end, term, limit.
• , ա հլ. «հարաւ, հարաւակողմ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Նար. խչ. էջ 385 «Ի կողմանն աջոյ կայից հիւսի-սոյ... ունի զառաքեալսն տիրապատիւս և զԼուսաւորչին սուրբ դաւանարանն. իսկ ըստ հարաւոյ դիմաց դարումայ՝ զեբրայեցի ընտ-րեալ պատանին ոմարտիրոսն Աբռլմը-ւեհ»։
herring.
• անշուշտ նաև տառեխ ձևը, եթէ դա հայերէն լինէր և գոյութիւն ունեցած լինէր Ե դարում։-Մառ ИАН 1926, 391 հյ. տառեխ հանում է վրաց. ծղալի «ջուր» բառից։
out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.
• Lag. Symmicta 7, 27 պրս. (իմա՛ արաբ.) xumār «զարթխում» ձևի հետ։ Հիւնք. լն. γειμάρρους «վտակ, հեղե-ղատ» բառից։ Patrubány SA 1, 309 արաբ. himar «էշ» բառից փոխառեալ։ (Ե դարում արաբերէն փոխառութի՛ ւն1)։ Բ. Խալաթեան ՀԱ 1902, 309 ասոր. xamrā «գինի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «ան-համպր, անզգոյշ» բառից։
nitre, borax;
հանք —ի, vein of nitre.
• -Պհլ. *borak ձևից, որ չէ աւանդուած, բայց հմմտ. պրս. [arabic word] bōra «բորակ», որից փոխառեալ են ասոր. [syriac word] burqā, վրաց. ბორა բորա, ბორაკი բորակի, արաբ. [arabic word] bavraq, buraq, թրք. [arabic word] boraq, ֆրանս. անգլ. borax, սպան. borrax, borraǰ, իտալ. borrace, ռուս. боръ հոմանիշները։ Բորա-կը՝ ըստ Լէմանի՝ իններորդ դարում մտաւ Եւրոպա։-Հիւբշ. 122։
coffee;
— անապակ, black -;
— կաթնախառն, — and milk;
— ջրախառն, strong -;
ժամ սրճոյ, coffee-time;
եփել, ըմպել —, to make, to drink coffee.
• «խահուէ, կոֆէ»։ Նոր ժամանակի բառ, որից սրճարան, սրճագործ, սրճեփ. սրճարանապետ, սրճաման, սրճաղաց, սրճա-մոլ ևն։ Սուրճը ժԵ դարում Եթովպիայից սկսեց տարածուել ամբողջ Արևելքում, որից անցաւ Եւրոպա։ Բառիս հնագոյն գործածու-թիւնը 1787 թուից ունի Ջուղ. էջ 203՝ երկու անգամ. «Տան նմա սուրճ, այսինքն ղահֆա առ ի ըմպել. և երբ աւարտեաց զարբումն սրճոյն, այսինքն ղահֆային...» և 1788 թուից (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. էջ 110)։
church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.
• = Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։
a large drinking-glass.
• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։
traces (harness).
• =Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.
plain, flat country or district.
• ՓՈԽ.-Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։
hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.
• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։
year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.
• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։
cessation, desistance, repose, rest, pause;
discontinuance, vacation;
extinction, redemption, act of stanching;
silence;
interruption;
inaction.
cf. Դադարումն.
cf. Զինադադար.
dressing, fitting up, arrangement, adjustment;
ornament, embellishment.
commerce, traffic, trade;
interchange, exchange;
conference, communication, correspondence, frequentation, society;
commercial, mercantile, trading;
— շնչոյ, respiration, breath;
— ամուսնութեանց, marriages, weddings;
դադարումն —ից, stagnation of business, of affairs;
ի յետին — շնչոյն, at the last moment or gasp;
— առնել, to trade, to traffic, to negotiate;
ի — գեղարդանցն ճայթիւն որոտման ելանէր, a sound as of thunder proceeded from the clash of the spears;
cf. Թեւակոխեմ.
cf. Առ՞՞՞աթուր.
• «ոտք» Հին բռ. առանձին անգոր-ծածկան է. ոճերով ունինք՝ առաթուր կո-խել «ոտքի տակ առնել» Դ. թագ. թ. 33. Գ. մակ. ե. 23. առաթուր կոխան առնել Եզեկ. լբ. 2. առաթուր հարկանել Գ. մակ. ո. 15 Ա. գաթ. Ոսկ. մ. բ. 25, 26. առաթուր անկեալ Լծ. ածաբ. ընդ աթուր հարկանել «սրով ջար-դել» Յուդ. ժզ. 6. «ոտքի տակ առնել, ընկ-ճել» Փիլ. իմաստն. սրա համեմատ ընթաթ-րել «ընդ ոտն հարկանել» Բուզ. Գ. 15 (տը-պագրում դրուած է ընթադրել, որ իբր յետ-նադարեան ձև չի կարող Ոսկեդարում գոյու-թիւն ունենալ. ուստի Նորայր, Կոր. վրդ. 461 ուղղում է ընթաթրել «ոտքի տակ առնել», որ պէտք է հասկանալ ընդաթրել). առաթուր գնալ «ծնկաչոք՝ չոքէչոք երթալ» Զքր. սարկ, Բ. 36։
vine-branch;
branch, bough, shoot.
• ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։
cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.
• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։
building, construction.
• «զործ, գործուածք, շինութիւն», նչ. եզեկ. Մաշկ. Անյ. հց. իմ. որից կերտել «շինել, գործել» Շար. կերտութիւն Մագ. կերտանալ, կերտացուցանել Մագ. ձեո-նակերտիկ Եղիշ. այլակ. 238 (չունին ՆՀԲ և ԱԲ), այլուր ձեռակերտիկ Եղիշ. խաչել. 280. այս բոլորը յետին ժամանակի ձևեր են. Ոսկեդարում երևան է գալիս մի-այն բարդութեանց ծայրին. ինչ. աստուա-ծակերտ Ագաթ. ձեռակերտ ՍԳր. Ոսկ. Փի-լիպ. դաստակերտ Առակ. իդ. 5, 27. Կոչ Ագաթ. նկարակերտ Ել. լը. 35. Ոսկ. մ. բ. 24. նկարակերտութիւն Ել. լը. 23. Յոբ. լը. 36. փայտակերտ ՍԳր. փայտակերտիկ Ա-գաթ. քարակերտ Բուզ. դ. 55. ըղձակերտ Հո 4և 16. հնարակերտ Եւագր. մոմակերտ Վե ցօր. խոնաւակերտ Վեցօր. զարմանակերտ Վեցօր. ևն։ Բազմաթիւ են նաև սրանով բարդւած տեղական յատուկ անունները. ինչ-պէս՝ Խոսրովակերտ, Վաղարշակերտ, Հնա-րակերտ, Բակուրակերտ, Տիգրանակերտ, Դռասխանակերտ, Դագկակերտ, Երուանդա-կերտ, Մանակերտ, Ձիւնկերտ, Շամիրամա-կերտ, Վարազկերտ ևն։ Այս բոլորի մէջ էլ կերտ բառի հին և նախնական նշանակու-թիւնն է «շինեալ», իբր՝
where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.
• «ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։
verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.
• , ի հլ. «երգ, քերթուած, ոտանաւոր» Փիլ. Պղատ. օրին. մինովս. Թր. և Երզն. քեր. Նար. (ոսկեդարում չկար բառս.-Սիր. լթ. 20 տաղի ուղղելի է ըստ յն. տաւղիւ). որից տաղաչափել Շնորհ. վիպ. տաղաչափութիւն Երզն. քեր. տաղասաց Մագ. տաղերգութիւն Լմբ. շնորհ. ստատաղ «ստախօս» Տիմոթ. կուզ, էջ 278, տաղարան Յիշատ. տաղաչափ, տաղերգու (նոր բառեր» ևն։
ardent desire;
love.
• «սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։
opulent, wealthy, rich;
abundant, copious.
• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։
line;
row, file, rank;
series.
• ՆՀԲ լծ. յն. օτολή «յարդարումն,