Your research : 15 Results for իշ

Entries' title containing իշ : 257 Results

Definitions containing the research իշ : 1154 Results

*Կոպիտ

cf. Կոշտ.

• «կոշտ, անհարթ, բիրտ». գործա-ծական է միջին հայերէնում, արդի գրակա-նում և գաւառականներում. այսպէս՝ Ան-սիզք 15, Մեծոփ. յիշ. էջ 85, Ադամ. 122 Չքր. սարկ. Գ. 41, Տաթև. հարց. էջ 722. որից կոպտաձև Վրդն. պտմ. կոպտանալ, կոպտութիւն (նոր բառեր). հնից ունինք կոպ-տարանձն Խոր. բ. 7, որի մէջ -ար կարող է մասնիկ լինել, եթէ արդիւնք չէ սխալ գըր-չութեան. (հին տպ. ունի սրա տեղ կոպտա-տարազ)։


Կոռ

s.

villein or duty service.

• Ադոնց, Aрм. Юстин. 484 պրս. ❇ kār «գործ» բառից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 հյ. կորդ և սումեր. gar «արտ, դաշտային աշխատանք»։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 թրք. ❇ qoru «անտառակ» բառից։ Բառիս շատ նման է հնչում ֆրանս. corvée հոմա-նիշը, բայց ըստ որում հայ բառը յի-շուած է արդէն 992 թուից, ուստի չի կարող փոխառեալ լինել նրանից, ինչ-պէս նաև նրա աղբիւր՝ լտ. corrogata ձևից։


Կոտակ

adj.

little, short of stature.

• «փոքր, կարճահասակ» Բուզ. ա. 5 (իբր մականուն գործածուած Մեծն Խոս-րովի թոռան՝ Խոսրով Բ թագաւորին). ուրիշ վկայութիւն չունինք։ (Թովմա Արծրունին նոյն թագաւորին անուանում է Խոսրով Փո-քըր)։ Տե՛ս և կոտիկ։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

• вoй, յն. γυρός, ϰυρτός, թրք. egri, ey. ri, ռմկ. կեռ։ Տէրվ. Altarm. 31, ծան 1 կոր=լտ. curvus։ Canini, Et. etym. 133 անգսք. kerr «կոր»։ Հիւնք. յն. ϰορωνη, γυτω, լտ. curvus։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով բառերի հետ հնխ. gal, gul «կլոր լի-նեւ» և սեմ. gal «շրջան առնուլ» ար-մատից. հմմտ. յն. ϰυλλός «կոր», լտ. col-lis և հյ. գլել, գլան։ Müller, WZKM 10, 354 յն. ϰυρτός, լտ. curvus խմբի հետ, որ Հիւբշ. 520 ընդունում է մի-այն այն պայմանով՝ որ հնխ. q ձայնը o-ի մոտ դարձած լինի կ։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur', հյ. ծուռ և թիւր։ Scheftelowitz BВ 28, 304 յն. ϰορωνός ևն բառերի ընտանիքին։-Այս ընտանիքի անդամներն են յն. ϰορωνη «ծայրը ծռած՝ կեռ մարմին», ϰορωνος «ծռած, կոր», ϰορωνίς «ծայրը կեռ». ϰορωνιάω «կռանալ, կորանալ», ϰυρτός «կոր, ծռած, կորացեալ», լտ. curvus «կոր, ծուռ», ալբան. kurús «ծռել, կո-րացնել», լիթ. kreīvas «շեղ», հսլ. krivu «ծուռ», հիռլ. cruinϑ «կլոր» ևն, որոնք բխում են հնխ. qer-, qor-ար-մատից։ Lidén, Arm. Stud. էջ 111 մեռժեւով սրանք, որ պիտի տային հյ. քոր ձևը, կցում է յն. γυρος «ծուռ, կլոր» ևն բառերին (որ ընդունում է Walde 216)։ Սակայն ուրիշ հնդևրո-պագէտներ սրա նախաձայն γ համա-րում են

• stu, gurt «յոգնիլ», qurdens «յոգնած, լքեալ», հպրուս. gurīns «խեղճ, աղ-քատ» բառերին, իբր հնխ. gor-ալ-մատից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Auz. 10, 48։ Patrubány, Բանաս. 1902, 121 մերժելով այս մեկնութիւնը»՝ բառը հա-մարում է նոյն ընդ կեր, կերակուր ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 147 սանս. guru, գոթ. kaurus «ծանր» բառերի հետ։ Scheftelowitz BВ 28, 282 և 304 կորուսանեմ=լիթ. kriuszu, kruszú «ջարդել, փշրել», իսկ կորնչիմ=սանս čalati «տատանուիլ», պրս. čalīda։ «երթալ»։


Կորդակ (աց)

s.

helmet, casque.

• «սաղաւարտ» Թղթ. դաշ. ուրիշ վկայութիւն չկայ։


Հանուր (նրոց, նուրց)

adj.

each, every, all, general, universal;
ընդ —, every where;
—ց ազանց, to all peoples.

• ՆՀԲ որպէս թէ համ ուր, համուռ, համօրէն ուրեք, ամենայն ուրեր ոտե-ալն։ Հիւնք. անուր բառից։ Մէնէվիշեան ՀԱ 1897, 248ա համ-ուր։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 անուր բառից, որի հա-մար հմմտ. բոլոր (կրկին իմաստնե-րով)։


Ծմակ (աց)

s.

east-wind;
east-side;
shady place between mountains, cool & moist valley.

• Տէրվ. Altarm. 102 կցում է ձմեռն բառին. ծմակ բառի հետ ձայնապէս նման է դնում զնդ. zəmaka «ինչ որ ձմեռնաւին ըռու անուն»։ (Սրանից պէտք է լինի Ալիշան, Հին հաւ. 137)։ Հիւնք. զամաք բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] cam «ձո-


Ծմել

s. bot.

s. bot. spinage;
beetroot.

• «սպանախ կամ շո-մին. 2. վայրի փրփրեմ» Բժշ. Մխ. բժշ. կայ նաև զիմել ձևը՝ ըստ ՀԲուս. էջ 170.-Seidel, հրտր. Մխ. հեր. § 41 այս բոյսը համարում է «amaranthus blitum L.» և ո՛չ թէ blitum virgatum L կամ chenopodium čapitatum, ինչպէս ունին ՀԲուս. և Տիրա-ցուեան, Contributo § 104. -այս բոյսերը ուրիշ լեզուների մէջ էլ խառնուած են ի-րար հետ. հմմտ. ֆր. blette, épinard-frai-❇ ռերմ. Erdbeerspinat։

• ԳՒՌ.-Խտջ. ձ'իմէլ «մի տեսակ բոյս՝ որ խաշելով ուտում են», Հմշ. ձմէլ (?) «կա-նեփի արտերի մէջ բսնող՝ մութ-կարմրա-գոյն մի բոյս է», Երև. զի՛մէլ «անուտելի մի բանջար է», Ղզ. զի՛մբէլ «մոլոշի նման մի աղցան է»։-Հայբուսակ յիշում է գւռ. ծի-միլ ձևը, որ ըստ Տիրացուեան, Contributo § 337 նշանակում է «mercurialis annua L բոյսը» =կմշտրուկ, օղուլ օթը, եապան ֆէս-լիյէնի։


Ծնծղայ (ից)

s.

cymbal;
cithern.

• նախ Schröder, Thesaur. 45 ոռաւ եբր. ձևից։ Նոյնը յիշում է նաև ՆՀԲ։-Lag. Arm. Stud. § 1059 ասորականից։ Հիւնք. ցնցել բայից։


Ղեղի

cf. Լեղի.

• «կարի քաղցր». ունի միայն Բռ. երեմ. էջ 192, իբրև տարբեր բառ՝ ղեղի «լե-ղի» ձևից, որ մի տող վերևն է յիշում։


Ճախանոց (աց)

s.

trave, horse's clog.

• , ի-ա հլ. «ձիու ոտնակապ» Պիտ. ուրիշ վկայութիւն չկայ


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

• «իր վրայ դառնալը, շրջան, դարձ. պտոյտ» Գնձ. որից ունինք ճախր առնուլ «դառնալ, ժուռ գալ» Պտմ. աղէքս. Խոր. Յհ. կթ. ճախրել «դառնալ, ժուռ գալ» (թրո-չունի, ձիու) ՍԳր. Կոչ. Եղիշ. ճախրումն Փարպ. ճախրանք Նար. ճախրահոս Շիր. ճախրական Երզն. ոտ. երկն. ևն։

• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։


Ճահիճ (հճի)

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

• ԳՒՌ.-Խրբ. ջախին «մարգ, մարգագե-տին». շրջմա՞մբ Մկ. Շտ. Վն. խաճին «մար-գագետին» (բայց թերևս քրդ. կամ քրդերէ-նին անցնելուց յետոյ՝ հայերէնի մէջ ետ առ-նուած). Քղի ճախի կամ ճախին (ճիշտ ձևը ստուգելի) Արևելք 1898, դեկտ. 9.-նոյն են նաև ճխանք Բբ. «թաց, թրջած, խխում եղած», ճխճխանք Պլ. «շարունակ տեղացող թեթև անձրևից յառաջացած ջրալի ցեխ». Եւդ. «ճախճախուտ», ճխանք-ճխճխանք Շհ. Պլ. «թաց, ցեխոտ, անձրևային եղանակ»։-Իսկ ճոճ Բբ. «ճահիճ» փոխառեալ է վրաց. ჭოჭი ճոճի հոմանիշից։


*Ճաղ

cf. Դագաղ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Մշ. Տփ. ճաղ, Սեբ. ջաղ. գործածական է նաև Ակն. Այն. Արբ. Բլ. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ղրդ. Մն. Վն. Տր. ևն. նոր բառեր են ճաղել Մշ. «երկաթէ կամ փայտէ ձողերով ցանկապատ քաշել», ճա-ղիկ Ակն. «ճաղերով ցանկապատ», ճաղմայր Ակն «տանիքի եզերքի ճաղերը պահող գօ-տին», ճաղուկ Ակն «գուլպայի շիշ. 2. ոտքի ջիղերը», ճաղտել Բլ. Խն. «խոցտել, սաս-տիկ ցաւիլ» (իբր ասեղով ծակոտել)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. ǰaγ «վանդակա-պատ» (Բիւր. 1898, 627), Խրբ. jaγ «սան-դուխի վանդակապատ», Ակն jaγ «տանիքի շուրջը շինուած վանդակաձև ձողերը», օոռ- [arabic word] laγ «վանդակապատ», [arabic word] čaγ «շէնքի շուրջը քաշուած փայտեայ վանդա-կապատ», čaγ-i-odeī «boisage d'une cham-bre» (Justi, Dict. Kurde 113, 124), jaγ «իբր սուին գործածելու շիշ՝ շամփուր» (Շւոտ, Քրդերը Տաճկաց-Հայաստ. Ա. 153), ուտ. ճաղ «սայլի ճաղեր. 2. գուլպայ գոր-ծեւու ասեղ»։


Ճամբար (աց)

s.

camp, encampment.

• «մանեակ». մէկ անզամ ունի Սեբ. գլ. ժը, էջ 65. «Զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճանս բեհեզեայս յոսկ-ւոյ օծեալ, մեծացուցանէ ահագին պատուօք ի ճամբար ականակապ և ի գումարտակ»։ (Հացունի, Պատմ. տարազի 109 դնում է վարսակալ», որ ուղիղ է ըստ ծագման)։ Նոյն բառն է անշուշտ, որ Զքր. սարկ. Բ. 68 հին ձեռագրերից հանելով գործածում է. «ի գիշերի գաղտ եղեալ փախեաւ հեծեալ ի ջո-րի և ճամբար իւր եդեալ յաւանդ»։

• + Պհլ. čambar «գլխի կապ» ձևից. (յիշ-ուած է կանացի վզկապի և գինդերի հետ). հմմտ. նաև պրս. [arabic word] čanbar «շրջանակ, վզկապ, գլխակապ, ճակատակապ» (Zen-ker). «փայտեղէն կամ երկաթեայ շրջանակ, որ շրջապատեալ զտակառս՝ պարապնդէ զնոսա. նաև այլ զինչ և իցէ իր շրջանակեալ» (ԳԴ). աֆղան. čambar «շրջանակ, գունտ»։ Իրանեանից են փոխառեալ նաև. ասոր. [syriac word] sambarā «կիսալուսնաձև զարդ», թրք. čember «շրջանակ», քրդ. čenber «շըր-ջանակ»։-Հիւբշ. 186։


Ճանակ (ի)

s.

bezel or bezil.

• (ներգ. ի ճանակի) «մատանու կապիճը, այն է քարը ագուցուած տեղը»։ Մաշտ. ջահկ. ուրիշ վկայութիւն չկայ։

• «անտուզ, կղմուխ բոյսր. hele-nium». յիշում է միայն ՀԲուս. § 1844, ա-ռանց վկայութեան։


Ճանբակ

s.

calamba, agallochum.

• «մի տեսակ խնկաբեր բոյս է յն. ἀοπάλαϑος, որ է genista acanthoclada L» մէկ անգամ գործածուած է Սիր. իդ. 20. ուրիշ վկայութիւն չկայ։


Ճանդան

cf. Ճանդի.

• «մի տեսակ հոտաւէտ փայտ է Խոր. աշխ. նոյն են նաև ճանդալ, չանդան Բժշ. վերջինները յիշում է միայն ՀԲուս. § 1846. բոյսի գիտական անունն է sanda-lum, sandalinum lignum»։

• = Պրս. [arabic word] čandān կամ [arabic word] čandan. որ և [arabic word] čandal, նոյն նշ. փոխառեալ է սանս. [other alphabet] čandana հոմանիշից, որ պատկանում է čand-«պսպղալ, փայլիլ» ար-մատին (տե՛ս հլ. խանդ)։ Սրանցից են նաև արաբ. [arabic word] sandal, ասոր. [syriac word] candal, լտ. sandalum, santalum, յն. οάνταλον (Boisacq 405), գերմ. Sandel, ֆրանս. sandal, santal ևն։-Հիւբշ. 187։


Ճաշ (ոյ, ոց)

s.

dinner, noon-day meal;
repast, entertainment, feast;
—ոյ ժամ, the three canonical hours, Third, Sixth and Ninth;
cf. Ճաշաժամ;
սպասք, սեղան, զանգակ —ոյ, dinner-service, dinner-table, dinner-bell;
— անպաճոյճ;
frugal meal or table;
— գործել, to get dinner ready;
— առնել, to give a dinner;
— մեծ գործել, to give a grand dinner-party;
պատրաստ է —ն, dinner is on the table;
—ք զ—ս մղեն եւ ընթրիք զընթրեօք անցանեն, dinners follow dinners and suppers follow hard on suppers;
cf. Ժամ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. Տփ. ճաշ, Ղրբ. Շմ. ճmշ, Սեբ. ջաշ, Խրբ. ջmշ, Ագլ. ճօշ. սրանցից մի քանիսը նշանակում են «ապուր, փիլաւ կամ մի ու-հիշ տեսակ կերակուր, խաւիծ, հերիսայ». այսպիսի գործածութիւն ունին Ալշ. Ղրբ. Շմ. Մշ. Լ. Վն. Եւդ. Սեբ. Սլմ. Խն։-Իբր կոօ-նական բառ՝ ամէն տեղ կայ ճաշու «կէս օրուայ ժամերգութիւն»։ Նոր բառեր են ճա-շաժամ, ճաշաման, ճաշաքամի, ճաշկիթ. հաշթող, ճաշոց, ճաշք, ճաշքուն։ Ղրբ. կայ նաև չէշտաքուն՝ որ ուղղակի պրս. čašt «ճա-շու ժամ» բառից է կազմուած։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

• Գռաւ ու մեկնեց Հ. Ա. Վարդանեան ՀԱ 1911, 176 և Բառաքնն. դիտ. Բ. էջ 6, որ և համարում է փոխառեալ ասոր. [syriac word] šəwīlā հոմանիշից, որ սա-կայն հայ. շաւիղ բառն է։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

• «ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։


Ճառ (ից)

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

• , ի հլ. «խօսք, ատենաբանութիւն, երկար գրուածք, նկարագրութիւն» ՍԳր. Եզն, Կոչ. 82. Ոսկ. մ. ա. 3. որից ճառել ՍԳր. Եւս. քր. ճառատել Կոչ. 275. ճառագրել Ե-ղիշ. անճառ ՍԳր. Վեցօր. Եւագր. անճառու-թիւն Ագաթ. անճառական Ագաթ. հակաճա-ռել Անյ. պերիարմ. կանխաճառեալ Աթ. դըժ-ուարաճառ Սկևռ. Լմբ. ընդվայրաճառ Նար. Մծբ. ճառախօս, ճառախօսութիւն, բաժակա-հառ, աւարտաճառ (նոր բառեր) ևն։


Ճար

s.

remedy, means, expedient;
— or — եւ ճարակ գտանել, to find a means or a way, to contrive, to think of a device, to contrive;
չիք —, ոչ գոյ —, there is no way or means to, there is no help, it is done;
it is past all cure, it is irremediable;
cf. Ճարակ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ճար, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ջար, Տիգ. ջmր, Ագլ. ճօր, Հճ. ջօյ. նշանակում են «ճար, հնար, միջոց և դեղ». գաւառական-ները գիտեն նաև ճար «ոյժ, կարողութիւն» -որից կազմուած են ճարել «հայթայթել, մատակարարել» (ըստ Արդ. «ծնիլ»), ան-ճար, անճարու, անճարիկ, ճարակտուր, ճա-րահատ. ճարարիլ, ճարակտրի, ճարի «ճար-պիկ, որ անճարակ չէ», ճարիկ, ճար-ճարակ, ճարուակ, ճարճրկել։-Ատանայի թրքախօս հայերն էլ ունին jar. օր. ճարըմա ճար եթիշ-տի «օգնութեան հասաւ ենձ»։


Ճարտար (աց)

adj. fig. s.

dexterous, handy, industrious, ingenious, skilful, adroit, able, clever, expert;
artful, cunning, sharp, sly, shrewd, crafty;
artisan, mechanic, artificer, master;
ad. well, wisely, thoroughly, to the bottom;
— ի քանդակագործութիւն, excelling in sculpture;
— ի կեղծաւորել, adroit at dissembling, crafty;
— գիտել, to know perfectly, thoroughly.

• Kuhns u. Schleich. Btrg. s, 139 սանս. čatura-ra։ Lag, Beitr. bktr, Lex. 27 զնդ. čarətar «գործող, կերտող» (բայց այս բառը նշանակում է «քայլող, յա-ռաջացող». կայ նաև čarana «ձեռա-գործ, գործ» ըստ Justi, Zendsp. 109ա բայց նշանակութիւնը սխալ է. զնդ. čar արմատը նշանակում է «երթալ. 2. ա-րածելու երթալ»)։ Հիւբշ. 189 մեռժում է համեմատել čarətar ձևի հետ. Müller WZKM 8 (1894), 362 կցում է զնդ. čarətutārō բառին, որ գտնում է պհլ. բառարանում և մեկնուած է ❇ջ kartārtum «գործու-նէութիւ՞ն»։ Bartholomae, Altir., Wör-terb. 582 մերժում է Müller-ի այս հա-մեմատութիւնը, ըստ որում զնդ. յիշեալ բառը նշանակում է «մէկ ասպարէզ քայլող անցնող». իսկ ինքը հյ. ճարտար փոխառեալ է դնում իրան. *čartara-ձևից, որի հետ կցում է սանս. [other alphabet] čatura-«արագ, ճարպիկ, ճարտար»։ Հիւնք. ճարտ=պրս. kardan «գործել»։ ճարտար=պրս. kārdār «գործող»։ Թի-րեաքեան, Արիահայ բառ. 263 պրս. [arabic word] čāra-dār «ճարտար»։


Ճարտուկ

adj.

piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.

• «ոծաւոր սպիտակ գոյնով, որ է ճանճկէն» Բուզ. գ. 20 (երկիցս) և Գնձ. ու-րիշ վկայութիւն չկայ։

• = Պհլ. *čartuk հոմանիշից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čarda կամ [arabic word] čar-ta «սևի զարնող գոյն, կարմրաւուն ձի» (Vullers), «գոյն, երանգ, բայց մանաւանդ այն երանգ, որ ասի թրք. եաղըզ, այսինքն սեաւ գոյն՝ որ ի շառն (վարդագոյն) հար-կանէ» (ԳԴ), [arabic word] čarad (կարդա čard) «կարմիրի զարնող գոյն, մութ շաշանակա-գոյն» (Vullers), «է այն կարմիր երանգն, որ յատուկ է ձիոյ և ջորւոյ» (ԳԴ), čard «թուխ» (ԳԴ), [arabic word] ǰarda (կարդա՛ čar-da) «դեղնակարմիր գոյնով ձի» (Vullers) «է երիվարն այն որոյ հայրն իցէ արէպի և մայրն է յայլմէ ազգէ» (ԳԴ)։-Հիւբշ. 189։


Ճղուղ

s.

wheel.

• «անիւ, ճախարակ» Սիւն. քեր. 209 և Երզն. քեր. (իբրև հոմանիշ է յիշուած ա-նիւ բառի)։

• ԳՒՌ.-Ճղուղ «անիւի ճառագայթներ» ձևը յիշում է Խալաթեան, Ծրագ. ազգ. էջ 16 (հմմտ. Նորայր, Բառ. ֆր. rai)։


Ճշգրիտ (րտի)

adj. adv.

exact, just, punctual, precise, categorical, strict, effective;
—, ճշգրտիւ, cf. Ճշդիւ;
— ասել or ասելով, properly speaking.

• , ի հլ. «ուղիղ, ճիշտ, շիտաև. հա-ւաստի» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 45 որից են՝ ճշգրտիւ Եղիշ. Եւս. Նխ. աւետ. ճշգրտել Թուոց. իգ. 10, Ոսկ. մ. ա. 5, 7. ճշգրտեցուցանել Իմ. ժգ. 14. ճշգրտագործ Ագաթ. ճշգրտահան Պիտ. ճշգրտագեղ «ճիշտ նման և գեղեցիկ նկարուած» (նորագիւտ բառ) Մ. Մաշտ. 278 բ. -ունինք նաև գրուած ճժգրտապէս Տիմոթ. կուզ, էջ 153։ Կաւ և ճշգիր կասկածելի ձևը, որ ունի Բառ. երեմ. էջ 198։

• Բագրատունի, Քեր. զարգ. 1496 -իտ համարում է մասնիկ։ Հիւնք. բարդուած լտ. ǰus «իրաւունք» և յն. ϰριτής «դա-տաւոր» բառերից։ Մառ. ЗВО 11, 300 ճեշեկ<պրս. [arabic word] časmck «աչք» + զնդ. dīta «տեսանելի» բառերից բարդուած։ Pedersen, Հայ. դր. լեզ, 157, 219 ճիշտ + գիր բառերից։


Ճոխ (աց, ից)

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

• (յետնաբար ի, ի-ա, ո հլ.) «հա-րուստ, փարթամ, պերճ, փառաւոր, իշխա-նաւոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 10. Սուտ-Սեբ. էջ 3, Բուզ. էջ 207. -որից ճոխութիւն Ես. իբ. 21. Եփր. ծն. Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. ճո-խանալ «հարստահարել, բռնանալ, պանծալ. նազիլ» Թուոց ժզ. 3, Սեբեր. Ոսկ. մ. ա. 17. «վայելել, փարթամանալ, զարդարուիլ» Ոսկ, հ. բ. 10. ճոխաբան Ա. տիմ. բ. 12. ճոխա-գոյն Բ. մակ. ժգ. 24. Ոսկ. ա. կոր. բ. կոր. ճոխաճանութիւն Ոսկ. ես. 17. ձմեռնաճոխ Թէոփ. խ. մկ. շքեղաճոխ Անան. եկեղ. պըտ-ղաճոխ Թէոփ. խ. մկ. ճոխախօս «ճարտա-րախօս, հռետոր» Ուխտ. բ. 91. ճոխափառ Հայել. 130 (վերջին երկուսը նորագիւտ բառ). նաև ճոխալ «ցնծալ, բերկրիլ» Տաշ. որից յառաջացել է գւռ. ճխալ Երև. Պլ. Տփ. հմմտ. Ադամ. էջ 9. «Դրախտիւն ուրախա-նէր, յետ և յառաջ հայեալ ճոխէր». ուր 5 ձեռ. ունին ճխէր, ինչպէս գիտէ նաև Բառ. երեմ. էջ 198՝ ճխալ «հրճուիլ»։


Ճուրակ (աց)

s.

merlin.

• Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։


Հատ (ից, ոց)

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կտրե-լը, հատուած, կտոր» Երեմ. խզ. 20. Եղիշ. հոգ. «մէկ հատիկ սերմ, ունդ, մանաւանդ ցորենի կամ ուրիշ հացաբոյսի» ՍԳր. Եւագր. «վերջ, ծայր» Օրբել. ողբ. է. որից հատանել «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել, մետաղ հանել կամ հանք փորել, լոյս ցոլանալ, դրամ կրա-րել ևն» ՍԳր. Մծբ Ոսկ. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. հատուցանել «վճարել, վրէժը լուծել ևն» ՍԳր. Ոսկ հատուցումն ՍԳր. Ագաթ. վարձա-հատոյց Կորիւն. ստնահատոյց Ոսկ. ես. հա-տեա «մալեալ» Ղևտ. իբ. 24. հատած Եւս. պտմ. հատուած Ագաթ. Եւս. քր. հատոր բսուր, սաստիկ» ՍԳր. Ոսկ. հատակոտոր Ոսկ. Եփր. մն. հատահարց «հատիկներով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հատա-վաճառ «լումայափոխ» ՍԳր. հատիկ «սերմ» Լմբ. սղ. «խաշած ցորենով պատռաստուած մի ուտելիք» Սմբ. դատ. 60. հատիճ «կուտ» Անյ. ստորոգ. (>Ջղ. խատիճ «կուտ ձմե-րուկի» ևն). հատոր Մաղաք. բ. 15. հատկլիլ (գրուած նաև յատկլիլ) «հեկեկալ» Յհ. կթ. 309, Լաստ. ժզ. հատուկտոր, հատուածական, հատուածակողմ, հատորաւոր (նոր բառեր) ևն։-Շատ անգամ պատահում է բարդու-թեանց վերջը. ինչ. անհատ Եզն. թանահատ Եփր. պհ. Մանդ. վիմահատ Սեբեր. նորա-հատ Պղատ. տիմ. երկաթահատ Ոսկ. մ, բ. 18. դահեկանահատ Մխ. դտ. դեղահատ Կա-նոն. գանձահատ Ոսկ. յհ. թ. 12. Բուզ. գե-րեօմանահատ Ոսկ. յհ. բ. 39. գարեհատ Շիր. գինեհատ Եփր. պհ. Մանդ. թաթահատ Եփր. դտ. կապարահատ Բուզ. նոյնից՝ ճ ձայնի կրճատմամբ և այս պատճառով էլ լօ-դակապի տեղիք չմնալով՝ ձևացել է -ատ (մասնիկը). հմմտ. ձեռնատ կանոն. ակնատ «աչքը վնասուած» Ոսկ. հռովմ. 295. ակա-նատ Վրք. հց. ականջատ Ղևտ. իա. 18, իբ. 23 հերատ Բժշ. միջատ Վեցօր. փալտատ ՍԳր. կտաւատ Մխ. առակ. կառափնատ Բ. մակ. դ. 42. գունատ Ոսկ. եբր. բազատ ՍԳը Բուզ. խրամատ Բ. թագ. ե. 20. Եփր. դտ. և սրանցից՝ հերատուկ Ոսկ. մ. բ. 23. խրամա-տել ՍԳր. Ագաթ. ծայրատել Մամիկ. Յհ. կթ գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր. ապատել Փիլ. նխ. քարատել «քարը տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 45, 46, 47. տա-րատել «բաժանել» Տիմոթ. կուզ 261 ևն։-Ջանազան նախդիրներով կազմուած ձևեր են՝ ՉԱՏ «առանձին, զատուած, մեկուսի, հեռու» (իբր զ-հատ) Եզն. Սեբեր. Եփր. բ. կոր. որից նել, անջրպետել» ՍԳր. Եզն. Կոչ. զատուցա-նել ՍԳր. Եզն. զատչիլ Խոր. Եղիշ. զատագոյն «հեռագոյն» Փարպ. զատական Սեռեռ. ոտն-զատոյց Եփր. պհ. 169.-ԸՆԴՀԱՏ «տարբեր» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Բուզ. որից ընդհա-տութիւն Փիլ. ընդհատումն Փիլ. ընդհատել (նոր բառ), անընդհատ Փիլ. Պիտ. ևն.-ՆՀԱՏ (կազմուած ն նախդիրով) «պակաս, թերի» Տիմոթ. կուզ, էջ 106, 160, 297, 179. որից աննհատաբար «աննուազաբար» Տիմոթ. կուզ, էջ 69։-Արմատի երկրորդ ձևն է յատ, որից յատանել, յատոց, յատուկ ևն, որի վը-րայ տե՛ս վարը առանձին։

• ՆՀԲ հատ բառի հետ համեմատում է այլազգ. քէթ, քէս (իմա՛ արաբ. qat' և թրք. kes «կտրել»), իսկ հատուզումն ձևի հետ լծ. է դնում թրք. հէտիյէ «նու-էր»։ Böttich. Arica 41 և Wurzelforsch d6 sad արմատից. հմմտ. սանս. sasya։ Lag. Urgesch. 408 լտ. caedo, cado «կտրել, ջարդել»։ Müller BvS 5, 138 սանս. çatayāmi և օսս. sattyn. իսկ SWAW 84 (1877), էջ 228 օւս. fadun «ճեղքել»։ Տէրվ. Մասիս 1882 յունիս 2 լծ. յատանել։ Հիւբշ. Arm Stud 38 faϑun? Մառ. ЗВО 5, 320 զնդ. dāta-«ատամ» բառի հետ։ Հիւնք. հօտ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 464 աւելի մանրա-մասնելով խնդիրը՝ համեմատում է օսս. fadun (fādun) «ճեղքել» և բելուճ. pa-taγ «կտրել, ծայրատել, կրճատել» բա-ռերի հետ. բայց այս համեմատութիւնը անապահով է գտնում, որովհետև լի-շեալ բառերը ծագում են հնխ. pat-ար-մատից, մինչդեռ հայերէնը ենթադրել է տալիս հնխ. pad-արմատը. սակայն հնխ. pat-և pad-կարող էին իրար փո-խանակել։ Սրմագաշեան, Արմէնիա սում. hat «այգիները բաժանող ճանա-պարհները»։ Jensen, Hitt. u. Arm. 4. 63, 78, 130 և ՀԱ 1904, 184 հաթ. ht, xt, hat, hato հոմանիշների հետ։ Meil-let, Բանաս. 1900, 104 յն. σxεδαννυμι, ϰεδάννυμι «ցրուել, խորտակել» բառի-ռերի հետ՝ հնխ. kd-արմատից։ Karst, Յուշարձան 421, 428 թթր. at, ay «բա-

• ժանել», ույգ. atin «ուրիշ, տարբեր», atirmak «բաժանել, ջոկել», չաղաթ. օսմ. áyirmaq «բաժանել», Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 233 զնդ. hāiti, պհլ. ha «գլուխ, բաժանմունք, հատուած» բա-ռից է դնում հատանել բայը, իսկ հատ, հատին=պհլ. hadīh, արաբ. [arabic word] ahad «մէև»։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] hatv «ոտքով կոխելով կոտրել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 954), [arabic word] haδ «իսկոյն կտրել» (անդ՝ Ա. 67), [arabic word] haδδ «ամբողջապէս կտրել» (Ա. 224)։ Աճառ. Նորք 1925, ❇ 5, էջ 393 յիշում է կամիս. hatt հոմանիշը։ Մար-գարեան, ժամանակ 1927 օգ. 3 ատել բայի հետ։ 713 և 1899, 798, Յուշարձան 329բ)։-Տե՛ս և ցախ բառի տակ (ցաքատ)։


Հատական

cf. Հատու.

• «հանապազ». ունի միայն Բառ. երեմ. էջ 177. ուրիշ տեղից յայտնի չէ բառա։


Հարակաշ

s.

associate, partner.

• , ի-ա հլ. «այգու կամ վառաւ-ցանքի ընկեր, կիսրար» Մխ. դտ. 432 (Յա-ղագս դատաստանաց այգեգործաց ընկսրա ւոր մասնաւորաց հարակշաց և վարձկանաց). «բաժնեկից, ընկեր» Օրբել. հրտր. Էմ. էջ 192 -Շահն. Ա. 336 (Մեծամեծ նզովիւք փակէ վասն ջրոյն, զի մի ոք իշխեսցէ կտրել զնա և կամ հարակաշ գոլ և բաժինս առնուլ)։-Տե՛ս նաև հակարաշ։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

• ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարթ (ից)

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• Այս բառերը, որ սանս. prthu ևն ձևե-րի հետ նշանակութեամբ և հնչմամբ նոյն լինելով՝ հնդևրոպական պէտք է լինեն, կարող են իրանականից և կամ մի ուրիշ հնդևրոպական լեզուից փո-խառեալ լինել։ Հիւնք. արդ բառից, Karst, Յուշարձան 421 լտ. porio, գերմ. Furt, յն. πέρας «ծայր», թաթտր. yor, yur, yur «քայլել, երթալ» բառերի հետւ Մառ ИАН 1926, 107 նոյն ընդ արդ-ար։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 հբո. furben «մաքրել», մբգ. vurbe «մաք-րում», յն. πρέπω «երևիլ», հյ. երևիլ, հիռլ. richt «ձև, կերպարանք», կիմր. rhith «երևոյթ» բառերի հետ հնխ. prep. արմատից. հյ. հարթ<հնխ. prp-to-։


Հարիւր (ոց)

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

• , ո հլ. (գրուած նաև հարևր՝ որ հնագոյն ձևն է) «100» ՍԳր. միջին հ։ հա-րոյր Անսիզք 93. որից հարիւրատր ՍԳր. Եւս. քր. հարիւրապետ ՍԳր. հարիւրամեայ Կոչ. հարիւրամեան ՍԳր. հարիւրերորդ Բ. մակ. ա. 1Ո. հարիւրորդ ՍԳր. Ոսկ. մ. գ. 3. բարդու-թեանց վերջում՝ երեքհարիւր, չորեքհարիւր ևն. բայց նաև երիւր կամ արիւր ձևով. այս. պէս՝ երկերիւր «200» ՍԳր. երեքարիւր «300» Բ. Ռառ. եռ. 18. Եւս. քր. երերիւր «300» ԱԲ. (ըստ այսմ էլ ՀՀԲ և ՆՀԲ յիշում են անկախ երիւր ձևը). հարիւրամեակ, երկհարիւրամ-եակ (նոր բառեր) ևն։

• Peterm. 158 դնում է եր արմատից սրա յոգնակին է երեր «մէկեր, բա-զումք», որ դարձել է յետոյ հարիւր. այս եր ձևից է նաև երր=երեք։ Boрp, Abhnd. d. Ak. d. Wiss. zu Beriin 1846, 297 համարում է *հատ-իւր ձևից, ուր -իւր մասնիկ է, իսկ հատ=սանս. çata, պրս. sad «հարիւր» ևն։ Justi, Zendsp. 312ա ոնդ. haurva, սանս. sarva «բո-լոր» բառերի հետ։ Müller, Benfeys Ur. u. occ, II (1864), էջ 585 մերժելով Boрp-ի մեկնութիւնը՝ դնում է para-ivare ձևից, որի մէջ para «մէկ», իսկ ivare գտնւում է baevare «բիւր» բառի մէջ։ Ascoli BVS 5, 212 իրանեան par-var ձևից. հմմտ. սանս. parvan, parus, իբր «խումբ, լիութիւն»։ Müller SWAW 66, 272 ուզում է կցել յն. πօλώ «շատ» ևն ձևեռեն։ Böttich. Rudimenra 41, 113 Թալմուդի յիշած պրս. [hebrew word] yr «հարիւր» ձևը համարում է [hebrew word] hrvr = հարևր։ Müller ՏWAW 84 (1877), 225 *paruvat «բազմաթիւ» ձե-ւով է մեկնում։ Տէրվ. Երկրագունտ Ա, 49=Լեզու էջ 179 համարում է ծագումն անծանօթ, բայց հաւանական է կարծում *paru «բազում» արմատից դնել։ Մառ ЗВО 5, 316 զնդ. sata բառի հետ։ Հիւնք. հարաւ բառից։ Patrubány SA 1, 196 յն. πολύς, սանս. purú «շատ» բառե-ոի հետ, իբր հնխ. polevros ձևից։ Meil-let MSZ 11, 384 կասկածով համեմա-տում է վրազ. asi, մինգր. oši, սվան. ašir «հարիւր» բառերի հետ։ Pedersen, Հալ. դր. լեզ. 59-61 ենթադրում է որ չափ ցոյց տուող մի գոյական էր, որ

• վերածուել է թուականի, ինչպէս են ռան. snes «քսան» և ol «ութսուն» թուականները, որոնք նախապէս նշա-նակում էին «ճիւղ, ցուպ». ըստ այսմ հյ. հարիւր բառի համար հմմտ. ւն. πέράς «վերջ», սանս. párvan «եղէգի և այլ տունկերի վարակ, յօդ», párvatā «լեռ»։ (Յիշում է Pokorny 2, 32 և ան-հաւանական է գտնում)։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. sero «հոսիլ» արմա-տից, իբրև «առատ»։ Մառ ИАН 1911, 145 սվան. ašir «հարիւր» բառի հետ, ուր š համարում է դարձած ր։ Tuttle REA 1927, էջ 324 չուվաշ. pr «մէկ» +jyz «հարիւր» ձևի հետ է համեմա-տում (նոյն է թրք.) bir yüz «մի հար-իւր»։


Հարց (ից)

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (իշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Հաւ (ուց)

s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

• , ու հլ. (ըստ ՆՀԲ յետնաբար հո-ւովուած է նաև -ոյ, -աց, -է) «թռչուն» ՍԳղ. Եւս. քր. Փարպ. «հաւ, մարի» Մտթ. իգ. 37. Ղկ. ժգ. 34. «աքլոր» Գ. մակ. գ. 12. Մտթ. իզ. 34, 74, 75. ներկայ բարբառների մէջ և գրականում նշանակում է միայն «ընտանի հաւ, մարի». նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄρνις «թռչուն. 2. հաւ-3. աքլոր», որ հիմայ յատկացուած է միայն ընտանի հաւին։ Սրանից են հաւաղէտ Ղևտ. ժթ. 26, Ոսկ. ես. հաւադիտութիւն Սիր. լա. 5. հաւալուսն ՍԳր. Վեցօր. 172-3. հաւախօս Մրկ. ժգ. 35. հաւակեր ՍԳր. հաւահարց Սր. ժը. 10. բ. մն. լգ. 6. հաւահմայ Երեմ. իէ 9. Կոչ. Ոսկ. տիտ. հաւահար լինել «թռչունի գիշատուիլը մի ուրիշ թռչունից» (նորագիւտ բառ) Ոսկ. տտր. տող 13. հաւօրհնէք (նորա-գիւտ բառ) «եկեղեցուն ընծայաբերուած թռչունները օրհնելու կարգը» Մ. Մաշտ. 89բ. հաւապատիր «մի տեսակ բու» ՈԳո. հաւորո ՍԳր. հաւփալ «մի տեսակ աղաւնի» (գրուած նաև հաւբալ, հովփալ, հոբալ ևն) Ոսկ. եզեկ Փիլ. Սահմ. Առաք. լծ. սահմ. 469 (այս վեր-ջինը ցոյց է տալիս թէ ի՛նչ տարբերութիւն ունի աղաւնուց). տարմահաւ Վեզօր. 174. քաջահաւ Ղևտ. ժա. 17. Դտ. ժդ. 16. երաշ-տահաւ Վանակ. հց. արտաւազդահաւ «կա-րապ» Փիլ. լին. բ. 117 (հմմտ. յն. ϰὸϰνος հոմանիշը, որ նաև յատուկ անուն է. տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. էջ 657ա և ՀԱ 1920, 281). ժրահաւ Եպիփ. բարոյ. կիսահաւ Եպիփ. բարոյ. Խոր. աշխ. հաւապան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 42. հաւթափեալ «գիշե-րուայ ժամի եօթը» (ըստ արևելեան ժամա-ռոյցի. այսինքն՝ երբ հաւը արդէն խօսած է ըստ Ս. Վ. Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 160). հաւամրգի «մի տեսակ բոյս. ebenus laguroides Boiss.» (ըստ Տիրացուեան, Con. tributo § 254) կամ «erica arborea L» (ըստ նոյնի, անդ, § 341). եգիպտահաւ, հաւաբու-ծութիւն, հաւկթաձև ևն (նոր բառեր)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. auei-«թռչուն» բառից. ցեղակիցներն են լտ. avis «թռչուն». avicula «թռչնիկ», սանս. vi-, vé-, vayas-«թռչուն», զնդ. vīš, vay-«թռչուն», թերևս նաև յն. οἰωνός (<*αflωνός ?) «գիշատիչ թռչուն», αἰετός (<*αfi-ετός), իռլ. ai, aoi «կարապ», կիմր. hwyəd (<*auletos?) «բադ» ևն (Walde 74, Boisacq 693. Pokor-ny 1, 21 և 2, 75, Ernout-Meillet 87)։-Հիւբշ. 465։

• term. 26 լտ. avis։ Lag. Urgesch. 122 pā արմատից, իբր հսլ. pieti, piewati «երգել», pictlu «աքլոր»։ Lag. Btrg. baktr. Lex. 65 լտ. pavus «սիրամարգ» բառին ցեղակից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 38 ընդունում է համեմատել լտ. pavus, pavo ձևերի հետ, միայն ա՛յն պայմա-նով, որ սրանք նախնաբար ընդհանրա-պէս «թռչուն» նշանակութիւնն ունեցած լինին։ Տէրվ. Նախալ. 108 վերինների հետ դնում է հնխ. vi, avi «թռչուն» բա-ռից։ Հիւնք. հաւ=լտ. avis, իսկ հաւա-լուսն=արաբ. հավսալէ «ստամոքս, խա-ծի»։ Meillet MSL 7, 162 և 8, 154 վերի ձևով՝ լտ. avis։ Bugge KZ 32, 14 լտ. pavus, pavo նոյնացնելով յն. ταώς հո-մանիշի հետ, իբր փոխառեալ բառ մեր-ժում է միացնել հաւ բառի հետ և ըն-դունում է վերի մեկնութիւնը։ Այսպէս նաև Müller WZKM 8, 282։ Petersson KZ 47, 249-50 հնխ. pōu, pou, pau «փոքր. 2. ձագուկ» արմատից. հմմտ. յն. πῶλος, «ձագ, քուռակ», սանս. po-tas «ձագ», յն. παίς լտ. puer «տղայ», լիթ. putytis «թռչունի ձագ», լեթթ. putns «թռչուն», հսլ. puta, putica «թռչուն»։ Այս մեկնութիւնը յիշում է նախորդի հետ (հնխ. auei-) Pokorny 2 75։


Հաւան

s. adj.

consent, persuasion;
*cf. Սանդ;
consenting, persuaded, convinced;
— գտանիլ ընդ, to consent, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
ի — գալ, cf. Հաւանիմ;
— հաճութեամբ, willingly, with pleasure;
—ք եւ հաւասարք, agreeing together, unanimous.

• (յետնաբար ի հլ.) «համորում. հա-ճութիւն» Ոսկ. Սեբեր. «միաբան, կամակից, հաւանոռ» Եոն. Ոսկ. լհ. ա. 42. որից հա-անիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 23. հաւանեցուցանել ՍԳր. Ոսկ. մ. ա. 9. յհ. բ. 24 կամ հաւանել Ոսկ. ես. և եբր. հաւանագոյն Եզն. Ոսկ. մ. բ. 11. հաւանընկերք Ոսկ. եբր. 502. Վեցօր. 158. հաւանութիւն Գ. մակ. է. 2. եզն. ան-հաւան ՍԳր. Սեբեր. դիւրահաւան Յհ. գ. 19. Ոսկ. մ. ա. 4 և բ. կոր. դժուարահաւան Ոսկ. մ. բ. 11. յհ. ա. 25. միահաւան Բ. մկ. ժա-8. Բուզ. զուգահաւան Նար. յիշ. ինքնահաւան (նոր բառ)։


Ճօճ (ից)

cf. Ճօճան.

• «երկու կողմ շարժուիլ՝ երերալը». արմատական ձևը ցոյց են տալիս ճօճ «շար-ժում, շարժուն» Արծր. Օրբել. «կախօրրան» Զքր. սարկ. Ա. 55. որից ճօճիլ «երերալ, քա-մուց տատանիլ, նիզակների շարժուելը» Վե-ցօր. Մծբ. Եղիշ. ճօճել (գրուած նաև ճոճել) Բ. մակ. ժա. 8. Եփր. թգ. ճօճեցուցանել Նիւս. ճօհան Գնձ. Թլկր. 53. ճօճեմական Սե-բեր. 198. ճօճանակ «ճռռան, կարկաչայ, շռնչանի նման մի խաղալիք» Յհ. իմ. ատ. Կանոն, էջ 146. (նոր գրականի մէջ «pendu. le»). ճօճկտալ Քուչ. 53. նիզակաճօճ Գր. տղ. յօնաճօճ Սիսիան. յարաճօճ Ագաթ. մի-ջին հայ. ճօշ տալ «երերալ» (իմա ճօճ տալ) Թլկր. 25.-նոր բառեր են ճօճում, ճօճանա-կաւոր, ճօճաթոռ ևն։

• ԳՒՌ.-Ախց. ճօճալ, Ալշ. Բլ. Մշ. ճօջալ, Սեբ. ջօջալ, Ղրբ. ճօճ տալ «ճօճել, շարժիլ». -արմատական ձևը պահում է Երև. Տփ. հօճ, Ախց. Երև. ճօճք, Ջղ. ճօճկ, Ննխ. ջօչք, Ղրբ. ճօժկ, Վն. ճօճիկ «մանուկը քնեցնելու ևախօրրան»,-նոյն արմատից ունինք նաև ճօճ Ախզ. «մի տեսակ պար», ճօճանակ Ագլ. Երև. Ղրբ. (վերջինս ճճա՛նակ, ճչա՛նակ ձևով) «ճռռան» (ճիշտ նոյն է Յհ, իմ. ատ. ճօճանակ կոչուած գործիքի հետ, որ Մաղ-կազարդին ճռճռացնում են), ճօճկեթել Վն. «մանկան կախօրրանի չուանները», ճօճկտալ Մշ. «նազելով քայլել», ճօճկտան Մշ. «նա-զելով քայլող»։


Մագիստրոս (աց)

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

• , ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։


Մազտաքէ (ի)

s.

mastic;
— գիհոյ, sandarac, gum of the juniper-tree.

• = Յն. μαστίχη «ծամոն» բառից փոևառ-եալ. այս էլ գալիս է յն. μασταζω «ծամել», μάστας «բերան» (ծամող) ձևերից, որոնք ծագում են հնխ. menth-«ծամել» արմատից (տե՛ս Boisacq 613)։ Յոյն բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ, ինչ. լտ. masti-che, գերմ. Mastix, ֆրանս. mastic, արաբ. [arabic word] ︎ maslakì, քրդ. mstékki՝ նոյն նշ։ -Հիւբշ. 362։


Մաթուզ

s. bot.

s. bot. arbutus-berry.

• «կիսավայրենի մի պտուղ է. տճկ. հօճա եմիշի, լտ. arbutus», որից մաթ-զի «նոյնի ծառը» Վստկ. 155. ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 1930՝ մաթուզի, մաթուզենի ձևերով, որոնք չկան բնագրում։


Մալուխ (լխոյ)

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։


Մախաղ (ից)

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

• ՆՀԲ յիշում է վրաց. սխէվալի։-Հիւնք. արաբ. մախալի «պարկ կե-ոակրոյ գրաստու» (?)։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] qar, [arabic word] qal'a, [arabic word] qallā' «հովուի մախաղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 654-5), ա-սոր. [syriac word] malxatā «մախաղ», յն. μολγόs «կաշիէ պարկ», հբգ. malaha, մբգ. malhe «կաշէ գրպան», հհիւս. malr «քսակ» (Boisacq 643)։ Պատահական նմանութիւն ունի դար-ձեալ հնխ. maq-«կաշիէ պարկ», որից ծագում են լիթ. makas, լեթթ. maks «քսակ, պարկ, գրպան» ևն, որ տե՛ս Po-korny 2, 225։

• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։


Մախիզ

cf. Մախիզեալ.

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• Հնեռեռ Մագ. քեր. 228= Երզն. քեր. ճիշտ են ստուգաբանած մածուն բառը. «Մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի»։-Müller SWAW 42, 254 սանս. maii արմատի հետ։ Պատկ. Изсльд. 15 նոյն ընդ մատզիլ և պոս māst «մածուն»։ Lag. Arm. Stuo. § 1406 յն. πήγμα «մակարդ» և հյ. մակ-մասնիկը։ Canini, Et. étym. էջ 157 մածնուլ=պրս. makhīdan «կցել, միա-նալ»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 և Arm Gram. 471 պատահական է համարում սանս. mástu-«թթու սեր», պրս. māst «մածուն». māsīdan «մակարդել», հյ. մազտիլ ևն։ Horn § 959 ասում է թէ հյ մածուն, մածանիմ, ինչպէս և բելուճ. maδaγ «մակրդել», որ Հիւբշ. ZDMG 44, 561 համեմատում է պրս. māst «մածուն», māsīdan «մակարդիլ». սանս. mástu-«թթու սեր» բառերին, ձայնապէս չեն համապատասխանում։ Ուղիղ մեկնութիւնը առաջին անգամ մը-տածեց Lidén BВ 21 (1896), 99, որ մածանել և մածուն միացնում է հբգ. mahhō̄n, հանգլ. macian ձևերին. այս բառերը պատկանում են հնխ. mag'-արմատին։ Հսլ. mažo, mazati ձևերին միացրեց յատկապէս Meillet MSL 10 (1898), 279։ Հիւնք. մակարդ բառից։ scheftelowitz BВ 29 (1905), 30 բե-լուճ. madaγ «մածուն», մբգ. matte, matz, ֆրանս. maton «լոռ», լտ. madeo, յն. μαδάω «թրջուիլ, խոնաւանալ» բա-ռերի հետ։ Charpentier KZ 46. 38 ա-սում է թէ մածուն=պրս. māst ևն խումբը, որ Հիւբշ. 472 մերժում է, պէտք է ընդունիլ։ Առանձին յօդուած ունի ռա-ռիս վրայ Meillet MSL 19, 122-3, ուր հաստատում է նորից վերի մեկնու-թիւնը, հնխ. mag'-արմատից։ Այնու-ամենայնիւ Pokorny 2, 226-7 մեռժև-լով թէ՝ Meillet-ի այս մեկնութիւնը և

• թէ՛ charpentier-ի մեկնութիւնը (= հնխ. mozgho-«ուղեղ» ձևի տակ Po-korny 2, 309), ընդունում է էջ 231 հնխ. mad-«թաց» արմատի տակ՝ Scheftelo-witz-ի մեկնութիւնը։ -Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] masϑā «մակարդ», պրս. [arabic word] mast, քրդ. māst, māzd, գնչ. mast «մածուն», պրս. māstu, māstūna «չորթան», իսլ. misa «թան», նորվ. mysse «շիճուկ», շվեդ. mysa «շիճուկ», messe «թան», mуssje «թանը քամելուց առաջ շինուած թարմ պանիր» (տե՛ս A. Sjögren, Os-set. Stud. էջ 601, յիշուած մեր բառե-րի հետ), աբաբ. [arabic word] maδa «թրթ-ուած կաթ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 447)։ Պատահական պիտի լինին նաև ասոր. ❇ māzōnā, արամ. և եբր. [hebrew word] māzōn «կերակուր, ուտե-լիք, սնունդ», որոնք սեմական լեզունե-րի մէջ ստոյգ մեկնութիւն չունին (տե՛ս Gesenius, 1910, էջ 406բ) և ի հարկին կարող են հայերէնից փոխառեալ լինելք Իմաստի զարգացման համար հմմտ. թրք. qatəq «հացի հետ ուտելու որևէ բան», արևել. թրք. qatəγ «մածուն»։

• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մակարդ (աց)

s.

rennet, coagulum.

• Karolides, Tλ. συγϰρ. 188 կցում է յն. μάσσειν «շաղախել», μαϰαοία ռա-լիւրով և արգանակով շինուած ուտե-լիք», լտ. macero «ճմռել, շաղախել». հայերէնը դնում է կապադովկ. μαϰάρτι հոմանիշից փոխառեալ։ Հիւնք. մկրտել բայից։ Scheftelowitz BВ 29, 59 -արդ մասնիկով կազմուած է դնում։


Մահ (ու, ուան, ուց)

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

• , ու հլ. (կամ նաև -ուան, -ուամբ, -ունք, -ուանց) «մահ, մեռնիլը», լայնաբար՝ «կոտորած, ջարդ, ժանտախտ, ժանտամահ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Բուզ. Կիւրղ. թգ. որից մահաբեր ՍԳր. Կոչ. մահածին Ագաթ. մա-հանից Ոսկ. եբր. մահահանգիստ Ագաթ. մա-հաշունչ Վեցօր. մահապարտ ՍԳր. Ագաթ. մահարձան ՍԳր. մահկանացու ՍԳր. Ոսկ. ես. Եզն. Եւս. քր. դառնամահ Եփր. խոստ ժանտամահ Սեբեր. անմահ Ագաթ. կիսամաճ ՍԳր. խայտառակամահ Ագաթ. կտտամահ Առաթ. բռնամահիկ Ճառընտ. խաշնասmահ Մանդ. խեղդամահ Խոր. Պիտ. մահակապ «մահը կապած» Մ. Մաշտ. 1714, էջ 441. մահալից «մահով լցուած, թշուառ, մահկա-նացու» Բանք իմ. 35 (երկուսն էլ նորագիւտ բառ). վաղամահուկ Փիլ. մահոյ «մահկա-նացու» Եղիշ. առաք. 349 (չունի ՆՀԲ), ևն։ Բառիս հնագոյն ձևն է մարհ, որ մի քանի անգամ գործածուած է Եփր. Վենետիկ 1832, հտ. Գ. էջ 12, 20, 21, 62, 147, 257 (տե՛ս ՀԱ 1912, 177. չունի ՆՀԲ)։ Հետաքրքրական ձև է մահինաբողբոջ Նար. տաղ.։ Նոր բա-ռեր են մահազդ, մահացութիւն, մահերգակ ին։

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 մի ահ, այսինքն մի ահռելի բան։ Win-disch. 22 զնդ. mahrka և հյ. մեռանիլ ձևերի հետ՝ հ եկամուտ ձայնով։ Gosche 23 մարհ կամ մառհ ձևից, իբր զնդ. mahrka, արմատը mərə, սանս. mr։ Müller SWAW 38, 583 զնդ. mahrka «մահ» ռառի հետ. հ համարում է ո ձայնի շնչի մնացորդը։ Justi. Zendsp. 230 զնդ. mahrka, պհլ. պրս. աֆղան. marg ևն։ Lag. Ges. Abhd. 297 զնդ. *marəϑra ձևից։ Մորթման ZDMG 26 604 բևեռ. makhubi «մահ»։ Տէրվ. Al-tarm. 40 և Նախալ. 98 նոյն ընղ մեռ-ա-նիլ, իբր *մառ>մարհ>մահ. իսկ էջ 101 մահկանացու բառի մահկա-մասը հա-մեմատում է պրս. mark, murg «մահ», զնդ. mahrka «մահ» և marənč «սպա-նել» ձևերի վերջամասերի հետ։ Կոս-տանեան, Հայ. հեթ. կր. էջ 8 զնդ. ma rənč̌ «սպանել» բառի հետ։ Canini, Et, étym. 91 յն. μάχομαι «կռուիլ»։ Հիւնք. յն. μάχερα «սուր, դանակ» բառից։ Գարագաշեան (անձնական) մեռանիլ բայի հետ ճիշտ ա՛յն ձայնական առըն-չութիւնն ունի, ինչ որ ջեռանիլ և ջահ։ Հիւբշ. 472 վերի բառերի հետ դնում է իբրև բնիկ հայ։ Meillet ZAPh 1, 145-6 հ ձայնը բացատրուած գտնելով՝ կաս-կածում է որ իրանեան փոխառութիւն լինի։ Փոխառութիւն է համարում նաև Scheftelovitz BВ 29, 25։ Էսգէթ. Առռտ 1915, 499 արաբ. [arabic word] mavt «մահ» բառից։


Մահր (ի)

cf. Տուայր.

• = Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։


Մայիս (ի)

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։