Your research : 23 Results for կուզ

Թոխոր

s.

pole-cat.

• «կուզ կենդանին». ունին միայն ՋԲ, ԱԲ և ՓԲ յաւել. չգիտէ ՆՀԲ.-սրա հետ թերևս նոյն է


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

• «փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։


Գոճազմ (ի)

s.

turkois;
lapis lazuli.

• Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ. էջ 335 և 1405) հյ. կուզ, քրդ. կիւզէ «կատու»+ պրս. չէշմ «աչք» բառերից, որով գո-ճազմ լինում է «կատուի աչք» կոչուած քարը։


Գզրոց (աց)

s.

casket, drawer, small box, till;
desk.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, առանց վկա-յութեան) «սնտուկ, արկղ, տուփ (արծաթէ, պղնձէ, փայտէ ևն)» Տիմոթ. կուզ, էջ 323. Սոկր. էջ 89. Յհ. կաթ. Պտմ. աղէքս. որից գզրոցիկ Արծր.։


Անքոյթ

adj.

safe, secure.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հանդարտ, խաղաղ, հանգիստ, ապահով» Ոսկ. ես. Վեցօր. 144. Փիլ. Պիտ. «ծածուև. պահուած» Նար. Շ. վիպ. որից անքութացեալ Փիլ. իմաստ. Տիմոթ. կուզ, էջ 315, անքոյթութիւն (այսպէս առանց ամ-փոփման) ՋԲ և ԱԲ։


Բէճ

cf. Բէջ.

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Կար (ի, իւ)

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• . այս արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից լառաջանում են յետոյ «2. սաստկութիւն, շատութիւն» և «3. հնարաւորութիւն»։ Առաջին իմաստից են-կար «ոյժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Կոչ. (ներգ. ի կարու Անկ. գիրք առաք. 52). կարել «կարողանալ» ՍԳր. կարող ՍԳր. կարողութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. կարողագոյն Ոսկ. յհ. բ. 46. տկար ՍԳր. Եղն. տկարանալ ՍԳր. անկար «տկար» Եփր. պհ. Պիտ. Փիլ. ապիկար Իմ. ժգ. 18. Բ. մակ. ժա. 12. ապի-կարել «արհամարհել, կարևորութիւն չտալ, բանի տեղ չդնել» Շապհ. 27. կարաւոր «ու-ժեղ, զօրաւոր» Տիմոթ. կուզ, էջ 234. կարա-նորագոյն «հզօրագոյն» Տիմոթ. կուզ, էջ 250. կարաւորիլ «ուժ առնել» Տիմոթ. կուզ, էջ 250. կարութիւն «զօրութիւն» Տիմոթ. կուզ, էջ 235, 236-7, 250, 258, 268-9, 292, 324, տկարակազմ (նոր բառ)։ Երկրորդ ի-մաստից են՝ կարի «շատ, սաստիկ, յոյժ» ՍԳր. Եզն. Ագաթ. կարեպէտ «շատ պետա-նի» Եւագր. կարեվէր «ծանրավէր» Ագաթ. Փարպ. կարեձմեռն, կարաձմեռն «սաստիկ ռուրտ ձմեռ» Կոչ. 309, Ոսկ. մ. ա. 12. Վեռ-օր. 186։ Երրորդ իմաստից են՝ անկար «ան-հնարին» Մտթ. ժթ. 26. Ոսկ. յհ. բ. 27. կա-րելի «հնարաւոր» Պիտ. անկարելի Սահմ. Պիտ. անկարելագոյն Առ որս. անկարելիու-թիւն (նոր բառ) ևն։ Առաջին երկու իմաստ-ները իրար է միացնում կարևոր «ուժեղ, զօ-ռաւոր» (Կարևոր աղօթից պէտք են և բա-զում արտասուաց. Ոսկ. եբր. թ.) «սաստիկ, շատ» (Գարևոր սիրէր զմանուկն. Ոսկ. կո-ղոս. Ջձմերունս կարևորս. Եզն.)։ Իմաստի այսպիսի զարգացման համար հմմտ. հյ. ոյժ և յոյժ, ֆրանս. pouvoir «կարենալ, զօրու-թիւն», je peux «կարող եմ», puissant «ու-ժեղ, զօրեղ, կարող», puissamment «յոյժ, կարի, չափազանց» ևն։


Աղանդ (ոց, աց)

s.

sect, false doctrine;
school, doctrine;
magic, charm, enchantment, sorcery.

• , ո, ի-ա, յետնաբար նաև նաև ի հլ. «սուտ կրօն» ՍԳր. Սեբեր. Եզն. Ագաթ. «2. աղանդաւորների խումբը» Գծ. Ագաթ. Եզն. «Զկախարդանք» Նար. Վրք. հց. «4. մաքուր և ճշմարիտ կրօն» Տիմոթ. կուզ, էջ 255 (Ար-համարհեցան հարանցն աղանդք, առաքելա-կան աւանդութիւնք անարգեցան)։ Որից աղանդաւոր Եզն. աղանդագործ Ոսկ. ա-ղանդամիտ Եզն. չարաղանդ Յհ. իմ. քաղ-դէաղանդ Փիլ. իմաստ. այլաղանդ Ոսկ. եբր. 477. Եփր. համաբ. 27. անաղանդ հաւատք «մաքուր կրօն» Երզն. մտթ. 373. աղանդու-թիւն Ոսկ. Բուզ. աղանդել «աղանդ հնարել, կախարդել» Պիտ. Կանոն. «պատմել, քարո-զել» Տիմոթ. կուզ 164 (Երանելին Կիւրիղղոս ամենայն ուրեք մի որդի, մի Տէր աղանդէ). աղանդինք «կախարդական բաներ» Յայսմ. Ճառընտ. աղանդասար Երզն. մտ. (ինչպէս կախարդասար՝ կազմուած սար բառով, որ Հիւբշ. 236 համարում է պրս. [arabic word] sar «գը-լուխ», իբր «աղանդապետ»)։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։

• Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։


Թին (թնոյ)

s.

grape-stone.

• «խաղողի կուտ» Թուոց զ. 4. Վրդն. անդ. Անյ. վերլծ. արիստ. որից թնահատ «խաղողի մի հատիկ կուտ» Ոսկ. ա. թես. էջ 446. թնիճ «նոյն նշ.» Տիմոթ. կուզ, էջ 324, 325 (երկուսն էլ նորագիւտ. չունի ՆՀԲ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 74-76)։ Նոյն բառն է Բառ. երեմ. էջ 120 թնիշ (շ-ով1) «հատ կամ որթն որ ի հողոյ ե-լանէ»։


Աքիս (քսաց)

s.

weasel;
— սպիտակ, ermine.

• ՆՀԲ յիշում է պրս. [arabic word] as, որ ԳԴ մեկ-նում է «գագում, որ է մուշտակ իմն սպիտակ»։ Բազմ. 1844, էջ 335 սանս աքհու։ Մառ, Վրդ. առ. 1, էջ 217 ասոր. [arabic word] qaqusуata «կատու»։ Patru-bány ՀԱ 1908, 186 յն. ἀxίς «ծայր» բառից փոխառեալ. հմմտ. գերմ. Spitz-maus «աքիս» (բառացի «ծայրամուկ»)։ Մառ, Io nоводy pyccк. cлова caлo, էջ 116 իբրև յաբեթական բառ կցում է ասոր. [syriac word] qūza>հյ. կուզ «կատու», ռուս. кисa, кошкa «կատու» ևն բա-ռերին։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

• , ի-ա հլ. «անկողին» Լծ. Կոչ. Նար. որից խշտի կամ մանաւանդ անեզաբար խշտիք «անարգ՝ խեղճ անկողին, գազանի որջ» ՍԳր. Ոսկ. եփես. ժգ. խշտեակ Ոսկ. ա. տիմ. Եղիշ. ը. էջ 113. գետնախշտեայ Մծբ. հողախշտի Նար. Խչ. Մաշտ. 658. ստորա-խըշտեցուցանել «իջեցնել, հանդարտեցնել» Տիմոթ. կուզ, էջ 31, իբր ստրկական թրգմ. յն. ϰατα-ϰοιμάω հոմանիշի (տե՛ս իմ Հալ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99). այս-տեղ է պատկանում նաև խշտել «հանգուցա-նել, օթեցուցանել, հիւրընկալել», որ գիտէ միայն ՓԲ։


Խոնարհ (աց)

adj. prep. adv.

low;
humble, submissive, respectful;
lower, inferior, mean, base, low;
feeble, weak;
prep. adv. —, ի —, low;
down down below;
downwards;
from top to bottom;
at the foot of beneath, below, underneath;
below, lower, under;
— առնել, to humble;
— լինել, to be humble or meek, to humble one's self;
to be humbled;
զերեսս ի — արկանել, to be sulky or sullen;
— սրտիւք, lowly in heart;
աչք ի —, with downcast eyes.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ցած, վար, տակը. 2. ծնրադրեալ, կորա-ցեալ. 3. համեստ, հեզ, հլու. 4. յետին, նուաստ. աղքատ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Մծբ, որից ի խոնարհ «ցած, դէպի ներքև» ՍԳր. Սեբեր. Ոսկ. ես. և յհ. ա. 44. բ. 1. խոնար-հիլ ՍԳր. Ագաթ. խոնարհեցուցանել ՍԳը Ոսկ. խոնարհութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 11. խոնարհաբար Ոսկ. յհ. ա. 39, բ. 3, 24. խոնարհագնաց Վեցօր. խոնարհագոյն ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. Ոսկ. խոնարհամիտ Ոսկ. յհ. բ. 27. Մծբ. խոնարհահակ Վեցօր. նա-խախոնարհ Մանդ. գրուած է խոնահ Տիմոթ. կուզ, էջ 116։


Ասպար (աց)

s.

shield, buckler.

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։


Անօսր (ից)

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

• (ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

• «խոստում, ուխտ» Վրդն. առ. էջ 94 (Չէ՛ պարտ զխոստն մոռանալ). ոճով աս-ւում է խոստ լինել «խօսք տալ, խոստանալ» Գոր. և շմ. 79. յետնաբար՝ ի խոստ ածել «խոստովանեցնել, մի բան խոստանալով ռառտնեօը ասել տալ» Մաղաք. աբ. 28. ի խոստ գալ «խոստովանիլ, յայտնել» Ուոհ. t︎ 320. Կոստ. երզն. 100. Մաղար. առ. 18 Վրդռն. առակ. որից խոստանալ «խօսք տալ» ՍԳր. Ագաթ. «խոստովանիլ» Սեբեր. «սպառ-նալ» Ագաթ. «հարս լինելու խօսք տալ» Մծբ. խոստումն Եսթ. դ. 7. Ագաթ. Սեբեր. ի խոս-տումն ածել «խոստովանեցնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 40. խոստութիւն «խոստում, Տիմոթ. կուզ, էջ 237. աստուածախոստ Սհկ, կթ. արմաւ. խոստաբանութիւն Բուզ. Արծր. խոստուկ լինել «խոստովանիլ» Կղնկատ. խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնա-պահ, անխոստմնապահ (նոր բառեր). այս-տեղ է պատկանում նաև ոսկեդարեան գե-ղեցիկ բառս խոստաւոր «ուխտի նուէր», որ գործածուած է միայն նորագիւտ Ա. մնաց. իթ. 4 «Եթէ իցէ ոք յօժար խոստատրս բե-րել»։ Այս արմատի հետ նոյն է նաև խռսսո-վաճ, որ տե՛ս առանձին։


Աշխարհ (աց)

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

• , ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։


Դժուար (աց)

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

• , ի-ա հլ. «ոչ դիւրին, դժար, ծա-նըր» Եւս. պտմ. է. 20. Եփր. հռ., «լեռների մէջ դժուարանցանելի տեղեր» (անեզական և գո-յականաբար գործածուած) Խոր. Վրք. ոսկ. Նար., որից՝ դժուարին ՍԳր. Եւս. քր., դժուա-րաւ (դժուար բառի գործիականն է, մակբա-յաբար գործածուած) Մտխ. ժթ. 23. Ղուկ. ժը. 24, դժուարանալ Ոսկ. բ. կոր. և յհ. ա. 16. 31, դժուարիլ Մծբ. 285 (տպ. դժրեալս ուղղել դժուարեալս՝ ըստ ՀԱ, 1914, 121), դժուա-րանք «տհաճութիւն» Ոսկ. յհ. ա. 23, դժուա-րութիւն Ոսկ. յհ. ա. 25, դժուարագիւտ Եւս. քր., դժուարալուր Վեցօր., դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12, դժուարա-պահ Սեբեր., դժուարալոյծ Ոսկ. ես., դժուա-րամիտ Մծբ. էջ 248, 284, 297, 370 (հմմտ. ՀԱ. 1914, 120), դժուարակամ «դժուարակա-մեռող», դժուարակիրթ «կնճռոտ, դժուառեմա-նալի», դժուարամաքրելի «դժուար սրբուող» (երեքն էլ նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 721, 595, 711, դժուարաքնին Եւագր. ևն (բոլոր ածանցների թիւը ԱԲ-ի մէջ 204 է)։ Գաւառա-կան ձևով է դժար Սոկր. Վրք. հց. Դ. Կռսա. երզն. 82, որից դժարիլ Տիմոթ. կուզ. էջ 325։


Գոյ (ից)

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

• . ի հլ. «էութիւն. եղած բան, գոյա-ցութիւն. 2. Աստուած. 3. հարստութիւն, ինչք» Հռ. դ. 17. Բ. Կոր. բ. 11, 12. Եզն. Մծբ., «գո-յութիւն, գտնուիլը» Եփր. համաբ. 216, որից՝ գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ «լրիւ, ամբող-ջապէս» Ոսկ. յհ. բ. 3. Ագաթ. Եզն. Մրկ. ժբ. 44, գոյարար Եզն., գոյապէս Ոսկ. յհ. ա. 17, գոյաւոր «հարուստ» Ոսկ. յհ, բ. 31 և ես.. գո-յաւորութիւն Իմ. ժզ. 21. Ոսկ. մ. ա. 21, գո-յութիւն Եզն. Մծբ., չգոյ Հռ. դ. 17. Բ. կոր. ը. 12. Եզն. Ոսկ. մ. ա. 6, գոյափոխիլ Մ. Մաշտ. էջ 177 բ., առ ի չգոյէ ՍԳր. Եփր. Բ. կոր. բա-յական ձևով ունինք գոլ (անորոշը) «գտնուիլ, լինել, գոյութիւն ունենալ» Կիւրղ. թգ. պակա-սաւոր բայ, որից մնում են միայն գոմ, գոս. գոյ, գոմք, գոյք, գոն, զոյր, գուցէ, գոլով ձե-վերը. ոսկեդարեան մատենագրութեան մեջ սրանցից գործածական են միայն երրորդ դէմքերը, այն է՝ գոյ, գոն, գոյր, գուցէ. միւս դէմքերը նմանողութեամբ շինուած են յետ-նաբար և խիստ քիչ գործածական են. շաղ-կապի կարգ է անցած գուցէ «մի՛ գուցէ, չլի-նի որ» ՍԳր. «թերևս» Եւս. քր. յետնաբար ստեղծուած են նաև գոյանալ, գոյացութիւն, գոյացողութիւն, գերագոյ, ինքնագոյ, ինքնա-գոլ ևն. Տիմոթ. կուզ, էջ 195 ունի գուութիւն փխ. գոյութիւն։-Նոր բառեր են՝ գոյականա-բար, գոյականակերտ, գոյականացուցիչ։


Խոշոր (ից)

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

• , ի հլ. «կոշտ, անհարթ, խորտու-բորտ, հաստ» Պղատ. Նիւս. Փիլ. Պիտ. «թանձր, կոպիտ, հաստ (զգեստ)» Ոսկ. Բ, կոր. «թաւ, կոշտ, հաստ (ձայն)» Սարգ. Սահմ. Պրպմ. 238. «խիստ ճգնական (կեանք)» Տաթև. ձմ. ժզ. «ցուրտ, սառն» Տիմոթ. էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82), որից խոշորա-գոյն Կորիւն. Ոսկ. Ագաթ. խոշորավար Իւա-գըր. խոշորեցուցանել Ոսկ. Ա. կոր. խոշո-րութիւն Ոսկ. յհ. ա. 3, Բ. կոր. ժդ. Վեցօր. 97. յետնաբար «սխալ», հմմտ. Վրդն. սղ. յռջ. (Ամն կրկին էր գրած, սրբեցին. զխոշո-րութիւն եօթանասունքն «Տարին երկու անռամ էր գրած, սխալը ուղղեցին»).-անխոշոր «որ կոպիտ չէ» ԱԲ. խոշորշի (մասնիկի համար հմմտ. լայնշի, բոլորշի) Փիլ. իմաստ. էջ 94 (նորագիւտ բառ).-խոշոր՝ գրուած է նաև խաշար Փիլ. Բրս. հց. Մագ. թղ. 204, խաշոր Տիմոթ. կուզ, էջ 32 (ճանապարհի անհար-թութեան համար ասուած)։-Գաւառական-ների և արդի գրական լեզուի մէջ խոշոր նշանակում է «մեծ, աւելի՝ կոպիտ կերպով մեծ»։ Բառիս հետ նոյն են խոժոռ (տե՛ս այս բառը առանձին), խշուր «փշրանք, մանրուք» ՀՀԲ. «փոքր, սակաւ, քիչ» Բառ. երեմ. էջ 142 և 146. «բոյսերի սէզ կամ ճիլ՝ որով փաթաթում են նոր պատուաստուած տուն-կերը» Վստկ. 130, 138 (երկուսն էլ գըծ. խշրով, որից էլ Վաստակոց գրոց հրատա-րակիչը՝ էջ 247 և ՀԲուս. § 998 դնում են ուղ. խշր! մինչդեռ խշուր ձևը գտնում ենք հենց գաւառականների մէջ). խշրել «փշրել, մանրել» ՀՀԲ. «կոխել, փշրել» Բառ. երեմ. էջ 146. թերևս նաև խեշերանք «բեկորներ» Յհ. իմ. պաւլ։


Կին (կնոջ, կնաւ, կանամբ)

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

• «կնիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Մծբ. (հոլովւում է սեռ. կնոջ, բց. կնոջէ, գըծ կնաւ. միւս հոլովները տե՛ս վարը. անսովոր ևն կնոջաւ, կնոջով, կնոջանց). որից առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսև. առնա-կնութիւն Սեբեր. անկին Ա. կոր. է. 32. Դատ. իա. 16. Եփր. ա. կոր. 63. բազմակը-նութիւն Մաշտ. իշխանակին Կորիւն. երկկին Կոչ. միակին կամ միակնի Կոչ. էջ 63. կնու թիւն ՍԳր. Եւս. քր. կնահան Ոսկ. մ. ա. 17. կնամոլ Խոր. կնամոլի Նխ. ել. կնասեր Փիլ.-կնոջ ձևից են կազմուած ետնաբար՝ կնոջածին, կնոջական, կնոջասէր Դամասկ. Վրք. հց.-կնոջ տկար և թուլակազմ բնու-թիւնից առնելով՝ կնամարդ, կնամարդի Փիլ, ևոր. կնատ «մեղկ, վատթար, գձուձ» Պիտ. Պրպմ. Յհ. կթ. կնատագոյն Ոսև. մ. բ. 9. կնատաձորձ «անպիտան լաթ» Ոսկ. մ. գ. 16. կնատութիւն «(կաւի) կակղութիւն, թու-լութիւն» Սեբեր. 67. կնատիլ Եղիշ. դտ. կնա-հանոյ (նոր բառ) ևն։ Արմատիս երկրորդ ձևն է կան-, որ գործածւում է միայն ա-ծանցներում. սրանից են կազմւում նաև կին բառի մի քանի հոլովները. այսպէս՝ եզ. գրծ. կանամբ, յգ. կանայք, կանանց, կանամբք (Եփր. ա. կոր. 63 ան-կանայցդ, Տիմ. կուզ, էջ 283 զկանայնսն). ըստ Meillet (անձնա-կան) սրանց նախաւոր ձևերն էին *կանաւ. կանաց, *կանաւք, որոնք յետոյ այր բառի հոլովների նմանութեամբ ստացան այս ձե-ւերը. հին մատենագրութեան մէջ պահուած է դեռ կանաց ձևը (օր. Եզն. էջ 178՝ երկու անգամ). Ս. Գիրքը գիտէ միայն կնաւ գոր-ծիականը (գործածուած 7 անգամ) և ո՛չ մէկ անգամ կանամբ. թէև կայ կանամբք (15 անգամ). ուրեմն աւելի հին է կանամբք, որի վրայից յետոյ կազմուած է կանամբ եզակին։ Այս կան-արմատականից ածան-ցեալ ձևեր են՝ կանամբի Ա. կոր. ե. 10, 33, կանանի Ագաթ. Բուզ. Ոսկ. ա. տիմ. էջ 72 (ըստ յաջող սրբագրութեան Նորայրի, Հայկ. Բառաք. էջ 43). կանանոց Փիլ. կանանցա-բարոյ Արծր. կանանցածին ՍԳր. կանանցա-կան Ոսկ. յհ. կանացի ՍԳր. Եւս. քր. կանա-ցաբար Եղիշ. կանանցահանղերձ Բուզ.։ = Բնիկ հայ բառ, որ իր երկու արմատա-կաններով և հոլովաձևերով հարազատօրէն

• ԳՒՌ -Ասմատանան ձևը պահում է մի-միայն Սվեդ. գէն. միւսներն ունին Ախց. Կր. Մկ. Ջղ. Վն. Տփ. կնիկ, Մրղ. Սլմ. կնիկ. Ալշ. Երև. Մշ. կնիգ, Շմ. կնիգ՝, Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գնիգ (Հմշ. սեռ. գնիչ, Ակն. յգ. գըթդիք), Խրբ. գնիգ՝, Ոզմ. կնէ՛յկ, Գոր. կնէկ, Ղրբ. կնըէգ՝, Ագլ. կնակ՝ կնայգ՝, Զթ. գը՛նագ, Հճ. գmնիգ, որոնք բո-բոր ծագում են փաղաքշական կնիկ ձևից, ինչպէս որ էրիկ ծագում է փաղաքշական այրիկ ձևից։-Կայ նաև Ննխ. գնիմարթ. գնիմաշթ, գինմաշտ, որոնք կարող են թէ՛ կին և թե մանաւանդ կնիկ ձևից ծագիլ։-Նոր բառեր են անկնիկ, կինարմատ, կնկա-թող, կնկնակ, կնկուկ, քեռակին, տագերա-կին, երէցկին. վերջինը փոխաբերաբար նը-շանակում է «ընկուզի ամբողջական մի-ջուկ». այս իմաստով է նաև էնկիւրիի թըր-քախօս հայոց բարբառով իրիսկին, օռ. Ճե-վիզիմ իրիսկին չքտը (Բիւր. 1898. 789)։


Բուն (բնոց, բնից)

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

• , ի-ա հլ. (կայ նաև սեռ. բնոյ Եփր. Փիլիպ., գրծ. բնիւ Բուզ.) «ծառի իրանը, այն է արմատից վեր՝ մինչև ճիւղերի ռաժան-մունքը եղած մասը» Յոբ. ժդ. 8. նմանու թեամբ՝ «աշտանակի հիմնական մասը, որի վրայ հաստաուած են ստեղները կամ ճրագ-նեոր» Ել. իե. 31, լէ. 17, Թուոց ը. 4. «նիզա-կի կոթ» Ա. թագ. ժէ. 7. «խաչի կոթը, եռ. կար թևը» Շնորհ. թղթ. և բարձր. «սանդու-խի երկու կողմի գերանները, որոնց վրայ ամրացած են աստիճանները. montant» Վրք. հց. «խարիսխ, հիմ» Ոսկ. զ. ճառ Ղազարու. (Զբունս սրտին շարժեալ սասանէր. յն. ἐձ βεuέλια (ոհիմունս) τῆς ϰαρδίας. áá զբոյնս, զբոց, զբոյժս. ՆՀԲ ուղղում է զբոյ-նըս. Վարդանեան ՀԱ 1911, 690 յաջող կեր-աով սրբագրում է զբուն). «բուն բանակը կամ բանակատեղին (համեմատութեամ թևերի)» Ա. մակ. թ. 35. Ագաթ. Բուզ. «մէկի կամ մի բանի ծագումը, նախապատճառը. սկիզբը» Ոսկ. մ. բ. 26. Մծբ. Եզն. Եփր. Փի-լիպ. «բնիկ, բնական, իսկական, ճիշտ ու ճիշտ» Սգր. Ոսկ. ես. և Եփես. Եւս. պտմ. և քր. Կորիւն։ Այս այլևայլ առումներից են ծա-գում ի բուն «ցվերջ, ի սպառ» Ագաթ. Ոսկ. ես. ցբուն «ցվերջ, ընդ միշտ» Ոսկ. մ. բ. 6, z. ես. և եփես. ի ընէ «բնականից, ի սկըզ-բանէ» ՍԳր. Ոսկ. մտթ. հռ. Եւս. պտմ. և քր. Ագաթ. Բուզ. Եզն. Կիւրղ. թգ. բուն կանգնել «որսալու մի ձև է. որսատեղին մարդկանցով ու շներով շրջապատելով՝ երէներին խըրտ-նեցնում էին և քշում դէպի կենտրոնը» Անան. գիտ. 25. ի բնմէ Բուզ. Ոսկ. յադամ. ի բնո-ջէ Կիւրղ.. գնձ. բնաւ, բնաւ իսկ, ոչ բնաւ-ընդ բնաւ ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. Ագաթ. Եւս. քր. բնաւին Ոսկ. մ. ա. 4. բնաւոր Ոսկ. մտթ. և ես. բնակ «բուն, հարազատ» ՍԳր. Եւս. քր. Բուզ. «տևական, մնայուն» ՍԳր. Ոսկ. ես. բնի Ոսկ յհ. ա. 11. բնիկ Փարպ. Խոր. բնութ Տիմոթ. կուզ. էջ 178. բնութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եզն. բնական Հռ. ա. 26, 27. Կորիւն. բնաբարձ Մծբ. Ոսկ. ես. բնադիր «բանակա-տեղի» Յուդթ. ժե. 7(բուն «բանակ» բառից). բնածին Բ. պետ. բ. 12. բանիբուն Ոսկ. Սե-բեր. Եւս. քր. անբուն Հռ. ժա. 24. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. միաբան Ագաթ. Կիւրղ. յես. համաբնեայ Եզն. ողորմաբուն «բնապէս ողորմած» Մ. Մաշտ. 226բ ևն ևն։ Նոր բա-ռեր են՝ բնաձիր, բնապաշտ, բնատուր, բնա-կանոն, բնածուխ, բնագէտ, բնագիտութիւն, բնոյթ, բնութագիր, բնութագրութիւն ևն։


Կատու (աց)

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Entries' title containing կուզ : 8 Results

Թանկուզի

cf. Փորանկեալ.

• «անկար, փորանկեալ» (պատ-մուճանի համար ասուած). մէկ անգամ ու-նի Գնձ. աբգարու. «Եւ զպատմուճանն թան-կուզի՝ առաքեցեր որդւոյն կուսի»։


Ընկուզագոյն

adj.

nut-brown, hazel.


Ընկուզազարդ

adj.

made like a nut.


Ընկուզենի

s.

walnut-tree;
walnut wood


Ընկուզի (զւոյ, զեաց)

cf. Ընկուզենի.


Ընկուզուտ

adj.

full of walnut trees;
abounding in walnuts.


Խնկողկուզիկ

s. bot.

s. bot. marjoram.


Կկուզ նստիմ

sv.

cf. Կկզիմ.


Definitions containing the research կուզ : 8 Results

Ընկոյզ (կուզից)

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.


Դոյլ (դուլից)

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

• «ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).


Ժուռ (ժռի)

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

• «ազոխ, խակ խաղող» Բժշ. «տհաս, խակ» Ոսկիփ. որից ժուռուժուռ մեռանիլ «վաղամեռիկ լինել» Ոսկիփ. ժռութիւն Լծ. նար. ժռատ «ազոխ» Մխ. հեր. 123։-ՆՀԲ ունի նաև ժիռ բառը, ի հլ. որ մեկնում է «կա՛մ է ճիռ ողկուզոյ և կամ այգի ժայռոտ. որ և յոմանց ժուռ ասի»։ Սրանից առնեւոմ ԱԲ ժիռ «ճիռ», երկուսի մէջ էլ սխալ է բա-ռը՝ թէ՛ ձևով և թէ նշանակութեամբ։ Այս ձևը հանուած է Ոսկիփորի հետևեալ հատուածից. «Թէ համբերես և ոչ շտապես, ի ժըռէն հա-լուա զուգես», ուր ի ժըռէն պէտք է հասկա-նալ «ազոխից, խակ խաղողից» (ժուռ բառի բացառականը). որի համար հմմտ. թրք. ժո-ղովրդական առածը՝ sabr əlan qoruqdan helva olur-«համբերութեամբ ազոխր հրու-շակ կը դառնայ». (ակնարկելով ազոխից խաղողը, խաղողից ռուպը և ռուպից պատ-րաստուած հրուշակը)։


Կաղ (աց)

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. կաղ. Ակն. Ռ. Սեբ. Սչ. գաղ, Տիգ. գmղ, Շմ. կաղ, կաղլիգ, Գոր. կա՛ղլիկ, Ղրբ. կա՛ղ-լէ՛գ՝ (վերջին ձևերը կազմուած են -լիկ մասնիկով. հմմտ. կուզալիկ, ձախօլիկ).-բայական ձևով՝ Ագլ. կա՛ղի տօլ, Զթ. գաղօլ. գաղոլ, նաև Սեբ. աղալ (նախաձայնի կո-րուստով) «կաղալ»։ Նոր բառեր են կաղա-կորել (կաղակուրտել, աղակորել, աղաղկու-րել, աղակուրտել) «կաղի կոյրի պէս խար-խափել մութի մէջ», կաղունք «կաղնիկաղ երթալը», կաղալուք «երեխայական մի տե-սակ խաղ»։


Կամ

conj.

or.

• =Նուն է նախորդ կամ «ուզել» բառի հետ և նշանակում է բուն «ուզե՛ս», հմմտ. աշխ. կուզես աս, կուզես ան (իբր թէ «կա՛մ այս, կա՛մ այն»)։ Այսպէս է նաև ուրիշ լեզուների մէջ, ուր կա՛մ շաղկապը ծագում է «ուզել» բայից. ինչ պրս. օ︎ xah «կա՛մ» (բուն «ուզի՛ր», xahānidan «ուզել» բայից), լատ. vel «կա՛մ, կա՛մ թէ» (հմմտ. volo «ուզում եմ, կամիմ»), ումբր. heris... heris «կամ... և կամ» (հմմտ. heriest «ուցում է»), սանս. kam «կամք. 2. կա՛մ թէ»։


Կեղեւ (ոց)

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• ԳՒՌ.-Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։


Կնճակ

s.

the extremities of a yoke (for oxen).

• «ուծկ երկու ծայրերը» Շնորհ առկ. 62 («Լծած վեց եզն յերկու կնճակ»). ւծառոյն հաստ ճիւղն որ ի բունէն ելանէ» Վստկ. 174 (Զընկուզի կամ զկաղնի թորխն կամ զչոր կնճակն ջրեա, նա մենակ սունկ հանէ). ուրիշ օրինակ չկայ։ (Չունի ՆՀԲ)։