Your research : 229 Results for այն

Entries' title containing այն : 390 Results

Definitions containing the research այն : 1139 Results

Այրի (րւոյ, րեաց)

s. adj.

s. adj. widow;
widower.

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 488 «ի հայումս այրի ասացաւ, իբրև պակասեալ յառնէ. բայց ըստ կրիցն ևս արդարև այ-րի՛ և տոչորի յաղէտից առնն մեռելոյ»։ ՆՀԲ թուի այր բառից։ Էմին, Քերակ. էջ 51 այր բառից՝ ի մասնիկով, ինչպէս թե-րի՛։ Տէրվ. Նախալ. 165 հնխ. vidha-vā «այրի» (լտ. vidua, գերմ. witwe, ռանս vidháya, զնդ. viδavā, գոթ. wi-duwō, կիմր. gweddw, հպրուս. widde-wū, հսլ. vidova ևն) բառից, իբր dh>ր ձայնափոխութեամբ՝ անցնելով *աւիռեա ձևից։ Հիւնք. յն. εριμος «լքեալ» բա-ռից։ Patrubány SA 1, 192 այրիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի եբս. [hebrew word] tarīrī «միայնակ, անզաւակ»։

• ԳՒՌ.-Առանձին գոյութիւն չունի, այր ցահուած է որբևայրի բարդի մէջ՝ որ սակայն պարղապէս նշանակում է «այրի(կին)»։ Այս-պէս՝ Ախց. Ակն. Կր. Պլ. օրփէվարի, Ալշ. օր-պէվէրի, Սչ. օրբ'օվարի, Երև. օրփըվէ՛րի, վօրփըվէ՛րի, Հմշ. օրփըվէրի (Ճօ՜շարա գիւ-ղում օրքըվէրի), Ասլ. էօրփրվարի, Ագլ. ըր-բըվm՛րի, Գոր. Ղրբ. ըրփըվէ՛րի, Մշ. օռբ' էվէ-րի, Շմ. Ռ. վօրփէվարի, Խրբ. վօրփըվարի, Ջղ. վորբ'ավէրի, Սլմ. վորփըվէրի, Տփ. վուր-փէվէրի, Ոզմ. ըռփըվէրէ, Վն. վոռպէօվէրի, Մկ. վօռպmվmրը՛, Ննխ. օրֆարի, օֆարի (հինը էրփէվարի)։-Սրանցից աւելի հետա-քըրքրական է Զթ. էրիգը՛նը՛գ «այրի-կնիկ», որ վերածուել է մէկ բառի, իսկ Տիգ. դարձել է ժողովրդական ստուգաբանութեամբ էրիգգնիգ «այրի կին», իբր թէ այրի կինը ընտանիքում թէ՛ էրիկ է և թէ՛ կնիկ։


Անագորոյն

adj.

perfidious, disloyal, traitorous, treacherous, treasonable, faithless;
cruel, ferocious, inhuman, barbarous.

• (անհոլով է. գրուած է նաև անագորոն, անագորուն, անագորովն) «ան-գութ, անողորմ» ՍԳր. Ոսկ. Վեցօր. 189. «ան-խելք, անմիտ» Սղ. ճժը. 158. Բ. մակ. բ. 33 որից անագորոյնութիւն (անագորոնութիւն կամ անագորունութիւն) «անգթութիւն» Ոսկ. մտթ. «անբանութիւն» Ոսկ. յհ. անագորունա-գոյն. Կոչ. 331. արդի գրականում ընդունված է միայն անագորոյն ձևը՝ առաջին նշանակու-թեամբ։


Անծեղ (ի, աց)

s.

magpie, pie.

• (որ և անձեղ, անձեղն) «կաչա-ղակի նման մի թռչուն է» Գաղիան. Մխ. ա-ռակ. «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն է» Մանրուս. (Արրտ. 257-8).-իսկ Կոչ. ժզ. և Եփր. խր. 224 անծեղք բառը գրչա-գրական սխալ է, որ պէտք է ուղղել անգեղք (յն. γον)։


Անկան (ի, ից, աւ, իւ)

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• (գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։

• = Ասոր. [arabic word] aggānā «կուժ, ջրաման», եբր. [hebrew word] aggān «լուացքի կոնք, լական», արաբ. [arabic word] ijǰāna, [arabic word] inǰāna, եթովպ. áigan, ասուր. agannu, կովկասեան լեզունե-րից խիւր. angana «ափսէ, պնակ»։ Նշանա-կութեան կողմից մեր գաւառականները գրա-բարից աւելի համաձայն են սրանց։

• Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։


Արագ (ունք, ագք)

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

• (անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։

• = Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։

• ՆՀԲ լծ. հյ. առաջ, առ աք, յն. αργός «արագ», թրք. yuruk «լաւ քայլող»։ 3ն, և սանս. ձևերի հետ ուղիղ համե-մատեց նախ Հիւբշ. KZ 23, 24 և 405։ Lag. Arm. Stud. § 224 համեմատում է ասօր. [syriac word] կամ [arabic word] ligtig «արագ արագ» բառի հետ, որ Nöldeke համառում էր իրանեանից փոխառեաւ-Տէրվ. Մասիս 1881 մայիս 1 և Նախալ. 103 արագունք ձևի մէջ ու համարում է սանս. raghu ձևի u ձայնի ներկայացու-ցիչը։ Մառ ЗВО 5, 316 զնդ. taka պհլ. tag, «վազող» բառից։ Հիւնք. ուրագ բա-ռից Եազրճեան, Արևելք, հոկտ. 17, 1884 «տրաք բառի մը փոխաբերութիւն է և ոչ այլ ինչ»։ Հիւբշ. 422 դնում է բուն հայերէն բառերի շարքը, բայց կասկա-ծում է, որ իրանեան փոխառութիւն լինի։

• Սակայն յետոյ նկատելով, որ r արիա-կան լեզուներին յատուկ է, մինչդեռ եւ-րոպականներն ունին 1, փարատեց իր կասկածը (անձնական. տե՛ս նաև Patru-bány SA 1, 77)։ Scheftelovitz BВ 29, 16 հիտլ. frár «արագ», հբգ. fro «ու-րախ», վեդ. prava «թռչելով» բառերի հետ՝ դնում է հնխ. provo արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. յն. τραχίς «բիրտ» բառի հետ է կցում (էջ 20)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 ար «ոտք» բա-ռից, որ պահում են նաև արագիլ, ար-գել, արահետ։ Karst, Յուշարձան 400 ասուր. arhu «արագ» բառին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] , raq՝ «արագ վազել, շտապել» (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 588)։


Արդն (դունք)

s.

lance, spear.

• Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։


Արեգակն (ական, կունք, կանց)

s.

sun;
cf. Արեւ.

• Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

• ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։

• ԳՒՌ.-Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։


Արեւ (ու)

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. արեվ, Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. արէվ, Ասլ. արէ՛վ, Սլմ. mրեվ, Հւր. mրէվ, Ագլ. Զթ. Հմշ. Տփ. արիվ, Ոզմ. ա՛րիվ, Մրշ. Մրղ. Տիգ. mրիվ, Հճ. այեվ, Սչ. կայ միայն արեվելք։ Նոր բառեր են արեկող, արևբաց, արևալոյս, արևազուրկ, արևահամ, արետ» հաս, արևակոխ, երկայնարև։


Անուշադր

s.

sal ammoniac.

• «պաղլեղի նման մի նիւթ է թրք. և ռմկ. նշադըր» Բժշ. ունին միայն ՋԲ և ԱԲ. գործածական է և արդի գրականում։


Անուր (անրոց)

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

• , ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։


Անդ (ոյ, ոց, ի, ից)

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

• =Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.

• ԳՒՌ.-Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդորդանք

s. pl.

s. pl. summit of a mountain, peak.

• (-անաց) «ժայռ, սուր քարեր, սեպք, արտևանք լերանց». հին քերականնե-րից առնելով ունի միայն ՀՀԲ, որից էլ ՓԲ։ Այս բառը գիտէ ՆՀԲ իբր գասառական բառ և գրում է անդորգանք «ափափայք և ժայռք լե-րին մօտ ի գագաթն». նոյնը կրկնում է խոռն բառի տակ. չունի ԱԲ։


Անդրանիկ (անկի, անկան, կաց)

adj. s.

adj. s. eldest, first-born.

• ԳՒՌ.-Երև. անդրանիկ, Զթ. անդ'րանիգ. Սեբ. անթրանիգ, Կր. անթրանիկ «միա-մօր» (այս իմաստով ունին հներից Շար. Նար. Սկևռ. ես., որոնց օրինակները տե՛ս ՆՀԲ). Մկ. mնդրmնիկ, Մշ. անդըրնեգ, Ասլ. ընթ-ռանի*, Պլ. անթառանիգ (միայն իբր յատուկ անուն)։


Անդրավարտիք (տեաց)

s. pl.

s. pl. breeches, hose, trousers.

• (սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Աներ (ոյ)

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

• zāmātar, յն. γαμβρός, լտ. gener, ալ-բան. óender, լիթ. žéntas, հսլ. zeti հոմանիշների հետ հնխ. *g'anətēr aև-վից՝ նախաձայնի կորուստով։ M. E. Schmidt KZ 47, 189 գերմ. Ahn, հրգ. ano «մեծ հայր, պապ» բառի հետ, որի ներկայացուցիչն է սակայն հյ. հան (տե՛ս անո)։

• «անապատ կամ անմարդաձայն». ու-նի միայն Բառ. երեմ. էջ 20։


Անթ

s.

cf. Անութ.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անթեղ (ի)

s.

wood embers;
— հարկանեմ, to cover the fire with ashes.

• Մեր արմատի հետ պատահական նմա-նութիւն միայն ունին յն. αίϑαλη «մո-խիր, մուր, վառած ածուխ», თίροώ «հրավառ», αίϑω «վառել», ὰνορα-«ածուխ», ἀνβραϰία «անթեղ» ևն բառե-րը, որոնցից փոխառեալ է նաև վրաց. ანთრაკი անթրակի։


Անքիլոս

cf. Կողամայր.

• «կողամայր ձուկը». ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ թէև ա-ռանձին մոռանում է յիշել, բայց կողամայր բառի տակ դնում է հետևեալ վկայութեամբ, «Ձուկն անքիլոս, որ կոչի կողամայր, որո-վայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս և մերկ կողերս. ուստի կոտորատեալ տնկէ և առնէ զաւակս» Վրդն. ծն։ Այս տեղից առ-նելով Յայսմ. մըտ. 21՝ սխալմամբ գրում է. «Չուկն անթիլոս, որ կոչի կողամայր, ո-րովայն ոչ ունի...»։


Աշուն (շնան)

s.

autumn.

• (ն հլ. սեռ. աշնան) «աշուն» Ագաթ. Եզն. ածանցման սկիզբը գտնում ենք երկու ձևով. 1. աշնան. օր. աշնանաբեկ լինել Ոսկ. լուս. աշնանային Փիլ. Պիտ. աշնանայք Եփր. փես. 383. աշնանատունկ Վստկ. աշնանի Կոչ. Յհ. կթ.-2. աշն-. ինչ. աշնանային Փիլ. աշնայնի Փիլ. լիւս.։


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։


Ապաստան (աց)

s.

asylum, refuge, place of safety, shelter;
a. sheltered, placed uuder protection;
— առնեմ, to confide, to intrust, to secure, cf. Ապաւինեմ, cf. Յանձնեմ;
— լինիմ, to take refuge;
to confide, to trust, to be confident, cf. Ապաստանել, cf. Պատսպարել, cf. Ապաւինել, cf. Վստահել;
յոգիս — լինել, յոգւոցն պարզել — լինել, to be in the last agonies, to be at the point of death.

• ՆՀԲ ապահովաստան կամ ապա հուսև յետին կայարան։ Ուղիղ մեկնութիւնը տալիս է նախ Windisch. 20, որ հա-մեմատում է սանս. apasthāna ձևև հետ։ Soiegel իր Gram. d. Huzw. Snr. գործում, էջ 184 սասանեան արձանա-գրութեանց apastān ver Tezdān դար-ձուածը մեկնեց «ապաստան յԱստուած» որ ընդունեցին Haug, An old pahlpaz. gloss. էջ 79, 80 և ուրիշներ։ Մորթման ZDMG 26, 495 և Բևեռ. Հյստ. Գ. Ապ-տուսահ, Պօլիս 1872, էջ 56, հայ և պհլ. ձևերին համաձայն է գտնում խալդ. lpçidina, որ յետոյ կարդաց is-pistan (Մասիս, л 1196, 1 փետո՛ 182։ և Սիօն 1872, էջ 40) կամ ուղղելի ap-sadan, apastan։ Թիրեաքեան, Պատ-կեր աշխ. գրակ. Ա. էջ 192 պրս. [arabic word] abištan «թաքուցանել, ծածկել, պա-հել»։ Հիւնք. ամբաստանէլ բառից։


Ապարահ (ից)

cf. Ապահար.

• ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ)։


Ապիրատ (ից)

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

• ՆՀԲ «հայ. իր, իրաւունք և լծ. ընդ այլ և այլ ձայնս այլոց ազգաց»։ Հիւնք. յն. Ἀπεὶρατος «անփորձ»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 58 պհլ. avirād և պրս bi-rād «անազնիւ» բառից։


Թակարդ (ից, աց)

s.

"trap, snare, gin, net;
թակարդօք որսալ, պարփակել, փակել, արկանել ի թակարդ, to draw into a snare, to entrap, to catch;
շաղիլ ի թակարդի, ի թակարդի հարկանիլ, to fall into a snare, to be entrapped;
թակարդաւ ջուր բերել, to beat the water, or the air, to toil in vain, to have one's labour for one' s pains;
որպէս թակարդ զհողմն՝ անցուցանել զխրատ, to be heedless, to disregard warning or admonition, ""in at one ear, out at the other"";
cf. Որոգայթ."

• ՆՀԲ թակ կամ կարթ բառից։ Հիւնք. պրս. [arabic word] tagar «սարդի ոստայն»։ Li-dén IF 18,500 համարում է -արդ մաս-նիկով կազմուած՝ թակն բառից. (հմմտ. մակ-արդ)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դագ «որոգայթ» բառից։


Թակարթ

cf. Թակարդ.

• ՆՀԲ թակ կամ կարթ բառից։ Հիւնք. պրս. [arabic word] tagar «սարդի ոստայն»։ Li-dén IF 18,500 համարում է -արդ մաս-նիկով կազմուած՝ թակն բառից. (հմմտ. մակ-արդ)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դագ «որոգայթ» բառից։


Թակոյկ (կուկաց)

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

• , ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։


Թաղիմ (եցայ)

vn.

to be buried;
— կենդանւոյն, to bury alive;
ի ցաւս թաղեալ, sunk in grief.

• «վիրաւորեալ». ունի միայն Բռ. երեմ. էջ 115։


Թաղհար (աց)

s.

woman's cap (in form of an earthen pot).

• ՆՀԲ թաղար բառից, որ սակայն յե-տին փոխառութիւն լինելով սրա հևա գործ չունի։


Թամ

s.

enemy, foe.

• «թշնամի». ունի միայն ՋԲ, իբրև անստոյգ բառ. սրանից առնելով կրկնում են ԱԲ և ՓԲ յաւել։


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

• ևամ ԹԱՆԳ «մեծագին, սուղ» Տա-Ռև. ձմ. ճը. ամ. 109, Ուռհ. (առ Ստ. Լեհ.︎ «ծանրաշարժ» Բռ. ստեփ. լեհ. որից թանկու-թիւն «թանկ լինելը» Շիր. հացաթանգութիւն Մխ. այրիվ. 84. թանգարան «գանձարան» Յհ. կթ.-նոր գրականում արևելեան բառ-բառը միայն գործածում է թանկ կամ թանգ «մեծարժէք», որից թանկանալ, թանկազնել, բանկութիւն, թանկարժէք, թանկնոց կամ թանկանոց, բայց արևմտեան բարբառն էլ ունի թանգարան, թանգարանապետ, թանգա-րանական (միշտ գրուած գ-ով, թէև թանևա-գին գրւում է կ-ով)։


Թաշկինակ (աց)

s.

handkerchief;
towel;
թաշկինակ ռնգաց, քրտան, pocket -;
թաշկինակ պարանոցի, neckcloth, neckerchief;
թաշկինակ մետաքսեայ, silk -.

• , ի-ա հլ. «քրտինքը սրբելու շոր» Գծ. ժթ. 12. Կոչ. 389. 412. Լմբ. ստիպ. աաւում է նաև թարշինակ Հին բռ. Մխ. ա-պար. (որ ՆՀԲ համարում է ռամիկ ձև). ար-ղի գրականում ընդունուած է միայն թաշկի-նակ ձևը և նշանակում է «քիթ սրբելու շոր» Ղարաբաղում զանազանւում է ձեռքի թաշկի-նակ (քիթ սրբելու համար) և գլխի թաշկինակ (Թիֆլիսի տարազով կանանց գլխին կապե-լու համար). վերջինիս հետ հմմտ. «Թաշկի-նակաւն զոր ընդ գլուխն իւր էր ածեալ». Բուզ. 225։


Թափ (ոյ, ու, ից, ուց)

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

• (ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Ա-գաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թա-փանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «ա-րագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վա-նակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թա-փան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնա-կանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթա-փանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։


Թեղօշ (ի)

s.

oak, oak-tree;
holm-oak.

• ԳՒՌ.-Կայ միայն Ղրբ. թէղո՛ւշի «լեռնա-յին մի տեսակ ծառ»։


Թեմ (ի)

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

• (սեռ. թեմի, գրծ. թիմով, յգ. գրծ. թեմօք) «եպիսկոպոսի առաջնորդա-կան վիճակը կամ գաւառը» Օրբել. Ուռհ. Զքր. ծործ. Վրդն. աշխ. «նահանգ, երկիր, թագա-ւորութիւն» Սամ. անեց. 105. որից թեմա-բերդ «բերդաքաղաք» Ուռհ. 80. նոր գրակա-նում ընդունուած է միայն թեմ, որից կազ-մուած են թեմակալ, թեմական, անթեմ, թե-մականցի, թեմականաւարտ։

• Ուղիղ մեկնեց նախ S' Martin, Mé-moires II. 470։-ՆՀԲ յիշում է միայն յն. ϑῆμα «դիր, դրութիւն»։ Հիւնք. յն. δῆμος «կողմ, մարզ, վիճակ, թեմ»։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Դոյլ (դուլից)

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։

• --Պհւ. dol (գրուած dor) «դոյլ. 2. Ջըր-հոս կենդանակերպը» (առաջին նշանակու-թիւնը կորած է. կայ միայն երկրորդը), պրս. [arabic word] dōl «դոյլ», քրդ. [arabic word] dōl, delu «ջրի դոյլ»։ Ըստ Noldeke իրանեան բառո փոխառեալ է ասորերէնից. հմմտ. ասոր. ❇օշ daula, եբր. [hebrew word] dəlī, արամ. [hebrew word] daul, արաբ. [arabic word] dalv, ասուր. dalu, dūlu «դոյլ»։ Մեր բառը ծագում է կա՛մ՝ պարս-կականից և կա՛մ ասորականից. բառի ձևը չի կարող ծագումը որոշել, որովհետև թէ՛ պհլ. dōl և թէ՛ ասոր. daula (բացարձակ ձևը daul) կարող են տալ հյ. դոյլ. հմմտ. պրս. nōš >հյ. անոյշ և ասոր. zaugā>հյ. զոյզ։ -(Վերը տե՛ս նաև դոխն)։ -Հիւբշ. 144, 302։


Դորակ (աց)

s.

jar, pitcher;
half a bushel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, սակայն ա-ռանց վկայութեան. Ս. Գրքի վկայութեանց մէջ գտնում ենք միայն սեռ. դորակի, իսկ Յհ. ի-մաստ. տպ. Վենետ. էջ 112 ունի սեռ. դորա-կից, որից հետևում է ի հլ.) «մի տեսակ չափ է (ջուրի, իւղի, գինիի ևն)» ՍԳր. Եղիշ. ը. էջ 112, որից՝ դորակաձև Վեցօր. 166։


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։

• ԳՒՌ.-Կալ միայն Ալշ. դ'ուլ ու դ'ադ'ար, Սեբ. դ'ուլ-դ'ադ'ար, Ասլ. դ'իւլ-դ'ադ'ար, Պլ. թուլ-թաթար։


Դուկան

s.

beam.

• «գերան». ունի միայն ՋԲ, իբրև ևասկածական բառ, որից ԱԲ՝ առանց կաս-կածականի. նոյնը գիտէ Բառ. երեմ. էջ 77 դակոն «գերան» ձևով, որ էջ 79 դառնում է դոկան։


Դունչ

s.

chin.

• «քիթը, բերանը և ծնօտը միասին» Մաղաք. աբ. 6. Քուչ. 52, 73. ունին միայն ԱԲ և ՓԲ լաւել. (իսկ ՆՀԲ յիշում է իբր գաւա-ռական բառ), որից դնչիկ Քուչ. 44. 5Ո.


Դուստր (դստեր, աց)

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

• Հներից Առաքել Սիւնեցի բառախա-ղով ստուգաբանում է «դուրս տալ» բայից. այսպէս՝ Առամ. էջ 138-4 «Դարձեալ ասեն դուստր նորին, զի դուրս երետ զմարդն ի դրախտին. այս-պէս և այժմ ամենայն կին զմարդն հանէ կամաց Փրկչին» -Ուղիղ մեկնեց նախ Klaproth, As. polyg. էი 105 և Mémoires 1, 425, յետոյ ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 10 ևն։ Էմին, Ист. A-coxикa 1864, էջ 53 դ մասնիկով ուս-տըր բառից կամ վերի ձևերի հետ։

• ԳՒՌ.-Սչ. դ'ուստրը (սեռ. դ'ըսդեր) կամ դ'րուսդ (սեռ. դ'ըրըսղեր) «աղջիկ զաւակ». ու-րիշ ամեն տեղ փոխանակուած է աղջիկ բա-ռով. և այս հին հնդևրոպական բառը, ինչպէս լատիներէնում, նոյնպէս և մեզ մօտ, գոյու-թիւնից զրկուած է. այնպէս որ հայերէնի մէջ «աղջիկ» մասնաւոր և ընդհանուր իմաստով միևնոյնն է (Հօրեղբորս աղջիկը. Մի աղջիկ տեսայ). «իշտ ինչպէս ասում ենք՝ Կինս և Մի ինչ որ կին. (գերմ. Welu և Frau, Tocht r և Mádchen)։


Դրոյլ

s.

porter, usher.

• «դռնապան». մէկ անգամ միայն ունի Բրս. ողորմ.։


Դրոյսք

s.

hair-band.

• «ծամակալ, գլխի մազերի կապ». ունի միայն ԱԲ։ Վկայութիւնը անյայտ է։


Դրոշմ (ից, աց)

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

• Lag. Gesam. Abhd. 62, 13 դրօշակ բառի հետ. drafš արմատից, որ մեր-ժում է Հիւբշ. 147։ Justl, Dict. kurde 181 ռառիս հետ նոյն է դնում պրս. [arabic word] durōš «է գործի իմն ի գործեաց արիւնառուացօ, քրդ. [arabic word] durūw «նը-շան, խարան, մարմնի վրայ մնացած հետք, դէմքի նմանութիւն»։ Canini, Ft. étym. 89 պրս. darāyiš «գծել, դրոշմել»։ Հիւնք. դրօշել բայից։ Mul-ler, WZKM, 10, 354 դրօշ «արձան» բառի հետ։ Scheftelowitz, BВ 29, 67 պրս. duroš «խարան» բառից փոխա ռեալ. մ մասնիկ է։ Պատահական նմա-նութիւն ունի ասոր. [syriac word] ︎ rušmā «նշան»։ Justi, Kurd. gram. 94. քրդ. durūw դնում է հյ. դրոշմ բառից՝ շ-ի անկումով և մ> ձայնափոխութեամբ։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

• «նենգութիւն, խարդախութիւն. 2. նենգող, խարդախ». այս իմաստներով նշա-նակում է ԱԲ, բայց մատենագրութեան մէ» առանձին չէ գործածուած, այլ բարդութեանս և ածանցմանց մէջ. այսպէս՝ ուխտադրուժ Երեմ. գ. 7, 10. Հռ. ա. 31. Ոսկ. հռ. Փարպ., տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ., բարեդրուժ Ոսկ. հռովմ. Բ. տիմ., դրժել (<*դրուժել, «խաբել, դաւաճանել, ուխտը մերժել» Փիլ. լին. Յհ. կթ., դրժողութիւն Խոր. Յհ. իմ. պաւլ., դրժութիւն Պիտ., դրժումն Փիլ., դըր-ժադաւ Յհ. կթ., դաւադրժող Յհ. կթ. գրուած է նաև շրջեալ -ժր-ձևով. ինչ. դժրել Փարպ., դժրանք Իգն. Նիւս. երգ., դժրութիւն Ոսկ. ա-նոմ. դ. (իսկ Զգօնի դժրամիտ, դժրեալ ձևե-րը (էջ 284-5) ասորի բնագրին համաձայն պէտք է ուղղել դժուարամիտ, դժուարել՝ ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 120)։-Նոր գրա-կանում՝ երդմնադրուժ, խոստմնադրուժ ևն.-հմմտ. նաև դրուժ «դև», դրուժան և դրաժել բառերը։

• = Հպրս. duruž, duruǰ «ստել», զնդ, družaiti «դրժում՝ խաբում է», miϑrōdruǰ-«անհաւատարիմ, դրուժան», պհլ. druxtar «ստել», պազենդ. družidan «ստել». mihi-randruž «ուխտադրուժ»։ Իրանեան արմա-տի երկրորդ ձևը ներկայացնում են հպրս. [other alphabet] drauga-, զնդ. draoγa-պհլ. drōγ, drōg, պրս. [arabic word] durōγ, քրդ. durūγ, աֆղան. darōγ, բելուճ. darōg, drōg «սուտ, ստախօսութիւն». սրանցից փոխա-ռութեամբ էլ բուդ. դուրունի, ջէք. դու-րուխճի «ստախօս» (Horn, § 557, Bartho-lo'naz, 768)։ Այս բոլորը ծագում են հնխ. dlreugh-արմատից, որի պարզականն է dhreu-, և որի ձայնդարձներն են dhrou-dhur, dhru, dhuer-. հմմտ. սրանցից ծագած հետևյալ բառերը՝ սանս. drúhyati «վնասե-լու ջանալ», լատ. fraus «խաբեբայութիւն, սխալ, թակարդ, ոճիր», լիթ. nu-draudus «դատապարտելի», հիսլ. draugr, իռլ. aur-drach «ուրուական, խաբէական տեսիլ». հսաքս. uidriogan, հբգ. triogan, գերմ. trugen «խաբել», սանս. dhruti-«խաբէու-թիւն», dhūrvati «խաբելով թակարդը գցել», dhurtu-«խորամանկ, նենգաւոր», dhvarā-«խաբէական», dhvarā «սատանայ» ևն (Wal-de, 313-4, Pokorny, 1, 874)։-Հիւբշ. 146։

• ՆՀԲ հանում է դժ, դժուար բառերից։ Windisch. 10 հյ. դժ-և սանս. duç-yami։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, հանդէս Վիեննայի, 1849, էջ 200, իբր հպրս. դհուրուժ։ Այնուհետև գալիս են Lag. Urgesch. 650, Müller, SWAW. 42, 253՝ իբր սանս. druh, զնդ. druj ևն։ Տերվ. Նախալ. 88 սանս. druh, ղնդ. druǰ, հպրս. duruǰ, պրս. durōz հսաքս. driogan ձևերի հետ, հնխ. drugh, dhrugh արմատից։ Meillet, MSL, 7, 58 ուզում է հայ բառը բնիկ համարել՝ նկատելով որ դրուժան< *դրոյժան ներկայացնում է dhreugh-իսկ դրժել<*դրուժել՝ dhrugh-ձայն-դարձը։ Հիւնք. դաշն բառից։ Սրմագա-շեան, Արմէնիա՝ համեմատում է ռում. dârjire «խոժոռեալ դիմադրութիւն» ձև-վի հետ։


Դրօշ (ուց, ից)

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

• ԳՒՌ.-Գռռծածւում են զանաղան օտար ձե-վեր. վրացերէնից փոխառեալ ձև է Տփ. դրոշա, որ գտնում ենք նաև Մխ. այրիվ. էջ 81 «Փոխե-ցաւ ի Քրիստոս՝ Վասակ իշխանաց իշխանն և էառ զդրօշայն որդի նորա քաջն Պռօշ»։

• ՓՈԽ.-Վրաց. დრომა դրոշա, დრომაσ դրոշայ «դրօշակ», სადრომე սադրոշե, სა-ლრომო սադրոշո «գաւառ», მედრომე մեդ-րոշե «դրօշակակիր», թուշ. დრომა դրոշա «դրօշակ». այս բոլորը փոխառեալ են հա-յերէնի միջոցով, ինչպէս ցոյց է տալիս ո ձայնը։-Ըստ Մառ, ЗВO, 17, 025 կան նաև վրաց. დრაოჟი դրարժի, დროჟი դրոժի, დროჟანი դրոժանի, დრაუჟი դրաուժի, «դրօ-շակ» ձևերը Պիղատոսի անվաւերականում, որոնք հայերէնից անցել են վրացերէնի՝ թարզմանութեան միջոցին։

• ՓՈԽ.-Վրաց. დრომი ղրոշի «կուռք» (իսկ Չուբ. 2, 483 դնում է დრომმი դրոշմի «կուռք»), թուշ. ღროō դրոշ «կուռք». սրանք էլ անցել են վրացերէնի՝ հայերէնի միջոցով, ինչպես ցոյց է տալիս ո ձայնը։ Նկատելի է վրաց. დრომა դրոշա «դրօշակ» և φრომი դրոշի «կուռք» բառերի մէջ վերջաձայն ձայնաւորի տարբերութիւնը։


Ելեկտրիոն

s.

yellow amber.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ. ԳԻՌ.-Կայ միայն ղեկտոր Կր. «սաթ»։


Եկեղեցի (ցւոյ, եցեաց)

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• (-ւոյ, եաց, -եաւ) «ժողովուրդ» Բ. մնաց. ժ. 3 (ասուած է հրեաների բազ-մութեան համար. Եկն Յերոբովամ և ամե-նայն եկեղեցին Բսրայելի առ արքայ Ռոբո-վամ). «հաւատացեալների հաւաքոյթ, ժո-ղովուրդ, տաճար» ՍԳր. Կոչ. Եզն., «մարդոց ժողով» Պղատ. սոկր. Եւթիփռ., որից՝ եկե-ղեցական Ագաթ. Սեբեր., եկեղեցանալ «հա-ւաքուիլ, խմբուիլ» ՍԳր, եկեղեցացուցանել «ժողովուրդը մի տեղ հաւաքել» ՍԳր, «տա-ճարի վերածել» Եղիշ. յես., եկեղեցաշէն «ե-կեղեցին շինող բարերարը» Մ. Մաշտ. 156ա, եկեղեցպան, եկեղեցեպան Յայսմ. նախե-կեղեցի Բուզ. ևն։

• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։