Your research : 4 Results for աջոյ

Դարում, այ

s.

end, term, limit.

• , ա հլ. «հարաւ, հարաւակողմ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Նար. խչ. էջ 385 «Ի կողմանն աջոյ կայից հիւսի-սոյ... ունի զառաքեալսն տիրապատիւս և զԼուսաւորչին սուրբ դաւանարանն. իսկ ըստ հարաւոյ դիմաց դարումայ՝ զեբրայեցի ընտ-րեալ պատանին ոմարտիրոսն Աբռլմը-ւեհ»։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• , ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։


Entries' title containing աջոյ : 2 Results

Յառաջոյ

cf. Յառաջու.


Առաջոյ

adv. prep.

forward, before;
— կողմանէ, in front of, in presence of;
յառաջոյ քան, before.


Definitions containing the research աջոյ : 1 Results

Յետոյ

prep. adv.

back, backward;
behind;
after, then, since, afterwards, subsequently, posterior to, after that;
— կողմանէ, backward;
behind, from behind;
— հուսկ, — յետուստ or ուրեմն, at last, finally, at length, in fine, in conclusion;
— եւ առաջոյ, behind and before;
— ապա, after;
— ձերմէ, behind or after you;
— գտանիլ, to be deprived of.