Your research : 127 Results for լի

Entries' title containing լի : 1340 Results

Definitions containing the research լի : 2265 Results

Պարմանի, նւոյ, նեաց

cf. Պարման.

• [arabic word] burna «երիտասարդ», որ է պհլ, apurnāyak, զնդ. apərənāyuka-«տղայ. մանչ»)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 319 թուրանցի մի կտրիճի անունն է, որ հասարակ անուն է դարձել։ Բառիս վը-րայ խօսում է Ակինեան ՀԱ 1933 509-11, տալիս է վկայութիւնները (Փիլ. տես. 20. Պիտ. Տիմոթ. կուզ. 299 Պետր. սիւն. 20-Աթան. 299) և ստուգա-բանում է պար «շուրջ» ման-ել բառե-րից, իբր յունաբան դպրոցի գործ. հմմտ. պատանի և մանուկ բառերի հա-մար հների տուած ստուզաբանութիւն-ները։


Պարոն, աց

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• = Հֆրանս. baron բառից. հմմտ. ֆր. ba-гоn. իտալ. barone ևն, որոնք գալիս են մլտ. baro (սեռ. barōnis) «իշխանաւոր, տէր» բառից. այս էլ հբգ. baro «ազատ մարդ» ձևից, որի բուն նշանակութիւնն է «պատե-րազմիկ» և կցւում է հսլ. borya, հիսլ. be-ryask «կռուիլ, մարտնչիլ» բառերին (Walde 84)։ (Սրանց հետ բոլորովին կապ չունի լտ. baro, baronis «տխմար, թանձրամիտ»)։-Հիւբշ. 390։

• ՆՀԲ լտ. baro։ Աւելի ընդարձակ տե՛ս Տէր։

• ՓՈԽ.-Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պարտանք

s.

charm, talisman.

• «կախարդական հմայեակ, յու-ռութք». մէկ անգամ ունի Մանդ. իր. «Ամե-նայն յուռութք և պարտանք դիւթի և թովչի և հարցկի՝ սուտ են և եղկելի»։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• , ի-ա հլ. «այգի, բանջարանոց, ծաղկանոց, մրգաատան ևն» ՍԳր. որից պարտիզարար Կոչ. 116. պարտիզպան Յհ. ի. 15. Վրք. հց. պարտիզապան Ոսկ. ես 464. Եփր. համաբ. 28. Պղատ. մինովս. պարտի-զանալ «ծլիլ, ծաղկիլ» Նիւս. երգ. պարտի-զիկ Յհ. կթ. Վրք. հց.։ Նոր բառեր են՝ պար-տիզպանուհի, մանկապարտէզ, պարտիզ-պանական ևն։

• = Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։

• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։

• ՓՈԽ.-Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պեղական

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ թռչու-նը. pélican». գործածուած է Փիլ. լիւս. 140 ձեռագրի լոաանցքում՝ իբր բացատրութիւն թոնձ հոմանիշի։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

• , ի հլ. (որ և պենտակոստէ Եփր. յար. 61, պենտակոս, պենդակոստեայ, պենդակոստէ) «Հրէից Եգիպտոսից դուրս գալու յիսուներորդ օրը, յիսնօրեակ» Բ. մկ, ժբ. 32. «Հոգեգալուստ՝ որ Զատկից 50 օր յետոյ է գալիս» Ա. կոր. ժզ. 8. Գծ. ի. 12. Կոչ. 298. «Ջատկից մինչև Հոգեգալուստ եղած 50 օրուայ միջոցը» Գծ. բ. 1. Սեբեր. Եփր. եփես. 147.-գրուած է պենտեկոստ Կանոն. 38, պենտէկոստէ Ոսկ. գծ. 44։

• Հներից մեկնում են Ոսկ. գծ. 44 «Պենտէկոստէն ըստ յունաց յիսներեակ ասի».-Տաթև. ձմ. ճխէ. «Ասորիք և յոյնք պենտէկոստ կոչեն, որ է հինդ ռասն»։ Աւելի ընդարձակ՝ անդ, էջ ճծե։ «Պենտակոստն ի յասորոց լեզուն հինղ-երորդ թարդմանի, որ նշանակէ զհինգ տօնն ազգին Իսրայէլի... և ոմանք զայն ասեն թէ պենտն հինգ լսի և կոստն դը-լուխ. իբր թէ հինգ գլխաւոր տօն էր նո-ցա զբոլոր ամն... այլ որ ստուգիր թարգմանեն ի հոռոմ լեզուն, պենտաւն յիսուն լսի և կոստն յիսներեակ»։ Նորե-րից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. bud ձևի հետ։ ՆՀԲ լիշում է սանս. փաթի և ա-րաբ. պէտ, պէտի «սկսիլ»։ Սանս. և զնդ. կամ պրս. ձևերի հետ հպմեմա-տում են Peterm. 17 (նաև յն. πόσις), Windisch, II, 15, Böttich. ZDMG 1850, 360, 218, Arica 80, 346, Lag. Urgesch. 121, Justi, Zendsp. 176, Mü̈l-ler SWAW 41, 9 ևն։ Մորթման ZDMG 26, 499 սրանց հետ նաև բևեռ. patu, 592 badinini, 602 bidiadibat=աետա-պետ, 608 tiuripauiti=տիրապետ, 566 abidaiaina=պետ։ Bugge BVS 1, 152 պրս. և սանս. ձևերի հետ յիշում է նաև գնչ. beddo ևն։ Տէրվ. Նախալ. 91 յն. πόσις, լտ. potis, գոթ. fathis ևն ձևերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Հիւնք. պրս. պէտ, զնդ. պիւթ, պայիտ և հպրս. պիւտ, պայ-իտն


Պերետուտ

s.

inspector, visitor.

• ՆՀԲ յն. περιείδων կամ ὸπερτίδωνι Brockelmann, Ուս. փոխ. բառից 94 վե-րի ձևով։ Մառ ЗВО 7, 324 ձևի տաս-բերութեան պատճառաւ կարծում է ոս բառս ասորական ճամբով է րառաջա-ցել, ուր ձայնաւորների բացակայու-թեան պատճառով կարելի էր նաև այս-պէս կարդալ։


Պերիարմենիաս

s.

"Aristotle's ""De Interpretatione""."

• «Արիստոտէլի մի աշ-խատութիւնը. Մեկնութիւն մասանց բանի Քերականութեան» (որ և թարգմանուած է հայերէն՝ Դաւիթ Անյաղթի ձեռքով)։


Պերիպատետիկեան, եանք, եանց

cf. Պերիպատիկեան.

• «հեմական (փիլիսո. փայ)» Եւս. քր. որ և պերիպատիկեան Եզն, էջ 204։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• = Պհլ. *pēšaspik «յառաջընթաց ձիաւոր». կազմուած pēš «յառաջ» և asp «ձի» բառե-րից։ Պհլ. բառը աւանդուած չէ, բայց հաս-տատւում է փոխառեալ ասոր. ❇ ncšaspig, աւելի լաւ ❇ pešaspig, յգ. [other alphabet] pešaspigān «յառաջ, ընթաց, praecursor» (Brockelm. Lex. syr. 295բ) ձևերով։-Հիւբշ. 230։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

• «իբր, հանգոյն, նման» Ոսկ. փիլ. ժ, ժե. և մ. բ. 23. Վեցօր. (իբր նախադրութիւն առանձին հազուագիւտ է հների մօտ. յետին-ների մէջ բաւական առատ, արևմտեան գրա-կանում միակ գործածականն է, իսկ արևե-լեան գրականում մրցում է նման բառի հետ). որից այսպէս, այդպէս, այնպէս, որ-պէս, նոյնպէս, այսպիսի, այդպիսի, այնպի-նի, որպիսի ՍԳր. Ագաթ. զինչպիսի Փարպ. Խոր. դոյնպէս Խոր. պէսգունակ Ասող. պէս զայս օրինակ Եւս. քր. պէսպէս ՍԳր. որպի-սութիւն Փիլ. աւելի գործածական է իբր. մասնիկ, ինչ. խստապէս Ոսկ. ա. կոր։ Փարպ. խաչապէս, զուգապէս, վերջապէս, քաջապէս, ընդհանրապէս, այլապէս ևն ևն։

• = Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։


Պիզմ

s.

discord or obstinacy.

• «կռիւ, վէճ, հակառակութիւն» Շը-նորհ. թղթ. Մարթին. Լմբ. ոսկ. 22.-Կայ և «ընդ պրզման և ընդ չմարթեցնելոյ» Սմբ. դատ. 94 (հրտր. Ղլտճեան, էջ 43 պսման), ԲՎասն պզման» Սմբ. դատ. 194, որ Karst չգիտեմ ո՛րտեղից հանելով թարգմանում է kdurch Fahrlässigkeit անհոգութեամբ». թերևս նոյն լինի առաջինի հետ և այն ժա-մանակ կարելի է թարգմանել «ի հեճուկս»։


Պիհ

cf. Պարենիկ.

• «ոռեպահիկ, պաշար, պարէն, ուտե-լիք» Եւս. պտմ. 161. Իրեն. հերձ. 89. (Հին բռ. մեկնում է պիհ «վզինակ կամ մռտի-կոն», իսկ Բառ. երեմ. էջ 271 «վզինակ կամ մռտինակ», որով հասկացւում է «վնաս, թշնամութիւն»). սրանից է օրապիհ «օրա-պահիկ» Եփր. կձուրդք (ըստ պատուական սրբագրութեան Վարդանեանի, Բառաք. դիտ. Գ. 30)։

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Պինչ

cf. Պինջ.

• ՓՈԽ.-Վրաց. Յინჩვი պինչվի «քթի ծակ, գնգունք», օսս. finj «քիթ», ափխազ. p'ynč «քիթ», հմմտ. նաև կաբարդին fənše «քիմք» և եգիպտ. fnd «քիթ»։ Այս բառերի կապր հայերէնի հետ յայտնի չէ. Հիւբշ. 397 կով-կասեանները փոխառեալ է դնում հայերէ-նից, ինչ որ կատարեալ ճշմարտութիւն կլի-նի, եթէ ենթադրենք թէ վրաց. պինչվի բառի վերջավանկը (-վի) ներկայացնում է հյ. եր-կակի -վի վերջաւորութիւնը, որ և գտնւում է Կր. պընչ-վը-ներ (իմա պինչ-վի-ներ) ձևի մէջ։


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

• = Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։


Պղպզուն

adj.

quite full, brimful.

• «լեփլեցուն, բոլորովին լիքը» Փիլ. լին. (ստէպ). Սասն. 59. սխալ գրչու-թեամբ պղպղուն Մագ.։ Ուղիղ ձևը հաստա-տում են՝

• ԳՒՌ.-Մշ. պրղբըզուկ, պրղբըզման, Ալշ. պրոբըզման «լիուլի»։ Բոլորի մէջ -ուկ, -ուն, -ման մասնիկները ցոյց են տալիս, որ պարզ արմատն է պղպզ-(ձայնաւորը անյայտ)= պրպզալ Բլ. «լցուիլ»։


Խոստովան

• . արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։

• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։


Խտիղ

• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։


Ծխնի

• (-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Հերու

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։


Հոյ

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Ղանդանոն

• = Յն, λάδανον ձևից փոխառեալ. աւելի ընդարձակ մեկնութիւնը տե՛ս լատտն.


Մարմենի, նւոյ

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։

• ռի հետ ցեղակից միայն է համարում և ոչ նոյն, որոհետև սանս. -man մասնի-կը տալիս է հյ. -մն։ Bopp, Հմմտ. քե-րակ. Ա. 400 mar «մեռնիլ» արմատից, ինչպէս մարդ և սանս. murti «մար-մին». հայերէնի -մին մասնիկը նոյն 1 դնում նզնդ. -mana, -mna, յն. -μένο լտ. -mno մասնիկների հետ։ Տէրվ. Մա-սիս 1881 մայիս 12 նոյնպէս mar ար-մատից՝ իբր «մահկանացու»։ Հիւնք. յն, μέ́ριμνα «հոգ» բառից։ Müller, SW-AW 136 (1897), 27 յն. μηρός «սրուն-քի մսոտ մասը» բառի հետ։


Նա

• = Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։


Պրրի

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Ջուխտ

• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։


Սուին, սըւնոյ

• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։


Վակժոյժ

• . առանձին չէ գործածուած. ոճով ունինք վակժոյժ լինել «ամուր փակչիլ, բռնել ու կպչիլ» Վեցօր. 69, 87. Ոսկ. փի-լիպ. ժ. և մ. ա. 12. վակժուժել «նոյն նշ.» Փիլ. ել. Ոսկիփ.։


*Շիտակ

• «ուղիղ» Վստկ. 179 (շատ գործա-ծական արդի գաւառականներում). որից են շիտակեալ «ուղիղ բարձրացած» Գնձ. ստեղ-նալիտակ Նար. տաղ. գեղաշիտակ Մագ. թղ. 41։

• ԳՒՌ.-Ախց. Կր. շիտակ, Արշ. Երև. Հմշ. Մշ. Պլ. Սեբ. Սչ. լիդագ, Սլմ. շիտmկ', Տիգ. շիդmգ, Ռ. շիդդագ, շիյդագ, Հճ. շիդօգ, Մկ. ոշտակ.-նոյն բառն ունին նաև Ախք. Եւդ. Լհ. Խն. Խրբ. Կս. Հչ. Ննխ. Նփ. Շհ. Վն. Տր.-պակասում է ընդհանրապէս Կովկասի հայ բարբառներում։-Նոր բառեր են շիտակա-խօս, շիտակել, շտկել, լիտկռտել, շտկուորիլ, շիտկռտկել, շտկցնել, շիփշիտակ։


Շողոքորթ

• «կեղծաւոր, քծնող». մէկ ան-գամ միայն գործածուած է Ոսկեդարեան ռրականութեան մէջ՝ շողոքորթ առնել ումեք ոճով (Ոսկ. սղ. ՀԱ 1917, 27). աւելի լա-ճախական է յետոյ, ինչ. Պիտառ. Նար. Կլի-մաք. (գրուած է շողաւքորթ Սասն. էջ 55), որից շողոքորթել Յճխ. Դիոն. ածայ. Երզն. մտթ. շողոքորթանք Ճառընտ. շողոքորթու-թիւն Ասող. Գր. հր. արդի գրականում ոմանք գրում են շողոքորդ, իբր թէ կազմուած -որղ մասնիկով *շողոք արմատից։

• ԳՒՌ.-Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։


Ո՞

• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։

• ո, ով=լիւկ. uve։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [syriac word] ho2 «յո՞, wohin?»


Պենտաթղոս

• «հնգամրցանք, մի տեսակ ոլիմպիական խաղ» Եւս. քր. ա. 284, 285 (գրուած նաև պենտատղոս)։

• -Յն, πένταϑλον «հնգամրցանք». ոլիմ-պիական մի խաղ, որ ունէր հինգ մաս. այն է՝ վազք, ըմբշամարտ, կռփամարտ, ոստում և շրջանակ նետել». կազմուած է πέντε «հինգ» և ὰϑλος «մրցանք» բառերից. սրանից է πένταϑλος «հնգամրցանքի մասնակցող կամ յաղթականը»։-Հիւբշ. 371։


Նիհ, նեհ

s.

list of prices, tax, rate, tariff.

• «սակ, վաճառելի ապրանքների վրայ պետութեան կողմից դրուած գինը» Վրդն. խր. Տաթև. ամ. էջ 139 (երկու անգամ). գըր-ուած նաև նիհր Արար. լծ. սահմ. 506. նեհ Սմբ. դատ. 163, 164 (այլ ձ. նեհր)։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

• , ն հլ. (-ին, -ամբ, -ինք) «սուտ Քրիստոս, անտիքրիստոս, գալոց վերջին սուտ Մեսիան» ՍԳր. Ոսկ. բ. թես. Կոչ. 318 Եփր. հռ. 34, 35. Եւթաղ. 143. Իգնատ. թղ. 100. որից նեռնագործ «չարագործ» (Ալի-շան, Հին հաւ. էջ 232)։ Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 59 ունի «չար ոգի» նշանակությամբ. «Սկսաւ տրտնջել և հայհոյել զնահատակն Քրիստոսի զԳրիգորիս և ասէր. Մեզ Նեռն ընտրեցաւ Գրիգորիսն այն». (նկատողութիւն 2. Ն. Ակինեանի՝ ՀԱ 1929, էջ 703-4)։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։


Ներքինի, նւոյ, նեաց

s.

eunuch;
ձայն —նւոյ, shrill voice;
— առնել, —ս խզել, cf. Ներքինացուցանեմ;
անմորուս են —, eunuchs have no beard.

• ՆՀԲ, Ինճիճեան, Հնախ. Բ.. ՆՀԲ նեռ-քին բառից։ Տէրվ. Altarm. 35 ի մասնի-կով ներ=սանս. nar, զնդ. nar, պրս. nar «այր մարդ» + քին (իմա՛ կին) բա-ռերից։ Հիւբշ. ZDMG 30, 774-9 ծի-ծաղելի է գտնում այս մեկնութիւնը, բրովհետև այս պարագային պիտի ունե-նայինք *ներակնի. բառը գալիս է *ներ-քէնի նախաձևից։ Müller SWAW 88 (1877), 14 ներ «մէջ» բառից և ո՛չ թէ սանս. nara «այր»+կին։ Հիւնք. յն. ἀνενεργής «անկարող» բառից։ Ուղիղ մեկնութիւնը վերևի ձևով տուաւ Meillet REA հտ. 2, էջ 5։


Նէեսա

s.

nessa;
ostrich.

• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։

• = Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետու ՆՀԲ Müller SWAW 42, 253, Justi, Zendsp. 15 (զնդ. az ձևի տակ)։ Հիւբշ. KZ 23, 24 կցում է սանս. amhas բառին։ Ալի-շան, Հին հաւ. 345 իրան. նիազ «ագա-հութեան չար ոգին»։


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

• «քուն, թեթև քուն» Սղ. ճլա. 4. Առակ. զ. 4. որից ննջել «քնել» ՍԳր. «մտա-նել առ կին» ՍԳր. «դադարիլ, հանդարտիլ» Եփր. օրին. «մեռնիլ, վախճանիլ» ՍԳր. Ոսկ ննջեամ «քնեմ» Եփր. աւետ. ննջեզեաւ «մե-ռել, մեռեալ» ՍԳր. ննջեցուցանել ՍԳր. Եփր. թգ. դժուարանինջ Պղատ. օրին. քաղցրանինշ Արծր. ննջարան, ննջասենեակ (նոր բառեր), անննջելի (երեք ն միայար) «չքնող» ԱԲ։

• Պատահական նմանութիւն ունի հին-դուստ. nind «քուն», որ գալիս է սանս-nidrā «քուն» բառից (արմատը drā' ni մասնիկով)։ Klaproth, Asia pol. 348 ռիբեթ. niig, 104 բենգալ. niin և սանս-niszdana։ Հիւնք. զննել բառից։ Patru-bany SA 1, 210 հնխ. *ni-nidh-lo ձևից. հմմտ. սանս. nidrā «քուն», ni-nidrā-su «քուն, քնկոտ», ni-dha-na «վերջ. մահ»։


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։

• ՓՈԽ.-Վրաց. ნიმი նիշի «նիշ, նշան, հրաշք», ნიმა նիշա «անասունների ճակա-տին սպիտակ նշան», թուշ. ლიმა լիշա «նը-շան»։ (Վրաց. «հրաշք» նշանակութեան հա-մար համեմատել հյ. նշան «նշան և հրաշք»)։


Նսիհ

cf. Նսեհ.

• «բախտ բանալը, հմայութիւն», այս իմաստը յայտնի կերպով երևում է Ոսկ. ա. տիմ. էջ 28 դրուած հոմանիշների շարքից, «Զճակատագիրն՝ զոր ասեն և զխտիրս և զհմայս, զկիւսս և զնսիհս»։ Նոյն բառը նոեճ ձևով մէկ անգամ էլ ունի Պիտ. «Ահա զմե-ծագոյն խոհականութեան բերեն իմն լին-քեանս նսեհ», սրանից է կազմուած գեղեց-կանսիհ, որ նոյնպէս մէկ անգամ գործա-ծում է Պիտ. «Որ այսքանում գեղեցկանսիհ և վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն»։ Հին բռ. մեկնում է նսիհ «բախտնբարի», Բառ. երեմ. էջ 241 նսիր։ «բախտ բարի կամ շնորհ». նոր գրա-կանումն էլ ընդունուած է նսեհ «բախտ». որից աննսեհ «անբախտ»։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

• Müller SWAW 38, 583, 592 սանս. nidrā ձևի հետ։ Նոյնը նաև Տէրվ. Al. tarm. 49։ Հիւբշ. Arm. Stud. § 221 կցե-լով սանս. բառին, կասկածում է հայե-րէնի բնիկ լինելու մասին, իբրև բնիկ՝


Նկատ

s.

human respect.

• «նայելը, դիտելը, ուշադրութեան առնելը» Նար. որից նկատել «նայիլ, դիտել» ՍԳր. Ոսկ. գղ. Կոչ. Վեցօր. նկատութիւն Սե-բեր. նկատումն Կիւրղ. գնձ. նկատիչ Նար. լայտանկատ Նար. խչ. նախանկատ Սկևռ. Նար. աննկատելի Բենիկ. Ճառընտ. նոր ձև. ւեր են՝ նկատի առնել, ի նկատի ունենալ, նկատողութիւն, նկատառութիւն, նկատառում են։


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

• «նշան, հետք, երևոյթ, տեսիլ» Եփր. համաբ. Նար. Յայսմ. որից նշմարել «նկատել» ՍԳր. նշմարեցուցանել Ագաթ. նօմարանք իմ. ե. 11. Եւս. քր. և պտմ. Ոսկ. ես. Եփր. եբր. ել. աստեղանշմար Եզն. բա-րենշմար Նար. դիւրանշմար Փիլ. հիանմար Նար. Տաղ. աննշմարելի Ճառընտ.։


Ցիւ, ցուոց

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

• Բառս նախապէս ծանօթ լինելով միայն ի ցուոցն բացառականով՝ ՆՀԲ դրած էր ուղ. ցու. յետոյ երևան գալով ուղ. ցիւ ձևը՝ այսպէս էլ նշանակում են ԱԲ և

• Հիւնք։-Ուղիղ մեկնեցին միաժամանակ Տէրվ. Altarm. 47 և Müller SWAW 88 (1877), 9 դնելով sku «ծածկել» արմա-տից։ Նոյնը յետոյ անկախաբար և ա-ւելի ընդարձակ ունին Scheftelowitz BВ 28, 294 և Meillet MSL 18, 62 և 377։ Հիւնք. քիւ բառից։ Karst, Յուշար-ձան 426 չաղաթ. takav «կափարիչ»։


Ցմախ, ի

s. bot.

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

• «մի տեսակ լեղի բոյս» Պտմ. ա-կէքս. 141. Վրդն. ծն. Վրք. հց. ա. 688. Եփր. յովս. 102.-Ըստ ՀԲուս. § 3022 գի-տունների կողմից համարուած է cucubalus behen, siline inflata կամ gypsophila։ Բայց այս բոլորը սխալ է ըստ Նորայր ՀԱ 1924, 75 և պէտք է դնել ellébore։ Նոյն բառը գրուած է և ցմամ և մեկնուած է «սեղուա» Գաղիան. որ մի ուրիշ օրինակում ցմախ ձևով է։ ՀԲուս. § 2021 ցմամ համարում է առանձին բոյս, բայց Նորայր ՀԱ 1924, 76 միացնում է ցմախի հետ։ Սրանից են ցմախ-տակ Վստկ. էջ 223, Բժշ., զմա(խ)խոտ «սպիտակ վրացի կոճ» (գիտէ միայն ՀԲուս-§ 3023), ցմախիւղ Եփր. մատ. Դ. 102 («Յիւղ յորժամ արկանէ վարդ՝ լինի վարդիւղ. և եթէ ցմախ արկանէ՝ լինի ցմախիւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ՝ լինի խնդամոլիւղ». տպա-գրում այս երեքն էլ անջատ են գրուած, ուս-տի չեն մտած բառարան. պէտք է միացնել վերի ձևով՝ ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 279)։

• Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ semxā «ընձիւղ», արմատը səmax «ծաղկիլ», որ ընդհա-նուր սեմական է, ինչպէս ցոյց են տա-լիս եբր. [hebrew word] sāmah «ծլիլ» և ա-րաբ. samaha «ծլեց»։ Հ. Գր. Սարգսե-ան, Բազմ. 1927, 244 համարում է ա-րաբերէն, բայց չի յիշում այդ հետա-քըրքիր բառը, որից պիտի ստանայինք ցմախ (ց ձայնով)։


Ցոլ

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

• «ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։

• ՆՀԲ լծ. հյ. ծաւալումն, յն. οελας «ճաճանչ»։ Տէրվ. Մասիս 1881 մալ. 5 յն. σχίλλω և լտ. calere, calor։ Հիւնք. լտ. sol «արեգակ»։ Scheftelowitz BВ 28. 289 լտ. caleo, calor, calidus, լիթ. šilti «տաքանալ» և սանս. çrta «եփած» բառերին ցեղակից։ (Walde 112 յիշում է մեծ կասկածով)։ Patrubány ՀԱ 1905, էջ 253 արմատակից և հականիշ է դնում սսռն ռառին. հմմտ. լտ. calere, cali-dus, caldus ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սչ. ցօլալ, Սլմ. ցէօլmլ «փայլիլ», որից ցոլուն Ննխ. Սչ. «մաքուր, ջինջ», ցոլցլալ ե.︎(=Մկ. ցէօ'լցլ'ալ՝) «փայլփլիլ». նոյն է նաև ցօղ Երև. «արևի ճառագայթ». Ախք. ցօղալ։


Ցուպ, ցպոյ

s. fig.

stick, switch, rod;
beams or rays of light;
— ծերութեան իմոյ, the staff of my old age;
— պանդխտաց, Jacob's-staff;
— հովուի, shepherd's crock;
— կտղաց, crutch;
— հնդիկ, ebony;
— եպիսկոպոսական, pastoral staff, crosier;
— ի ձեռին, stick in hand;
շրջիլ ի ցպոյ, to go or walk with crutches.

• SwAW a8, էջ 578 սանս. kšupa «խը-ռիւ, մացառ» և պրս. čob «փայտ»։ (Յիշում է և մերժում Pokorny 1, 501)։ Տէրվ. Altarm. 46-47 սրանց է աւե-լացնում նաև յն. σϰήπτρον, լտ. scipio, լիթ. szapas «փոքր ճիւղ»։ Müllen SWAW 88 (1877), 9 սանս. kšupa-(փոխառութիւն չէ՛ պրս. čōb բառից)։ Bugge KZ 32, 63 սանս. kšupa-յե-տին ձևի տեղ դնում է վեդ. kšumpa-հոմանիշը։ Հիւբշ. 499 անապահով է գտնում։ Հիւնք. պրս. չօպ, տճկ. չըպըգ ևն։ Karst, Յուշարձան 424 չաղաթ. չուվաշ. sapak, sabak «կոթ», օսմ. sopa «բիր», 426 չաղաթ.. tajak, չու-վաշ. toja «ցուպ»։ Bittner WZKMi 27 (1913), 130 կցում է պրս. [arabic word] čob «գաւազան, բիր, ցուպ, փայտ» և թրք. [arabic word] sopa «բիր» բառերի հետ։ (Բայց իրան. բառի հին ձևն է պհլ. čop «փայտ», որ պիտի տար հյ. *ճոպ և ո՛չ բնաւ ցուպ)։ Petersson, Ar. u Arm Stud. 96 լտ. scōpa «բարակ ոստ» բա-ռի հետ, իբր հնխ. sk'ōbo-։ Պատահա-կան նմանութիւն ունի ճապոն. [hebrew word] = tsuc «ցուպ»։


Ցռուկ, ռկի

s. mar.

snout, muzzle;
rostrum, cut-water, prow;
կապել զ— եղին, to muzzle the ox;
— հարկանել ի ջուրսն, to plunge the nose & mouth under water

• ՆՀԲ «քիթ մեծ... որպիսի են ցռուց» ասելով՝ թուի հանել ցիռ բառից։ Հիւնք. ձուկն բառից։ Ալիշան, Հին հաւ. 355 իրան. ցռիակ-կուաշ «Արքայութեան լիթ. krukis, krúke «խոզի ցռուկ» ձևի հետ, որ Հիւբշ. 499-500 անապահով է համարում։ Մառ. ЗВO 22, 85 երկրորդ սիւնակի լեզւով siri, վրաց. ცხვირი ցխվիրի, լազ. չխվինդի «քիթ» բառերի հետ՝ իբր յաբեթական արմատից։