woollen thread.
• «չուխայէ կամ բրդէ թել». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ (իբր գաւառական բառ) և ԱԲ. նոյնը թեռն «նուաստ թել» Բառ. երեմ. է 118, որից ասեղնաթեռնաւոր «թեռով կա-րած» ԱԲ։
• Pictet II 175 պրս. tir, itra «թել» բառի հետ։ Müller WZKM 5(1891), 186 թել ռառի հետ միասին կցում է պրս. ❇ tār «առէջ. 2. մետաքսեայ թել. 3. նուագարանի լար», և սանս. tantra «թել» բառերին. բայց սրանք ձևով յար-մար չեն մեր բառին։ Karolides, Γλωσσ. συγϰ». էջ 99 կցում է կապակովկ τερέζι «առէջ» բառին. (սակայն այս էլ թրք. [arabic word] tiriz ձևից լինելով՝ չունի կապակցութիւն մեր բառի հետ)։
• ԳՒՌ. Զթ. Հմշ. թէռ, Խրբ. թmռ «բրդէ թել». նոյնպէս է նաև Հճ. Չն. Սեբ. Տ. Տր. Մրշ. այլուր, ինչպէս Ալշ. Սլմ. թեռ, Ոզմ. Վն. թեռ, Երև. Կր. թէռ «պարկ, չուվալ». այս նշանակութեամբ գիտեն նաև Ապ. Մկ. և քրդ. t'er'։