմին պաշտոնեայք նոցա ունէին։ Ազգի ազգի ստացուածովք, եւ սարօք պատերազմին. (Ուռհ.։)


Սոճի

See full entry →

cf. Շոճի.

Etymologies (3)

«վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։

Pictet 1, 233 ռուս. cоcнa ձևի հետ պրս. sōxtan «այրել» բառի մօտ։ Lag. Beitr. bktr, Lex. 21 çuč արմատից, իբրև զնդ. saočya «այրելի»։ Վերջին մեկնութիւնը Հիւբշ. 238 յիշում է ու մերժում։ Patrubány ՀԱ 1908, 246 հնխ. k'euo-«ուռչիլ» արմատից։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] saǰ «եբենոսի նման հնդկական կարծր մի փայտ»։ Բայց թուի թէ մի կապ կայ սոճի, փիճի, նոճի եռեակ ծառանուննե-րի -ճի վերջաւորութեան մէջ

ՓՈԽ (borrowing) Վրաց. իմերել. օսս. սոճի՝ նոյն նշանակութեամբ։


Սոյզ, սոյզք

See full entry →

s. ast.

hollow, cavity, hole;
immersion.

Etymologies (3)

«խորը մտնել, ծածկուիլ» Շիր. «գետնի տակ ծակ. որջ» Փիլ. լին. որից սո-զանել «խորն իջնել, ընկղմիլ» Առակ. իզ. 26. Ագաթ. սուզել Խոր. Նար. Արծր. սուզա-կան Խոր. աշխ. Գնձ. ճարտարասոյզ Եփր. թգ. 418. ծովասոյզ Փարպ. Վրդն. պտմ. ճշմարտասոյզ Եփր. թգ. ջրասոյզ Կղնկատ. ձիւնասոյզ Ագաթ. որջասոյզ Մագ. իրաւա-սոյզ Մծբ. խորասոյզ Եփր. ծն. անսուզան Ճառընտ. սուզակ, սուզանաւ (նոր բառեր) ևն։

R Ellis The sources or the Etrusk. էջ 68 ետրուսկ. suϑi «շիրիմ»=հյ. սոյզ = վելշ. cudd «condere կառուցել (շի-րիմ ևն)»։ Հիւնք. ցուցանել բայից։

Bugge, Etr. u. Arm. 79 և KZ 32, 38 ետրուսկ. suϑi, s'usi «շիրիմ» բառի հետ՝ յն. ϰευϑω «ծածկել, պահել»։ Յոյն ձե-ւի հետ համեմատութիւնը տե՛ս և Pe-dersen KZ 38, 381, որի վրայ Liden, Arm. St. 122-3 և Meillet BSL л 79, էջ 5, ուր բոլորովին անճիշտ է համար-ւում այս համեմատութիւնը։ Պատահա-կան նմանութիւն ունի թրք. suz-mek «քամուիլ»։

NBHL (2)

Սոյզք ծածկութեան (լուսնի) լինի, մինչեւ անդրէն ծնցի զնա նովին լուսովն. (Շիր.։)

Բայանան օձք ընդ հողով. եւ որջքն իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի։ Որ յալս եւ սոյզս, ի խորս եւ յանդունդս. (Փիլ. լին. ՟Ա. 36. 69։ 6)


Սոնոպրի

See full entry →

s.

pistachio-tree.

Etymologies (2)

(գրուած նաև սնովպար, սի-նոպրի, սոնոպար, սնօպար, սօնապարենի) «փիճի ծառը, pinus» Օրբել, հրտր. Էմինի էջ 304 (սնոպար մայրափայտ). Վստկ. 42, 58, 107. Լծ. փիլ.-բառս սխալ գրչութեամբ եղել է նոպարենի (ՀԲուս. § 2215), որ 20 տարի առաջ ուղղել էի սնոպարենի, նոյնը յետոյ Նորայր ՀԱ 1923, 160։

ՆՀԲ ռմկ. սէնէվպէր, սէնէվիր։ Պատկ. Истор. Монгoл. էջ 43 արաբերէնից։ նոյնը նաև Lag. Arm. Stud. § 2020։

NBHL (1)

Ծառ եւ պտուղ նորա. ռմկ. սէնէվպիր. սէնէվիր, չամ ֆըստըղը, զամ ֆստըղը.


Սոնք

See full entry →

adj. gr.

big, fat, plump;
molossus.

Etymologies (2)

«ստուար, յոյր, գէր, թաւ» Նչ. քեր. «երեք երկար վանկերից բաղկացած բառ» Թր. քեր. որից սոնքանալ «գիրանալ, թասա-նալ, ստուարանալ» Ոսկ. ա. թես. թ. Ա. Կոր. ժգ. Եւագր. Փարպ. սոնքաձև «տնկուած. հաստ» (թութակի կտուցի համար է ասուած) Կղնկտ. հրտ. Շահն. Ա. 322.-գրուած է սունք «molossus, pes carm». (Cl. Galano, Gram. et log. inst. Romae 1645, էջ 24բ)։

Տէրվ. Altarm. 4 և Նախալ. 73ք մասնիկով սոն արմատից. հմմտ. սանս. çūna «ուռած, փքած», çū «ուռիլ», çu-nya «պարապ», յն. ϰενεος «պարապ», հլ. սին ևն, իբր հնխ. çu, çvan արմա-տից։ Հիւնք, սունկ կամ սպունգ բառից։

NBHL (2)

Սոնք՝ ն՝երից երկարաց վեցամանակ. որպիսի, յովհաննէս. (Թր. քեր.։)

πυκνός densus. Ստուար. թաւ. գէր. յոյր. լի եւ ըստ տաղաչափից՝Եռավանկ բառ, որոյ ամենայն վանկքն են երկար.


Սոս, ից

See full entry →

s.

sossus, space of sixty years.

Etymologies (2)

, ի հլ. «60 տարուայ մի շրջան՝ ըստ քաղդէական հաշուի» Եւս. քր. ա. 11. Արծռ. հրտր. Պատկ. էջ 21. Սամ. անեց. 12. ուրիշ վկայութիւն չկայ։

= Յն. σთσσος, լտ. sossus, նոյն նշանակու-թեամբ. սա էլ փոխառեալ է քաղդէարէնից. հմմտ. ասուր. šuššu, šušu, որ նշանակում է «վաթսուն» և է բաբելական [other alphabet] գաղափա-րանշանը (Delitzsch, Assyr. Hndwört. 694)։ Բոլորի աղբիւրն է սումեր. šuš «վաթ-սուն», որ կազմուած է uš «երեսուն» բառի կրկնութեամբ (իբր սš-uš 30+30). իսկ ս︎ բերեսուն» բառն էլ յառաջանում է a «տա-սը» xeš «երեք» բառերից (Bertin, Lang. of the cun. inser. էջ 7)։-Հիւբշ. 380։

NBHL (2)

Գրեալ եւ ներս իմն եւ սոսաներ մի ասէ ի ներիցն է վեցհարիւր ամ. եւ սոս մի ի սոսիցն վաթսուն ամ. (Եւս. քր. ՟Ա.)

Նոյն եւ յ. σώσος sossus. Բառ քաղդ. իբր Ժամանակ վաթսուն ամաց կամ ամսոց.


Սոսկ

See full entry →

adj. gr. adv. s.

simple;
common, ordinary;
depraved, devoid;
sharp, acute;
simply, solely;
terror, horror;
horrible.

Etymologies (1)

(լետնաբար ո հլ.) «մինակ, պարզ, ւռև» Յոբ. լգ. 21. Ոսկ. անոմ. Բրս. հց. «զուրկ» Ոսկ. յհ. ա. 17. Պիտ. Վրք. հց. «հասարակ անձ, ռամիկ» Պրպմ. Ղևոնդ. Սարգ. «հետևակ, հետիոտն» Արիստ. աշխ. «զուր, պարապ տեղ» Բրս. հց. Սարգ. իգն. որից սոսկաբար Ոսկ. յհ. ա. 14, 19. 36. սոսկագոյն Ագաթ. սոսկութիւն Եւս. պտմ. ռոսկանալ «մերկանալ, թափուր մնալ» Ե-ղիշ. միանձ. Ոսկիփ.։

NBHL (7)

Սոսկ իւղով ասէ դու զգլուխ իմ ոչ օծեր. սա իւղով անուշիւ էօծ. (Իգն.։)

Նկարագրեալ նշանակեմ սոսկ եւ նուաստ գիտութեամբ իբր մելանաւ, զի դու երանգով դեղոց գեղեցկացուսցես. (Կլիմաք.։)

Ոչ աստուած մերկ, եւ ոչ մարդ սոսկ. այլ՝ նոյն ինքն աստուած կատարեալ, եւ մարդբովանդակ։ Մարդոյ սոսկոյ մեռանել եւ փրկել զարարածս ոչ է կարողութիւն. (Զքր. կթ.։)

Մակաձիք ռազմին, եւ սոսկքն յիւրեանց վայրն ընթանան. (Արիստ. աշխ.։)

ՍՈՍԿ. մ.շ. ἀπλῶς, ὠς ἕτυχεν simpliciter, utcumque. որ եւ ՍՈՍԿԱՊԷՍ. Միայն եւեթ. պարզապէս. վայրապար. ըստ դիպաց.

Որ եթող զեղբարս եւ այլն , ոչ սոսկ, այլ վասն իմ եւ վասն աւետարանին։ Զոր եկեալ տէրն գտցէ՝ ոչ արարեալ սոսկ, այլ արարեալ այնպէս. (Բրս. հց. եւ Բրս. սահմ. կր.։)

Որ անուն չար ի նոցանէ ոչ եդաւ ի վերայ մեր, ոչ սոսկ, այլ՝ արդարութեամբ. (Սարգ. յկ. ՟Ը։)


Սոսորդ, ի, ոյ

See full entry →

s.

throat, gullet, gorge;
uvula.

Etymologies (3)

, ո հլ. «կոկորդ» Սեբեր. 13հ. նորագիւտ երգ. բ. 3 (որ յետոյ փոխուած է կոկորդ), Վեցօր. 89 (ըստ ընտիր օրինակ-ների, որ տպագրում եղած է կոկորդ). Նիւս. կազմ. Վրդն. ծն. որից սոսորդել «խաղխա-ջել, բերանը կամ կոկորդը ողողել» Նեղոս փառաւոր խրխնջացող (ձի)» ԱԲ. գրուած է նաև սոսոր, սոսր Գաղիան.։

Մ. Այվատեան, Մասիս 1853 մարտ 25 սոր և սորսոր բառերից, որոնք բուն նշանակում են «սորել, ծծել»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 թերևս -որդ մասնիկով սոս արմատից։ Lidén, Ar-men. Stud. 134 կրկնուած սոր «ծակ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 277 -որդ մասնիկով՝ հնխ. ek'ōi արմատից՝ կըր-հատ կրկնութեամբ։ Պատահական նմա-նութիւն ունին վրաց. სახა սասա «քիմք, 2. կոկորդ», արաբ. [arabic word] sart «կուլ տալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 478).

ԳՒՌ (dialectal) Նոյն է սորսորիկ Բլ. «որկոր չոր-քոտանեաց» (Ազգ. հանդ. ե. 144), «սրտի հաստ Խւոռովակը» (Էմ. ազգ. ժող. Ա. 333)։

NBHL (3)

Եւ այտք եւ լեզու, եւ որ զկոկորդիւն է կազմած, ըստ որում սոսորդն ի վայր կոյս թուլանայ հովտաբար, եւ շեշտոլորելով ձկտի. (Նիւս. կազմ. ՟Ժ. որպէս եւ ՟Ժ՟Է. ուր դնի կողկողիթ. ի լս. գրի՝ սոսորդ։)

Երկու փողակք տան եւ առնուն զօդն իբր ցնցղով իւրք սոսորդով ի բերանս. (Սեբեր. ՟Է։)

Որլորք եւ հաւփաչք զղեբերոս եւ զմեկոնոն (ուտեն), եւ ոչ վնասին, նուրբ սոսորդ ունելով, եւ նեղ խածիս. (Վրդն. ծն.։)


Սոր, ոց

See full entry →

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

Etymologies (5)

, ո հլ. «ծակ, խոռոչ, ծերպ, թռչունի բոյն՝ ծակի մէջ շինուած, գազանի որջը, սո-ղունի ծակ» Ես. բ. 19. Երեմ. խը. 28. Բուզ. որից սորամուտ Ագաթ. Կորիւն. Փրպ. սոր-սոր «ծերպ, խոռոչ» Կլիմաք. Յայսմ. սորել «ծակը մտնել» Երեմ. դ. 29. «ծորիլ. վազել, իբր նեղ ծակից հոսիլ» Եղիշ. Վրք. հց. «աչ-քը տկարանալ, ծիւրիլ» ՍԳր. սորեցուցանել «աչքերը տկարացնել» Ղևտ. իզ. 16. «հո-սեցնել, վաղեցնել» Վրդն. սղ. և ել. Երզն. մտթ. սորսորել «վխտալ, ցրուիլ, դուրս վա-զել» Բ. մկ. թ. 9. Բուզ. 163. սահանասոր Անան. եկեղ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ovros ձևից. սրա ցեղակիցներն են յն. ϰύαρ «խոռոչ, ա-կանջի ծակը», ϰώος «որջ, քարայր», ϰōοὶ «ծակ», ϰοϊλος (<*ϰόfιλος) «մէջը փոս», ϰοίλωμα «գոգաւոր տեղ», τύαϑος «գաւաթ», լտ. cava «փոս», cavo «փորել», cavus «խոր, պարապ, ծակ», čaverna «խոռոչ, ծառի ճեղք, որջ», ալբան. vete (<*k'ovilo) «խորունկ», լեթթ. šāba «ծառի խոռոչ», միռլ. cūa «մէջը փոս», cuass «խոռոչ». բրըտ. kēδ «քարայր», սանս. çv-áyatē «ուս-չիլ», զնդ. sūra-«ծակ». պրս. [arabic word] sūrāx «ծաև», քրդ. sūrāx, աֆղան. sīrai, sulāϑ «ծակ» ևն։ Այս բոլորի պարզ արմատն է հնխ. k'eu-«ուռչիլ, կամարաձև լինել», որից յետոյ դրական առումով «բարձրութիւն ձևա-ցնել» և բացասական առումով «փոս ձևա-ցնել, փոս, խոռոչ» (Pokorny 1, 365-6, Walde 146, Boisacq 530, 481, Horn § 754, Ernout-Meillet 162)։ Հյ. բառի հետ ւտկապէս համաձայն են գալիս յն. ϰυαρ և լտ. caverna՝ կազմուած -ro մասնիկով։ Չայնական յարաբերութիւնը ա՛յնպէս է, ինչպէս հնխ. novros>նոր։

ՆՀԲ լծ. ծոր, թոր, ձոր, խոր, սող են lusti, Zendsp. 308 զնդ. sru «եռթաւ». սանս. sru, sravati։ Տէրվ. Altarm. 99 սանս. sar «սրանալ», լտ. salio «ցատ-կել», յն. ὄρμη «շտապ», հյ. սողալ, սուրաւ ևն։ Canini, Et. étymol. էջ 10։ սոր և փորել=իտալ. foro, պելասգ. vóró «ծակ», իսկ էջ 191 սորել և ջուր =սանս. sara, çara «ջուր»։-Հիւնք. սոր հանում է սար բառից, իսկ սորիլ ևն ծորիլ բառից։ Ուղիղ մեկնութեւնը տուաւ Meillet MSL 10, 278, որ յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 49։ Scheftelowitz ZDMG 59, 707 փոխառեալ է դնում զնդ. sūra-«ծակ» բառից. (ընդունելի չէ, որովհետև զնդ. sūra-պիտի տար հյ. *սուր)։ Karst, Յուշարձան 407 սորել և ծորել=սումեր. sur «անձրևել», 42Ո թթր. sub, suv, su «ջուր»։

ԳՒՌ (dialectal) Վն. սոր «ցորենի անընդհատ հո-սիլը ջաղացքի կրիճակից», Ղզ. սօր տալ «փեթակի ծակից մեղուների անընըհառ դուրս գալը». ունինք նաև Խրբ. սռալ «ինք-նիրան հոսելով ցած թափուիլ» (օր. սարի վրայից հողերն ու քարերը). հմմտ. սորալ՝ նոյն նշանակութեամբ Քուչ. 52. «Այդ ո՞վ է երդիքս եկել, որ օտար հողն կու սորայ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. სორო սորո «ծակ, որջ», օր. დათვის სორო դաթվիս սորո «արջի որջ», որից յետ է առնուած Տփ. սօ՜րօ «բոյն, սոր, երջ», ուտ. soro «սահիլը, sorop'sun «սա-հիլ»։

NBHL (4)

Թաքուսցեն յայրս եւ իծերպս վիմաց, եւ ի սորս երկրի։ Եղեն իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածերպս, եւ ի բերանս սորոց. (Ես. ՟Բ. 19։ Երեմ. ՟Խ՟Ը. 28։)

Զօրէն երամոց թռչնոց բնակեալ էին սոքա ի ծակս վիմաց, ի սորս քարանձաւաց. (Բուզ. ՟Զ. 15։)

Սպասեն նոցա (հաւբալից՝) զսորսն գտանել։ Օձք բայանան ընդ հողով, եւ որջքն իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Ա. 36։)

Ոչ գիտես, թէ ի սոր կորնչիս, թէ ի ձոր քարավէժ լինիս. (Ոսկիփոր.։) (Ոմանք ի ռմկ. սոր կոչեն զխորշ խիճս հեղեղատի)։


Սորեկ

See full entry →

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

Etymologies (4)

, որ և սորէկ, սովրէք, զորեկ «ըն-տիր, ազնիւ, պատուական (տեսակ որթի ևամ խաղողի)» Ես. ե. 2. Ոսկ. ես. 47, Կիւրղ. թգ. Շնորհ. Եդես. Թէոդ. խչ. Օրբել. հրտ. Էմինի, էջ 185-186։

= Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։ Թաղիա-ռեան Առաօն. մանկ. 71 համարում է ռնիկ հայ և ստուգաբանում է «սորե-լով գայ, կամ ի ձորոյ, և կամ զի՝ գի-նի նորա ի սորս պահև»։

ԳՒՌ (dialectal) Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։

NBHL (2)

Որթ սովրէք։ Սովրէքն ասելով՝ զազնուութիւն եւ զառաւելութիւն որթոյն յայտ առնէ. (Ոսկ. ես.։)

Ով ճշմարիտ աստուածային տունկ, սորեկ պտուղ. (Թէոդոր. խչ.։)


Սուարիմ

See full entry →

adj.

vile, bad.

Etymologies (2)

«ժանտ, վատ տեսակի (թուզ)» մէկ անգամ ունի Երեմ. իթ. 17. «Արարից սդոսա իբրև զթուզ ժանտ սուարիմ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ»։ Սխալ է մեև-նում Մխ. երեմ. «Սուարիմ, անառանահաս որ է յետին գերութիւն»։

= Եոր. [hebrew word] so'arim բառն է, որ գործածոսած է Ս. Գրքի եբրայական բնագրի նոյն տեղում և յն. σουαρεἰμ տառադարձու-թեան վրայից անցած է հայերէնի։ Եբր. բա-ռը W šo'ar «սոսկալի, վատ, գէշ» ձևի յոգնակին է (Gesenius17, 855)։

NBHL (1)

Բառ եբր. Ժանտք. չարք, վատթարք. σουαρείμ, πονηρά mala.


Սուդար, ի, ունք

See full entry →

s.

sudarium, white handkerchief;
veil.

Etymologies (2)

-Յն, σοδαοιον «թաշկինակ», որ փոխ և առնուած լտ. sudarium հոմանիշից. այս վերջինը բուն նշանակում է «երեսի քրտին-քը սրբելու թաշկինակ» և ծագում է ւտ. sudor «քրտինք» բառից։ Յունարէնից են նաև ասոր. [syriac word] sūdārā «թաշկինակ. 2. խոյր», վրաց. სუდარი սուդարի «մեռելի աատանք»։

Ուղիղ են մեկնում ՀՀԲ, կոչումն Ըն-ծայութեան հրատարակիչը (Վեննա 1832, էջ 179) և ՆՀԲ։

NBHL (3)

Ի վերայ սպիտակ սուդարին զթուխ նամփորտն յօրինեսցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Վկայեն սուդարունքն եւ վարշամակքն, որք բժշկէին ի ձեռն պօղոսի. (Կոչ. ՟Ժ։)

Բառ լտ. սուտարիում. յորմէ յն. սուտարիօն. sudarium σουδάριον, κάλυμμα . Ի քրտանէ թաշկինակ. վարշամակ. ծածկոյթ կամ շուք գլխոյ կանանց.


Սուլտան

See full entry →

s.

sultan.

Etymologies (1)

«մահմետական թագաւոր» Պտմ. վրաց. Վրդն. պտմ. Կոստ. երզն. 130, որ և սուլթան Կոստ. երզն. 140. որից սուլ-տանանալ «թագաւոր նստիլ, իշխել» Պտմ. վր. Վրդ. պտմ. բառախաղով շինուած է շուն-թան Յիշատ. Ժէ դար. (Դիւան ժ, էջ 74, 75)։ Սպանին զշունթան Իբրահիմն և եդին գսուլ-թան Մահմատն։

NBHL (2)

Չոգան առաջին սուլտանին. (Պտմ. վր.։)

Յոլով աշխատ եղէ գտանել զորպէսն սուլթանաց՝ որ ի թուրքաց։ Գնաց սուլտանն սրտախոցեալ. (Վրդն. պտմ.։)


Սուղ, սղից

See full entry →

adj. gr. s. mus.

little;
brief, short, succinct, concise;
*dear, high-priced;
short;
"an Armenian note;
— ինչ, իմն or մի, a little, cf. Փոքր ինչ, cf. Խուն մի, cf. Սակաւ մի;
— ինչ յառաջ, some time before;
— ինչ կանխագոյն, a little before;
— ինչ զկնի, some time after;
յաւելից այլ եւս — ինչ, one word more;
ի — բանս, — բանիւ, in few words;
— իշխանութիւն, իշխանք, cf. Սակաւապետութիւն."

Etymologies (3)

(ի հլ. յետնաբար) «քիչ. համառօտ. կարճ» Ոսկ. մ. բ. 15. Եփր. դատաստ. Խոր. Փիլ. «թանկագին» Ճառընտ. որից ունինք սուղ ինչ կամ սուղ մի «մի քիչ» Խոր. Պիտ. Մագ. սուղական «պարզական» (տպագիրն ունի հակառակ ձեռագրին սուզական) Եզն. սուղասակաւ Եւս. պտմ. (որ Վարռանեան ՀԱ 1914, 643 սրբագրում է սուղ սակաւ), սուղմասնեայ (նորագիւտ բառ) Պտրգ. 248. նղագոյն Պիտ. Բրս. հց. սղանալ «բարակիլ, կարճանալ» Երզն. քր. սղավաճառ «թանկ գնով ծախող» Ոսկիփ. սղութիւն Կիր. Յայսմ. սղագիր, սղագրական, սղագրութիւն (նոր բառեր). առանձին տե՛ս նաև սղոց։

ՆՀԲ «յորմէ յն. φιλος, լտ. pusillus «սուղ»։ Հիւնք. սողուն բառից։ Patru-bány SA 1, 196 յն. ϰόλος «խորտա-կուած»։ Meillet MSL 1I. 399 կցում է սանս. çárita-, çrnāti «խորտակել», çir-ná-«խորտակեալ», յն. ϰαω (έϰ-λασσα) «խորտակել, ճիւղերը կոտրատել». ϰόλος, ϰολοβός «խորտակեա,, կտրտած», յետնաբար «կարճ, փոքր, ցած». ϰολάζω «պակասեցնել, ծառերը կտրատել, ա-ւելին յապաւելով ճիշտ չափին բերել», ϰολούω «լապաւել, կտրել, կարճացնել» բառերին։ "Բայց Walde 131 և 166 եր-կուսը իրարից բաժանելով՝ սանս. ձե-ւերը դնում է հնխ. k'er-արմատից, իսկ յն. ձևերը հնխ. qolā-արմատից. երկուսն էլ անյարմար հյ. սուղ բառին)։ Անդրիկեան, Բազմ. 1903, 367 սէր բառի հետ=լտ. carus, որ նշանակում է «սէր» և «թանկ»։ Karst, Յուշարձան 407 սու-մեր. sila «կտրել»։

ԳՒՌ (dialectal) Զթ. Խրբ. ՀՃ. Պլ. Սեբ. Տիգ. սուղ. Ասլ. սիւղ, Սվեդ. սէօղ, բոլորն էլ «թանկ» նշանակութեամբ. որից սուղնալ, սուղզնել, սուղնոց, սուղծախ։

NBHL (5)

Սեղան հոգեւոր, բաժակ իմանալի, ո՛չ սղիւ վաճառի, այլ ձրի պարգեւի. (Ճ. ՟Ը.։)

Ժամանակ մահկանացուացս սուղ եւ անյայտ։ Սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու. (Խոր. ՟Ա. 6։ ՟Բ. 87։)

Սուղ է ժամանակ վաստակոյս ճգնութեանց, եւ յաւիտեանս յաւիտենիցէ դրախտին փափկութեան հանգիստն. (Եփր. դատաստ.։)

Ամանակք երկու, երկար, սուղ։ Ձայնաւորացն երկայնք են երկու. է՛, ո՛վ. եւ սուղք են երեք, ե, ո, ւ։ Յաղագս սուղ վանդի. սուղ փաղառութիւն լինի եւ այլն. (Թր. քեր.։)

Երաժշտականն բնաւորեցաւ երկայնիւք եւ սղիւք յիւրսն վարել նուագաւոր երգս. (Մագ. քեր.։)


Սուսեր, աց

See full entry →

s. bot.

sword, glaive, sabre, falchion, blade, brand;
— միասայրի, backsword;
— սուին, side arms, edge or steel weapons;
— աղուեսու, erysimum, hedge-mustard;
կամար —ի, sword-bolt;
ժապաւէն —ի, sword-knot;
յարդարիչ —ի, sword-cutle;
հարուած —ի, sword-thrust;
մերկանալ զ—, to draw one's sword;
կռուել —աւ, to fight with swords;
ի սայր —ի, at the sword's point;
—ի ձեռին, sword in hand;
cf. Մէջ;
cf. Սուր.

Etymologies (1)

, ի-ա հլ. «սուր, թուր» ՍԳր. Բուզ. որից սուսերաձիգ Դատ. ի. 25, 35, Դ. թագ. գ. 26. սուսերամերկ ՍԳը. սուսերաւոր Ա. մնաց. իա. 5. Երգ. գ. 8. Եզեկ. լը. 4. սուսերահար Խոր. սուսերակիր Վրք. հց. ևն։

NBHL (1)

Սուսեր ընդ մէջ, թուր զգոտւոյ։ Սուսեր ընդ մէջ ածեալ նստէր յատենին։ Արք կորովք էին յաղեղն եւ ի սուսեր. (Բուզ. ՟Ղ. 8։ Եղիշ. ՟Ը։ Խոր. ՟Ա. 10։)


Սուսր, ի

See full entry →

s.

ruddle, red ochre or lead, minium.

Etymologies (2)

«մի տեսակ հողային կարմիռ ներկ. կարմրադեղ, նօթ, սիղիկոն» Գաղիան. Վստկ. էջ 40, 143։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մկ. Մշ. Ջղ. սուսր, Երև. Սեբ. սուրս. Խրբ. սօրս, Ակն. սիրս, Բն. սուրսօղ (<սուսր հող) «կարմիր հող կամ կաւիճ», որի հետ նոյն է Վն. սոսրաթ «մի տեսակ կարմիր քար, որ հինայի նման ձեռներին են քսում».-Սեբ. սուրս նշանակում է նաև ծածկալեզւով «Փոքր-Ասիոյ Ղզլբաշ»։


Սուտակն

See full entry →

s.

bdellium;
cf. Ամեթոս;
cf. Կարկեհան.

Etymologies (1)

«կարկեհան կամ ևայծ կոչուած պատուական քարը» Մն. բ. 12. Փիլ. այլաբ. Վրդն. ծն. «մեղեսիկ, ամե-թովս». Ել. իը. 19, լթ. 12։

NBHL (1)

Մերթ՝ որպէս Ամեթովս.


Շլնի

See full entry →

s.

neck.

Etymologies (3)

«վիզ, ճիտ, պարանոց» Յայսմ Վստկ. 68, 116, 198. Անսիզք 33. որ և շլինք Մաղաք. աբ. 33. Քուչ. 67 (սեռ. շլնից Քուչ. 73). շլիք Տաթև. ձմ. ձբ. (սեռ. շլեց) Մխ. բժշ. էջ 44. որից ըլնետակ Վստկ. 198. շլնես-տան Վստկ. 203։

ՆՀԲ լծ. լտ. collum «վիզ»։

ԳՒՌ (dialectal) Գրեթէ ամէն տեղ պահուած է շլինք, շլլինք, շլիք, շլի կամ շլնի ձևով. յիշենք յատկապէս Երև. Տփ. շլինք, Պլ. շլլինք, Ռ շիլլիք, շիլլինք, Սեբ. շլլիք, Ակն. շլլի, Հմշ. շնլիք («դէմք» նշանակութեամբ), Բլ. շըլըք («ծոծրակի տակը՝ վզի վերևի մասը»), Ri vola շլնիս.-հետաքրքրական է Խրբ. գըծ. շըլլօք, որից շլլօք դդում «երկարավիզ դդում՝ գինու համար»։

NBHL (1)

Առաւել ռմկ. որ եւ շլնեստան, շլլիք. (լծ. լտ. գօ՛լլում ). Պարանոց. վիզ. ուլն. փող, իրօք կամ նմանութեամբ.


Շղարշ, ից

See full entry →

s.

very transparent veil, gauze;
crape.

Etymologies (2)

«բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։

ՆՀԲ շար բառից։ Հիւնք. պրս. չախշըր «վարտիք»։ Մառ, Teксть K, էջ 25 շղա(ր)շ=ասոր. ❇šilāšā «mustela Scytica, աքիս, մկնհարսուկ»։

NBHL (3)

Յօրինեաց զգլուխ իւր զարդու իւրով, եւ առ շղարշատեռն ի խաբէութիւն նորա. (Յուդթ. ՟Ժ՟Զ. 10։)

Բազում եւ երեւելի զգեստս արքունական՝ ոսկէճամուկս, եւ շղարշատեռն հրաշանկարս։ Շղարշատեռ վառիւք զնա զարդարեալ։ Ի շղարշատեռն յառագաստից զնա պճնեալ պայծառացուցանէր. (Յհ. կթ.։)

ՇՂԱՇ ՇՂԱՐՇ եւ ՇՂԱՇԱՏԵՌ. βύσσος byssus որպէս բեհեզ. Շար. վառ. տեռ. սինդոն. դաստառակ. գլխաշուք եւ ձորձ կամ արկանելի կանանց՝ կտաւի կամ բեհեզեայ. լաչակ .... (իսկ շալ, շէլիլ, ցփսի)


Շղթայ, ից

See full entry →

s.

chain;
chain, concatenation, continuity, series;
— ոսկի, gold chain;
—ք գերութեան, the bonds of slavery;
արկանել ի —ս, to chain, to enchain, to put in chains, irons or fetters;
խորտակել զ—ս, to break one's chains.

Etymologies (3)

, ի հլ. «զնջիլ, զինճիլ» ՍԳր. «փխբ. շարք, շարայարութիւն, կարգ» Եփր. թգ. որից շղթայագործ ՍԳր. շղթայակապ Արծր. շղթայաձև Յհ. իմ. եկեղ. շղթայատող Խոր. շղթայաշար (նոր բառ). շղթայել Մեկն, ղկ. Վրդն. սղ. շրթնաշղթայ Նար. առաք. 429։

= Ասոր. [arabic word] šēšaltā «շղթայ», որ գտնւում է նաև միւս սեմական լեզուների մէջ. ինչ. թալմ. [hebrew word] šōšiltā, արամ. [hebrew word] šakaltā, ն. ասոր. šišilt'ə, արաբ. ❇silsila «շղթայ, շարք, ազգատոհմ» (որից ռմկ. սինսիլէ «գերդաստան»)։ Հին ա-սոր. ձևը պիտի տար հյ. *շիշաղթայ կամ *շի-շիղթայ, ուստի չէ յարմար։ Մեր ձևը ծագում է գւռ. ասոր. *šišiltā ձևից, որի ներկայա-ցուցիչն է ն. ասոր. šišilt'ə, և որից կանոնա-ւոր կերպով (անշեշտ ի-երի անկումով) յա-ռաջանում է *շշղթայ>շղթայ։-Հիւբշ. 314։

Müller SWAW 66, 278 դրաւ արամե-րէն ձևից։ Lag. Arm. Stud. § 1703 ա-սոր. šešaltā ձևից։ Մորթման ZDMG 26. 543 Բևեռ. çiluadi։ Հիւնք. պրս. շիլ-թէ «հանգոյց՝ կապ գօտւոյ»։ Petersson Ar. u. Arm. Stud. էջ 28 սանս. culba-«կապ», հյ. շեղ, շաղել բառերի հետ՝ հնխ. k'ш-արմատից. հյ. ըղթայ ծա-գում է -այ մասնիկով՝ *շուղթ արմա-տից (հնխ. k'uolb-to-)։

NBHL (2)

Ոտք քո ոչ աղխեցան ի շղթայս։ Կապեաց զնա պղնձի շղթայիւք։ Նովին շղթայիւք բեւեռէին։ Շղթայիւք կապելոյ, եւ խզելոյ ի նմանէ զշղթայսն։ Կապեալ կրկին շղթայիւք։ Անկան շղթայքն ի ձեռաց նորա։ Միով խաւարային շղթայիւ ամենեքեան կապեցան.եւ այլն։

Ընդ շղթայից պարանոցին (սրբոց վկայից՝) զիս կապեսցես սիրով քոյին. (Յիսուս որդի.։)


Շղուական

See full entry →

s.

female fineries, show, dress, attire.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։


Շմոր

See full entry →

s. adj.

tumult, trouble, discord;
tumultuous, turbulent, agitated.

Etymologies (2)

«խառնակութիւն, շփո-թութիւն, կռիւ» Մարթին. Անսիզք, էջ 39. Սմբ. պտմ. 128. դատ. 17, Միխ. աս. 519 որից շլմորեցուցանել «շուարեցնել, շփոթել» Կիւրղ. ծն. շմորեցուցանել Պտմ. աղէքս. 1Ո1 շլմորիլ «շփոթիլ» Կիւրղ. ծն. շմորիլ «գժտիլ» Ուոհ. 425. Մարթին. «կռուի՞լ» Գիրք թղ. 504 շմորութիւն Վրդ. առ. 183. գրուած է նաև լշմորեալ Գիրք թղ. էջ 7։

ՆՀԲ խմոր բառից։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 12 թերևս չմոլորիլ։ Հիւնք. իբր զմոլորիլ։ Ամատունի, Հայոց բառ ու բան 254 լշմորել մեկնում է «թերես ճմլել, տրորել» (անդրադարձած չէ շլմորիլ ձե-ւին)։

NBHL (5)

(իբր Խմոր այլաբանական) Խառնակութիւն. շփոթ. աղմուկ. խռովութիւն. գժտութիւն.

Սկսկաւ շմորն եւ խռովութիւն ի մէջ թագաւորացն։ Կալաւ շմոր, եւ մաքառեցաւ ընդ պապն։ Յանկ ածեալ զամենայն շմորս եւ զկռիւս իւր. (Մարթին.։)

ՇՄՈՐ. ա. Խառնակ. խռովեալ.

Դիպեցաք յոլով փորձանաց ի շմոր եւ յամբոխեալ աւուրքս. (Վրդն. օրին.։)

Շմոր ծով, նաւ խռովեալ. (Շիր. ՟Բ. ըստ Լեհ.։)


Շնորհ, ի, աց

See full entry →

cf. Շնորհք.

Etymologies (4)

, ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։

ՆՀԲ արմատը շէն, իբր շէն օր, կամ շէն արարօղ, շէն օրհնութիւն, շէնուոր, շինարար, շինօղ զտեսօղս, եբր. խէն «շնորհ»։ Ուղիղ մեկնեց նախ Mülle։ SWAW 38, ... և 42, 256. նոյնը նաև lusti, Zendsp. 96 ա, Lag. Ges. Abhd. 297։ Ալիշան, Շնորհ. և պրգյ. 4 շէն, ջէնք բառից՝ -որհ=ուրհի մասնիկով Հիւնք. ներել բայից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. շնորք, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. նմ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. շնօրք, Սեբ. շնէօրք, Ագլ. շնուրք, Ասլ. շնէօ՞րք, շնէօր*, Տփ. շը-նուրք, շնուք, Ակն. ըինէօրք, Սվեդ. շինիւրք, Վն. շնոխք՝, Մկ. շնօխք՝, Հճ. շmնոյք, Զթ. շէօնիւյք, շէօնիւրք։ Սրանից շնորհատր, որի գւռ. ձևերն են՝ Սչ. շնօրհավօր, Սեբ. շնօրա-վէր, Ախց. Կր. Պլ. ընահավօր, Տփ. շնահա՛-վուր, շնա՛վուր, շինա՛վուր, Ակն. շինահավօր (բայը շինայհվօրէլ), Զթ. իշնmհmվիւյ, իշնm-հmվիւր, Հճ. շնօյհավոյ, Գոր. Ղրբ. շնըհա՛-վուր, շնուա՛վուր, զնըհա՛վրէր, Պլ. Ռ. շնա-ավօր, Ասլ. շնաավէօ՜ր, Ջղ. Սլմ. շնախավոր, շնmխmւր, Ալշ. Մշ. շնավոր, Մրղ. շիւնա-խավըիր, շիւնmխավըիր, Ննխ. ընավօր, Ագլ. շնա՛վուր (բայը շընըվա՛րիլ), Շմ. շնօօր, Բլ. շնօֆոր, Հմշ. Սչ. շնաֆօր, Տիգ. շնօֆուր։-Էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ շնօրք «շնորհք» (օր. Ալլահտան շնօրք իստէ «Աս-տուծուց շնորհք ուզիր»), շէնքսիզ-շնօրքսուզ «տձև. անշնորհք» (Բիւր. 1898, 865), Այն շէնիֆօր «շնորհաւոր» (Բիւր. 1900, 683)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მნო շնո «գեղեցկութիւն, հա-ճոյք, շնորհք», შნოიანი շնոիանի «գեղեցիկ, հաճելի, շնորհալի». (Չուբինով կցում է նաև შვებაշվեբա «ուրախութիւն», შვენება շվե-նեբա «գեղեցկութիւն, զարդարել, գեղեցկաց-նել, վայլեցնել», შვენიერება շվենիերեբա «սիրունութիւն, վայելչութիւն, գեղեցկութիւն» მვენიერი շվենիերի «գեղեցիկ, սիրուն, հա-ճելի». բայց սրանք համաձայն չեն մեր ռա-ռին). թրք. գւռ. Կս. šənork «շնորհք». օր։ Allah saha sənork versin «Աստուած քեղ շնորհք տայ» (Բիւր. 1898, 387 և 713)։

NBHL (8)

Ո՞ր շնորհ է ձեր։ Իսկ եթէ շնորհօք, ոչ եւս ի գործոց. ապա թէ ոչ՝ շնորհքն ոչ եւս շնորհք լինին։ առաք շնորհս փոխանակ շնորհաց. զի օրէնքն ի ձեռն մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւնն ի ձեռն յիսուսի քրիստոսի եղեն։ Իւրաքանչիւր ոք զիւր շնորհս ունի, յաստուծոյ։ Փոխեցից ի ձեզ շնորհս ինչ հոգեւորս. եւ այլն։

Տաց շնորհս ժողովրդեան իմոյ առաջի եգիպտացւոցն. եւ այլն։

Այլ շնո՛րհք աստուծոյ ի վերայ անպատում պարգեւաց նորա։ Այլ շնորհք աստուծոյ զի, եւ այլն։ Այ աստուծոյ շնորհք, որ, եւ այլն։ Ասասցեն ազատեալքն, թէ շնո՛րհք նմա, որ յայնչափ մահուց փրկեաց զմեզ. (Ագաթ.։)

Պարտ է զվախճանեալսն (ի ժամ վախճանին՝ շնորհի արժանի առնել. (Կանոն.։)

ՇՆՈՐՀ ՈՒՆԻՄ, կալայ, կամ ՀԱՏՈՒՑԱՆԵՄ. Շնորհակալ լինել. գոհանալ. (տր. խնդրով. եւ ո՛չ պատմ. ըստ յետնոց։) Տե՛ս (՟Բ. Մակ. ՟Գ. 33։ ՟Թ. 20։ ՟Գ. Մակ. ՟Ե. 10։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 12։ Ղկ. ՟Ժ՟Է. 9. եւ այլն։)

Ի շնորհս խօսել։ Ոչ պարտիք ասել, թէ ողոքելով զձեզ՝ առ շնորհս ինչ ասէի. (Ոսկ. ՟ա. թես. եւ Ոսկ. յհ.։)

Ասես, թէ յակովբոս եղբայր էր նորա, առ շնորհս վկայէր. պօղոս ասէ դարձեալ, աւասիկ ինձ թշնամւոյս երեւեցաւ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ի ՇՆՈՐՀ. χάριν gratia, causa, ergo. Ի պէտս, ի շինութիւն. ի պատիւ երեսաց. յաղագս, վասն, եւ այլն.


Տաճկինակ, աց

See full entry →

s.

whip, rod;
whipping, thrashing.

Etymologies (3)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-

-Պհ, *tačikenak «խարազան» բառից. հմմտ. պրս. [arabic word] taziyāna «խարազան», որ ենթադրում է պհլ. *tacikānak ձևը։ Միջին շրջանից փոխառեալ է վրաց. თაჯაგანი տա-ջագանի, ტაჯგანი տաջգանի, თაxგახალ։ տաջգանալա «խարազան, մտրակ»։-Հիւբշ. էջ 515։

ՆՀԲ թրք. տէկէնէկ, տայագ, պրս. թա-զիյանէ։ Վերի ձևով մեկնեց Müller WZ-KM 10, 278.

NBHL (1)

Եթէ տեսանես որ տաճկինակով զարնեն, շատ լաւութիւն գտանէ. (Ոսկիփոր.։)


Տամալ, ոյ

See full entry →

s.

cf. Տամալի.

Etymologies (2)

, ո հլ. որ և տամալի, -լւոյ, լոջ «տանիք, երդիկ, ճեմելիք ի վերայ տան» Ա-ռակ. իե. 24. Պտմ. աղէքս.-Նո՞յն բառն է արդեօք տամալ անստոյգ ձևը, որ ունի Կա-լիսթ. 110 «Թոյլ տուք ինձ այսպէս ի տա-մալսս (այլ ձձ. ի տամակս) անկանել կալ և յոգւոց հանել զանհարթութիւն խառնակու-թեանս դիպուածոյ». (ընդհանուր իմաստն է՝ թագաւորական պատուից ընկած յանծանօթս ծայրագաւառներում թափառիլ)։

ՀՀԲ սրանից է դնում տճկ. տամ։ ՆՀԲ թրք. [arabic word] dam, յն. δῶμα, հյ. տանիք։ Տէրվ. Նախալ. 86 հնխ. dam «շինել, կանգնել» արմատից. հմմտ. յն. δέμω «կապել», δόμος «տուն», լտ. domus «տուն». գոթ. timrjan «շինել» ևն. Հիւնք. պրս. տամալ «տան կարասիք»։

NBHL (1)

ՏԱՄԱԼ որ եւ ՏԱՄԱԼԻ. δῶμα superior pars domus. թ. տամ. յն. տօ՛մա. հյ. Տանիք. երդ. ճեմելիք ի վերայ տան.


Տաշտ, ից

See full entry →

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

Etymologies (7)

. *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։

= Պհլ. [other alphabet] tast «աւազան, կոնք. տաշտ, թաս, բաժակ», պրս. [arabic word] tast ևկոնք, մեծ լական», աֆղան. tast, քրդ. tešt «լուացքի տաշտ», զնդ. [other alphabet] tasla-«ռաժակ, գաւաթ, թաս»։ Այս բոլորը ծագում են tas «տաշելով շինել» արմատից, որի անցեալ դերբայն է. աւելի ընդարձակ տե՛ս տաշ (Pokorny 1, 717, Horn § 389)։ Իրան-եանից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] tast«տաշտ, կոնք» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 314). սրա համառօտուածն է [arabic word] tās որ տարածուած է նաև շատ լեզուների մէջ, մանրամասն տես թաս։-Հիւբշ. 251։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Վն. Տփ. տաշտ, Սչ. դաշդ, Խրբ. դ'աշդ, Հմշ. Ռ. Սեբ. դաշդ, Ասլ. դաշդ, դաշ*, Ագլ. տօշտ, Զթ. դmյդ՝, դmրդ՝։-Հա-նազան բարբառներում տարբերւում են փայ-տէ տաշտը (խմորի համար) և պղնձէ տաշ-տը (լուացքի համար). այսպէս. Լ. Ախց. Ղրբ. տաշտ «փայտէ տաշտ» և Ախց. թmշտ, Ղրբ. թէշտ և Լ. տաշտակ «պղնձէ տաշտ»։ (Առա-ջին երկուսը նոր փոխառութիւն են. այսպէս նաև Ջղ. թաշտ, Տիգ. թաշդ, Շմ. թէշտ)։-Նոր բառեր են տաշտագլուխ, տաշտադրէք, տաշտադրօնք, տաշտածհան, տաշտաքանդ, տաոտաքեր, տաշտաքերանք։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვაϑტი տաշտի, թուշ. ❇ამვ տաշտ «լուացքի տաշտ», թրք. գւռ. Տ. dasd «տաշտ» (Բիւր. 1899, 799)։

«խաղողի որթի տնկուած ճիւղ» Բուռ. 99. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473), որից տաշտաւոր «ուռճացեալ, ճիւղա-լից» Ովս. ժ. 1. (սխալմամբ գրուած է նաև դաշտաւոր), տաշտագեղ Սեբեր. տաշտախիլ Եղիշ. ը, էջ 156. տաշտաթաղ Վստկ.։

ՆՀԲ լծ. թրք. թէստէ «տրցակ, փունջ» (իմա՛ պրս. dasta). բայց թւում է թէ նոյն է համարում նախորդի հետ, որով-հետև թէ՛ իբր առանձին բառ չէ գրած և թէ մեկնում է «բուն որթոյ տնկեալ ի կոնքաձև փոս, որոյ բացումն ասի բա-ժակել»։ Հիւբշ. 251 բաժանում է նա-խորդից։

ԳՒՌ (dialectal) Մշ. տաջտագ, Երև. տաջնակ «որթե բարունակ, որի վրայ մի քանի մատեր կան»։

NBHL (5)

Յետ զենլոյն՝ ի բաժակս եւ ի տաշտս ընդունէին զարիւնն։ Տաշտիւն, որ է աման գինւոյն։ Ետ նկարել զտաշտի պատկեր զմուշեղ ճերմակաւն (ձիով), եւ ի ժամ ուրախութեանն դնէր զտաշտն առաջի իւր, ասելով՝ թէ ճերմակաձին գինի արբցէ։ Ունէր տաշտ ոսկի ի մատունս իւր. տապալէր թագաւորն պապ, եւ գինին տաշտիւն անկանէր. (Ոսկ. ՟ա. կոր.։ Վրդն. եծգ։ Բուզ. ՟Ե. 2. 32։)

Առեալ զտաշտ եւ զսափոր։ Ելից զտաշտն ջերմ ջրով, եւ անուշահոտ ծաղկովք, եւ լուաց զոտս ծերոյն. (Վրք. հց. ՟Թ։)

ՏԱՇՏ. որպէս Կթոց, կողով պտհղոց. սապատ.

Զտաշտսն պտղովքն. (Ճ. ՟Ա.։)

Խողք ապականէին զայգին եւ բրէին. պատառէին բազում ունջս որթոյ, արմատաքի խլէին եւ զտաշտն գլխովին. (Բուզ. ՟Դ. 8։)


Տապ, ոյ, ով

See full entry →

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

Etymologies (3)

, ո հլ. «տաքութիւն, ջերմութիւն» ՍԳր. Եզն. Մծբ. Կոչ. «ծովի ալեկոծութիւն» (յն. ոճով) Փիլ. յովն. Կիւրղ. կոյսն. որից տապագին Եւս. պտմ. Փիլ. լիւս. տապա-խառն Երեմ. ժը. 17. Յովն. դ. 8. Եւս. պտմ. Վեցօր. 86. տապախարշ Յհ. կթ. տապիլ Ա. տիմ. զ. 4. Եւս. պտմ. «տեղումը հանգիստ չնստել» Բուզ. 135. տապացուցանել Ագաթ. տապանալ Մտթ. ը. 14. ժգ. 16, բ. կոր. ժբ. 29. Փարպ. հրատապ Նար. Լմբ. պտրգ.։

= Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։

Նախ ԳԴ համեմատեց պրս. թապ, թէպ, թէվ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. դապ, թապ, թավ, թէվ, դէֆդ, դէֆս։ Peterm. 17 34 Wind. 11, Böttich. ZDMG 1850, 363, Arica 80, 332, Lag. Urgesch. 448, Müller SWAW 38, 574-5, Bopp Gram гomp. 1, 14 ևն սանս. tap և պրս. tāb ձևերի հետ։ Pictet 2, 508 ուզում է կցել տապան բառին՝ իբր tap կամ dabh ար-մատից (կասկածով)։ Justi, Zendsp. 132 զնդ. tap ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 83 իբր բնիկ հայ՝ վերի ձևերի հետ հնխ. tap արմատից։ Հիւնք. պրս. թապ, թէպլ և քրդ. տավ «արև»։ Ալիշան, Հին հաւ էջ 470 փռիւգ. Տապիտ «կրակի աստուա-ծուհին»։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. ტფილი տփիլի «տաք», თუობა տփոբա «տաքանցել» (որ և თბილი թբիլի, თბობა թբոբա), ինգիլ. თბილი թբիլի, մինգ. სითება սիթեբա, თიბუ թիբու, սվան. დებდი դեբդի «տաք», լազ. tib «տաքացնել», tibu «գաղջ, տաքուկ»։ Pictet,բ տպ. Ա. 245 սանս. dambh «այրել» արմատի հետ։

NBHL (7)

Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա։ Ի տապոյ նորա ծանրացեալք։ Գտին տապ յանապատի անդ։ Ի տապ խորշակի։ Հուր եւ տապ (կամ ջեր)։ Պապակիմ ի տապոյ աստի։ Հարի զձեզ տապով։ Տապացան մարդիկ ի տապ մեծ.եւ այլն։

Անողորմ խորովումն տապոյն։ զտապս ի փորոյն փարատէ։ Լոյս եւ տապ յարեգակն։ Ի տենդ տապոյ։ Տագնապաւ տապոյ տոչորման։ Զխոնջ տապոյ աշխատութեանն. (Մանդ.։ Եզնիկ.։ Յճխ.։ Մծբ.։ Նար.։ Յհ. կթ.։)

Տապ բոցոյ սորա։ Ի տապ տապակին կալով։ Տապ ի ներքս անկեալ։ Ի ժամ տապոյ ի միջօրէի. (Եղիշ.։ Սարգ.։ Ոսկ.։)

Ոչ տապ, եւ ոչ համատարածութիւն ծովու. (Կիւրղ. ի կոյսն.։)

Տապ ձմերայնոյն (այսինքն մրրկի) ի ներքս էր ի նաւին (յովնան), եւ ի վերայ ծովուն յուզէր խորշակ։ Ձմերայնոյն լինէր տապ բորբոքման. (Փիլ. յովն.։)

θέρμη, θερμότης, τὸ θερμόν calor, caliditas πύρωσις, καῦμα, κατακαύμα combustio, ardor. պ. դապ, թապ, թէվ, դէֆդ, դէֆս. Ջերմութիւն՝ արտաքին կամ ներքին. տաքութիւն.

ՏԱՊ. καύσων aestus. Եռնադն ծովու (ըստ յն. ոճոյ).


Դատաստան, աց

See full entry →

s.

judgement, discernment, criticism;
sentence, condemnation;
act, arbitration, judgement;
justice;
cause, lawsuit, proceedings;
-աւ, judicially;
կոչել ի —, to summon, to cite before a judge;
— տալ, to be condemned;
— առնել, cf. Դատապարտեմ, cf. Մեղադրեմ.

Etymologies (5)

, ի-ա հլ. «դատ. 2. դատա-վճիռ. 3. դատապարտութիւն. 4. դատարան» ՍԳր. «5. օրէնք, իրաւունք» Սկևռ. ես., որից՝ դատաստանական Փիլ. նխ., դωստաստանա-գիրք Մխ. դտ., դատաստանսււոր Եղիշ. ե-րէց., դատաստանոց «դւստարան» Վրք. բիրն։

-Պհլ [arabic word] dataslān, մանիք պհլ. [hebrew word] cādīstān (Salem. Manich. Stud. ЗAH, 8, 5), պազենդ. dāδastān, պրս. [arabic word] dāq'stān. բոլորն էլ «վձիռ, դատավճիռ», որ ոնք կազմուած են dāt «դատ» րառից՝ stān մասնիկով։-Հիւրշ. 136։

Այս մեկնութիւնը առաջին անգամ յի շում է Spiegel, Gram. Huzv. 188-191։ Միւսները առհասարակ համարում են հայերէնի մէջ կազմւած դատ բառից -ստան տեռական մասնիկով։ Բայց եթէ այսպէս լինէր, չպիտի ունենայինք «դատ, դատավճիռ, օրէնք ևն» նշանա-կութիւնները, այլ միայն «դատարան»։

ԳՒՌ (dialectal) Երև. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. դատաս-տա՛ն, Ախց. Կր. դ'ատաստան, Ալշ. Մշ. Ջղ. դ'ադաստան, Ագլ. դադաստա՛ն, դադաստո՛ւն, Պլ. դադասդան (հին լեզւով), թադասդան (նոր լեզւով), Սչ. դ'ադասդ'ան, Խրբ. Սեբ. դ'ադասղան, Զթ. դ'ադասդօն, դ'ադասդոն, Ռ. թադասդան, Հճ. դ'ադաստոն, Ասլ. դ'ա-դասդա, Ողմ. դ'mտաստան, Մկ. Սլմ. Վն տmտmստան, Մրղ. տmդmստան, Տիգ. թm-դmսդmն, բոլորն էլ նշանակում են «հան-դերձեալ կենաց դատաստանը»։ Նոր բառեր են ռատաստանագիր եղբայր կամ դատաո-տանեորայր «մի տեսակ ոգի» (Տիւր. դիք)։

ՓՈԽ (borrowing) Ատանայի թրքախօս հայոց, ինչ-պէս նաև յունաց և տաճկաց մէջ գործածա-կան են dadasdan «դատ, դատաստան» և dadasdanja «իրաւունքով, արդարութեամբ» (-ja թրքական մասնիկով)։

NBHL (3)

Ոչ միայն զանձանց դատաստան տալոց էք առաջի ահեղ ատենին աստուծոյ, այլեւ զբազմաց. (Եղիշ. ՟Գ. իբր դատ, համար, վրէժ։)

κρίσις, κρίμα judicium որ եւ ԴԱՏ. Դատումն. քննութիւն իրաւանց. իրաւունք. կշռութիւն. վճիռ. դատակնիք. եւ Դատապարտութիւն.

ԴԱՏԱՍՏԱՆ. κριτήριον, δικαστήριον tribunal, forum judiciale Դատարան. ատեան. տիվան.


Դատարկ, աց

See full entry →

adj. adv.

empty, void;
hollow;
vain, useless;
idle, indolent, unoccupied, lazy;
— ինչ, in vain.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) ԱԽ. Երև. Կր. դ'արտակ, Ողմ. դ'mրտակ, Տփ. դա՛րդակ, Մշ. դ'արդակ, Ննխ. դարդագ, Սեբ. դ'արագ, Ռ. թարդագ, Գոր. տmրտmկ, Սլմ. տmրտmկ,, Շմ. տmրտmգ'. Ասլ. դ'արդագ, դ'արդայ, Ալշ. դ'առդագ, Ջղ. դ'առդ'ակ, դ'առդ'ափ, Ագլ. դmռդmկ, Մկ. Վն. տառտակ, Մրղ. տmռտmկ, Տիգ. թmր-դmգ, Ղրբ. տէ՛րտակ, Ակն. դ'արդագ, ղ'այ-դագ, Հմշ. տայդագ. այս բոլորը նշանակում են «դատարկ, պարապ» և ծագում են շրջմամբ՝ դարտակ ձևից (հմմտ. կամուրջ-կարմունջ, կապերտ-կարպետ, փիփերդ-փիրփեղ)։ Նոյն բառը ուրիշ գաւառականներում փոխե-լով իր իմաստը, եղել է՝ Զթ. Ջղ. «եղեգ», Ատն. «մէջը պարապ եղէգ», Զթ. «եղէգից շի-նուած սրինգ», Ակն. Այն. Արբ. Զթ. Խրբ. (դ'արդագ), Մրշ. Սթ. «ջուլհակի մասուրայ փոքրիկ եղէգներ, որոնց վրայ թելացու մա-նած են փաթաթում՝ գործելու համար»։ Նոր բառեր են՝ դատարկել, դատարկուիլ, դա-տարկովի, դատարկուրախ։

NBHL (3)

Արի՛ տե՛ս զդատարկաց անհնարին վիշտս. (Համամ առակ.։)

Զամենայն զերկիրն դատարկ թողուլ, ոչ սերմանել եւ ոչ վարել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Դատարկ էր ի տեսողաց. վասն որոյ ասէր, ոչ զոք ունիմ. յն. լո՛կ կամ լքեալ ի վերակացուաց։


Դատաւոր, աց

See full entry →

s.

judge;
arbiter;
counsellor, corrector;
bailiff;
police-officer;
censurer, critic.

Etymologies (2)

. ե-ա հլ. «դատաստան կտրող» և լայնաբար «իշխան, կառավարիչ» ՍԳր. Եզն., որից՝ դատաւորանոց «դատարան» Ոսկ. յհ. բ. 14, դատաւրարան Պղատ. մի-նովս., ղատաւորութիւն Ղուկ. բ. 2. դ. 1։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. դ'ադավոր, Ախց. Երև. Կր. դ'աղավօր, Ննխ. թադավօր, Սլմ. տm-տmվոր, Ագլ. դադավօ՜ր, Շմ. դադօօր, Տփ. դադամէր, Հճ. դ'ադավոյ, Մրղ. տmդավրիր, ղաղավըիր, Սեբ. դ'ադավէր. վերջինը մի-այն Աստուծոյ համար՝ իբրև «երկնաւոր դա-տաւոր». -ըստ այսմ Պլ. գործածական է մի-այն է յնավօր-դադավօր ձևով։

NBHL (3)

պ. պատվէր, տավէր. κριτής, δικαστής judex Որ ունի զպաշտօն դատելոյ յատենի. դատօղ զդատաստան. իրաւարար.

Տագնապեցան դատաւորք եդովմայ։ Առաջի դատաւորաց եւ թագաւորաց։ Ետուն ի ձեռս պոնտացւոյ պիղատոսի դատաւորի.եւ այլն։

Լայնաբար՝ ἠγεμών յորմէ Հիգեմոն. Իշխան. առաջնորդ. զօրավար. լտ. dux, praeses


Դարան, աց

See full entry →

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

Etymologies (6)

, ի-ա հլ. «պահարան» Եւս. քը. Եփր. մն. Արծր. գ. 5. յատկապէս ունինք մա-ռենից դարան Եւս. քր. ա. բ., դարան կտա-կարանաց Եփր. մնաց., պատշաճ դարան «յարմար աման (նետի)» Արծր. գ. 5. բար-դութեամբ՝ մատենադարան Եւս. քր., վիմա-դարան Նար. մծբ., պատկանդարան (տե՛ս առանձին)։ Նոր բառեր են՝ գրադարան, գրա-ռարանապետ. հեշտադարան ևն։

, ի-ա հլ. «ծածուկ տեղ, ուր պահ-ուելով՝ թշնամու վրայ անակնկալ յարձաևում են գործում. 2. որոգայթ, թակարդ. 3. դաւա-ճանութիւն» ՍԳր, «առիւծի որջ» Յայսմ., «ամրանալու տեղ» Նար., որից՝ դարանա-մուտ ՍԳր, դարանակալ ՍԳր. Ոսկ. յհ. բ. 85, դարանակալութիւն Յոբ. իե. 3, դարանայոյս Դ. թագ. զ. 10, դարանիլ Սղ. թ. ժ. ժզ. ևն. հոոադարան Վրդն. ել. յետին ձև է դարանալ Վանակ. յոբ. (իբրև թէ դարանիլ)։

= Ըրանական փոխառութիւն է, պհլ. *da-ran ձեից. հմմա. զնդ. darana «ամրաթիւն, բնակաթիւն, ապաստարան» (ըստ fartho-lomae, 692--3), «ձոր, կիրճ» (ըստ Horn, § 560, որ և սրան է կցում պրս. [arabic word] darra «ձոր, կիրճ»), dāuru-upa-darana «փայտա-կերտ հիւղակ» (Bartholomae, 739)։ Այս բոլորը ծագում են dar-արմատից. բայց այս ձևով կան իբանեան երեք տաբ-բեր արմատներ. I. dar-«ճեղքել», 2. dar-«հսկել», 3. dar-«ունել, պահել» (Bartho-lomae, 689-690)։ Արդ՝ յիշեալ ձևերը սրանցից որի՞ն են պատկանում։ Bartholo-mae, 693 դնոմ է «ունել, պահել» արմա-տից, որով հյ. դարան «ծածուկ տեղ, թա-քըստոց» նոյնանում և միանում է ճիշա նախորդ դարան «պահարան» բառի հետ, ինչպէս դնում են և մեր բառաբանները, և սրանց համեմատ էլ Հիւբշման։ Բայզ կա-րելի էր նաև դնել առաջին արմատից (dar-ճեղքել), որով զնդ. darana-նոյնանոմ է սանս. dārana «փապար, խոռոչ, ծերպ» բառի հետ և հյ. դարան «թաքստոց» բառի նախնական իմաստն է լինում «լեռան մէջ ճեղք ևն», ինչպէս ցոյց է տալիս վրաց. դարանի «քարայր, ճեղք՝ ժայռի կամ հողի մէջ»։ Այսպէսով իրարից բաժանւում են հյ, դարան «պահարան»=սանս. dhárana=զնդ. dārəna և հյ. դարան «թաքստոց» = սանս. dārana=զնդ. darana, առաջինը սանս. dhar = իրան. dar «ունել» արմատից, երկրորդը ւանս. dar=իրան. dar «ճեղքել» արմատից. վերջինիս հետ հմմտ. և սանս. drnáti, dāra-yati, պհլ. daritan, պրս. darridan, աֆղան. dāral, լիթ. diru, յն. δέρω, հյ. տեռել, հնխ. der-«ճեղքել, պատռել»։ Իրանեան լեզու-ները զանազանութիւն չդնելով նախաձայն d և dh ձայների միջև, երկու տարբեր բա-ռերը ի հարկէ մէկ ձևի պիտի վերածուէին։ -Աճ.

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 230 ան մասնիկով դար արմատից։ ՆՀԲ դարան «պահարան» մեկնում է «իբր դրարան», իսկ դարան «թաքստոց» հա-նում է դարեալ դադարիլ ձևից. Böttich. ZDMG, 1850, 352 սանս. dhārana։ Այտր-նեան, Քնն. քերակ. էջ 301 մասնիկ է դը-

նում -արան, որով արմատր լինում է զ (ղնել բայի՞ց)։ Lag. Arm. Slud. § 583 դարան «պահարան» = պլրս. dastan «ու-նել», արմատը dār։ Տէրվ. Altarm. 6 եր-կու նշանակութեամբ էլ սանս. dharana «ունող»։ Պատկ. Խոր. աշխ. 1877, էջ 43 զնդ. darəna։ Տէրվ. Նախալ. 88 սանս dhar, պրս. dāštan, հյ. տանել, տար ձև-ւերի հետ՝ հնխ. dhar «կրել, տանիլ» ար-մատից։ Հիւբշ. 136 դարան «պահարան» մեկնում է վերի ձևով, իսկ դարան «թա-քըստոց» միացնում է նոյնին։ Հիւնք. հա-նում է դարել բայից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დარანი դարանի «քարաւս. ժայռի կամ հողի մէջ ճեղք», სადარილო սադարիլո, სადარნო սադարնո, სადარნო-ვანი սադարնովանի «ծածուկ տեղ՝ դարա-նակալաթեան համար», დადარნება դադար-ներա «դարանակալել». დადარნებულა դա-դարներուլի «դարանակալ», დარნეულა դար-նեուլի «դարան, դարանակալութիւն», ❇არ. ნეულება դարնեուլեբա «դարան մտնելը».-ըոտ Մառ, Иппoл. 63 կայ նաև դարանի «պաշարում», დარნებული դարներուլի «դա-րանակալ», որոնք նոյնպէս հայերէնից փո-խառեալ է համարում։

NBHL (4)

Որպէս յն. θήκη (յորմէ βιβλιοθήκη ) Դրարան, պահարան. ընդունարան. տեղի պահելոյ զիրս կամ զգիրս կամ զանձն. պատսպարան. որջ. վանդակ. արկղ.

բայիւ ἑνεδρεύω insidior. Ծածուկ տեղի, ուր նստին կամ դարեալ դադարին զօրք՝ առ յանկարծ յարձակելոյ ի վերայ թշնամեաց անցելոց ընդ այն. ուստի Դարան կամ Դարանակալութիւն ասի եւ ամենայն դաւաճանութիւն կամ որոգայթ.

Այնպէս զի եւ դարանքն եւս չեն բաւական առ ի ծածկել ի բարկութենէն որ եկեալ կայցէ ի վերայ. (Ոսկ. ես.։)

Դարան ամրութեան, պատսպարան վստահութեան. (Նար. ՁԹ։)


Դարապաս

See full entry →

cf. Դարպաս.

Etymologies (4)

(յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։

-Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] darvā «բակի մեծ դուռ», [arabic word] darvāza «քաղաքի մեծ դուռ», [arabic word] darvas «ոռան նիգ, սողնակ», [arabic word] darē-❇äs «դրանդի. դռան սողնակ, պահանգ, ցից», քրդ. ❇კ︎ dervaze «մեծ դուռ»։ Պարսիկ բառը մեկնում է ❇ dar «դուռ» և պրս. [arabic word] =պազենդ. awāz, պհլ. apaǰ, apāč «բաց» րառերից. բայց հմմտ. նաև ասուր. tarbasu «պալատ», ասոր. [syriac word] ︎ tarbāsáta «աան սաև»։ Իրանեանից փոխառեաւ ևն նաև արար. [arabic word] dirbās «դռան սողնակ», վրաց. დარბაზი դարբազի «պալատ, հիւրա-սենեակ»։ Հայերէնի դարպասպան ձևի հա-մապատասխանն է պրս. [arabic word] darvazban «դարպասի պահապան, բակի դռնապան»։ (Horn չէ դնում պրս. darvāza բառի ստու-գաբանաթիւնը առ անձին, բայց հիշում է ❇ 63 bāz «բազ» բառի տակ)։-Հիւրշ. 13։։

Ուռիղ մեկնեց նախ Աւգերեան. Լևա-կատ. Վրք. սրբ. Ը. 39, յետոյ ԳԴ, ՆՀՌ, Lag. Arm. Stud. § 586։

ԳՒՌ (dialectal) Ալշ. դmրբաս, Ասլ. Մշ. ղարբաս. Կր. դ'արբաս, Պլ. դարբաս, թարբաս, Ռ. թարբասդ ևն. առաջինը նշանակում է «մեծ դուռ», միւսները «վանքին տրուած դրամա-կան նուէր», իսկ Այն. «առաջնորդարան, վե-հառան»։ Նոր փոխառութիւններ են Տփ. դա՛րբազ «հին ձևի մեծ տուն», Ղրբ. դmր-բmզm, Ախց. դ'mրբmզm, Երև. դարվազա և այլն։

NBHL (1)

ԴԱՐԱՊԱՍ գրի եւ ԴԱՐԵՊԱՍ, ԴԱՐՊԱՍ. պ. տէրվազ, տէրպազ. այսինքն Դուռն բաց. դուռն արքունի կամ իշխանական. պալատն. ապարանք.


Դարաստան, աց

See full entry →

s.

garden;
orchard, place planted with trees.

Etymologies (2)

= Պհլ. *dārisfān=պրս. [arabic word] *dāris, tān «ծառաստան» կորած ձևից, որ կազ-մուած է պհլ. dar, պրս. [arabic word] dār «փայտ (ծառ)» և stān բառերից. հմմտ. պրս. gulis-tān «վարդանոց», diraxtislān «ծառան-տան» ևն։ Ածանցումը չի կարող հայերէնի մէջ կատարուած լինել, որովհետև հայերէնի մէջ չկայ դար «ծառ» բառը. այլ ամբողջը պատրաստ փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 137։

ՆՀԲ պրս. տիրէխթան «ծառեր»։ Windisch. 11 բառի առաջին մասը-դարա-համարում է սանս. tard-«ծառ»։-Եւրոպա, Վիեննա, 1850, էջ 15, ծան. ա. «ծառ=սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պահուած է դարաս-տան բառի մէջ»։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 589։-Հիւնք. հանում է դրաստ բառիո։

NBHL (1)

Իբրեւ զդարաստան տօսախոյ յանցս վտակաց. (Եփր. ել.։)


Դարաւանդ

See full entry →

s.

height, eminence, precipice;
eyebrow.

Etymologies (2)

, ի-ա հլ. (գրուած նաև դա-րևանդ, սխալմամբ դարանաւանդ) «գահա-ւանդ, դար, բարձրութիւն» Խոր. բ. 39, «յոն-քերի դուրս ցցուած մասը» Խոր. բ. 47, «ա-ռաստառի գերանները» Երգ. ա. 16 և Նար Երգ. 287 (այս վերջինն է, որ Հին բռ. մեկ, նում է «սրահակք կամ ելք ի ձեղունն»)։

տութիւնը և ընդունում միայն բառի վերջի մասը՝ -ւանդ =պրս. band։ Հիւնք. դար բառից -ւանդ մասնիկով։

NBHL (1)

φατνώματα lacunaria (գրի եւ ԴԱՐԵՒԱՆԴ. որպէս եւ վրիպակաւ ԴԱՐԱՆԱՒԱՆԴ) որպէս թէ Դար եւ անդր. այսինքն Դար կամ գահ երկայնեալ ի դուրս. գահաւանդ. սարաւանդ. արտեւան գետափին, լերին, եւ յօնից, եւ յարկաց.


Դարբին, բնաց

See full entry →

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

Etymologies (4)

, ի-ա հլ. «երկաթագործ» ՍԳր. Վեցօր. 197. Եփր. Բ. կոր. 113, «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս.։ Բուն և հին իմաստն է «վարպետ. աոհեստա-ւոր», ինչպէս ցոյց է տալիս դարբին պղնձոյ «պղնձագործ» Ծն. դ. 21, որից՝ դարբնել Ոսկ. մ. բ. 24, դարբնութիւն Եզն., դարբնոց Վեցօր. դարբնական Փիլ., դարբնաքար Խոր. արծր., դարբնիչ Նոննոս., դարբնոցապետ (նոր գրականի մէջ). առանձին հետաքրքրա-կան ձև է դարբնայք «դարբիններ» Ճառընտ.։

= Հնխ. dhabhro-նախաձևից՝ -ին մաս-նիկով, հմմա. լտ. faber «վարպետ, արհես-տաւոր (երկաթագործ, պղնձագործ, հիւսն, քարտաշ ևն)», իբր ած. «արուեստաւոր կեր-պով, վարպետօրէն, արուեստաևեռա». fabrē Քճարտարօրէն, վարպետ կերպով», fabrica «արուեստ, արհեստ, գործատուն, արհեստա-նոց», fabrire «պատրաստել, յօրինել», fab-ricare «գործել, շինել, ձևակեր պել». գոթ. ga-daban «յարմարիլ, պատշաճիլ, յարմա-րեցնել», ga-dōbs «պատշաճ, յարմար». հիսլ. dafna «ուժով, ամուր դառնալ», անգսք. ge-dafan «պատշաճ», ge-daeftan «կարգա-ւորել», լիթ. dabinú «ղարդարել», darbi-niñks « մշակ, գործաւոր», daba «կերպ, ե-ղանակ, յատկութիւն», dabšnus «գեղեցիկ», հոլ. doba «յարմարոթիւն». udobinū «դիւ-րին», dobru «գեղեցիկ, լաւ», podobati «պատշաճիլ», dobli «ուժով», ná-do «պէտք է». չեխ. dobry «քաջ» ևն։ Բոլորի պարզ արմատն է հնխ. dhabh-«յօրինել, գեղեցիկ կերպով յարմարել» (Walde, 264, Berneker, 203-5, Trautmann, 42-3, Pokorny, 1, 824, Ernout-Meillet, 305)։-Հիւբշ. 438.

Տէրվ. Նախալ. 87 սանս. darbh բա-ռի հետ հնխ. darbh կամ dharbh «հիւ-սել, կազմել» արմատից։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Meillet, MSL. 8, 165։ Հիւնք. դափր հատանել ձևից։

ԳՒՌ (dialectal) Կր. Մշ. Ջղ. Սեբ. դ'արբ'ին, Երև. դ'ա՛րփին, Ղրբ. տա՛րպին, Ալշ. դ'առպին. Մկ. Սլմ. Վն. տmրպին, Ոզմ. դ'mրպէ՛ն. Տփ. ղարւիուն։

NBHL (1)

Ոչ ոք դարբին գոլով՝ հիւսն մականուանեսցի, եւ ոչ հիւսն գոլով՝ դարբին մականուանեսցի. (Պղատ. օրին. ՟Ը։)


Դարիճակ, աց

See full entry →

s.

pattern, model.

Etymologies (1)

= Պհլ. *daričak ենթադրեալ ձևից, որ կազմուած է dar «դուռ» բառից՝ -īčak նւա-ղական մասնիկով և բուն նշանակում է «դռնակ», բայց նաև «կաղապար». հմմա-պրս. [arabic word] darīča «մեծ դռան վրայ շի-նուած ոռնակ, պատուհան, կաղապար, for-ma fundendi aurifabri ոսկեղչաևան ձա-յիչ կաղապար»։ Այս բառից փոխառեալ են նաև արար. [arabic word] daraja և ղւո. թրք. [arabic word] tereje «կաղապար»։-Հիւբշ. 132։

NBHL (3)

ռմկ. դէրէճէ. Անօթ արծաթագործաց՝ պղնձի կամ թուճեղէն՝ լցեալ աւազանման կաւով, յոր տպաւորեն զգաղափար, եւ ի նմին ձուլեն զխնդրելին.

Ոչ կռանաւ կոփելով ձեւացոյց զօձն, այլ հրով հալեալ՝ արկ ի դարիճակ, զի ձեւասցի անտի ի նմանութիւն օձին. (Սանահն.։)

Ոչ մարմին ընդ մարմին անց, որպէս ջուր ընդ խողովակ, ընդ կոյսն, կամ ոսկի ընդ դարիճակ. (Գէ. ես.։)


Դարձ, ից

See full entry →

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

Etymologies (5)

, ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dhrg'h-արմա-տից. սրա հետ հմմտ. ալբան. dreϑ, կտր. droδa «դարձնել, ոլորել, գալարել. թելով պնդել. մանել», dréδure «ոլորուն, դողա-լով», driδem «դառնալ, դողալ». per-dréϑ «պտուտակով ամրացնել», dreδ-atε «ոլորք», dráδ-el'e «բաղեղ, պատատուկ, դռան փա-էանք», driδ-mε «սոսկում», այս բոլորը հանւամ են հնխ. dhreg'h արմատից, որի նախնական նշանակութիւնն է «դարձնել. սլորել» (Pokorny, 1, 863)։

ՆՀԲ մեզանից է դնում լա. tornáre «դարձնել»։ Böttich. Arica. 11, Wur-zelforsch. 8 dhar, dhr արմատի երկ-րորդական dharǰ ձևից։ Kiggs, Քերակ 1856, էջ 61 անզլ. turn հոմանիչի հետ։ Հիւնք. լտ. tornare։ Patrubány, SA 2︎ 269 յն. τρεχω «վազել», սանս. dhrá։ jati, հհիւս. draga «քաշել» բառերի

հետ։ Scheftelowitz, BВ, 29, 21 հնխ. tər-արմատից. հմմտ. հրգ. drāen, դերմ. drehen «դարձնել», յն. τερέω «ծակել», լտ. terebra «ծակիչ»։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Lidén, Arm. Stud. § 70. որ վերինների հետ ուզում է կապել նաև իրանեան darz «կարել» արմատը և հյ. դերձակ, դերձան, հանդերձ։-Karst, Յուշարձան 400 ասուր. tāru «դառնալ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. [arabic word] ters, tars «հակառակ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 79 ըն-դունելով վերի մեկնութիւնը՝ աշխա--աւում է աւելացնել նոր համազօր ձևեր

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. դառնալ, Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. Սչ. Ջղ. դ'առնալ, Տփ. դարնալ, Զթ. դ'առնօլ, դ'առնոլ, Ռ. Տիգ. թառնալ, Ոզմ. դ'mռնալ, Ագլ. դm՛ռնիլ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmռնալ, Գոր. տm՛ռնmլ. Շմ. տmռնիլ (բայց յէտ թmռ), Ասլ. դ'էռնալ, Ղրբ. տէ՛ռնալ, Նխ. թmռնmլ, Հճ. դ'արնոլ, դ'այնոլ, Հմշ. տառնուշ։-Դարձ ձևն են ցոյց տալիս Ջղ. դ'առցնել, Պլ. դառցունէլ, Սլմ. տmռցիւցել։-Նոր բառեր են՝ դարձեկ, ղարձ-կար, դարձմրձկել, դարձուկ, դարձունք, դարձ-ձւոր, դարձւորուկ. -առանձնապէս կարևոր են անդառն Տիգ. «անդարձ», դառած Ղրբ. «կատղած», յետ դառ Ղրբ. «ե՛տ դարձիր», որոնք կրճատ դառ-ձևը արմատականի տեղ են գործածումմ,

NBHL (3)

Առ այր քո դարձ քո։ Առ քեզ լիցի դարձ նորա։ Դարձ իւր էր յարեմաթեմ։ Ի դարձին հարկանէր, կամ ի դարձէ սատակել զազգն։ Այն արշաւան այսպիսի դարձիւ վճարեցաւ։ Ի դարձի տարւոյս այսորիկ.եւ այլն։

Ի դարձէ եկից առ քեզ. այսինքն ի վերստին գալ իմում. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Դարձ առնելով մեզ. (Վրդն. սղ.։)


Դարման, ոց, ից

See full entry →

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

Etymologies (4)

, ո, ի հլ. «ճար, ճարակ, խնամք. հոգ, դեղ, ուտելիք, ապրուստ» ՍԳր. Եզն. Ոսկ. ես., որից՝ դարմանել ՍԳր, դարմանիչ Վեցօր. Եզն., դարմանական Ոսկ. ես., դար-մանաւոր Ագաթ., դարմանոց Բուղ., դարմա-նութիւն Ոսկ. ես., խաշնադարման Ծն. խղ. 32, 34, բազմադարման Յճխ., քաջադարման Մծբ., անդարմանելի (նոր գրականի մէջ) ևն։

= Պհլ. [arabic word] darmān «բժշկութիւն, դեղ», պրս. [arabic word] darmān «ճար. ճարակ, դեղ», սանս. dhεrman-«յենարան, նեցակ»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև աֆղան. րելտճ. darmān, քրդ. darman, ասոր. [syriac word] ︎ darmānā, թրք. derman, սերբ. derman, վրաց. დარმანი դարմանի, ավար. darman. ուտ. därman, այսպէս նաև գրեթէ բոլոր կովկասեան լեզուների մէջ։ Իրանեան բառի արմատն է dar<հնխ. dhar «պահել, պահպանել» (Horn, § 554). հմմտ. նոյն արմատից զնդ. drva «առողջ», պհլ. dāruk, պրս. [arabic word] dāru «դեղ, դարման» (Horn, § 523), ուրիշ ածանցներ են հյ. դարան, դա-րիլ (տե՛ս այս բառերը)։ Հայերէն բառը բնիկ լինելու պարագային էլ պիտի ունե-նար վերի ձևը, բայց -սան մասնիկը և բա-ոի նոր նշանակութիւնը՝ որ միալն իրանե-աններիոն է յատուկ, ցոյց են տալիս, որ բառը փոխառեալ է։-Հիւբշ. 138։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ դնում է իբր պրս. տէրման, բայց սրա հետ յի-շելով նաև թիյմար ձևը։ ՆՀԲ պրս. տա-րու, տէրման։ Պրս. darmān ձևը դնում են նաև Böttirh Rudim 38, ZDMG. 1850, 353 ևն։ Canini, Et. etym. 144 նոյն ընդ հյ. դեղ։

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։

NBHL (3)

Այսպէս եւ ամենայն դարմանք, որպէս իւղ եւ մեղր եւ գինի։ Նովին դարմանովքն՝ որովք խնամէր, տանջէ։ Ըստ պիտոյիցն զդարմանսն առնել. (Յճխ.։)

Եւ մեք դարմանովք կարեմք բժշկել։ Վասն պէսպէս դարմանից (այսինքն խնամոց աստուծոյ). (Եզնիկ.։)

Թէ վհատելոյս դարման մատուսցես, կերակրիչ ես։ Դեղ վիրացս, դարման տկարութեանս։ Կերակրոյ դարմանս։ Դարման առաքինութեան վերաբերեալ ընդ ամբարձելոյն զխոնարհութիւն. (Նար.։)


Դդում, դդմոյ

See full entry →

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

Etymologies (2)

, ո հլ. «դդում բոյսը» Եփր. փես. 420. Երաշտ. 205. Վրք. հց. Բ. 79, «մէջը փո-րուած դդում՝ իբր ջրաման» Վրք. հց. Բ. 381, որից՝ դդմենի Յովն. դ. 6, 7, 9, 10, դդմեայ «դդումից շինուած (աման)» Յայսմ., դդմոց «դդումի բոյսը» Վստկ. 154։

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. դ'դ'ում, Ալշ. դ'տում, Երև. դ'ըթում, Հմշ. տրթում, տընթում, Ասլ. դ'թիւմ, Տիգ. թթում, Ռ. թու-թում, Ոզմ. դ'ըդ'ում, Հճ. դ'ը'դ'դ'ում, Զթ. դօ-դ'օմ, դ'օդ'ոմ, Մկ. Սլմ. Վն. տտիւմ, Մրղ. տիւ-տիւմ, Ագլ. դընդո՛ւմ, Ջղ. դ'ընդում, Հին Ջղ. դընդըմ։-Նոր բառեր են՝ դդմակ, դդմոց, դդմիլ, դդմեցնել։

NBHL (2)

Որ ունէր դըդում լի գինւով։ (Վրք.հց. ՟Ժ։)

ԴԴՈՒՄ ԴԱՌՆ. cf. Արիովթ.


Դելփին, փինաց

See full entry →

s.

dolphin, porpus.

Etymologies (2)

, ի-ա հլ. (Եզն. ունի առանց սրղ-ման դելփինաց) «ծովային մի մեծ ձուկ է» Եղն. Առ որս. գրուած է նաև դլփին Վեզօռ. 138, 141. Մագ. թղ. 215. Ածաբ. նոր կիր., տլփին Յայսմ., դելփիս, դլբին Նեղոս 650. թելփին, տլբին։-Նոր գրականում ընդու-նուած ձևն է դլփին։

= Յն. δελφίς (սեռ. δελφῖνος), δελφίν «դըլ-փին» (ծագում է δελφύς «արգանդ» բառից. Boisacq, 174-5)։ Առաջին ձևից յառաջա-նում է դելփիս, միւսներից՝ դելփին. մնա-ցեալ բոլոր ձևերը յառաջացել են ե-ի սրղ-մամբ և նոր տառադարձութեամբ, Յունա-րէնից փոխառեալ են նաև լտ. delphinus, գերմ. անգլ. delphin, հսլ. oolufinū, ռուս. neлфин, մբգ. talfin, têlքin, ֆրանս. dau-phin, սերբ. ouplin, խրվաթ. oupin, պրս. արար. [arabic word] dalfīn ևն։-Հիւբշ. 345։

NBHL (1)

գրի եւ ԴԵԼՓԻՍ, ԴԼՓԻՆ, ԴԼԲԻՆ. յն. տէլֆին, կամ տէլֆի՛ս. δελφίν, δελφίς delphin ձողաձեւ ձուկն մեծ քան զհասարակ լողակս, եւ փոքր քան զկէտս. խոզի ձուկ .... այսինքն խոզ ծովու.


Դեհ

See full entry →

s.

side, part;
cf. Կողմն.

Etymologies (6)

«կողմ, դի» Մամիկ. էջ 26. Ուռհ. էջ 33. Պտմ. աղէքս. Վստկ. յետնաբար գրուած է ղիհ Օրբել. էջ 32։

= Պհլ. ččh ձևից փոխասեալ. հմմտ. պրս. [arabic word] dih, [arabic word] člih «դիւղ». պաղենդ. deh «զիւղ», բելուճ. dīh dēl «երկիր, աշխարհ». քրդ. 9» dau, զազ. dau, արևել. քրդ. die. keh «գիւղ», հինդուստ. dīh, գնչ. di, բոշայ. լեհ «գիւղ», լեհվավցի «զիւղացի» (հմմտ բոշայ. լասը «տասը»), որոնց բոլորի նախա-ձևերն են՝ զնդ. dañhu-, dahyu-, հառս. [other alphabet] dahyu-, սանս. dásyu-«երկիր, նահանգ, գաւառ»։ Սրանց ծադումը անյայտ է (llorn, § 588, Bartholomae, 706)։ Նոյն արմատից են ծագում նաև նժդեհ, դեհպետ, դեհկան, որոնց վրայ տե՛ս առանձին։-Հիւրշ. 139։

ԳԴ պրս. [arabic word] tah, [arabic word] lāh «տակը, ստորոտը» բառից։ ՆՀԲ պրս. դիհատիհ «յերկուց կողմանց» (իմա՛ dihadih «ճա-կատ առ ճակատ կռիւ», որ կազմուած է dih «զարկ, հարուած» բառից)։ Windi-sch. 21 համարում է նժդեհ բառի ար-մատը։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոաա (թերթ Վիեննայի), 1849, էջ 200, իբր հպրս. դա՛հիա «նահանգ»։ Ուղիղ են նաև Böttich. Arica, 69, 137, Müller, SWAW, 44, 565, Justi, Zendsp. 145. Հիւնք. են։ Karst, Յուշարձան, 407, 411 սումեր. ti «կողմ, կող», քրդ. tim «կողմ»։

ԳՒՌ (dialectal) Երև. դ'իհ, Զթ. դ'ը'հ, Տիգ. թէհ, Վն. դեխ, Սլմ. թեխ, Մրղ. թէխ «դէպի», Ագլ. դի, Ակն. Խրբ. Կր. Սեբ. դ'ի Պլ. դ'ի, թի, Հմշ, Ննխ. Ռ. թի, Ալշ. դեն, Մշ. դ'են, Տփ. թէն.-առհասարակ պահուած են միայն առդին, անդին, մէկդի, չորսդին, ո՞րդի ևն (նաև քո-վընտի՝ ըստ Այտընեան, Քնն. քեր. 338) ձևե-րի մէջ, բայց առանձին գոյութիւն չունին. հմմտ. Ակն. օնթի, օթդի «անդին», Ախց. աս-տին, անթին, Հմշ. իսթուս, ինթուս ևն. յոգ-նակի ձև է դհարէնք Երև. «կողմերը, կողմե-րում»։ Նոր և կարևոր բառ է դեհվտիլ Մշկ. «պահվտիլ»։

ՓՈԽ (borrowing) Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկալեզուի մէջ շատ գործածական է antin «էսրար, հաշիշ, ծխելու ափիոն», որ հյ. ան-ղին բառն է. հաշիշ ծխելը սաստիկ արգի-լուած լինելով՝ հեռացում կամ զգուշութիւն ցոյց տւող անդի՜ն բասը սաացել է այս նշա-նակութիւնը (տե՛ս Թէոդիկ, Ամէնուն տարե-ռոյցը, 1920, էջ 221)։

Հիւնք. հրդեհ հանում է պրս. [arabic word] xurda, յգ. xurdahā «ցնցողք հրոյ» սառից։ Մէնէվիշէան, ՀԱ. 189z 218︎ դեհ կցում է սանս. dah ձևին։ Patru-bány, ՀԱ, 1906, 341 և 1908, 153 հնխ. dheg*h արմատից. հմմտ. լիթ. degu «այրիլ», լտ. foveo «տաքազնել». սանս dahami «ալրել», թոխար. tsak «այրել». հայը նախապէս *հրդեզ ձեն անէր, րայց մահ բառի ազդեցոթեամր դար-ձաւ հրդեհ։ Մառ, [other alphabet] Il 1918. a11 վրաց. ցեցխլի, մինգր. դաչ խիլի «կրակ» և հյ. ջահ բառերի հետ։


Դեղ, ոց

See full entry →

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

Etymologies (6)

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

= Բոլորն էլ բնիկ հայ բառեր են, որոնք հաւաքւում են դեղ և դալ արմատների շուրջը. սրանք էլ ծագում են հնխ. dhel-արմա-տից, որի ձայնդարձներն են dhol-, dhl-. հմմտ. յն. ϑαλλω «ծաղկիլ, կանաչիլ, տե-րևներով ու պտուղներով զարդարուիլ (ծա-սի)», ϑαλλός «ընձիւղ, նոր ճիւղ», ϑαλερός «ծաղկած, դալար, թարմ, մատղաշ, ուժեղ», ϑαλος «ընձիւղ», ϑαλλια «ձիթենու հիւղ», ἐი.-ϑηλής «բազմաճիւղ, աճուն», εῦ-ϑαλής կամ εν-ϑηλής «բերրի, աճուն», միռլ. deil «ճպոտ». կորն. dele «ճպոտ, ճիւղ», բրըտ. delez «ճպոտ», հբգ. tolun «ողկոյզ», toldo և գերմ. dolde «գագաթ՝ վարս ծառոց», աւսան. dal' (կտր. dola) «ընձիւղիլ» (Walde, 472, Boi-sacq, 332)։ Հնխ. dhel-կանոնաւորապէս տալիս է հյ. դեղ, հնխ. dhl->հյ. դալ, իսկ հնխ. dhol-ձայնդարձը հայերէնի մէջ ներկայացուցիչ չունի. Pokorny, 1, 825։-Հիւբշ. 438։

Lag. Urgesch. 210 դեղ բառը պրս. darmān ձևի հետ միասին հանում և dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 605 մերժում է այս և բառի նախնական ի-մաստն է համարում «(բուժա)խոտ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 6 դալար,

ղեղին, դալուկ բառերի հետ՝ դալ. դաղ արմատից։ Canini, Et. étym. 144 պրս. dāru «դեղ»։-Մառ, ЗВО, 5, 319 զնդ. viša «թոյն» ձևի հետ։ Հիւնք. պրս. թէրէ «խաւարտ, բանջար»։ Հիւբշ. 438 դալար բառը մեկնում է յն. ϑαλερός ևն, իբրև դալ-ար. իմ առաջարկութեամբ ընդունեց նաև դեղ բառի մեկնութիւնը՝ IF, Anz-10, 45։ Ամբողջ ընտանիքի մեկնութիւնը վերի ձևով տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-371։

ԳՒՌ (dialectal) Պահուած է մի քանի նշանակու-թեամբ. այսպէս. «ճար, դարման» նշանակու-թեամբ են՝ Ալշ. Երև. Հճ. Մշ. Ոզմ. Ջղ. դ'եղ. Ագլ. դէղ, Ախց. Խրբ. Կր. Սեբ. դ'էղ, Սլմ. Վն. տեղ, Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. տէղ, Ասլ. դէղ, Ռ. թէղ, Տփ. դիղ, Տիգ. թիղ. -«թոյն» նշա-նակութիւնն ունին Ալշ. Ղրբ. Ասլ. Մշ. Վն. Տփ., որից՝ Ակն. դ'էղիլ «թունաւորել», իսկ Մժ. տէխկ (իմա՛<դեղք) «թոյն» և տէխկէլ «թունաւորել».-«խոտ» նշանակութիւնն ու-նին Մշ. Սս., որոնց մօտ դեղ նշանակում է «մի տեսակ դաշտային խոտեղէն բոյս, որ պանիրի մէջ են դնում՝ անուշ հոտ տալու հա-մար» (վերջին երկու նշանակութեանց է լա-րում խնդեղն Ղրբ. «օշինդը», որ ծագած է *խնդադեղն ձևից և իմաստի զարգացման կողմից համեմատւում է մոլախինդ, խնդա-մոլի բառերին)։-«Աչքի ծարիր կամ երեսի շպար» նշանակութեամբ են Ակն. Մկ. Վն. Տփ.։-Սրանցից դուրս նոր իմաստներ են ցոյց տալիս՝ Զթ. դ'էղ «վառօդ», Նբ. Վն. «մածունի կամ պանիրի մակարդ, մէրան», Սչ. դ'էղել «կեղտոտել»։-Նոր բառեր են՝ դեղապէտ. դեղաջուր, դեղդիր, դեղդղել, դեղթափ, դեղիկ, դեղկոծել, դեղմաշկ, դեղուկ, դեղրար, դեղ-բունքել։

ՓՈԽ (borrowing) Շատ հին փոխառութիւն է վրաց. მgელო մդելո «խոտ, դալարիք», որ պահում է հին հայերէնի բունը (դեղ, դեղոյ) և մեր բառի առաջին և նախնական նշանակութիւ-նը։ Նախաձայն մ վրացական սովորական յաւելուած է, ինչ. მგოსანი մգոսանի «գու-սան»։ Կալ և վրաց. φელა դելա, որ ըստ Ե-րիսթավի բառարանի՝ անծանօթ մի բոյս է։-Նոր փոխասութիւն է գ.ռ. թրր. [arabic word] t-tal «խիսա աղդեցիկ միջոց, դարման» (< հյ. դեղթափ) (տե՛ս Յուշարձան 329 ա, հմմտ. նաև Բիւր. 1900, 670 ա)։-

NBHL (12)

φάρμακον medicina, medicamen, ῤητίνη resina, κολλούριον collyrium Դարման առողջարար հիւանդաց, եւ Սպեղանի վիրաց կամ պատրոյգ. եւ Ծարիր. նմանութեամբ եւ Իրք օգտակարք. cf. Աղագ.

Միթէ դեղ ո՞չ գուցէ ի գաղաադ, կամ բժիշկ ո՞չ կայցէ անդ։ Ա՛ռ դեղ ռետին։ Առէ՛ք դեղ վիրաց դորա. (Երեմ. Ը. 22։ ԽԸ. 11։ ԾԱ. 8։)

Ըստ նմին օրինակի եւ ոմն ամենիմաստուն արտաբերեաց բանիւ զհաւատարիմ բարեկամս դեղ ասելով կենաց։

Բժիշկք դեղովքն զառողջութիւն շնորհեն ի շնորհացն աստուծոյ. (Յճխ. Ե։)

Դեղ՝ վիրաւորին պիտոյ է, եւ ոչ ողջին։ Սափոր քո լի է դեղիւ. (Վրք. հց. ԺԷ։)

Դեղս առ անձամբ իւրով, եւ մեռաւ. (Բ. Մակ. Ժ. 13։)

Որսալ՝ ոչ վարելով դեղիւք պղտորելով զջուրսն. (Պղատ. օրին. Է։)

Նկարապաճոյճ դեղով. (Յհ. կթ.։)

Քարտիսիւ եւ դեղով գրել. (Բ. Յհ. 12. Գ. Յհ. 13։)

Եթէ զլիճ մի ծովուց ի յորակութիւն դեղոյ յեղյեղեցից. (Նար. Թ։)

Աստուածային ձեռամբն անջինջ դեղամբ (դեղով) գրիք, եւ արձակիք յերկնաւոր ազատութիւնն. (Եղիշ. ի չարչարանս.։)

Խոստովանութիւն, որ զդեղս մեղաց հոսէ իբրեւ զփոշի. (Նար. խրատ.։)


Դեղին, ղնոյ, ղնի

See full entry →

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

Etymologies (4)

(սեռ. ի) «դեղնագոյն» Պղատ տիմ. Սրդ. յկ. Արիստ. որակ. Վրդն. ծն., ո-րից՝ ղեղնութիւն Ոսկ. մ. բ. 9, դեղնագունիլ Ոսկ. յհ, բ. 32, դեղնագոյն Ոսկ. սղ., դեղնա-խունկ Կաղանկ. Մխ. դտ., դեղնատերև Ոսկ. լս., դեղնիլ Մանդ. ևն։ Նոր բառեր են՝ դեղնա-կարմիր, դեղնականաչ, կարմրադեղին, դեղ-նորակ, դեղնամորթ, դեղնաշորթ ևն։

= Բնիկ հայ բառ. կազմուած է ին մասնի-կով ղեղ <հնխ. dhel արմատից (աւելի ման-րամասն տե՛ս դեղ)։ Նկատելի է որ այլևայլ լեղուների մէջ «դեղին» բառը նոյն է «կա-նաչ»-ի հետ և ծագում է «խոտ» բառից. հմմտ. յն. χλόη «խոտ, դալարիք», որից γλωρός «կանաչ. 2. դեղնականաչ. 3. դեղին», լտ. holus «կանաչեղէն» և helvus «դեղնա-դոյն», սանս. hári-«դեղին, կանաչ»։-Աճ.

Lag. Urgesch. 211 դալար, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղ-նականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881, մայիս 6 դալար, դեղ, դալուկն բառերի հետ ռալ կամ դաղ արմատից։ Thomaschek, leutsche Litteraturz. 1883, էջ 1251 ուտ. däi «կանաչ» բառի հետ։ Հիւնք. դեղ բառից։ Patrubány, SA, 1, 213 լտ. flavus, իբր հնխ. dhlevnos ձևից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, 370-371։ Petersson, KZ, 47, 291 անոսօ. oeall «փայլուն», իռլ. dellrad «պայծառութիւն» բառերի հետ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 97 <*ձեղին=ռուս. желтыи «դեղին»։

ԳՒՌ (dialectal) Երև. Ջղ. դ'եղին, Ագլ. Ննխ. Պլ. դէ-ղին, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Կր. Հճ. Մշ. Սեր Սչ. դ'էղին, Ասլ. դ'է'ղին, Սլմ. Վն. տեղին, Գոր. Հմշ. Մկ. Մրղ. Շմ. տէղին, Ռ. Տիգ. թէղին. Ղրբ. տէ՛ղէն, Զթ. դ'էղը՝ն, Ոզմ. դ'էղէ՛ն, Տի. դի՛զին։-Նոր բառեր են՝ դեղնածաղիկ. կեդնահոզ. դեղնաւուն, դեղնափորիկ, ղեղնա-քոլ. դեղնուկ, ղեղնաժիտ, ղեղնակորիլ, զեղ-նակոխ ևն։

NBHL (1)

Դեղինն՝ սպիտակի ընդ խարտեշի խառնելով (լինի)։ Դեղինն ընդ պայծառի սպիտակ չարախառնելով, եւ ի խորին սեաւ անկեալ՝ զկապուտակ գոյնն կատարէ. (Պղատ. տիմ.։)


Դեղձ, ից

See full entry →

s.

peach.

Etymologies (3)

«շէֆթալի» Վրք. հց. Բ. 422. Վստկ. 156, որից՝ դեղձենի «դեղձի ծառ» Վստկ. 156, կամ դեղձի Վստկ. 154. Մխ. առկ. կարմրադեղձ Ագաթ., դեղձուկ Մադ. և Երղն. քեր. ըստ ԱԲ զրուած է նաև դեղջ.

= Բնիկ հայ բառ. նախապէս նշանակում էր «դեղին» (հմմտ. տակը դեղձան) և ծագում է դեղ արմատից՝ ձ աճականով. աւելի ըն-դարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

Canini, Et. etym. 182 դեղին բառից Հիւնք. դեղ, ղեղին ձևից, իբրև «դեղին սալոր»։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, 370-371։ Patrubány, ՀԱ, 1908, 186 դեղին և դեղձան բառերի հետ։

NBHL (1)

περσικόν persicum Պտուղ միջակ ընդ խնձոր եւ ընդ ծիրան՝ անուշահոտ եւ գեղեցիկ գունով ընդ դեղին եւ ընդ կարմիր. .... իբր միրգ պարսկական. (յն. բէրսիգօ՛ն. լտ. բէ՛րսիգում).


Դենար, ի

See full entry →

s.

penny, denier, denarius.

Etymologies (2)

, ի-ա հլ. «մի տեսակ դրամ» Յհ. ժբ. 5. Յայտ. զ. 6. Նար. ժէ. էջ 39. գրուած է նաև դինար Պղատ. օրին. 393. Վրք. հց. ուրիշ վկայութիւն չկայ։

= Յն. δηνάριον հոմանիչից, որ փոխասեալ է լատ. dēnārius «աասանոց (դրամ և կ-իռ)» բառից. այս էլ ծազամ է čeni «տասնեակ» բառից։ Յունարենից փոխառեալ են նոյնպէս արաբ. պրս. [arabic word] dīnār, վրաց. დინარი դինարի, ֆրանս. denier, սպան. dinero, պորտ. dinheiro, իտալ. danaro, denaro, ռում. denariu, հսլ. dinaro, նսլ. denar, սերբ. dinar, պհլ. denār «դենար» (Nyberg, Hilfsb 1, 38 և 2, 55), մինչև սանս. dina-ra և թոխար. քուչ. tinar։ -Հիւբշ. 346։

NBHL (1)

Ընդէ՞ր ոչ իւղդ այդ վաճառեցաւ երեքարիւր դենարի. (Յհ. ՟Ժ՟Բ. 5։)


Դեսպակ, աց

See full entry →

s.

litter, palankeen.

Etymologies (2)

, ի-ա հլ. «պատգարակ, գահաւո-րակ, արքունի հովանաւոր կառք» Կորիւն. Ոսկ. փիլիպ. Սեբ. 27, 46, 47. Սեբեր. զ. 114 (տպ. դեսպան, այսպէս ուղղել ըստ Նորայր, Կորիւն վրդ. 182). Կղնկտ. Ա. 153, 154, 160, 161, Վրք. և վկ. Ա. 372։

Տէրվ. Մասիս, 1881, մայիս 8 օտար փոխառութիւն է համարում։ Հիւնք. դես-աան բառից։

NBHL (3)

φορεῖον feretrum, lectica Գահոյք շարժական ի ձեւ կառաց. կառք հովանաւոր՝ բառնալեօք տարեալ ի ծառայից, կամ ձգեալ ձիովք եւ ջորւովք.

Ոսկւով զկառսն զարդարեն, եւ զմորթս դեսպակացն օծանեն. (Ոսկ. փիլիպ.։)

Ածին (զտիկինն) հովանաւոր դեսպակաւ. (եւ այլն. ՃՃ.։) (Գտանի գրեալ եւ Դեսպակ՝ իբր Դեսպան)։


Դեսպան, աց

See full entry →

s.

ambassador, messenger, envoy;
legate.

Etymologies (3)

(h-ս հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «երկու իշխանութեանց միջև պատզամաւոր կամ միջնորդ բանից» Ադատթ. Բուղ. Փարպ. Եղիշ., «2. պաշտօնևաւ» Եւս պտմ. 706 (բց. ի ղեսպանից), որից՝ դեսպա-նագնաց լինել Բուզ., դեսպանութիւն Բուղ. պնդադեսպան Եղիշ.։ Նոր գրականի մէջ՝ դես-պանական, դեսպանատուն, դեսպանաժողով, դեսպանախորհուրդ։

= Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,

Lag. Urgesch. 116 և Btrg. baktr. Lex. 58 վերջի մասը համարում է ծա-նօթ -պան մասնիկը։ Lag. Arm. St. § 609 մեզնից է դնում արաբ. dusfan։ Տէրվ, Մասիս, 1881 մայիս 8 համարում է օ-տար բառ։ Հիւնք. իբր տեսպան՝ տեսա-նել բայից. հմմտ. պրս. տիտէպան, թրք. կէօզճի և յն. ϑετμοφήιας։