Your research : 7 Results for երի

Entries' title containing երի : 145 Results

Definitions containing the research երի : 1298 Results

Բադ (ուց)

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։

• Նախ Klaproth, Asia polygl. էջ 100 արաբ. batt, վօզուլ. batta, poat, pot, բենգալի badach բառերի հետ։ Ինճիճ-եան, Հնախ. Գ. 21 հանում է ա բնա-ձայնից։ Պարսկերէնի հետ է համեմա-տում նախ ԳԴ, որից յետոյ նոյնը ՆՀԲ, Böttich. Horae, էջ 22 ևն։


Գերան (աց)

s.

beam, rafter, joist.

• =-Բնիկ հայ բառ՝ հնխ. vernnā-ձևից, որի համազօրները գտնւում են միայն կելտական լեզուներում և ալբաներէնում. այսպէս՝ բրըտ. gwern և մ. բրըտ. guernenn «կայմ. 2. լաստենի. 3. լաստենիների անտառ», կորն. guern «կայմ», gwern-en «լաստենի», կիմր. cмвrn «ւաստենիների անտառ, ճահճոտ տեղ», gwern-en «նաւի կայմ, լաստենի» միռլ. fern, fernog «լաստենի», նոր իռլ. fearn «կայմ, լաստենի» (սրանից փոխա-ռեալ են պիէմոնտ. verna, պրովանս. verna, verno, ֆրանս. verne, vergne «լաստենի»), ալբան. verε «սպիտակ կաղամախի, populus Alba»։ Կելտական բառերի նախաձևն է *yer-nā, որը տալիս է նաև ալբաներէնը։ Ծառի անունը իբրև ընդհանուր «գերան» նշանա-կութեամբ գործածելու համար հմմտ. տճկ. perdu և Ղրբ. փարդու «գերան», որոնք ծագում են հյ. բարտի բառից (տե՛ս անդ), Pokorny, 1, 292։

• Klaproth, Asia polygl. 99 պրս. kiriš, քրդ. karita։ ՆՀԲ (հեծան բառի տակ) լծ. եբր. զօրա։ Հիւնք. պրս. gêran «մեծ» ռառիզ։ Patrubány, SA, 2, 219 լիթ. virszús «վերին»։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Lidén, IF, 18, 485 -487, որից անտեղեակ Petersson, KZ, 47, 290-1 հյ. գերանդի բառի հետ հնխ. uer-«ծռել» արմատից. հմմտ. հսլ. vrūvī «չուան», verigy «շղթայ», սնս. vrnta «կոթ, ցողուն»։


Գերմաստ (ոյ)

s. bot.

s. bot. lupine.

• = Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գզիր (աց)

s. bot.

s. bot. rush;
cf. Գեղջաւագ.

• Lidén, Arm. Stud. 71 հսլ. žizlu, ռուս. žezlú, չեխ. žezl «գաւազան» բառերի հետ՝ իբր հնխ. ghig'h ձևից -իր մասնիկով։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձան, 405 սումեր. gizi «ծաղկող եղէգ», թրք. xasər, ha-šər. «փսիաթ, խսիր»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 113 օսս. qaz «եղէգ» և պրս. gaz «արշին, 2. մոշավայրի» բառերի հետ հնխ. ghōg'h-արմատիզ։


Գէզ

cf. Գեզ.

• ՆՀԲ համարում է գէզ արմատ գզելոյ, լծ. թրք. kecmek «կտրել», արաբ. [arabic word] qat «կտրել»։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 41 գիծ, գիզ, կիծ, կիճ ձևերի հետ.

• իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։


Գին (գնոց)

s.

price;
value;
tax, estimate, valuation;
rate, tariff;
purchase, bargain;
— հատանել, արկանել, to rate, to appreciate, to value, to estimate, to tax, to set a price on a thing;
անարգ — հատանել, to undervalue;
գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy, to purchase for money;
գնոյ ըմպել զջուր, to drink water that has cost money;
բարձրացուցանել, աճեցուցանել, իջուցանել, նուազեցուցանել զ—, to buy dearly;
վիճել վասն գնոյ, to raise, to augment, to reduce, to lower the price;
վիճել վասն գնոյ, to bargain;
սովորական —, price-current;
որոշեալ —, no abatement;
դնելով դնեցից ի քէն դնոց, I will pay you the price.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. vēs-no-ձևից. սրա ves-no, vos-no համազորներից են ծագում սանս. vasna-«գին», vasnám «վար-ձը», vasnayāmi «սակարկել», պհլ. vahák, պրս. [syriac word] bahā «գին», յն. ῶνοσ «գին», ὥνή «գնումն» (լեսբ. ὄννα), ὥνέομαι «գնել», գորտ. ωνὴν «ծախել», լտ. *vēnus (պահուած է միայն հյց. venum և տր. veno ձևերով) «վաճառ», vēnum dare «տալ ի վաճառ»։ որից vendere «վաճառել» (ֆրանս. vendre, իտալ. vendere, սպան. vender, ռում. vin-de, բոլորն էլ «ծախել»), կամիս. uššaniya «ծախել» և waš «գնել», որ ներկայացնում է պարզական արմատը՝ առանց -no մաս-նիկի (Pokorny, 1, 311 և Ernout-Meillet, 1044)։ Բառիս կրկին նշանակութիւնները նրանից են յառաջանում, որ վաճառումը հնապէս փոխանակութեամբ էր և վաճա-ռողը միաժամանակ նաև գնող էր (Walde, 818, Boisacq, 1082, Horn, § 242)։-Հիւբշ. 434։

• Windisch. 7 սանս. guna։ Lag. Ur gesch. 442 սանս. vaniǰ «վաճառա-կան», լտ. vendere, իբրև ven-dere համաձայն հյ. գին տալ ոճին։ Հիւբշ. KZ, 23, 24 առ-գին բառը դնում է արգ արմատից, որ յայտնապէս սխալ է։ Տէրվ. Նախալ. 108, Bugge, Beitr. 24 գին մեկնում են վերի մեկնութեամբ։ Հիւնք. քանի բառից։-Յ. Գ. Մ., Պտմ. գրակ. 16 ճապոն. ճին բառի հետ։


Գիշեր (աց)

s. adv.

night;
darkness, obscurity;
—աւ, ի —ի, by night, during the night;
nightly;
զ—ն ողջոյն, or ի բուն, all the night, անքուն —, sleepless night;
— յաւիտենական, eternal night, night of the tomb;
հեշտալի աննշոյլ —, delicious, impenetrable night;
զտիւն ամենայն եւ զ—ն ամենայն, all day and night;
զհասաբակ —աւ, at mid-night;
զ— իւր օգնական առեալ, hidden by the night or darkness;
անքուն անցուցանել զգիշերն, to pass a sleepless or bad night;
—ի տուրնջեան եղեւ, the day changed into night;
տիւ առնել զ—ն, to turn night into day;
ընդ մութ —ոյն, in the darkness of night;
ագանել ուրեք զ—ն, to set up all night, to pass the whole night;
մաշել զերկայնութիւն —ացն յերգս, to pass every night in singing;
մինչդեռ կայր եւս —ոյ, while it was yet dark.

• , ո հլ. (երբեմն նաև ի-ա հլ. սեռ. գիշերին ունի կրկնագիր Ագաթ. Յուշարձան, էջ 126բ) «գիշեր» ՍԳր., որից՝ գիշերի «գի-շերանց» ՍԳր. Եւս. քր., գիշերայն «գիշե-րանց» ՍԳր., գիշերախառն Բ. մակ. ժբ. 9. Գ. մակ. ե. 10, գիշերական ՍԳր., գիշերակերպ Կոչ., գիշերամարտ Ագաթ., գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ., գիշերավար «Արու-սեակ» Յոբ. թ. 9. լը. 32. Կոչ. միջագիշեր Յհ. իմ. ատ., մշտագիշեր Նար.։ Հազուագիւտ ձե-ւեր են՝ գիշերաց Ես. իզ. 9 (որից գիշերեաց Յհ. իմ. եկ.) և գիշերոյն Դ. թագ. ը. 24 մակ-բայները։ Նոր բառեր են՝ գիշերազգեստ, գի-շերօթիկ։

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են յն. հոմեր. ἔσπερος «երեկոյ», τα ἔοπερα «ե-րեկոյեան ժամանակ», յետնաբար ήεσ-πέρα «երեկոյ», լտ. vesper «երեկոյ», ves-bera «երեկոյ ժամանակ», ֆրանս. vèpres «երեկոյեան աղոթք», հիռլ. fescor, կիմր. ucher, լիթ. vākaras «երեկոյ», yakaraī «արևմուտք», լեթթ. vakars «երեկոյ», հսլ. večerù, ռուս. вeчepь «երեկոյ», вeqepя «ընթրիք», գերմ. Vesperbrot «իրիկնահաց, ընթրիք», փոխառութեամբ հունգ. vacsora «ընթրիք» (Walde, 827, Boisacq, 288, Trautmann, 348)։ Այս բառերին նախաձև են դրւում հնխ. vespero, veqero, առանզ սակայն ձայնական տարբերութիւնները լիո-վին պարզելու։ Հայերէնը, որ գալիս է հնագոյն *գեշեր ձևիզ, հայում է veqero նախաձևին. հմմտ. շուն, եշ. -թոխարերէնն ունի. wse ձևը, որի հետ նոյն է քուչ. yasl «գիշեր» (Pokorny, 1, 15 և 311, Kluge, 510, Ernout-Meillet, 1054)։ -Հիւբշ. 435։

• Հներից Վրդն. ծն. մեկնում է գէշ բա-ռով. «Յորժամ գոյն գէշ և թուխ ղգենուն օդ և երկիր, գիշեր կոչի»։ Յայսմ. մրտ. 17 գեշ+իր կամ «Երր. եւ զխաւարն կո-չեաց գիշեր, որ է գէշ իր կամ գէշ երր, այս է մութն ու խաւար» Տաթև. Յմ. կզ. «գիշերն գարշ իր կոչի»։ Նոյն, հարց. 196 գիշեր՝ զի գարշանայ երր, որ է օդ. Քաղուածք ինչ Մեկն. արրծ. հանում է քշել բառից. «Որպէս թէ ի մտանել արե-գականն՝ քիշ արկեալ ժողովին մարո և անասունք և թռչունք. և գազանք յորջիցն քշեալք՝ ելանեն յորսս» (ըստ Մսեր Մա-գիստ. Խմբագիր չափածոյ, էջ 152)։ Նո-րերից ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asla polygl. էջ 99, որ համեմատում է հսլ. večer բառի հետ սրանց կցելով նաև իտալ. sera, լտ. sero, օսս. achsar։ ՆՀԲ «կիսեր, կէսն աւուր, լծ. թրք. oije, goje «գիշեր»։ Böttich. Wurzel-forsch. 23 viš արմատից։ Ուղիղ մեկ-նութիւնն ունի Müller, SWAW, 38, 576, որ կրկնում են Տէրվ. Altarm. 51, Նախալ. 108 ևն։ Մսեր մագիստր. (անդ) դնում է գորշ երր։ Karst, Յուշար-ձան, 405 սումեր. gisi «մթութիւն», gig «ստուեր, գիշեր», 423 ալթայ. ket, keê «երթալ, հեռանալ», օսմ. gečen «անցե-

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'իշեր, Ախց. Ակն. Կր. գի-շէր, Սլմ. քիշեր, Ասլ. գ'իշէ՝ր, Վն. կիշեր, Խրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. քիշէր, Գոր. կիշէ՛ր, Սչ. գ'ըշէր, Ջղ. քշեր, Տփ. գի՛շիր, Ոզմ. գ'իշիր, Հմշ. կիշիր, Մկ. կ'իշիր, Մրղ. ք' իշիր, Զթ. գ'իշիյ, գ'իշիր, Հճ. գ'իշէյ, շիյէգ, շէյս «այս գիշեր, գիշերս», Երև. Ղրբ. Մղր. Ննխ. քշէր, Ագլ. Տիգ. քշիր։-Նոր բառեր են՝ գիշերա-գնայ, գիշերաեփ, շերեփեց (=գիշերեփեաց). գիշերանց, գիշերի «կզաքիս», գիշերհանայ, մթնագիշեր, գիշերահաց, գիշերնուկ ևն ևն-Գաւառականների մէջ գիշեր բառը նշանա-կում է նաև «սև սաթ» (այսպէս Ալքս. Կ, Տփ.), այս իմաստը ձևացած է գիշեր բառի «սև» առումից. հմմտ. գիշերադէմ «սևադէմ, ևևերես» Մխ. առակ. (սրա վրայ տե՛ս Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 15. նաև Հիւբշ. II-, 19, 477)։ Նոյն կազմութիւնն ունին նաև պրս. [arabic word] šaba և ❇ š̌abrang «է ազգ ինչ սեաւ և վճիտ քարի, որ ի ճախարակիլն լինի որպէս սաթ». երկուսն էլ ❇ šab «գիշեր» բա-ռից։ Դարձեալ պրս. [arabic word] bīǰāda, որ է «սաթ», նշանակում է նաև «գիշեր» (տե՛ս Будаговь. Cpaв, cлов. 1, 299)։ Այս գիշեր «սաթ» բառից է կազմուած Գիշերաձոր տև ղական յատուկ անունը (Օրբ. բ. 236, Հիւբշ. Die altarm. Ortsnamen, հյ. թրգմ. էջ 332 և 431)։

• ՓՈԽ.-Վրաց. გიმერი գիշերի «սև սաթ» გიმრაუეთი գիշրափեթի «հերիսայ» (Չուբի-նով), որ հյ. գւռ. գիշերեփէց ձևից է փոխա-ռեալ։


Գիշտ

s.

fur-coat, pelisse.

• «աբեղայի յատուկ մաշկեայ հա-գուստ կամ վերարկու» Լմբ. առ Լևոն, տպ. Վենետ. 1865, էջ 218, 240 (ռմկ. գրծ. գշտով), որից գշտիլ «մաշկեղէն հագուստ հագնիլ, ա-բեղայ դառնալ» (նորագիւտ բառ) Արշ. վերջ, «ի Կարմեղոս լերինդ անապատացեալ ուլե-նեաւ գշտի»։


Գիր (գրոց)

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

• Հները մեկնում էին քերել բառով, ինչ-պէս է իսկ յն. γραφω «դրել», որի ա-ռաջին և հիմնական նշանակութիւնն է «քերել», ըստ որում հների գրութիւնը քարերի վրայ փորագրութիւն էր։ Աւս-պէս՝ Թր. քեր. էջ 4 «Գիր ասի, վասն զի իբր քերելով իմն գաղափարի. քանզի գրելդ քերել ասիւր առ նախնեօքն»։ Եր-զըն. քեր=Սիւն. քեր. 199 «Գիրդ է ի րե-րելոյ և ի գծելոյ»։ ՀՀԲ ևս հետևելով սրանց՝ համարում է քերել բառից։ Brosset lAs. Paris 14(1834), 369-405 վրաց. վծեր, յն. γραφω «գրել»։ ՆՀԲ լծ. վրաց. ბէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն

• իսկ սանս. կիր է «ձայն, հնչումն»։ Pe-lerm. 25, 37 սանս. giri «լեռ», gir «իւո-սակցութիւն»։ Windisch. 7 յն. γραφω «գրել»։ Ազգասէր Կալկաթայի, 1847, էջ 415 հայերէնը համարում է նախալե-զուեան բառ, որից անգլ. graphy «գրու-թիւն». քերել բառի նմանութիւնից էլ հե-տևցնում է, որ նախապէս գիրը «քարի վրայ քերծելով» էր։ Lag. Urgesch. 975 յն. γράφειν «գրել» բայի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, 527 բևեռ. cirsini, յն. γράφω. լատ. scribo, գերմ. grabeh «փորել», schreiben «գրել», հյ. քեր-ծել=գերմ. kratzen։ Սողոմոն Մուրատ-եան, Մասիս, 1883, սեպտ. 26 յն. γράφω, լտ. s-cir-bo (1), գերմ. gri-ben, s-chr-eiben ֆրանս. è-crire, անգլ. s-cribe։ Canini, Et. étym. 186 յն. γράφω և լտ. scribo։ Հիւնք. յն. γράτω, γράμμα ևն։ Patrubány,։ SA, 1, 189 հնխ. yer «պահել, պահպանել» արմա-տից։ Նոյն, ՀԱ, 1906, 343 յն. ϰραὶνω «մի բանի հպիլ, Հքսուիլ»։-L'apaя, Oбъ orнoш. aбхaзcк. яз. էջ 48 ափխազ. aγərа «գիր»? Kорщъ, թրգմ. Հովիտ, 1914, 455 ֆինն. kirja «գիրք», kirje «նաման» սառերի հետ։ Petersson, Ar. u. Armen. Stud. 58 հյ. գիծ, զնդ. vaema «վէմ», հսլ. vajati «քանդակել», սանս. vecf «ասեղ» բառերի հետ՝ հնխ. uei, uoi «ճեղքել» արմատից, որից աճած ui-ro ձևն է ներկայացնում հյ. գիր։

• ՓՈԽ.-Բոշայերէն գրխիկարել «գրել», որի մէջ խի-կար բոշայական յաւելուածներ են։ Այս յաւելուածների համար հմմտ. ծամխը-կարիչ «ծամօն, մազտաք», ծասխըկարիչ «ծածկել, խնամել», կարխը «կար, կարկա-տան», կարխըկարիչ «թել, մանած», կաշիչ, քաշիչ «ծխախոտ» (յառաջացած քաշել բա-ռից)։-Պատահական նմանութիւն ունի վրաց. დაკრულვა դակրուլվա «անէծք, նը-զովք», որ յիշեցնում է մեր -գրող, գրո-ղը տանի ևն-ժողովրդական դարձուածները,


Գիւտ (ից)

s.

invention, discovery, findling;
profit;
artifice;
salvation;
finder;
առ —, for the want of;
չքնաղ —ք, fine or rare inventions or discoveries;
—ք ձկանց, fishing;
— որսոյ, hunting;
—ք որովայնի, tape-worm;
եղիցի քեզ անձն քո ի —ս, you will save your soul;
ի — ածել, to invent;
ի — ածիլ, to be invented.

• , ի հլ. «մի բանի գտնուիլը, գըտ-նուած բան, հնարք, շահ, վաստակ» ՍԳր. Ագաթ. Եփր. ել., «գտնուած, դիւրագիւտ» Երզն. քեր. Շնորհ. թղթ., «գտնող, գտիչ» Կաղնկտ. Լմբ. պտրգ., որից կազմուած են անգիւտ Ագաթ. Կորիւն. Բուզ., չքնաղագիւտ Ագաթ., չգիւտ Եւս. քր. ա., հնարագիւտ Եզն. Սեբեր., դիւրագիւտ Ոսկ. մ. ա. 1, յանկար-ծագիւտ Կորիւն., ստգիւտ կամ ըստգիւտ «թե-րութիւն, յանցանք» Կոչ. Ոսկ. բ. կոր. մ. բ. 15։-Արմատի երկրորդ ձևն է ԳԻՏ «գիւտ» որ միայն յետնաբար գործածուած է առան-ձին (ինչպէս Համամ առկ.), իսկ հների մօտ գտնում ենք միայն ածանցման ժամանակ ինչ. գտանել (կտ. գտի, եգիտ) ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ., գտակ «գտնող» Եւս. քր., գտա-կաւ «ճիշտ ու ճիշտ» Եւս. քր. Սեբեր. Եզն. Ոսկ. մ. և Եբր., ըստ գտանել կամ ստգտա-նել «մի թերութիւն գտնել» ՍԳր. (հմմտ. յն. ϰατα-γιγνώσϰω «նկատել. 2. կարծիք կազ-մել, դատել. 3. դատապարտել, նախատել»). ըզբանգտանք «հնարովի սուտ բան» Եզն. էջ 98 (հմմտ. բանագտակ լինել «սուտ պատ-ճառներ հնարել». տե՛ս և ՀԱ, 1914, 123 և 243)։

• Գ' Դ.-Ալշ. գ'դնել, Ջղ. գ'դ'նել, Սեբ. գ'ըդ-նէլ, Ննխ. գդնէլ, Մշ. Պլ. գդնալ, Ախց. Կր. «'տնիլ, Խրբ. գ'դնիլ, գննալ, Ակն. գ'ըննիլ, Սչ. գ'դնուլ, Ագլ. գիդm՛նիլ, Յղ. քրթm՛նmլ. Շմ. քիթmնmլ, Տփ. գթնիլ, Ռ. քղնէլ, Երև. քթնթէլ, Տիգ. քդնmլ, Ոզմ. կընդընիլ, Վն. կընդնել, Մկ. կընդնիլ, Հմշ. կդնուշ, Ասլ. գ'ը*նալ, Հճ. գ'ը'ննել, Սլմ. գինել, Մրղ. գին-նէլ։ Նոր բառեր են՝ գտելուկ, գտնովի. գըտ-նողչէք, գտուկ, գտում, գտունի, իսկ գիտ Ակն. «ուտելեղէնների առատ ժամանակը, երբ ամէն բան առատ է գտնւում»։


Գոգ (ոց)

s.

bosom;
lap;
hollow, cavity;
— լերանց or վիմաց, grotto, cavern, den;
— ծովու, handle;
creek;
— նաւու, hold of a ship;
— գործել or —ս առնուլ, to be concave or filled.

• = Բնիկ հայ ոառ՝ հնխ. vog*h-արմատից. որի միւս ժառանգորդներն են՝ լտ. voveo «հանդիսաւորապէս խոստանալ, ուխտել, փափագիլ», votus «խոստում, ուխւտ». սանս vāghát-«ուխտաւոր, աղօթաւոր, զոհ խօս-տացող», զնդ. aog «ծանուցանել, ասել, խօ-սիլ», aogedā «ասաց, խոսեցաւ», aoxta «ա-սուեց», յն. εύχομαι «աղօթել, ուխտել, խոստանալ, յայտարարել, ասել», εύχή «ուխտ, աղօթք, մաղթանք», εῦχωλή «ուխտ, աղօթք, հպարտ խօսքեր, յաղթական երգ» (Walde, 858, Boisacq, 300, Pokorny, 1, 110, Ernout-Meillet, 1092)։ -Յունարէն և զանդկերէն ձևերի նախաձևն է հնխ. eveg*h-ձայնդարձը։

• ՆՀԲ ոգել, գոչել բառերի հետ։-Տէրվ, Նախալ. 105 հյ. գոչել, հեգել, հագագ, ոգել, սանս. և զնդ. vač, լտ. vocare, vox «խօսիլ, ձայն» ևն ձևերի հետ հնխ. vak արմատից։ Bugge, KZ, 32, 34 և IF, 1, 448 ոգել բառի հետ՝ յն. βοղ «կոչ, գո-չիւն», βοάω «գոչեմ», սանս. jóguve

• «հնչել, խօսիլ»։ Հիւնք. գոչել, կոչել բա-յերի հետ։ Մառ, l'paм. др.-apм. 267 հաւնում է հնադոյն գու ձևից և դնում է իբր պրս. [arabic word] guftan «խօսիլ, ասել»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet, Բա-նաս. 1900, 109, նոյնը նաև Brugmann, Kurze vgl. Aram։ -Scheftelovitz, BВ, 20. 14 նոյն է Տէրվիշեանի հետ։ Սա-զրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. guz «խօսիլ», Karst, Յուշարձ. 401, 405, 411 սումեր. gu, gu-gu, gug «ձայն, ասել, խօսիլ», gude «յայտարարել, ասել», քրդ. gutin «ասել, խօսիլ», 416 մոն-դոլ. uge «խոսք, բառ», թունգուզ. ige «ուխտ», 418 ույգուր. ökmek, ögmek, չաղաթ. ögumek, օսմ. öymek «գովել»։


Գոզ

Մէզ.

• Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձ. 404 սումեր gas, kas «մէզ» բառի հետ.-Սագրզեան նաև թրք. kā. sanmak «անասունների միզելը»։ Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 93 արմա-տը դնում է գո (զ յառաջացած մեզ հոմանիշի նմանութեամբ), որ է հնխ. uoso-և կցում է հբգ. wasal «ջուր, գետ», waso «խոնաւ գետին», նորվ. vesl «աղբիւր», լեթթ. wasa «հողի թացութիւն» բառերի հետ։-Պատահա-կան նմանութիւն ունին ֆինն. kusi, սիրյ. kudz, հիւս. օստյ. xos-jing հո-մանիշները (վերջինիս մէջ jing «ջուր»). Շէֆթէլովից, KZ, 54, (1927), 241 կցում է սանս. vaha «հոսուն», յն. ὄχετος «ջրանցք», պրս. bazγ «աւազան», իռլ. fūal «մէզ» բառերին։ Առաջին երկուսը պատկանում են հնխ. weg'h. «շարժել, քաշել, վարել» արմատին (Pokorny, 1, 249), որ ձևով համաձայն, բայց նշանակութեամբ տարբեր է, երկրորդը weg2 «թաց» արմատին (Pokorny, 1, 248), որ նշանակութեամբ համաձայն, բայց ձևով տարբեր է և ընդհանրապէս բոլորը միասին մէկ արմատի չեն պատկւյնում։


Գոլ (ոյ)

s. vd.

being, existance, that is;
to come;
coming.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. wel-«գաղջ, տաք» արմատից, որի ժառանգներն են ա-ճականով՝ լիթ. vildau, vildyti «ջուրը գո-լացնել», g, k աճականներով՝ անգսք. we-alg, vloek, wlacu, նիսլ. valgr, մսգ. wlak «գոլ» պարզ արմատը պահում է հյ. գոլ, որի աճած ձևն է գաղջ։ Այս արմատը բա-ցի հայ, բալթեան և գերմանական ընտա-նիքներից ուրիշ տեղ չէ պահուած։

• Ուղիղ մեկնեց Bugge, BВ, 3, 121 (տե՛ս Pokorny, 1, 298, 302, 306)։ = Շէֆթէլովից, KZ, 53(1925), 257 և 269 դնում ալբան. vale, «տաքութիւն», մբգ. walm «տաքութիւն», հֆրիզ. wal-la «եփել», սանս. ulkā, ülmukam «հըր-դեհ» բառերի հետ, որոնք Pokorny դնում է ուրիշ արմատի տակ։ Oanini, Et. etym. 4 կիմր. gal «պայ-ծառ», իռլ. gal «տաքութիւն» բառերի հևտ։ Տէրվ. Մասիս, 1881 մայ. 6 ծա-դամով նոյն է գնում ջեր բառի հետ։

• Նոյն, Նախալ. 80 ջեր, գաղջ, սանս. ghar, զնդ. garəma, պրս. garm «տաք» բառերի հետ հնխ. ghar արմատիզ։ Հիւնք. լտ. calor «տաքութիւն»։ Schef-telovitz, BВ, 29, 43 յն. αλέα «շոգ», գոթ. wulan «տաքանալ», հբգ. walm «տաքութիւն», սանս. ulka «կրակ, հր-րային օդերևոյթ» բառերի հետ, որոնց վրայ Petersson, Ar. u. Arm. Stud. 28 աւելացնում է սանս. ulmuka «խա-րոյկ»։ Այս բառերը Walde, 857 և 853. Boisacq, 41 դնում են տարբեր ար-մատների տակ, ուստի և անյարմար է միացնել հայերէնի հետ։


Գոճազմ (ի)

s.

turkois;
lapis lazuli.

• Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ. էջ 335 և 1405) հյ. կուզ, քրդ. կիւզէ «կատու»+ պրս. չէշմ «աչք» բառերից, որով գո-ճազմ լինում է «կատուի աչք» կոչուած քարը։


Գոմ (ոց)

s.

stable, sheepfold, stable for oxen.

• , ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'ոմ, Ախց. Խրբ. Կր. Սեբ Երև. գօմ, Սլմ. Ջղ. Տփ. գօմ, Հմշ. կում (ա-խոռի բոլոր տեսակներին յատուկ ընդհանուր անուն), Ոզմ. գ'ում, Ղրբ. կում, կյիւմ, Գոր. Մկ. կ.իւմ, Շմ. կէօմ։-Նոր բառեր են՝ գոմա-նոց, գոմատեղ, գոմատէր, գոմատուն, գոմել, գոմծակ, գոմտանք։


Գոմէշ (գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց)

s.

buffalo.

• + Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Գոյ (ից)

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

• = Բնիկ հայ բառ, որ պատկանում է հնխ ves-արմատին. սրա բուն նշանակութիւնն է «մնալ, բնակիլ, տունուտեղ լինել», որից յա-ռաջացել են սանս. vásati «բնակիլ, մնալ, գիշերել», vasati-«բնակարան, բնակութիւն, բոյն», vastu-«տեղ, վայր, բան, իր», զնդ. vañhaiti «բնակում է», հպրս. a-vahana «բնակատեղի», յն. հոմեր. ἀεσα νύϰτα «գի-շերել», գոթ. wisan «մնալ, բնակիլ», հբգ. ωist և հիսլ. vist «բնակավայր», հիռլ. foss, feiss։ «մնալ, հանգիստ առնելը», կիմր. ar-os «մնալ, սպասել»։ Հնխ. ves կազմուած է նախնական au «բնակիլ» արմատից՝ -es-աճմամբ, իբր aves, կրճատ՝ ves (Walde, 829. Boisacq, 16)։ Վերի նշանակութիւն-ները բնաւ համապատասխան չեն հայերէ-նին. բայց նոյն ves արմատը գերմանական լեզուների մէջ ստացել է «լինել, գոյ լինել» նշանակութիւնը, որ ճիշտ համաձայն է մեր բառի նշանակութեան, այսպէս՝ գոթ. wisan «լինել», was «էի», wists «գոյու-թիւն, բնութիւն», հբգ. wèsan «լինել, գոյ լինել, ներկայ լինել», wist «էութիւն, գո-յութիւն», գերմ. war «էի», gewesen «ե-ղած», անգլ. was «էր, կար» ևն։ Հնխ. ves-արմատը պահուած չէ մեր մէջ ներկայի ձևով, ուր պիտի տար հլ. *գեմ, *գես, *գե, այլ միայն կատարեալի ձևով. հնխ. vóse> հյ. գոյ-և կամ ըստ Meillet. M 19. 18z ներկայի *vos ձևից է. հմմտ. հիռլ. foaid «զիշերը միասին անց կացնել, քնել» (Po-korny, 1, 307)։-Հիւբշ. 435։

• Peterm. 25, 35 սանս. bhū, յն. φυ-ւտ. fu-«լինել»։ Windisch. 47 սանս. bhū։-Gosche. 64 սրանց վրայ աւե-լացնում է նաև պրս. [arabic word] būdan «լի-նել»։ Bopp, Abhd. d. Ak. d. w. zu Berlin, 1846, 318 գոմերից։ Muller, SWAW, 42, 251 հանում է գամ= սանս. gam բայից, ինչպէս եղանիլ գալիս է ելանել բայից։ Ascoli, KZ,17, 145 հանում է վերի vas արմատից։

• Նոյնը կրկնում է Հիւբշ. ZDMG, 3օ (1882), էջ 119 և Arm. Stud.։ Uanini, Et. etym. 234 գոլ (լինել) = քէշուա լեզւով go «լինել»։-Bugge, KZ, 32, 6-7 հակառակ է Հիւբշմանի մեկնու-թեան, առարկելով, որ հնխ. vēsō, vē-scti պիտի տային հյ. *զեմ, *զես, *գե. և զուցէ բառից հետևցնելով, որ բալի նախաձևն է *գոյմ. *գոյս, *գոյն ևն, կցում է հնխ. bheumi ձևին, իբրև սանս bhū ևն։-Meillet, MSL, 8, 155 և Dial indo-eur, 104 դնում է հնխ. ves ար-մատի կատարեալից՝ վերի ձևով։ Հիւնք. կամ բայից։ Karst, Յուշարձ. 418 թրք ol-maq «լինել» բայի հետ։


Գոյժ (ուժից)

s.

lamentation, complaint accompanied with groans and cries;
sad news;
— առնուլ, — ի բերան առնուլ, — դնել, to lament, to deplore;
— արկանել, առնել, տալ, to bring bad news, cf. Գուժեմ.

• Հիւնք. գուսանից հանում է գուժկան. որից էլ կրճատուած գորժ։ Սազըզեան, ՀԱ. 1909, 335 և Karst, Յուշարձ. 4ns սումեր. gug'i «լուր» բառից։ Nyberg, Hilfsb. 2, 72 և 81 հանում է զնդ. ga-təz «ողբալ», պրս. [arabic word] gila «գանգատ», պհլ. [arabic word] gilak (գրուած իբր girδ) «ողբ, լաց», պազ. gila<*gilöak<*girzak< *grza-ka ձևերից, իբր թէ հյ. գոյժ<*guž <*gurž, որ *guzd ձևով գտնվում է նաև գժդմնիլ բայի մեջ։ (Անճիշտ է. ինչպես զնդ. harək տալիս է հյ. արկ և զնդ. harəz հյ. արձ-ակ, նոյնպես և զնդ. garəz պիտի տար գարզ կամ զարձ)։


Գուշ

cf. Գոյշ.

• «միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

• է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։


Բանտ (ից)

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Բաշ (ի, ից)

s.

horse hair, mane.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ձիու և ուրիշ կենդանիների մա-զը» Վրդն. առակ. Ճառընտ. Վստկ. 198, 204. Մարթին. որից երկայնաբաշ ԱԲ. գրուած է նաև փաշ Վստկ. բայց հնագոյն ձևն է բարշ (սեռ. -ի) Պիտ.։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ համեմատելով պրս. փէշ ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 355 վարանում է համե մատեւ ոնդ. և պրս. ձևերի հետ։ Սան-տալճեան, Բազմ. 1904, 500 բարշ=լծ. հլ. վարս։

• ԳՒՌ.-Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։

• =Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։


Բաշխ (ից)

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

• , ի հլ. «աղքատներին բաժանուած ողորմութիւն» Պտմ. վր. էջ 74. «հարկ, տուռո» (մանաւանդ անեզաբար) Խոր. Գ. 65. «ճակատագիր, բախտ». Եզն. Վեցօր. 116. Սեբեր. Խոր. Բ. 63 (այս վերջին երկու նշա-նակութեանց համար հմմտ. բաժ «հարկ, տուրք, ճակատագիր» և բաժանել, բաժին բառերը)։ Այս արմատից են ծագում բաշխել «բաժանել կամ իբրև պարգև տալ» ՍԳր. Եզն. Ագաթ. բաշխոյք «պարգև» Բ. մակ. դ. 14. բաշխիչ Ագաթ. բազմաբաշխ Իմ. է. 22, պարգևաբաշխ Ագաթ. բաշխատել «բաժան բաժան անել» Վստկ. 166. կճղակաբաշխ ՍԳր. ջրաբախշի Բուզ. առատաբաշխ Հա-մամ. առկ. շնորհաբաշխ Շար. Նար. ևն։ Այս արմատից են կազմուած նաև ժամաբաշխ «ախտարագէտ» Վեցօր. ագարակաբաշխ «գիւղատնտես» Պղատ. օրին. աստեղաբաշխ Փիլ. Վրդն. սղ. որոնք ստրկօրէն թարգմա-նուած են յն. ὥρονόμος «ախտարագէտ», aγ-ρονόμος «գիւղատնտես» և ἀστρονόμος «աստ-ղաբաշխ» բառերից, երեքն էլ կազմուած νέμω «բաժանել, բաշխել» բայից։ Նոր բառեր են մրցանակաբաշխութիւն, ջրաբաշխական ևն։

• Առաջին անգամ ՆՀԲ կցեց պրս. պախշ, պախշիշ բառերին։ Յետոյ Lag. Urgesch. Arm 360 են։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] baxs «տուրք առϰ նել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 215)։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• = Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.


Բաշոտ

s.

a kind of falcon.

• «բազէի նման մի թռչուն». ՆՀԲ դնում է գաւառական բառերի շարքում, իսկ ՋԲ և ԱԲ իբր հին բառ։


Բասիր

cf. Բասրելի.

• ՆՀԲ լծ. հյ. վսեր։ Ուղիղ մեկնութիւնը աաւաւ նախ Lagarde, ❇rm. Stud. § 360։ Տէրվ. Altarm. 11, Նախալ. 95, Մասիս 1882 մայ" 24 բամ, բաս, բայ ձևերի հետ է կապում։ Հիւնք. պարսաւ և բաս-րել դնում է <յն. περισύρω «քաշքշել»


Բարակ (աց)

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

• Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։


Բարաւոր (աց)

s.

lintel, door-post, door-tree.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Բարբուտ

s. mus.

s. mus. cithern.

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։


Բարգաւաճ (ից)

adj.

signal, illustrious;
cheerful;
increased, flourished, flourishing, civilised.

• . ի հլ. «պանծալի, փառաւոր, ա-նուանի» Օր. իզ. 19. Յհ. կթ. «զուարթ, ծաղ-կեալ» Բրս. պհ. որից բարգաւաճիլ Պիտ. Նար. Կանոն. բարգաւաճանք Ոսկ. մտթ. Փիլ. (գրուած է պարգևաճանք՝ մի անծանօթ գը-ռուածքի մէջ, որ Ոսկեբերանի գործերից է թւում. տե՛ս ՀԱ 1913, էջ 55). բարգաւաճա-գոյն Պիտ. անբարգաւան Փիլ. իմաստ. նոր գրականում բարգաւաճ նշանակում է «յաջո-ղած, զարգացած, prospérè»։


Բարձուենեակ

s. bot.

s. bot. southernwood.

• «մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։

• ԳՒՌ.-Ախց. բ'ացվէնիկ, Ջղ. բ'ացմենակ, Երև. բ'ացմէնակ, Մշ. բ'արձ'մանուկ, Տփ. բարցմանուկ. կայ նաև բարթմինակ (տե՛ս Արարատեան, Քնարիկ մանկական, էջ 90), որ միանում է վերի բըրթվինակ ձևին։


Բարձր (ձու, ձունք, ձանց)

adj. adv.

high, elevated;
sublime, eminent, great, excellent;
հոսել ի բարձուէ, to fling, to throw from above;
ի ձայն բարձր, — ձայնի, ձայնիւ բարձու, aloud, loudly;
— առնել, to elevate, to raise on high, to magnify, to exalt, cf. Բարձրացուցանեմ, cf. Վերացուցանեմ, cf. Համբառնամ, cf. Օրհնեմ;
— լինիմ, to be elevated, glorified, cf. Բարձրանամ, cf. Փառաւորեմ;
ճանաչել զբարձունս, to know sublime or profound things;
սեղան —, splendid, sumptuous dinner, banquet;
ի բարձուէ, from above;
— ոճ, elevated style;
— քանդակ, relief, basso-rilievo.

• Klaproth, Asia polygl. 101 և 142 սա-մոյէդ. pirze, piriče, parče և ենիսէյ, barčoi հոմանիշների հետ է միացնում։ ՆՀԲ «ի վեր բարձեալ... պրս. պերզ, պիւրզ, պերզետէ ... որպէս պերճ, պրս. պերժ»։-Windisch. 13, 15 զնդ. bərə-zat, սանս. vrhat։-Gosche 72, 201 սրանց հետ նաև օսս. barzond, պոս firāz «զառիվեր» բառերը։ Հիւբշ. տե՛ս բառնամ բառի տակ։ Տէրվ. Նախալ. 96 բարձ ևն բառերի հետ հնխ. bhargh արմատից։ Bugge, Etrusk. u. Armen. էջ 96 հյ. բարձունք= ետրուսկ. falnϑ «երկինք»։ Հիւնք. պրս. [arabic word] bartar «վերագոյն» բառից։ Թիրեաքեան, Կար-նամակ՝ ծանօթ. 35 ամբարտակ, բերդ, բարդ, բարձ ձևերի հետ է միացնում։ -Karst, Յուշարձան 403 սումեր. bar «բարձր, վեր, գագաթ, մակերես»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. barku «բարձր»։ Պատահական նմա-նութիւն ունի չեչէն. barz «բլուր»։

• ԳՒՌ.-Սչ. բ'ա՛րցըր, բ'ա՛րցը. Պլ. բա՛րսը. Ակն. Ասլ. Սեբ. բ'ա՛րսը. Հմշ. պա՛րսը. Խրբ. բ'արս, բ'առս. Ռ. փարս.-Տփ. բա՛ցըր. Երև. բ'ացր. Ննխ. բա՛ցըռ. Ոզմ. բ'm՛ցըր. Ագլ. բէօ ձըր. Շմ. պmցր. Գոր. պmցրը. Ղրբ. պէ՛-ցիւր (Թաղոտ գիւղ՝ պէցուր).-Ալշ. Մշ, բ'անձ'ըր. Ախց. Կր. Ջղ. բ'անցըր. Վն. պա՛ն-ցըր. Սլմ. Մկ. պmնցըր. Մրղ. պm՛նցի՛ր, Տիգ. Հճ. բ'օրհ։-Առաջին շարքի մէջ ր ձայնը պա-հուած է. երկրորդում կորած է. երրորդում վերածուել է ն-ի. շատ անկանոն և բացառիկ դիրք է բռնում միայն Հճ. բ'օրհ։-Այսպէս են նաև յիշեալ բառերի համապատասխան ա-ծանցները. ինչպէս՝ Սչ. բ'արցրանալ, Պլ. բարսընալ, բարսութին, Սեբ. բ'արսընալ, Ասլ. բ'արսիւթին, Ռ. փարսընալ. -Տփ. բաց-րացնիլ, Ննխ. բացըռնալ, Ոզմ. բ'mցրա-նալ, Ագլ. բըձըրm՛նիլ, բըձըրէօ՞թին, Շմ. պmցրանալ, Ղրբ. պրցըրա՛նալ, պըցըրօ՛-թիւն.-Ալշ. Մշ. բ'անձ'ըրնալ, Ախց. Կր. բ'անցըրնալ, Տիգ. փանցըրնալ, Մրղ. պmն-ցի՛րնալ, Զթ. բ'անձ'ըյնօլ, բ'անձ'ըրնոլ։-Նոր բառեր են բարձրահան, բարձրահաւան, բարձրահով, բարձրաձայնել, բարձրանց. բարձրաչոք, բարձրիկ, բարձրկեկ, բարձրու-քաշի, բարձրալուսիկ, բարձրման, բարձրոտ ին։


Բարունակ (ի, աց)

s.

vine-branch;
branch, bough, shoot.

• ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։


Բդեաշխ (եշխի, աց)

s.

cf. Բդեշխ.

• 1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։


Բդեշխ (եշխի, աց)

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

• 1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Ալիշան, Հին հա-ւատք, էջ 85, յիշում է Միջին Ամերիկայի Չոլոյ ցեղի լեզուով բեզէա «արեգակ», որի նմանութիւնը բոլորովին պատահա-կան էս


Բերրի

adj.

fruitful, fertile.

• (-րւոյ, -րեաց) «բարեբեր, ար-գասաւոր, պտղաբեր» Ագաթ. Փիլ. Խոր. Պեա-Նար. ունինք նաև բերիւր Մծբ. 108, բեր-րիւր Մծբ. 102 հոմանիշները (վերջինը ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. բերրի)։

• ՆՀԲ բերիւք լի, այսինքն բեր-լի։ Ե, Գեանօեղեան ZAPh 1, 58 բեր-առմա-տից -ro մասնիկովս


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

• = Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։

• ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։


Բէճ

cf. Բէջ.

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բիբ (բբաց)

s.

pupil, apple of the eye.

• Peterm. 37 լտ. pupa, pupilla «բիր» բառերի հետ։ Windisch. 15 լտ. pupil-lus «բիբ»։ Lag. Urgesch. 827 ասոր. [other alphabet] bāwā «բիբ», որի հետ Lag. Arm Stud. § 393 մի անծանօթ կապակցու-թիւն է ընդունում։ Bugge KZ 32, 11 համեմատում է Կապադովկ. παπαιόι «բիբ» բառի հետ, իսկ էջ 32 կցում է հյ. բիբել, բբել բառերի հետ. հմմտ. անգլ. peep «բբչել, ճռուողել և նայիլ»։ Հիւբշ. 301 յիշում է եբր. [hebrew word] bāwā, ասոր. [syriac word] bāwϑā «բիբ» և նրանց նմանութիւնը պատահական է գտնում։ (Սրանց վրայ կարելի էր աւելացնել նաև արաբ. [arabic word] būbū, պրս. [arabic word] ba. bak, թրք. [arabic word] bebek, արևել. թրք. [arabic word] bebek, [arabic word] blbak, [arabic word] bu-բաիա հոմանիշները, որոնց բոլորի նմանութիւնը հայերէնի հետ՝ պատա-հական է)։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 48 համեմատում է մի խումբ բա-ռերի հետ, որ կլորակ բաներ են նշա-նակում. ինչ. սանս. bimba, լեթթ. bamba «գնդակ», շվէդ. bobba «միջատ», bopp «ստինք», լազ. bibili «առնի»! ևն։


Բիժ (բժոց)

s.

blearedness.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. բայց այս մեկնութիւնը ո՛չ ՆՀԲ գիտէ և ոչ Lagarde. եւրոպացիներից առաջին


Բիւրեղ (աց)

s.

beryl;
crystal.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ պատուական քար, ակունք» ՍԳր. Եփր. ել. «վանակն» Շիր. Մագ. գրուած է նաև բերիւղ Բրս. ընչ. բևրեղ Եփր. Վկ. արև. 12. որից կրճատմամբ կամ առանց կրճատման՝ բիւրեղանման Շնորհ. իմ. եղակ. բիւրղաբեր Պտմ. աղէքս. բիւրղայ կամ բիւրղեայ Պտմ. աղէքս. ոսկե-բիւրեղ Տօնակ.։-Տե՛ս և պլօր։

• = Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։


Բլիթ (բլթաց)

s.

loaf;
cake, bun.

• ՆՀԲ (տղիւս բառի տակ) լծ. է դնում յն. πλίνϑος «աղիւս»։ Հիւնք. թլիփ բա-ռից։ Bugge, Btrg. 35 յն. ἂλφιτον «գա-րեհաց», ալբան. el'p (սեռ. el'bi) «գա-րի» բառերի հետ ցեղակից։


Բնակ (աց)

adj. s.

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

• ՆՀԲ հանում է բուն բառից, կցելով բնակ «բնիկ» բառին։ Ուղիղ մեկնեց Lagarde, Symmicta 34, 92, որ կցում է պրս. buna և արաբ. bunak բառերին. բայց սա էլ նորից միացնում է բնակ «բնիկ» բառին։ Երկու արմատների զանազա-նութիւնը երևան հանեց նախ Հիւբշ.։


Բոզ (ից, աց)

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

• -Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.

• Հիւնք. պրս. ֆօշ «բոզ»։ Վերի մեկնու-թիւնը տուած եմ Բանաս. 1906, 105 և


Բոլոր (ի, ով, իւ, ից)

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։

• Այս մեկնութեամբ առաջին հեղինակն է Thomaschek SWAW 1893, 66, թրգմ. ՀԱ 1894, 18։ Աւելի յետոյ նոյնը Pe-tersson KZ 47(1916), 260 և վերջին անգամ Scheftelowitz KZ 53(1925), էջ 250։ ՆՀԲ լծ. ոլոր, յն. ὄλος «ամբողջ, բոլոր», թրք. ulu «մեծ», արաբ. kulli «ամբողջ։ Peterm. 17, 38, 183 յն. ὄλος։ Տէրվ. Նախալ. 106բ նախդիրով ոլորել բայից։-Հիւնք. հյ. ոլորել և յն. δλο-բառերից։ Thomaschek-ի մեկնոթիւնը տե՛ս բլուր բառի տակ։ Bugge Beitr 41 յն. πέτας «ծայր, վերջ, սահման»

• ձևի միջոցով կցում է հյ. բլուր բառին և նրա ազգակիցներին, բայց KZ 32, 31 մեոժում է։ Patrubány SA 2, 25n տալիս է մի մեկնոթիւն (չունիմ ձեռ-քի տակ), որ ինքը մերժում է ՀԱ 1906, 345 և կցում է բառս բլուր ձե-ւին։-Pedersen, Հայ. դր. լեզ. 226 -որ մասնիկով բոյլ բառին։ Petersson KZ 42. 260 հհիւս. bolr, bulr «Լոճղ, մար-մին», bollr «կլոր մարմին», շվէդ. bol «խոշոր, ուժեղ», մբգ. bolle, անգլ. bowl «գնդակ» ևն։


Բողոք (աց)

s.

appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 207 ողոք բառիցբ բացասականով։ ՆՀԲ սաստ-կականն ձայնիս ողոք. լծ. և յն. βօή «ճիչ, աղաղակ»։-Բ մասնիկով ողոքել բայից հանում են նաև էմին, Հայ. քե-րակ. 1846, էջ 38, Տէրվ. Նախալ. 63, Գազանճեան, Արևել. մամ. 1902, 76 և Հիւնք։-Տէրվ. Altarm. 10 յն. φη-μί և լտ. loqu-i «ասել, խօսիլ» բառերից բար-դուած՝ իբր կրկնական։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 քննադատելով այս վերջինը, առում է. «լեզուաբանութեան առաջին ռարն է»։-Meillet MSL 11, 391 իբր բնաձայն համեմատում է անգլսք. bel-lan «գոչել», հրգ. bellan «հաջել», հիսլ. be'ja «մռնչել», յն. φλοϊσβος «ժխոր». φλύος «շատախօսութիւն». φλύαρος «դա-տարկաբան, շատախօս», φλύας «խեղ-կատակութիւն» ևն ձևերի հետ։ (Boi-sacq 1032 և 1030 և Walde 301 այս բառերը կցում են յն. φλέω=լտ. fluo

• «բղխիլ, հոսիլ» բառերին)։ Petersson, Ar. u. Arm. Stud. 75 հյ. բաղբանջել, հհիւս. belja «մռնչել», լիթ. bуlā«խօսք». հին պրուս. billīt «խօսիլ» բառերի հետ։


Բոյթ (բութի, թաց)

s.

thumb;
a tuning pin.

• «անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։


Բով (ոյ, ուց)

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

• Pictet 2, 257 եփել և խոհ ձևերի հետ՝ կապում է սանս. pač «եփել» բառին, համարելով «թերևս պարսկական ծա-գումից»։-Հիւնք. փուք բառից։ Schef-telowltz BВ 29, 37 լտ. focus «վառա-րան, կրակ», foveō «տաքացնել», fo-

• tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։

• ՓՈԽ-Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։


Բութ (բթի)

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

• Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,

• օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։