Your research : 102 Results for տի

Entries' title containing տի : 901 Results

Definitions containing the research տի : 1888 Results

Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

• ՆՀԲ մեկնում է «թուի որս ի պէտս դա-համանց կամ խորտկաց, և կամ առան-ձին անուն էրէոյ, յն. δαίς, որ է խոր-տիկ»։ ՋԲ «միս երէոց կամ խորտիկք»։ Առաջին անգամ ԱԲ դնում է ուղիղ ձե-


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

• «մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։

• = Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «գերեզման» Թէոդոր. մայրագ. Նար. խչ. և մծբ., որից՝ դամբանա-կան «գերեզմանական, ողբերգական» Մագ. Գր. տղ. Պղատ. օրին., դամբանագէշ (գրու-ած նաև ռանբանագէշ) Ճառընտ., դամբա-նակ ԱԲ, գետնադամբան «catac>mbes» (նոր գրականի մէջ).-նոյն արմատին է պատկա-նում նաև դամբարան «գերեզման» Յհ. կթ. Մարթին. Սկևռ. լմբ., որից՝ դամբարանել «մեռելը թաղել», դամբարանիլ (կրաւ.) «թա-ղուիլ» Մարթին։

• = Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։


Դայլ

s.

the first milk of a cow, colostrum.

• Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG 1850, 352 կցելով dhē «դիել» արմա-տին։ Նոյն, Arica. 65 և Lag. Ur. gesch. 307 կցում են դայեակ, դիել ևն ձևերին։ Հիւրշ, KZ, 23, 18 սանս. dhā


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։

• ՆՀԲ «որպէս թէ հատ հատ, դանէ դա-նէ», որով ուզում է հանել պրս. [arabic word] dāna «հատ. հատիկ» բառից.-Հիւնք. պոս. թիւնիւք «նուրբ թիթեղն երկաթոյ»։ (Այսպիսի ձև չգիտէ ԳԴ. կայ միայն [arabic word] tunuk կամ tanuk «նուրբ կամ անօսր (կերպաս, ոստայն), ծանծաղ (ջուր)» և [arabic word] tanaga «թիթեղն երկա-թեայ կամ պղնձի. թէնէքէ»)։ Patrubány, ՀԱ, 1910, 93 սանս. dhārā «կտրել, սրել» բառի հետ՝ իբր բնիկ հայ.։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 132 պրս. [arabic word] dahna «սուր բերան» >դահնայ ձևի նուազա-կանն է։ Պատահական նմանութիւն ու-նի սանս. lañka «դանակ»։

• ԳՒՌ.-Տփ. դա՛նակ, Ախց. Երև. Կր. Ջղ. ղ'անակ, Ննխ. Պլ. դանագ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. դ'անագ, Ասլ. դ'անագ, դ'անայ, Մկ տmնակ, Ագլ. դm՛նmկ, Ոզմ. դmնmկ, Գոր. տmնmկ, Սլմ. տmնmկ, Շմ. տmնmգ1, Տիգ. թmնmգ, Ռ. թանագ, Ղրբ. Մրղ. տէնակ, Հճ. դ'անօգ, Զթ. դ'անօգ, դ'անոգ, Հմշ. տօնագ։-Նոր բառեր են՝ դանակաւոր, դանկիկ, դանկել, դանկտել, անդանակ, դանակակոթ, դանակա-մորթ, դանակարար, դանակագող, մնկ. դան-դան։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

• = Կրկնուած է *դաղ պարզ արմատից։

• Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,

• ՓՈԽ.-Աղայեան, Աղբիւր, 1889, էջ 6 մև. զանից փոխառեալ է դնում վրաց. დანდალი դանդալի, որ ըստ Չուբինով, էջ 396 նշանա-կում է «աստիճան» և փոխառեալ է հայերէ, նից'-կայ նաև վրաց. դատանտալեբա «կըմ. կըմալ, տնտնալ, ասդին անդին սլքտալ», մո-տանտալե «սլքտացող, ծանրաշարժ», բայց նախաձայնը անհամապատասխան է։


Դանկ

cf. Դանգ.

• -Պհլ. dang, պրս. [arabic word] dāng կամ dānk «չորրորդ մասն միոյ տիրհէմի, որ է չորս եղ-ջերակորիզ. 2. չորրորդ մասն միոյ մսգալի, որ է վեց եղջերակորիզ», [arabic word] dāngāna «խնջոյքին մասնակցելու համար իւրաքան-չիւր անձի վճարած դրամը»։ Սրանք ծագում ևն պհլ. dānak, պրս. [arabic word] dāna, սանս. dhā-nā-«ցորենահատ» բառից (Երև. Ղրբ. դան)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. [syriac word] ︎ dankā «դիրհէմի 1Iε մասը», [hebrew word] tangā «պարսկական մի տեսակ դրամ», արաբ. [arabic word] dāniq «'1/︎ դիրհէմ», վը-րաց. დანგი դանգի, ուտ. թmնգm. ռուա ցախ. թանգա «դրամ», չաղաթ. [arabic word] tenge «մի տեսակ արծաթ դրամ» (Horn, § 536).-Հիւբշ. 134։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

• , ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն

• = Պհլ. dašn հոմանիշից, որ աւանսո ած է մէկ անգամ սխալագիր [arabic word] pašn գրչու-թեսմբ և որ Nyberg, Hilfsbuch, 2, 173 մեկնում է ❇etwa Vertrag, Vereinbarung' Այս մեկնութիւնը ճշտիւ նոյն է հյ. դաշև «պայման, համաձայնութիւն» նշանակութե-ան հետ։ Nvberg ասում, է թէ իր ընթեր» ցումը ենթադրական է (meine Lesung ist hypothetisch), ուստի ուղղոմ եմ փոքրիկ աարբերությամբ [arabic word] dašn (» d փոխանակ ❇)։ Սրանց հետ նոյն է նաև վրաց. დამნი ռաշնի «coучacтникъ, cоумышлениикъ, մասնակից. խորհրդակից», որ փոխառեալ է իրանեանից։-Ոճ


Դաշոյն, շունի

s.

sabre, cutlass;
hanger, poniard.

• ՆՀԲ աբս. dašna «դաչոյն»։ Böttich. Arica 75, 219 daç արմատից։ Lag. Proph. chald. 51, 6 հանոմ է զնդ. dašina «աջ» բառից, իբր թէ «աջ կող-մից կախելու բան»։ Հիւնք. պրս. daš-na։ Ստոյգ չէ թէ ի՛նչ կապ ունի դաշ-նակ բառի հետ, մանաւանդ որ բառիս հնագոյն ձևը թւում է դարշոյն։


Դատաստան, աց

s.

judgement, discernment, criticism;
sentence, condemnation;
act, arbitration, judgement;
justice;
cause, lawsuit, proceedings;
-աւ, judicially;
կոչել ի —, to summon, to cite before a judge;
— տալ, to be condemned;
— առնել, cf. Դատապարտեմ, cf. Մեղադրեմ.

• Այս մեկնութիւնը առաջին անգամ յի շում է Spiegel, Gram. Huzv. 188-191։ Միւսները առհասարակ համարում են հայերէնի մէջ կազմւած դատ բառից -ստան տեռական մասնիկով։ Բայց եթէ այսպէս լինէր, չպիտի ունենայինք «դատ, դատավճիռ, օրէնք ևն» նշանա-կութիւնները, այլ միայն «դատարան»։

• ԳՒՌ.-Երև. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. դատաս-տա՛ն, Ախց. Կր. դ'ատաստան, Ալշ. Մշ. Ջղ. դ'ադաստան, Ագլ. դադաստա՛ն, դադաստո՛ւն, Պլ. դադասդան (հին լեզւով), թադասդան (նոր լեզւով), Սչ. դ'ադասդ'ան, Խրբ. Սեբ. դ'ադասղան, Զթ. դ'ադասդօն, դ'ադասդոն, Ռ. թադասդան, Հճ. դ'ադաստոն, Ասլ. դ'ա-դասդա, Ողմ. դ'mտաստան, Մկ. Սլմ. Վն տmտmստան, Մրղ. տmդmստան, Տիգ. թm-դmսդmն, բոլորն էլ նշանակում են «հան-դերձեալ կենաց դատաստանը»։ Նոր բառեր են ռատաստանագիր եղբայր կամ դատաո-տանեորայր «մի տեսակ ոգի» (Տիւր. դիք)։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

• = Ասոր. չ︎ dār, յօդով 1︎ dārā «դարք, ժամանակք», եբր. [hebrew word] dor «ցեղ. աղգ, սերունդ», արամ. [hebrew word] dar, եթովպ. sar «դարաշրջան», ասուր. dāru, duru «տևողու-թիւն, յաւիտենականութիւն»։ Այս բոլորը ծառում են սեմական dvr «շրջան» արմա-տից. հմմտ. եբր. [hebrew word] dōr «շրջան», ասոր. ❇շ dārā «շրջանակ», արար. [arabic word] davr «շրջան», [arabic word] dāira «շրջանակ», ասուր. duru «պատ, պարիսպ» ևն։-Հիւբշ. 302։

• ԳՒՌ.-Անօնելով «ժամ, ժամանակ» ի-մաստից, որ պահուած է Չառսանճա-քում, վատ առումով դարձել է Ակն. Արբ. Ջղ. «փորձանք, պատահար»։


Դարան, աց

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

• , ի-ա հլ. «ծածուկ տեղ, ուր պահ-ուելով՝ թշնամու վրայ անակնկալ յարձաևում են գործում. 2. որոգայթ, թակարդ. 3. դաւա-ճանութիւն» ՍԳր, «առիւծի որջ» Յայսմ., «ամրանալու տեղ» Նար., որից՝ դարանա-մուտ ՍԳր, դարանակալ ՍԳր. Ոսկ. յհ. բ. 85, դարանակալութիւն Յոբ. իե. 3, դարանայոյս Դ. թագ. զ. 10, դարանիլ Սղ. թ. ժ. ժզ. ևն. հոոադարան Վրդն. ել. յետին ձև է դարանալ Վանակ. յոբ. (իբրև թէ դարանիլ)։

• = Ըրանական փոխառութիւն է, պհլ. *da-ran ձեից. հմմա. զնդ. darana «ամրաթիւն, բնակաթիւն, ապաստարան» (ըստ fartho-lomae, 692--3), «ձոր, կիրճ» (ըստ Horn, § 560, որ և սրան է կցում պրս. [arabic word] darra «ձոր, կիրճ»), dāuru-upa-darana «փայտա-կերտ հիւղակ» (Bartholomae, 739)։ Այս բոլորը ծագում են dar-արմատից. բայց այս ձևով կան իբանեան երեք տաբ-բեր արմատներ. I. dar-«ճեղքել», 2. dar-«հսկել», 3. dar-«ունել, պահել» (Bartho-lomae, 689-690)։ Արդ՝ յիշեալ ձևերը սրանցից որի՞ն են պատկանում։ Bartholo-mae, 693 դնոմ է «ունել, պահել» արմա-տից, որով հյ. դարան «ծածուկ տեղ, թա-քըստոց» նոյնանում և միանում է ճիշա նախորդ դարան «պահարան» բառի հետ, ինչպէս դնում են և մեր բառաբանները, և սրանց համեմատ էլ Հիւբշման։ Բայզ կա-րելի էր նաև դնել առաջին արմատից (dar-ճեղքել), որով զնդ. darana-նոյնանոմ է սանս. dārana «փապար, խոռոչ, ծերպ» բառի հետ և հյ. դարան «թաքստոց» բառի նախնական իմաստն է լինում «լեռան մէջ ճեղք ևն», ինչպէս ցոյց է տալիս վրաց. դարանի «քարայր, ճեղք՝ ժայռի կամ հողի մէջ»։ Այսպէսով իրարից բաժանւում են հյ, դարան «պահարան»=սանս. dhárana=զնդ. dārəna և հյ. դարան «թաքստոց» = սանս. dārana=զնդ. darana, առաջինը սանս. dhar = իրան. dar «ունել» արմատից, երկրորդը ւանս. dar=իրան. dar «ճեղքել» արմատից. վերջինիս հետ հմմտ. և սանս. drnáti, dāra-yati, պհլ. daritan, պրս. darridan, աֆղան. dāral, լիթ. diru, յն. δέρω, հյ. տեռել, հնխ. der-«ճեղքել, պատռել»։ Իրանեան լեզու-ները զանազանութիւն չդնելով նախաձայն d և dh ձայների միջև, երկու տարբեր բա-ռերը ի հարկէ մէկ ձևի պիտի վերածուէին։ -Աճ.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 230 ան մասնիկով դար արմատից։ ՆՀԲ դարան «պահարան» մեկնում է «իբր դրարան», իսկ դարան «թաքստոց» հա-նում է դարեալ դադարիլ ձևից. Böttich. ZDMG, 1850, 352 սանս. dhārana։ Այտր-նեան, Քնն. քերակ. էջ 301 մասնիկ է դը-

• նում -արան, որով արմատր լինում է զ (ղնել բայի՞ց)։ Lag. Arm. Slud. § 583 դարան «պահարան» = պլրս. dastan «ու-նել», արմատը dār։ Տէրվ. Altarm. 6 եր-կու նշանակութեամբ էլ սանս. dharana «ունող»։ Պատկ. Խոր. աշխ. 1877, էջ 43 զնդ. darəna։ Տէրվ. Նախալ. 88 սանս dhar, պրս. dāštan, հյ. տանել, տար ձև-ւերի հետ՝ հնխ. dhar «կրել, տանիլ» ար-մատից։ Հիւբշ. 136 դարան «պահարան» մեկնում է վերի ձևով, իսկ դարան «թա-քըստոց» միացնում է նոյնին։ Հիւնք. հա-նում է դարել բայից։


Դարաստան, աց

s.

garden;
orchard, place planted with trees.

• ՆՀԲ պրս. տիրէխթան «ծառեր»։ Windisch. 11 բառի առաջին մասը-դարա-համարում է սանս. tard-«ծառ»։-Եւրոպա, Վիեննա, 1850, էջ 15, ծան. ա. «ծառ=սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պահուած է դարաս-տան բառի մէջ»։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 589։-Հիւնք. հանում է դրաստ բառիո։

• ԳՒՌ.-Կայ միայն ղարաստան Սթ., բայզ նշանակում է «լեռներ կամ լեռնոտ տեղեր». ուստի պէտք է կապել դար «բարձունք, բլուր» բառի հետ։


Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

• Տէրվ. Նախալ. 87 սանս. darbh բա-ռի հետ հնխ. darbh կամ dharbh «հիւ-սել, կազմել» արմատից։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Meillet, MSL. 8, 165։ Հիւնք. դափր հատանել ձևից։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• = Ասոր. [syriac word] ︎ dargušta «պատ-գարակ, օրօրոց», արամ. [hebrew word] dargas «անկողին». այս բառերը բնիկ սեմական չեն. ուստի կարող են հայերէնի հետ փոխա-ռեալ լինել իրանեանից։-Հիւբշ. 137։

• ՆՀԲ և ՋԲ այս բառը դնում են դար-գին ձևով, ինչպէս որ աւանդուած էլ է, բայց առանց վկայութեան և ենթադրե-լով միայն բարդութիւններից։ Հիւբշ. կարծելով, որ իրօք աւանդուած չէ բա-ռը, այլ դարգճակալ և դարգնաձև ռառե-րից միայն ենթադրուած է, մերժում է դարգին ձևը և հիմնուելով ասորի ձևի վրայ՝ դնում է *դարգուճ։-ՆՀԲ մեկնու է լծ. թրք. թարագ «սանտը»։ Ուղիղ մեե-նեց Հիւբշ. ZDMG, 36 (1882), էջ 128։ Ըստ Մովսիսեան (նամակ 1933 մարտ հմմտ. քրդ. därguš «օրօրոց», որ ճշտիւ նոյն է ասորի բառե հետ։


Դարձ, ից

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

• , ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhrg'h-արմա-տից. սրա հետ հմմտ. ալբան. dreϑ, կտր. droδa «դարձնել, ոլորել, գալարել. թելով պնդել. մանել», dréδure «ոլորուն, դողա-լով», driδem «դառնալ, դողալ». per-dréϑ «պտուտակով ամրացնել», dreδ-atε «ոլորք», dráδ-el'e «բաղեղ, պատատուկ, դռան փա-էանք», driδ-mε «սոսկում», այս բոլորը հանւամ են հնխ. dhreg'h արմատից, որի նախնական նշանակութիւնն է «դարձնել. սլորել» (Pokorny, 1, 863)։

• ՆՀԲ մեզանից է դնում լա. tornáre «դարձնել»։ Böttich. Arica. 11, Wur-zelforsch. 8 dhar, dhr արմատի երկ-րորդական dharǰ ձևից։ Kiggs, Քերակ 1856, էջ 61 անզլ. turn հոմանիչի հետ։ Հիւնք. լտ. tornare։ Patrubány, SA 2︎ 269 յն. τρεχω «վազել», սանս. dhrá։ jati, հհիւս. draga «քաշել» բառերի

• հետ։ Scheftelowitz, BВ, 29, 21 հնխ. tər-արմատից. հմմտ. հրգ. drāen, դերմ. drehen «դարձնել», յն. τερέω «ծակել», լտ. terebra «ծակիչ»։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Lidén, Arm. Stud. § 70. որ վերինների հետ ուզում է կապել նաև իրանեան darz «կարել» արմատը և հյ. դերձակ, դերձան, հանդերձ։-Karst, Յուշարձան 400 ասուր. tāru «դառնալ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. [arabic word] ters, tars «հակառակ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 79 ըն-դունելով վերի մեկնութիւնը՝ աշխա--աւում է աւելացնել նոր համազօր ձևեր

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. դառնալ, Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. Սչ. Ջղ. դ'առնալ, Տփ. դարնալ, Զթ. դ'առնօլ, դ'առնոլ, Ռ. Տիգ. թառնալ, Ոզմ. դ'mռնալ, Ագլ. դm՛ռնիլ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmռնալ, Գոր. տm՛ռնmլ. Շմ. տmռնիլ (բայց յէտ թmռ), Ասլ. դ'էռնալ, Ղրբ. տէ՛ռնալ, Նխ. թmռնmլ, Հճ. դ'արնոլ, դ'այնոլ, Հմշ. տառնուշ։-Դարձ ձևն են ցոյց տալիս Ջղ. դ'առցնել, Պլ. դառցունէլ, Սլմ. տmռցիւցել։-Նոր բառեր են՝ դարձեկ, ղարձ-կար, դարձմրձկել, դարձուկ, դարձունք, դարձ-ձւոր, դարձւորուկ. -առանձնապէս կարևոր են անդառն Տիգ. «անդարձ», դառած Ղրբ. «կատղած», յետ դառ Ղրբ. «ե՛տ դարձիր», որոնք կրճատ դառ-ձևը արմատականի տեղ են գործածումմ,


Դարում, այ

s.

end, term, limit.

• , ա հլ. «հարաւ, հարաւակողմ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Նար. խչ. էջ 385 «Ի կողմանն աջոյ կայից հիւսի-սոյ... ունի զառաքեալսն տիրապատիւս և զԼուսաւորչին սուրբ դաւանարանն. իսկ ըստ հարաւոյ դիմաց դարումայ՝ զեբրայեցի ընտ-րեալ պատանին ոմարտիրոսն Աբռլմը-ւեհ»։

• -Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

• = Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Դդմաճ, ի

s.

macaroni, macaroon.

• «մի տեսակ թուրքական ևեռա-կուր». մէկ անզամ ունի Պօղ. Տարօնեցի. Թուղթ առ Թէսփ. ապ. Պօլիս 1752 «Թուրրին ղդմամն լաւ է քան զայն պատարագն» (ըսա Հացունի, Ճաշերը, էջ 116)։ Արդի գաւառա-կաններում ղդմաճ նշանակում է 1. «գիւղա-կան macaroni, որ լինում է տափակ ձևով. տճկ. էվրիշթէ» (Կր.). 2. «պահոց խմորեղէն մի կերակուր» (Ատն.). 3. «գետեզերքները ռուսնող մի տեսակ բանջար, որի տերևները դդմի տերևների նման կլոր են, բայց կա-ղամբի գոյնով. այս տերևները խաշելով՝ մէ, ջը դօլմա են փաթաթում. նման է asarum ռոյսին (Ազգ. հանդ. Ե. 20). tussilago fariara L» (ըստ Տիրացուեան, Contributo, § 548) (Բլ. Մշ.)։

• Թաղիադեան, Առաջնորդ մանկանց. էջ 9 ստուգաբանում է «աճ, աճումն կամ հատիճ դդմոյ՝ ըստ ձևոյն առեալ»։ Ու-ղիղ մեկնեց Հիւբշման։


Դդում, դդմոյ

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. դ'դ'ում, Ալշ. դ'տում, Երև. դ'ըթում, Հմշ. տրթում, տընթում, Ասլ. դ'թիւմ, Տիգ. թթում, Ռ. թու-թում, Ոզմ. դ'ըդ'ում, Հճ. դ'ը'դ'դ'ում, Զթ. դօ-դ'օմ, դ'օդ'ոմ, Մկ. Սլմ. Վն. տտիւմ, Մրղ. տիւ-տիւմ, Ագլ. դընդո՛ւմ, Ջղ. դ'ընդում, Հին Ջղ. դընդըմ։-Նոր բառեր են՝ դդմակ, դդմոց, դդմիլ, դդմեցնել։


Դեկան

cf. Դահեկան.

• = Դահեկան բառի կրհատ ժողովրղական ձևն է. միջին աստիճանը ներկայացնում է վրաց. დაეკანი դաեկանի, որ փոխառեալ է հյ, դահեկան բառից՝ հ-ի սովորական սրղ-մամու-Հմմտ. նաև ստակ, որ սղուած է սպիտակ հոմանիշից։-Աճ


Դեկտեմբեր, ի

s.

december.

• = Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։

• Հիւբշ. 367 դնում է յունարէնից. բայց վերջաւորութիւնը ցոյց է տալիս լատի-նը։-Ամիսների անուան վրայ վիճաբա-նուած է Բազմ. 1897, էջ 138-141։


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

• = Պհլ. ččh ձևից փոխասեալ. հմմտ. պրս. [arabic word] dih, [arabic word] člih «դիւղ». պաղենդ. deh «զիւղ», բելուճ. dīh dēl «երկիր, աշխարհ». քրդ. 9» dau, զազ. dau, արևել. քրդ. die. keh «գիւղ», հինդուստ. dīh, գնչ. di, բոշայ. լեհ «գիւղ», լեհվավցի «զիւղացի» (հմմտ բոշայ. լասը «տասը»), որոնց բոլորի նախա-ձևերն են՝ զնդ. dañhu-, dahyu-, հառս. [other alphabet] dahyu-, սանս. dásyu-«երկիր, նահանգ, գաւառ»։ Սրանց ծադումը անյայտ է (llorn, § 588, Bartholomae, 706)։ Նոյն արմատից են ծագում նաև նժդեհ, դեհպետ, դեհկան, որոնց վրայ տե՛ս առանձին։-Հիւրշ. 139։

• ԳԴ պրս. [arabic word] tah, [arabic word] lāh «տակը, ստորոտը» բառից։ ՆՀԲ պրս. դիհատիհ «յերկուց կողմանց» (իմա՛ dihadih «ճա-կատ առ ճակատ կռիւ», որ կազմուած է dih «զարկ, հարուած» բառից)։ Windi-sch. 21 համարում է նժդեհ բառի ար-մատը։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոաա (թերթ Վիեննայի), 1849, էջ 200, իբր հպրս. դա՛հիա «նահանգ»։ Ուղիղ են նաև Böttich. Arica, 69, 137, Müller, SWAW, 44, 565, Justi, Zendsp. 145. Հիւնք. են։ Karst, Յուշարձան, 407, 411 սումեր. ti «կողմ, կող», քրդ. tim «կողմ»։

• ԳՒՌ.-Երև. դ'իհ, Զթ. դ'ը'հ, Տիգ. թէհ, Վն. դեխ, Սլմ. թեխ, Մրղ. թէխ «դէպի», Ագլ. դի, Ակն. Խրբ. Կր. Սեբ. դ'ի Պլ. դ'ի, թի, Հմշ, Ննխ. Ռ. թի, Ալշ. դեն, Մշ. դ'են, Տփ. թէն.-առհասարակ պահուած են միայն առդին, անդին, մէկդի, չորսդին, ո՞րդի ևն (նաև քո-վընտի՝ ըստ Այտընեան, Քնն. քեր. 338) ձևե-րի մէջ, բայց առանձին գոյութիւն չունին. հմմտ. Ակն. օնթի, օթդի «անդին», Ախց. աս-տին, անթին, Հմշ. իսթուս, ինթուս ևն. յոգ-նակի ձև է դհարէնք Երև. «կողմերը, կողմե-րում»։ Նոր և կարևոր բառ է դեհվտիլ Մշկ. «պահվտիլ»։

• ՓՈԽ.-Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկալեզուի մէջ շատ գործածական է antin «էսրար, հաշիշ, ծխելու ափիոն», որ հյ. ան-ղին բառն է. հաշիշ ծխելը սաստիկ արգի-լուած լինելով՝ հեռացում կամ զգուշութիւն ցոյց տւող անդի՜ն բասը սաացել է այս նշա-նակութիւնը (տե՛ս Թէոդիկ, Ամէնուն տարե-ռոյցը, 1920, էջ 221)։

• Հիւնք. հրդեհ հանում է պրս. [arabic word] xurda, յգ. xurdahā «ցնցողք հրոյ» սառից։ Մէնէվիշէան, ՀԱ. 189z 218︎ դեհ կցում է սանս. dah ձևին։ Patru-bány, ՀԱ, 1906, 341 և 1908, 153 հնխ. dheg*h արմատից. հմմտ. լիթ. degu «այրիլ», լտ. foveo «տաքազնել». սանս dahami «ալրել», թոխար. tsak «այրել». հայը նախապէս *հրդեզ ձեն անէր, րայց մահ բառի ազդեցոթեամր դար-ձաւ հրդեհ։ Մառ, [other alphabet] Il 1918. a11 վրաց. ցեցխլի, մինգր. դաչ խիլի «կրակ» և հյ. ջահ բառերի հետ։


Դեղբ

s.

yellow

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դեղ<հնխ. dhel-արմատից՝բ աճականով. աւելի վան. րամասն տե՛ս դեղ։-Աճ.

• ԳՒՌ.-Մշ. դ'էխբ'ել «շորի դեղնիլը կեղ-տից»։


Դեղեխ

cf. Դաւաճան.

• «ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։

• ՆՀԲ իմանալով հանդերձ յն. համապա-տասխան բառը Վեցօրէից մէջ՝ դեղեխեալ մեկնում է «չարաչար դեղեալ», իբր թէ դեղեղեալ։ ՋԲ մեկնում է կասկածով «թունաւորեալ կամ ապականեալ, յու-զեալ, պղտորեալ», որին հետևում է նաև ԱԲ, Աճառ. ՀԱ, 1899, 233 ուղիղ ձևը համարելով դեխեխանք՝ կրկնուած է կարծում դեխ արմատից, բայց


Դեղձ, ից

s.

peach.

• = Բնիկ հայ բառ. նախապէս նշանակում էր «դեղին» (հմմտ. տակը դեղձան) և ծագում է դեղ արմատից՝ ձ աճականով. աւելի ըն-դարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

• -Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։

• Schrōder, Thesaur. 15 եբր. din սա-ռից փոխառեալ։ Ուղիղ մեկնես ՆՀԲ.-Peterm. 20 արաբ. dīn լառի հետ։ Möttich. Horae aram. 44, 105 սեմա-կանից փոխառեալ է համարում։ Lag. Urgesch. 309 dhyai արմատից է դնոմ հյ. դեն, զնդ. daēna և եբր. dīn։ Սրանց նման նաև միւսները։


Դենար, ի

s.

penny, denier, denarius.

• Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 74 պրս. տինառ ձևից։ ԳԴ պրս. տիյնար, բառ յն.։ ՆՀԲ բառ լտ. տէնա՛րիուս, յորմէ յն. տինա՛րիօս։


Դեսպան, աց

s.

ambassador, messenger, envoy;
legate.

• = Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,

• Lag. Urgesch. 116 և Btrg. baktr. Lex. 58 վերջի մասը համարում է ծա-նօթ -պան մասնիկը։ Lag. Arm. St. § 609 մեզնից է դնում արաբ. dusfan։ Տէրվ, Մասիս, 1881 մայիս 8 համարում է օ-տար բառ։ Հիւնք. իբր տեսպան՝ տեսա-նել բայից. հմմտ. պրս. տիտէպան, թրք. կէօզճի և յն. ϑετμοφήιας։


Դերբուկ, բկաց

adj. s.

rough, stiff, rude;
scabrous place.

• Buςxe, Lуk. Stud. 1, 73 Եւրետ կղզու Ἀερφος լեռան անուան հետ Scheftclowitz. BВ, 29, 20 հհիւս. pjarfr «անխմոր, հում, հասարակ», անգլոք, peorf «անխմոր», հրդ. derb, derp, ՀՖրիզ. derք «բուռն» բառերի հետ՝ հնխ. terbho-ձևից։ Այս մերժելով leters-son, KZ, 47, 283, միացնում է հհիւս. djarir, շվէդ. djart «կտրիճ», հսաքս. derbi «քաջ, ուժեղ, չար», հֆրիղ. der-ve «հաստատան, աւղղակի»։ Շատ աւե-լի նման է գերմ. derb «ուժեղ, կոշտ, կոպիտ, խիստ», բայց ինչպէս ցոյց է աալիս Kluge, 93, այս իմաստը փոխա-բերական է և ծագում է «անխմոր» հում (հաց)» իմաստից։


Դերեւ

adj.

eluded, vain, useless, frustrated;
—, ի —, ի —ս առնել, կացուցանել, հանել, to frustrate, to deceive, to deprive, to elude, to avoid, to render vain, to render abortive, to make useless;
to annul, to invalidate;
—, —ս լինել, ելանել, to deceive one's self, to be frustrated, to deprive one's self, to be vain, useless, to miscarry, to escape.

• ՆՀԲ լծ. դեր, դերբո կ։ Տէրվ. Նախալ. 84՝ թառամիլ, դորսովել, երաշտ, լտ. terra ևն բառերի հետ հնխ. tars արմա-տից։ Հիւնք. տերև բառից։ Պատահական նմանութիւն ունին քրդ. [arabic word] direw, [arabic word] direvin, darav «պատիր, սուտ, ստախօսութիւն», որոնք գալիս են պրս. duruγ ձևից։


Դզի

s.

courser.

• ՆՀԲ «նոյն ընդ բառիս ձի կամ ընդ պրս. դուսէն» (իմա՛ պրս. [arabic word] tay-san, tosan «վայրի ձի. 2. երիվար», բայց աւելի յարմար պիտի լինէր պոս- [arabic word] tosa «սնուցեալ կենդանի, թէ ձի իցէ և թէ այլ»)։


Դէտ, դիտի, տաց

s.

guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.

• , ի-ա հլ. «դիտող, պահապան» ՍԳը. Վեզօր. Եփր. թգ., «լրտես» Ա. մկ. ե. 38. Եզն. Ոսկ. գաղ., «նպատակ, նշաւակ» Յոբ. ժզ. 3, «դիտանոց, բարձրաւանդակ» Ես. խա. 9. Ա-գաթ., որից՝ դէտակն ունել ՍԳր. Ագաթ. Կոչ. Ոսկ. բ. կոր., դիտել ՍԳր, դիտանոց ՍԳր. Եւս-քր., դիտապետ «արքեպիսկոպոս» Բենիկ. Նար., դիտաւոր «դիտող» Ոսկ. ես., «բարձր դիրքով շրջապատի վրայ իշխող (լեռ)» Օրբել. 169 (Յարևմտից կողմանէդ սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթափովն մինչ ի խոռին ճանապարհն), դիտաւորութիւն «մտադրութիւն, նպատակ» Ես. իա. 4. Բուզ. Եզն. Սեբեր., դիտակ «աչքի երևացող մի բան», յատկապէս «թզենու վրայ կախուաձ պտուղը՝ վաղահաս թուզը» Ովս. թ. 10. Նաւ, գ .12. Ոսկ. ես., «դէմք, աչք» Յհ. կաթ. Նար.. դիտակ տեղի «թատրոնի վերնայարկը. bal-гon» Մանդ. էջ 132 (չունի ՆՀԲ), ճարտարա-դէտ Մծբ., հրաշադէտ Զաք. գ. 8, դիւրադէտ Փիլ. ել., հաւադէտ «թռչնահմայ» Ղևտ. ժթ. 26. Ոսկ. ես., բազմադէտ Փիլ. նխ., գիշերա-դէտ «գիշերապահ» Լաստ., գեղեցկադիտակ Խոր. Յհ. կթ. ևն։ Նոր գրականին յատուկ են ակնդէտ, դիտարան, մանրադէտ, հեռադի-տակ, դիտաւրեալ, դիտմամբ ևն։

• -Պհլ. *dēt բառից. սրա հետ հմմտ. պհլ. dītan «տեսնել», հպրս. didiv «տես», զնդ. diδāiti «նայում՝ նկատում է», dōiϑra-«աչք». vī-δეeta-«դէտ, դիտող», պրս. [arabic word] dīdan «տեսանել», [arabic word] drd «տեսաւ, յալտնի, ակներև», [arabic word] drda «աչք, դիտարան, դէտ. դիտող, տեսնուած», [arabic word] drdār «տեսու-թիւն, աչք, դէմք, ակներև, յայտնի», [arabic word] dīdabān «դիտապան», աֆղան. Iidal «տես-նել, լրտեսել», բելուճ. dīδ, dīδār «նայու-ածք», dīdōx «բիբ», քրդ. drtin «նշմարել, տեսնել, դտնել, հնարել», düar «հեռուից ե-րևացող մի բան, լեռան զագաթ, երևույթ» ևն։ Այս բոլորի արմատն է հնխ. dhī-«տեսնել, դիտել»։ Իրարից զանազանւում են հնխ. dei-, deyā-, dī-, «փայլիլ, երե-վալ» (որի ժառանգներից է հյ. տիւ. մանրամասն տե՛ս այս բառը և Pokorny, 1, 772-4) և հնխ. dheyā-, dhī-«տեսնել, դիտել», որի ժառանգներն են՝ սանս. ádīd-hēt «դիտում էր», dhyā-ti «խորհրդածել, քտածել» (այն է հոգու մէջ ռիտեւ). dbīrá-«տեսնող, իմաստուն», յն. σῆμια, դոր. çάμα (*dhyā-mn) «նշան», σημαίνω «նշանակեա», ալբան. dlture «իմաստութիւն», գոթ. filu-deisei «խորամանկութիւն», լիթ. dimst, ding «թուալ, թուիլ», ինչպէս նաև յն. ϑαδμα «զարմանալիք, հրաշք», ϑέα «դիտումն, թատերախաղ» (Pokorny, 1, 831-832, Boisacq, 861)։-Հիւբշ. 141։

• Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. dīda=հյ. դիտակ։ Brosset, JAs. xlV (1834), 383 ևն պրս. dīdan, յն. ἔδειν, լտ. videre «տեսնել» և վոաց. վիցի «գիտեմ»։ ՆՀԲ և Uiefenbach. Berl. Jahrbl. 1843, 445 պրս. dīdan ևն։ Böttich. ZDMG, 1850, 353 դեմք և դեն բառերի հետ սանս. dhyāl, զնղ. dōiϑra, պրս. dīdan։-Böttich. Arica, 70, 147 սրանց հետ նաև յն. ϑεασϑαι ևն։ Müller, SWAW, 42, 251 պրս. dīdan։ Justi, Zendsp. 156 վերինների հետ զնդ. dī, did «տեսնել» արմատի տակ։ Հիւրշ. KZ, 23, 18 ևն dhī ար-մատից։ Lag. Arm. Stud. § 634-6 դիտակ=պրս. dīda, դիտանոց՝ պհլ. an լոգնակերտ մասնիկով կառմա ած Տէրվ. Մասիս, 1881 մայ՛՛ 8 հան-դես և դետ բառերի արմատը դիում է դի, դիս=յն. ϑέασμε, ϑεσπίζω։ Նոյն, Նախալ, 89 հայ. դեմք=պրս. dīm, դիմակ = պրս. dīma, դետ, դիտել=պրս. dīdan,

• յն. ϑέαομαι, սանս. dhi ձևերը դնում է հնխ. dhi «դիտել» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. 27 դեմ, դետ թէև դնում է հայերէնի բնիկ բառերի շարքը, սա-կայն կարծում է, որ փոխառեալ լինին, իսկ Arm. Gram. 141, զուտ իրանեան փոխառութիւն է համարում։

• ՓՈԽ.-Վրազ. დეტი ղետի «լրտես, լառա-ջապահ դիտող խումբ, դէտ»։-Այս բառը կա-րող է լինել հայերէնից, բայց կարող է նաև ուղղակի իրանեանից լինել։


Դժգոյն

adj.

discoloured, dead, pale.

• «անգոյն, գոյնը գցած». պատա-հաբար միայն գործածուած չէ հին մատենա-գրութեան մէջ. սակայն նրա գոյութիւնն են հաստատում դժգունել Ոսկ. Եբր., դժգունի Լմբ. մատ. 93, դժգունութիւն Եւագր. բոլորն էլ յետնաբար գրուած տ-ով, որ յետին տա-ռադարձութեամբ ատամնականի թրթռունն է՝ համապատասխան յաջորդ ժ ձայնին։ Նոր գրականում վերակազմուած է հին դժգոյն ձևը, բայց արևմտեան գրականը գրում է տժգոյն, իսկ արևելեանը՝ դժգոյն։


Դժկամ

adj.

involuntary, disgusted, tired;
disastrous, disagreeable;
— լինել, գտանիլ, to be angry, displeased.

• «տհաճող, չուզող» ԱԲ, որից ոժկամակ «անախորժ, անհաճոյ» Ոսկ. յհ. տ. 1 Շնորհ. ընդհ. «չարասիրտ, դժնեայ» Փիլ. իմ. Մխ. Երեմ., դժկամակ լինել «դառնանալ, դժուարիլ, նեղանալ» Բ. թագ. ժթ. 42 կամ կժկամակից լինել Ոսկ. եբր., դժկամակու-թիւն Մծբ. Սարգ. Բ. յն., դժկամակել Վրք. հց. յետին ձև է դժկամայ «տհաճ» Սիմ. ապար. էջ 85։


Դժնդակ, աց

adj.

painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.

• (ոստ ՆՀԲ ի-ա հլ. թէև առանց վկայութեան) «դժուար, անտանելի, գեշ, սաստիկ, չարաչար» Եսթ. ժգ. 4, 5. Ոսկ. յհ. բ. 24, Եղիշ. Փիլ., որից՝ դժնդակագոյն Եւս. քր., դժնդակութիւն Առակ. իգ. 29. Ոսկ. ա-կոր., դժնդակատես Ոսկ. յհ. խէ, դժնդակա-ւուր Պիտ., դժնդակապէս Փիլ. ևն։ բարոյ, ցասուցեալ». մեր բառը նախապէս *դժանդակ ձևն ունէր, որից ա-ի անկումով յառաջացաւ դժնդակ. հմմտ. օժանդակ և օ-ժընդակ։


Դժնեայ, էի, ից

cf. Դժնեակ.

• = Արմատն է *դուժն, որ ծագում է պհլ. *dužn ձևից. հմմտ. պրս. [arabic word] dužn «սուր. և առազեալ լինի սա յաճախ զօրութենէ թթու ի-րաց». կազմուած են duž «վատ» արմատից, -Աճ.


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

• , ի-ա հլ. «ոչ դիւրին, դժար, ծա-նըր» Եւս. պտմ. է. 20. Եփր. հռ., «լեռների մէջ դժուարանցանելի տեղեր» (անեզական և գո-յականաբար գործածուած) Խոր. Վրք. ոսկ. Նար., որից՝ դժուարին ՍԳր. Եւս. քր., դժուա-րաւ (դժուար բառի գործիականն է, մակբա-յաբար գործածուած) Մտխ. ժթ. 23. Ղուկ. ժը. 24, դժուարանալ Ոսկ. բ. կոր. և յհ. ա. 16. 31, դժուարիլ Մծբ. 285 (տպ. դժրեալս ուղղել դժուարեալս՝ ըստ ՀԱ, 1914, 121), դժուա-րանք «տհաճութիւն» Ոսկ. յհ. ա. 23, դժուա-րութիւն Ոսկ. յհ. ա. 25, դժուարագիւտ Եւս. քր., դժուարալուր Վեցօր., դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12, դժուարա-պահ Սեբեր., դժուարալոյծ Ոսկ. ես., դժուա-րամիտ Մծբ. էջ 248, 284, 297, 370 (հմմտ. ՀԱ. 1914, 120), դժուարակամ «դժուարակա-մեռող», դժուարակիրթ «կնճռոտ, դժուառեմա-նալի», դժուարամաքրելի «դժուար սրբուող» (երեքն էլ նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 721, 595, 711, դժուարաքնին Եւագր. ևն (բոլոր ածանցների թիւը ԱԲ-ի մէջ 204 է)։ Գաւառա-կան ձևով է դժար Սոկր. Վրք. հց. Դ. Կռսա. երզն. 82, որից դժարիլ Տիմոթ. կուզ. էջ 325։

• ԳՒՌ.-դժուար ձևը պահում են՝ Ախց. Կր. դ'ժվար, Ոզմ. դ'ժվmր, Մկ. տժվmր.-դժար ձևն ունին՝ Տփ. դժար, Երև. Ջղ. դ'ժար, Գոր. տժmր, Ակն. Խրբ. Սեբ. Ալշ. դ'իժար, Ննխ. դժար, դիժար, Մրղ. տիժար, Հւր. դիժmր Շմ. տիժար, Ղրբ. տժէր, Զթ. դ'իժոյ, դ'իժոր, Ագլ. դժէօր։ -Երկու ձևերը միասին ունին՝ Մշ. դ'ժվար, դ'ժար, Սլմ. դժվmր, տժmր, իսկ Տիգ. միայն թժվmր ձևը. -Սուչավայում բառս ջըն-ջուելով՝ գերմաներէնի ազդեցութեամբ փո-խանակուած է ծանր բառով։-Նոր բառեր են՝ դժուարահամբոյր, դժուարատամ. ոժուառա-տեղ, դժուարնալ, դժրուկ։


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

• Lag. Gesam. Abhd. 62, 13 դրօշակ բառի հետ. drafš արմատից, որ մեր-ժում է Հիւբշ. 147։ Justl, Dict. kurde 181 ռառիս հետ նոյն է դնում պրս. [arabic word] durōš «է գործի իմն ի գործեաց արիւնառուացօ, քրդ. [arabic word] durūw «նը-շան, խարան, մարմնի վրայ մնացած հետք, դէմքի նմանութիւն»։ Canini, Ft. étym. 89 պրս. darāyiš «գծել, դրոշմել»։ Հիւնք. դրօշել բայից։ Mul-ler, WZKM, 10, 354 դրօշ «արձան» բառի հետ։ Scheftelowitz, BВ 29, 67 պրս. duroš «խարան» բառից փոխա ռեալ. մ մասնիկ է։ Պատահական նմա-նութիւն ունի ասոր. [syriac word] ︎ rušmā «նշան»։ Justi, Kurd. gram. 94. քրդ. durūw դնում է հյ. դրոշմ բառից՝ շ-ի անկումով և մ> ձայնափոխութեամբ։


Դրուատ, ից

s.

eulogy, praise.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «գո-վեստ, գովասանք» Ոսկ. ա. թես. գ. (գրծ. դրուատօք). Խոր., որից՝ դրուատիք (-եաց, -եօք) Ագաթ. Ոսկ. մ. ա. 15. Փրպ., դրուատել Պիտ. Նանայ., դրուատանք Կիւրղ. ղկ., նա-խադրուատ Թէոդ. մայրագ., շնորհադրուատ Թէօդ. խչ., յոգնադրուատ Կիր., բազմադը-բուատ Նար. խչ.։

• -Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։

• ՓՈԽ.-Վրաց. დროატიդրոատի (տե՛ս Մառ, Հայ.-վրաց. յարաբերութ. էջ 41)։


Դրուժան

cf. Դրժող.

• = Հպրս. draužana-, draujana-«ստա-խօս» (Bartholomae, 769), պհլ. [other alphabet] ︎ drōžan «ստախօս», drōžanān «չարք, ան-արդարք», պազենդ. drōžan «ապօրինի», drožangar «կեղծութիւն, խարդախութիւն», drōžani նոյն նշ. բոլորն էլ ծագում են իրանեան druj արմատից, որի վրալ տե՛ս նախորդը։ Ածանցումը տեղի է ունեցած ի-րանեանների մօտ և հայերը նոյն բառը պատրաստ ձևի տակ նրանցից փոխ են ա-ռել։-Հիւրշ. 146։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

• = Պհլ. dr,iš, զնդ. drafša-, պրս. [arabic word] dirafš, օսս. tərəša «դրօշակ», որոնք կցւում ևն սանս. drapsá «դրօշակ», drāpi-«զզեստ, վերարկու», լիթ. drāpanos «սպիտակեղէն, կանացի տակի շոր», իտալ. drappo «կտաւ», drappello «դրօշակ», ֆրանս. drap «կտաւ», drapeau «դրօշակ» բառերին և յն. ορετω «կտրել», δρεπανον «մանգաղ» (>ալբան, drapen, թրք. tərpan), մրգ. trabe «ծոպ», հհիւս. trefill «ցնցոտի», ռուս. զւռ. dra-pátъ. սերբ. drápati, լեհ. drapac' «պատ-ռել, քերել» բառերի հետ հանւում են հնխ. dre-p արմատից (Pokorny, 1, 801-2), որ աճած է der-, «պատռել» պարզականից (>հյ. տեռ. աւելին տե՛ս այս բառի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նաև. ասոր. [arabic word] dlraisa, արաբ. [arabic word] dirafs «դրօ-շակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 238)։-Հիւբշ. 147։


Եբենոս, ի

s.

ebony;
ebon;
ebony-tree.

• (սեռ. ի) «կարծր ու սև մի փայտ է. տճկ. աբանօզ» Պորփ. ացւում է նաև ա-բանոս (ՆՀԲ յիշում է այս ձևը եբենոս բառի տակ), ապանոս Մին. համդ. 56, ոպնիազ (ի հլ). Յհ. կթ. 131. -որից եբենեայ կամ եբեն-նեայ «եբենոս փայտից շինուած» Պտմ. ա-ղէքս. էջ 2։


Եդեմ, այ

s.

Eden;
the terrestrial paradise.

• = Յն. 'Eδὲμ «դրախտ» բառից, որ տա-ռադարձուած է եբր. [hebrew word] 'ēδen հոմանի-շից։ Եբրայեցի բառը ծագում է [hebrew word] 'dn= արաբ. [arabic word] γadan «ախորժելի կեանք. հա-ճոյք» արմատից և սրա համար է որ ստէպ Ս. Գրքի մէջ գրւում է դրախտ փափկութեան։ Հայերէն ձևը եբրայականից չէ, այլ յունա-րէնից տառադարձուած է Ս. Գրքի թարգմա-նութեան ժամանակ։ Յունարէնից փոխա-ռեաւ է նաև ռուս. здемъ, իսկ ֆրանս. éden գերմ. Eden, անգլ. eden ևն գալիս են երռա-յեցերէնից։ Տե՛ս նաև ադեն, ադին բառի տակ։-Հիւբշ. 300։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

• , ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։

• ԳՒՌ.-Վն. լեզ, Ջղ. ւեզ, Ախց. Երև Խրբ. Կր. Մշ. Մրղ. Ննխ. Սլմ. Սչ. Սեբ. Տիգ. յէզ, Ասլ. յէ՛զ (սեռ. էզա), Գոր. Ղրբ. Շմ. յէ՛զնը, Ագլ. Մժ. ի՛զնը, Հմշ. յիզ (սեռ. էզօ-նը, յգ. էզնին), Տփ. յի՛զը, Մկ. Ոզմ. իզ։ Պլ. գործածւում է կով բառը. յատկապէս որոշև. լու համար ասում են մանչ կով։ Նոր բառե» են՝ եզանճակտիկ, եզնաշռիկ, եզընկալ, եզ-նագին, եզնաչք, եզնասայլ, եզնավար, եզնե-ղէն, եզնարած, եզնազու, եօնտքար ևն.


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

• . ա. ի-ա հլ. «երկնքի վարի մասը, ամպերից վեր եղած օդի խաւը» Վեցօր. էջ 20 (սեռ. եթերայ), 48, 50, 57 (սեռ. եթերաց. սակայն որովհետև յոգնակի չէ, ուստի կար-դա՛ եթերայ), 172 (սեռ. եթերաց), Եղիշ. հրց. 57. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. Շիր. (հրտր. Պատկ. էջ 47), Կիւրղ. ղկ. (արդի գրակա-նում «օդից դուրս եղած տարածութիւնը և այդ տարածութիւնը լցնող անյայտ նիւթը. 2. մի տեսակ քիմիական մարմին»), որից՝ ե-թերական էր ընդ եղբ. 47. Աթան. Բենիկ. Տոմար., եթերաճեմ Նար. յովէդ., եթերային Արիստ. աշխ. Մաքս. դիոն., եթերեան Գնձ. եթերընթաց Գնձ., եթերանման ԱԲ ևն. լտ. aether, վրաց. ვთერი եթերի, գերմ aether, ֆրանս. éther, ռուս. зфиоъ ևն։-Հիւբշ. 347։


Ելեկտրիոն

s.

yellow amber.

• , ի, ի-ա հլ. «դեղին սաթ» Վե-զօր. 101. գրուած է նաև շատ զանազան ձե-վերով. այսպէս՝ ելեկտրոն, ելեկտռոն, ե-լեկտռիոն, ելեքտռիոն, ելէքտռիոն, էլէքտ-ռիոն, էլէքտրիոն, իլեքտռոն, իլիքտռիոն, ի-ղիկտրիոն, ղեկտորոն Վեցօր. 101. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. 158. Դիոն. ածայ. Նար. խչ. 398 (Բառ. երեմ. էջ 132 գրում է լեկ-տռոն և մեևնում է «ոսկեպղինձ, դեղին պր-ղինձ», որ սխալ է). սրանից ելեկտռեղէն կամ իլեքտռեղէն «սաթից» Դիոն. ածայ. նոր գրականում ելեկտրականութիւն նշանա-կում է ծանօթ բնական ուժը՝ որ յառաջանում է գլխաւորապէս շփումով (այս ուժը առա-ջին անգամ սաթի միջոցով երևան հանուե-լով՝ ստացաւ իր անունը, որ նշանակում է բուն «սաթականութիւն»)։ Նոր բառեր են՝ ելեկտրական, ելեկտրանալ, ելեկտրականա-նալ, ելեկտրականացնել, ելեկտրացում, ե-լեկտրաչափ, ելեկտրաբուժութիւն, ելեկտրա-շարժ, ելեկտրաքարշ ևն։


Եկղեսիաստէս

s.

Ecclesiastes or the Preacher;
Eeelesiastieus (book).

• (գրուած նաև եկկլեսեաս-տէս, եկկլէսիաստէս, եկլեսիաստէս, եկլէ-սիաստէս) «քարոզիչ վարդապետ» Նխ. ժող. «Սողոմոն իմաստունի գիրքը՝ որ կոչւում է նաև ժողովող» Ժող. ա. 1. Կոչ. 70. Եզն. էջ 189, «Սողոմոնի երգ երգոցը» Կոչ. 283, «Սո-ղոմոն իմաստունին տրուած տիտղոսը կամ ծածկանունը» Ժող. է. 28, «Ս. Մեսրոպին տրուած տիտղոսը» (Յունաց մէջ) Սասն էջ 57։


Եղերդ, ի, աց, ոյ, ոց

s.

wild lettuce;
succory, endive.

• . ե-ա. դ հլ. կամ ԵՂԵՐԴՆ, ն հլ. (-դան, դանց), և -ակ նուազականով՝ եղերդ-նակ կամ եղերդակ (գրուած նաև եղրդակ, հիղերդակ, լեղրդակ, լերդակն (Բառ. երեմ. յաւել. 575). նախավերջին ձևը յիշում է միայն ՀԲուս. § 903. նախաձայնի համար հմմտ. եղիճ և լեղիճ) «ճարճատուկ բոյսը, վայրի հազար, դառնիճ, ասորեակ, տճկ. հինտի-պա, ֆր. chicorēe, լտ. cichorium intybus 1 (ըստ Տիրացուեան, Contributo, § 568)» Գաղիան. Մխ. բժշ. Վստկ. 167, 174 (Տիգ-րանեան, Բառ. բժշ. բոյսերի, էջ 15 համա-ռում է taraxacus)։