Your research : 228 Results for բուն

Արքիմանտրիտ

s.

archimandrite.

• = Յն. ἀρχιμανδριτης «վանահայր». կազմը-ւած է ἀρχι-«պետ, գլխավոր»+μάνδrα «փա-րախ» բառերից և բուն նշանակում է «փա-րախապետ»։ Սրանից են փոխառեալ նաև լա archimandrita, իտալ. archimandrita, ֆր-րանս. archimandrite, ռուս. арxимандритъ, վրաց. არხიმანდრიტი արխիմանդրիտի ևն հոմանիշները։-Հիւբշ. 342։


Խուժդն

s.

obstinacy, stubbornness, pertinacity;
ի խժդան եւ յոխորտի կալ, cf. Խժդան.

• «խստութիւն, յա-մառութիւն». բուն ձևը անյայտ է, որովհետև պահուած է միայն ներգ. ի խժդան ձևով. մէկ անգամ ունի Սեբեր. 96 «Ի խժդան և լո-խորտի կայցեն»։ Սրանից ունինք խժդալ «յամառիլ», որ գիտէ միայն ՀՀԲ (չունին ՆՀԲ, ՋԲ և ԱԲ)։


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

• «կիզումն, այրումն». արմատ առան-ձին անգործածական. գտնւում է միայն հոր-կեհ բառի մէջ, ի հլ. Ել. իբ. 26. Ոսկ. ես. գղ. և եփես., որից՝ հրդեհական Ագաթ., հրդեհել Բ. պետ. գ. 13, հրդեհիչ Ագաթ. ևն. ըստ այսմ նրղեհ նշանակում է բուն «հրայրեացք»։


Ամբարտակ (աց)

s.

bank, dam, dike, mound;
beach, strand, bank of a river;
mole, pier;
tower.

• = Պհլ. *anbārtak ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնը հաստատում է պրս. [arabic word] an-bārda«լցուած, լի. 2. ամբարտաւանութեամբ փքուած». ամբարտակ նշանակում է բուն «հող ու քար լցնելով կազմուած թումբ կամ բլուր». ծագման մանրամասնութիւնը տե՛ս ամբար բառի տակ։-Հիւբշ. 178։


Սուդար (ի, ունք)

s.

sudarium, white handkerchief;
veil.

• -Յն, σοδαοιον «թաշկինակ», որ փոխ և առնուած լտ. sudarium հոմանիշից. այս վերջինը բուն նշանակում է «երեսի քրտին-քը սրբելու թաշկինակ» և ծագում է ւտ. sudor «քրտինք» բառից։ Յունարէնից են նաև ասոր. [syriac word] sūdārā «թաշկինակ. 2. խոյր», վրաց. სუდარი սուդարի «մեռելի աատանք»։


Շպար (աց)

s.

paint, rouge;
plaster.

• = Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142


*Լաթ

cf. Ձորձ.

• «շոր, զգեստի՝ շորի կտորը». Վստկ. 85 (Պարտ է հալաւով մտանել, որ քիրտն ի լաթն արգելանի և չկաթէ ի խաղողն) Քուչ. էջ 57. (Տեսի լաթեր լուացած, ի յան լաթե-բուն մէջէն լուացած շապիկ մ'էր փռած). ո-րից մոմլաթ «մոմշոր, մուշամբա» Առաք. պտմ. 138. լաթակազմ (նոր բառ)։


Աղտոր

s.

sumach-tree;
sumach.

• «մի տեսակ թթու բոյս, որի փո-հին Կովկասում և Պարսկաստանում ձուածե-ղի, ձկան և լուլա քաբաբի վրայ են ցանում. rhus coriaria, սմաղ, սօմաք, (որ է ասոր. [syriac word] ︎ sūmāqā և նշանակում է բուն «կար-միր») Խոր. աշխ. Մխ. բժշ. ռամկաբար գրւում է նաև ախտոր, աղտուր։


Անդրի (րւոյ, րեաց)

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

• = Յն. ἀνδοιας, սեռ. ανδοιαντος «անդրր, արձան». ուղղականից առնոսած է հյ. անդրի ձևը, իսկ սեռականից՝ անդրիանդ. այսպէս նաև ասոր. ❇ ︎ andryanfā, վրաց. ანდ-რიანტი անդրիանտի։ Յոյն բառը ծագում է ἄνήρ, սեռ. ἀνδρός «այր, մարդ» բառից և բուն նշանակում է «մարդու արձան», յետոյ, ընդհանրապէս «արձան»։-Հիւբշ. 340


Ովկիանոս (ի)

s.

Ocean, the mighty deep;
cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞բոհ.

• = Յն. 'Չxεανός «մեծ ծով, յատկապէս Ատ-լանտեան ովկիանոսը». Չϰεανός-ը բուն Ու-րանոսի որդին էր, ծովի աստուածը, Հոմե-րոսի մէջ նշանակում է երկիրը պատող ջու-րը, յետնաբար ստացել է վերի նշանակու-թիւնը։-Սրանից են փոխառեալ նաև լտ. oceanus, ֆրանս. océan, ռուս. океань ևն -Հիւբշ. 369։


Բնակ (աց)

adj. s.

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

• , ի-ա հլ. «բնակարան, բնակած տեղը» Շար. Նար. Մագ. Սհկ. կթ. արմաւ-«գերեզման, մեռելի թաղ» Ծն. իգ. 9. Կիւրղ. ծն. որից բնակիլ ՍԳր. Եփր. ղևտ. Եւս. քր. բնակիչ ՍԳր. Եւս. քր. բնակեցուցանել ՍԳր. Եւս. քր. բնակարան Նար. բնակութիւն ՍԳր. բնակունակ կայեանք «գերեզման» Պիտ. բնակակից Եզն. անբնակ Բուզ. եղեգնաբնակ Ագաթ. Փարպ. դիւաբնակ Կաղանկատ. ՅՀ. իմ. Ոսկ. գծ. հեռաբնակ Ագաթ. վրանաբնակիչ Դատ. ը. 1. մարդաբնակ Լաստ. Պիտառ. Սա-նահն. անմարդաբնակ Վրք. հց. լեռնաբնակ Չենոբ. երկնաբնակ Նար. առաք. բնակչու-թիւն, ազգաբնակութիւն (նոր բառեր). տար-բեր է բնակ «բնիկ», որ տե՛ս բուն բառի տակ։

• = Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։

• ՆՀԲ հանում է բուն բառից, կցելով բնակ «բնիկ» բառին։ Ուղիղ մեկնեց Lagarde, Symmicta 34, 92, որ կցում է պրս. buna և արաբ. bunak բառերին. բայց սա էլ նորից միացնում է բնակ «բնիկ» բառին։ Երկու արմատների զանազա-նութիւնը երևան հանեց նախ Հիւբշ.։

• ՓՈԽ.-Վրաց. დაბუნაგება դաբունագեբա «nогеnять. բնակեցնել» Չուբինով, էջ 352 բայց չկա պարզ բունագեբա ձևը։


Զուարակ (աց)

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։


Յուռութ (ռթի, ռթից)

s.

cf. Յուռթուլունք.

• ՆՀԲ լծ. յն. իէռօ՜թիս «սրբազանեալ». Հիւնք. յն. ἱερομαντία «կախարդանք»։ Ալիշան, Հին հաւ. 380 համարելով բուն «ջրահմայութիւն»՝ հանում է լուռթի բա-ռից։ Բ. վ. Գէորգեան, Խորենացին խռ-րենացիով, Վղրշպտ. 1899, էջ 37 դու-ռութ «ձկնկիթ» բառից (որ է ըստ ԳԴ պրս. արաբ. [arabic word] qurū̄t «չորաթան»)։


Տաշտ (ից)

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• ՆՀԲ լծ. թրք. թէստէ «տրցակ, փունջ» (իմա՛ պրս. dasta). բայց թւում է թէ նոյն է համարում նախորդի հետ, որով-հետև թէ՛ իբր առանձին բառ չէ գրած և թէ մեկնում է «բուն որթոյ տնկեալ ի կոնքաձև փոս, որոյ բացումն ասի բա-ժակել»։ Հիւբշ. 251 բաժանում է նա-խորդից։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու


Լիբանոս

• = Յն. λίβανος, որ ծագում է եբր. [hebrew word] ləbānōn հոմանիշից. այս բառը բուն նշա-նակում է «սպիտակ» և Լիբանան լեռան ա-նունն է. որից յետոյ անցել է նշանակելու նոյն լեռան վրայ աճող խնկաբեր ծառը.-յոյնից է փոխառեալ նաև հսլ. ռուս. ливанъ «կնդրուկ». հմմտ. վերը լիբանոն։-Հիւբշ. 552։


Ափսէ (էից)

cf. Ափսեայ.

• = Յն. ἀώίς, որ ծագում է ἀπτω «կցել, կապել» բայից և նշանակում է բուն «կապ». երկրորդաբար «ամէն կոր կամ բոլորակաձև բան. ինչպէս՝ անիւ, դուրգն, կամար, երկ-նակամար, ծիածան, շրջանակ, արևի սկա-ւառակ» և վերջապէս «սկաւառակ», որից փոխառեալ է և լտ. absis (apsis, hapsis) «կլոր ու խոր պնակ, սկաւառակ»։-Հիւբշ. 342,


Համշիրակ

s.

foster-brother.

• = Պհլ. *hamšīrak բառից, որ թէև աւան-դուած չէ, բայց հաստատւում է պրս. օ [arabic word] hamšīra ձևով. այս բառը բուն նշանակում է «կաթնկից» (ham «նոյն» և [arabic word] šir «կաթ» բառից), բայց այժմ գործածւում է քքոյր» նշանակութեամբ, ինչպէս որ [arabic word] hamšir գործածւում է իբրև «եղբայր»։-Հիւբշ. 176։


Թան (ից)

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

• = Ընիկ հայ բառ. ծագում է *թա <հնխ. ta «հալիլ, լուծուիլ» արմատից, որից նաև թանալ «թրջել». ըստ այսմ թան նշանաևում է բուն «թաց ուտելիք». հմմտ. գւռ. թացան «ընդհանուր անուն կաթնեղէն բաների. ինչ. սեր, մածուն, կարագ, թան ևն. 2. հացի հէտ ուտելու որևէ մի բան, խաթըխ»։ Աւելի ըն-դարձակ տես թանալ։-Աճ.


Կիտրոն (ի, իւ)

s.

cedrat, citron.

• = Յն. ϰιτρον, ϰιτριον, որ նշանակել է նախ «կիտրոն, cédrat, աղաճ գավունու (բա-ռացի «ծառի սեխ») և յետոյ «լիմոն»։ Յու-նարէնից անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. գերմ. Zitrone, իտալ. citrone, ֆրանս. citron, հունգ. czitrom, սերբ. čidrun, ռում. citru, kitru ևն, բոլորն էլ «լիմոն» իմաս-տով։ Յոյն բառը ծագել է լտ. citrus «կիտ-բոն» բառից, որ սակայն ինքն էլ աղաւա-ղուած է յն. ϰέδρος «գիհի, ǰuniperus. 2 մայրի, cêdre, լտ. pinus cedrus L» բառից (Boisacq 461)։ Ըստ այսմ բառիս ձևի և նշանակութեան զարգացման ընթացքն է յն. ϰέδρος «գիհի» > «մայրի» > լտ. citrus >յն. ϰίτρον «կիտրոն»> «լիմոն» > հյ. կիտրոն, ո-րի բուն իմաստը պահուած է դեռ արևմտա-հայ գրականում, մինչ արևելեանի մէջ եղել է «լիմոն» (ըստ որում բուն կիտրոնի պը-տուղը չկայ և գործածական չէ Կովկասում) -Հիւբշ. 357։


Ճեմիշ (մշի)

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čašma և շրջեալ [arabic word] čamša, որ բուն նշանակում է «աղբիւր» և երևի փխբ. նշանակում է նաև «արտաքնոց». այսպէս է քրդ. [arabic word] češma «արտաք-նոց» (Justi, Dict. Kurde, էջ 129), ինչպէս նաև Մշոյ հայ. և թուրք. գաւառականով՝ չաշմա «արտաքնոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. հյ. լուալիք «աւազան, բա-ղանիք, ջերմուկ. 2. աղբանոց, կոյանոց». (Քակեցին զտունն Բահաղու և կարգեցին զնա ի լուալիս. Դ. թագ. ժ. 27), պրս. ab-dast «լուացումն ձեռաց» և ābdastxāna «ճե-միշ», ասոր. [syriac word] baita dmaya «արտաքնոց» (բուն նշ. «տուն ջրոյ» ZDMG 40, 439)։-Հայ. չաշմակ համապատասխա-նում է պրս. čašma ձևին և փոխառեալ է պհլ. čašmak «աղբիւր» բառից. իսկ ճեմիշ մօտենում է շրջեալ čamša ձևին և անշուշտ ծագում է պհլ. գաւառական մի ձևից։


Խրթին

adj. fig.

obscure, dark;
hidden, enigmatical.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «մութ, անզարդ, տձև (շէնք)» Յհ. կթ. Օրբել. «դժուարիմաց, անհասկա-նալի» Լմբ. որից խրթինն «արևմտեան կող-մը» Միսայէլ խչ. խրթնանալ «անշքանալ» Խոր. նար. Մագ. խրթնութիւն Մագ. խրթնի «մութ» Փիլ. Արծր. Մագ. խրթնազգեստ Թէոդ. մյրգ. խրթնածածուկ Նար. խչ. ևն։ Բոլորն էլ յետին են. բուն նշանակութիւնն է «մութ»։


Ճակատ (ուց)

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

• = Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։


Ամբարտաւան (ի, ից)

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

• -Պհ. *anbārtavān ձևից, որ ծագում է նոյն an-bār-«լցնել» արմատից՝ որից և ամ-բար, ամբարել, ամբարտակ. ամբարտաւանը նշանակում է բուն «լցեալ, լի հպարտու-թեամբ», ինչպես և պրս. [arabic word] anbārda «լցուած, հպարտութեամբ փքուած, հպարտ» (ըստ JRAs 1894, 443). մասնիկի համար հմմտ. ահլ. xustavān= խոստովան, astuvan «վստահելի, հաւատարիմ» = զնդ. āstavana «խոստովանող»։-Հիւբշ. 178։


Նուագ (աց)

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

• = Միջին պհլ. nivāg «նուագ, երգ, եղա-նակ» բառից, որի ներկայացուցիչն է մանիք. պհլ. [arabic word] nvag (Salemann. ЗAH 8, 98). հին պհլ. ձևն է *nivāk, որից ծագում են պհլ. պ hunivākīh «երաժշտութիւն» (բուն «բարենուագութիւն»), [other alphabet] hunivākkar «երաժիշտ», պրս. [arabic word] navā «նուագ, եղանակ, երգ», navāsāz «նուագայարդար», [arabic word] avāyīdan «նուագել, բարձրաձայն հնչել»։


Փասեան

s. ornith.

s. ornith. cf. Փասիան.

• = Յն. φασιανός բառն է. բուն նշանա-կում է Փասիս գետի շուրջը և եզերքները. որից ό φαοιανბς ὄρνις կամ պարզապէս φασιανύς «Նոյն գաւառին յատուկ մի տե-սակ թռչուն, փասեան», բառս տարածուած է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. ինչ. ասոր. [arabic word] fasyānā, լտ. phasianus, իտալ. fagiano, ֆրանս. faisan, մբգ. fasān, ռուս. фaзанъ ևն։


Ձող (ոյ, ով)

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

• , ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hol-ձևից. հմմտ. լիթ. žúolis «փայտի կտոր, ծառի բուն» և թերևս սանս. hala «արօր»։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

• = Անշուշտ փոխառեալ է յետնաբար, բայց բուն մայր ձևը յայտնի չէ. հմմտ. պրս. [arabic word] gadas «եղջիւր» (ընթերցումը տա-լիս է ԳԴ այս ձևով՝ բայց ըստ գրութեան՝ կարելի էր նաև կարդալ kudās), վրաց. კო-ტომი կոտոշի «արիւն առնելու եղջիւր», թրք. [arabic word] qodoš «կաւատ» (Աբիկեան, Ընդ. բառ. տճկ.-հյ. 1892, էջ 459. չունի Буда-говъ)։-Աճ.


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• = Կազմուած է հյ. ա՛յս-ժամ ձևից. շատ յաճախ գործածութեան և շեշտը առաջին վանկի վրայ լինելու պատճառաւ ս բաղաձայ-նը և ա ձայնաւորը կրճատուել են։ Իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. tout á I'heu-re, թրք. bu sahat և յատկապէս ռուս. ceи-нacъ, որոնք նշանակում են «այժմ, իսկոյն, ռուտով» ևն, բայց բուն «այս ժամին»։-Հիւբշ. 411։


Պատրինջ

s. bot.

s. bot. balm-mint, gardenbalm, melissa hortensis;
ջուր պատրընջի, carmelite water.

• = Արաբ. [arabic word] ladranǰ, որ գալիս է պրս. [arabic word] bādrang կամ bādirang «species cucumeris, malum citreum» բառից և այս էլ պհլ. vātrang ձևից։ Այս բառից է պհլ. vātrangboi (բուն նշանակում է «լեմոնա-հոտ» )>պրս. bādrangboya, bādranbōva> արաբ. bādranǰbūya, uaδarranǰbūya «պատ-րինջ, մելիսա, թրք. օղուլ օթի»>հյ. տառա-դարձուած պատրանճսուէ, պատրըմբոյէ (ՀԲուս. § 2521)։-Հիւբշ. 274։


Տոքսական (ի, աց)

adj.

toxical, poisonous;
— դեղ, toxic, poison.

• = Յն, τοհιϰόν «նետերը թունաւորելու համար թոյն». բուն նշանակում է «նետի կամ աղեղի յարմար» (ծագում է τόζον «նետ. աղեղ, ծիածան» բառից). օր. τοհιϰὸς ϰάλαμος «նետի եղեգ», յետոյ τοζιϰὸν φάρμαϰον «նետի դեղ կամ թոյն», որից գոյականաբար τοζιϰόν «թոյն»։ Սրանից ֆր. toxique (ընդ-հանուր անուն թոյների)։ Հայերէնի մէջ -ιϰο, վերջաւորութիւնը թարգմանուած է -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 385։


Դեկտեմբեր (ի)

s.

december.

• = Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։


Արմ (մի)

s.

stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. լ-արմատից (մանրամասն տե՛ս յառնեմ)՝ -մ կամ -մև մասնիկով. մերձաւոր ցեղակիցներն են յն. ὄρμενος «ցօղուն, ընձիւղ, ծիլ, կաղամբի կուրծ», ὄραμνος «ճիւղ», ἔρνος «ծիլ, ճիւղ», հիսլ. renna «ծլիլ, աճիլ (բոյսի)», rani «ճիւղ» նորվ. runne, rune «ճիւղ», հբգ. rono «կոճղ, ծառի բուն», թերևս նաև պոնտ. armon «վայ-իի բողկ» (Pokorny 1, 137-9, Boisacq 713)։


Արտոյտ (տուտի)

s.

lark, skylark.

• ենճիճեան, Հնախօս. Գ. 21 արտ բառից։ (Իրօք էլ մեր բառին հոմանիշ թրք [arabic word] čāir qušə և քրդ. čāhir կամ teir-i-čahiri «արտոյտ» նշանակում են բուն «արտի՝ մարգագետնի թրո-չուն»)։ Մսեր մագիստ. Խմբագիր չա-փածոյ բանից, էջ 116, 149 արտ ուտէ։ Patrubány MSL 15, 136 արտ+աւտ «երգ», որ համեմատում է յն. ἀνδή «ձայն» բառի հետ։


Խենթ

cf. Խենդ.

• Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։


Լեղի (ղւոյ, ղեաց)

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

• (-ղւոյ, -ղեաւ) «լեարդի լեղին» ՍԳր. Ագաթ. «դառն» Ոսկիփ. գրուած է նաև ղեղի (այսպէս օր. կրկնագիր Ագաթ. Յուշարձ. էջ 107, Եփր. ղևտ. էջ 214), լեղ՝ որ բուն արմա-տական ձևն է, և որից կազմուած են լեղա-նամ Կոչ. 260 (տպ. լեղեհամ), լեղախառն Մծբ. լեղութիւն Ոսկիփ. Վստկ. նաև ղեղա-ման «լեղիի պարկը» Կալիսթ. 172. ղեղաւոր Յճխ. առաջին ձևից է մեծալեղի Ոսկիփ։


Ակառն

s.

citadel, castle, fortress.

• = յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։


Պատիւ (տուոյ, տուի, տուոց)

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատիվ, Ալշ. Մշ. Շմ. պադիվ, Սչ. բադիւ (կարդա՛ badiu), Ասլ. Զթ. Խրբ. Պլ. Սեբ. բադիվ, Տիգ. բmդիվ, Ննխ. բադէվ և թրքախօս հայերից Այն. բադիվ. իր բուն իմաստը կորցնելով՝ սովորաբար նշանակում է «հիւրին ի պատիւ ուտելեղէն հանելը». այսպէս յատկապէս Այն. Ջղ. «հանդէս, խնջոյք, հարկինք», Ննխ. «կնունքի առթիւ տրուած հացկերոյթ»։


Սայր (ից)

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• ԳՒՌ.-Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Պարոն (աց)

s.

baron.

• = Հֆրանս. baron բառից. հմմտ. ֆր. ba-гоn. իտալ. barone ևն, որոնք գալիս են մլտ. baro (սեռ. barōnis) «իշխանաւոր, տէր» բառից. այս էլ հբգ. baro «ազատ մարդ» ձևից, որի բուն նշանակութիւնն է «պատե-րազմիկ» և կցւում է հսլ. borya, հիսլ. be-ryask «կռուիլ, մարտնչիլ» բառերին (Walde 84)։ (Սրանց հետ բոլորովին կապ չունի լտ. baro, baronis «տխմար, թանձրամիտ»)։-Հիւբշ. 390։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

• «թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։


Քանասար

cf. Քանասարիկ.

• (յետնաբար ի-ա հլ.) բուն նը-շանակութիւնը անյայտ է. գործածւում և իբր մակդիր արաբացի վայրագ գայլի. Նար. կթ. էջ 177, Ճաշոց 231 ա (կտկ. չրչ.), Սիմ. ապար. 51 (սեռ. քանասարաց), որ և քանա-սարիկ Ոսկ. մ. ա. 22 (յն. չարագոյն), քաննասարիկ, քաննասարեան Տօնակ.։

• «գիշատիչ, վայրագ», ԱԲ «վազուև. յափշտակող, վնատակար»։-Աւետի-քեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 352 պրս. քէմ «չար, ժանտ» + sar «գլուխ» բառերից՝ իբր «չարագլուխ» և կամ յն. քա՛ննօս, քանտօս «պատա-ռող»։ Տէրվ. Altarm. 61-62, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160 բուն «շնագը-լուխ», իբր սանս. çvaçīrša, պրտ sak-sar «շնագլուխ», կազմուած *քան «շուն» =սանտ. çvan, յն. ϰιων, լտ. can-և պրս. sar «գլուխ» բառերից։ Հիւնք. լտ. canis «շուն»+ պրս. sar՝ որ ստացել է «ծայր» նշանակութիսնը։


Սագ (աց)

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'awā ձևից, որի հետ հմմտ. կելտ. (լտ.) cavannus, հբրըտ. couann, նբրըտ. kaouen, kaouan, կիմր. cuan, ֆրանս. chouan (որ ժողովրդական ստուռառանութեամբ դարձել է chat-huant), հսլ. sova, ռուս. cobá, հբգ. hūwo, մասնի-ևով՝ huwila, hiuwula, անգլ. howl «բու», որոնք ծագում են *k'aua նախաձևից. սրա բուն արմատն է հնխ. k'au-«բղաւել. գոչել». հմմտ. լիթ. šaukiu «բղաւել, գոչել, կոչել, կանչել», հբգ. hiulen, hiuweln, նբգ. heulen «ոռնալ, կանչել», նոյն արմատը կայ նաև հնխ. kau-, keu-kū-ձևով, որից ունինք սանս. käuti «գոչել, աղաղակել», kóka-«սագ», յն. ϰω-ϰύ-ω «գոչել, ողբալ», ϰαύας, ϰῆς, ϰῆῦς «ծովային մի թռչուն, հաւա-նաբար sula bassana L», լիթ. kaukiu, լեթթ. käukt «ոռնալ» ևն ևն։ Ըստ այսմ հնխ. k'awā բուն նշանակում էր «կանչող, բղաւող (անասուն)» և պատշաճօրէն յատ-կացուեց բուին կամ սագին, ինչպէս որ սանս. kóka-ևս «սագ» (Berneker 422, Pokorny 1, 331-2, Walde 142)։


Գրամար

s.

penny-weight;
scruple.

• = Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։


Դահեկան (աց)

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

• = Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Կաքաւ (ոց, ուց, աց)

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• Patrubány ՀԱ 1907, 16 հինը դնում և քաքաւ <հնխ. suobho-«հիւսել» ար-մատից. հմմտ. գերմ. weben, յն. ὸφαω. հալ բառը կրկնուած է և բուն նշանա-կում է «ասդին անդին շարժող». Karst, Յուշարձան 405 իբր կաք+հաւ «թըո-չուն»՝ սումեր. kak-kul «կաքաւ» բա-ռի հետ։ Pictet, բ. տպ. Ա. 621 պրս. kabk, յն. ϰαϰϰάβη ևն հոմանիշների հետ, որոնք բոլոր բնաձայն է համա-բլ︎


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։


Հերեսիովտ (աց, ից)

s.

heretic.

• -Յն, αὶοεοιώτης, լգ. αὶρεσῖῶται «հերե-տիկոս». կազմուած է αἰρεσης բառից, որ նշանակում է «առնելը, գրաւում. 2. ընտ-րութիւն. 3. նախընտրութիւն. 4. մասնա-ւոր ուսումնասիրութիւն. 5. գրական, բը-ժըշկական, փիլիսոփայական դպրոց, և վեր-ջապես 6. առանձին կրօնական հերձուած». բուն արմատը αἰρέω «բռնել, գրաւել, ընտ-րել ևն»։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. haeresis, ասոր. [syriac word] heresiotā «հերձուածող, աղանդաւոր» ևն։-Հիւբշ. 361։


Զեղջ (զղջի)

s. adj.

regret, compunction, penitence;
remorse;
repentant, contrite;
— լինել մտաց ուրուք, to scruple;
to have qualms of conscience, to be smitten with remorse;
— լինել ումեք, — ապաշաւ անկանիլ ի միտս, զղջի ունել զոք, ի — գալ, հարկանիլ, ի — ապաշաւանաց գալ, ընդունել, to repent, to afflict one's conscience;
ի — ածել, — բերել, to cause to repent, to reform;
որպիսի՜ — կալցի զմեզ, how we shall repent!

• ԳՒՌ.-Խրբ. զըխջ'ալ, Ախց. Ոզմ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. զըխչալ, Երև. զղճալ, Մշ. զխճալ, Մկ. զղճmլ։-Նոր նշանակութեամբ են Կր. զէխճի գալ «գթալ, կարեկցիլ, խղճալ», Ղրբ. զխճալ, Շմ. զէխճը գալ, զէխճրվիլ «զզուիլ», Տփ. զիխճ «գէշ, չար, տգեղ».-էնկիւրիի թրքախօս հայերը գիտեն zəxcum suyu «արցունք» (բուն նշանակում է «զղջման ջուր», տճկ. su «ջուր» բառից. Բիւր. 1898 էջ 789)։ Նոյն բա՞ռն է արդեօք նաև՝


Յոբելեան (լինի)

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• = Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,


Entries' title containing բուն : 52 Results

Րաբունօրէն

adv.

cf. Րաբունաբար.


Տիգաբուն (բնոյ)

s.

pike-staff, shaft of a spear;
rest of a lance.


Definitions containing the research բուն : 35 Results