cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.
• , ի հլ. «գլխի տակ դնելու բարձ» Մրկ. դ. 38. Եղիշ. «նստելու բարձ, որ պա-տուի նշան էր» Ղուկ. ժդ. 8. Գ. մակ. ե. 8. «պատուի աստիճան» Ագաթ։ «նաւի նստա-րան» Ճառընտ. «եռանկեան խարիսխը՝ որի վրայ նստում է եռանկիւնը» Պղատ. տիմ. «մարմնի բարձք, երանք, ազդր (հմմտ. նըս-տոյ տեղի)» ՍԳր. Եւս. քր. այս բոլոր նշանա-կութիւններն էլ յառաջացել են առաջինից։ Ո-րից բարձկնեար Եզեկ. ժգ. 18, 20. բարձըն-տիր Ղկ. ժդ. 7. բարձերէց Բուզ. գ. 9. Ղուկ. ի. 46. բարձառու Եւս. քր. բարձակից «սեղա-նակից» Մտթ. ժդ. 9. Ղուկ. ժդ. 10. «աթոռա-կից» Եւս. քր. բարձաձգութիւն Մծբ. նախա-բարձութիւն Շիր. երկայնաբարձ «սրունքները երկար» ԱԲ. բարձոսկր (նոր բառ) ևն։
• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։
• ՀՀԲ, ՆՀԲ և ՓԲ երկուսն էլ (թէ՛ «գլխի բարձ» և թէ՛ «մարմնի բարձերը») դնում են բառնալ, բարձող, բարձը բառերից։ Bötticher. Rudimenta Myth Semit. 1848, էջ 35 և Lag. Urgesch. 716 բարձք (մարմնի) համեմատում են ռուս. бepцo «սրունքի ոսկորը» բառի հետ։ Bötticher ZDMG 1850, 351 և Lagarde, Urgesch. 660 ուղիղ մեկնեցին բարձ (գլխի) համեմատելով սանս.
• barhis և զնդ. barəziš բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 96 բարձը ևն բառերի հետ՝ հնխ. bhargh «աճիլ» արմատից։ Bugge, Etrusk. u. Armen. 97 ետրուսկ falaš ձևի հետ։ Հիւնք. բարձր բառից է հանում։ Հիւբշ. 428 համարում էր բնիկ հայ բառ. Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 119 (յետոյ նաև MSL 17, 244) տուաւ վերի մեկնու-թիւնը, որ ընդունեց նաև Հիւբշման։ Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35՝ ամբարտակ, բարդ, բերդ և բառնալ բառերի հետ է կցում։ Karst, Յուշար-ձան 418 թրք. baldər «սրունք» բառի հետ=բարձք։
• ԳՒՌ.-Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. բ'արձ՝, Հւր. բmրձ, Ննխ. Պլ. Տփ. բարց, Ախց. Ակն. Ասլ. Կր. Սչ. բ'արց, Ոզմ. բ'mրց, Ալշ. բ'առձ՝, Երև. բ'առց, Ռ. փարց, Տիգ. փmրց, Մկ. Շմ. պmրց, Գոր. Սլմ. Վն. պmռց, Մրղ. պmռց, Ղրբ. պէրց, Ագլ. բէօռձ, Զթ. բ'որձ՝, Հճ. Զթ. բ'օյձ։-Այս բոլորը նշանակում են «գլխի բարձ». միւս նշանակութիւնը կորած է։ Նոր բառեր ես բարձիկ, բարձափայտ, բարձերես, բարձա-կալ։
• ՓՈԽ. -Վրաց. ბარძაღი բարձաղ'ի «բարձք, զիստ» (Չուբինով, էջ 98). չեչէն. barc «der Ehrenplatz, պատուոյ բարձ» (թերևս և լին, տպագրական վրիպակ փխ. barc կամ թէ barç=բարծ, բարց). այս բա-ռը չի կարող հայերէնից բաժանուիլ, որով հետև միւսները ունին barz, balis, baz.-Սղերդի արաբախօս քրիստոնեաների բար-բառով parsig «բարձիկ» (Բիւր. 1899, 116)։