Definitions containing the research անէ : 7071 Results

Ջորդան

s.

gutter.

· Calfa

NBHL (1)

ՋՈՐԴԱՆ կամ ՋՐՈՐԴԱՆ, ՃՐՈՐԴԱՆ. Բառ ռմկ. որ եւ ճոլստրան. Ուրդ կամ անցք ջրոյ. խողովակ՝ ընդ որ հոսի ի տանեաց անձրեւաջուրն, որպէս եւ քաղցուն ի հնձանէ ի կարաս. (Վստկ. -ճիպ։)


Ջուխտակ

s.

pair.

· Calfa

NBHL (1)

Ջուխտակն տատրակաց, որ վասն նորա պատարագ մատուցանէր. (Կոչ. ՟Ժ՟Բ.) (որ ի նոր տիպ ըստ միում ձ. ջամբթակն)։ 30


Ջրաբաշխ, ից

s.

pond, pool;
hydraulicist;
distributor or guardian of the water for irrigation in the vineyards.

· Calfa

NBHL (1)

Էին գեօղք երկու մօտ ի նեղոս գետ. եւ կամէին. ճակատել ընդ միմիանս վասն ջրաբաշխին. եւ բազումք մեռանէին վասն այս ջրաբաշխի. (Վրք. հց. ձ.) իբր յն. ὐδροστάσιον stagnum, lacus.


Ջրաբաշխիք

cf. Ջրաբաշխ.

· Calfa

NBHL (1)

Էին գեօղք երկու մօտ ի նեղոս գետ. եւ կամէին. ճակատել ընդ միմիանս վասն ջրաբաշխին. եւ բազումք մեռանէին վասն այս ջրաբաշխի. (Վրք. հց. ձ.) իբր յն. ὐδροστάσιον stagnum, lacus


Ջրագնաց

s.

rivulet.

· Calfa

NBHL (1)

Ի հարաւոյ կողմանէ հին ջրագնաց՝ ովդէ։ Շրջեցայց զպարսպաւն, եւ գտից արդեօք ջրագնաց. (Ուռ։ Վրք. հց. ձ։)


Ստուարացուցանեմ, ուցի

va. phys.

to thicken, to enlarge;
to augment, to increase;
to magnify.

· Calfa

NBHL (1)

Սովոր են գիրք ստուարացունել զիրս (սպառնալեաց). եւ յորժամ խնդութեան իրք իցեն, դարձեալ զայն ստուարացուցանէ. (Կիւրղ. թագ.։)


Ստուգաբանեմ, եցի

vn. va. to tell the truth;
to verify, to explain;
to trace the etymology or derivation of a word.

· Calfa

NBHL (5)

Յաղագս տեղւոյն ստուգաբանէին (խտրանօք)։ Տեսանելով զգանձսն՝ որ ի նմա, ստուգաբանէ։ Զոր առանձինն խօսէին՝ ի մէջ ածէր ստուգաբանելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 39. եւ 4։)

Ստուգաբանէ զաշակերտացն, կամ վասն առաքելոցն. (Նանայ.։ Բրսղ. մրկ.։)

Քերթողապէս ստուգաբանէ զբառս. ասէ, յափշտակութիւն է՝ յափ շատարկութիւն. (Երզն. քեր.։)

Են բազում անուանք առ մեզ ընտանեգոյն յայլոց լեզուաց եւ ի մերձակայից, որք ոչ ստուգաբանին. եւ եթէ կամեսցի ոք, ոչ ուղիղ թեւակոխեսցէ, այլ՝ խորթս ստեղծանէ. եւ ո՛չ է բազմաց զսա գիտել, բայց իմաստնոց։ Եւ ի պարսկաց բազում ինչ հասարակորդ է լեզուիս մերոյ, սոյնպէս եւ մեր առ նոսա. զոր եթէ ստուգաբանէ ոք, մեծապէս սխալէ. քանզի բազում անգամ մեր իսկ տեսեալ է ստուգաբանել մերոցս զայսպիսիս, որք այլոց լեզուաց են, որք իմաստունք կարծեցեալ էին, եւ այն յանհմտութենէ լեզուաց։

Պետրոս եւ յակոբոս եւ յոհաննէս ստուգաբանէին զաւետարանն. (Պիտառ.։)


Ստուգեմ, եցի

va.

to certify, to verify, to assure, to affirm, to aver, to prove;
to examine thoroughly, to inform oneself of the truth of, to enquire, to ascertain;
to trace etymologies.

· Calfa

NBHL (1)

Ստուգեցին ի միտս իւրեանց։ Ստուգեաց ի նոցանէ զժամանակ աստեղն երեւելոյ։ Զանձնէ ստուգեցից.եւ այլն։


Ստուգութիւն, ութեան

s.

certainty, verity, assurance, verification.

· Calfa

NBHL (1)

Զի յիշեսցեն նոքա զստուգութիւնն, որ խնդրեաց ի նոցանէ զվրէժն։ Ստուգութիւնն աստուծոյ պահանջել գիտէ, եւ ողորմութիւն նորա կեցուցանել ճանաչէ։ Ստուգութեամբ իւրով ետ՝ որպէս եւ ուխշեաց. ողորմութեամբ իւրով գթացաւ՝ որպէս եւ կամեցաւ. (Եփր. ղեւտ. եւ Եփր. համաբ.։)


Ստուեր, աց

s. fig.

shadow;
shadow, figure, sign;
—ք, shade, manes, ghost, spectre, spirit;
սին —, vain shadow;
—ք մահու, shades of death;
the dark grave;
—ք գիշերոյ, the shades of night;
— երեկորին, the evening shades;
— եւ լոյս ի նկարս (լուսաստուեր), light and shade in painting, chiaro-oscuro;
— արկանել ի նկարս, to shade a drawing;
իբրեւ զ— անցանել, to pass away like a shadow;
իբրեւ զ— են կեանք մարդոյ, life is but a fleeting shadow.

· Calfa

NBHL (1)

Ստուերն երեւեցուցանէ զմարմինն, ոյր ստուերն իցէ. (Իսիւք.։)


Ստուերաբանեմ, եցի

vn. va. to speak darkly, with a veiled meaning.

· Calfa

NBHL (1)

Թէպէտ եւ անվաւեր ի նոցանէ գրեցեալքն ասացան, այլ բազում ինչ եւ առ ճշմարիտն ստուերաբանեն. (Արծր. ՟Ա. 11։)


Ստուերամած

adj.

covered with shadow, shadowed, shady, dark, obscure.

· Calfa

NBHL (1)

Հրամայէր բառնալ զլուսաւորութիւն աչաց նորա, եւ ստուերամած խաւարաւ նսեմացուցանէր զբոլոր աշխարհիս պարծանս. (Ղեւոնդ.։)


Ստուերամարտութիւն, ութեան

s.

sciamachia.

· Calfa

NBHL (1)

Նմանեալ զըմբշամարտկացն անփորձայաղթսն, որք առ հեռիսն ի նոցանէ արիաբար ստուերամարտիկ եղեալ, եւ զօդն դատարկ քաջասրտաբար վիրօք դադարեցուցանել. (Դիոն. ածայ.։)


Ստուերացուցանեմ, ուցի

va.

to cover with shadow, to shadow, to shade, to darken, to obscure;
to hide, to veil, to overshadow;
to give shade.

· Calfa

NBHL (1)

ԾԾածկեաց նետաձգութեամբն, եւ ստուերացոյց զարեգակն։ Ոչ երբէք ստուերացուցանէ զլոյս ողորմութեան քո՝ խաւար սրտմտութեան։ Թէ զաչացս պատուհանս ստուերացուսցես. (Խոր. ՟Բ. 12։ Նար. ՟Ե. ՟Ժ՟Զ։)


Ստունգանեմ, եցի

vn.

not to like listen to, or consent to, to disobey, to contravene.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ եւ զնա ստունգանել, եւ զբան ոչ առնել թուեսցի։ Ո՛վ բանաքաղ մարկիոն, որ զմին լսէ, եւ զմիւոն ստունգանէ. (Փիլ. լին. ՟Դ. 202։ Եզնիկ.։)

Հրեշտա՞կ զոք առաքել. սակայն եւ նմա ստունգանէին։ Ստունգանել տեառն, կամ հրամանի, հրամանաց, պատուիրանի։ Ստունգանել հօրն իմոյ երկնչիմ։ Ինքն տէրն՝ որում ստունգանեցաք. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ Յճխ. ՟Դ։ Շար.։ Արծր.։ ՃՃ.։ Սարգ. յկ. ՟Ժ։ Վրք. հց. ՟Ի՟Զ. եւ այլն։)


Ստրկացուցանեմ, ուցի

va.

to reduce to slavery, to enslave, to enthrall.

· Calfa

NBHL (1)

Ծանրացուցանէ զհարկսն, ստրկացուցանէ զգաւառն։ Ո՛չ զանձնիշխան կամսն ստրկացուցանէ մարմնոյն. (Լմբ. առակ.։)


Սրաթեւ

adj.

acute-winged;
cf. Սրաթռիչ

· Calfa

NBHL (1)

Խնդրուածք արդարոյն սրաթեւ լեալ՝ յերկինս հասանէ. (Շ. յկ. ՟Կ՟Ը։)


Սրաթռիչ

adj.

flying swiftly.

· Calfa

NBHL (1)

Արագ եւ սրաթռիչ են առ ի խօսելն։ Բնութեամբ մարդ սիրող է բանի, եւ սրաթռիչ ի խօսս։ Աղօթքն զմարդ սրաթռիչ առնէ, եւ յերկինս առաջի աստուծոյ կացուցանէ. (Սարգ. յկ. ՟Դ. ՟Ը. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)


Սրահակ, աց

s.

small hall;
small curtain, hanging, tapestry, arras;
— հարսանց, curtained bed.

· Calfa

NBHL (2)

Անկանէր ի ներքս զսրահակօքն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 15։)

Սարսեալ սասանէր թմբրեալ՝ վէմն (պետրոս) ի ծագմանէ արփւոյն, խորհէր յօրինել սրահակս՝ էին ընդ եղեալս՝ երրեակ. (Շ. տաղ.։)


Սրամէտ

adj.

acuminated, pointed;
very sharp or cold.

· Calfa

NBHL (1)

(Լեառն) ի վերայ այսոցիկ սրամէտ եւս զսառնամանեացն բռնութիւն առ ըմբռնեալսն հասուցանէ յապականութեան արկածս. (Պիտ.։)


Սրանամ, ացայ

vn.

to be pointed, sharp, to end in a point;
to pass rapidly, to fly, to go quickly, to fleet away, to rush on, to precipitate, to rush on headlong;
to be soured, exasperated, to chafe at;
ի բաց —, to disappear, to fly away, to vanish.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռաց զերծանէր, եւ սրանայր ելանէր ի բլուր ինչ. (Եւս. քր. ՟Ա։)


Սրավարիմ, եցայ

va.

to go swiftly, to run rapidly, to hasten.

· Calfa

NBHL (1)

Իբր ի նաւապետէ իմեմնէ սրավարեցայ թիակօք ի մակուկի ճառիս։ Սրավարեալ խոյանայր (իբրեւ զարծուի) զկնի գիշատեալ այլազգեաց։ Այսր անդր սրավարեալ սեթեւեթեալ երթային։ Սակաւք ոմանք սրավարեալք ի թշնամեացն անկանէին. (Յհ. կթ.։)


Սրարբեցուցանեմ, ուցի

va.

to charm, to astound, to stun.

· Calfa

NBHL (1)

Բոմբիւնք շուրջ զնոքօք պահեալ սրարբեցուցանէին. (Իմ. ՟Ժ՟Է. 4։)


Սրափողոտ

adj. adv.

having the throat cut;
with one's throat cut.

· Calfa

NBHL (1)

Զիսահակ փրկեաց ի սրափողոտ հրակիզութենէն. այսինքն յողջակիզմանէ զենմամբ սրոյ. (Զքր. կթ.։)


Սրբաբանեմ, եցի

va.

to sing the Trisagium, to sanctify, to hallow, to laud.

· Calfa

NBHL (2)

Զիսկակիցն հօր եւ հոգւոյն սրբաբանէին. (Տօնակ.։)

Քերովբէից դասքն գովէին, եւ սերովբէք սրբաբանէին. (Գանձ.։)


Սրբազան

adj. s.

sacred;
His HoliNess, His Grace.

· Calfa

NBHL (1)

ἰερός, ἰερόν sacer, sacrum, sanctus, -a, -um ἰερώτατος sacratissimus, divinus . Որ է ի սուրբ անէ ի տեսակէ՝ ի կարգէ. սրբանուէր. նուիրական. աստուածազան. աստուածային. հաղորդ սրբութեան. սուրբ. եկեղեցական. հոգեւորական. արգոյ. յարգական. նազելի. պարկեշտ. մաքուր. (անձն, կամ բան, կամ գիր, կամ իր)


Սրբազնութիւն, ութեան

s.

holiness;
— ձեր, Your Holiness.

· Calfa

NBHL (1)

Առ ի նմանէ ասէ զայս՝ ամենայն սրբազնութեամբ օրինադրիլ։ Խոստովանել զքրիստոս ամենայն աստուածաւանդ սրբազնութեամբ (բանից սուրբ գրոց). (Դիոն. երկն.։)


Սրբահայեաց

adj.

pudic or modest-looking, pure;
perspicacious.

· Calfa

NBHL (1)

Սրբատեսիլ եւ սրբահայեաց անպղտոր յստակութեամբ ձկտեցուցանէ զհայեցուածս. (Եղիշ. ՟Ե։)


Սրբամտեմ

vn.

to have a pure heart or mind.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ աղաւնակերպ իջանէ, զի ուսուսցէ տեսողացն՝ սրբամտելով առ աստուած մերձենալ. (Ագաթ.։)


Սրբապէս

adv.

holily, without stain, chastely.

· Calfa

NBHL (1)

Մաքուր եւ սրբապէս։ Սրբապէս եւ առանց նենգութեան։ Սրբապէս եւ համակրօնաբար ուտել։ Ուսուցանէ սրբապէս՝ համանգամայն եւ վայելչապէս։ Սրբապէս կեալ ... Պահել սրբապէս յամենայն ցանկալի կերակրոց ... Սրբապէս լինել աստուծոյ զօրական. (Փիլ.։ Դիոն.։ Ճ. ՟Գ.։ Լծ. կոչ.։ Իսիւք.։)


Սրբասէր

adj.

fond of holiness, loving chastity.

· Calfa

NBHL (1)

Ըստ սրբասէր մերոց օրինաց։ Յամենայն սրբասէր մարդկանէ. (Փարպ.։)


Սրբասնեալ

adj.

cf. Սրբասուն.

· Calfa

NBHL (1)

Պարկեշտասէրն գայիանէ՝ սրբասնելովն (կամ սուրբ սանովն) հռիփսիմեաւ հանդերձ. (Ագաթ.։)


Սրբատեսիլ

adj.

seeing clearly;
of calm, pure, holy aspect.

· Calfa

NBHL (1)

Սրբատեսիլ եւ սրահայեաց անպղտոր յստակութեամբ ջկտեցուցանէ զհայեցուածս. (Եղիշ. ՟Ե։)


Սրբարան, աց

s. adj.

sacred asylum, sanctuary;
temple, church;
sanctifying, expiatory.

· Calfa

NBHL (2)

Ի տանէն սրբարանաց մերոց։ Ի սրբարան մեր դադարեալ. (Յհ. կթ.։)

Ընկա՛լ յիմանալի սրբարանդ։ Զսուրբն ի սրբարան սրբոց մատուցանէին. (Լմբ. պտրգ.։ Սկեւռ. ի լմբ.։)


Սրբիչ, չի, չաց

adj. med. s.

sanctifying;
purifying, cleaning;
abstergent;
razor;
— ձեռաց, towel;
— բաժակի, the purificatory.

· Calfa

NBHL (1)

Իւրոց գարշապարացն կոխելով զջուրսն սրբեաց, սրբիչ արար։ Էջ ի ջուրսն, եւ սրբիչ եւ նորոգիչ միանգամայն զջուրսն կացուցանէր. (Ագաթ.։)


Սրեղջիւր

adj.

sharp-horned.

· Calfa

NBHL (1)

Լինի ի հնդիկս երէ յամոյրանման սրեղջիւր, որ սպանանէ զառիւծ. (Խոր. աշխարհ.։)


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

NBHL (1)

ՍՐԻՆԳ գրի եւ ՍՐԻՆԿ. որ եւ յն. սի՛րինգս. σύριγξ fistula, tibia ὅργανον organum, instrumentum musicum. Փող՝ կամ շեփորայ, այլեւայլ ձեւով. նուագարան փչողական՝ որ հանէ սռինչս՝ շռինչս. սիւրնա, զուռնա, սիւրղիյն (որ է փող եղջերեայ) տիւտիւկ ... եւ այլն. տե՛ս (Դան. ՟Գ. 5. 7. 10. 15։ Ամովս. ՟Ե. 23։ ՟Զ. 5։)


Սրնգեմ, եցի

vn.

to play the flute;
to hiss, to whistle;
to bray.

· Calfa

NBHL (1)

Արդարեւ իշացուլք իսկ են ոմանք ի մարդկանէ. սրնգեն, եւ կցացեն։ Իբրեւ զջորիս անճահս սրնգեն. (Ոսկ. մ. ՟Գ. 6. եւ Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)


Սրութիւն, ութեան

s.

sharpness, acuteness, keenness, point;
subtilty;
rapidity, velocity, speed, celerity;
— մտաց, acumen;
— ձայնի, shrillness.

· Calfa

NBHL (1)

Թեւաւորութիւնն (հրեշտակաց) ցուցանէ զվերամբարձականն սրութիւն։ Զտապարսն՝ զընտրողականացն զօրութեանց զսրութիւն։ Հողմունս զնոսա անուանելն՝ զսրութիւն նոցա ցուցանէ։ Զարծուին՝ զարագաթռչութիւնն, եւ առ զօրացուցիչսն կերակուրս սրութիւնն. (Դիոն.։)


Սրսկեմ, եցի

va.

to sprinkle, to be —, to asperse, to water, to spill, to shed, to spirt out, to bathe lightly.

· Calfa

NBHL (1)

Սրսկէ զջուրս սրսկման։ Ջուրն սրսկման ոչ սրսկեցաւ ի վերայ նորա կամ զնովաւ։ Յոյր ձորձոց վերայ սրսկեսցի ի նմանէ արիւն։ Զկտակարանօքն իսկ եւ զամենայն ժողովրդեամբն սրսկեաց. եւ զխորանաւն եւ զամենայն կահիւ սպասուն նոյնպէս սրսկեաց զարիւնն. եւ այլն։


Սրտաբախ, աց

adj.

palpitating;
— լինել, to palpitate.

· Calfa

NBHL (1)

Ի կապելոցն եմք եւ մեք, եւ ոչ ի կապելեացն (ի կապողաց). ի սրտաբախացն, եւ ոչ ի նոցանէ՝ որ զսիրտն բեկանիցեն։ Դողալ, սրտաբախ սրտաթունդ լինել. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։ եւ Ոսկ. եփես. ՟Բ։)


Սրտաբեկեմ, եցի

va.

cf. Սրտաբեկ առնեմ.

· Calfa

NBHL (1)

Սրտաբեկեալ պահապանացն՝ զարհուրեալ մեռանէին։ Սրտաբեկեալք զարհուրէին. (Շար.։ Փարպ.։)


Սրտաթափ

adj.

disheartened, dismayed, struck with consternation.

· Calfa

NBHL (2)

Սրտաթափ գոլով (հերովդի՝) զմանկունսն կորոյս։ Սրտաթափ էին վասն հեռանալոյն ի նոցանէ (տեառն). (Նիւս. մկ. բեթղ.։ Արշ.։)

Իբրեւ լուան զձայն աղաղակին, եւ զհնչիւն փողոյն, սրտաթափ լի դողութեամբ՝ ի դուրս ելանէին. (Լաստ. ՟Է։)


Սրտակտուր

cf. Սրտաբեկ;
cf. Թօթափիմ.

· Calfa

NBHL (1)

Յայնմանէ սրտակտուր եղաք ի ձէնջ. (Սիւն. առ պտր. անտիոք.։)


Սրտապնդեմ, եցի

va.

to re-animate, to encourage, to inspire with courage, to revive, to put new spirits into, to raise again or restore a person's spirits.

· Calfa

NBHL (1)

Քաջալերեալ սրտապնդեալ զմի ի նոցանէ՝ մխիթարէր. (՟Բ. Մակ. ՟Ե. 21.) (յն. լոկ, մխիթարել)։ Զմի մի ի նոցանէ ի ծածուկ քաջալերէր եւ սրտապնդէր։ Դարձեալ քաջալերէ եւ սրտապնդէ։ Յուսով սրտապնդէ զինքն նորոգ զինուորեալն ի մարտս չարին. (Եղիշ. ՟Ե։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Լմբ. սղ.։)


Սրտացաւութիւն, ութեան

s. med.

compassion, pity;
distress, anguish, grief;
heart-burn;
սրտացաւութեամբ, compassionately, pitifully.

· Calfa

NBHL (1)

Առաջի անկանէին սրտացաւութեամբ (կամ սրտցաւութեամբ) վասն առնն զուր մեռելոյ։ Առատապէս սրտացաւութեամբ (կամ սրտցաւութեամբ) հանդերձեցին զնոսա եւ յղարկեցին։ Վասն իրացս արքունի սրտացաւութեամբ ցուցանել. (՟Բ. Մակ. ՟Դ. 36. 49։ ՟Ժ՟Դ. 8։ Մի՛ դանդաղիք տալ զնա ինձ սրտացաւութեամբ։ Են բազումք, որ զսիրելն սիրեն, այլ ոչ սրտացաւութեամբ. Սարգ. յհ. ՟Է։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)


Սրտմտութիւն, ութեան

s.

indignation, passion, vexation, anger, ire, spite, wrath, rage;
շիջուցանել զբոց սրտմտութեան, to stifle, smother or suppress the fire of one's indignation;
cf. Հրաբորբոք.

· Calfa

NBHL (1)

Սրտմտութիւն է եռանդն շուրջ զսրտիւն՝ արեանն, ի վերածխութենէ մաղձոյ կամ ի պղտորմանէ եղեալ. վասն որոյ եւ դառնութիւն ասի, եւ ցասումն. (Նիւս. բն.։)


Սրտնեղիմ, եցայ

vn.

cf. Նեղասրտիմ.

· Calfa

NBHL (1)

Եւ ի նոցանէ սրտնեղեցաւ, եւ անգոսնեաց, եւ համարձակեցաւ առ թագաւորն դիմել. (Կանոն.։)


Սփածումն, ման

s.

the girding, or clothing with.

· Calfa

NBHL (1)

Պատարագ զարտասուսն մատուցանէր, եւ զսիրտն փղձկեալ, եւ սփածումն խորգոյ այրն թագաւոր. (Ոսկ. ես.։)


Սփոփանք, նաց

s.

relief, alleviation, solace, ease, consolation, soothing, comfort, balm;
diversion, recreation.

· Calfa

NBHL (1)

Երեսք զսփոփանս ձեւացուցանէ, եւ արտասուքն զդառնութիւն սրտին ճշմարտէ։ Խառնեցից ընդ տխրութեանս զսփոփանսդ։ Որ ինձ յուսահատութեանն է, քեզ սփոփանաց է. (Նար.։)