Your research : 4 Results for այց

Entries' title containing այց : 17 Results

Definitions containing the research այց : 697 Results

Խոհեմ (ի, աց, ից)

adj.

cf. Խոհական.

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։


Խազ (ից)

s. mus. adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «գիծ, գիր, ձայնագրական նշան, վարի ծայրի ճեղքը» Մագ. Լեհ. որից խազել «գծել» Մարթին. «մարմինը ճղել, ճեղքել» Հայսմ. Մխ. այրիվ. էջ 77. խազած «գիծ» Մարթին։


Խալիզոն (ի)

s.

snail;
suit of rooms or buildings.

• ՆՀԲ սխալ հասկանալով բառիս վկա-յութիւնը, մեկնում է «միջամէջ սենեակք արքունեաց կամ խխունջ»։ Բայց յետոյ, յաւելուածի մէջ ուղղում է և մեևնում «որպէս արաբ. հալէզուն, խխունջ»։ Ու-ղիղ է մեկնում նաև ՋԲ։ Ըստ այսմ սը-խալ է ԱԲ, որ դնում է «խխունջ. 2. խը-խընջաձև մէջէմէջ շէնք»։


Խախուտ

adj. s.

unstable, ill-built, weak, frail;
inconstant, mutable;
emigration;
— լինել, to emigrate, to quit one's country.

• «խարխուլ, անհաստատ» Իմ. դ. 3. Ոսկ. յհ. ա. 11. բ. 22. «գաղթ, փախուստ» Ոսկ. մ. ա. 8. որից անխախուտ Ագաթ. Եզն, խախտել ՍԳր. Ոսկ. ես. Եզն. խախտումն «քակտումն» Պիտ. «տեղից հանելը» Ճառ-ընտ. այս վերջինները սղուած ձևեր են. բայց յետնաբար ենթադրուել է թէ արմատն է խախտ «խախուտ, քանդուած» Արձ. 1292 թ. (Վիմ. տար. 135), որից անխախտ Օրբել. Ոսկիփ. (նաև արդի գրականի մէջ)։


Խաղ (ից)

s.

shore, side of a river;
meadow;
marsh, moor;
gulf, roadstead;
division, pigeon-hole.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. խաղ, Գոր. Ղրբ. Տփ. խաղ, հաղ, Տիգ. խmղ, Զթ. խօղ, խող, Հճ. խօղ, Ագլ. Երև. Շմ. հաղ։ Գաւառականներում խաղ բա-ռը նշանակում է նաև «երգ» (բայց միայն աշխարհական երգ), որի համար աւելի հնից ունինք խաղ «երգ» Առաք. պտմ. 64. է՛լ ա-ւելի հին է խաղտետր (ուրիշ է խազտետր) «երգարան» Յիշատ. երգ. ժմ. հմմտ. նաև խաղ, վերնախաղ (ლ) ներքնախաղ (ν ձայնանիշների անունները։-Գւռ. խաղք (Ակն. Ասլ. Պլ. խախգ) «խայտառակ» ձևի հա-մար հմմտ. Ոսկիփ. «Խաղք և խայտառակ ևա-ցուցանէ զսատանայ ապաշխարութիւնն». (սխալ է գրել խախկ, խախք, ինչպէս ցոյց է տալիս և Մաս. աղաւ. 1863, 202)։ Նոր բառեր են խաղախնդում, խաղահան, խաղա-մէջ, խաղատեղ, խաղացք, խաղացուածք, խաղընկեր, խաղլեղ, խաղկլիկ, խաղկտալ, խաղոց, խաղքռել, խաղքութիւն, խաղալացաւ, խաղալացաւօտ, խաղքռիճ, խաղտուն ևն։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• «անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Խամութ

s.

traces (harness).

• =Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խանթէփար

s. bot.

s. bot. dittany.

• Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խանձարուր (արրոց)

s.

swaddling-band, swaddling clothes;
cradle;
ապտել ի —ս, to swathe, to swaddle;
արձակել ի խանձարրոց, to unswathe, to take out of swaddling clothes;
ի խանձարրոց՝ անդստին ի խանձարրոց, from the cradle, from childhood, from infancy;
ուր —ք են նորա, his birthplace;
—ք քաղաքակրթութեան, the cradle of civilization.

• Ուղիղ մեկնեց նախ Lag. Götting Nachrichten (ՀԱ 1889, 159), որ կաս-կածելի էր գտնում Հիւբշ. Arm. Gram 517, բայց յետոյ IF Գ, էջ 478 (թրգմ. ՀԱ 1907, 251) ընդունեց։ Հիւնք. խանձ, խանձիլ բառից։


Խաշար

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

• . անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։


Խարբ (ից)

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարբալ (ի)

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• «մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• ՓՈԽ.-Վրաց. ხავერდი խավերդի «թա-ւիշ», բայց նաև «անթառամ ծաղիկ, ռուս. баnxатникъ. լտ. amarantus», სავარჯა խավարտա «մամուռ», մինգր. խավերդի, խավեդի «թաւիշ, անթառամ ծաղիկ», թուշ խավերդ, սվան. խավերդի, խավեդ, չէրքէզ, ախովերդ «թաւփշ»։


Թեւ (ոց)

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

• , ռ հլ. (գրծ. թևօք ունին Ղևտ. ա. 16 և Հռ. բ. 12. յետնաբար սովորական է) «թռչունի թև. ձկան լողակ, մարդու բազուզ, նաւի ղեկ» ՍԳր. փոխաբերութեամբ՝ «հովա-նաւորութիւն» ՍԳր. թև հողմոց «քամու թռիչ» ՍԳր. թևք երկրի «երկրի ծայրերը» Յոբ. լզ. 13. թև բանակի «բանակի գլխաւոր ռաժան-մունքները» ՍԳր. (այս իմաստի համար խօ-սել են Նորայր, Կորիւն վրդ. էջ 364 և Meil let MSL 18, 348 և ցոյց են տալիս՝ որ նոյն բացատրութիւնը գտնւում է նաև ասորերէ-նում և լատիներէնում. մեր բառը կարող է սրանից թարգմանուած լինել, բայց կարող է նաև անևախաբար ձևացած լինել. հվսո-տճկ. qol aγasə «բանակի մէկ թևի հրամա-նատար»). թև գառագղի «գառագեղի դուռը» Ճառընտ. թև տաճարի «տաճարի աշտարա-կը» Յայսմ. ոճով ունինք՝ թև արկանել «պաշտպանել» Եւագր. թև ի թև հարեալ «կից, շարունակեալ» Ոսկ. մ. գ. 16. որից թևակ «բազուկ, թև» Մծբ. «վրանի փեղկ» Ոսկ. մ. գ. 26. (Վարդանեան ՀԱ 1921. 404 կարծում է որ սրանց մէջ թևակ նշանակում է «ցանց»). թևակից Կոչ. էջ 404. թևակոխել «ջանալ, դիմել, ձգտիլ» ՍԳր. «մտածել, մը, տորել» Ոսկ. ես. 286. Մծբ. Եփր. ծն. «կըր-թուիլ» Ոսկ. պօղ. (Ի նա կրթեսցուք, ի նոյն թևակոխեսցուք. տե՛ս Թոռնեան, Հատրնտ. Վիեննա 1866. հտ. Ա. էջ 176). «ուսումնա-սիրել» Մագ. թղ. 113 (գրուած թևակոխել, թևախողել, թևախոշիլ տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 184). թևակուռ, թևամուխ Ա-գաթ. թևակցիլ Եզեկ. ա. 9. թևահանել Վեց-օր. 161. թևարկել Ագաթ. թևել «թռչիլ» Վե-ցօր. ը. Ճառընտ. Օրբել. էջ 274 (Առ անթիւ բազմութեան իսմայէլացւոցն՝ Լիպարտեան զօրքն ոչինչ երևէին, այլ իբր ջրտուս կամ զինաքաղս թևէին առ նոցա. -այստեղ թևել կա՛մ պէտք է ուղղել թուէին, ինչպէս ունի ՆՀԲ-ի գործածած օրինակը (տե՛ս ջրտո բառի տակ), և կամ պէտք է համարել մի նոր բառ՝ «շրջիլ, մօտերը պտտիլ» նշանակու-Արմատական բառարան-12 թեամբ). թևճակ «թիակ» Ոսկ. ղկ. արագաթև Ագաթ. լայնաթև Ոսկ. ես. մաշկաթև Վեցօր. մեծաթև Եզեկ. ժե. 3. երկթևեան Եւս. քր. թե-թևաթև Ոսկ. յհ. ա. 22. թևացել «թևերովը հարուածել» (թռչունների համար առուաձ հմմտ. աքացել) Վրք. հց. Ա. 91. թևանալ «քաջալերուիլ» (ճիշտ ինչպէս այժմ ունինք թև առնել) Արծր. հրտր. Պատկ. էջ 14 (Որո՞վ օրինակաւ թևացեալ քաջալերեցաւ). երեքթե-ւան Խոր. ևն։

• Հիւնք. էջ 108 փետուր բառից և էջ 284 թի բառից։ Bugge տե՛ս թերթ բառի տակ։ Հիւբշ. 449 չի ընդունում։ Patru-bány SA 1, էջ 314 և ՀԱ 1908, 153 հյ. թևուկ ձևից փոխառեալ է դնում թրք. tayuk (բայց հին ձևն է taγuq1) և հունգ. tyuk «հաւ»։ Jensen ՀԱ 1904, 183 հաթ. tpa? ձևից։ Karst, Յուշարձան 415 մոն գոլ. dabi-debi, ճապոն. tobi, թրք. dai «թռչիլ»։


Թթու (ոց)

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• (ըստ ՆՀԲ ո հլ. բայց առանց վկա-յութեան) «թթուհամ» Մագ. Փիլ. նխ. Հա-մամ. առ. (գրուած նաև թրթու). որից թթուե-նի «թթու պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 92 թբուաբար Պտմ. աղէք. թթուաբեր Երղն. լուս. թթուագոյն Պղատ. տիմ. և օրին. Վահր. երբ րթուեցուցանել Սարգ. ա. պ. թթուիկ Մազ. թղ. 138. թթուութիւն Մխ. առ. որ և թթութիւն (անշուշտ սխալ գրչութիւն) Վեցօր. Ոսկիփ. թթուոց (նորագիւտ բառ) «խմոր թթուեցնելու տեղ» Տարօն. Ա. § 96, էջ 197, թթուկ, թըթ-ւուտ (նորակերտ քիմիական բառեր)։


Թիւրակ (աց)

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թշուառ (աց)

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

• = Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոժիւն

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

• = Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

• ԳՒՌ.-Թոյլ=Ալշ. Ախց. Կր. Հմշ. Հճ. Մկ Մշ. Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. թուլ, *ն. թոլ, Խրբ. թօլ, Զթ. թը՝լ, Ակն. թէօլ, թիւլ, Ագլ. Ասլ. Շմ. թիւլ, Գոր. Ղրբ. թիւլ (բայց կրկին լ-ով թիւլլ անէլ «թողնել, թոյլ տալ»). Հւր. թիւլ, Սլմ. թուէլ, Երև. թիլ։-Թուլանալ= Տփ. թուլա՛նալ, Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. թուլնալ, Ղրբ. Շմ. թիւլmնալ, Ագլ. թլm՛նիլ, Տիգ. թուլ'նmլ', Մրղ. թու՛լնալ, Ասլ. թիւլնալ, Խրբ. թօլնալ, Զթ. թօլնօլ, թօլնոլ։-Թող=Ջղ. թող, թողնել, Պլ. Ռ. թօղ դալ, թօղղը դալ, Մշ. թօ-ղել, Խրբ. թօղէլ, Շմ. Տփ. թօղ, թօղնիլ, Հմշ. թօղուշ, Սչ. թօղուլ, թօխ դալ, Հճ. Սլմ. Վն. թօղնել, Ախց. Երև. Կր.Մրղ. թօղնէլ, Տիգ. թօղիլ, Ագլ. թուղ անիլ, Ոզմ. թուղ, թխնիլ, Զթ. թիւղ, թուղուլ, Սեբ. թէօղ դալ, Ակն. թէօ-զուլ, թէօղուցնէլ, Ասլ. թէօղիւլ, Մկ. թըղնիլ. Անտ. թը՛ղ, Ալշ. թըխ, Ննխ. թօ՛. (այս վեռ-ջիններիս մէջ միայն իբրև մասնիկ. ինչ. Ննխ. Ի՛նչ թօ անէ)։-Նոր բառեր են թողկել «թո-ղուլ», թուլաթափիլ, թուլիկ, թուլկեկ, թու-կող, թուլալօշ ևն։


Թոյն (թունից)

s. fig.

poison, venom;
spite, virulency, venom;
թափել զ—, to remove or extract the venom, to give antidotes;
թափել զ—ս յոք, to give vent to one's anger, rage, malice, to grow fierce or ferocious;
cf. Թափեմ;
— առնուլ, to take poison;
— մահացու, mortal poison;
— մահու արբուցանել, to cause one's to drink a mortal poison;
— դառնութեան, bitter poison.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ. ՆՀԲ ղնում է նաև ո հլ. բայց առանց վկայութեան) «մահադեղ» ՍԳր. Եփր. ծն. էջ 19. որից թաւ-նաւոր Իմ. ժզ. 10. Եփր. վկ. արև. թունել «թունաւորել» Խոր. թունալից Յհ. իմ. երև. ապաթոյն Նար. կգ. 160. դառնաթոյն Վեցօր. 196. չարաթոյն Ագաթ. իժաթոյն Յհ. կթ. հրաթոյն Բենիկ. թունամուխ Եփր. վկ. արև 21. անթոյն Եղիշ. խաչել. հակաթոյն (նոր բառ). գրուած է նաև թիւն, որից թիւնաւոր Կոչ. թիւնաբեր, թիւնաբուխ, եռաթիւնեալ Շնոր. վիպ. ևն. հմմտ. անդոյր և անդիւր գրչութիւնները։


Թոռոպ (ից)

s.

rag, tatter;
mail, coat of mail.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. թոռոպի Մագ.) «զրահ» Մագ. թղ. 138 «վատ զգեստ» Երզն. մտթ. 469 (Չչարութեա-նըն թօռոպ).-գրուած է նաև թօռոպ, թո-ռապ. -որից ասղնաթոռոպ կամ ասղանեթո-ռոպ «քուրձ, խորգ» Վրք. հց. Ա. 709 Մաշտ։


Թուխ (թխոյ)

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

• ԳՒՌ.-Եզակի ձևով ունինք միայն Արր. թուխ, Ագլ. թօխ «թուխս». միւսները յգ. ան-որոշ հայցականը վերածել են ուղղականի (հմմտ. չորս, հոգս, Կարս, Մասիս). այսպէս Ախց. Երև. Կր. Հճ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. թուխս, Ղրբ. Ոզմ. թօխս, Գոր. թօ՛խսը։ Նոր բառեր են թուխսհաւ. թխսկան, թխսմայր։


Լիբանոն

s.

frank-incense;
cf. Կնդրուկ.

• = Յն.. λίβανον ձևից տառադարձուած, որ եզ. հայցականն է λίβανος հոմանիշի. այս բառն էլ փոխառեալ է եբր. [hebrew word] ləbōna «խունկ» բառից. հմմտ. արաբ. [arabic word] lu-bān «խունկ», ասոր. [syriac word] lbūnta, ասուր. lubānu, (սեմական արմատն է lbn «սպիտակ»)։-Հիւբշ. 352։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

• = Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.


Լեառն (լերին, լերանց)

s.

mountain;
— տեառն, — սուրբ, heaven, paradise;
լիրինք յաւիտենից, յաւիտենական or մշտնջենաւոր, the angels, the prophets, the apostles;
արտեւան, գագաթն, կատար լերանց, the summit, the ridge of the mountain;
կապան, կիրճ լերանց, strait, defile, pass;
գօտի, շղթայ, պար լերանց, chain, ridges of mountains;
հրաբուղխ լեառն, volcano, a burning mountain;
սառնատափ լերինք, glaciers;
լուղական լերինք, iceberg;
մոլորակային, լուսնային լերինք, the planetary, the lunar mountains;
զլեառն լեռնայն գնալ, to go from mountain to mountain, or by mountain paths;
լեառն Սինա, Մասիս, mount Sinai, Ararat;
իբրեւ զլերինս ելանէին բարձրանային փրփրադէզ ալիքն, the foaming waves ran mountains high;
եւ լեառն մուկն ծնաւ, the mountain brought forth a mouse.

• , ն հլ. (լերին, -ռնէ, -րամբ, -րինք, -րանց. յետնաբար՝ յգ. լեռունս Անկ. գիրք հին կտ. 301) «լեռ, սար» ՍԳր. ածանցման մէջ երևան է գալիս սովորաբար սղեալ լեռն-ձևով. ինչ. լեռնաբերձ Եզն. լեռնական ՍԳր. Ագաթ. լեռնակեաց Կորիւն. լեռնակողմն ՍԳր. լեռնաձև Եզն. Ագաթ. լեռնային ՍԳր. լեռնասէր Վեցօր. լեռնոտն Յուդթ. զ. 9, է. 9 լեռնանալ «ամառանոցի համար լեռը բարձ-րանալ» (այս նշանակութիւնը չունի ԱԲ) Զքր. սարկ. Բ. 129. բայց ունինք նաև առանց սըղ-ման՝ լեառնական Բուզ. լեառնանալ Ա-գաթ. -սեռ. լերին ձևից է լերինաթինդ Նար. տաղ. իսկ լերանց ձևից՝ լերանցամէջ Վեց-օր.-նոր բառեր են լեռնաշղթայ, լեռնոտ ևն։


Խօլ (աց)

adj. adv.

foolish, senseless, inconsiderate, extravagant, rash, absurd;
— առատութիւն, profusion;
— մանկութիւն, imprudent youth;
ընդ —, ground-lessly, wildly, inconsiderately.

• ԳՒՌ.-Նո՞յն են արդեօք խօլ Բիւթ. «տր-գեղ», Ալշ. Բլ. Մշ. «անպոչ», խօլօ Մշ. «ան-պոչ», խօլպոչ Մշ. «անպոչ», խօլօ Տիգ. և ղօլ Ալշ. «անկոթ (գդալ)», խօլ Բլ. «շատ կարճահասակ»։-Բայց Ալշ. ղօլ ձևի գոյու-թիւնը ենթադրել է տալիս օտար ծագում։


Ծախ (ուց)

s.

outlay, expenditure;
cost;
expense;
consumption;
waste, damage;
sale;
մանր —ք, trifling expenses;
տարապարտ՝ աւելորդ —ք, useless, superflous, exhorbitant expenses;
առանց ծախուց, gratis;
սակաւ ծախիւք, at a slight cost, cheap;
—իւք իմովք, ազգին, բարեկամին, at my, at the nation, at his friends cost or expense;
ծախս առնել, առնել —ս մեծամեծս, to expend;
to make great expenses, to spend a great deal;
to live in great stile.

• , ի, ո հլ. (ըստ ՆՀԲ նաև ու հլ. բայց առանց վկայութեան. գործածւում է մանա-ւանդ անեզաբար) «ծախք, ծախսուած դրամ՝ գումար» ՍԳր. Ոսկ. ա. տիմ. ժռ. և մ. ա-18. Եղիշ. «վատնում, սպառում, մի բանի գործածուելով վերջանալը» ՍԳր. Կորիւն. Ոսկ. յհ. ա. 3. ռամկական առումով «վա-ճառում, վաճառք» Նչ. եզեկ. Մխ. դտ. (ի-մաստե զարգացման համար հմմտ. մռառ գասաղեբա «ծախսել. 2. վաճառել»). որից ծախել «դրամը մի բանի վրայ ծախսել» ՍԳր. Եզն. Ոսկ. Ագաթ. «վատնել, սպառել, վերջացնել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Կորիւն, «վաճառել» Ոսկ. յհ. ա. 22. բ. 14. Վրք. հց. Լմբ. իմ. ծախումն Եզն. ծախիչ ՍԳր. Եզն. մարդածախ Թուոց ժգ. 33. մեծածախ Ասող. Տաղ. բազմածախ Յհ. կթ. Նար. գազանա-ծախ Մագ. դիւրածախ Իմ. ժթ. 20. Ոսկ. յհ. ա. 20. եզնածախ «եզ ծախող» Մխ. ապար. հազծախ «հացավաճառ» Վրդ. առ. 203 անծախ Ոսկ. մ. ա. 20 և Կողոս. անծախա-կան Ոսկ. ես. անծախող «ժլատ, կծծի» Ա-րիստ. առաք։ Արդի գրական լեզւում յա-տուկ զանազանութեամբ ձևացել են ծախել «վաճառել» և ծախսել «վատնել», որից էլ ծախսարար ևն։


Ծարաւ (ոյ, ով)

s. fig. adj.

thirst, dryness, drought, thirstiness;
thirst, panting for;
thirsty, dry;
մեծ, սաստիկ —, great, over-powering thirst;
շիջուցանել, բժշկել, զովացուցանել զ—, toquench, to cool, to slake thirst;
պապակիլ, տոչորիլ ի —ոյ, to be quite choked or parched with thirst;
մեռանիմ ի —ոյ, I am dying with thirst.

• , ո հլ. (ՆՀԲ ունի նաև ու հլ. բայց առանց վկայութեան) «պասուք, ջրի կարօ-տութիւն զգալը» ՍԳր. «ծարաւած» Լմբ. ժող. և սղ. որից ծարաւիլ ՍԳր. Եւս. պտմ. ծա-րաւի ՍԳր. Մծբ. ծարաւագոյն Կոչ. ծարա-ւուտ ՍԳր. ծարաւահատ Մանդ. պասքածա-րաւ Թէոդ. կուս. օգտածարաւ Ագաթ. ծա-րաւկոտ «շատ ջուր խմող» Բար. էջ 135. ծարաւահիւծ Չրր. եթ. ծարաւութիւն Եփր. համաբ. ևն։-ՋԲ նշանակում է նաև ծարաւ «ազգ ինչ ժանտ օձի, որոյ խայթուած ծա-ռաւեռուսանէ լոյժ» (այսպէս և Նորայր, Բար. ֆր. 404 ա)։ Այս նշանակութիւնը հա-նում են անշուշտ Օր. ը. 15 հատուածից. «Եւ ած զքեզ ընդ անապատն մեծ և ընդ ահա-դին, ուր օձն խածանէր և կարիճ և ծառաւ և ոչ գոյր ջուր»։ Բնագիրը համապատաս-խան տեղում ունի [hebrew word] slmmāon, որ նշանակում է «անջրդի անապատ», որ և Բառռմանուած է յն. διώα «ծարաւ»։ Ոմանք քննիչներ բնագրի այս բառը հասևանում են «մի տեսակ կատաղի օձ». բայց մեր հայ-րերը անշուշտ մի՛միայն «ծարաւի» իմաս-տով էին հասկացել, ինչպէս յունարէնն է և ինչպէս ունի նաև հին սլաւոնական թարգ-մանութիւնը (жаждa «ծարաւ»)։ Բուն օձի համար ասուած է ծարաւական քարբ Տօ-ւակ., որ տե՛ս նաև տակը ծարբ։


Ծարիր (րրոց)

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

• Canini Et. etym. 46 սանս. chur «նեռ կել» բառի հետ։ Հիւնք. հանում է ծրար բառից։ Seidel, Մխիթ. հեր. § 215 ա-րաբ. [arabic word] δarur «streupulver» բա-ռից է ենթադրում։ (Այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 866 նշա-նակում է «աչքի դեղ, թութիա, աղտոր, ծարիր և նմաններ», որի բայական ձևն էլ է ❇ δarr «աչքին ծարիր քա-շել, ծարրել». պատկանում է արաբ. [arabic word] δarr «փոշիանալ, փշրել» արմա-տին, որից ունինք նաև [arabic word] δarra «հիւլէ, շամանդաղ», ❇ ︎ δarara «ցանած՝ սփռած բան, թափթփուք ևն». միւս սեմական ցեղակիցներն են ա-սուր. zaru, եթովպ. zarav, արամ. [hebrew word] dara, եբր. [hebrew word] zrr կամ [hebrew word] žrh «սփռել, ցրուել, ցանել»։ Բայց ա-


Ծեփ (ոց)

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. səva «ծեփ» (բայց հին ձևն է səvaγ, որից փոխառեալ է արե-վելեան գրականում սուաղ «ծեփ», սռւ-աղել «ծեփել»։ Հիւնք. ծափ բառից» Bugge, Btrg. 21 յն. γυώόω «գաճով ծեփել», γὸώος «գաճ» բառերի հետ՝ հնխ. g'vepso-արմատից։ Karst, Յու-շարձան 426 չաղաթայ. sip-alamaq «յղկել», siv-amaq, suv-amaq «ծե-փել», ալթայ. syba «ցեխոտած», եա-


Ծէս (ծիսից)

s.

rite, form, ceremony.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «արարողութիւն» Ոսկիփ. հը-նում ուրիշ ածանցներ չկան այս բառից, նոր գրականում են կազմուած՝ ծիսական, ծիսարան, ծիսակատարութիւն, հայածէս, յունածէս, լատինածէս ևն։


Ծիր (ծրի)

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

• , ո հլ. (Սեբեր. ունի ծրաւ, բայց այլ ձ. ბրով) «շրջագիծ» Ես. ե. 21. Յոբ. իբ. 14. Ոսկ. գաղ. Սեբեր. (իսկ ծիր «ցրուած, սփռուած» Վեցօր. պէտք է ուղղել ցիր)։ Այս արմատից են ծիր կաթին «յարդգող» Շիր. Փիլ. (նաև ծիրածան Զքր. կաթ. տե՛ս Հին հաւ. էջ 114). ბրագիր Ագաթ. Ոսկ. հռ. ბրագրել Փարպ. Կղնետ. ափնածիր Ա-գաթ. լայնածիր Օրբել. բոլորածիր Փիլ. Շիր. բոլորակածիր Փիլ. Երզն. մտթ. ბրաբոլոր Վրդն. պտմ. լիածիր ԱԲ. ծրանալ «չորս կող-մո ծիր քաշել» Եզն. ბրափակել Փարպ. ծո-վածիր Փարպ. ბրագրային, ծրագրական (նոր բառեր)։


Կամուրջ (մրջաց)

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

• = Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։


Կապ (ոց, ից)

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կապ, Ալշ. Մշ. կաբ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբ, Ասլ. գաբ, գա*, Տիգ. գmբ, Ագլ. կօպ (բայց կա՛պիլ), Հճ. գօբ, Զթ. գօբ, գոբ, Սվեդ. գուբ։ Նոր բառեր են կապան «մազի, օրորոցի կապ, կապիչ», կապելանց, կապճիւղ, կա-պանորթ, կապամէջ, 'կապասեղ, կապլ «խուրձ», կապիչ, կապկայ, կապկպել, կապ-կըշտել, կապռտել, կապտռտել, կապկպո-տել, կապոտել, կապկպտել, կապովի, կա-պոց, կապուկ, կապս, կապք, կապօն, կապ-րար, կապքար, փորկապ ևն։ Կապել «շինեւ» նշանակութիւնը գտնում ենք յատկապէս Հմշ. (փսիաթ ևն հիւսել, գործել), Երև. (մա. տուռ. կամուրջ կապել)։ ՓՈԽ.-Վրաց. კაჭი կապի «փայտի կամ ծառի վրայ երկճիւղ բաժանմունք». ორ-კაάი որ-կապի «երկժանի», ❇ბებიანი կապե-բիանի «բազմաճիւղ (փայտ)», აკაბი ա-կապի, აკაუი ակափի «գայլ, բերանա-կապ»? კაბანი կապանի «քարոտ, ժայռոտ, անանցանելի տեղ», իմերխևի լեզուով კაბანი կապանի «անդունդների վրայ վը-տանգաւոր ուղի» (Մառ, Teксть VIII էջ 82), գւռ. թրք. Կր. kaban (Բիւր. 1898 627), Ակն. geban «քարոտ, նեղ անցք կամ ճամբայ» (հյ. կապան «լեռնանցք, կիրճ» բառից).-հայ մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] ❇ nezgeb «ծամկապ, մազերի կապ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325)։-Հա-յերէն կապս բառին շատ նման է հնչում ն ասոր. käps «փորկապութիւն», որի հետ նոյն է թրք. gabz «փորկապութիւն» և որից փոխառեալ է նաև ռմկ. խապըզ «փորևա-պութիւն»։ Այս բառը համարւում է արաբ. [arabic word] qabz, որ նշանակում է «առնել, բրո-նել, տարածել, թռչիլ» և չունի «փորը կա-պուիլ» իմաստը, ըստ Կամուսի ընդարձա-կածաւալ բառարանի (հտ. Բ. 441)։ Միև-նոյն ժամանակ արաբ. qabz ներգործական է, իսկ թրք. qabz գործածւում է իբրև չեզոք (qabz olmaq «փորկապ լինել»)։ Այս բոլո-դնել ո՛չ թէ արաբ. qabz-ից, այլ հյ. գւռ. կապս ձևից։ Հյ. կապոց բառից է փոխա-ռեալ եթովպ. cabotz կամ cotz «tenia, երի. զորդ. 2. kousso կոչուած բոյսը, վարդազգի. ների ընտանիքից, որ սքանչելի դեղ է ե-րիզորդի դէմ»։ Հապէշլի Գարապետ անու-նով մի Պօլսեցի հայ վաճառական, որ շա-րունակ երթևեկում էր Եթովպիա, ճանաչեց այնտեղ այս բոյսը 1757-62 թթ. և Պօլիս բերելով ծանոթացրեց A. Brayer անունով ֆրանսիացի բժշկին։ Բժիշկը տարաւ բոյսը Պառիզ 1822 թ. և առաջարկեց նշանաւոր բուսաբան Kunth-ի քննութեան։ Բուսո հա-ւանութեամբ «Բնական պատմութեան ընկե-րութեան» կոչուեց Brayera antheminople. Այս պատմութիւնը գրեց ինքը Brayer, Neuί années a Constantinople (Paris 1836) աշ-խատութեան մէջ, ուր էջ 430 ասում է թր այս բառը ծագում է հյ. կապոց «ծրար» բառից, որովհետև այս բոյսի գործածու-թեամբ երիզորդը կծիկի պէս դուրս է գա-լիս։ Նոյնից քաղելով կրկնում է Վ. Թորգո-մեան REA 8(1928), էջ 33-38 և Կոչնակ Հայաստանի 1919, л 20, էջ 624-6։-Հա-յերէնից է նաև թրք. գւռ. Այն. կապ (Կոչ-նակ՝ անդ)։


Կապար (աց)

s. bot.

lead;
caper;
caper-bush.

• Klaproth, Asia polygl. 99 արաբ. և պրս. [arabic word] abār։ ԳԴ պրս. abār «հա-լած կապար»։ ՆՀԲ սրա հետ նաև եբր-օֆրէթ, ափէրէթ «կապար»։-Lag. Arm. Stud. § 1103 արաբ. abār, ibbār «կա-աար»։ Պասմաճեան, Մասիս 1893, 251 համարում է տուրանեան բառ՝ իբր ակ-կադ. abar։ Հիւբշ. 306 յիշում է ասոր. արամ. [syriac word] awārā, եբրայեց. [hebrew word] 'ofereϑ, ասուր. abaru, արաբ. և պրս. [arabic word] abār «կապար», բայց մերժում է սրանց հետ կապել հայերէն բառը, որ եթէ ասորերէնից փոխառեալ լինէր, *ա-բար ձևը պիտի ունենար։ Jensen սր-րանց յարաբերութիւնը մերի հետ ըն-դունում է և ազդեցութիւնը վերագրում է հաթեան շրջանին։ Հիւնք. հանում է կարապ թռչունից։ Karst, Յուշարձ. 401-2 դարձեալ սումեր. abar «ևա-պար» բառի հետ։ Մեր բառին աւելի նման են հնչում լտ. cuprum, հբգ. cup-far, գերմ. Kupfer, անգլ. copper, ֆը-րանս. cuivre, սերբ. kupor ևն, որոնք բոլոր նշանակում են «պղինձ»։ Այս բո-լորի հնագոյն ձևն է լտ. aes cyprium «մետաղ Կիպրոտի», որ փոխառեալ է յն. ϰύπριον «կիպրական, Կիպրոսի պղինձ» բառից. միւսները փոխառեալ են լատինից։ Ըստ այսմ լտ. cuprum և ամբողջ ընտանիքը կապ չունին հա-յերէնի հետ։

• = Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կապերտ (ից)

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

• ՓՈԽ.-Հալերէն գաւառական ձևի հետ բոլորովին նոյն են անգլ. carpet «գորգ». հՖր. carpite, ֆրանս. carpette «սենեակի քառանկիւնի գորգ», գերմ. Karpet, իտալ. carpita «մի տեսակ թաւ կերպաս», հունգ. kärpit «վարագոյր», սերբ. karpit «վա-րագոյր», krpèta «սեղանի վրայ փռելու գորգ» (Berneker 628), որոնք բոլոր հանում են եւրոպացիք ստ. լտ. carpita «բրդէ ձորձ» բառից, իսկ այս էլ ծագած լտ. carpo «բուրդ կամ թել մանել» բայից. բայց դեռ քննելի է թէ արդեօք նոյն իսկ այս ստ. լատ. բառը փոխառեալ չէ՞ յետին հայերէն կարպետ ձևից, նիւթի հետ վաճառականու-թեամբ անցած Եւրոպա։-Օրբէլի (տե՛ս Մառ, Teксть и paз. no Kав. Փոл. հտ. I (1925), էջ 111) հայերէնից փոխառեալ է համարում նաև ռուս. ковëръ «գորգ»։ Այս բառը՝ որի ցեղակիցներն են ուկր. kóver., kovérec, չեխ. koberec, լեհ. kobierzec, բուլ-զար. guber և սերբ. guber, դեռ բացատրը-ւած չէ։ Ըստ Berneker 592 ոմանք փոխա-ռեալ են դնում անգլ. čover «ծածկոց» բա-ռից, ուրիշներ հիսլ. kggurr «գորգ» բառից, ուրիշներ էլ ֆրանս. couvrir, սպան. cobrir. իտալ. coprire, ռում. cóper «ծածկել» բա-ռից։ Սակայն բոլորն էլ անճիշտ են»


Կապուտ

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

• «մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։


Կառք (ռաց)

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x


Կասկ (ի)

s.

pearl barley;
malt;
chestnut.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կեղևեալ՝ մանաւանդ եփուած գարի կամ հերիսայ» Եւագր. 7=Վրք. հց. Ա. 322. Լծ. եւագր. որից կասկաջուր «ռա-րեջուր» Վրք. հց. Ա. 322, Վրք. ոսկ. Եւագր. Z. Մագ. թղ. էջ 115. հմմտ. նաև քաջկէն։

• = Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։


Կասկարայ (ից)

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։


Կատու (աց)

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• , ո հլ. (ըստ ՆՀԲ և ՋԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «կատու» Փիլ. լիւս. Մխ. առակ. Վրդն. ծն. որից կատուա-պաշտութիւն Յհ. իմ. պաւլ. կատուակ խոտ. կատուականջ «բոյսի անուններ» Բժշ. (տե՛ս ՀԲուս. § 1345-6). նոր բառեր են կատուա-ձուկ, կատուախոտ։


Կար (ի, իւ)

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• ՓՈԽ.-Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։

• Canini, Et. étym. էջ 12 արաբ. gära «վէրք» բառի հետ։ Karst. Յուշարձ. 4Ո0 ասուր. kar-tu, kuru «տառապանք. սաւ»։ Բառիս հետ շատ համապատաս-խան են գալիս հսլ. gore, ռուս. rope, ուկր. hore «ցաւ, վիշտ», բայց այս ռո-լորը պատահական են, ըստ որում ծա-գում են հսլ. goréti, ռուս. гоpeть «վա-ռել» բայից. հնխ. արմատն է g*'here, որ տալիս է հյ. ջեր, ջեր-մն ևն (Berne-ker 333)։ Պատահական նմանութիւն ունին նոյնպէս ասուր. kúru. ասոռ. ❇ ︎ karyūtā, արամ. [hebrew word] kərīuta «ցաւ, վիշտ»։


Կարակին (կնաց)

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• Ուռիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Պասմա-ճեան, Մասիս, 1893, 251 ակկադ. գար-գինա «կարկին» բառի հետ՝ իբր թու-րանեան։ Հիւբշ. 355 թէև ընդունում է վերի մեկնութիւնը, բայց կասկածով, որովհետև՝ հետևելով բառարաններին, արմատը դնում է կարակն, որ ձևով չի յարմարում յունականին։ Karst, Յու-շարձան 404 սումեր. gargina «քանոն» Բառես ձևի մատին խօսում են Վարդա-նեան ՀԱ 1922, 585 և Տաշեան ՀԱ zq2§ 62։


Կարաւան (աց)

s.

caravan.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ճամբորդների խումբ, չու. բանակ» Եղիշ. Խոր. Փարպ. գրուած է նաև կարևան Բուզ. ե. 2. Մաղաք. աբ. 49. լե-տին ձևեր են կարվան Տաթև. ձմ. ձդ. քաւ-վրայն, կարուան Վրդն. առ. 136. նոր բառ է կարաւանապետ։


Կարկեհան (աց)

s.

carbuncle, ruby.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «հրագոյն պատուական մի քար է» ՍԳր. Նչ. եզեկ. Նար. որից կարկե-հանեայ Ոսկ. ես։-Ուրիշ վկայութիւն չկայ։

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Կարկինոս

s. med.

crab;
cancer, gangrene;
cf. Խեցգետին.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «խեցգետին (անասու-նը)» Վեցօր. 143. Նեմես. բն. էջ 30. «խոլ-խեցգետնի, քաղցկեղ հիւանդութիւնը» Լմբ. Յայսմ.-վերջին իմաստով ունինք սխաչ գրչութեամբ կարկիկան Յայսմ. դեկտ. 16 (Կին մի վիրաւորեալ ի ստինսն, զոր կար-կիկան (այլ ձ. կարիկան) կոչեն)։


Կարկուտ (կտի)

s.

hail.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2ag'rōdo-ձևից։ Սրա հետ հմմտ. հսլ. gradu, ռուս. градь, լհ. grad, չեխ. hrád, լտ. grando հոմանիշները և լիթ. gródas «սառած ցեխ»։ Այս բոլորի նա-խաձևն է g2rōd-, որ հայերէնի մէջ կրկնուելով տուել է նախ *կակրուտ, յետոյ շրջմամբ կարկուտ։ Թէև սրանց նման են հնչում, բայց սրանցից տարբեր խումբ են կազմում սանս. hrāduni-«կարկուտ», hradate «աղմկել», յն. [hebrew word] γάλαζα «կարկուտ» և դոր. ϰεχλάδειν «աղմկել» (Walde 351, Boisacq 1047, 1055. Berneker 344, Trautmann 99, Pokorny 1, 658, Ernout-Meillet 413)։-Հիւբշ. IF Anz. 10, 48?։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. կարկուտ, Ալշ. Մշ. կարգուդ, Ոզմ. կարկօտ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարգուդ, Տիգ. գmրգուդ, Զթ. գայգուդ, գարգուդ, ճճ. գայգուդ, Սվեդ. զ'արգ'էօդ, Ասլ. գարգիւնդ (վերջինի-մէջ ն ձայնը յիշեցնում է պատահաբար լտ. n, բայց կապ չունի նրա հետ և յառաջացած է ժողովրդական ստուգաբանութեամբ կա-պելով կունդ=գունդ բառին)։ Նոր բառեր են կարկտագիր, կարկտաթակ, կարկտատար. կարկտել «կարկուտի պէս տեղալ (արցուն-քը)», կարկտահատ «կարկուտի հատիկ»։


Կարկուրայ (ի)

s.

ship, vessel;
boat;
caracore.

• , ի հլ. «նաւակ» Իսիւք. յոբ 142, որ և կարկուրեայ «նաւակ» Եփր. ել. էջ 164 (դրուած է սեռ. կարկուրէից ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. կարկուրէ. բայց աւելի լաւ է անշուշտ դնել համաձայն նախորդին *կարկուրեայ)։

• = Ասոր. ❇ qarqūra «նաւակ» բառից փոխառեալ. սրա հետ նոյն են արաբ [arabic word] qurqūr «նաւակ» և յն. ϰέρϰουρος (Հերոդոտոս 7, 97) «Կիպրացոց յատուկ մի տեսակ թեթև նաւ, երկար յետևով». (վերջի-նըս փոխառեալ է նոյնպէս սեմականից, բայց ձևափոխուած՝ յն. ϰερϰος «պոչ» և ουρά «պոչ» բառերի նմանութեամբ (Boi-sacq 441)։-Հիւբշ. 307։


Կարճին

s.

root.

• «ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։