cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.
• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։
flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.
• , ն հլ. (-ման, -մանք, -մանց) «կողմ, գաւառ, երկիր, կող, կողքին, եզեր-քը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. Եւս. քր. ածանց-ման մէջ մտնում է երեք ձևով. կռղման-. հնադոյն ձևն է, որից կողմանոց «շէնքի կողմնական մասը» ՍԳր. կողմանիլ «պառ-կիլ» Ես. կե. 4. Ոսկ. մտթ. էջ 133. Տիմոթ. կուղ, էջ 218, 227, 235 (հմմտ. ի կողմն լի-նել կամ անկանիլ «պառկիլ» Բուզ. դ. 10 և ննջել ի կողմն «պառկիլ» Եզեկ. դ. 9). կող-մանեցուցանել Դ. թագ. դ. 32. ընկողմանիլ Փիլ. ընկողմանեցուցանել Բ. մն. ժզ. 14 միակողմանի Մտթ. ժե. 30, 31. Ոսկ. ես ևն։-Կողմճ, միջին շրջանի ձևն է, որից կողմնիլ «պառկիլ» էր ընդ եղբ. 51, «մէկ կողմ ծռուիլ», յետս կողմնիլ «յետ քաշուիլ» Պտրգ. 577. կողմնապահ Բ. մակ. ժբ. 32, կողմնակի Կոչ. կողմնափակ Ագաթ. կողմ-նեցուցանել Դ. թագ. դ. 21, Բարուք. զ. 26. ընկողմնեցուցանել Կանոն. կողմնակալ Խոր. կողմնառիլ «մէկ կողմը ամբողջ բռնուիլ՝ գօ-սանալ» Եփր. վկ. արև. 3. կողմնացոյց, անկողմնակալ, անկողմնապահ (նոր բառ).-միակ ձևն է՝ որ կարող է գտնուիլ բառավեր-ջին. ինչպ. լեռնակողմն ՍԳր. միակողմն Մծբ. արևելակողմն Եզեկ. խր. 1, 2. Եւս. քր. նարաւակողմն Վեցօր. լերդակողմն Առակ. է. 23. լանջակողմն Փարպ. ծովակողմն ՍԳր. դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն. գա-ւառակողմն Բուզ. խոնարհակողմն Եփր. յետ ևն։ (Այստեղ է պատկանում նաև կողման տալ նորագիւտ ոճը, որ մէկ ագամ գտնում եմ գործածուած Օրբել. էջ 21 «Իսկ Ան-գոկայ 1700 արամբք ընտրելովք, ժիր և քաջ տաճիկ նժուգօք զինքն կողման տուեալ, և ապա զզօրսն աստ և անդ նկանախոր դաւաճանութեամբ թաքուցեալ շուրջ զար-քայանիստ շահաստանաւն Տիսբոնիւ»։ Ոճիս իմաստը երևան է գալիս Կղնկտ. Բ. ա. գլխից, որ նոյնպէս ունի Անդոկ Սիւնու պատմութիւնը և համապատասխան տեղում գրում է. «Իսկ Անդոկայ չար խորհեալ ան-ձին և աշխարհի իւրում՝ խրամ հատանէր տանն արքունի դաւաճանել զօրօքն իւրովք 12Ո0 արամբք, ժիր և քաջագնաց երիվարօք հառանէո ի քաղաքն Տիզբոն և զօրսն թա-զուցանէր արտաքոյ քաղաքին»։ Այստեղ կողման տուեալ ձևի դէմ իբրև համապա-տասխան գալիս է խրամ հատանել, որով նրա իմաստը կլինի «ապստամբիլ, բանա-ևեց ինքնագլուխ կերպով բաժանուիլ հեռա-նալ»։ Ճիշտ այս իմաստով է գործածուած նաև նոյնարմատ կողմնիլ բառը՝ Թովմա Արծրունու Պատմութեան մէջ, մէկ անգամ. «Սիրտք իւրեանց հեռացեալ մեկուսի են յի-նէն և կողմնեալք ի սիրոյ աստուածու-թեանն» (հրտր. Պատկ. էջ 157)։-Կողմ արծր. ձախակողմեան Փարպ. աջակողմեան Վրք. հցր
cf. Նեպուկ.
• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։
shine, brilliancy, lustre, glitter, splendour;
shining, brilliant, glittering;
— ի —, extremely bright, dazzling;
sparklingly;
— զ—ի տալ, cf. Փայլեմ.
• , ի հլ. «պայծառ վառիլը, շողալը, պայծառութիւն» Ոսկ. մտթ. գ. Յ0. որից փայլել «պայծառ վառիլ» Եզեկ. իա. 29. Ա-գաթ. փայլիւն ՍԳր. փայլուն ՍԳր. փայլա-ծուն «պայծառ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22. փայ-լածու «մոլորակը» Շիր. Արիստ. աշխ. փայ-լական «բուրգ, պիւրամիդ» (իբր թրգմ. յն, πυράμις հոմանիշից, որ ծագում է πνρά «խարոյկ, փայտակոյտ» բառից1) Պղատ. տիմ. փայլակն ՍԳր. (կազմուած է փայլ+ ակն «աչք» բառից, ինչպէս յն. αστεροπη, ατέροπή, αστραπή «փայլակ» կազմուած են «աստղ»+ «աչք» բառերից՝ ըստ Meillet ՀԱ 1927, 760), փայլատակել ՍԳր. Ա-գաթ. ((կազմուած փայլ+հատանել՝ ըստ Meillet անդ), փայլատակն Դան. ժ. 6, Եւս. պտմ. զ. 9. Եփր. աւետ. փայլատա-կունք ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսկ. բազմափայլ Փարպ. ջահափայլ Եփր. պհ. 169. լուսա-փայլ Ոսկ. յհ. ա. 14. Պիտ. գեղեցկափայլ Վրք. հց. կրկնութեամբ՝ փայլփայլումն Մեսր. եր. անփայլ (նոր բառ)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ ՓԱՂ «փայլ». առանձին անգործածական, որից ունինք կրկնու-թեամբ՝ փաղփաղիլ «փայլիլ, ցոլցլալ» Բուզ, դ. 59, Յհ. կթ. փաղփաղուն «փայլուն» Վրք. ոսկ. փաղփաղեալ «փայլելով» Նար. կուս. 414. Օրբել. հրտր. Էմ. էջ 362 (տպուած է փաղփաջեալ). փաղփաղող «փայլուն» Վրդն. դան. (այս բառի վկայութիւնն է «Արջ ան-հեռեդ և փաղփաղող ատամամբք և ռնգամ-բըք և ոտիւք». ՆՀԲ, որից և ԱԲ, մեկնում է «պապաչող, մռնչող», որ անյարմար է. կա՛մ պէտք է հասկանալ «փայլուն» (իբր ած. ատամներին) և կամ կարդալ փաղաղող «գիշատիչ»՝ իբր ած. արջին)։ Յետնաբար արմատը ենթադրուած է փաղփ, ի հլ. «փայլ. շողիւն» Թէոդ. կուս. որից փաղփիլ «փայլիլ» Պիտ. Նիւս. կուս. իգն. Պտմ. աղէքս. 6Ո. փաղփեցուցանել Պիտ. փաղփեալ Լաստ. ժզ. Իգնատ. ղկ. 404. փաղփիւն «փայլուն» Պտմ. աղէքս. 155 (իմա՛ փաղփուն). փաղ-փումն Առ որս. Մագ. 120. փաղփուն Փիլ. սամփս. 569. Նիւս. կուս. ևն (առնուած է «փափուկ, կակուղ» իմաստով՝ Նար. խր. 506, ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա 154)։-ՓՈՂ «փայլ». առանձին անգռո-ծածական, որից փողել «փայլիլ» (նորա-գիւտ բառ) Օրբել. ողբ ժե. կրկնութեամբ՝ փողփողել «փայլփլիլ, շողշողալ» Բ. մկ. ժե. 21. Զենոբ. Ղևոնդ. Արծր. փողփողենէջ Նար. տաղ.։ Կայ նաև փող «լուսնի շուրջը փակ». անստոյգ և նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 12 Եւ թէ տեսանես ի շուրջն լուսնի գերթ կալ փողեր, բազում անձրևաց նշան է (յն. եր-կուս կամ երիս կալս, այսինքն բակս)։
man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.
• (հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։
stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;
• Klaproth, Asia pot. 37, 80, 100, 105, 120, 137, 384 վրաց. kwa, ինգուշ. ke-ra, լապ. kalle, կամչատ. kual, մալայ. karan, պրս. xāra, պհլ. ferera, ասոր. kefo, վալ. karreg, չեչէն. kera, վօգուլ, kow և ֆինն. kiwi, քրդ. kawir «քար»։ Ազգասէր 1847, 415 հյ. քարակտուր ձևից է դնում անգլ. characterl Böttich. Arica 74. 206 պրս. xāra. «ժայռ»։ Spiegel, Huzw. Gr. 187. պրս. xārā, պհլ. xar։ Պատկ. Изслед. 9 զնդ. khar. տոս. xāra։ Ascoli KZ 16, 207 պրս. xār։ Տէրվ. Altarm. 18 պրս. xār «փուշ, կարծր քար», տանտ. khara «կարծր, բիրտ»։ Canini, Et. étym. 9 բրրտ. գաէլ. karr, իռլ. rok և ֆրանս. roc «ժայռ»։ Հիւնք. քառ «չորս» բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 13 Լիւդիոյ Kαλανδα քաղաքի անուան մէջ է տեսնում։ Pedersen, Նը-պաստ 14 իռլ. carric «քար, ժաւռ»? Patrubány ՀԱ 1906, 57 հնխ. tuer-ձևեո. հմմտ. լիթ. tvirtas «հաստ», հիտլ. ϑrudr «ուժ», լտ. paries «պատ», յիթ. tveriu «փակել», tvorá «տախտա-ևով փակած տեղ»։ Karst, Յուշարձ, 404 սումեր. g'ar «ադամանդ», 423 թրք. qaya «քար»։ Kорաъ, թրգմ. Հո-միտ 1914, 455 ֆինն. kari «ժայռ» բառի հետ։ Մառ 1) O полож. aбхaз. (1912), էջ 28 քրդ. k'ewir, սվան. մու-քոխ, ափխազ. aqáh հոմանիշների հետ. 2) ИАН 1917, 329 ավար. qiru «փրխ-րաքար», 2) անդ. 1918, էջ 2092 մին-գր. վրաց. կաշի «կայծքար», *) անդ 1920, 134 նաև բասկ. arri «քար», *) Cpeд. neрeд. 46 կապում է բասկ. ays և arkayc հոմանիշների հետ. *) Яз. и. Лит. I 228 հյ. կարկառ, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծքար», *) ЗВO 25 (1921), էջ 18 հմմտ. խալդ. qarbi «քարեր» (ըստ Sayce)։ Meillet, տե՛ս Ernout-Meillet 137 լտ. cancer բառի տակ, որ իմ էլ կարծիքս է եղած։ ԻՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Հմշ. Մշ. Ննխ. Մրղ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Ալմ. Սեբ. Սչ. Տփ. քար, Տիգ. քmր, Մկ. Վն. քար, Ագլ. քօր, Զթ. քօյ, քոր, Հճ քօլ, Սվեդ. քուր.-թրքախօս հայոց մէջ ու-նինք Ատն. քարկոծել էթմէք «քարկոծել».-նոր բառեր են քարալեխ, քարատակ, քա-րեփ, քարլաթ, քարկոխ, քարկտիկ, քար-փակ, քարքամ, քարուածք ևն։ Նորակերտ իմաստների մէջ հետաքրքրական է քարել, որ սովորաբար նշանակում է «քարէ տալա-յատակ շինել, քար շարել, քար քցել», բայց Զթ. Հճ. Մրղ. պարզապէս «քցել», մինչև անգամ «ձգել, սեղան դնել ևն». ի-մաստի նման զարգացում ցոյց է տալիս նաև թրք. hasbmak «քարեր նետել», որ քու-մուքերէնի մէջ դարձել է պարզապէս tašla mak «նետել, քցել» (տե՛ս Moxирa, Kумык-cко-pуccк. cлов. Cбор. матер. Kавк. հտ. 17)։
cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.
• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կտրե-լը, հատուած, կտոր» Երեմ. խզ. 20. Եղիշ. հոգ. «մէկ հատիկ սերմ, ունդ, մանաւանդ ցորենի կամ ուրիշ հացաբոյսի» ՍԳր. Եւագր. «վերջ, ծայր» Օրբել. ողբ. է. որից հատանել «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել, մետաղ հանել կամ հանք փորել, լոյս ցոլանալ, դրամ կրա-րել ևն» ՍԳր. Մծբ Ոսկ. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. հատուցանել «վճարել, վրէժը լուծել ևն» ՍԳր. Ոսկ հատուցումն ՍԳր. Ագաթ. վարձա-հատոյց Կորիւն. ստնահատոյց Ոսկ. ես. հա-տեա «մալեալ» Ղևտ. իբ. 24. հատած Եւս. պտմ. հատուած Ագաթ. Եւս. քր. հատոր բսուր, սաստիկ» ՍԳր. Ոսկ. հատակոտոր Ոսկ. Եփր. մն. հատահարց «հատիկներով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հատա-վաճառ «լումայափոխ» ՍԳր. հատիկ «սերմ» Լմբ. սղ. «խաշած ցորենով պատռաստուած մի ուտելիք» Սմբ. դատ. 60. հատիճ «կուտ» Անյ. ստորոգ. (>Ջղ. խատիճ «կուտ ձմե-րուկի» ևն). հատոր Մաղաք. բ. 15. հատկլիլ (գրուած նաև յատկլիլ) «հեկեկալ» Յհ. կթ. 309, Լաստ. ժզ. հատուկտոր, հատուածական, հատուածակողմ, հատորաւոր (նոր բառեր) ևն։-Շատ անգամ պատահում է բարդու-թեանց վերջը. ինչ. անհատ Եզն. թանահատ Եփր. պհ. Մանդ. վիմահատ Սեբեր. նորա-հատ Պղատ. տիմ. երկաթահատ Ոսկ. մ, բ. 18. դահեկանահատ Մխ. դտ. դեղահատ Կա-նոն. գանձահատ Ոսկ. յհ. թ. 12. Բուզ. գե-րեօմանահատ Ոսկ. յհ. բ. 39. գարեհատ Շիր. գինեհատ Եփր. պհ. Մանդ. թաթահատ Եփր. դտ. կապարահատ Բուզ. նոյնից՝ ճ ձայնի կրճատմամբ և այս պատճառով էլ լօ-դակապի տեղիք չմնալով՝ ձևացել է -ատ (մասնիկը). հմմտ. ձեռնատ կանոն. ակնատ «աչքը վնասուած» Ոսկ. հռովմ. 295. ակա-նատ Վրք. հց. ականջատ Ղևտ. իա. 18, իբ. 23 հերատ Բժշ. միջատ Վեցօր. փալտատ ՍԳր. կտաւատ Մխ. առակ. կառափնատ Բ. մակ. դ. 42. գունատ Ոսկ. եբր. բազատ ՍԳը Բուզ. խրամատ Բ. թագ. ե. 20. Եփր. դտ. և սրանցից՝ հերատուկ Ոսկ. մ. բ. 23. խրամա-տել ՍԳր. Ագաթ. ծայրատել Մամիկ. Յհ. կթ գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր. ապատել Փիլ. նխ. քարատել «քարը տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 45, 46, 47. տա-րատել «բաժանել» Տիմոթ. կուզ 261 ևն։-Ջանազան նախդիրներով կազմուած ձևեր են՝ ՉԱՏ «առանձին, զատուած, մեկուսի, հեռու» (իբր զ-հատ) Եզն. Սեբեր. Եփր. բ. կոր. որից նել, անջրպետել» ՍԳր. Եզն. Կոչ. զատուցա-նել ՍԳր. Եզն. զատչիլ Խոր. Եղիշ. զատագոյն «հեռագոյն» Փարպ. զատական Սեռեռ. ոտն-զատոյց Եփր. պհ. 169.-ԸՆԴՀԱՏ «տարբեր» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Բուզ. որից ընդհա-տութիւն Փիլ. ընդհատումն Փիլ. ընդհատել (նոր բառ), անընդհատ Փիլ. Պիտ. ևն.-ՆՀԱՏ (կազմուած ն նախդիրով) «պակաս, թերի» Տիմոթ. կուզ, էջ 106, 160, 297, 179. որից աննհատաբար «աննուազաբար» Տիմոթ. կուզ, էջ 69։-Արմատի երկրորդ ձևն է յատ, որից յատանել, յատոց, յատուկ ևն, որի վը-րայ տե՛ս վարը առանձին։
slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.
• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։