Your research : 68 Results for օ

Entries' title containing օ : 1916 Results

Definitions containing the research օ : 2040 Results

Պակ

s.

female jewelry.

• «վախ, երկիւղ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են պակ-նու «վախենալ, ապշիլ, սարսափիլ» Բ. մկ. ր. 16, ժե. 23. Ագաթ. պակեցուցանել Փիլ. ել. պակուցանել Փիլ. Խոր. պակչիլ Իմ. ժէ 14. Ոսկ. եբր. ա. եւագր. Եփր. օրին. էջ 267. պակումն «վախ» Նիւս. բն. Վրդն. ծն. «կե-րակուրից յափրանալով խորշիլը» Կլիմաք.։ Սրա հետ նոյն է պախ «վախ», որ տես վե-րր։


Պակաս (ից)

adj. adv.

defective, imperfect;
ի՞ւ իւիք — իցեմ, զի՞նչ եւս — իցեմ, what do I still want for ?
զի՞նչ — է քեզ, what do yon want for ?
— առնել, to do without, to dispense with;
to diminish;
to deprive of;
to destroy, to kill;
less;

• ՆՀԲ որպէս թէ կասեալ իւիք։-Lag Urgesch. 524, Gesam. Abhnd. 53 upa-մասնիկով զնդ. kas արմատի հկտ։ Հիւնք. պսակ բառից։ Հիւբշ. 458 կար-ծում է թէ չի պատկանում հյ. կասել կամ զնդ. kasu-, պրս. kih «փոքր» ձևե-րին։ Karst, Յուշարձան 428 և 429 թթր-ak, yik արմատից, իբր ույղուր. yiksik, ւառաթ. iiksik, օսմ. eksik «պակաս»։ Ղափանցեան ЗВО 23, 350 առար. [arabic word] ❇ vaks «պակասիլ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 305) բառի հետ, (որ սակայն պատահական նմանութիւն ունի, ինչպէս նաև սրանից աւելի նման մի ձև, որ է արաբ. [arabic word] baxs «պակասեցնել» Կամուս. անո՝ 215)։ Meillet REA 2. 6 պա-մասնիկով՝ իրան. kas, սոգդ. kas «փոքրիկ», պրս. kāstan «պակասիլ» ձևից փոխառեալ։ Pictet բ. տպ. Բ. 392 թէև կցում է լտ. panis, մեսապ. πά́γος իռլ. páin, ինչպէս և սանս. pita, զնդ. nitu «հաց, սնունդ» բառերին, բայց հա-յերէն բառը բնիկ է համարում։

• ԳՒՌ.-Առլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պակաս, Ալշ. Մշ. պագաս, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բագաս, Տիգ. բmգmս, Զթ. բագօս, բագոս, Հճ. բագօս, Սվեդ. բmգուս.-բայա-կան ձևով Ագլ. Գոր. Ղրբ. պկա՛սիլ, Երև պա՛կսէլ, Տփ. պա՛կսիլ, Ննխ. բակսէլ, բաք-նէլ, Պլ. Ռ. բաքսիլ, Ասլ. բա՞սիլ ևն։ Նոր բառեր են պակասիկ, օրպակաս, պակսորդ, պակսուցք։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կս. bagas «պակասա-միտ, անխելք». օր. sen-de bagas bir adam san «դու էլ անխելք մի մարդ ես» (Բիւռ. 1898, 713). հմմտ. էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով bagas «փախուկ, խենթուև» (Բիւր. 1898, 865)։-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. paké «քիչ»!


Պահանջ (ջից)

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• «բռնի ուզածր», արմատ առան-ձեն անգործածական. գտնւում է արդի գրա-կանի մէջ՝ «առնելիք» նշանակութեամբ. որից պահանջել «բռնի ուզել, բռնադատել որ տայ» ՍԳր. պահանջանք Սեբեր. Վեցօր. Եւագր. պահանջիչ Եւս. պտմ. պահանջող ՍԳր. պահանջումն Սիր. լդ. 42. Ոսկ. ես. զօ-րապահանջ Պտմ. աղէքս. ճշդապահանջ Ոսկ. գծ. հարկապահանջ Խոր. յորդորապահանջ Թէոդ. կոյս. օրէնսպահանջ Եւս. պտմ. ոգե-պահանջ Գնձ. Նար. խստապահանջ, պա-հանջկոտ, պահանջատէր (նոր բառեր)։ Գըր-ուած է պարհանջել Եփր. եբր. 204։


Պահանջանք

s.

cf. Պահանջումն.

• «ձեռքի ապարանջան». մէկ անգամ ունի Օրբել. ողբ. ժե. «Պահանջանքն իմոյ բազկին և ապարանջանքն իմոյս ո-տին»։

• Պատահաևան նմանութիւն ունի բե-լուճ. āhinjag «կապ, գօտի» (Horn, § 58, ծան.)։


Պահապան (աց)

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

• , ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ ունինք Ալշ. Մշ. պահաբան, Երև. պրհապան, Մկ. պmխmպան, Պլ. բահաբան ձևերով՝ միայն «պահապան հրեշտակ», «Աստուած պահա-պան» ձևերի մէջ։ Մինչև անգամ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառում կայ bahaban «պահապան հրեշտակ». ինչ. bahabanəm esirgedi «պահապան հրեշտակս ինձ պահ-պանեց» (Բիւր. 1898, 865)։ նը (Օրբել. 1861, էջ 268), որ ճիշտ այն է. ինչ որ այլուր Պարտիզացփոր.


Պաղ (ից)

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։


Պաղատ

cf. Պաղատանք.

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու

• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։


Պայ (ից)

s.

fairy, elf.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։

• ԳՒՌ.-Ագլ. տնպայն, Աստ. տնպան «տան պահապան բարի ոգի»։ (Ագուլիսի բարբա-ռում հին հյ. այ մնում է այ և չի վերածւում ո՛չ ա և ոչ է. օր. հայր, մայր, փայտ> Ագլ. հայր, մայր, փայտ)։


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1


Պայծառ (աց)

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայլուն, լուսաւոր, վճիտ. ևխբ. շքեղ, փառաւոր» Յակ. բ. 2, 3. Սիր. իթ. 29, լգ. 13. Յայտ. ժե. 6, իբ. 16. որից պայծառանալ Իմ. գ. 7. Յուդթ. ժ. 4, Եւս. քր. պայծառագեղ Ոսկ. ես. Եփր. թգ. պայծառա-գոյն Եզն. պայծառազգեստ Եփր. թգ. պայ-ծառաթև Վեցօր. 163. պայծառանշան Ագաթ. պայծառացուցանել Եւագր. համապալծառ Ագաթ. Ոսկ. փիլիպ. մեծապայծառ Ոսկ. մտթ. Սեբեր. Վեցօր. Եւս. քր. Եփր. թգ. ծաղ-կապայծառ Թէոփ. պհ. Մաշտ. լուսապալ-ծառ Նար. Շար. պայծառակերպ (նորագիւտ բառ) Հայել. 295 ևն։

• ԳՒՌ.-Տփ. պա՛յծառ, պօ՛յծառ, Շմ. պայ-ձառ, Ննխ. բայձառ, Ատն. (թրքախօս հայոց մէջ) բէյձառ, Վն. պոծառ, Ալշ. Մշ. պօձառ, Մկ. պուծառ, Ակն. բօձառ, Չրս. բօզառ (ըստ Հայկունի՝ Մօքոս, էջ 23), Սվեդ. բիձձու։


*Պայտ (ից)

s.

iron, horse-shoe.

• Արդեօք յաջորդից ենթադրուած բռա-կան ձև' է. գաւառականների մէջ այս-պիսի բառ ծանօթ չէ։


Պայքար (աց)

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։


Պան (ից)

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։

• ԳՒՌ.-Արբ. բան, Զթ. բօն, բոն, Սվեդ. բուն «մեղրահաց, չհալած մեղը», որից և կազմուած է մեղրապան Զթ. «մեղրախո-րիսխ»։

• (բոյսը) տե՛ս Բան. ձած է պանդոկ (սեռ. -ի), որ և որուաձ պանտոկ, բանդոկ Ճառընտ. Վրք. հց. Յս. որդի. Լմբ. ատեն. Գնձ. Մեկն. ռև. որից պանդոկապետ Ղկ. ժ. 35. Սեբեր. պանդո-կապան Պղատ. օրին. պանդոկապանութիւն Պղատ. օրին։ Նոր գրականի մէջ ընդունուած է միայն պանդոկ ձևը։


Պանդեմի

adj.

popular.

• «հեթանոսա-կան ժողովրդական հասարակաց տօն». մէկ անգամ ունի Ոսկ. եզեկ.։


Պանդոկի (կւոյ)

cf. Պանդոկ.

• (սեռ. -կւոյ, -կւոջ) «իջևան, անցորդների օթևան, խան» Ղկ. ժ. 34. Եփր. ա. ևոր. 72. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 33. որ և պանդուկի Վրք. սեղբ. 710. յետնաբար դար-


Պանդուխտ (դխտաց)

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

• Տէրվ. Մասիս 1882 յունիս 24 հայե-ռէն բառ չի կարծում, բայց օտար լի-նելն էլ չի կարողանում հաստատել։ Նոյն, Լեզու 1887, 108 հնխ. bhandh «կապել» արմատից՝ -ուխտ մասնիկով՝


Պաշտպան (աց)

s.

defender, patron, protector, favourer;
minister, servant;
— սուրբ, patron saint, patron;
— դատի, advocate, attorney;
— կալ, լինել ումեք, to defend, to protect, to assist.

• -Պհլ. *paštpān ձևից, որ չէ ասանդուած. բայց ունինք սրա աւելի նոր ձևը՝ պհլ. [other alphabet] puste-pān-և պրս. [arabic word] pustbān, [arabic word] pustvān, որոնք ենթա-դրում են հպրս. և զնդ. *paršti-pāna-։ Նագում է հպրս. *prsti-=զնդ. ❇ naršti-> պհլ. [other alphabet] pušt և պրս. [arabic word] pušt, զազա pašt, աֆղան. pušt, քրդ. pišt, բելուճ. p'ut «թիկունք, կըռ-նակ»+pāna>bān բառերից, որով բուն նշանակութիւնը լինում է «թիկնապահ», յե-տոյ ըմբռնուած է ընդհանուր «պահապան. օգնական» իմաստով (Horn § 321)։ Հյ. պաշտպան փոխառեալ է արշակունեան շըր-ջանին. միևնոյն բառը սասանեան շրջանին երկրորդ անգամ փոխ է առնուած փուշտի-պան «թիկնապահ» ձևով (տե՛ս այս բառը) և վերջապէս երրորդ անգամ նորապարսիկ շրջանին փոխ առնուելով տուած է փեշտը-վան Ակն. «պատի մէջ պահանգ», որ է պրս. puštvān «պահանգ»։-Հիւբշ. 221։


Պապակ (ի)

s.

excessive thirst, parching.

• = Կրկնուած է անծանօթ պարզական *պակ արմատից։


Ոճ (ոյ, ով)

s. bot. adv.

style;
phrase;
method, system, formula;
rank, order, manner, fashion, form;
behaviour, conduct;
dogma, doctrine;
culm or stalk of gramineous plants;
pannier, basket;
— լեզուաց, the character or genius of a language;
— սուրբ գրոց, language of the Scriptures;
ճեմական, բանաստեղծական, ճարտասանական, արձանական, գոթացի, լակոնական, մարոտեան, մեղրածորան ոճ, academical, poetical, oratorical, lapidary, gothic, laconic, marotic, mellifluent or honied style;
բարձր, վսեմ, վայելուչ, յարդարուն, պարզ, կորովի, քաղցր, հեշտ, բարեխառն ոճ, elevated or high, sublime, elegant, florid, simple, nervous, mellifluous, fluent or easy, temperate or moderate manner or style;
ընտանի, կատակաբան, երկայնաբան, անհարթ, խիստ, թոյլ or տկար ոճ, familiar, burlesque, prolix o diffuse, harsh or rough, hard, languishing style;
մաքրել զոճ, to purify, to refine the style;
յոճ եւ ի կարգ մուծանել, to reduce to method, to put in order;
ոճով մանր հայել, to fix, to rivet the attention;
մանգաղ արկանել յոճ ընկերին, to put a sickle unto one's neighbour's standing corn;
գարին յոճ կայր, the barley was green;
cf. Բաղշտակ;
acre (measure of lands);
ոճով, methodically;
distinctly, precisely;
continuously, in detail;
suitably, properly, to the purpose;
նովին ոճով, in the same style.

• , ո հլ. «ծղօտ, ցողուն». ՍԳր. «ծղօտ-ներից հիւսուած կողով, կթոց» Երեմ. զ. 9 «արտավար, մէկ օրավար» Միխ. ասոր. էջ 81. «կարգաւորեալ դասաւորութիւն, կարգ-կանոն» Ոսկ. ես. «գրութեան ձև, շարառա-սութիւն, խօսքի կարգը» Ագաթ. Խոր. «կրօ-նաևան կարգ, վարդապետութիւն, ղաւանու-թիւն» Եւս. քր. Ոսկ. եբր. «ընթացք կենաց, կեանք, վարք» Ոսկ. մ. ա. 15, 16. որից ոճով «կարգով, շարքով, հերթով» Ոսկ. ես. 51 (Որպէս և հրդեհ զի ոճով ուտիցէ զամենայն) անոճ «անկապ-անկանոն» Խոր. Մագ. ոճա-բանութիւն, ոճաւոր (նոր բառեր)։


Ոչխար (աց)

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

• , ի-ա հլ. «ոչխար» ՍԳր. «Դ2 ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 528). որից ոչխարակ Ա. թագ. ժե. 28. ոչ-խարավաճառ Ոսկ. եբր. ոչխարիկ Ոսկ. մ. բ. 26. ոչխարութիւն Զքր. ծործ. ոչխարենի Վրք. հց. ոչխարազեն «մահմետականների ոչխար զոհելու տօնը, գուրպան պայրամը» Յայսմ. յնվ. 30. ոչխարաբուծութիւն, ոչխա-րապահ, ոչխարային (նոր բառեր) ևնւ

• = Փոխառեալ է հարաւային կովկասեան մի լեզուից. հմմտ. լազ. ჩեური չխուրի, მհեური մչխուրի, մինգ. მხურօշխուրի, վրաց. ცხოვარი ցխովարի, ცხუარი ցխուարի, աշխ. վրաց, მլხვარი մցխվարի, ինգիլ. ցխօր «ոչխար» Կարելի չէ ասել թէ այս ձևերը փոխառեալ են հայերէնից, որովհետև, մինչդեռ ոչխար հայերէնում չունի ստուգաբանութիւն, կով-կասեան բառը ծագում է ցխով «կեալ, ապ-րիլ» արմատից և բուն նշանակում է «կեն-դանի, ապրող». հմմտ. վրաց. ცხოველი զխո-վելի «շնչաւոր, անասուն», ცხოვრება զխով-րերա «կեանք, կենսագրութիւն, պատմու-թիւն», საცხოვარი սացխովարի, საცხოვრებ, ელი սացխովրեբելի «կենսական, ուտելիք, սնունդ, բնակութիւն, բնակարան», საცხურე սացխուրե «ոչխարային, փարախ», სამაცხო-ვარებო սամացխովարեբո «փրկարար». მეլხ-ვარე մեցխվարե «ոչխարների հովիւ»։ Հայե-րէն բառի չ ձայնին համապատասխան է գա-լիս լազ. չ, որ վրաց. ց-ի սովորական ձևն է. հմմտ. վրաց. ცა ցա=լազ. ჩა չա «եր-կինք», վրաց. լხრა ցխրա=լազ. հხორო չխօ՜րօ «ինը», վրաց. ცრემლი ցրեմլի=լազ. ჩერაძულე չերամուլե «արցունք»։-Աճ.

• Klaproth, Asia pol. 1823, 104 վօ-գուլ. oš, թրք. koč, kockar ձևերի հետ։ ՆՀԲ «որպէս ոչ խարեալ մալեալ կամ որոճօղ զխար. վրաց. ցխովարի»։ Մորթ-ման ZDMG 26, 563 բևեռ. huzi ձևին է կցում հյ. խոյ, ու-խար, թրք. quzu. qoc։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 92 կցում է չաղաթ. qocqar, qočqor «վայրի խոյ» ձևերին և համարում է աևևառեան փոխառութիւն։ Հիւնք. պրս. աշ խօր «կերակուր ուտելի»։ Վերի մեկնութիւնը

• ԳՒՌ.-Ախց. Բլ. Հմշ. Ննխ. Սչ. օչխար, Կր. օչխար, օխչար, Մշ. օչխար, օխչար, օխճար, Բլ. Խրբ. Հւր. Շմ. Տփ. օխչար, Ալշ. օճխար, օխճար, Մժ. օխճար, Պրտ. Ռ. Սեբ. օշխար, Ասլ. էօշխար, Ագլ. է՛խչmր, Վն. վոչխար, Սլմ. վոխչար, Երև. վօխչար, Մկ. տխչար, Ջղ. վոխջ'ար, Մրղ. վուէխչար, Գոր. Ղրբ. վըխճար, վրէ՛խճար։ Նոր բառեր են ոչխա-րախոտ, ոչխարած, ոչխարահամար, ոչխար-աչք, ոչխարապան, ոչխարատեղ, ոչխարծա-ղիկ, ոչխարատէր։


Ոպղիտ

s.

hoplites.

• «զէնքով ըմբշամարտութիւն» Եւս. քր. ա. 291. ուրիշ օրինակ չկայ։


Ոսկի (կւոյ)

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

• (-կայ, -կւվ, -կեաց) «ոսկի մետա-ղը. 2. ոսկեղէն, ոսկուց շինուած» ՍԳր. Ա-գաթ. ածանցման մէջ մտնում է հետևեալ ձե-ւերով. 1. ոսկե-. ինչ. ոսկեղէն ՍԳր. Եւս. քը ոսկենկար Եփր. թգ. ոսկեպատեան Բուզ. ռոկեզարդել Եւագր. ոսկեսէր Ոսկ. ես. ոսկե-րիչ ՍԳր. Կոչ. Եփր. մն. 477. Ոսկ փիլիպ. (հմմտ. Meillet MSL 17, 262).-2. ոսկէ-, որով կարող են գրուիլ բոլոր նախորդ ձևերը, բայց յատկապէս ոսկէօղ Խոր. ոսկէօծ Յայսմ. -3. ոսկի-(առանց յօդակապի). ինչ. ոսկի-վարաւանդ Բուզ. ոսկիգիսակ Եւս. քր. ոսկի-կմբեայ Բուզ. բազմոսկի Վանակ. յոբ. յոգ-նոսկի Փիլ. իմաստ.-4. նոյնը յօդակապով. ինչ. ոսկիազէն Բ. մկ. ժա. 8. ոսկիածին Ա-գաթ. ոսկիապատ Ել. իզ. 32. լզ. 36. Ես. լ. 22. Թղթ. բարուք. Կոչ. 20. Ագաթ. ոսկիա-կուռ Կոչ. 20։-Նոր բառեր են ոսկեգեղմն, ոսկեզօծել, ոսկեդրամ, ոսկեդար, ոսկեդար-եան, ոսկերչական, ոսկերչապետ ևն։

• ժողովուրդներից անցել են Հայաստան, իսկ «անագապղինձը» յետոյ նշանակու-թեան փոփոխութեամբ դարձել է «ոս-կի», ինչպէս որ ըստ J. Grimm յուն, ὄίδηρος «երկաթ»=գերմ. silber «ար-ծաթ»։ Մորթման ZDMG 31, 412 բևեռ. usgini «ոսկեղէն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 97 աւելի մօտիկ է գտնում ակկադ. gušqi «ոսկի»։ Lag. Gött. Nachr. 1882, 164 սումեր. [other alphabet] guski(n)։ Schrader, Sprachverglei-chung und Urgeschichte, Jena 1890 դնում է ո՛չ-հնդևրոպական նախահայ-կական բառ և կցում սումեր. guškin gusgin, վրաց. okro, oker «ոսկի» և ու-րիշ կովկասեան ձևերի հետ. «դսկի» և «պղինձ» նշանակութեանց յարաբերու-թեան համար յիշում է եաքութ. altun «պղինձ» և թրք. altun «ոսկի». հմմտ. նաև Jensen ZAss. 1, 254-5։ Busge IF 1, 444 այս հիման վրայ ենթադրում է թէ հյ. ոսկի ծագած է նախաւոր *goski ձևից, g-ի անկումով։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 ակկադ. guski, guskin, ֆինն, waski։ Riabinin MSL 10, 19 ֆինն. waski, էսթ. wask «պղինձ», հունգ. vas «երկաթ»։ Jensen, Hitt. u. Arm. 209 դնում է սումեր. guškin ձևից՝ հաթերէ-նի միջնորդութեամբ։ Հիւնք. ոսկր բա-ռից է հանում։ Patrubány SA 2, 12 հայ բառը նոյնպէս դնում է ոսկր-ից. իսկ ՀԱ 1908, 278 հնխ. aves «փայլիլ» ար-մատից, որով ֆինն. և հունգ. ձևերը փոխառեալ հայերէնից։ Karst, Յուշար-ձան 401, 405 սումեր. guški «ոսկի»։ Մառ. ЯՓeт. cбор. 1, 128 կապում է Սկիւթացոց անուան հետ. իսկ O полож. aбхaз. 34 և Aбхазскии aнал. aлф. էջ 47 իրար է կապում հյ. ոսկի, ափխ. axə՝, վրաց. ոքրո, ռուս. золотo, գերմ. gold, չուվաշ. ыltən, թրք. altan։-Պա-տահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] kin «ոսկի»։-Ֆիննական ձևերի համար A. Ahlquist, Die Kulturwörter der westfinnischen Sprachen. Helsing-

• պղինձն են գտած և գործածած, որով-հետև պղինձը արծաթից և երկաթից նուազ աստիճանի ջերմութեամբ է հալ-ւում և ռտնւում է երկրի երեսը։ Հաւա-նաբար Ուրալում ֆինները արդէն գի-տէին այս մետաղը բանիլ և նրանից զէնքեր ու կարասիք շինել. ֆիննական հնագոյն դարբնութիւնը պղնձով էր. Ռուսները Սիբերիայի, ինչպէս և Ուրա-լի և Ալթայի մէջ բազմաթիւ պղնձէ գոր-ծեր երևան հանեցին... կասկած չկայ բնաւ թէ այս մետաղը շատ կանուխ ծա-նօթ էր ֆիններին... որին վկայում Հ նաև իրենց լեզուն. ամէն կողմ, Արև-մուտք, Բալթիկ, Արևելք, Ուգրեան ֆին-ների մէջ տարածուած է մի՛ բառ. այս բառն է vaski, որ բալթիկ-ֆիննեան լե-զուներում vask, vasjk, vašk, vahči և աապեան լեզուներում էլ vešk, viešk, veikke, vöikke ձևերն ունի. -ki մասը հաւանաբար աճական է. հին բառն է vas, որ աւելի ուշ դարձել է vaš. սրանց հետ նոյն է հունգ. vas, որ այժմ նշա-նակում է «երկաթ» և ո՛չ թէ «պղինձ». այս էլ բառերի նշանակութեան մի փո-փոխութիւն է, որ ուրիշ լեզուների մէջ էլ կայ. ինչ. գերմ. eisen, անգլ. iron «երկաթ», գոթ. ais, սանս. ayas, լտ. aes «աղինձ»։ Ուգրեան Օսթյաքների մօտ բառը դարձած է vox և նշանաևում և «կոպէկ, դրամ» և ընդհանրապէս «մե-տառ»։ -Ուգրօ-ֆիննական ձևերը դա-սաւորւում են հետևեալ կերպով. մորդվ. vis'k'a, us'k'ä «երկաթէ թել», վօտյ. ❇ves' (որից azves «արծաթ», uzves «անագ, կապար»), սիրյ. -ys, -is (որից ezys, ezis «արծաթ», ozys «անագ, կապար»), ֆինն. vaske-«պղինձ», էսթն vas'k «պղինձ», հունգ. vaš «երկաթ». äz-úšt «արծաթ», վօգուլ. bos, -š (որից atbōs, atfš «անագ, կապար»), չերե-միս. baž «արոյր», լապպ.viašk, vieške, veäīhki «պղինձ» (տե՛ս J. Szinnvei. Finnisch-ugrische Sprachwissenschaft, Leipzig 1910, էջ 41)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Տփ. օսկի, Ջղ. Սլմ. Վն. վոսկի, Երև. Շմ. վօսկի, Հճ. Պլ. Սեբ. օսգի, Ակն. օսգի, վօսգի. վէօսգի, Սչ. օսգ'ի, վօսգ'ի, Խրբ. Ռ. օսքի, Տիգ. օսգի, օզգի, Մկ. տսկը՛, Մրղ. վսկ'ը, վըիսկի, Գոր. վէ՛սկէ, Ղրբ. վրէ՛սկէ, յըսկէ, Ասլ. էօսգի, Զթ. իսգի, Ագլ. ա՛սկի, Սվեդ. իսքա։ Նոր բառեր են ոսկերել «ոսկեջրել», ոսկերած «ոսկեջրած», ոսկեբեռն, ոսկեծիլ ոսկեկտուց, ոսկեշալակ, ոսկեպղոճ, ոսկե-ջուր, ոսկեջրել, ոսկեքոչոր։


Ոսկր (կեր, աց)

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• , ր հլ. (-կեր, -կերք, -կերաց, -կե րօք) «ոսկոր» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ. Եղիշ. դտ. որից ոսկերոտի Ագաթ. կամ ոսկրոտի Փարպ. ոսկրաքանց Եփր. վկ. արև. հաստ-ոսկր Եփր. վկ. արև. ոսկրկուլ Բժշ. փղոսկո Խոր. Նիւս. երգ. փղոսկրեայ ՍԳր. նոր գրա-կանում՝ ծղոսկր, ճակատոսկր, կրծոսկր, զստոսկր ևն։

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։

• ԳՒՌ.-Երև. Կր. Ննխ. Տփ. օսկօր (Տփ. մնկ. օօր), Ալշ. Մշ. օսկոռ, Խրբ. Սչ. օսգ'օր, Ախց. օսկօռ, Ակն. Ռ. օսգօր, Պլ. օսգօռ (մնկ. օգօր), Վն. ուսկոռ, Հմշ. օսկէօր, Տիգ. օս-քուռ, Ասլ. ըսգէօ՜ր, Ղգլ. սկօռ, Սլմ. վըս-կոռ, Մրղ. վըսկօռ, վուսկօռ, Մկ. տսկուր, Ագլ. ո՛ւսկուռ (յգ. ըսկըռա՛տիք՝), Ջղ. վոս-կուռ, Շմ. վօսկուռ, Գոր. վօ՛սկէռ, Ղրբ. վըէ՛սկըէռ, վըսկըռ, Սեբ. օսգէր, Հճ. ուսգոյ, Զթ. իւգիւյ, իւգիւր, Սվեդ. իւգիւր։ Նոր բառեր են անոսկոր, ոսկորկոտրէք, ոսկորոտ, ոսկորտանք, ոսկրագլուխ, ոսկրախաղ, ոսկ-րահան, ոսկրահաստ, պետառսկոր, ոսկրա-ջուր, ոսկրացաւ, ոսկրթփել։


Ոստղ

s.

lime-twig;
bird-lime, lime, viscum;
— ծովային, marine glue.

• «վրան մածուցիկ նիւթ քսած ոստ՝ որով թռչուն են բռնում. թրք. էօքսէ, ֆրանս. gluau». ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ՓԲ. հնագոյն յիշատա-կութիւնը գտնում եմ Վարդան Յունանեանի Ձեռբածութեան մէջ, 1671, էջ 329 ոստղ ձևով։


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

• = Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. Տփ. օվ, Հւր. Շմ. հօվ, Հճ. Վն. վով, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Տիռ. վօվ, Ասլ. վէօ՞վ, Ագլ. Սվեդ. ուվ, Զթ. իւվ Մկ. վէօվ, Գոր. Ղրբ. հուվ. Սլմ. Մրղ. վmվ, Ախց. Պրտ. վօվ, վէվ, Կր. Սեբ. վէվ, Հմշ. վօվ, վէօվ, Ակն. էօվ, վէօվ, վօվ, վէվ։


Ովասիս (ի)

adj.

oasis, verdant spot in a desert.

• = Յն. ὄασις բառն է, որից փոխառեալ են նաև լտ. oasis, ֆրանս. oasis, ռուս. оaзиcъ ևն. վերջինիս համաձայն հյ. բառն էլ ոմանք Կովկասում գրում են օազիս կամ օվազիս։ Յոյն բառը համարւում է եգիպտական ծա-գումից. հմմտ. խպտ. ouahsi (Bailly, Dict. gr9 1348)։


Ովկիանոս (ի)

s.

Ocean, the mighty deep;
cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞բոհ.

• «համատարած ծով, բայց յատկապէս Ատլանտեան ովկիանոսը» Ա-րիստ. աշխ. 608-9. որից ովկիանեան Պիտ. ովկիական Օրբել. նոյնը գրուած է նաև ուկե-նոս Սոկր. 460 (բնագրում գրուած է ὥϰεανοῦ (էջ 239)։

• Հներից Յայսմ. մրտ. 19 մեկնում է ով կայ ի նոսա. «Բայց Արիստոտէլ ով-կիանոս զայս ասէ, որ շուրջ զցամաքաւս է. որպէս թէ հիանայ վասն կենղանեացն բազմութեան, որ անդ կան և յօրանան, ասէ թէ զարմանք է. թէ ով կայ ի նո-սա, զորս արարիչն միայն գիտէ»։


Ովսաննայ (ից)

s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

• , ի հլ. «օրհնութիւն» ՍԳր. Եփր. արմաւ. 45, 48, 50, 57. Յայսմ. Պտրգ, 372, 544. ժմ. 581. որից ովսաննայաբեր Նար. տաղ. գրուած է ուսանա Տիմոթ. կուզ. էջ 299։

• = Եբր. [hebrew word] hōšī'ana «ազատի՛ր, օգնի՛ր» բառն է, որ երկրորդ դէմքի սաստ-կական հրամայականն է [hebrew word] ა iš' արմա-տից։ Հյ. բառը տառադարձուած է յն. ὥσαννά ձևից, որի հետ նոյն են նաև լտ. ֆրանս. hosanna ռոթ. osanna, գերմ. hosianna, վրաց. ოხანნა ոսաննա ևն։-Հիւբշ. 369։

• Հներից Սեբեր. 201 մեկնում է. «Ով-սաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբա-ռոյն՝ փառաբանութիւն իսկ նշանակեալ և մեծ գովութիւն»։-Բրս. մրկ. 136 «Ով-սաննայն եբրայեցի բառ է. սակայն այլևայլ լսի ըստ լեզուաց. զի ըստ յու-նացն ասէ՝ փառք ի բարձունս այնմ տեառն, որում վայելէ. իսկ ըստ ասոր-ւոցն՝ փրկութիւն ի բարձունս, և ըստ հայոց՝ փրկութիւն որդւոյ Դաւթի... Ով-սաննայն ըստ եբրայեցւոցն է յօդեալ յերկուց բանից. ի բոլոր բանէ և ի կի-սոյ. մին՝ որ է օսի, որ թարգմանի փըր-կեա՛ միշտ կամ փրկեա՛ զժողովուրդ քո. և միւսն՝ աննա, որ է աղաչական, որպէս ասեն եօթանասունքն, ո՛ տէր. փրկեա...»։ Երզն. մտթ. 446 «Ովսան-նալ բարձրելոյն. այսինքն փրկութիւն ի ռարձանց կամ կեցո՛ և ապրեցո՛. նոքա ձևացուցանէին զայս վասն Ղազարու յարութեանն՝ փրկիչ և ապրեցուցիչ ի բարձանց ասացեալ. իսկ սոքա ըստ խորհրդոյ հետևեալ՝ ստուգաբանութեամր

• բառիցն եղանակեն զսոյն մինչև ցայսօր։ Քանզի ովսաննայն ստուգի ո՞վ սա. հարցանեն, որոց պատասխանեն հաւա-տացեալք, նա՛ է սա՝ որ զերկինս երկ-նայնովքն կազմեաց... ո՞վ սա. նա՛ ա-ռեն՝ որ ի Քորեբ հրով փայլատակեցաւ -. ո՞վ է սա... սա է թագաւորն փա-ռաց»։-Տաթև. ձմ. ճզ. գրում է. «Ով-սաննայն յեբրայեցւոցն ի մերս օրհնու-թիւն թարգմանի կամ փառաբանութիւն կամ մեծութիւն և ըստ այլում առակի՝ սա նա է ասէին, որ ի սկզբանց յաւթ-տեանց արարիչ է...»։ Նոյնը՝ ճէ. «Ով-սաննայ, որ թարգմանի փրկեա՛ զմեզ»։ -Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ոտն (տին, տամբ, ոտք, ոտից)

s.

foot;
foot of a mountain;
foot, inches;
foot (measure in prosody);
պատուանդան ոտից, foot-stool;
կռուան ոտին, foot-hold;
ոտից ցաւ, the gout, podagra;
հատանող կոշտից ոտից, pedicure, corn-cutter;
լուացումն ոտից, foot-hath, pediluvy;
— —, — առ —, foot by foot, step by step, inch by inch, by little and little, by degrees, gradually;
առ —, յոտս, առ ոտս, at the feet;
near, at, to;
յոտաց, standing, upright;
յոտից, on foot, walking;
— ընդ ոտին, foot to foot;
յոտից ցգլուխ or մինչեւ ցգլուխ, from head to foot, from top to toe;
յոտին քում, at your coming;
յ— կալ, to rise, to stand up;
կալ ի վերայ ոտից, to stand upon one's legs;
յոտին կալ, to be standing, on foot;
to support or maintain oneself;
յոտին ունել, to uphold, to support, to sustain;
յ— կանգնիլ, to rise, to get up;
— or առ — հարկանել, կոխել ընդ — հարկանել, to foot, to tread under foot, to trample upon;
to despise;
զ— յոտանէ փոխել, to take a step, to walk;
զոտս ամբառնալ, — առնուլ, to start, to depart, to set out, to go away;
զոտս արձակեալ հարկանել, to kick, to foot;
զոտս ամբարձեալ փախչել, to scamper away, to be off;
անկանել յոտս ուրուք, to fall prostrate at the feet of;
— զոտամբ արկանել, to cross the knees;
զոտն հարկանել առ բարկութեան, to stamp on the ground, to trample with anger or rage;
զոտս ի բոյս հարկանել, to wander about the fields or among the mountains;
զամենեսին յոտին կացուցանել, to surpass all competitors;
to surprise, to astonish;
առ ոտս ուրուք խրատիլ, to be brought up at the feet of;
առ ոտս կալ, to be present;
զոտս հատանել, to take away, to destroy, to extirpate, to exterminate.

• ԳՒՌ.-Մշ. ոտք (սեռ. օտկի), Մկ. տտ Ջղ. Սլմ. Վն. վոտ, Երև. Շմ. վօտ, Ախց. վօտք, Հճ. վոդք, Ննխ. Ռ. վօթք, Տփ. վուտ, Խրբ. օդք, Ակն. Պլ. օթգ (յգ. օդվի, օդվընէր), Ս. վօդ'գ՝, Ագլ. ուտ, ո՛ւտնը (յգ. ա՛տնար), Ալշ. չոդ, Մրղ. վըիտ, վրէտ (բայց վըիննէլ «ընդ-ռտնել»), Սվեդ. վըդդ, Սեբ. վէղգ, Հմշ. էօթք. Զթ. իդվէ, Գոր. վօ՛ննը, Ղրբ. վրէ՛ննը, վը՛ն-նը, Ասլ. վէօ՝*ք, վէօ՝*։ Նոր բառեր են ոտա-շոր, ոտատեղ, ոտնաբոբիկ, ոտնաման (հնիռ ունինք ոտից աման Բրս. մրկ. 221) ոտնա-մուտ, ոտնուրագ, ոտնուծոց, ոտքուկ ևն ևն։


Որիզ

cf. Որիզն.

• ԳՒՌ.-Զթ. օրուզ, Հճ. mրուզ, Սվեդ. ըր-րօզ, բոլորն էլ արաբականից։ Նոր բառ է որիզապուր «փիլաւ»=Սվեդ. ըրրուզաբէօι «շիլա, լափա»։


Ուտեստ (ից)

s.

food, nourishment, victuals.

• տե՛ս Յօտ։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• «ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ր մաս-նիկով *ու անորոշ դերանունից, որ իր ան-կախ գոյութիւնը չէ՛ պահած, բայց գտնւում է նաև յուկամ, յուպէտ «ո՛ւր որ ուզես, ո՛ւր որ պէտք լինի» Եւս. քր. բառերի մէջ և գա-յիս է հնխ. k2u անորոշից։ Սրա միւս ժա-ռանգներն են՝ սանս. kճ «ինչպէս», kuvá, kuha, kutra «ո՞ւր», kutah «ուստի՞, ո՞ոտե-ռից», զնդ. kū, kudā, kuϑrā «ուր», լտ. ubi, հլտ. cubi «ուր», օսկ. puf, ումբր. pufe, pue «ուր», կրետ. ὄπωι, ալբան. kur «իբր», հսլ. kide, լիթ. kur «ուր», անգսք. hū «ին չպէս», կիմր. čw, čwt «ուր», թոխար. kuse, kuce, kupre «եթէ», քուչ. kwri «երբ, եթէ» (MSL 18, էջ 419)։ Այս բոլորը կազմուած են պար-զական k2u արմատից, զանազան աճական-նեռով. յատկապէս «ո՞ւր» նշանակութեամբ ձևերը կազմուած են -dhe կամ -r աճական-ներով. առաջինին են պատկանում սանս. kuha, զնդ. kudā, հսլ. kude, լտ. ubī, ումբ. pufe ևն, իսկ երկրորդին են պատկանում հյ. ուր և ւիթ. kur «ուր»։ Այս բոլորի հետ հմմտ. հյ. ի, ր, որոնք գալիս են հնխ. k2, k2o անորոշներից. յատկապէս ուր կազմում է զուգահեռական ձև՝ իր և որ բառերի՝ իր ր աճականով (Pokorny 1, 522)։-Հիւբշ. 481։

• ՆՀԲ արմատը ո՞, ո՞յր, յո՜ր՝ իբր ներ-գոյական. լծ. յն.օῦ, ὄπου, լտ. ubi։ Pè-term. 263 յն. ποῦ, օῦ։ Տէրվ. Altarm. 3-4 լտ. que, quisque, գոթ. bvah ևն բառերի հետ՝ հնխ. qvar ձևից։ Հիւնք. պարոյր բառից։ Bugge KZ 32, 52 լիթ. kur բառի հետ։ Meillet MSL 10, 259 և Հիւբշ. 481 ր մասնիկով ու արմատից։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն տե՛ս Gauthiot, La fin de mot, էջ 210. Meillet MSL 20, 92 և վերջին անգամ вEA VII, 1, էջ 3։

• ԳՒՌ.-ԱԽղ. Երև. Խրբ. Կր. Սեբ. Տփ. ուր, Մրղ. Տիգ. յուր, Ալշ. Մշ. յուր, Մկ. Հին Ջղ. հուր, Ասլ. իւր, Սլմ. յիւր, Հճ. յույ, Զթ. յօյ, յոյ, Պլ. Ռ. վուր, Ղրբ. հօր, Ռմ. Սչ. ո՛ւրուխ, Հնգ. ուղ, Ագլ. նօր, Հմշ. նիր, Սվեդ. յէօ (տե՛ս յո՞).-Ննխ. վրէ՜, վի՞ր է «ո՞ւր է». վդէխ, վդէ, ուդէխ, վուդէխ, վիդէխ «ո՞ր-տեղ», Խր. վըրդէխ, Շմ. հօ՞րդէ «ո՞ւր, ո՞ր-տեղ».-Տփ. ուրուքմին «որևիցէ մի տեղ». հմմտ. ոքմին։-Իսկ Գոր. Ղրբ. թօ՜՛ռնը, Ջղ, դո՞րն, Վն. դո՞ր ծագում են ընդ ո՞ր ձևից։-Բարբառներում ո՞ւր նշանակում է նաև «ին-չո՞ւ» (օր. Ջղ. յո՞ւր «ինչո՞ւ»). Որ չէիր գա-լու, ո՞ւր ասացիր։ Սրա հնագոյն գործածու-թիւնը գտնում եմ Լմբ. մատ. 315. «Ի քէն տուաւ մեզ այս զգաստութիւն աղօթից խօ-սակցութեան ընդ Աստուծոյ, որ զնախապատ-մեալ շնորհս արարեր մարդկան. ապա թէ ոչ, մեք ո՞ւր զօրէաք ի թանձրութենէ մարմ. նոյ ելանել»։ Այս օրինակում ո՞ւր «ինչպէ՞ս» նշանակութեամբ միայն կարող է մեկնուիլ։


Ուրդ (ից)

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

• ԳՒՌ.-Ջղ. ուրդ, Մշ. ուրդ՝, Այշ. ուռթ. Սլմ. յիւրթ, Ագլ. էօռդ. Մաստարա գիւղում՝ ուրց (այս վերջինը ըստ Ամատունի, Հայոր բառ ու բան 538)։ Նոր բառ է ուրդկապ (Ա-մատ. 537)։


Ուրուկ (րկի, կաց, րկունք, կանց)

adj.

leprous, infected with elephantiasis.

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Ուրջ

cf. Վերջ.

• «վերջ». գիտէ միայն ԱԲ.-արդեօք սխալ գրչութի՞ւն է։


Ուրջու (ըրջուի, ուաց)

s.

step-child, step-son or step-daughter.

• ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-


Ոփ (ոց)

s.

large hole, pit, ditch.

• , ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։

• ՆՀԲ լծ. յն. ὄπή «ծակ, բացուածք, պա-տուհան, օդանցք, շէնքի ճակատի կոլոր պատուհանը». (բայց այս բառի նմա-նութիւնը պատահական է, որովհետև իբր փոխառեալ պիտի տար հյ. գոնէ ոպ, իսկ իբր բնիկ համապատասխանում է հյ. ակն «ծակ» բառին (հնխ. oqu, ձևից. տե՛ս Boisacq 707)։

• ԳՒՌ.-Մշ. Շտ. ջն. օփ «փոքրիկ լճակ, լճացած ջուր» (նոյնը հուբ՝ Խիան). որից Մշ. օփռել «ջուրը լճանալով հոսիլ»։


Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի (ոփիք, ոփեաց)

s. bot.

s. bot. white poplar.

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։


Ոփիտէս

s.

ophite, serpentine marble.

• «օձախայտ բծերով պատուակաս մի քար է» Պտմ. աղէքս. էջ 5։

• = Յն. ὄφίτης նոյն նշ. ծագում է ὄφις «օձ» բառից. յոյնից է փոխառեալ նաև լտ. ophita։-Հիւբշ. 369։


Ոք (ուրուք, ումեք, ոմանք, ոմանց)

s. adj.

some one, some body, any one;
some, one, certain;
այր ոք, a man;
կին ոք, a woman;
ամենայն ոք, every one, every body;
իւրաքանչիւր ոք, each one, any one;
որ ոք, who, whoever, he that;
ո՞ոք, ո՞վ ոք, who ?
եթէ կայցէ՞ ոք այնչափ յանդուգն, is there any one bold enough ?
ոչ ոք, մի ոք, no one, no body, none;
ոչ սիրեմ ոք յարանցդ յայդցանէ, I love none of these men;
երթիջիր առ այր ոք, address yourself to some one else.

• (հոլովւում է սեռ. ուրուք, տր. ու-մեք, բց. յումեքէ. յոգնակին փոխ է առնում ոմն բառից. կան նաև յետին ումեքիւ, ոքք ևն խոտելի ձևերը. օր. Սիր. խբ. 22. Ոչ կարօ-տացաւ ումեքիւ խորհրդակցաւ) «մէկը, մի մարդ». որից ո՛ ոք, ո՛վ ոք, մի՛ ոք, ո՛չ ոք, ոմն ոք, ո և պէտ իսկ ոք, անոք, հոլովեալ՝ ոյր ուրուք, ում ումեք, յումմէ ումեքէ, մի՛ ուրուք, մի՛ ումեք, ո՛չ ումեք ևն. յետնաբար չեզոք կամ չէզոք Փիլ. այլաբ. Գնձ. Ասող. Պղատ. տիմ. գրուած է չէզոտք Տաթև. հարց. 365 (երկու անգամ). իբր ածական ոչոք «անպիտան մարդ» (օր. իշխանութիւն նոցա յանարժանսն և յոչոքսն անկաւ. Ուռհ. 303) նոր բառեր են չեզոքութիւն, չեզոքացում, չե զոքացնել։

• ԳՒՌ.-Տփ. օքմին, օմքին, Երև. օքմին, օքնիմ «մէկը, մի մարդ». (հին հյ. գւռ. ձև է էքմին, որ տե՛ս Շողակաթ, էջ 43).-Սեբ. վէչ վէք «ոչ ոք».-Ջղ. վորօք «որ և իցէ բան».-Ագլ. ո՛ւխման, ո՛մման, ո՛ւման «ոմն», Մղր. ո՛ւնքէն «ոմն, ոք», մի ունքէն «մեկը, մի ոք»։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է «անօթ ջը-րոյ կամ ըմպանակ երկայնավիզ և դըր-գալ մեծ» և կցում է հյ. չամիշ բառին։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ. 1910, 9ç8,

• ԳՒՌ.-Ղրբ. Ջղ. չամչիկ «կարճ կոթով» փայտէ փոքր շերեփ», Երև. չօմչա։


Չիղջ (չղջի, չղջից)

s.

bat.

• (գրուած նաև չեղջ) ի հլ. «սեկե-մուկ, մաշկաթև» Ղևտ. ժա. 19. Օր. ժդ. 17. Ոսկ. ես. Եփր. համաբ. 225. որից չղջիկան, ի-ա հլ. (գրուած նաև չիղջիկան Եփր. հա-մաբ. 225, ջղջիկան Վեցօր. 162, 172-3, չղջկան, սխալմամբ՝ յղջկան Յայսմ.) նոյն նշ. Ես. բ. 20. Բարուք զ. 21. Ոսկ. ես. կայ և ճղճիկայ Դրնղ. 551. արդի գրականում գոր-ծածւում է միայն չղջիկ ձևը։


Յարկ (աց)

s. fig. adv.

roof;
ceiling;
story;
roof-tree, roof, home, house;
shelter, refuge, cover;
— բնակութեան, abode, dwelling;
ընդ —աւ, under shelter, under cover, in security, secure or sheltered from;
— ի վիմի, tomb, sepulchre;
բառնալ զ—ն, to unroof.

• (գրուած նաև արկ, հյց. զարկ կամ զյարկ) «թակարդ, որոգայթ». մէկ անգամ գործածում է Նոնն. 22. «Ի վերայ ածէ և զարկն, այլ յարկն է ինչ տեսակաւ ուռեկաց թանձրալարի, զոր կազմեն յորոգայթ արջոց և եղանց և զօրեղագունից ի սոցունց կեն-դանեաց». յոյն բնագիրն ունի ἂρϰυς δὲ ἐστιν εἰδος διϰτύον παχισ χοίνου. ուրիշ վկայու-թիւն չկայ։


Յաւէժ (ւեժի, ժաց)

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

• , ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Յեսան (աց)

s.

whetstone;
— ածելւոյ, զմելինի, hone;
— անուաձեւ, grindstone.

• (յետնաբար ի, ի-ա հլ.) «սրոց, դա-նակ սրելու քար» Փիլ. լին. 191. Վրդն. սղ. 412. որից յեսանասուր «յեսանով սրուած» Եզեկ. ե. 1. յեսանել Նար. (ՋԲ ունի նաև եսան, եսանել ձևերը. և իրօք Վրդն. առ. 76 կայ գրուած եսան ձևով)։

• ԳԴ համեմատեց պրս. էֆսան. ֆէսան, սան, ասեանէ ձևերի հետ։ Böttich. ZD-MG 1850, 354, Arica 74, 214, Lag, Urgesch. 515-6 կցում է սանս. cāna «յեսանաքար», զնդ. asāna «քար», պրս. āsyāna, յն. ἀϰὸνη «յեսան», լտ. cos «յե-սան», acuere «սրել», հսլ. osla «յե-սան» բառերին։ (Այս բառերը՝ թէև նշա-նակութեամբ համապատասխան են հա-ւերէնին, բայց ձայնապէս անյարմար. սրանց արմատն է հնխ. ak-«սուր», որից k'ōl-, k'əl-, k'ə-«սրել» (Pokorny 1, 454), որոնք տալիս են հյ. *աս, *սու ևն, իսկ յե-մասը մնում է առանց մեկ-նութեան)։ Մորթման ZDMG 26, 598 պհլ. sang «յեսան», պրս. sang «քառ». հպրս. āϑañgaina «քարեղէն», բևեռ. eçinini։ Հիւբշ. Arm. Stud. § 211, ինչ-պէս նաև Arm. Gr. 477 մերժում է վերի համեմատութիւնները։ Տէրվ. Նախալ. 59 դնում է ak արմատի տակ՝ ասեղն ևն բառերի հետ։ Հիւնք. պրս. ֆէսան, էֆ-սան. Scheftelowitz BВ 28, 286 հիսլ. egg «սրել», հբգ. ecka, հին անգլ. ecg, Liden, Arm. Stud, էջ 56 հնխ. pek-արմատից. հմմտ. սանս. pāçī «քար» pāça, paçaka «նարդի քար», յն. πέσσος, ատտ. πεττό։ «նարդի քար կամ տախ-տակ», πεσσεόω, πεττεύω «նարդի խա-ղալ»։ (Այս յն. բառերը փոխառեալ են դրւում սեմականից, իբր արամ. pisā, hīssā «օպր, տախտակ», passin «նար-դի տախտակ», փիւն. päs «հարթ մա-կերես», իսկ Lidén բաժանելով սրան. ցից, համարում է բնիկ)։ Karst, Յու-շարձան 422 թթր. aš, eš qas «սրել»։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] sann «դանակը քարի վրայ սը-

• ԳՒՌ.-Ոզմ. հեսան, Մկ. Մրղ. հէսան, Ախց. Կր. Սեբ. Սլմ. Վն. էսան, Հմշ. էսօն, էսնի քար, Խրբ. օսան, Ալշ. Մշ. Սս. լէսան։


Յասմիկ (մկի)

cf. Յասմին.

• «մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։


Տապան (աց)

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 176-7 և ԳԴ պրս. [arabic word] tabangū «տախ-տակեայ սնտուկ»։ ՆՀԲ եբր. [hebrew word] tēbā. պրս. tabangū, վրաց. կիտօպանա՛կի։ Pictet 2, 508 կամ տապ բառի հետ tap, dabh արմատից, և կամ փոխառեալ սե-մական dafana «թաղել» արմատից։ Մորթման ZDMG 24, 80 թրք. թավան «ձեղուն»։ Յոյս 1877, 259 ևն իբր. թէ-պահ «Նոյի տապանը» և եգիպտ. Թեբէ քաղաքի անունը։ Հիւնք. պրս. թէպէնկի։ և յն. τάφος բառերից հանում է տապա-նակ, որից համառօտուած տատան։ Ա. ւիշան, Հին հաւ. 417 տապ բառից, ինչ-աէս յն. τάφος, τάφη «դիականց աւոման տեղը»։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. դամբան։ Մառ, Иппoл. էջ 60 և AВО 20, 064 վրաց. კიდობანი կիդո-բանի «արկղ», սվան. კიბდვენ կիբդվեն «հացի արկղ» բառերի հետ, հնագոյն ձևը համարելով *կտապան. սրանց հետ է միացնում նաև արաբ. [arabic word] dafn «թաղել», ասոր. [arabic word] dafnā «պատգա-րակ», ասուր. dapanu, ասոր. [arabic word] dūfnā «դագաղ»։

• ԳՒՌ.-Ախց. Տփ. տապան «Նոյի տապա-նը», Մկ. տապան «գերեզման», Մշ. տաբան «գիւղական տան յետևի մասը», ինչպէս նաև տապան Զն. «սենեակի մէջ հողէ յատակ՝ առանց տախտակամածի», տապանակ Մլթ. «գերեզմանատան մէջ իւրաքանչիւր ընտա-նիքի յատկացուած հողամասը, թաղ», հող-տապան Խրբ. (հողդաբան) «գերեզման».-թրքախօս հայոց մէջ կայ Ատն. թափան «տապան», որ և ըստ Պէտէլեան (Արևելք 1888, նոյ. 8-9)՝

• ՓՈԽ -անցած է նաև Ատանայի թուրքերի և թրքախօս յոյների բարբառին, ուտ. tapan «լուացքի տաշտ. 2. Նոյի տապանը»։