Your research : 10 Results for ծաղ

Entries' title containing ծաղ : 124 Results

Զատկածաղիկ

s. bot.

s. bot. Easter-daisy.


Երկնածաղիկ

adj.

blooming divinely, or by the power of God, celestial, divine.


Մշտածիծաղ

adj.

ever smiling, cheerful.


Նարնջածաղիկ

s.

orange-blossom;
ջուր —ծաղկի, orange-flower water.


Սաղարթածաղիկ

adj.

covered with leaves and loaded with flowers.


Ոսկեծաղիկ

s. s. bot.

yellow flowered;
s. bot. chrysanthemum, cornmarygold.


Յարածիծաղ

adj.

ever-smiling, cheerful, pleasant, merry, gay.


Փստածաղիկ

adj.

pronounced on the top of tongue.


Քաղցրածաղիկ

adj.

adorned with fine flowers.


Փայծաղն (ծաղան)

s.

spleen, milt.


Փայծաղնացաւ

adj. s.

spleen-sick, troubled with the spleen, splenetic;
spleen, melancholy.


Փայծաղոտ

adj.

splenetic, splenish.


Քմծաղրեմ

va.

to quiz, to laugh at.


Քաջածաղիկ

adj.

well blossomed, adorned or ornamented with pretty flowers, full-blown, flourishing.


Definitions containing the research ծաղ : 120 Results

Շահապ

cf. Շահապետ.

• =Արաբ. [arabic word] šāhib կամ [arabic word] āšhab «մի տեսակ յամբար ծաղիկ». գալիս է šahab «գորշախայտ», šahāb «հրագոյն, ատրաշէկ» արմատից (Կամուս, թրք. թրգմ. Ո. 176)։-Աճ.


Շահպուրակ

s. bot.

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

• «մի տեսաև ծաղիկ, լտ. cheiranthum, թրք. ջէհպօյ». ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 2257. վերջինս գրում է թէ. «Ի գիրս կարծեմ չէ յիշուած». նոր գրականում ընդունուած է շահպրակ ձե-ւով։

• = Պրս. sāhpari, šahbari, sahbōy «յամ-բար ծաղիկը», որից թրք. šehboy>ռմկ. շէխ-պօյ «շահպրակ»։ Կերևի թէ նոր գրողների ձեռքով է շինուած այս բառերի վրայից՝ հին հայերէն փոխառութեանց ոճով և հայկական համարուած -ակ մասնիկով։-Աճ.


Շաղակրատ (աց)

s.

great talker, babbler, chatterer, tattler;
talebearer, scold;
—ք, immodest dance, tarantella.

• (յետնաբար կայ սեռ. ի, ոյն «դատարկախօս, շատախօս» Փարպ. Նար. «ծաղրածու» Ոսկ. եփես. ժէ. որից շաղակրա-տել «պարապ խօսիլ» Ոսկ. ա. տիմ. ժդ. շա-ղակրատումն Ղևոնդ. շաղակրատութիւն Ա-ծաբ.։ (Սխալ գրուած շարակարտող Եփր. րատ Դ. 115՝ փոխանակ շաղակրատող)։


Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։


Պարտէզ (տիզաց)

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• , ի-ա հլ. «այգի, բանջարանոց, ծաղկանոց, մրգաատան ևն» ՍԳր. որից պարտիզարար Կոչ. 116. պարտիզպան Յհ. ի. 15. Վրք. հց. պարտիզապան Ոսկ. ես 464. Եփր. համաբ. 28. Պղատ. մինովս. պարտի-զանալ «ծլիլ, ծաղկիլ» Նիւս. երգ. պարտի-զիկ Յհ. կթ. Վրք. հց.։ Նոր բառեր են՝ պար-տիզպանուհի, մանկապարտէզ, պարտիզ-պանական ևն։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շաքար (ի, աւ)

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• ԳՒՌ.-Երև. Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Տփ. օտքար Ալշ. շակար, Խրբ. Ղրբ. Սեբ. Տիգ. շmքmր, Սլմ. Ախց. Կր. Ագլ. Մկ. Մրղ. Շմ. Վն. շm-քimր, Ասլ. լէքէ՝ր, Հմշ. Պլ. շէքէր (սրանք թուրքերէնից նոր փոխառութեամբ), Հճ. շա-քօյ, Զթ. շանքօյ, շանքոր, Սվեդ. շmքքուր։ Նոր բառեր են շաքարի, շաքարենի, շաքար-կենի, շաքարածաղիկ, շաքարկոտրի կամ շա-քարկոտրելի։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• «ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։


Պայուսակ (աց)

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։


Ոսկր (կեր, աց)

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։


Յասմիկ (մկի)

cf. Յասմին.

• «մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։


Տարփ (ոյ)

s.

ardent desire;
love.

• «սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։


Փթիթ

s. adj.

shoot, sprout, blossoming, blooming;
blossomed, flowered;
ի —ս հարկանիլ, to blow.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղկիլը, ծաղիկների և բող-բոջների բացուիլը» Ագաթ. (գրուած է փը-թոյթ Լմբ. ածած. հրտր. ՀԱ 1925, 450), որից փթթել «ծաղիկ բանալ, ծիլ արձակել» Ագաթ. Ոսկ. մ. բ. 25. փթթազարդ Գնձ. կամ փթթինազարդ Տաղ. զանազանափթիթ ԱԲ մշտափթիթ Պիտ. Խոր. հռիփս. յարափթիթ Խոր. վրդ. ծաղկափթիթ Պիտ. ծառափթիթ Պիտ. համափթիթ Զքր. կթ. լուսափթիթ Ճառընտ.։

• ՆՀԲ (տե՛ս փթթել և ծաղկափթիր) լծ. եբր. և արաբ ֆէթ, ֆաձաթ, ֆա-թահ «բանալ», որից եփփաթա «բա-ցի՛ր»։ Հիւնք. փտիլ բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնուած *փիթ պարզա-կանից։

• ԳՒՌ.-Վն. փըթըթէլ «ծաղկիլ. 2. ման-կիկը քնից արթնացած ժամանակ՝ երեսը կարմիր ու սպիտակ փայլիլ», Մշ. փտպտիլ. -Rivola, բառ. հայոց2 376 ունի փթըթրիլ «ծաղկիլ»։


Քէշ (ի, ից)

s.

sect.

• , ի հլ. «զրադաշտական կրօնը» Եզն. (քանիցս). որից քէշակարկատ «հնարող մո. գական կրօնի» (ծաղրական բառ) Եզն. (գըր-ւած քtշտակարկատ Կանոն.) նոյն են նաև կեշտ (տե՛ս առանձին) և քեշտ Եփր. վկ. արև. 168։


Քիմք (քմաց)

s. fig.

palate;
liking, caprice, fancy;
ընդ քմաց, by whim, humorously, capriciously, fantastically;
ի քմաց, according to one's fancy, liking;
ընդ քիմս ժպտիլ, to laugh constrainedly, from the teeth outward;
լեզու նորա ի քիմս իւր կցեցաւ, his tongue clove to his palate.

• . ի-ա հլ. (միայն անեզաբար գոր-ծածուած) «բերնի առաստաղը» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 41. Եփր. աղ. որից ի քմաց «ըստ հաճոյս» Բուզ. ե. 38. Ոսկ. լհ. ա. I. քմա-զարդ Ագաթ. Արծր. քմազարդութիւն Մագ. քմակից Երզն. և Թր. քեր. օձաքիմ Մանդ. էջ 217. քմծաղրել «քթի տակից խնդալ» Վրք. իլար. 92. Սմբ. պտմ. 82. քմական, քմահաճ, քմահաճոյք, քմծիծաղ (նոր բառեր).

• ԳՒՌ.-Զթ. Սեբ. Տփ. քիմք, Մրղ. քիմք, Մշ. քիմք, կմունք, նոր բառեր են քմէն Բլ. «ըստ քմաց», քմօք Զթ. «ըստ քմաց», քմքա-ծիծաղ Ղրբ. «քմծիծաղ», քնձղտալ Մշ.= քմցխտալ Ախք. Շիր. «քմծիծաղ տալ», քըմ-ծռել Մն. «մէկին ծաղրելու համար քիթը բերանը ծռմռել»։


Տող (ից)

s.

line;
row, file, rank;
series.

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Հիր

• Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,


Անթեմ (ի)

• (որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։

• = Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։


Արդ (ուց)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Շուշան (աց)

• , ի-ա հլ. «շուշան ծաղիկը, լտ lilium candidum L» ՍԳր «փխբ. բուրվառի վերին խուփը, որ երեք թելերով կապուած է մարմնին» Ճառ ինչ (Հացունի, Պատմ. տա-րազի, էջ 354). որից շուշանագործ Գ. թագ. է. 19, 22. շուշանափայլ Անան. եկեղ. Գնձ Տաղ. թուշանաբեր Թէոդ. կուս. շուշանազարդ Ոսկ. կտրծ. շուշանաբոյր (նոր բառ) ևն։

• = Ասոր. *šūšan բառից, որ գտնում ենք ասոր. [syriac word] ︎ sūšanϑā̄, յգ. šusannē, նոր ասոր. sušánnā, šošan «շուշան» ձևերի մէջ։ Բուն և նախնական ծագումը եգիպտա. կան է. հմմտ. եգիպտ. sšn, ššn, խատ sōšen «lotus ծաղիկը» (Brugsch. Hiero glyph. Wörterb. IV 1314/5, Erman ZDMG 46, 117)։ Եգիպտականից են փոխառեալ սե-մական ձևերը. ինչ. ասուր. šēšanu, եբր [hebrew word] sušan, sosan, šosannaϑ, լգ. sošan-nīm, արամ. sušanəϑā, արաբ. [arabic word] sau san կամ sūsan։ Սեմականներից էլ բառը տարածուել է ուրիշ լեզուների մէջ, ինչպէս՝ պհլ. [other alphabet] šušan (ZDMG 31, 585), su. san, պրս. [arabic word] sūsan, քրդ. sosin, susen, յն. σοῦσον (Boisacq, էջ 888), վրաց. შრომანი շրոշանի, სოხანი սոսանի ևն։-Հիւբշ. 314։

• ԳՒՌ.-Կր. Հմշ. Մկ. Մշ. Վն. շուշան, Զթ, շուշօն, շուշոն, Սլմ. շիւշան, Ագլ. ըիւ-շmն, որոնք նշանակում են ծաղիկր.-բայց Երև. Ննխ. լուշան (նաև Ղզ. Ղրբ.) «մի տե-սակ բանջար է»։ Նոր բառեր են շուշանա-ծալ, շուշանափետուր։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ քրդ. շու-շան, ինչպէս գտնում եմ Աւետարանի թարգ-մանութեան մէջ (Պօլիս 1872). Պր նէռըն լը շուշանա տէշդէ (Հայեցարուք ի շուշանն վայ-րենի). Մտթ. զ. 28. Մէզmքըն լը սէր շուշանէ (Հայեցարուք ընդ շուշանն). Ղուկ. ժբ. 22 նոր վրաց. მუმანი շուշանի «ծաղիկը», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա (հաղորդեց Գ. Ասատուր)։