Entries' title containing անակ : 531 Results

Definitions containing the research անակ : 1078 Results

Սնգոյր (գուրի, գուրոյ, գուրաւ)

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

• =Փոխառեալ է իրան. անծանոթ մի ձևից. հմմտ. պրս. [arabic word] š̌angār, արաբացեալ [arabic word] šanǰār «anchusa tinctoria, շիկա-տակ, շիկխարի, սնգոյրատակ», ըստ Պա-մուս, թրք. թրգմ. Ա. 925 «փշոտ մորթով մի բոյս է, որի արմատը խիստ կարմիր գոյն ունի և հենց որ ձեռք դիպչի, իսկոյն կաո-միր կներկէ. սրանից պատրաստւում էր հին ժամանակ մի տեսակ նիւթ, որով կանայք իրենց երեսն էին ներկում»։ Այս բոյսը պատ-կանում է շնխաղողի ընտանիքին. պրս. sagangur նշանակում է «շնխաղող» (կազ-մուած ❇sag «շուն» + [arabic word] angūr «խա-ղող» բառերից), որից կրճատմամբ կազ-մուած է ըստ իս *sangur-սնգոյր։


Սնդուկ

cf. Արկղ.

• = Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։


Սոթ

adj.

firm, solid.

• ԳՒՌ.-ՆԲ. սռթ «դառնաշունչ արևելեան քամի Սևանի վրայ, որի ժամանակ նաւա-գնացութիւնը անկարելի է դառնում և գրեթէ ժայռերն են տեղահան լինում» (Հովիւ 1906, 116, նաև Ազգ. հանդ. ժէ 54)։


Վեստ (ից)

adj.

great, noble, illustrious.

• «ազատ, ազնուական, իշխան» Մագ. թղ. 104, 213 (գրուած վէստ). Ապմ. անեց. 106, Կիր. պտմ. ամէնից վաւե-րական վկայութիւնն ունի Խծկոնից արձա-նագրութիւնը՝ 1033 թուից, որ վէստ ձևով է (տե՛ս Շողակաթ, էջ 180 և տախտակ ժԱ). նշանակութիւնը ճշդում է Սամ. անեց. 107, որ գրում է. «Տէր Պետրոս և ազատ Սարզիս (այլուստ գիտենք վեստ Սարգիս) և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»։


Վէճ (վիճից)

s.

quarrel, controversy, litigation, contention, difference;
cf. Վէգ.

• (յետնաբար ի, ո հլ.) «կռիւ, հակա-ռակութիւն, խօսքով կռիւ» Ոսկ. յհ. բ. 10, 32. Նիւս. բն. Մխ. դտ. Պարապմ. որից վի-նիլ ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. վիճաբանել Կոր-իւն. վինումն Ոսկ. եբր. վիճութիւն Մանդ. նոնն. վինախնդիր Ոսկ. գծ. դժուարավիճող Առ որս. յարուվէճ ԱԲ. նոր բառեր են՝ ան-վինելի, անվինելիօրէն, վինաբանական, վի-ճելի ևն։


Վիգն

cf. Վիկն.

• = Բառիս հետ նոյն են 1) յն. βιϰιυν, βιϰία 2) լտ. vicia, 3) իտալ. veccia, ֆր. vesce, անգլ. wetch, հբգ. wicka, wiccha, հոլլ. wik, գերմ. wicke, լեհ. wyka, wiczka. ռուս. вu-кa, 4) ասոր. [syriac word] bīqā, 5) յն. άφάϰη, 6) թրք. թէ՜ պրս. [arabic word] fig, բոլորն էլ «վիգն» նշանակութեամբ։ Սրանցից 1) և 3) խումբը փոխառեալ են լատիներէնից. միւսների ծա-գումը անորոշ է. Walde 832 և Pokorny 1, 234 լտ. vicia հանում են հնխ. uei-g «ծռեւ կորանալ» արմատից. Boisacq 105 յն. ἀφάϰη կցում է անորոշաբար φαϰός «ոսպ» բառին և ըստ Lewy, Fremdw. 28 համարում է սե-մական ծագումից. ნրϰը տե՛ս տակը։ Հայ բառը Հիւբշ. 383 դնում է յն. βιϰίον ձևից փոխառեալ, ինչ որ անընդունելի է տասա-դարձութեան պատճառաւ (պիտի ունենայինք բիկ, *բիկիոն)։ Ուստի պէտք է ենթադրել մի ուրիշ ընդհանուր աղբիւր։ (Յիշատակելի է սոգդ. wīγ «խոտ» Gauthiot, Gram. sogd. էջ 87, որ լիովին համապատասխան է մեզ)։ = Ոճ,


Վիժակ (աց)

s.

curtain, veil, hangings, tapestry;
water-spout, jet;
cf. Վիժանք;
— զինուց, sheath for arms.

• «ծածկոց, վարագոյր» Ել. իզ. 14. լե. 11, լզ. 19, լթ. 34, խ. 17. փխբ. վիժակ զինուց «զէնքի պատեան» ԱԲ. գործածուած է նաև վէժ կամ բէժ ձևով՝ «մեծ վարագոյր» նշանակութեամբ՝ Ճառընտ. Կղնկտ.։ Այս երեք ձևերի կապակցութիւնը դժուար է որո-շել։ --... .

• Անշուշտ այս բառն է, որ Տաթև. հառզ. 425 գրում է վինակ. «Այն որ վի-ճակն է՝ ծիրանեգոյն հանդերձ է, որ զսեղան հացին և զխնկոցն ծածկէին. և տեսութիւն կամ փրկութիւն թարգմա-նի»։ ՀՀԲ վէժ «վայր ընկնել» արմատից։ ՆՀԲ վիժակ «ջրցայտք, հոսանք» բառից փոխաբերաբար, ճիշտ ինչպէս ունինք շատրուան՝ նոյն կրկին նշանակութիւն-ներով։ Lag. Btrg. bktr. Lex. 71 պրս. āwextan «կախել» բառից, որ մերժում է Հիւբշ. 246, Տէրվ. Altarm. 86 և Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] pīča «ծածկոյթ կա-նանց», Scheftelowitz KZ 54 (1921), էջ 249 լիթ. wijžti «սանդալ հիւսել», ռուս. vizžocha «երկար ճպոտ», զնդ. ni-vaēz «կապուիլ, կցուիլ»։


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• ԳՒՌ.-Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։


Պողոտայ (ի, ից, այց)

s.

high-way;
thoroughfare, broad street.

• = Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Պոչ (ոյ)

s.

tail;
virile member;
prepuce.

• ՒԻՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. պոչ, Ախց. Երև Կր. պօչ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. բօչ, Մկ. Տփ. պուչ, Սլմ. պուէչ, Մրղ. պրիչ, պրէչ, Հմշ. Սեբ. բէօչ. -այս բոլորը նշանակում են «ագի».-նշանակութեան զարգացմամբ Ղրռ. Շմ. պօչ (յոգնակի պօ'չէր ձևով) «ճակատի երկու կողքից կախ ձգուած ծամեր»։ Նոր բառեր են պոչուկ, պոչիկ, պոչակտուր, պոչ-կտրուկ, պոչատակ։


Պրիսկ (պրսկի)

s. bot.

s. bot. turbith, thapsia, bastard turbith.

• Եթէ այս նշանակութիւնները ճիշտ են, պէտք չէ ուղղել բառը պրինկ, որ տե՛ս վերըս


Ջահ (ից)

adj. ast.

light, torch, flambeau, link;
candelabra, chandelier;
facula, bright spot on the sun.

• Lag. Ges. Abhd. 9 սանս. čātra, որ մերժում է Arm. Stud. § 1897 նախա-ձայն č̌-ի և նոյն ձևը իրանական խմբի մէջ չգտնուելու պատճառով։ Հիւնք. հա-մառօտուած ճառագայթ բառից։ Ա. Մ. Գարագաշեան (անձնական) ջերանիլ բայից, ինչպէս ունինք մեռանիլ բայից մահ։ Մառ ИАН 1918, 341 նոյն ընդ (հր)դեհ։


Ջայլ (ից)

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։


*Ջոջ

s.

great, grand.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար

• ՓՈԽ.--Հաւերէնի հետ կապ չունի ուտ. հոնա (Քամալեան, Երկասիրութ. 158), որ ինչպէս ստուգեցի ուտէացի ուտիագէտ Պատուական Քուշմանեանից, նշանակում է ո՛չ թէ «մեծ, աւագ», այլ «կարմիր»!


Սանդարամետ (ից, աց)

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• = Պհլ. spandāramat կամ կրճատ [other alphabet] [arabic word] spandarmat «Երկրի դիք», փարսի bīm sipendārmed «հող, երկիր», պրս. ❇ sipandārmad ևամ si-pandārmud «Երկիր. 2. է անուն հրեշտակի միոջ, որ վերակացու է երկրի և ծառոց և անտառաց». (գործածւում է ծաև իբրև յա-տուկ անուն և սրանից են տառադարձուած ա-րամ. lspandarmē̄δ, արաբ. [arabic word] lsfan-dārmad)։ Զնդ. ❇ ❇ ︎ spənta. ārmaiti-բառն է, որ կազմուած է spənta-«սուրբ» (=ռուս. cвятьи «սուրբ» բառն է) և armaiti «իմաստութիւն» բա-ռերից. սրանով նշանակւում էր զրադաշ-տական կրօնի մէջ շատ յարգուած մի ոգի, Երկրի Ոգին, որ Արամազդի աղջիկը կամ հարսն էր և որի պահպանութեան տակ էր ռտնւում Երկիրը։ Դարձել է նաև ամսանուն, իբր համապատասխան յունիսի, որից փո-խառեալ է ասոր. [syriac word] spandarmad նոյն նշ.-Հիւբշ.։

• ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.


*Սանտրուկ

s. bot.

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


Սատեր (աց)

cf. Սատր.

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)


Սարատան

s. ast.

s. ast. Cancer.

• «խեցգետին կենդանակերպը» Երզն. երկն. թ. որ և սարաթան «խեցգետին հիւանդութիւնը» Մխ. բժշ. 113։


Սարբինայ

s.

vine-trellis.

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.


Սարեակ

cf. Սարեկ.

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։


Սաւան (աց)

s.

sheet.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մեծ կտաւ, պաստառակալ» Բրս. մրկ. 381, 383. Վրք. հց. Մխ. բժշ. նոր գրականում «անկողնի կտաւ, կամ նըտ նման մեծ ու լայն շոր»։ Այս նշանակութիւնն ունի Գիրք մոլութ. 73բ։

• = Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։


Սենգելոս

s.

chancellor.

• = Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։


Ռազմ (ից)

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

• = Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։


Ռամ (ից)

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• = Արաբ. [arabic word] raml «աւազով հմայութիւն, géomancie». բուն նշանակում է «աւազ». նոյնից փոխառեալ են նաև վրաց. რამლე րամլե «կախարդական արուեստ», მერამლე մերամլե «կախարդ», թրք. rem «գուշակու-թիւն, կախարդութիւն» և նոր բարբառներով՝ Վն. ռամ, Պլ. ըռէմ։-Աճ.


Ռայ (ից)

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

• ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.


Ռաստ

s.

thick cloud.

• «Վիշապ համաստեղութեան գլու-խը». Վրդն. սղ. ճգ. էջ 344. («Վիշապն՝ որ ասեն զամենայն երկիրս բոլորեալ է. զորոյ զտուտն և զգլուխն ռաստ և զանապ կոչեն աստեռագէտքն և զխաւարումն արեգական և լուսնին անտի ասեն)։ Որ և Վրդ. պտմ. 137. Յորժամ ի միում կենդանակերպի դիպին ա-րեգակն և լուսին, և ժամ իցէ ծննդեան լուս-նի, և անդ դիպին թանձր ամպքն կոչեցեալ ռաստ և կամ ղանաան։

• -Որովհետև զանապ նշանակում է «տուտ, պոչ»=արաբ. [arabic word] δanab, ուստի յայտնի է որ ռաստ բառն էլ պիտի նշանակէ «գլուխ». հմմտ. ֆրանս. la tête et la queue du dra-gon (հանգոյցք լուսնի ի վերայ խաւարման ծրին.-տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 422 ա) Արաբ. կայ [arabic word] ras «գլուխ», որ յարմար-ւում է մեր բառին, միայն տ ձայնը աւելի է։ -Աճ.


Ռումբ (ռմբաց)

s.

shell, bomb, grenade;
—ս արձակել, to shell, to fire shells, to shoot bombs.

• (որ և ըռումբ), ի-ա հլ. «նետելու քար, երկաթ. 2. տէգ, նիզակ» Թղթ. դաշ. ժռ. հռոմկլ. Ուռհ. Երազ. Մաշտ. ջահկ. Մխ. դտ. էջ 266 (մեկնում է «նիզակ». այսպէս՝ ռունին նիզակս, որ է ըռումբ»). գրուած ըռում «նիզակ» Թլկր. 53. որից ռմբաքար (գրուած նաև ըռըմբաքար) «բաբան, բա-բանով նետելու քար» Յոբ. խա. 19. Եզեկ. ժգ. 11, 13. Ա. մկ. զ 51. ռմբաւոր «իշխա-նի նիզակաւոր հետևորդ» Ոսկ. յհ. բ. 18 (էջ 713), ռմբափակ «զինւորներով պաշարուած» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 12. ՀՀԲ ունի նաև ըռըմբարտակ, ըռմբկէն։ Արդի գրակա-նում ռումը նշանակում է «թնդանօթի գըն-դակ», որից և ռմբաձիգ, ռմբակոծել, ռըմ-բակոծութիւն նոր բառերը։


Ռունգն (ռնգան)

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• ԳՒՌ.-Մկ. ռուբ, Մշ. ռուբ, ըռուբ, սեռ. րոբի, Խրբ. Վն. ըռուբ, Զթ. օռուբ, Հճ. է-րուբ, Սվեդ. ըռռօբ, որոնք նշանակում են «խաղողի մաթ», իսկ Սլմ. ուռուբ «նռան կամ կեռասի օշարակ» և Մրղ. ուրուբ «բան-դակ, մրգաջուր» (և ո՛չ թէ «մաթ»)։


Սաբեկ (այ)

s. fig.

thicket;
pardon.

• . (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։

• = Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։


Սագ (աց)

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'awā ձևից, որի հետ հմմտ. կելտ. (լտ.) cavannus, հբրըտ. couann, նբրըտ. kaouen, kaouan, կիմր. cuan, ֆրանս. chouan (որ ժողովրդական ստուռառանութեամբ դարձել է chat-huant), հսլ. sova, ռուս. cobá, հբգ. hūwo, մասնի-ևով՝ huwila, hiuwula, անգլ. howl «բու», որոնք ծագում են *k'aua նախաձևից. սրա բուն արմատն է հնխ. k'au-«բղաւել. գոչել». հմմտ. լիթ. šaukiu «բղաւել, գոչել, կոչել, կանչել», հբգ. hiulen, hiuweln, նբգ. heulen «ոռնալ, կանչել», նոյն արմատը կայ նաև հնխ. kau-, keu-kū-ձևով, որից ունինք սանս. käuti «գոչել, աղաղակել», kóka-«սագ», յն. ϰω-ϰύ-ω «գոչել, ողբալ», ϰαύας, ϰῆς, ϰῆῦς «ծովային մի թռչուն, հաւա-նաբար sula bassana L», լիթ. kaukiu, լեթթ. käukt «ոռնալ» ևն ևն։ Ըստ այսմ հնխ. k'awā բուն նշանակում էր «կանչող, բղաւող (անասուն)» և պատշաճօրէն յատ-կացուեց բուին կամ սագին, ինչպէս որ սանս. kóka-ևս «սագ» (Berneker 422, Pokorny 1, 331-2, Walde 142)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• «գունդ, բանակ, զօրագունդ» Ոսկ. եբր. ե. որից սահապետ «զօրապետ, իշխան» Կանոն.։


Սաղամանդր (աց)

cf. Սալամանդր.

• , ի-ա հլ. «մողէսի նման մի սողուն, որ իբր թէ կրակին դիմանում է» Նոնն. 20. Խոր. աշխ. Վրդն. ծն. Բրս. մրկ. նոյն են նաև սաղամինտր Վանակ. հց. սա-լամանդրա Լմբ. իմ..


Սաղար (աց)

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղմոս (աց)

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

• = Յն. ῥαλμός «սաղմոս» բառից. այս բա-ռը ծագում է φάλλω «քաշել, աղեղը լարել. թրթռացնել, քնար հարկանել» բայից (Boi-sacq 1073) և հին յն. նշանակում է «աղեղի լարում, թելաւոր նուագարան, քնարի վրայ երգ»։ Սրանից են փոխառեալ նաև լտ. psal mus. անգլ. գերմ. psalm, ռուս. nсаломъ, ֆրանս. psaume ևն։ Մեր մէջ գիտական ձև-ւեր են համարւում փսալմոս, փսաղտ ևն, որ տե՛ս առանձին։ Մեր բառի հետ յատկապէս համեմատելի են հբգ. psalmo, որ շրթնա-կանի անկմամբ շատ անգամ դառնում է salm, salmo, սպան. salmo, դան. psalme և շվեդ. psalm, որոնք հնչւում և նոր ուղ-ղագրութեամբ գրւում են դան. salme, շվեդ. salm «սաղմոս» (Poestion, Lehrb. d. schwoϑ. spr. 25)։-Հիւբշ. 376։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։

• = Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։


Ստրատելատ

cf. Սպարապետ.

• = Յն. στρατηλάτης «զօրավար». կառմուած է ατοατός «բանակ» և ἐλαύνω «վարել» բա-ռերից. նոյնից է նաև վրաց. სტრატილატი ստրատիլատի։-Հիւբշ. 382։


Սրինգ (րնգաց)

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• , ի-ա հլ. «շեփորայ, փչելով նուա-գելու մի գործիք, դուդուկ» ՍԳր. Մծբ. «Գ2 ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 600), որից սրնգել «սրինգի ձայն հանել» Մագ. թղ. 125. Արծր. սրնգահար, սրնգական ԱԲ. գրուած է նաև սրինկ և արիք՝ որ տե՛ս ՀԱ 1913, էջ 623։


Սրովբէ (ից)

cf. Սրոբէ.

• = Ասոր. [syriac word] srāfē, յն. σεραφίμ, լտ. se-raphim ևն, բոլորն էլ նոյն նշանակութեամբ և բոլորն էլ եբր. [hebrew word] sərāfīm ձևից, որ šaraf բառի յոգնակին է և նշանակում է բուն «այրւող» (արմատը եբր. [hebrew word] sraf «այրել» = ասուս. ❇ [other alphabet] ša-ra-pu «այրել»= եգիպտ. srf «տաք». Gesenius1', 794 Delitzsch. Assyr. Hndwörtb. 69I, Strassmaier. Alphab. Verzeich. 998)։ Հայ ձևը ազդուած է քերովբէ բառից և սրանից ստացածբ փոխանակ փ-ի. տե՛ս և քերով-բէ։-Հիւբշ. 320։


Վազ (ից)

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ


Վահ

int.

ah! o! alas!.

• «հին». ունի միայն Բառ. երեմ. էջ 294, եթէ չէ գրչի սխալ՝ փոխանակ վաղ ❇»,


Վահան (աց)

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• , ի-ա հլ. «ասպար» ՍԳր. որից վահանատր ՍԳր. Ագաթ. վահանափակ Բուզ. վահանակ «փոքր վահան» Ագաթ. Եփր. ծն. քս. 30, «կոճակ, ճարմանդ» (թրգմ. կամ նմանութեամբ) ՍԳր. վահանակիր Ա. մն. ժբ. 24. Ա. թգ. ժէ. 42 ևն. նոր բառեր են վա-ճանաձուկ, վահանաձև ևն.

• ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭანაკრა-. վահանակրայ «վահանակրեայ» ըստ Մառ, Teкст. и Paз. Tī, физiологъ 1904, էջ xxx7I փոխառեալ է հայերէնից՝ Բարոյախօսի թարգմանութեան ժամանակ։


Նոյեմբեր (ի)

s.

November.

• = Յն. νοέμβριος ձևից, որ գալիս է լտ. no-vember բառից. նշանակում է «իններորդ ա-միս» (մարտից սկսեալ) և ծագում է novem «ինը» բառից. փոխառութեամբ անցել է ոռ-լոր եւրոպական լեզուներին. ինչ. ֆրանս. no-vembre, գերմ. november, ռուս. ноябрь ևն։ Հիւբշ. 367։


Նոր (ոց)

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

• = Բնիկ հայ բառ. հնդևրոպական նախա-ձևն է nêvo-, nέvуo-, որոնցից յառաջազած ձևերն են սանս. [other alphabet] náva-, [other alphabet] návya-հինդուստ. nuo, գնչ. nevó. զնդ. naкa-, պհլ 1911 nok, navak, պազ. no, պրս. [arabic word] nō, nav, քրդ. nu, աֆղան. nau. nawai ոսս nävαg. nvog, բելուճ. nōk, յն. νεος, յոն. νεῖος, հլտ. novos, լտ. novus (>ֆրանս. neuf, neuve սպան. nuevo, իտալ. nuovo, ռում. nօն), գոթ. niuǰis, հբգ. niuwi, գերմ. neu անգլսք. nfwe, անգլ. new, հոլլ. nieuw, հսլ. novū, սերբ. nδv, չեխ. noyy, ռուս. новыլū հլիթ. navas, լիթ. naūjas, հպրուս. neuwe-nen, հիռլ. nūe հոմանիշները. նոյն նախա-ձևից r-ով աճած ունինք յն. νεαυός <հնխ. nevərós և հյ. նոր<հնխ. nevros, նմանառ-մամբ ձայնաւորների՝ novros, հնխ. -ro մաս-նիկով է կազմուած նաև լտ. noverca «մօ-րու». այս մասնիկը ցոյց է տալիս երկու իրերի միջև հակադրութիւն. ուստի հյ. նոր նշանակում է բուն «երկուսի մէջ աւելի նռ-րը» (Ernout-Meillet 649, Boisacq 664. Horn § 1045, Walde 526, Kluge 348, Tra-utm. 194, Pokorny 2, 324)։ Նոյն բառի ստո-րին ձայնդարձն է ներկայացնում հնխ. nū «հիմա, այժմ», որի ժառանգները տե՛ս Po-korny 2, 340։-Հիւբշ. 479։


Նուագ (աց)

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

• , ի-ա հլ. «երգ, երգի եղանակ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 19. Սեբեր. որից նուագել «նուագարան ածել կամ բերնով երգել» ՍԳր. նուագածու Դատ. ե. 11. նուագայարդար Եւս. քր. նուագարան ՍԳր. Եւս. քր. նուագաւոր Փիլ. Պիտ. քաղցրանուագ Վեցօր. Կոչ. սաղ։ մոսանուագ ՍԳր. Ագաթ. հոգենուագ Յհ. իմ. Արծր. բազմանուագ Սհկ. արմաւ. գեղեցկա-նուագ Յհ, իմ. ատ. նոր բառեր են նուագա-հանդէս, նուագախումբ, ցայգանւագ, նուա-գային, նուագայնութիւն ևն։

• = Միջին պհլ. nivāg «նուագ, երգ, եղա-նակ» բառից, որի ներկայացուցիչն է մանիք. պհլ. [arabic word] nvag (Salemann. ЗAH 8, 98). հին պհլ. ձևն է *nivāk, որից ծագում են պհլ. պ hunivākīh «երաժշտութիւն» (բուն «բարենուագութիւն»), [other alphabet] hunivākkar «երաժիշտ», պրս. [arabic word] navā «նուագ, եղանակ, երգ», navāsāz «նուագայարդար», [arabic word] avāyīdan «նուագել, բարձրաձայն հնչել»։

• ՓՈԽ.-Վրաց. ნოვავი նովագի «նուագ, ե-ղանակ», ნოვაგობა նովագոբա «ուրախու-թիւն, զուարճութիւն», ნოაგი նոագի «լարա-ւոր նուագարան»։

• ՆՀԲ լծ. արաբ. vaqt, լտ. vicis. vires յն. ἅπας։ Մորթման ZDMG 26, 489 ռևեռ nuki «սկիզբ»։ Հիւնք. էջ 147 կցում է նախորդի հետ՝ նշանակութեանց զար-գացման համար համեմատելով եղանակ բառը, որ նշանակում է թէ՛ «երգի եղա-նակ» և թէ «տարւայ եղանակ»։

• , ի-ա հլ. «գաւաթ, բաժակ, գի-նու բաժակ» ՍԳր. Ագաթ. Բուզ. ե. 32. Խոր. որից նուագաւորել «մատռուակել» Թէոդ. կուս.-ըստ ՋԲ նուագ նշանակում է նաև «խում, գինի»։


Նուռն (նռան, նռունք)

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).


Նուսխայ (ի)

s. med.

receipt, recipe;
prescription, formula.

• = Արաբ. [arabic word] nusxa «օրինակ, ընդօրի-նակութիւն. 2. հմայեակ, կախարդական պահպանակ», որից փոխառեալ են նոյնպէս արևել. թրք. nusxah «օրինակ, մօդէլ», ռմկ. մուսխա «հմայեակ», քրդ. nusxe «հմայեակ»։ -Հիւբշ. 272։


Նուրբ (նրբից)

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նպաստ (ից)

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.