Your research : 58 Results for կում

Entries' title containing կում : 65 Results

Definitions containing the research կում : 457 Results

Մետրապոլիտ (լտաց)

• = Յն. μητροπολίτης հոմանիշից, որ բուն նշանակում է «մայրաքաղտքացի» (տե՛ս նա-խորդը). սրանից են նաև լտ. meīropollta, գերման. Metropolit, ռուս. митрополитъ ևն. ըստ այսմ հայերէնի ուղղագոյն ձևն է մետրոպողիտ (կամ մետրոպոլիտ)։-Հիւբշ. 365։


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Եւեթ

• -Կառմուած է և շաղկապով՝ եթ անծանօթ բառից. սրա համար է, որ ՀՀԲ և ՆՀԲ նշա-նակում են նաև առանձին եթ ձևը, որ սա-կայն այսպէս առանձին գործածուած չէ։


Լիբանոս

• = Յն. λίβανος, որ ծագում է եբր. [hebrew word] ləbānōn հոմանիշից. այս բառը բուն նշա-նակում է «սպիտակ» և Լիբանան լեռան ա-նունն է. որից յետոյ անցել է նշանակելու նոյն լեռան վրայ աճող խնկաբեր ծառը.-յոյնից է փոխառեալ նաև հսլ. ռուս. ливанъ «կնդրուկ». հմմտ. վերը լիբանոն։-Հիւբշ. 552։


Շուշան (աց)

• ԳՒՌ.-Կր. Հմշ. Մկ. Մշ. Վն. շուշան, Զթ, շուշօն, շուշոն, Սլմ. շիւշան, Ագլ. ըիւ-շmն, որոնք նշանակում են ծաղիկր.-բայց Երև. Ննխ. լուշան (նաև Ղզ. Ղրբ.) «մի տե-սակ բանջար է»։ Նոր բառեր են շուշանա-ծալ, շուշանափետուր։


Ո՞

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։

• ՆՀԲ ո համարում է որ-ից կրճատ ուած։ Justi, Zendsp. 76 ո, ով= զնո. ka, 241 յո՞= զնդ. ya «որ» ձևի տակ։ Տէրվ. Altarm. 3 ո և ով դնում է ոք ռա-ռից ձևացած։ Bopp, Հմմտ. Քերակ. 2, 383 ո=վեդ. kaya, kayasya։ Հիւբշ. Arm. Stud. § 225 կասկածով մեկնում է վերի ձևով։ Bugge, Beitr. 28-29 k2o-ձևից դարձած ge-, որից նախաձայնի անկումով ռ։ Հիւնք. որ բառից։ Դերա-նունների վրայ ընդարձակ տես Meillet MSL 10, 241-271, ո բառի վրայ լատ-կապէս՝ վերի ձևով մեկնուած՝ էջ 267, 282 (նոյնը նաև Meillet JAs 1903 (2). 503-4)։ Հմմտ. նաև Բանասէր, Բազմ. 1897, 590-2։ Bugge, Lуk. Stud. 2, 42


Ջուխտ

• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։