Entries' title containing անակ : 531 Results

Definitions containing the research անակ : 1078 Results

Նպատակ (աց)

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։

• Lae. Ges. Abhd. 66 սանս. ni-pāta-։ Այս բառը նշանակում է «ընկնել, առաջն ընկնել, ծնրադրել, վրան վազել, յար-ձակիլ» ևն. այս իմաստները համաձայն չեն մեր բառի իմաստին, թէև երկու ձևերը իրար հաապատասխան են ձայ-նապէս։ Այս պատճառով Lag. Arm. Stud. § 1659 և Հիւբշ. 207 մերժում են Մեր բառն իրանեան փոխառութեան երևոյթն ունի և ենթադրում է պհլ. *ni, pātak ձևը, որ սակայն այլուստ չի ա-պացուցւում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 292 զնդ. nivat «արձակել, նետ» + պրս. gāh «տեղ»։


Նպերտ

adj.

poor and proud.

• «հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Նօտար (աց)

s.

notary.

• = Ան. νοτάοιος, որ փոխառեալ է լտ. no tarius «քարտուղար, նօտար, գրագիր» բա-ռից. սրանից են նաև վրաց. ნოტარი նոտարի, ֆրանս. notaire ևն։ Լատին բառի հին ի-մաստն է «սղագրող» և ծագում է noto «նշա-նակել», nota «նշան» բառից, որ կապ չունի լտ. nōsco «ճանաչել» բառի հետ (վերջինս տես ծան, ճան-աչել), այլ ծագում է հնխ. ono-«նշանակել» արմատից (Walde 524)։-Հիւբշ. 368։


Շահէն (ենի)

s.

yellow-legged hawk, aesalon, merlin, sparrow-hawk.

• (սեռ. -հենի) «ընտիր և վարժուած բազէ» Մխ. առկ. Երզն. քեր. ասւում է նաև շահին.-նոյն է նաև շահեան «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 509ա)։


Շահպալուտ

s. bot.

s. bot. malabathrum;
filbert, nut, chestnut.

• (գրուած նաև շահպալութ, շաբալութ, շամբլութ, շատալութ, շահբլութ. շապալլուտ) «շագանակ, կաստանայ» Մխ. բժշ. 44. Բժշ. մեկնուած է նաև «նուշ, ըն-կոյզ»։

• = Պրս. [arabic word] šahbalūt, որ և šāh. ballūd, šahbalut «շագանակ», բայց գալիս է šāh «արքայ» և balūt «կաղին» բառերից և ստուգաբանօրէն նշանակում է «արքայա-կան կաղին» (այսպէս է նաև արաբ. [arabic word] balūt-ul-melik հոմանիշը). սրանից ևն նաև օրռ. šabelut և արևելեան թուրքե-րէնի միջոցով Ղրբ. շմբա՛լութ «շագանակ»։-Հիւբշ. 272։


Շաղ (ից)

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• «կապ, զօդ, կցում, կապակցութիւն». այս նշանակութեամբ առանձին գործածուած գտնում եմ մէկ անգամ Այրիվ. 8ա. վկայու-թիւնը տե՛ս տարփ (Յաւելուածում), որից կազմուած են շաղել «պատատել, փաթա-թուել, կապուել» ՍԳր. Սեբեր. 209. Արծր. Բրս. հց. Նիւս. բն. շաղապատիլ «պատիլ, փաթաթուիլ, միանալ» Կոչ. Ոսկ. ա. կոր. Լաբուբ. 42. Փիլ. «թակարթի մէջ բռնուիլ» Յոբ. ժը. 8. շաղաշարիլ «կապուիլ, միանալ» Ճառոնտ. «խառնակիլ, զուգաւորիլ» ։ Նոնն. Երզն. մտթ. 118. շաղամանութիւն «յարակ. ցութիւն» Փիլ. լին. շաղկապ Նար. Նիւս. բն Արշ. կամ շաղակապ Սանահն. շաղկապական Ոսկ. յհ. բ. 36. այստեղ է պատկանում նաև շաղիպատուկ «բաղեղ, պատատուկ» Գա-ղիան. (ունի միայն ՀԲուս. § 2263)։


Շաղախ (ոյ)

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• . ո հլ. «ցեխ, շաղուած հող և կիր» Ծն. ժա. 3. «պիղծ, կեղտոտ» Կոչ. 31. 118 (նշանակութեան զարգացման համար հմմտ. ռուս. гpязныи «ցեխոտ. 2. կեղ-տոտ»). որից լաղախել «ծեփել, ցեխի մէջ թաթախել, կեղտոտել, պղծել» ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. եփես. շաղախանալ «պղծուիլ, ապա-կանուիլ» Բրս. ծն. շաղախուտ «տղմուտ» Վստկ. կրաշաղախ Օրբել. կպրաշաղախ Ա. գաթ. շաղախաբեր (գրուած շաղաղաբեր) Ուռհ. խառնաշաղախ «անկանոն զօրք» Ուրհ, 344 (չունի ԱԲ). ըստ Նորայր, Բառ. ֆր. 762բ կայ նաև մհյ. շոխ, շողախ «աման-ների բերանը ցեխելու ծեփ»։


Շաղակրատ (աց)

s.

great talker, babbler, chatterer, tattler;
talebearer, scold;
—ք, immodest dance, tarantella.

• (յետնաբար կայ սեռ. ի, ոյն «դատարկախօս, շատախօս» Փարպ. Նար. «ծաղրածու» Ոսկ. եփես. ժէ. որից շաղակրա-տել «պարապ խօսիլ» Ոսկ. ա. տիմ. ժդ. շա-ղակրատումն Ղևոնդ. շաղակրատութիւն Ա-ծաբ.։ (Սխալ գրուած շարակարտող Եփր. րատ Դ. 115՝ փոխանակ շաղակրատող)։


Շոգ (ոյ)

s.

solar heat, hot vapour.

• (յետնաբար ո հլ.) «տաքութիւն, տօթ» Լմբ. առակ. և Բենեդ. Վանակ. յոբ. «շոգի, գոլորշի» Պիտառ. «տաք» էֆիմ. 110. որից շոգի «գոլորշի». Եւս. պտմ. Եզն. «շունչ» Եզն. Ագաթ. «լոյսի ճառագայթ» Եփր. հա-մաբ. Երզն. մտթ. «գիտութեան նշոյլ» Եփր. ա. կոր. 75. շոգանալ «շոգիանալ» Նիւս. բն. օոգալիք կամ շոգլիք «գոլորշի» Երզն. մտթ. էջ 570. (որ և շոգլի Երզն. երկն. զ. շոքլ Վրդ. առ. 115. շուքիլ «vapor» Cl. Galano, Gr. et log. inst. Romae 1645, էջ 21 ա, շոգոլի «գո-լորշի» Վրդն. ծն. Փիլ. լին. 289. «հառա-ւանք» Նիւս. կազմ.), շոգեալ «տաքազած» Յայսմ. յնվ. 11 (չունի ԱԲ), շոգիամէգ Նար. շոգեակ Վրդն. սղ. շոգէտեսակ Նիւս. բն.-Նոր բառեր են շոգեկառք, շոգենաւ, շոգենաւակ, շոգեշարժ, շոգեմեքենայ, շոգեմակոյկ, շոգե-կաթսայ, շոգելից, լիաշոգի։-Շոգ և շոգի բառերի նշանակութեանց զարգացման հա-մար հմմտ. գոլ և գոլորշի։

• ՓՈԽ.-Քրդ. ❇ šοq «տաք» (Justi, Dict. Kurde, էջ 264 բառս կցում է արաբ. [arabic word] šavq բառին, որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 938 նշանակում է «ցոլք, փայլ» և չունի «տաքութիւն» նշանակութիւնը)։


Շոճ (ի)

cf. Շոճի.

• Դիտելի է որ պրս. ❇sarv նշ. «նո-ճի» և սրանից sarv-i sahi, sarvistān, sarv-i sitāh զանազան երաժշտական եղանակների անուններ են։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Շոր (ից)

s.

cloth;
vest, dress.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 20. «Այն բանքն յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տի-րանենգն Փիսակայ». բուն նշանակութիւնը անստուս է. մօտաւորապէս միայն երևում է որ անարգական ածական է։


Շուկայ (ից)

s.

market, bazaar, market-place.

• «փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։


Շուշտակ (աց)

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

• «թաշկինակ» Յայսմ. (ԱԲ դը-նում է նաև «մազկապ» նշանակութեամբ)։


Շպետ (աց)

s.

shepherd;
cf. Հովիւ.

• ՆՀԲ «թուի բառ եբր. շուփէթ, որ է տեսուչ, իշխան, դատաւոր և կամ պրս. շիւպան, թրք. չօպան»։ ՋԲ համարում ե պրս.։ Müller SWAW 42, 254 համե-մատում է աոս. šubān բառի հետ, որի երկրորդ անդամը փոխանակուած է ու-րիշ բառով»։ Justi, Zendsp. 206 fšu «արջառ» ձևի տակ։ Վերի ձևով ունի Հիւբշ. ZDMG 44, 560։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։

• Տէրվ. Altarm. 72, 74 լիթ. linkti «ծը-ևիլ, կորանալ», lenkti «ծռել», պրս. lang «ամբողջ ոտքը»։ Հիւնք. ողոք բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Lidén, Arm. Stud. 95 և KZ 41 (1907), էջ 396։ Չի՛ ընդունում Meillet MSL 15, 355 նշանակութեանց տարբե-րութեան պատճառաւ։


Ողոմպիադ (աց)

s.

olympiad.

• (գրուած նաև ոլոմպիաս, ոլոմպիադ, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմ-պիաթ, ուլիմպիադ, ուլումպիադ, ուլիմպի-անդ, ողիւմպիադ, ոլիւմպիադ, ողիւմպիաս, ողիմպիադ, ղիմպիադ), ի-ա հլ. (սխալ սեռ. ոլոմպիացն Պտմ. աղեքս. 24) «Ոլիմպիայ դաշտում չորս տարին մի անգամ խա-ղացուած յունական ըմբշամարտութեան աշ-խարհահռչակ խաղերը. 2. այդ խաղերի մէջ տարուած յաղթական մրցանակը. 3. նրա վրայ հիմնուած յունական թուականը» Եւս. քր. Ագաթ. Կոչ. 218. որից ողոմպիտետն Իւս քր. Խոր. հռիփ. ղոմբիական ԱԲ.


Պարգեւ (աց)

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

• , ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։


Պարզունակ (աց)

s.

bolt;
padlock;
bar, cross-bar;
curtain-rod.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց չը-կայ վկայութիւն) «զսպանակ, նիգ, սողնակ» ՍԳր. (իսկ Բառ. երեմ. էջ 269 մեկնում է «մարդակ»)։


Պարծ

adv.

proudly, haughtily;
— շրջիլ, to walk ostentatiously, in a stately manner, to bridle up, to carry the head high, to strut, to strut about, to stalk along.

• «պարծենկոտ, հպարտ, սէգ» Առակ. լ. 29. որից պարծիլ «պանծալ, հպարտա-նալ» ՍԳր. Եփր. մակաբ. պարծանալ Խոս-րովիկ. պարծանք ՍԳր. Ոսկ. մտթ. պարծուկ «հպարտ, սնապարծ» Մծբ. Եփր. դտ. էջ 330, 332 (սխալ է գրուած պարտուկ Մծռ. 210, որ ՆՀԲ իբրև առանձին բառ նշանակում է. տե՛ս ՀԱ 1911, 101). սնապարծ Վեցօր. Ոսկ. մ. գ. 3. ունայնապարծ Ոսկ. յհ. ա. 2 ընդունայնապարծ Ոսկ. լհ. ա. 1 և մ. ա. 19, զրապարծ Ոսկ. մ. ա. մեծապարծ Ագաթ. Բուզ. մեծապարծուն Պիտ. գեղեցկապարծիկ Պարապմ. ձիապարծիկ «հպարտօրէն ձի հե-ծած» (նորագիւտ բառ) Տաթև. ձմ. ճզ. ևն։


Պարոն (աց)

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• = Հֆրանս. baron բառից. հմմտ. ֆր. ba-гоn. իտալ. barone ևն, որոնք գալիս են մլտ. baro (սեռ. barōnis) «իշխանաւոր, տէր» բառից. այս էլ հբգ. baro «ազատ մարդ» ձևից, որի բուն նշանակութիւնն է «պատե-րազմիկ» և կցւում է հսլ. borya, հիսլ. be-ryask «կռուիլ, մարտնչիլ» բառերին (Walde 84)։ (Սրանց հետ բոլորովին կապ չունի լտ. baro, baronis «տխմար, թանձրամիտ»)։-Հիւբշ. 390։


Պիծակ (աց)

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• ԳՒՌ.-Ջր. պիրկ, Յղ. պէրկ՝ «ամուր», Ագլ. պարկ' «ժլատ» (բուն նշանակութիւնն է «ամուր»). որից պրկել Ջղ. «ամրացնել (օր. բերդը)»։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. պճեղ, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. պճէղ, Տփ. պճիղ, Շմ. պճըղ, Ալշ. Մշ. պջեղ, Զթ. բը'ջեղ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. բջէղ, Ննխ. բջէղ, բջղագ, բջըղ, Ասլ. բջէ՝ղ, Սվեդ. Տիգ. բջիղ, Հճ. բmջեղ. -սրանք ստացած են զանազան նշանակութիւններ. այսպէս՝ Խրբ. Ննխ. Տփ. «ոտքի մատ», Երև. Ղրբ. Հճ. Շմ. Սրմ. Վն. «անասունի ոտքի կճղակ», Ախց. Երև. Կր. Խրբ. Ասլ. Սլմ. Պլ. Սվեդ. «տխտորի գլխի իւրաքանչիւր բաժան-մունքը», Ղրբ. «կեղև, կճեպ»։ Նոր բառեր են պճղել, պճղուիլ, պճղովի, պճղոտել, պրճ-ղըտել «մէջտեղից երկու ճեղքել» ևն։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Շամփուր (փրոյ)

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• (յետնաբար ռ, ի-ա հլ.) «եր-կաթեայ կամ փայտեայ սուր ձողիկ. խորո-վածի շիշ». Նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Բ մնաց. դ. 11. Խոր. Մամիկ. Ճառընտ. Յայսմ. Տաղ. (գրուած է նաև շափուր). որից շամփ-րել «շիշը անց կացնել» Խոր. ա. 28. Կաղնկտ. -շամփուր նշանակում է նաև «Orion կամ Հայկ համաստեղութիւնը». հմմտ. էֆիմ. 109. «Յունիսի 14, Երևի Հայկն, որ է Շամփուրն»։

• Lag. Hagiogr. chald. 298 եբր. [hebrew word] sampūr? ձևի հետ, որ Հիւբշ. Սեմակ. փոխ. բառեր (թրգմ. Տաշեան, էջ 35) մերժում է, որովհետև միայն մի անգամ է գործածուած Թարգումի մէջ և դժուա-րաւ է սեմական. նշանակութիւնն էլ մութ է, բայց յամենայն դէպս «շամփուր» չէ։ Հիւնք. շամբ բառից։


Շառաւիղ (աց)

s. fig. geom.

shoot, sprout, twig, sucker, sprig;
offspring, scion, sons, descendants, posterity;
beam of light, gleam, ray;
branch, part, member of body;
cf. Ճառագայթ;
— արմատոյ, root-tips;
— անուոյ, spoke of wheel;
— օրհնութեան, blessed offspring;
— դառնութեան, accursed progeny.

• , ի-ա հլ. (որ և շառաւեղ) «ըն-ձիւղ, բողբոջ, ծիլ. 2. զաւակ, սերունդ» ՍԳր. «մարմնի մասեր» Վանակ. յոբ. Նիւս կազմ. «շող, ճառագայթ, կայծ» Եփր. ծն. քս. 26. Նար. Պիտառ. Ոսկ. յհ. ա. 17. որից շառա-ւիղարմատ Կիւրղ. խչ. շառաւիղել Նար. շա-ռաւիղուղէլ Ճառընտ. բազմաշառաւիղ Վրդն. յանթ. շառաւեղինաշնորհ Նար. տաղ. այս բո-ւորի մէջ էլ սղման օրէնքը չէ գործառռուած. նոյնպէս և հոլովուած ժամանակ, ինչպէս շառաւիղաց, շառաւիղօք Վեցօր. 97 ևն։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շափիղայ

cf. Շափիւղայ.

• = Ասոր. [syriac word] sapīlā «շափիւղայ». սրա հետ հմմտ. նաև եբր. [hebrew word] sappīr, լն. Ἀάπφειρος, լտ. sapphirus, իտալ. zaffiro, գերմ. Sapphir, ֆրանս. saphir հոմանիշնե-րը, որոնց բոլորի սկզբնական աղբիւրն է սնս. [other alphabet] çani-priya-«շափիւղայ». որ բուն նշանակում է «Saturno amatus, Երևակից սիրուած» (çani-«երևակ»+priya-«սեռեզեալ» բառերից բարդուած)։ Անկանոն է բառասկզբի շ ձայնը՝ ասոր. Տ-ի դէմ։-Հիւբշ. 313։


Շաքար (ի, աւ)

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շեպ

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

• ԳՒՌ.-Ալշ. շեփ «գութանով հողը վարած ժամանակ շուռ տրուած հողը՝ երկար թըմ-բի ձևով դարսուած» (նոյնը և Բլ. Նբ. Վն.)։


Շերտ (ից)

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ անակութեամբ և ձայնապէս։ Հայերէն շերտ պահանջում է հնխ. sked-r-ձևը։ Միջին ճանապարհն է բռնում Pedersen,

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


*Շիպ

cf. Պաղլեղ.

• ԳՒՌ.-Ախց. Կր. շիպ, Երև. Ղրբ. Սլմ. Տփ. շիբ, Սչ. շիբ՝, Ալշ. շըբ, Պլ. շաբ ևն։-Շպլեղ ձևն ունին Մշ. շբլեղ, Զթ. շը'բլեղ, Բլ. շբլեխ (այս վերջինը նշանակում է «այրած ու ծե-ծած պաղլեղի և ձուի դեղնուցի խառնուրռ. որ իբր դեղ աչքի են քաշում»)։-Նոր բառեր են շպամանիկ, շպեռաց, շպջուր։


Շիրիմ (րմաց)

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

• ՓՈԽ.-Վրաց. შირიმი շիրիմի «միզաքար» (ըստ Մառ, Иппoл. 67 «գերեզմանաքար»), მირიმის კუა շիրիմիս քուա «չեչաքար», թուշ. მირიმ շիրիմ «միզաքար», լազ. širimi «ծովի կամ գետի աւազ». այս բոլորը ցոյզ են տա-լիս որ հայերէնի նախնական նշանակութիւնն էր պարզապէս «քար» (տե՛ս Աճառ. Արրտ. 1911, էջ 419)։


Շլան

cf. Մոխիր.

• =Վրաց. შლამი շլամի «տիղմ, աւազ և ցեխ», որից შლამიანი շլամիանի «ցեխոտ-տղմուտ». որ և ლამი լամի «սիկ, ջրի տակին նստած տիղմը, խոնաւութիւն, թացութիւն», ლამიანი լամիանի «տլոտ, խոնաւ, թաց». Հայ բառի իմաստը թէև դրուած է «մռխեռ». բայց միայն մերձաւոր նշանակութիւն է. կա-րող է նաև առնուիլ իբրև «տիղմ»։-Աճ.


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։

• ԳՒՌ.-Երև. Կր. Մկ. Սլմ. օրօճալ, Մրղ. օ-ռօճալ, Ալշ. օրօջալ, Մշ. օրօջալ, օրջալ, Տիգ. օրօջmլ, Գոր. ըրօ՛ճալ, Ախց. օրճալ, Խրբ օրջալ, Երև. ա՛րօճ անէլ, Տփ. ա՛րօճ անիլ, Ջղ. օրօջ անել, Ղրբ. ա՛րուճ անէլ, Ագլ. ա՛-րուճ արիլ, Շմ. ուրօճիլ, Սվեդ. իրջիլ, Հմշ. օյջուշ, Ննխ. գօռջալ, Ասլ. գէօրջալ (երկուսն էլ կազմուած սահմանականի կ մասնիկև կցումով)։

• «ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։


Ու

conj.

and.

• «և». հների մէջ անկախարար շատ քիչ է գործածուած. օր. Զմանկտւոյ զրոյց խօսիք ու զշաղփաղփութիւն. Ոսկ. եբր. ժա. = Գարդմանակ ոսկի արծաթ ու ի պատիւ գլխոյ՝ հանգոյցք թագի. Բուզ. ե. 38. բայց այս և նման ձևերը կարող են յետին ներմու-ծութիւններ լինել։ Աւելի յաճախ գտնում ենք բարդութեանց և ածանցմանց մէջ՝ որոնք նուազ կասկածելի են. ինչ. եօթնուտասն, եօթնուտասներորդ ՍԳր. ութուտասն, ութու-տասաներորդ ՍԳր. պարտուպատշաճ Ոսկ. ես. և մ. ա. 13. Եփր. օրին. և թգ. մարթու-պատշաճ Կոչ. զինչուզինչ Ոսկ. մտթ. ա. 19. հարցուփորձ Յոբ. լա. 14. այրուձի ՍԳր. և մանաւանդ իբրու «իբրև» Ագաթ. յետնա-բար դարձել է սովորական շաղկապ. մա-նաւանդ տաղաչափութեան մէջ. ինչ. Նար. տաղ. Յս. որդի. Շնորհ. եդես. ևն (տես Այտնեան, Քննակ. քեր. էջ 64). ձայնաւորի մօտ դառնում է մհյ. ուվ. հմմտ. Անսիզք 27, 77. Տֆնտէ ու վուրանայ. Ուզէ համբե-րութիւն ու վօր։


Ուլն (լան, ուլունք, լանց)

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

• ԳՒՌ.-Երև. Ջղ. ուլունք, Մկ. Վն. ուլնիկ, Տփ. հո՛զունք, Մրղ. իւլիւք, Գոր. Ղրբ. հի՛ւ լիունք, Շմ. հիւլիւնք, Ագլ. էօ՛լիւնք, ի՛զիւնք, հի՛զիւնք, Մշ. ուլինք, հլուն, Ախց. Խրբ. Կր. հլուն, Հմշ. Սեբ. հիլուն, Ննխ. հիլուն, հիւ-լիւն, Ալշ. հլու, Խ. Մկ. ուլիկ, Սլմ. իւլիկ՝, Հճ. հmլլու, Սվեդ. հըննէօգ, յգ. հըննիր. բո-լորն էլ նշանակում են «ուլունք, բունջուղ». նոյն է նաև Ախց. հլուն «ոլոռի մեծութեամբ կտոր կամ կաթիլ (շաքար, քրտինք)»։ կրօնական միաբանութիւն» Եղիշ. ևանոն. Շար. որից ուխտել ՍԳր. ուխտաւոր ՍԳր. Ագաթ. Եզն. ուխտադրուժ Երեմ. գ. 7-1Ս. Հռ. ա. 31. ուխտադիր ՍԳր. Ոսկ. բ. կոր. և եբր. ուխտակալ Ա. մկ. ժա. 33 ևն.-մհյ. ըխտաւոր «լուսնոտութիւն, épilepsie» Բժշ. (տե՛ս Բազմ. 1917, էջ 102ա)։


Ուխ

cf. Ուղխ.

• «թակ, թօխմախ». ունի միայն Բառ երեմ. յաւել. Գէորգ դպրէ, էջ 556։ Արդեօք վրիպակաւ փոխանակ ո՞ւռն, որ սակայն քիչ յետոյ յիշում է։


Ուղի (ղւոյ)

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ուղտ (ուց)

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• , ու հլ. (սեռ. ուղտու կամ ըղտու) «ծանօթ կենդանին. թրք. deve) ՍԳր. Բուզ. զ. 10. Եւագր. Վեցօր. 158 (սեռ. ուղտոց). «ԲԿ ձայնին պատկանող մի եղանակի ա-նուն» Մանրուս. (Ամատունի, Հայլոց ռառ աւ բան, 536). որից ուղտապան (ասւում է նաև ոոտապան, մհյ՝ յղտապան Վրդ. առ. 199) Վրք. հց. ուղտերամակ Ես. կ. 6. Երեմ. խթ. 29. 32. ուղտենի Վանակ. յոբ. ուղտաքաղ Մագ. ուղտափուշ կամ ըղտափուշ Բժշ. ուղ-տինձ Շիր. քրոն. կամ ընձուղտ Խոր. աշխ..


Ուշ (ոյ, ի)

s. adj. adv.

memory, remembrance;
attention;
intelligence, mind, sentiment, sense, instinct;
late;
cf. Յուշիկ;
— եւ ուրուշ, the senses;
— ի կուրծ, attentively, carefully, heedfully;
—ի —ով, with great attention, most attentively, more at leisure, diligently, carefully;
— առնել, առնուլ, ունել, դնել, to pay attention, to be attentive, to have in view, not to lose sight of;
to apply oneself to;
to mind, to take care, to be heedful or cautious, to take good heed, to be on one's guard;
to tend to, to aim at, to seek, to try, to endeavour, to strive;
յ— ածել, առնել, արկանել, to recall to mind, to remember, to remind;
cf. Յիշեցուցանեմ;
յ— գալ, լինել, զ—ով գալ, to bear in mind, to recollect, to call to mind, to remember;
յ—ի ունել, կապել, to preserve in one's memory, to have recollection of, never to forget;
— ի կուրծս առնել, to think, to meditate, to conceive or imagine the design of;
— ի կուրծս արկանել, to take a thing for serious, in earnest;
զ— եւ զուրուշ գրաւել, cf. Մոգեմ;
ընդոստուցանել զ—, to excite the attention;
— ունել յոք, to follow with the eyes;
յ— բերել, cf. Յիշեմ;
յ—ի բերել, to revive, to cause a person recover his breath, to quicken, to rouse;
— ունել, to wait;
բառնել յ—ոյ մտաց, to cause to forget, to put out of one's head;
պրծանիլ յ—ոյ յիշատակաց, to be forgotten;
յ— լինի ինձ, ինձ յ— անկանի, I do remember;
— ի կուրծս անկաւ գրել, the idea struck him to write, he conceived the idea of writing;
— ի կուրծս քաջալերէին զմիմեանս, they incessantly encouraged one another;
չէ ի յ— մտաց, he does not remember;
նմա ընդ յ—ի կապեալ, calling to his memory, reminding him;
— կալ, attention !.

• , ի, ո հլ. «միտք, խելք, մտադրու-թեւն, բանականութիւն» Ոսկ. եբր. Սեբեր. Մծբ. Վեցօր. աւելի յաճախ գործածւում է ուշ առնել, ուշ դնել, ուշ ունել, յու ածել ևն ոճերով. սրանից են ուշաբերիլ Ոսկ. մ. և ես-ուշի ուշով Մծբ. ուշակալ, ուշակալու Ոսկ. մ. ա. 17, բ. 26, 28. ուշարար Սեբեր. ուլեղ Իւս. քր. ուշիմ Բ. մկ. է. 17. Փարպ. ապուշ ՍԳր. Սեբեր. Վեցօր. ապշիլ Սղ. ձէ. 16, հգ 20. Ագաթ. Փարպ. ապշեցուցանել Յհ. ժբ. 40, Գծ. ը. 9, 11 (գրուած նաև ափշիլ, յափ-շիլ, ափշուցեալ Անկ. գիրք Նոր կտ. էջ 145). յնախդիրով յուշ Փարպ. որից յուլարար Վե-ցօր. Ոսկ. մ. ա. 1. յուշարարութիւն Ոսկ. մ. գ. 32, յհ. ա. 17, չարայուշ Ոսկ. եբր. Վե-ցօր. ամենայուշ Ոսկ. կող. ա. 529. մշտա-յուշ Պտմ. աղէքս. յերկարայուշ ԱԲ. (յիշել, յիշատակ և լամբուշ բառերի վրայ տե՛ս ա-ռանձին)։ Այստեղ է պատկանում նաև ուռ «անագան» Ագաթ.1 բառը, որ անցած է նախ «ուշառիր» առումից. հմմտ. յուշիկ «հան-դարտ, կամացուկ, յամր» Վրք. հց. Մխ. բժշ. յուշախաղաց «յամրաշարժ» Շիր. Արշ. յու-շահալ «ուշ հալուող» Մխ. բժշ. 125. յուշա-նալ «անագանիլ» Ոսկիփ. յուշ «ուշ» Ոսկիփ. Վստկ. 200. Վրդն. սղ. 310. յուշ յուշ Պի-տառ. (հմմտ. կամաց՝ կամք բառից)։ Նոր բառեր են ուշագնացութիւն, ուշադիր, անու-շադիր, յուշատետր, յուարձան, յուշագիրք ևն։-Արևելեան գրականի մէջ յաճախ զա-նառանութիւն դնելով գործածւում է ուշ «ա-նագան» և ուշք «միտք, ուշադրութիւն»։

• = Իրան. uš ձևից. հմմտ. զնդ. [arabic word] uš։ «ուշ, հասկացողութիւն, խելք, միտք», պհլ. [other alphabet] oš=hōs., մանիք. պհլ. [hebrew word] oš= boš (Salemann ЗАH 8, 51) «միտք, բան-իմացութիւն, զգացողութիւն», պազ. hōš «բանականութիւն», պրս. [arabic word] hōš կամ hūs «խելք, միտք, խոհականութիւն», քրդ. hiš «դատողութիւն, միտք». որոնցից կազ-մուած են պհլ. [other alphabet] =մանիք. պհլ. [hebrew word] abīhōs (Salemann ЗАН g 43)=պրս. [arabic word] bē-hos, bī-huš «ա-պուշ, անմիտ, տխմար», պազ. hōsyār «ի-մաստուն, մտացի», պրս. hōšyār «արթուն. սթափ», hōšmand «ուշիմ, մտացի», hōšba «ընդմտատար», քրդ. behiš «խոհեմ, հան-դարտ»։ Իրանեան բառի նախնական նշա-նակութիւնն է «ականջ». այսպէս զնդ. uš «երկու ականջները. 2. հասկացողութիւն, ըմ. բռնողութիւն» (Bartholomae, Altir, Wor-terb. 414, Horn § 1111). ըստ այսմ ուշ դնե բուն նշ. «ականջ դնել» և հյ. ուշ միանում է ռուս. уաи «ականջներ» ձևի հետ։ Աւելի ըն-դարձակ տես Ունկն բառի տակ։-Հիւբշ. 216։


Ուռ (ոց)

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-


Պախուց (խցոյ)

s.

halter, bridle;
թափել զպակուց or պախուցաթափ լինել, to break from the halters.

• , ո հլ) «սանձ, երասանակ» Յռբ. խ. 20. Պտմ. աղէքս. 23. Գէ. ես. Յայսմ. գրուած է նաև պախոյրց, պախուրց, պախ-ցոյք, պահցոյցք, պահցոյք (բոլորն էլ Պտմ. աղէքս. 23), պահուց Շնորհ. առ. 57. արդի գրականի մէջ գործածւում է պախուրց ձևով, որ ըստ ՆՀԲ և ՋԲ գաւառական է, որից պա-խուցաթափ Գր. երէց. -սրանի՛ց է նաև պահ-րացի (ձիուն տրուած ածական) Սասն. 31.-Rivola, Բռ. հայոց2 311 ունի պախոնցք ձե-ւով, բայց նաև պախուրցկոթ «սանձի չուա-նը»։


Պակ

s.

female jewelry.

• «պէս, կերպ». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած է ո՛րպակ «ո՛րպէս, ի՛նչպէս» Մագ. թղ. 205. Արիստ. քանակ. Պորփ. էֆիմ. 318, 320. բառս ուրիշ տեղեր չի պատահում։


Պահ (ուց)

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

• , ու հլ. «պահելը, պահպանութիւն, 2. գիշերային պահպանութեան մէկ հերթը, որ է երեք ժամ. 3. ժամանակ. 4. բանտ բանտարկութիւն» ՍԳր. Եւս. քր. Սեբեր Բուզ. Եփր. թգ. Ոսկ. ես. Ագաթ. «մէկ ժամ» (օրը ունենալով 24 պահ) Մխ. բժշ. (տե՛ս Seidel § 170). որից պահ դուռն «կապան, դարբանդ» Եղիշ. պահք (ո հլ. յգ. գրծ. պա-հովք Եփր. համաբ. 192, բայց աւելի պա-հօք) «կերակուրներից ժուժկալութիւն» ՍԳր Կոչ. Ոսկ. պահել «պահել, պահպանել, ծած-կել, զգուշանալ, պաս բռնել» ՍԳր. Ագաթ. Բուզ. պահանք «բանտարգելութիւն» Ոսկ. մ. ա. 14, էջ 207. պահայոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. պահանորդ «պահապան» Նեեմ. դ. 9. Ոսկ. յհ, բ. 32. «ուղտապան, ջորեպան» Վրք. հց. «հմայեակ, յուռութք» Յայսմ. պահարկել Ագաթ. պահեստ ՍԳը Ագաթ. պահնակ Յհ. կթ. Մխ. անեզ. 34. ան պահ Սոկր. էջ 274. գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. դժուարապահ Սեբեր. Ոսկ. եփես. ետեղապահ Բուզ. գանձապահ Ա. մն. իր. 1. անձնապահապետ Ա. թագ. իր. 1. ժամապահ Վեցօր. Մծբ. խորհրդապահ Փարպ. կողմնա-պահ Բ. մկ. ժբ. 32. կենդանապահ Եզն. խո-րանապահ Բուզ. թիկնապահ Խոր. խրամա-պահ Գ. մկ. ե. 24. ցերեկապահ «ցերեկուայ պահակութիւնը» Նորպգիւտ Ա. մնաց. թ. 23. դռնապահ Բ. մկ. ժգ. 15. անվերապահ, ան-վերապահօրէն, անասնապահութիւն (նոր բառեր) ևն. նոր առումով ունինք մհյ. պահ «յղի», պահնալ «յղիանալ» (երկուսն էլ ձիու և շան համար ասուած). Վստկ. 202, 221 առանձեն տե՛ս պահակ, պահապան, պահա-կապան, պահակեր, պահանգ։-Բառիս հնա-գոյն ձևն է պարհ, որ ոսկեդարեան գրաևա-նութեան մնացորդների մէջ էլ մի քանի տեղ պահուած է. այսպէս՝ պարհք «պահք, պաս» Եփր. ա. ևոր. 60, 68, 80. պարհել «պահել» Բ. մկ. գ. I. Յոբ. իդ. 15. Եփր. հռ. 17, 31, 46. ա. կոր. 62, 65, 68. գ. կոր. 117. Կըրկ-նագիր Ագաթ. 75 բ. ուր և ունինք պարհեսցէ 50 բ. պարհեաց 73ա։


Պահանջ (ջից)

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• «բռնի ուզածր», արմատ առան-ձեն անգործածական. գտնւում է արդի գրա-կանի մէջ՝ «առնելիք» նշանակութեամբ. որից պահանջել «բռնի ուզել, բռնադատել որ տայ» ՍԳր. պահանջանք Սեբեր. Վեցօր. Եւագր. պահանջիչ Եւս. պտմ. պահանջող ՍԳր. պահանջումն Սիր. լդ. 42. Ոսկ. ես. զօ-րապահանջ Պտմ. աղէքս. ճշդապահանջ Ոսկ. գծ. հարկապահանջ Խոր. յորդորապահանջ Թէոդ. կոյս. օրէնսպահանջ Եւս. պտմ. ոգե-պահանջ Գնձ. Նար. խստապահանջ, պա-հանջկոտ, պահանջատէր (նոր բառեր)։ Գըր-ուած է պարհանջել Եփր. եբր. 204։

• ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև