Your research : 254 Results for դ

Entries' title containing դ : 4981 Results

Դահճապետ, աց

s.

chief of hangmen;
officer.


Դահնայ

s.

butcher's axe, hatchet.

• «մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 132 պրս. [arabic word] dahana կամ [arabic word] dahāna «դա-նակի ևն բերան»։


Դահուկ

s.

sledge.


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

• «մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։

• = Արաբ. [arabic word] tihūj կամ [arabic word] trhūi teyhūǰ, մի տեսակ թռչուն է, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 420 մեկնում է թրք. čilqu-šə և համարում է պրս. [arabic word] tihū հոմանի-շից արաբացեալ։ Նոյն պրս. բառը ԳԴ հա-մարում է թրք. čil, որ է «սալամբ, այն է մի տեսակ կաքաւ, сepaя куроnaткa» (ըստ Будaговъ 1, 506)։

• ՆՀԲ մեկնում է «թուի որս ի պէտս դա-համանց կամ խորտկաց, և կամ առան-ձին անուն էրէոյ, յն. δαίς, որ է խոր-տիկ»։ ՋԲ «միս երէոց կամ խորտիկք»։ Առաջին անգամ ԱԲ դնում է ուղիղ ձե-

• վով «սալամբ», իբրև բառ պրս.։ Ուղիղ են մեկնում նաև Նորայր, Բառ. ֆրանս. francolin բառի տակ և վերջին անռամ Seidel, Մխ. բժշ. ծանոթ. 83։ Lag. Urgesch. 597 զնդ. dahāka «վնասա-կար»։ Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. 228 պրս. արաբ. ❇ ︎ tavus, յն. ταώς «սի-րամարգ»։


Դաղձ, ի

s.

wild mint;
calamint;
origan.


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

• «մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։

• = Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• Հիւնք. դեղձ բառից։ Վերի մեկնութիւ-նը տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-1։

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։


Դամ

s. mus.

snare, toil;
accord.


Դամարիմ, եցայ

vn.

to be amazed, blind.


Դամարճակ

s.

assembly, meeting

• , ի-ա հլ. «ունկնդիրների բազ-մութիւն». մէկ անգամ ունի Վրք. ոսկ. 12 «Որպէս իմաստասէր խօսել և գործել և չը-խորհել, և խօսել այդպէս ի մէջ դամարճա-կաց ժողովրդեանն», ուր ձեռ. ունի «ի մէջ դէմականջաց». ըստ այսմ անստոյգ է բառս։

• ՆՀԲ «որպէս յն. δῆμος «ժողովուրդ». լտ. turma «գունդ»։ Հիւնք. ճամարտակ բառից։


Դէմականջ

cf. Դամարճակ.


Դամբանագիր

s.

epitaph.


Դամբանական, ի, աց

adj. s.

sepulchral, funeral;
funeral ovation.


Դամբարան

s.

vault, charnel-house, catacombs, church-yard;
cf. Դամբան.


Դամբարանեմ, եցի

va.

to inter, to bury.


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։

• = Պհլ. dayak «դայեակ, ստնտու», պրս. [arabic word] dāya կամ [arabic word] dāyī «դայեակ», քրդ. dāye žin «մանկաբարձուհի», աֆղան. dāyī, բելուճ. daī «դայեակ»։ Հայերէնը իրանեան փոխառոթիւն է՝ ծայրի -եկ մասնիկի պատճառաւ։ Ինիկ հայերէն, ինչպես նաև միւս ցեղակից բառերի վրայ տե՛ս դիել բա-ռի տակ։

• Ուղիղ համեմատեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ La Croze, ձեռագիր աշխատ. տե՛ս Բազմավ. 1897, էջ 8 մարական *Իիովկ = λոιὄϰης հատուկ անուան է եռամ։ Böttich. ZDMG, 1850, 306 և Arica. 65, 55 սանս. dhatr, լն. τιϑήνη. պրս. dāya։ Lag. Urgesch. 396 և Müller, SWAW, 38, 585, 590 պրս. dāya։ Հիւբշ. KZ, 23,. 18 սանս. dha «ծծել» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 88 և Հիւնք. պարսկերէնից փոխառեալ են համա-րում։ Bartholomae, BВ, 10, 292 և Հիւբշ. Arm. Gram. 437 հյ. դիել, դալ, դիեցիկ ևն բառերի հետ միասին՝ դնում են բնիկ հայերէն բառերի շարքը։

• ԳՒՌ.-Ննխ. դայէգ, Պլ. դայէգ, դահէգ. Ալշ. Խրբ. Մշ. դ'այէզ, Ախց. Կր. դ'ահեկ, Ակն. Սեբ. դ'ահէգ, Ռ. թայէգ. բոլորն էլ նշա-նակում են «մանկաբարձուհի»։


Դայեակորդի

cf. Դայեկորդի.


Դայեկաբար

adv.

like a foster-father or nurse.


Դայեկապէս

adv.

cf. Դայեկաբար.


Դայեկասնունդ

s.

foster-brother;
a. of a foster-brother.


Դայեկասուն

cf. Դայեկասնունդ.


Դայեկատոհմ

cf. Դայեկասնունդ.


Դայեկեմ, եցի

va.

to nourish, to bring up, to educate.


Դայեկորդի

s.

foster-brother.


Դայեկութիւն, ութեան

s.

nurse's office;
bringing up, education.


Դայլ

s.

the first milk of a cow, colostrum.

• «մօր առաջին կաթը» Եփր. ել. էջ 177. Վրդն. ել. Բժշ.։

• =Բնիկ հայ բառ. հնագոյն ձևն է դայլ, ո-րից յառաջացել է դալ. մեկնութիւնը տե՛ս դի-ել բառի տակ։-Հիւբշ. 437։

• Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG 1850, 352 կցելով dhē «դիել» արմա-տին։ Նոյն, Arica. 65 և Lag. Ur. gesch. 307 կցում են դայեակ, դիել ևն ձևերին։ Հիւրշ, KZ, 23, 18 սանս. dhā

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։

• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։

• տե՛ս Դալ։


Դայլայլիկք

s.

trill, modulation, quaver, warbling.


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։

• ՆՀԲ «որպէս թէ հատ հատ, դանէ դա-նէ», որով ուզում է հանել պրս. [arabic word] dāna «հատ. հատիկ» բառից.-Հիւնք. պոս. թիւնիւք «նուրբ թիթեղն երկաթոյ»։ (Այսպիսի ձև չգիտէ ԳԴ. կայ միայն [arabic word] tunuk կամ tanuk «նուրբ կամ անօսր (կերպաս, ոստայն), ծանծաղ (ջուր)» և [arabic word] tanaga «թիթեղն երկա-թեայ կամ պղնձի. թէնէքէ»)։ Patrubány, ՀԱ, 1910, 93 սանս. dhārā «կտրել, սրել» բառի հետ՝ իբր բնիկ հայ.։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 132 պրս. [arabic word] dahna «սուր բերան» >դահնայ ձևի նուազա-կանն է։ Պատահական նմանութիւն ու-նի սանս. lañka «դանակ»։

• ԳՒՌ.-Տփ. դա՛նակ, Ախց. Երև. Կր. Ջղ. ղ'անակ, Ննխ. Պլ. դանագ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. դ'անագ, Ասլ. դ'անագ, դ'անայ, Մկ տmնակ, Ագլ. դm՛նmկ, Ոզմ. դmնmկ, Գոր. տmնmկ, Սլմ. տmնmկ, Շմ. տmնmգ1, Տիգ. թmնmգ, Ռ. թանագ, Ղրբ. Մրղ. տէնակ, Հճ. դ'անօգ, Զթ. դ'անօգ, դ'անոգ, Հմշ. տօնագ։-Նոր բառեր են՝ դանակաւոր, դանկիկ, դանկել, դանկտել, անդանակ, դանակակոթ, դանակա-մորթ, դանակարար, դանակագող, մնկ. դան-դան։

• ՓՈԽ.-Վրաց. დანა դանա «դանակ, սուր», დანაკი դանակի «դանակ». ինգ. դանայ «դա-նակ»։


Դանակ, ի, աց

cf. Դան.


Դանակագործ

s.

culter.


Դանակավաճառ, աց

cf. Դանակագործ.


Դանգ, աց

s.

mite, penny, obole.


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

• «ծանրաշարժ, թուլամորթ» Նար. Լմբ. պտրգ., որից դանդաղիլ ՍԳր, դանդա-դագին Կոչ. 240. Եւագր., դանդաղագոյն Ոսկ յհ. ա. 3. և մ. ա. 2, դանդաղական Ոսկ. ես., դանդաղամած «թանձրամած» Բ. մկ. ա. 20. դանդաղկոտ Ոսկ. յհ. Պղատ. օրին. Խոսր.. անդանդաղ Առակ. զ. 11. Ագաթ.։ Նոր բառեր են՝ դանդաղաշարժ, դանդաղաքայլ, դան-ղաղկոտութիւն ևն։

• = Կրկնուած է *դաղ պարզ արմատից։

• Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,

• ԳՒՌ.-Երև. դանդաղ, Ախց. Խրբ. դ'ան-դ'աղ, Մշ. դ'անդ'ախ, Հճ. դ'անդ'ող, դ'ան-դ'օղ, որոնք նշանակում են «դանդաղ», իսկ Ոզմ. դ'mնդ'mղ «անխելք», Աժտ. թանթաղ «տխմար», Տփ. թանթախ «յոյր, հաստամար-մին»։

• ՓՈԽ.-Աղայեան, Աղբիւր, 1889, էջ 6 մև. զանից փոխառեալ է դնում վրաց. დანდალი դանդալի, որ ըստ Չուբինով, էջ 396 նշանա-կում է «աստիճան» և փոխառեալ է հայերէ, նից'-կայ նաև վրաց. դատանտալեբա «կըմ. կըմալ, տնտնալ, ասդին անդին սլքտալ», մո-տանտալե «սլքտացող, ծանրաշարժ», բայց նախաձայնը անհամապատասխան է։


Դանդաղագին

adj.

very slow.


Դանդաղագոյն

cf. Դանդաղագին.


Դանդաղական, ի, աց

cf. Դանդաղագին.


Դանդաղամած

adj.

thickened, thick;
standing (water).


Դանդաղամիտ

adj.

awkward, clumsy.


Դանդաղանք

s.

cf. Դանդաղութիւն.


Դանդաղիմ, եցայ

vn.

to loiter, to trifle, to slumber, to dally, to waver.


Դանդաղկոտ, աց

cf. Դանդաղ.


Դանդաղութիւն, ութեան

s.

slowness, tardiness, delay, frivolity, idleness, indolence.


Դանդաղումն, ման

s.

cf. Դանդաղութիւն.


Դանդան

s.

tooth, notch.

• , ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։

• = Պհլ. dandān, պրս. [arabic word] dandān, քրդ. didān, բելուճ. dantān, օսս. dándág, զնդ. -dantānō (պահուած միայն vīmito dantānō բարդի մէջ). սանս. dánta-«ա-տամ» (Horn, § 574). այս բոլորը նոյն ծագումն ունին, ինչ որ հյ. ատամն (տե՛ս անդ)։-Հիւբշ. 134։

• ՆՀԲ «բառ պրս. տենտան և սանս. տտանդա, որ և լտ. dens, dentis»։-Lag. Arm. Stud. § 571 պրս. dandan։


Դանդանաւանդ, աց, ից

s.

bit, curb;
bridle;
gag.


Դանդանաւանդական, ի, աց

adj.

tied, bitted, curbed.


Դանդաչ

cf. Դանդաչումն.


Դանդաչանք, նաց

s.

cf. Դանդաչումն.


Դանդաչական, ի, աց

cf. Դանդաչկոտ.


Դանդաչեմ, եցի

vn.

to waver, to hesitate;
to grope;
to talk idly, to dream.


Definitions containing the research դ : 3112 Results

Շիտիտի

adj.

languid, effeminate.

• ՆՀԲ իբր շուայտոտ։ Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. 242 արաբ. [arabic word] šadīd «սաստիկ»։


Շիրիկ

s.

sesame-oil.

• «սուսամի իւղ» Մխ. Բժշ. էջ 117 Կամրկ. ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 2316. իսկ Բառ. երեմ. էջ 246 գրում և շիրակ։ Առաջին ձևից են ածանցուած շիր-կագործ, շիրկավաճառ (ըստ ՀՀԲ)։ Rivola. Բառ. Հայոց? դնում է շիրիկ «կտաւատի սերմ», իսկ շիրկի ձէթ «կտաւատի իւղը»։

• = Պհլ. *š̌īrik ձևից, որի հետ հմմտ. աոս օ [arabic word] sīra «սուսամի իւղ», ❇ ︎ šīrvγan և [arabic word] šīrpuxt «սուսամի իւղ» բառե-րը։ Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. širii «ձէթ» (Vaillant, Gram. Bohem. 127). ա-ԳԴ, էջ 368), թրք. ❇ ❇ šərlaγan-(որ ձևափոխութիւնն է պրս. sīr-ruγan «շիրիկ-ձէթ» բառի), արևել. թրք. širbaxt (որ պրս. šīrpuxt ձևից է և այժմ էլ գործածական է Կովկասում)։ Կայ վերջապէս ասոր. ❇ sirig «սուսամի իւղ» (Brockelm.. Lex. syr 389ա), որ թերևս հայերէնից է փոխառեալ։ Թէև հայերէն բառը ուշ է աւանդուած և չէր կարող ենթադրել պհլ. ձևը, բայց նա ան-շուշտ աւելի հին է և պհլ. ձևի գոյութեան ապացոյց է արաբ. Siriǰ։

• Ուղիղ՝ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 1701։ Հիւբշ. էջ 273 դնում է նոր պարսկերէնից, առանց ուշադրութիւն դարձնելու -իկ վերջաւորութեան վրայ։ Seidel, Մխ. հեր. § 311 դնում է պրս. šīr «կաթ» բառից. համարում է ածա-կան (որովհետև ասւում է շիրիկ ձէթ), իսկ վերջաւորութիւնը (-իկ) յառաջացած


Շլան

cf. Մոխիր.

• =Վրաց. შლამი շլամի «տիղմ, աւազ և ցեխ», որից შლამიანი շլամիանի «ցեխոտ-տղմուտ». որ և ლამი լամի «սիկ, ջրի տակին նստած տիղմը, խոնաւութիւն, թացութիւն», ლამიანი լամիանի «տլոտ, խոնաւ, թաց». Հայ բառի իմաստը թէև դրուած է «մռխեռ». բայց միայն մերձաւոր նշանակութիւն է. կա-րող է նաև առնուիլ իբրև «տիղմ»։-Աճ.


Շլնի

s.

neck.

• ԳՒՌ.-Գրեթէ ամէն տեղ պահուած է շլինք, շլլինք, շլիք, շլի կամ շլնի ձևով. յիշենք յատկապէս Երև. Տփ. շլինք, Պլ. շլլինք, Ռ շիլլիք, շիլլինք, Սեբ. շլլիք, Ակն. շլլի, Հմշ. շնլիք («դէմք» նշանակութեամբ), Բլ. շըլըք («ծոծրակի տակը՝ վզի վերևի մասը»), Ri vola շլնիս.-հետաքրքրական է Խրբ. գըծ. շըլլօք, որից շլլօք դդում «երկարավիզ դդում՝ գինու համար»։


Շլոռոս

adj.

yellowish, pale.

• «բաց կանաչ, դալար դեղնորակ գոյնով» Յայտ. զ. 8. «տեսակ մի խաղողոյ, բացագոյն կարմիր թափանցիկ մաշկով» ՀԲուս. § 2319։

• = Յն. γλωρός «դեղնաւուն, կանաչորակ»։-Հիւբշ. 368։


Շկահ

s.

cf. Շկահիւն;
arrow-head.

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 պրս. [arabic word] šikā, որ սակայն չունին ԳԴ և Բուրհան. (կայ [arabic word] šika կամ šikka «գործիք պատերազմի»)։


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

• «բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։


Շղթայ, ից

s.

chain;
chain, concatenation, continuity, series;
— ոսկի, gold chain;
—ք գերութեան, the bonds of slavery;
արկանել ի —ս, to chain, to enchain, to put in chains, irons or fetters;
խորտակել զ—ս, to break one's chains.

• , ի հլ. «զնջիլ, զինճիլ» ՍԳր. «փխբ. շարք, շարայարութիւն, կարգ» Եփր. թգ. որից շղթայագործ ՍԳր. շղթայակապ Արծր. շղթայաձև Յհ. իմ. եկեղ. շղթայատող Խոր. շղթայաշար (նոր բառ). շղթայել Մեկն, ղկ. Վրդն. սղ. շրթնաշղթայ Նար. առաք. 429։

• = Ասոր. [arabic word] šēšaltā «շղթայ», որ գտնւում է նաև միւս սեմական լեզուների մէջ. ինչ. թալմ. [hebrew word] šōšiltā, արամ. [hebrew word] šakaltā, ն. ասոր. šišilt'ə, արաբ. ❇silsila «շղթայ, շարք, ազգատոհմ» (որից ռմկ. սինսիլէ «գերդաստան»)։ Հին ա-սոր. ձևը պիտի տար հյ. *շիշաղթայ կամ *շի-շիղթայ, ուստի չէ յարմար։ Մեր ձևը ծագում է գւռ. ասոր. *šišiltā ձևից, որի ներկայա-ցուցիչն է ն. ասոր. šišilt'ə, և որից կանոնա-ւոր կերպով (անշեշտ ի-երի անկումով) յա-ռաջանում է *շշղթայ>շղթայ։-Հիւբշ. 314։

• Müller SWAW 66, 278 դրաւ արամե-րէն ձևից։ Lag. Arm. Stud. § 1703 ա-սոր. šešaltā ձևից։ Մորթման ZDMG 26. 543 Բևեռ. çiluadi։ Հիւնք. պրս. շիլ-թէ «հանգոյց՝ կապ գօտւոյ»։ Petersson Ar. u. Arm. Stud. էջ 28 սանս. culba-«կապ», հյ. շեղ, շաղել բառերի հետ՝ հնխ. k'ш-արմատից. հյ. ըղթայ ծա-գում է -այ մասնիկով՝ *շուղթ արմա-տից (հնխ. k'uolb-to-)։


Շղուաբարոյ

cf. Շողոմարար.

• «յիմար, անխելօ». հմմտ Ագաթ. § 164. «Իսկ երանելիքն իբրև գիտա-ցին զանմիտ և զշղուաբարոյ մարդկանն զյո-ռութիւն». շփոթմամբ գրուած է զանազան ձեռագրերում՝ շեղաբարոյ, շղւաբարոյ, շնա-բարոյ. այսպէս նաև ուրիշ հեղինակների մօտ. ինչպէս՝ շուաբարոյ Մանդ. էջ 161, շղուրտաբարոյ Յհ. կթ. լուաղաբարոյ Մանդ. ժէ. բայց ուղիղ է շղուաբարոյ Յհ. կթ. 313։

• = Բարդուած է շղու «յիմար» և բարք, բա-րոյք բառերից. առաջինը կորած հայերէն ռառ է, որ գտնում ենք նաև վրացերէնում. այսպէս՝ შლუ շլու «խենթ, յիմար», მლუობა շլուոբա «խենթութիւն, յիմարութիւն». սա-կայն ո՛վ ումից է առած։

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է բառը «շո-ղոմարար, քծնող, շնթող, շլխտի, ճիլ-վէճի», իսկ շղուրտաբարոյ համարում է «մայրենամիտ, վայրագ, լծ. լտ. silva-nus, ի յն. իլէ՛օս»։ Այսպէս են նաև ՋԲ և ԱԲ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ 1898, 311 և 1910, 180 (դնելով վրացե-րէնը հայերէնից փոխառեալ), որից յե-տոյ Մառ. ЗВО 16, 150, հյ. թրգմ. Մկրտ. Հայոց, Վրաց... Վղրշպտ. 1911, էջ 88, որ հայերէն բառը փոխառեալ է դնում վրացերէնից, ինչ որ աւելի բա-նաւոր է թւում։ Պատահակա՞ն նմանու-թիւն ունի արաբ. ❇šūla «յիմար կին» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 261)։


Շղուական

s.

female fineries, show, dress, attire.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։


Շմոր

s. adj.

tumult, trouble, discord;
tumultuous, turbulent, agitated.

• «խառնակութիւն, շփո-թութիւն, կռիւ» Մարթին. Անսիզք, էջ 39. Սմբ. պտմ. 128. դատ. 17, Միխ. աս. 519 որից շլմորեցուցանել «շուարեցնել, շփոթել» Կիւրղ. ծն. շմորեցուցանել Պտմ. աղէքս. 1Ո1 շլմորիլ «շփոթիլ» Կիւրղ. ծն. շմորիլ «գժտիլ» Ուոհ. 425. Մարթին. «կռուի՞լ» Գիրք թղ. 504 շմորութիւն Վրդ. առ. 183. գրուած է նաև լշմորեալ Գիրք թղ. էջ 7։

• ՆՀԲ խմոր բառից։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 12 թերևս չմոլորիլ։ Հիւնք. իբր զմոլորիլ։ Ամատունի, Հայոց բառ ու բան 254 լշմորել մեկնում է «թերես ճմլել, տրորել» (անդրադարձած չէ շլմորիլ ձե-ւին)։


Շնորհ, ի, աց

cf. Շնորհք.

• , ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։

• + Պհլ. *šnohr ձևից, որ աւանդուած չէ թէև, բայց կան նրա ածանցները. այսպէս բացասականը՝ պազ. avēšnohr «ապաշնորհ, անշնորհք» (Թիրեաքեան, Ատրպատ, էջ 38). պհլ. hu-šnōhr «որին հեշտ է գոհացնել» (Bartholomae 1820), Թուրֆանի մանիք. պհլ. [hebrew word] 'šnwhrg (Salemann ЗAH 8 (1908), էջ 108, MSL 17, 246)=իբր հյ. շնորհուկ. հմմտ. զնդ. ❇ xšnaoϑra «գոհացում, գոհունակութիւն, ու-րախութիւն», արմատը xšnav-«գոհանալ, բաւականանալ», որից և պհլ. šnāyenītan, պրս. [arabic word] xušnūd «գոհ, բաւական, հաճ» = ահլ. xušnūt=զնդ. *hu-xšnūta-(Bartho-lomae 557-8, Horn § 509)։-Հիւբշ. 214։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. շնորք, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. նմ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. շնօրք, Սեբ. շնէօրք, Ագլ. շնուրք, Ասլ. շնէօ՞րք, շնէօր*, Տփ. շը-նուրք, շնուք, Ակն. ըինէօրք, Սվեդ. շինիւրք, Վն. շնոխք՝, Մկ. շնօխք՝, Հճ. շmնոյք, Զթ. շէօնիւյք, շէօնիւրք։ Սրանից շնորհատր, որի գւռ. ձևերն են՝ Սչ. շնօրհավօր, Սեբ. շնօրա-վէր, Ախց. Կր. Պլ. ընահավօր, Տփ. շնահա՛-վուր, շնա՛վուր, շինա՛վուր, Ակն. շինահավօր (բայը շինայհվօրէլ), Զթ. իշնmհmվիւյ, իշնm-հmվիւր, Հճ. շնօյհավոյ, Գոր. Ղրբ. շնըհա՛-վուր, շնուա՛վուր, զնըհա՛վրէր, Պլ. Ռ. շնա-ավօր, Ասլ. շնաավէօ՜ր, Ջղ. Սլմ. շնախավոր, շնmխmւր, Ալշ. Մշ. շնավոր, Մրղ. շիւնա-խավըիր, շիւնmխավըիր, Ննխ. ընավօր, Ագլ. շնա՛վուր (բայը շընըվա՛րիլ), Շմ. շնօօր, Բլ. շնօֆոր, Հմշ. Սչ. շնաֆօր, Տիգ. շնօֆուր։-Էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ շնօրք «շնորհք» (օր. Ալլահտան շնօրք իստէ «Աս-տուծուց շնորհք ուզիր»), շէնքսիզ-շնօրքսուզ «տձև. անշնորհք» (Բիւր. 1898, 865), Այն շէնիֆօր «շնորհաւոր» (Բիւր. 1900, 683)։

• ՓՈԽ.-Վրաց. მნო շնո «գեղեցկութիւն, հա-ճոյք, շնորհք», შნოიანი շնոիանի «գեղեցիկ, հաճելի, շնորհալի». (Չուբինով կցում է նաև შვებაշվեբա «ուրախութիւն», შვენება շվե-նեբա «գեղեցկութիւն, զարդարել, գեղեցկաց-նել, վայլեցնել», შვენიერება շվենիերեբա «սիրունութիւն, վայելչութիւն, գեղեցկութիւն» მვენიერი շվենիերի «գեղեցիկ, սիրուն, հա-ճելի». բայց սրանք համաձայն չեն մեր ռա-ռին). թրք. գւռ. Կս. šənork «շնորհք». օր։ Allah saha sənork versin «Աստուած քեղ շնորհք տայ» (Բիւր. 1898, 387 և 713)։


Ողոց

s.

end of a fishing net.

• «ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։

• Բառիս համար գրում է ՆՀԲ. «Թերևս առեալ ի գրոց Եւս. քր. (ա. 358 և բ. 35), ուր դնի ողոց, իբր յն. άυϑις, այսին-քըն «դարձեալ». գուցէ ընթերցեալ որ-աէս յն. δλως, որ է «բոլորովին, ամբողջ»։


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

• «յետոյք, նստոյ տեղի (մարդու կամ անասունի), տակ, յատակ (իրերի)» Վստկ. էջ 52, Վրք. հց. (իրեղէնների համար աւելի սովորական է ոռք Վստկ. 134. Վրք. հց. ա. 619). որից բրդոռ «մի տեսակ թռչուն» (իբր յետոյքը բրդոտ. հմմտ. նոյնի յն. հոմանիշը՝ πογάργος, որ բուն նշանակում է «յետոյքը սպիտակ») Վանակ. հց. ոռճան «սրբանի այտոյց, condylome», գիտէ միայն Քաջու-նի, Գ. 190։

• ԳՒՌ.-Խրբ. Հմշ. օռ, Մկ. տռ (Մոկաց Հասկնջաւս գիւղում յէռ՝ որ յիշեցնում է հնխ. ersos ձայնդարձը), Ախց. Կր. օռ, վօռ, Ալշ Մշ. գոռ, Ջղ. Սլմ. Վն. վոռ, Գոր. Երև. Ննխ. նմ. Պլ. Ռ. վօռ, Զթ. էօռ (սեռ. ուռա), Ասլ. վէ՝օռ, Հճ. վոր, Մրղ. վուէռ, Ղրբ. վըէռ, վըռ, Սեբ. վէռ, Սվեդ. վըռռ, Տփ. վուր, Տիգ. վրռ. Ագլ. վառ. հետաքրքրական ձև է Սվ. որղ (կարդա վօրղ?)։ «Ծայր, տակ, վերջ» նշա-նակութեամբ գործածւում է ոռք, որից Տփ վուրք, Սվեդ. վըրք (օր. Անտարի վուրքումը «անտառի ծայրը»)։ Նոր բառեր են ոռագօտի, ոռազատիկ, ոռակալ, ոռաճճի, ոռաշուռտու, ոռաոռ, ոռասանդի, ոռասոթ, ոռատու, ոռա-քեծ, ոռգոգոշ, ոռդիք, ոռեքալ, ոռիկ, ոռծախ, ոռծեծ, ոռձիգ, ոռովանալ, ոռուիլ, ոռսրբի» ոռտիտիկ, ոռտոզ, անոռի, անոռք, անոռա-գլուխ, կայծոռիկ։


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• , ր հլ. (-կեր, -կերք, -կերաց, -կե րօք) «ոսկոր» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ. Եղիշ. դտ. որից ոսկերոտի Ագաթ. կամ ոսկրոտի Փարպ. ոսկրաքանց Եփր. վկ. արև. հաստ-ոսկր Եփր. վկ. արև. ոսկրկուլ Բժշ. փղոսկո Խոր. Նիւս. երգ. փղոսկրեայ ՍԳր. նոր գրա-կանում՝ ծղոսկր, ճակատոսկր, կրծոսկր, զստոսկր ևն։

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։

• Klaproth, Asia pol. էջ 102 լտ. os, վալերէն asgurn և բրըտ. askurn ձևե-րի հետ։ ՆՀԲ յիշում է յն. և լտ. ձևերը։ Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25, Böttich. ZDMG 1850, 359. Arica 68, 117, Muller SWAW 38, 576, 593, Justi, Zendsp. 37 ևն։ Müller հյ, ր համարում է մասնիկ։ Տէրվ. Երկրա-գունտ Ա, էջ 20 ցեղակիցների t ձայնը մեր մէջ դարձած է համարում կ, իսև ը դնում է ւ ու ձայնից. ինչպէս մանր-մա-նու։ Հիւրշ. բառիս համար երկու մեկ-նութիւն է տալիս. նախ՝ իբր ὄσքίა, ascu. (չի ընդունում Meillet MSI 8 294) և երկրորդ՝ իբր ὄστέον, ásthi ևն (ըստ Bugge KZ 32, 30, Bartholomae IF 3, 164, Meillet MSL 8, 296). (բայց այս երկու խումբերը ըստ նորագոյն քննու-թեանց իրար հետ նոյն են և կմեկնուին վերոնշանակեալ ձևերով)։ Հիւնք. յուն. σϰωριά (ρωϰσ, σϰωρ) «փրփուր՝ կղկղանք մե-տաղաց»։ Մառ, Яз. и Лит. I. 272 բասկ. asur, gesur, չուվաշ šəmə, սվան. ǰiǰv, վրաց. ձվալի, լազ. xvīlī, յն. ὄστεον, պրս. ustuxvān ևն հոմանիշների հետ.

• ԳՒՌ.-Երև. Կր. Ննխ. Տփ. օսկօր (Տփ. մնկ. օ'կօր), Ալշ. Մշ. օսկոռ, Խրբ. Սչ. օսգ'օր, Ախց. օսկօռ, Ակն. Ռ. օսգօր, Պլ. օսգօռ (մնկ. օգօր), Վն. ուսկոռ, Հմշ. օսկէօր, Տիգ. օս-քուռ, Ասլ. ըսգէօ՜ր, Ղգլ. սկօռ, Սլմ. վըս-կոռ, Մրղ. վըսկօռ, վուսկօռ, Մկ. տսկուր, Ագլ. ո՛ւսկուռ (յգ. ըսկըռա՛տիք՝), Ջղ. վոս-կուռ, Շմ. վօսկուռ, Գոր. վօ՛սկէռ, Ղրբ. վըէ՛սկըէռ, վըսկըռ, Սեբ. օսգէր, Հճ. ուսգոյ, Զթ. իւգիւյ, իւգիւր, Սվեդ. իւգիւր։ Նոր բառեր են անոսկոր, ոսկորկոտրէք, ոսկորոտ, ոսկորտանք, ոսկրագլուխ, ոսկրախաղ, ոսկ-րահան, ոսկրահաստ, պետառսկոր, ոսկրա-ջուր, ոսկրացաւ, ոսկրթփել։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. osgor «ոսկոր» (ըստ Բիւր. 1898, 627)։-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 մեզանից է դնում ալբան. koske «ոսկոր», հայերէնի նախաձևը ենթադրելով *կոսկր!


Ոստ, ոց

s.

branch, bough;
knot, joint;
—ք մատանց ձեռին, the fingers;
—ովք վարակեալ, knotty, nodous, knobby, gnarly;
hill, height, hillock.

• , ո հլ. «բլուր, բլրակ» Խոր. (քանիցս). Վրդն. պտմ. էջ 135, Օրբել. հրտր. Էմ. էջ 179։

• , ո հլ. «ծառի ճիւղ» ՍԳր. որից ոս-տախիտ Սիր. ժդ. 19. Ոսկ. կողոս. ոստա-քանց Յհ. կթ. ոստակոտոր Մխ. առակ. նըրբ-ոստ Մխ. առակ. մանրոստ Եպիփ. բարոյ. բազմոստ Վեցօր. 96. Մծբ. վեցոստեան Եփր. ղևտ. Սեբեր. դառնոստեան Նար. եօթնոս-տեայ Եփր. ել. խստոստեայ Վեցօր. 96. նաև ոստանալ «ծաւալիլ, աճիլ» Եփր. բ. Ռես. 184.-ուղ. *ոստի ձևն է ենթադրում գրծ. ոստեօք Վեցօր. 84, բայց հաւանաբար ուղ-ղելու է ոստիւք կամ ոստովք։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ozdos ձևից, որից ծագում են նաև յն. ὄζος «ճիւղ, ոստղ, գա-ւազան», գոթ. asts, գերմ. Ast և հբգ. ast «ճիւղ», քուչ. atstse «ճիւղ». երկար ձայնա-ւոր են ներկայացնում անգսք. ost, մ. հիւս-գերմ. ōst «ոստղ», որոնք տալիս են հնխ. ozdos ձևը. հմմտ. նաև լեսբ. ὅσδος։-Հնխ. ozdos դրւում է o մասնիկով sed. «նստիլ» արմատից, իբր «ծառի բնի վրայ նստած» (Pokorny 1, 95, 18ə-6 և 2, 486, walas 549, Boisacq 686, Kluge 26)։-Հիւբշ. 482։

• ԳՒՌ.-Մշ. ոստ, Ալշ. տստ, Կր. օստ, Խրբ. ոսռ. Ախց. վօստ, Հճ. վոսդ, Զթ. իւսդ, Սեբ. վէսդ, Երև. վօստղ, կօստղ, որոնք նշանա-կում են «ճիւղը կտրելուց յետոյ ծառի վրա։ մնացած մասը, ծառի կամ տախտակի վրայի հանգոյց կամ երակ, այդ հանգոյցը ընկնե-լուց յետոյ մնացած ծակը», միայն Հճ. «շոճի ծառի մարխոտ ճիւղ»։ Հետաքրքրական է օստռուտ Սեբ. «ոստղերով լի (փայտ)»։ -ղ յաւելուածի մասին տես Ղափանցեան, Տե-ռեկ. ինստ. 2, 103։

• , «ցատկել, դուրս ցատկել». արմատ առանձեն անգործածական, որից կազմուած ևն ոստնոս «ղատկել» Իմ. ե. 22. Ոսկ. յհ. ոստչիլ Խոր. Վրդն. ծն. ոստանիլ «դուրս ցատկել, ձեռքից պրծնել», Ոսկ. մ. ա. 22. յհ. ա. 9. ոստել «դուրս ցատկեցնել» Լմբ. իմ. ոստուցանել Խոր. Փիլ. ոստոստել «ցատ-կըռտել» Ղևտ. ժա. 21. Փիլ. ընդոստ Ոսկ. մ. ա. 17, բ. 19. Փիլիպ. ժե. ընդոստչիլ Ոսկ. գղ. մտթ. բ. 24. ընդոստուցանել ՍԳր. ընդ-ոստնուլ Մաշկ. որոտընդոստ Եփր. աղ. Ա-գաթ. դիւրոստոյց, կայծոստ ԱԲ. ոստոստիւն (նոր բառ), անոստ Նար. կդ. 164, առաք. 428, որ և գրուած անոշտ Կոչ. 45 (անոշտ և անվազ)։

• ի դուրս ցցուիլ»)։-Տէրվ. Լեզու 1887, 150 արմատը ոս, նոյն ընդ վազ-ել։ Հիւնք. ոստ «ճիւղ» բառից։ Bugge IF I, 443 հնխ. g2ost-ձևից, որի հետ հմմա-հհիւս. kast «նետուածք», նորվ. kast «արագ շարժում, խայտալ», լտ. gestire «կայտռել, խայտալ», յուն. βαστάζω «բարձրացնել» ևն։ Scheftelovitz BВ 28, էջ 298 ոստ «ճիւղ» բառի հետ, ինչ. անգլ. spring «ցատկել» և «բուսնիլ»։ Patrubany ՀԱ 1908, 342 հնխ. o «վրայ» +sed «նստիլ»։


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

• , ի-ա հլ. «վերակացու, հրա-մանատար, իշխան, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 17. Եւս. քր. «արաբների կողմից դրուած կուսակալ Հայաստանի վրայ» Սեբ. Յհ. կաթ. (նոր գրականում «կարգապահութեան հսկող հասարակ քաղաքապահ»). որից կապանք ոստիկանք «պահապաններով բանտ» Ա մակ. ժգ. 3 (որ Վարդանեան ՀԱ 1922, 583 սրբագրում է պարեկապանս ոստիկանս), ոս-տիկանութիւն ՍԳր. Եւս. քր. ոստիկանաբար ԱԲ. նոր բառեր են ոստիկանապետ, ոստիկա-նական, ոստիկանատուն։

• = Պհլ. [other alphabet] ostikān (ostigan) = պազ. ōstiyān բառն է, որ նշանակում է «հա-ւատարիմ, վստահելի»։ Հին Հալրր մոտ հա-ւատարիմ էին կոչւում թագաւորին մօտիկ բարձրագոյն պաշտօնեաները. օր. Անան հա-ւատարիմ արքայի (Լաբուբ. =Խոր. բ. 30). Ես Թէոդոս և Աբոս հաւատարիմք արքայի (Վրք. և վկ. ա. 500). Ասէ դահճապետն ցհա-ւատարիմ թագաւորին (Վրք. և վկ. բ. 113) -Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. իւսթէ՝ իւսթտէ տուրան, ուսթատ, ուստա։ Peterm. De ostikanii arabicis, Berolini 1840, հյ. թրգմ. Երե-ւակ 1859, էջ 15 մեկնում է հյ. ոստ «ճիւղ, բլուր» կամ ոստան «մայրաքա-ղաք» բառերով, բայց առաջինի իմաս-տը յարմար չէ. երկրորդը պիտի տար ոստանական, ուստի դնում է թռո. իւոտ «վերին, բարձր» արմատից, որից նաև

• ոստան ևն։ Պատկ. Maтep. 1, 12 պհլ. hūstīkān «բարի արարչութեան տէրը»։ Müiller WZKM 5, 69 դնում է պհյ. [syriac word] āstīkār, որ Haug, Pahlayi-Daz Gloss. 128 մեկնում է «արուեստա-գէտ՝ ճարտար մարդ»։ Նոյնը WZKM 6 (1892), 304 ուղղում է ostīkān «վըս-տահելի անձ, արուեստաւոր ևն»։ Հիւնք. ոստանիկ բառից կամ յն. ἀστυάνας «քա-ղաքի մէջ իշխող»։-Հիւբշ. 215 յիշում է պհլ. և պազ. վերի բառերը, բայց նը-շանակութեան կողմից անհամաձայն է գտնում։ Մեր տուած բացատրութեամք այս անհամաձայնութիւնը վերանում է։


Ոստղ

s.

lime-twig;
bird-lime, lime, viscum;
— ծովային, marine glue.

• «վրան մածուցիկ նիւթ քսած ոստ՝ որով թռչուն են բռնում. թրք. էօքսէ, ֆրանս. gluau». ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ՓԲ. հնագոյն յիշատա-կութիւնը գտնում եմ Վարդան Յունանեանի Ձեռբածութեան մէջ, 1671, էջ 329 ոստղ ձևով։


Ովան

s.

sea-monster.

• (սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։

• = Յն. βάννην, დαννον, 'βαννηձևերից տա-ռադարձուած՝ Եւսեբիոսի թարգմանութեան ժամանակ։-Աճ.


Ովասիս, ի

adj.

oasis, verdant spot in a desert.

• «անապատում դալարազարդ տեղ». յատուկ է նոր գրականին. հնից ու-նինք իբր յտ. անուն գործածուած Սոկր. 662, Արտասահմանեալ յՈասին բնակէր։


Ովկիանոս, ի

s.

Ocean, the mighty deep;
cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞բոհ.

• = Յն. 'Չxεανός «մեծ ծով, յատկապէս Ատ-լանտեան ովկիանոսը». Չϰεανός-ը բուն Ու-րանոսի որդին էր, ծովի աստուածը, Հոմե-րոսի մէջ նշանակում է երկիրը պատող ջու-րը, յետնաբար ստացել է վերի նշանակու-թիւնը։-Սրանից են փոխառեալ նաև լտ. oceanus, ֆրանս. océan, ռուս. океань ևն -Հիւբշ. 369։

• Հներից Յայսմ. մրտ. 19 մեկնում է ով կայ ի նոսա. «Բայց Արիստոտէլ ով-կիանոս զայս ասէ, որ շուրջ զցամաքաւս է. որպէս թէ հիանայ վասն կենղանեացն բազմութեան, որ անդ կան և յօրանան, ասէ թէ զարմանք է. թէ ով կայ ի նո-սա, զորս արարիչն միայն գիտէ»։


Ովսաննայ, ից

s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

• = Եբր. [hebrew word] hōšī'ana «ազատի՛ր, օգնի՛ր» բառն է, որ երկրորդ դէմքի սաստ-կական հրամայականն է [hebrew word] ა iš' արմա-տից։ Հյ. բառը տառադարձուած է յն. ὥσαννά ձևից, որի հետ նոյն են նաև լտ. ֆրանս. hosanna ռոթ. osanna, գերմ. hosianna, վրաց. ოხანნა ոսաննա ևն։-Հիւբշ. 369։

• Հներից Սեբեր. 201 մեկնում է. «Ով-սաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբա-ռոյն՝ փառաբանութիւն իսկ նշանակեալ և մեծ գովութիւն»։-Բրս. մրկ. 136 «Ով-սաննայն եբրայեցի բառ է. սակայն այլևայլ լսի ըստ լեզուաց. զի ըստ յու-նացն ասէ՝ փառք ի բարձունս այնմ տեառն, որում վայելէ. իսկ ըստ ասոր-ւոցն՝ փրկութիւն ի բարձունս, և ըստ հայոց՝ փրկութիւն որդւոյ Դաւթի... Ով-սաննայն ըստ եբրայեցւոցն է յօդեալ յերկուց բանից. ի բոլոր բանէ և ի կի-սոյ. մին՝ որ է օսի, որ թարգմանի փըր-կեա՛ միշտ կամ փրկեա՛ զժողովուրդ քո. և միւսն՝ աննա, որ է աղաչական, որպէս ասեն եօթանասունքն, ո՛ տէր. փրկեա...»։ Երզն. մտթ. 446 «Ովսան-նալ բարձրելոյն. այսինքն փրկութիւն ի ռարձանց կամ կեցո՛ և ապրեցո՛. նոքա ձևացուցանէին զայս վասն Ղազարու յարութեանն՝ փրկիչ և ապրեցուցիչ ի բարձանց ասացեալ. իսկ սոքա ըստ խորհրդոյ հետևեալ՝ ստուգաբանութեամր


Որայ, ոյ, ոց

s.

sheaf, bundle;
—ս կապել, to lay corn in sheaves, to bind up into sheaves, to tie in bundles.

• Տէրվ. Altarm. 72 յն. ληϊον, դոր. λαϊον λἀον (նախաձևը λαfιον) «արտորայ», սանս. lāvya «կտրել», lavaka «կտրող, հնձող» և հյ. օրան բառերի հետ։ Նոյն, Լեզու 120 յն. ἀρουρα, սանս. urvarā ւռ arvum, հյ. արտ բառերին է կցում։ Պա-տահական նմանութիւն ունին արևել. թրք. (Խիվայի գւռ.) ❇ ora «ցորենի հոր», [arabic word] oramaq «հնձել, քաղել» օսմ. ❇ oraq «մանգաղ», թիւրքմէն ❇ ormak «հնձել»։


Որգոստա

s.

forum.

• (կամ որդոստա*) «վաճառա-նոզ». մէկ անգամ ունի Գծ. իր. 15. «Ելին ընդ առաջ մեր մինչև յորգոստայն Ապփեայ». յն. ἀχρις Ἀππίου φὄρου, որ է լտ. forum Ap. pii «Ապպիի վաճառանոցը, այն է փոքրիկ մի քաղաք Լատիումի մէջ». (ըստ Զոհրապի 5 հնագոյն օրինակ ունին յորդոստայն, մի օր. յորգոստեան, մնացեալը յորգոստայն. Բագրատունու հրատարակութեան մէջ դրուած է յորգոստայն, ինչպէս նաև Պօլսի 1895 թուի հրատ.)։-Բառ. երեմ. էջ 35 գրում է ար-գոստայք «ապարանք» և էջ 228 յարզոստեան ռոթևան կամ ապարան»։

• ՆՀԲ «թերևս իցէ լծ. ընդ յն. ή ἀγορά»։ Հիւնք. յն. ἔργαστάσιον կամ ἐργαστήριον «ռործանոց»։


Որի, րւոյ

s. zool.

s. zool. rook.

• (սեռ. որւոյ) «մի տեսակ ագռաւ» Օր. ժդ. 14. Վեցօր. 167, 168, 175։

• Böttich. Wurzelforsch. § 10 բարու ձևի հետ։ Pictet բ. տպ. Ա. 573, 587 գոթ. ara, պրս. ālah «արծիւ» ևն բա-ռերի հետ։ Ադոնց REA VII, 1 (1927), 194 դնում է վրաց. or-bi «արծիւ» բառի հետ. տե՛ս և ուրուր։


Որիզ

cf. Որիզն.

• = Յն. ὄοζα ὄρύζιον, նյն. ὸρυτι, ῥմζι հո-մանիշից։ Այս բառը տարածուած է ընդհա-նուր լեզուների մէջ, միմեանցից փոխառու-թեամբ. ինչ. լտ. oryza, risium, իտալ. risō, սպան. պորտ. arroz, ֆրանս. riz, ռում. orez, riškasu, բուլգար. oriz, ալբան. oris, urez, հունգ. riskása, լեհ. ryz, ռուս. pисъ, մբգ. rīs, գերմ. Reis (փոխառեալ իտալերէնից. Kluge 392), անգլ. rice, հոլլ. rijst, գնչ. ri-zоs. ասոր. [syriac word] ruzā, ն. ասոր. rəzza ա-րաբ. [arabic word] aruz, վրաց. ორიზა որիզա, բո-լորն էլ «բրինձ» նշանակութեամբ, իսկ լազ. oriza «ձաւար»։ Բառիս բուն ծագումը Քոչին-չինից է, ուր բրինձը աճում է մեծ առատու-թեամբ և վայրենի վիճակի մէջ (Boisacq 712). այստեղից բառը նիւթի հետ անցել է Հնդկաստան (հմմտ. վեդ. vrīhi-«բրինձ»). յետոյ Պարսկաստան (հմմտ. իրանեան նա-խաձևը *vrinǰi-, առանց ռնգականի աֆղան. vrizē), որից փոխառեալ է յունարէնը (ար-սէն ն. Ք. Ե դարից) և որից էլ տարածուել է ամբողջ Եւրոպա։ Հայերէնի մէջ պարսկական աղբիւրից փոխառեալ է բրինձ, յունականից որիզ, արաբականից էլ ռուզ, ըռուզ (Horn § 208)։-Հիւբշ. 369։

• ԳՒՌ.-Զթ. օրուզ, Հճ. mրուզ, Սվեդ. ըր-րօզ, բոլորն էլ արաբականից։ Նոր բառ է որիզապուր «փիլաւ»=Սվեդ. ըրրուզաբէօι «շիլա, լափա»։


Ործ, ոյ

s.

belch, eructation, rising of the stomach.

• , ո հլ. «ստամոքսից վեր եկած կե-րակուրը» Նար. յովէդ. Վստկ. 169. Բրս. մրկ. որից ործալ, կամ նաև ործկալ, որձկալ, որձ. կրալ «կերածը վեր գալ, սիրտը խառնուիլ. ասխել» Կանոն. Պտմ. աղէքս. Մխ. առակ, Բրս. վաշխ. Ասող. Վրդն. առկ. 16 (Արջն ի ձմեռն 40 օր ի յարգելանոցն մտանէ. յա-ռաջ կերթայ և խմէ շատ ջուր, որ կծտայ (sic) և որչափ որ կերակուր կայ ի փորն, զամէնն արտաքս ընկենու և սրբէ զփորն.-ուղղելի է ործկտայ). ործացուցանել Լմբ. առակ. ործացուցիչ Մագ. Սարգ. ործոց կամ ործանք «փսխունք» Կանոն. 49 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատ. Բ. 166)։ Սրանից է կազմուած նաև ործկուտ «սիրտ խառնող» Մխ. այրիվ. էջ 43 (Մինչև հասին յօդն ործ-կուտ և մղծուտ.-օդի բարձրագոյն խաւի համար է ասում). նոյնը նաև Տաթև. հարց. 29z,

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. rug-արմատից, որի բարձր ձայնդարձն է reug--ցեղակից-

• ԳՒՌ.-Մև. տրծկալ, Ջղ. վործկալ, Սյմ վործըկալ, Վն. վոռծկալ, վոռծկտալ, Մրղ. վըիրծըկալ, վըէրծկալ, Մշ. օրձ'ըգալ (ըստ Բենսէի՝ չօռձգալ), Ալշ. օռձըգալ, Կր. Տփ. օրցկալ, Երև. վօռցկալ, Շմ. հէօրծիգիլ, հէօր-ծիւգիլ, էօրձիւգիլ, Ննխ. օրձգալ, օձգալ, գօրձգալ, գօձգալ, Ագլ. ըռծըտէօլ, Սեբ. Եւդ. օզգալ, Ախց. կօծկալ, Հմշ. գօյձգալ, Սվեդ, ըրըզգըդիլ, Խրբ. գօձգ'ըլդալ, որոնք նշանա-կում են «զկռտալ, կամ սիրտը խառնուիլ, թափելու փսխելու մօտ լինել, կամ սիրտը թափել, փսխել»։


Ուրախ, աց

adj.

light-hearted, gay, merry, joyful, jocund, cheerful, sportive, playful;
— առնել, cf. Ուրախացուցանեմ;
— լինել, to be cheerful, delighted, to rejoice, to feel glad, to have pleasure;
to feed well, to feast;
— լեր, hail! joy be with you! God keep you!.

• «զուարթ» ՍԳր. որից ուրախանաւ Սղ. ճխթ. 2. ուրախութիւն ՍԳր. ուրախալից Ոսկ. մ. ա. 15. ուրախակից Յուդ. 12. Փիլիպ. բ. 17, 18. Սեբեր. ուրախամիտ Սղ. ճժբ. 9. ուրախարար Վեցօր. բազմուրախ Կղնկտ. ու-րախալի, կենսուրախ (նոր բառեր)։ Ոտանա-ւորների համար սղուած ձևեր են՝ րախ Գնձ. րախալի Գնձ. րախաճեմ Ճառընտ. րախա-րար Մագ. ևն։ Իսկ խրախ բառի վրայ՝ որ սրա սաստկականն է, տե՛ս առանձին։

• Böttich. Arica 85, 409, Lag. Ur-gesch. 296 պրս. farrux «օրհնեալ» և farāx «ընդարձակ»։ Մերժում է Zag Arm. Stud. § 1778։ Տէրվ. Նախալ. 70 բուն ձևը դնում է *խուրախ, ինչպէս ցոյց են տալիս տ-խուր և խ(ու)րախ։

• Meillet MsL 8, 160 նմանապէս բուն ձևը *խուրախ։ Հիւնք. յն. χαρά«ուրախու-թիւն», արաբ. *araq և թրք. raqə «օղի»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 85 դնում է խուրախ ձևից, որ տարանմանութեամբ դարձաւ հուրախ և նախաձայնի անևու-մով ուրախ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ❇ rāxī «բարեկեցիկ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 822), ասոր. [arabic word] rəvāxa «հաճոյք, ուրա-խութիւն» (որի արմատն է [arabic word] rūxā «ոգի, շունչ»=արաբ. ❇ ruh), մանիք. պհլ. [hebrew word] hurvāxm «ուրախու-թիւն» (Salemann ЗAH 8, էջ 50)։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

• , ու հլ. «շաբաթուայ վեցերորդ օրը» ՍԳր. Սեբեր. որից ուրբաթանալ Խոսրո-վիկ. կամրջ. ուրբաթացուցանել Ճառընտ. ուրբաթալէզ Ոսկիփ. Շնորհ. թղթ ուրբա-թայրք Խոր. պտմ. հռիփ.,

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Գաթրճեան. Պատարագամատոյցք 740, ծան. 4 են-թաւռռում է որ ուրար փոխառեալ է ազո-րերէնից, որովհետև յունարէնից պիտի ունենայինք որար կամ ովրար։ Վար-դանեան ՀԱ 1913, 348 գտնելով իրօք հնագոյն որար ձևը, դնում է յոյնից։

• = Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։

• Ուղիղ մեկնեց հներից Բրս. մրկ. 378. «Ուրբաթն կազմութիւն կամ պատոաս-տութիւն թարգմանի և զայս, անունտ հրէայք՝ որ կային ի մէջ յունաց, կո-չէին զվեցերորդ օրն շաբաթուն. և զայս այնր աղագաւ ասէին, զի յայնմ աւուր պատրաստէին զինչ պիտոյ էր աւուր շաբաթուն»։ Ուրիշներ մեկնում են օր բօթի. այսպէս Վանակ. հց. Տօնակ. Տա-թև. ձմ. ծէ, ճթ. Յայսմ. մրտ. 22. վեր-ջինս ասում է. «Վասն այնորիկ եդա։ անուն վեցերորդ աւուրս ուրբաթ, որ է կազմութիւն մարդոյն. և դարձեալ ուր-

• բաթ, որ արդարև տւաւ բօթ մեղուցեալ մարդոյն»։ Երկուսը միացնելով Տաթև. հարց. 200. «Ուրբաթ ասի, որ է կազ-մութիւն. ասի և բօթ. այսինքն սուգ և տրտմութիւն վասն ելիցն ի դրախտէն»։ Նորերից ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. 882 (ասորերէնից). նոյ-նը նաև Dulaurier, Rech. chrol. (1859), էջ 14, Müller SWAW 41, 13։ Մասեաց աղաւ. 1857, 154 եբր. րապաթ «պատ-րաստութիւն» բառից, ինչպէս է նաև յն. παρασxευή, Հիւնք. ասոր. էռրուբթօ, ա-րաբ. արիֆէ, արէֆէթ «նախընթաց օրն տօնի»։

• ԳՒՌ.-Ջղ. Սեբ. ուրբ'աթ, Մշ. Սչ. ուրբ'ադ՝, Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Տփ. ուրփաթ, Տիգ. ուրփmթ, Ալշ. ուրպատ, Մկ. Վն. ուրպmթ, Զթ. ույբ'օթ, ուրբ'ոթ, Հճ. ույ-բ'օթ, Սվեդ. ուրբ'աթ, Ասլ. իւրբաթ, Սլմ. իւր-պmթ, Շմ. իւրփmթ, Մրղ. իւպmթ, Գոր. օ՜րփաթ, Ղրբ. էօ՜րփmթ, Ագլ. էօ՜րբmթ, է՛ր-բmթ։ Նոր բառեր են ուրբաթախօս, ուրբա-թամուտ, ուրբաթարօր, ուրբաթեկին, ուրբաթ--իրիկուն «հինգշաբթի երեկոյ»։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։

• րում։ Մորթման ZDMG 32, 724-8 հա-մարում է «դարձող», իբր ուր «ռառ-նալ» արմատից, որ գտնում է պար--ուր-ել բառի մէջ և հանում է սանս. vrit ձևից։ Տէրվ. Նախալ. 68 լտ. ulula «բու», յն. δλαω, ὄλολώζω ձևերի հետ՝ հնխ. ur «ոռնալ, վայել» արմատի՞ց, իսկ էջ 1z3 հնեւ. uruka «բու»? Pedersen Kelt. Gram. I 491 տուաւ վերի մեկնութիւնը (առ Pokorny անդ)։ Ադոնց REA VII 1 (1927), 194 վրաց. կորի «բազէ», յն. (Հեսիք.) ϰεῖρις, հյ. որի և վրաց. or-bi «արծիւ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ննխ. Սեբ. Տփ. ուրուր, Ասլ. իւրիւր, Խրբ. ուրուրիք՝, Ալշ. Մշ. ցուրուր. նոյն է և ուլուրիկ Մլթ. իսկ փխբ. Պլ. ուրուր «այս ու այն կողմ պրպտող, ան-հանդարտ (տղայ)», Ննխ. ուրուրի աչք «շատ սոատես»։

• ՓՈԽ.-Հայերէնից է տառադարձուած ա-րաբ. ❇ rūrū «ուրուր» Վրդն. Առակաց թարգմանութեան մէջ (ըստ Մառ, Վրդ. ա-ռակ. I, էջ 57)։


Ուրջ

cf. Վերջ.

• «վերջ». գիտէ միայն ԱԲ.-արդեօք սխալ գրչութի՞ւն է։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

• ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-

• mann BВ 27, 221 և Pedersen KZ 39, 360 (ըստ Walde 58 և Pokorny 1, 149) որդի բառի հետ հնխ. erdh-«աճիլ, մե-ծանալ» արմատից։


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

• , ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։

• ՆՀԲ լծ. յն. ὄπή «ծակ, բացուածք, պա-տուհան, օդանցք, շէնքի ճակատի կոլոր պատուհանը». (բայց այս բառի նմա-նութիւնը պատահական է, որովհետև իբր փոխառեալ պիտի տար հյ. գոնէ ոպ, իսկ իբր բնիկ համապատասխանում է հյ. ակն «ծակ» բառին (հնխ. oqu, ձևից. տե՛ս Boisacq 707)։


Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

s. bot. white poplar.

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Չ

adv.

no, not;
չէր, it was not;
չասեմ, I do not say;
չգիտել, to ignore, not to know;
չեմ հմուտ, I am ignorant;
չասաց ինչ, he said nothing;
չիք ինչ հնար, it is impossible, it cannot be.

• . բացասական կազմող նախամասնիկ ընդարձակ տե՛ս Ոչ։


Չաման, ոյ

s.

cumin.

• = Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։

• ՆՀԲ համեմատում է վերի զանազան ձևերի հետ։ Böttich. Arica 74, 197 պրս. šambaliϑ ձևի հետ։ Lag. Arm Stud § 1780 մերժելով այս՝ դնում է եբր.. Հիւբշ. 394 թրք. ձևերին անծանօթ լի-նելով՝ դնում է ծագումն անյայտ փեո-խւառութեանց շարքը, մինչդեռ ըստ իս աղբիւրը պէտք է դնել իրանական։

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. չամիչ, Հճ. Մրղ. Սլմ. Տիգ. չmմիչ, Սվեդ. չmմէչ, Ալշ. չամիճ, Ղրբ. չm՛մինչ, չա՛մէնչ, չա՛մըէչ, Զթ. չամը՛չ, Ագլ. չա՛մուչ, Մղր. չօ՜ մէնչ։-Նոր բառեր են չամչապուր, չամիչխաղող, չամ-չենի կամ չամչի, չամչկենի, չամչիլ, չամ-չմիլ ևն։

• = Պրս. [arabic word] čumča «շերեփ. 2. փայտէ պնակ», որից նաև թրք. [arabic word] čemče «շերեփ». [arabic word] čamčaq «փայտէ խոր սկաւառակ», ն. ասոր. čamcá «գդալ»։-Աճ.

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

• (կամ յարմարեալ ձևով՝ չամչեայ շերեփ) «մեծ շերեփ, խոշոր գդալ» Յայսմ. ուրիշ վկայութիւն չկայ։

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է «անօթ ջը-րոյ կամ ըմպանակ երկայնավիզ և դըր-գալ մեծ» և կցում է հյ. չամիշ բառին։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ. 1910, 9ç8,


*Չանչ

s.

husks of pressed grapes.

• , ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։

• =Կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. վրաց. ჩენჩო չենչո «կեղե, կճեպ», ჩენԲოიანი չենչոիանի «կճեպը վրան, դեռ չմաքրուած» (հացահատիկների համար է ասւում), լազ. չոնչի «եգիպտացորենի կուր-ծի վրայի տերևները», վրաց. ჭა ճաճա «խաղողի չանչ», լազ. ճաճի «կաղինի դրսի կանաչ կեղևը». հմմտ. նաև պրս. [arabic word] cunča կամ [arabic word] ǰunja «խաղողի ևուտ» (Առաջինները համապատասխանում են մեր չանչ բառին, երկրորդները՝ մեր չեչ ձևին). -Աճ.

• ՆՀԲ դնում է չամիչ բառի մէջ, բայց տալիս է «կոխածն խաղողոյ» նշանա. կութիւնը։ Հիւնք. սրբագրում է չանչ ձե-ւով (փխ. չամիչ) և կցում է պրս. junǰa «թին» բառին։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. վն չանչ, Ագլ. Ղրբ. չmնչ, Ջղ. չենչ, Տիգ. չինչ «խաղողի շրուանդ, կոխածի մնացորդը, կու-տերն ու կեղևները». նշանակում է նաև «խնձորի, տանձի, սերկևիլի դէն գղելու մա-սր, քացախի դիրտ, հալած իւղի փրփուրը» (այսպէս Ալշ. Լ. Կր. Վն.)։


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

• «ցանկապատ». մէկ անգամ ունի Թղթ. դաշ. 21. «Ետես աչօք բացօք սուրբն Գրիգորիոս զիջումն Միածնին ի չափար պա-լատն (իմա՛ պալատան) արքունի»։

• = Պրս. [arabic word] capar «որմ կազմեալ ի ցախից և ի մացառաց՝ որ է ցանկ, զոր առ-նեն շուրջանակի տան, պարտիզի և բակի». նոյնից նաև թրք. čeper՝ որ նշանակում է «տունը շրջապատող ցանկապատը. 2. կռուի համար պատրաստուած ցանկապատ. 3. մարդկանց շղթայ» (Будaгoвъ 1, 469)։-Աճ.

• ԳՒՌ.-Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։


Չիղջ, չղջի, չղջից

s.

bat.

• (գրուած նաև չեղջ) ի հլ. «սեկե-մուկ, մաշկաթև» Ղևտ. ժա. 19. Օր. ժդ. 17. Ոսկ. ես. Եփր. համաբ. 225. որից չղջիկան, ի-ա հլ. (գրուած նաև չիղջիկան Եփր. հա-մաբ. 225, ջղջիկան Վեցօր. 162, 172-3, չղջկան, սխալմամբ՝ յղջկան Յայսմ.) նոյն նշ. Ես. բ. 20. Բարուք զ. 21. Ոսկ. ես. կայ և ճղճիկայ Դրնղ. 551. արդի գրականում գոր-ծածւում է միայն չղջիկ ձևը։


Չիտ

cf. Ծիտ.

• «ճնճղուկ» Մխ. առ. ճի. Վրդ. առ. 5Չ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հաւռո ռառ ու բան 541). գրուած է և ջիտ «ճնճղուկ» Ոս-կիփ. որից չտիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (վկայութիւնը տե՛ս Ամատ. անդ՝ էջ 545) մկնչիտ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ էջ 483)։

• =Վրաց. ჩიტი չիտի «ճնճղուկ». աւելի ըն-դարձակ տե՛ս ծիտ։-Աճ.

• ԳՒՌ.-Սվեդ. չէդ «ճնճղուկի նման փոքրիկ մի թռչուն է. թութ է սիրում ուտել». սրա տռեսակներն են մկան չիտ և թթաչիտ Սվեդ


Չնաշխարհիկ

adj. s.

celestial, divine, superhuman, supernatural;
excellent, extraordinary, matchless, rare, singular;
phoenix.

• Գ. Տ. Մկրտչեան (անձնական) մեկ-նում է «Չին աշխարհից», իբրև արտա-սովոր բան։ (Բայց այդ դէպքում պիտի ունենայինք *ճենաշխարհիկ)։


Չոգամ, չոգայ

vd.

cf. Երթամ.

• Peterm. 237 չու և գալ. բառերից կազմուած։ Lag. Urgesch. 91 ga ար-մատից կրկնուած։-Տէրվ. Altarm. 12 չու բառի հետ, իբր սանս. čučyuvē, հին կատարեալի մնացորդ։ Հիւբշ. ZD. MG 36 (1882), էջ 118 նոյն ընդ չու= սանս. ōyavāmi=յն. σεύω =զնդ. šu, ինչպէս դրել էր Justi, Zendsp. 309, որ մերժել է Lagarde և որ վերստին հաս-տատում է Հիւբշման։ Հիւնք. գուճ բա-ռից։ Bugge IF 1, 439 չու ձևի հետ՝ իբր հնխ. qloua։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

• (ո, ի հլ. յետնաբար) «չոր, ոչ-թաց» ՍԳր. Եւս. քր. փխբ. «լոկ, միայն» Մաշտ. ջահկ. (չոր պատարագ), «կարծր։ կոշտ» Գր. սքանչ. ծն. քս. (Ո՛չ մահիճ և ո՛չ անկողին, այլ ի չոր մսուր եդեալ. ՀԱ 1912, 475. հմմտ. Ղրբ. անկողինը չոր է՝ կարծր տիմ. ժդ. չորակեաց Յայսմ. չորակեր Կա-նոն. Տօնակ. չորաճաշակ Ուռհ. դիւրաչոր Ոսկ. սղ. խորշակաչոր Վրդն. սղ. շքաչոր Վստկ. չորուտ «անբեր (երկիր, հող)» Եփր. տուղի չոր, չորացրած պտուղ», որի վրայ տե՛ս առանձին։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2soros ձևից, որի k2sēros ձևից էլ ենթադրւում է հյ. չիր։ Սը-րանց ցեղակիցներն են սանս. kš̌ā̄rá «կիզիչ, հրավառ», յն. šηρός, ἔερόა «չոր», ἐερόν «ռա-մաք երկիր», լատ. seresco «չորանալ», se-renus «պայծառ, չոր», հբգ. serawen «չո-րանալ, ծիւրիլ», գերմ. serben «չորանալ, թառամիլ» (տե՛ս Boisacq 678, Walde 701, Ernout-Meillet 887, Pokorny 1, 500 և 503). Հնխ. kser-«չոր» աճած պիտի լինի հնխ. k'sē կամ k'sā «այրել, վառել» պարզ ար-մատից։-Հիւբշ. 485։

• ՆՀԲ լծ. թրք. quru, յն. ἔηρός Տէրվ. Altarm. 87 սանս. kšara, յն. ἔηρός նոյն. Նախալ. 112 հնխ. skar «այրել» արմա-տից. հմմտ. խարել, խարշել, սանս. kš̌āra «կծու», kšāma «չոր, ցամաք» ևն։ Հիւնք. ջուր բառից։ Scheftelovitz BВ 28, 293 սանս. ǰvar «տաքանալ, այրել» աոմատի հետ։-Karst, Յուշարձան 429 թթր. kar, kor, kur, չաղաթ. koruk, ku-ruk, եաքութ. kurun, kūr «չոր», օսմ. qavurmaq «խորովել»։ Էսգէթ, Արրտ. 1915, 784 արաբ. [arabic word] šarr «չորա-ցում, չոր» բառից։ Pokorny 1, էջ 500 և 503 իրարից բաժանում է 1) սանս. kšā-ra «կիզիչ», kšāma «չորացած, չոր» և 2) յն. ζερόν «ցամաք», ἔηρός «չոր», լտ. seresco «չորանալ», գերմ. serben ևն. առաջին խմբի մէջ դնում է հյ. ցաւ, ցա-մաք, ցասնուլ. երկրորդը հայերէն ներ-կայացուցիչ չունի. հյ. չոր խաբուսիկ կերպով նման է վերինների և յատկա-պէս յն. ἔηρός բառի հետ, բայց իսկա-պէս երկու խմբի հետ էլ ո՛չ մի կապ չունի։ Պատահական նմանութիւն ունի վրաց. დამრობა դաշրոբա, დავამრობ դավաշրոբ «չորացնել» (արմատը მრ շր-)։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. չոր, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. չօր, Սլմ. չուէր, Մրղ. չուր, Մկ. Տիգ. Տփ. չուր, Հմշ. Սեբ. չէօր, Ասլ. չէօ՝ր, Սվեդ. չիւր Զթ. չիւյ, չիւր, Հճ. չոյ (բայց չիյնօլ «չորա-նալ»).-Ագլ. չունի այս բառը և գործա-ծում է խէշկ ձևը, որ պրս. [arabic word] xušk հո-մանիշից է փոխառեալ։ (Սակայն կայ չիր «չոր պտուղ»)։ Նոր բառեր են չորագլուխ, չորաթան կամ չորթան, չորթանագող, չորա-կապ, չորամահակ, չորային, չորապուր, չո-րել, չորացնել, չորեղէն, չորեփոց, չորոտ, չորուկ, չորուտ, չորչրուկ, չորչորատիլ, չոր-խըրտիլ ևն։

• ՓՈԽ.-Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։


Նողկ

cf. Նողկտալի.

• «ռարշելի, զզուելի, պիղծ» Ոսկ. ես. 14 (գարշելի ա՛յն ինչ կոչի՝ որ կարի աղտե-ղին իցէ, պիղծ ինչ, նողկ, անսուրբ). որից նողկալ «զզուիլ, գանիլ». Կանոն. Մանդ. նող-կոտալ Ոսկ. մ. գ. էջ 108. Աթան. ե» 5sa նողկացեալ Եւագր. նողկտացուցանել Առակ. իգ. 8. նողկութիւն Նար. էջ 262. նողկալի, նողկանք (նոր բառեր).-իսկ Բառ. երեմ. էջ 239 ունի նողկտալ «դողդողալ», որ անշուշտ պէտք է կապել Ոսկ. մ. գ. 108 հետևեալ հատուածի հետ, որ սխալ է հասկացել. Եւ արդ մի ոք նողկտալով մերձեսցի, մի՛ ոթ մեղկութեամբ (ի սուրբ խորհուրդն)։


Նոճ, նոճեայ

adj.

made of cypress-wood.

• , ի, ո հլ. «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, տճկ. սէր-վի, ռմկ. սէլվի, սէվլի. 2. այս ծառի փայ-տից» ՍԳր. նոճեայ Նար. նոճեայօճառ Նար. խչ. 373. նոճիաճահ կամ նոճիաճաղճախ «նոճաշատ, շատ նոճիներով» (ճաղճախիք կամ ճապաղիք բառով բարդուած է) Նար. խչ. 394. նոճաստան (նոր բառ)։

• = Պհլ. *nōč ձևից. հմմտ. պրս. [arabic word] nōǰ, [arabic word] aōž, [arabic word] nōz, [arabic word] nazō, [arabic word] naǰō, [arabic word] nāžō, [arabic word] nōžan «շոճի, չամ, pinus». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] naǰu «շոճի», վրաց. ნაძვი նաձվի «eль, кедръ մայրի, եղևին», ნაჟვი նաժվի «nиxта, cocнa եղևին», անդ. nuži, չեչէն. naž, ինգ. nazi «կաղնի», թուշ. նաձ «եղևին», մինգ. nuzu «եղևին, շոճի»։ Երևան եկաւ բա-ռիս հնագոյն իրանեան ձևը, որ է հպրս. naucaina «cêdra եղևին» (տե՛ս Meillet, BSL ❇ 103, էջ 44)։-Հիւբշ. 207։


Նոմիսմայ

s.

coin.

• «դրամ, ստակ, փող» Շիր. էջ 28. ուրիշ վկայութիւն չկայ (տե՛ս և նումիզ-մադայ)։

• = Յն. νόμισμα, որից էլ լտ. nomisma «դը-ռամ». ծառում է νομίζω «գործածուիլ» բա-յից և բուն նշ. «գործածական՝ ընթացիկ դը-րամ». պարզ արմատն է νεμω «բաժանել», որից նաև νόμος «սովորութիւն, օրէնք». νομιϰός «օրինական, օրէնսգէտ» ևն։-Հիւբշ. 368։

• Հներից Շիր. մեկնում է «Նոմիսմայ ըստ Հռովմայեցւոցն դահեկան անուա-նի. վասն զի Նոմիսմայ անուն էր թա-գաւորի և ըստ իւրում անուան անուա-նեաց»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 140 յունարէնից։ ՆՀԲ դնում է յն. և լտ-ձևերըս


Նոյեմբեր, ի

s.

November.

• = Յն. νοέμβριος ձևից, որ գալիս է լտ. no-vember բառից. նշանակում է «իններորդ ա-միս» (մարտից սկսեալ) և ծագում է novem «ինը» բառից. փոխառութեամբ անցել է ոռ-լոր եւրոպական լեզուներին. ինչ. ֆրանս. no-vembre, գերմ. november, ռուս. ноябрь ևն։ Հիւբշ. 367։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Ամիսների անունների վրայ տե՛ս ընդարձակ Բազ-մավէպ 1897, էջ 138-141։