Your research : 81 Results for կար

Entries' title containing կար : 632 Results

Definitions containing the research կար : 872 Results

Յուրան (աց)

s.

pyramid;
rick, stack;
decanter.

• «կա՛մ է բրգաձև աման, կարաս, սիւ-րահի, սիվրի գապ, և կամ է մառան ցո-րենոյ, շտեմարան, ամբար», ցուրան կամ յուրան «պիրամիդ, բուրգն հրաձև կամ տանձաձև, ցորենաձև»։ ՋԲ յուրան «թերևս օրան ցորենոյ դիզեալ բրգաձև. ևս՝ բուրգն»։ ԱԲ յուրան «բուրգ. կոթոռ. 2. բրգաձև դիզած որայ. 3. բրգաձև ա-ման»։ ՋԲ և ԱԲ ջնջած են սխալագիր ցուրան գրչութիւնը, որին համաձայն է նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 2Ո։ Նորայր, Բառ. ֆր. 1009բ արաբ. հէրէմ բառի հետ (իմա՛ [arabic word] haram «բուրգ»). Kорщъ, թրգմ. Մշակ 1914, թ. 122 հպրս. *yava-dhāna «գարու աման» ձե. ւից, որ պիտի տար պրս. [arabic word] ǰaudan։ Յօրան բառի հետ կցելով՝ անստոյգ բա-ռի իմաստը վերի ձևով որոշեց Աճառ. Արրտ. 1915 (անտիպ մնացած)։


Մելամաղձ

cf. Սեւամաղձ.

• = Յն. μελαγχολία «սև մաղձ» բառից կիսովին թարգմանուած. (μέλαν «սև» պահ-ուած է, իսկ χίλοςς. «մաղձ» թարգմանուած է)։ Նոյն բառն է՝ որ թրք. եղել է malixulia, որից էլ հյ. մախուլիայ. հմմտ. «Յաւ ինչ տնկի ի նա, զոր մախուլիայ կոչեն կամ սավտայի՝ այլազգիքն». Մտթ. և ագր. 80։-Հին բժշկութեան կարծիքով մաղձը սևանա-լուց յառաջանում էր ընդհանուր տխրութիւն։


Մեկին

adj. adv.

explicit, clear, evident, formal, precise;
distinct, only, sole;
simple, ordinary, obscure;
clearly, explicitly, distinctly, precisely, expressly, intelligibly.

• ԳՒՌ.-Ակն. մէյնէլ «տարածել», Խրբ. մէլ-նիլ «փռել», Ջղ. մեկն «շիտակ, ուղիղ» (օ-րին. մե՛կն նստիր). Երև. մէկնէլ «երկարել (ոտքերը ևն)»։


Մեհեան (ենի, նաց)

s.

fane, heathen temple;
ara, altar;
idol, image.

• ՆՀԲ լծ. թրք. մեքեան, մէսքեան (ի մա՛ արաբ. makān, maskan «տեղի, բնակարան»). Միհր բառից են հանում Էմին, Ист. Bарданa 85, Հայ. հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 414), Սէր 1862, թ. 24, էջ 183, Lag. Gesam. Abhd. 9 և Beitr. baktr. Lex. 49, և Թի-րեաքեան, Կարնամ. էջ 44։-Կ. Վ. Ս., Արրտ. 1879, էջ 224 պրս. (իմա՛ արաբ. makān «տեղ»։ Հիւնք. պրս. մէյ «գինի» բառից։ Ալիշան, Հին հաւ. 103 և 429 լծ. է դնում մահիկ և մեհեկան բառերի հետ։ Հիւբշ. Arm. Gram. էջ 194 անա-պահով է համարում դնել Միհր բառից։ Ուղիղ մեկնեց վերի ձևով Meillet MSL 17, 246, JAs. 1907, էջ 158 և KВA 1, 234։


Մեղկ (ից)

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։

• ՆՀԲ լծ. յն. μαλαϰός, լտ. mollis։-Նոյնը նաև Windisch. 17. Lag. Urgesch. 219 լտ. marcidus «թառամած, թոյլ, տկար» բառի հետ հնխ. mar արմատից, Lag. Arm. Stud. § 1475 յն. μάλϰη «ցրտից քցմիլ»։ Հիւբշ. Arm. Stud. § 193 յն. μαλαxίς և լտ. mollis? Տէրվ. Նախալ. 52 համեմատում է յն. և գոթ. ձևերը և հյ. մեղ-կ ու մեղ-մ բառերից հետևցնում է հնխ. mar պարզական արմատը։ Նոյն, էջ 99 mark արմատի տակ շարում է հյ. մորմոքիլ, մեղկա-նալ, սանս. marč, յն. μαλϰίω, լտ. mar-cere և murcus «մեղկ»։ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 և MSL 11. 394 և Esquisse 28 հայերէն բառի կ ձայնը դնում է dw-ից, որով լատինի


Մերկ (ոյ, ոց, ի, աց)

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-


Յախուռն

adj. adv.

audacious, venturesome, overhasty, inconsiderate, imprudent;
precipitately, headlong, furiously, impetuously, rashly, at a venture, or random, audaciously, insolently;
indiscreetly, without discretion or consideration;
— քաջութիւն, impetuous courage;
— խիզախել, to venture headlong, to expose oneself to great peril.

• «անխորհուրդ, յանդուգն» Եփր. ծն. քս. Լմբ. Սարգ. «անխորհրդաբար, յան-ռրգնութեամբ» Ոսկ. ես. եփես. եբր. և փիլ. Սեբեր. որ և յախուր կամ յախուրն Ոսկ. հռ. և բ. տիմ. յահուր Ոսկ. ա. կոր. Փիլ. Նիւս. ախուռն Ոսկ. փիլիպ. 360. ահուր Կանոն, էջ 257. որոնցից յախուռնախօս «պոռոտախօս» Հին բռ. յահռնաբար Արծր. յախրապէս Ոսկ բ. կոր. յահրութիւն Պտմ. աղէքս. յահրիլ «յանդգնիլ» Մագ. թղ. 237. յահրանալ «ան-դըգնիլ, անկարգանալ» ԱԲ. զրայահուր Թէօդ. մայրագ.։

• ՆՀԲ և ՋԲ առանձին յիշում են նաև ահուր (իբր արմատակա՞ն ձև). բայց հանում են խուռն և ահ բառերից։ Karst, Յուշարձան 416 մոնգոլ. axur, uxur, oxor, բուր. okor, կալմ. axor, oxor «կարճ»։


Յաղթ

adj.

great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.

• alsuisi։ Ա. Գ., Բիւր. 1900, 518 մեր-ժում է թրք. alt itmek «յաղթել», որ ծագում է alt «տակը» բառից։ Schefte-lowitz BВ 29, 27 կցում է յն. πλατύς սանս. prthú-, զնդ. pərəϑu-«լայն» բա-ռերին։ Meillet, Dial. indo-eur. 81 յի-շում է այս բառերը, որոնք ձևով էլ նը-ման է գտնում, բայց մերժում է նշա-նակութեան տարբերութեան պատճա-ռաւ։ (Պէտք է աւելացնել նաև, որ սրանց համապատասխան հայ ձևն է լայն)։ Karst, Յուշարձան 402 սումեր. al «բարձը», 421 թթր. al, ol, ul, ույղուր. alp, alk, չաղաթ. alp, ulup «մեծ, բար-ձըր»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 272 պրս. [arabic word] axtan կամ [arabic word] yāxtan հոմանիշից, որ x ձայնի պատճառաւ չի կարող մեր բառի մայրը լինել։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 սեմական slt արմատի հետ, որից և sultān «սուլ-թան»։


Յամ (ոյ)

s. adv.

delay;
late.

• (? չունի ԳԴ) «ծոյլ»=իրան. *yamant ձևի հետ։ Հիւնք. յամել դնում է ամ բա-ռից, իսկ յամր՝ Հերմէս բառից։ Անդրիկ-եան, Բազմ. 1903, 368 նոյն ընդ ժամ. որի տկար աստիճանն է. այս առթիւ յի-շում է թէ Արդուինի բարբառով ամէն ժ հնչւում է յ։ Pedersen Հայ. դր. լեզ. 116 նոյնպէս ամ «տարի» բառից։ Ղափան-ցեան ЗВО 23, 352 զնդ. yam «բռնել» բառի հետ։ Pokorny I. 207 հակառակ 1 այս մեկնութեան, ըստ որում ընդունում է թէ բառիս արմատն է ըստ Pedersen ամ «տարի»։


Յամբայր

adv.

totally, entirely, quite;
rashly, imprudently.

• «յախուռն, անխնայ» Ոսկ. մ. ա. 11. «ի զուր, պարապ տեղը, վայրապար» Ոսկ. մ. ա. 13. որից ընդվայրայամբայր «բոլորովին պարապ տեղը» Ոսկ. ղզր. զ. էջ 555 (Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 176-? բառս անջատ անջատ կարդում է ընդվայր և յամբայր). գրուած է նաև յամբոյր «վալ-րապար, յախուռն, ի զուր» Փիլ. նխ. բ. 117. Լծ. փիլ. Սարկ. հանգ. (Վարդանեան, անդ, այս բառը համարում է սխալ գրչութիւն) «ա-ռանց երկար քննութեան, հապճեպով դատ-ուած» Անան. թրգ. 5։


Մշտիկ (տկի, տկաւ)

s.

holy water-sprinkler, asperges-brush;
— զոպայի, bundle of hyssop.

• , ի-ա հլ. «փնջիկ կամ կապոց. որով որևէ հեղուկ էին սրսկում» (սովորա-բար զոպայից կամ ծոթրինից շինուած, ար-դի յոյն եկեղեցիներում ռեհանից) ՍԳր. Կոչ. 29. Բրն. մրկ. «սպունգ» Պղատ. տիմ. 146 (հմմտ. Զբջիշքն ի ներքոյ ունելով (թոքն) ծախտեալ իբրև զմշտիկ. =յն. σήραγγας ἔντός ἔχουσαν οέον σπόγγον ϰατατε τρημένας. Plat, opera. Paris 1883, էջ 233, հտ. II. տող 18. որից երևում է որ պէտք է կարդալ ծակոտեալ փխ. ծախտեալ).-Տիրացուեան, Contributo § 442 մշտիկ դնում է իբրև բոյս՝ զոպայ. hyssopus angustifolius M. B, որ սխալ է. քանի որ հին մատենագրութեան մէջ յաճախ ասւում է մշտիկ զոպայի։


Մոլոշ (ի, ից)

s. bot.

s. bot. mallow, marsh-mallow.

• = Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։


Մոծիր (ծրոյ)

s.

charcoal-powder.

• ՓՈԽ.-Բրք. [arabic word] muiur «հրահալե-լեաց կղկղանք, scorie», որ ըստ Կարապետ-եան, Թսմ. բռ. 870 բացի «հրահալելեաց կղկղանք» նշանակութիւնից, ունի նաև «ա-ծուխի մանրուք» նշանակութիւնը, որով բո-լորովին նոյնանում է հայերէնի հետ և սրա-նով փոխառութիւնը հաստատում։


Մողէզ (ղեզի)

cf. Մողիզ.

• Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-

• ԳՒՌ.-Կր. մօղէզ, Սեբ. մօղէս, Մկ. Վն. մօղօզիկ, Ալշ. Մշ. մօղօզիգ (Մշ. նաև մօղ-լօզիգ), Մրղ. Սլմ. մօղօզիկ1, Խրբ. Տիգ. մըգ-լէզ, Մշկ. Ք. մգըլդրէզ, Ննխ. մռխլէզ, Ապ. Սր. մողոզրիկ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 111 ծան.). անշուշտ նոյն բառն է նաև մողորիկ Տր. «մի տեսակ կարճ և ան-թոյն օձ»։ -Բառիս ձևափոխութեան վրայ անշուշտ ազդել է խլէզ հոմանիշը և փոխա-դարձաբար։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուրտ (մրտի, մրտոյ)

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։

• St. § 1531 «կարող է գալ թէ՛ յոյնից և թէ պարսկից»։ Բոյսի պատմութիւնը տե՛ս Hehn, Kulturpflanzen' 231-233, 573։


Նահապետ (աց)

s.

patriarch, chief of a family;
prince.

• , ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։


Նայ (ից)

adj. s. gr.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։


Նատիկ

cf. Նատիփ.

• = Յն. ναστός. ναστίσxος «փոքր կարկան-դակ». գալիս է ναστός «սեղմուած, թանձր, հաստ», νασσω «սեղմել» բառից։-Հիւբշ. 367։


Նատիփ

s.

small cake, crumpet, bun.

• = Յն. ναστός. ναστίσxος «փոքր կարկան-դակ». գալիս է ναστός «սեղմուած, թանձր, հաստ», νασσω «սեղմել» բառից։-Հիւբշ. 367։


*Նարգիլակ (ի)

s.

nutmeg.

• = Պհլ. *nargīlak ենթադրեալ ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nārgīl. սրանից է տառադարձուած արաբ. [arabic word] nārjil «հնդկընկոյզ». (արմաւենու նման ծառ է. մինչև մարդու գլխի մեծութեամբ ընկոյզներ է տալիս. շատ սննդարար ուտելիք է. նրա-նից են պատրաստում նաև մեղր, իւղ և կաթ. ընդարձակ նկարագրութիւնն ունի Իբն-ի-Բա-տուտա II. էջ 206-211)։


Նարօտ (ուց)

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

• , ու, ի-ու հլ. «գոյնզգոյն թել կամ հիւսուածք» Դատ. ե. 30. Եզեկ. իէ. 16, 25. Ագաթ. Բուզ. Մանդ. որից նարօտաներկ «ներկարար, թել ներկող» Սեբեր. Վեցօր. 152 հարօտաներկութիւն Կանոն.։

• ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ


Նաւ (ուց, աց)

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

• Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։


Նաւազ (աց)

cf. Նաւաստ.

• , ի-ա հլ. «նաւավար» Պիտ. Փիլ, Յայտ. ժը. 17. (սխալմամբ բառս կարծուե-լով ազն բառից բարդուած՝ հոլովուած է յգ. ուղ. նաւազունք, սեռ. տր. նաւազանց)։


Նաւակատիք (տեաց)

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

• = Բարդուած է նաւա և կատի-ք բառերից. առաջինը զնդ. ❇ nava-, պհլ. [other alphabet] navak, պրս. ❇nav, nō «նոր» բառն է. իսկ երկրորդը՝ որ Վն. և Ոզմ. առանձին գործա-ծական է, ստոյգ մեկնութիւն չունի ռեռ. ամ. բողջը իրանեան փոխառութիւն է, որովհետև կարելի չէր հայերէնի մէջ օտար nava-բա-ռով բարդութիւններ կազմել։


Նաքարակիտ (կտի)

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.


Նգոյր

s.

three-legged table.

• Բառս Լծ. նիւս. մեկնում է «եռոտա-նի սեղան», որից առնում է նաև ԱԲ։ Հացունի գտնում է՝ որ մեկնիչը սխալ-ուելով յոյն բնագրի մէջ սրան յարա-կից «եռոտանի» բառից, մեկնել է այս-պէս։ Իր կարծիքով նգոյր նոյն է նքոյր «մաղ» բառի հետ, ըստ որում կոնքի մէջ կայ մաղանման ծակոտկէն մի խուփ, որից ցած է վազում ջուրը։


Պառական (ի, աց)

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պառաւ (ոյ, աւունք, անց)

s.

old woman, beldam.

• = Պհլ. *pārav հոմանիշ ձևից, որ ցոյց է տալիս պրս. [arabic word] pā̄rāv «ծեր կին, պա-ռաւ»։ Այս բառը կարելի էր հայերէնից փո-խառութիւն համարել, եթէ չլինէին պրս. ❇ pīr, պհլ. pir «ծեր», pīrak «պառաւ», բե-լուճ. pirūk «պապ» ևն բառերը, որոնք բոլոր պատկանում են զնդ. parō «նախ, վաղ» ձևին և ծագում են հնխ. per-արմատից (Horn § 270, 350). հայերէն ցեղակիցներն են հեռի, հերու, առ, եր-(Pokorny 2, 38) -Հիւբշ. 221։


Պատ (ի)

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

• «բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պատ, Ալշ. Մշ. պադ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադ, Տիգ. բmռ. Ասլ. բադ, բա*, Զթ. բօդ, բոդ, Հճ. բօդ, Սվեդ. բուդ, բոլորն էլ նշանակում են «որմ, պատ», իսկ Հմշ. բադ «ցանկապատ».-Ագլ. կորցրած է այս բառը (պահում է հին ո՛ւր-ման հոմանիշը<որմ-ն), բայց գիտէ պա՛-տիլ «շրջապատել»։ Ունինք նաև պատ Ղրբ. «շարք. 2. գուլպայի մէկ հիւսքը. շուրջանա-կի դարձած մէկ թել», պատ գալ «պատել։ դառնալ», պատ ընկնիլ «փաթաթուիլ», պատ տալ «դառնալ, պատել, շրջապատել»։ Նոր բառեր են պատածակ, պատաշար, պատա-տակ, պատտակ, պատգլուխ, պատընկնուկ, պատծական, պատկար, պատկից, պատքար, պատուառիք անել, պատիպատ անել «շուր-ջը դառնալ»։-Առանձին տես փաթել «պա-տել», փաթթլ, փաթոյթ։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։


Պատարագ (աց)

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա


Պատինճան (ի)

cf. Պատնջան.

• ԳՒՌ.-Տիգ. բmդինջmն, Վս. պատըն-ջmն, Զթ. բադինջօն, բադինջոն, Հճ. բա-դընջօն, Ագլ. պատընջո՛ւն, Սվեդ. բmդինջուն, Մկ. պատիջmն, Մշ. պադիջան, Շմ. բադըմ-ջան, Ղրբ. բադումջան, Գոր. բադամջան, Ախց. պաթլիջան, Պլ. փաթլիջան, Տփ. բադ-րիջան, Սեբ. բալդըրջան, Երև. պօրընջան. Աոհասարակ նշանակում են «սմբուկ», բայց Զթ. Հճ. «լոլիկ, պամիդոր». Կովկասում եր-կուտր իրար խառնելով ասում են ւաճախ ռե պօրընջան «սմբուկ», կարմիր պօրընջան «լո-լիկ»։


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

• «խաբէական, խաբեբայ, սուտ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. որից պատ-րել «խաբել, դաւել, որսալ» ՍԳր. պատիրք «խաբէութիւն, մոլորութիւն» Բ պետ. բ. 13. Ոսկ. կող. և եբր. Սեբեր. պատրական Ոսկ. եփես. պատրանք ՍԳր. Եւս. քր. պատրա-խառն Եփր. համաբ. էջ 154. առասպելապա-տիր Կոչ. 312. պատրողական Փարպ. խաբե-պատիր Եփր. թգ. և յես. հաւապատիր ՍԳր. կորստապատիր Մծբ. դիւրապատրելի Ոսկ. ա. կոր. վաղապատիր Ոսկ. բ. տիմ. թակար-դապատիր Ճառընտ. ևն։


Պատիւ (տուոյ, տուի, տուոց)

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

• MSL 10, 16 հպրս. pātuv «պաշտպա-նում է»։ Müller MZKM 11, 206 հպրս. *patibā, սանս. pratibhā «հաճոյք»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 29 պհլ. pātfrās «պատուհաս» բառից՝ ras վան-կի անկումով։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot MSL 19, 128։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատիվ, Ալշ. Մշ. Շմ. պադիվ, Սչ. բադիւ (կարդա՛ badiu), Ասլ. Զթ. Խրբ. Պլ. Սեբ. բադիվ, Տիգ. բmդիվ, Ննխ. բադէվ և թրքախօս հայերից Այն. բադիվ. իր բուն իմաստը կորցնելով՝ սովորաբար նշանակում է «հիւրին ի պատիւ ուտելեղէն հանելը». այսպէս յատկապէս Այն. Ջղ. «հանդէս, խնջոյք, հարկինք», Ննխ. «կնունքի առթիւ տրուած հացկերոյթ»։


Պատկեր (աց)

s.

icon, image, effigy;
painting, picture, representation;
likeness, figure, portrait;
statue, idol;
sight, visage, face;
design, project, plan;
type, symbol;
doll;
—ք, the Divine Person;
— աւուրն, the day of the week or month;
hymn for the day;
գեղեցիկ —աւ, of fine presence, of noble aspect;
— ըստ —ի, in the image of, in the likeness of;
ի սոյն —, in this way or manner;
cf. Համառօտագիծ.

• , ի-ա հլ. «նկար, դէմք, կերպա-ռանք, արձան, կուռք ևն» ՍԳր. Եփր. թգ. «օրինակ, գաղափար, տեսք, երևոյթ, ազգա-համար, պորտ» Խոր. Վրք. հց. Մխ. դտ. որից պատկերագիր Ոսկ. մ. ա. 9. պատկե-րագործ Ագաթ. պատկերակերպ Ագաթ. պատկերակուռ Ոսկ. մ. գ. 7. պատկերա-պաշտ Ագաթ. պատկերասէր Ագաթ. մար-դապատկեր Եւս. քր. յայտապատկեր Կոչ. բազմապատկեր Եփր. յես. անպատկեր Սե-բեր. առնապատկեր Խոր. Պտմ. աղէքս. դի-ւապատկեր Յայսմ. պատկերազարդ, պատ-կերակալ, պատկերահանդէս, պատկերասը-րահ (նոր բառեր) ևն։


Պատշգամ (ից)

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

• , ի-ա հլ. «վերնայարևի սեն եակ, դահլիճ, դստիկոն, շէնքի վերի յարևեռ դուրս կարկառեալ մաս» ՍԳր. Մծբ. Կոչ. 389. Եփր. ծն. էջ 44. որից պատշգամ դրաց «նախադուռ, գաւիթ» Փիլ. նխ. պատշգամեալ Արծր. գրուած է նաև պատշկամ, պատըշ-գամբ, պատշկամբ, պաշտգամ, պաշտկամբ. վերջինս «եկեղեցու բեմ» նշանակութեամբ ունև Լմբ. մատ. էջ 205 (տե՛ս իմ Հալ. նռռ բառեր հին մատ. Բ. 122) և այս իմաստով պէտք է առնել նաև պաշտկամ Թղթ. դաշ 27։ Նոր գրականի մէջ ընդունուած է պա-տրշգամ «balcon կամ շահնիշիր» (արևմտև-ան բարբառ), պատշգամբ (արևելեան բար-բառ)։

• = Պհլ. *patskamb ձևից, որ թէև չէ ա-ւանդուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] paskam (որ և piskam, baškam, bišskam, pačkam, pičkam) «տուն բարձրա-ւանդակ. 2. տուն՝ որ շուրջանակի պատու-հանս ունիցի՝ ուռկանակերպ վանդակագոր-ծեալ», սոգդ. ptsknpy (կարդա՛ patšikám-be) «տանիքից դուրս կարկառեալ մասը, քիւ». կազմուած է pat-նախդիրով՝ škamb= զնդ. *skəmba «սիւն» բառից, որ ծագում է զնդ. skamb «յենուիլ, կռթնիլ» արմատից, իբր հպրս. *patiškamba-հմմտ. նոյն ար-մատից fra-մասնիկով՝ զնդ. [arabic word] fra-skəmba-«նախասենեակ, սիւնագարդ սրահ» և սանս. [other alphabet] skambhá «յենա-րան)։-Հիւբշ. 225։


Պատուէր

s.

commandment, order, injunction;
precept;
warrant, commission;
instruction, lesson;
ordinance, decree;
— տալ, դնել, to give orders or directions, to command, to order, to charge, to dispose, to enjoin;
to commission, to intrust with a message;
— հրամանի ի վերայ դնել, to order;
to appoint, to decree;
— or հրամանի ընդունել, to receive orders to.

• «հրաման, կարգադրութիւն ազդարարութիւն» ՍԳր. որից պատուիրե «աատուէր տալ, հրաման անել, ապսպրել» ՍԳր. հայրապատուէր Մաշտ. տիրապատուէր Օրբել.։


Պատրաստ (ից)

adj. adv.

prepared, ready, disposed, in condition;
active, quick;
at hand, near at hand, disposable;
warily, softly, slowly;
— առնել, to prepare;
— լինել, to prepare oneself;
to be disposed;
to be prompt or resolute;
ի —ի ունել, to hold in readiness;
to stand in readiness, to be ready;
— կալ, cf. Պատկառ կամ.

• (յետնաբար ի հլ.) «յօժար, կազմ» ՍԳր. «առձեռն, ներկայ» Փիլ. «զգոյշ» Վրք. հց. Ոսկիփ. Մխ. բժշ. «ինչք, կարա-սիք» ԱԲ. որից պատրաստել ՍԳր. պատ-րաստիչ Վեցօր. պատրաստաբան Բուզ պատրաստագոյն Բ. կոր. թ. 3. Ոսկ. ես. պատրաստական ՍԳր. անպատրաստ Ծն. ա 2. Բ. եոր. թ. 4. Ագաթ. Ոսկ. առձեռնպատ-րաստ Պիտ. Խոր. Յհ. կթ. դիւրապատրաստ Նար. ինքնապատրաստ Բրս. պհ. Մաշկ. յա-ռաջապատրաստ Ուռհ. Կանոն. նախապատ-րաստեւ Ոսկ. լհ. ա. 33. պատրաստակամ, պատրաստակամութիւն (նոր բառեր) ևն։


Պատրիկ (րկաց)

s.

patrician, noble.

• , ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։


Վտանգ (աց)

cf. Վտանկ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։


Վտառ (աց)

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

• ՀՀԲ մեկնում է վտառ «սրահ, գաւիթ, հոտ»։ ՆՀԲ «լծ. վտակ. հոյլք կենդանե-աց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ»։ Lag. Btrg. bktr. Lex. 74 վտառապահ բառը յաջորդ վտառ բառից կարծելով՝ կցում է պրս. guδarbān «ճանապարհի պահապան» բառին։


Տալիթայ

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

• ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).


Տակ (ի, ից, աց, ուց)

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!


Տակառ (աց)

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։

• = Պհլ. *takār ձևից. հմմտ. պրս. [arabic word] ︎ taγār «կարաս, սափոր», որից փոխառաւ-թեամբ չաղաթ. [arabic word] taqar «աման, պարկ» ևն. ընդարձակ տե՛ս թաղար բառի տակ, որ նոյնից նոր փոխառութիւն է։ Տակառապետ ենթադրում է պհլ. *takārpat, իբր պարս-կական մի տիտղոս, ինչպէս ունի Բուզ. դ. 46։-Հիւբշ. 251։

• ԳՒՌ.-Երև. Ղզ. Ղրբ. տա՛քար «գինու հոր. հնձանի աւազանը, քաղցու եփելու կարաս» (այս ձևը յիշում է արդէն Բռ. երեմ. էջ 304), Տփ. տագար, որից տակառահամ Ղրբ. «տա-կառի համը տուած (գինի)»։


Տաղ (ից)

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

• , ի հլ. «երգ, քերթուած, ոտանաւոր» Փիլ. Պղատ. օրին. մինովս. Թր. և Երզն. քեր. Նար. (ոսկեդարում չկար բառս.-Սիր. լթ. 20 տաղի ուղղելի է ըստ յն. տաւղիւ). որից տաղաչափել Շնորհ. վիպ. տաղաչափութիւն Երզն. քեր. տաղասաց Մագ. տաղերգութիւն Լմբ. շնորհ. ստատաղ «ստախօս» Տիմոթ. կուզ, էջ 278, տաղարան Յիշատ. տաղաչափ, տաղերգու (նոր բառեր» ևն։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 սխալմամբ հայերէն բառ կարծելով և կարդալով tat փոխանակ daγ, իբր բնիկ հայ կցում է լտ. dolare, յն. δαιδάλλω «ճարտարօրէն շինել», δέλτος


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• «ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճկինակ (աց)

s.

whip, rod;
whipping, thrashing.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-

• ԳՒՌ-Առանից ձևափոխեալ եմ կարծում տաճար Ղրբ. Շմ. «կարճ ու հաստ ձեռնա-փայտ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 616), տաճակ Ղրբ. «ոստայնի մի փայտը կամ գա-ւազանը» (ըստ Բարխուդարեան, Չորանն ա նշ. 81-82 տաճարկ)։


Տանձ (ից)

s.

pear.

• (Ի հլ. յետնաբար) «տանձ պտուղը» Պղատ. օրին. 299 (սեռ. տանձից), որից տանձի «տանձի ծառ» Ա. մն. ժդ. 14, 15. Նիւս. կազմ. Մխ. առակ. տանձիկ Մագ. և Երզն. քեր. կարմրատանձ Ագաթ. խոզա-տանձ Գաղիան. նոր բառեր են տանձաձև, տանձենի ևն։


Վաճառ (աց, ուց)

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

• , ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭარი վանարի «վաճառա-կան», სავაჭრო սավաճրո «վաճառականա-կան շուկայ, ապրանք», მოვაჭრე մովանրէ վաճառական», φიდ-ვაჭარი դիդ-վաճարի «առաջնակարգ վաճառական», შევაჭრება շե-վաճրեբա, დავაჭრება դավաճրեբա «գինն ի-մանալ, սակարկել», ვაჭრობა վաճրոբա ռառուտուր անել», սվան. հվաճար «վաճա-ռական», լիղվճար «առուտուր անել», մինգ. վաճարի «վաճառական», վաճրուա, վարճուա «առուտուր անել», ափխ. ախվաջար «վա-ճառական», կայ. վիչար-բարիր «վաճառա-կանութիւն անել», թուշ. վաճար «վաճառա-կան», վաճարբադդար «վաճառականութիւն անել»։