Your research : 102 Results for ման

Entries' title containing ման : 761 Results

Definitions containing the research ման : 1623 Results

Ստէծ

s.

weaver's small staves.

• ԳՒՌ.-Վն. ստեծ, Մկ. ստէռն (Ամատունի. Հայոց բառ ու բան 599 ունի նաև իստեց, կտերծ ձևերը) «գետին ցցուած մի մետը բարձրութեամբ ցիցեր, որոնց վրայ ոստայ-նանկը հինածն է հինում՝ գործել սկսելուց առաջ՝ մանածը պատրաստելու համար». ո-րից ստիծգլուխ Վն. «ստէծներից երկու գըլ-խաւորները», ծոցստէծ և ջրածստէծ «ստէծ-ների տեսակներ»։


Ստոյգ, ուգաց

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

• ՆՀԲ «որպէս թէ յար և նման ոստ ոգելոյն. լծ. և յստակ և շիտակ կամ ոստ եբր. արաբ. սատըգ, որ է արդար»։ Böttirh Arira 65 54 ստուար բառի հետ սանս. sthavira ձևին է կցում։ Տէրվ. Altarm. 36 և Նախալ. 113 հա-մեմատում է լտ. di-stinguere «բաժա-նել, որոշել» ձևի հետ. հայը ծագում է *ստաւգել <*ստանգել ձևից. բոլորն էլ հնխ. stag, stig «խայթել, սրել» ար-մատի տակ։ Մորթման ZDMG 26, 531 çtā արմատից է դնում հյ. ստոյգ=բևեռ. istuiguni։ Գազանճեան, Արև. մամ. 1902 ըստ+ոյգ (հմմտ. առ-ոյգ)։ Քիւփէլե-ան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] sidq «ճշմարտութիւն»։ Karst, Յուշար-ձան 409 սումեր. zid, zida «ուղիղ, ճշմարիտ»։ Petersson KZ 47, 269 յն. στύω «բարձրանալ, կանգնիլ», լիթ. stugti «վեր բարձրանալ», լտ. re-stau-


Ստորի, րւոյ, րեաց

s.

weaver's beam or roller.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Չուան, աց

s.

twine, string, cord, rope;
line, halter.

• , ի-ա հլ. «չուան, պարան, թոկ» ՍԳր. Եփր. աւետ. Խոր. «կօշիկ կարելու ա-ռասան» Վստկ. 182. «չմոռանալու համար մատին կապած թել» Բրս. մրկ. 199 (վկա-յութիւնը տե՛ս խանփուլ բառի տակ). որից չուանեայ Յհ. բ. 15, չուանեղէն Գէ. ես. չուանաման Ոսկ. մ. ա. 20. չուանաձգութիւն Պիտ.։

• ռումեր. guana «նաւի չուան»։ Թիրեաք-եան, Արիահայ բռ. 265 ճոպան բառից։ Պատահաևան նմանութիւն ունի վրաց. გარჩვნილი գարչվնիլի «ոլորուն, հիւսած բան»։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև


Պահանջանք

s.

cf. Պահանջումն.

• Պատահաևան նմանութիւն ունի բե-լուճ. āhinjag «կապ, գօտի» (Horn, § 58, ծան.)։


Պաղան

cf. Համետ.

• = Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։


Պաղատ

cf. Պաղատանք.

• «թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

• -Յն. παλματιας հոմանիշի համեմատ կազ-մուած է πάλμα «սասանում, դող» բառից՝ հյ. -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 370։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

• , ի-ա հլ. «նախիր, արջառ, եզ, կով, կամ լայնաբար՝ ամէն անասուն» Կա-նոնք սահ. 126. Տիմոթ. կուզ 327. Փիլ. Խոր. Պտմ. աղէքս. 13. որից պաճարաբուծ «հ--վիւ» Պիտ. պաճարամիտ «անմիտ» Լմր. մատ. 56, 95. պաճարեղէն «անասուններ» Նիւս. կազմ. պաճարարօտ Փիլ. Ասող. պա-ճարապէս «անասնաբար» Անյ. հց. իմ. քա-ջապաճար Փիլ.։ Այս արմատից են գալիս նաև աաճարանք «ինչք, ապրուստ, պաշարե-ղէն» Ագաթ. Պիտ. Յհ. կթ. Ղևոնդ. «ճար, ճա-րակ, հնարամտութիւն, հնարք» Ոսկ. մ. ա. Չ. Փիլ. յովն. 590. պաճարք «հայթայթանք. մեջոց, հնարք» Ոսկ. մ. ա. 22. պաճարել կամ պաճարիլ «հայթայթել, նիւթել, միջոց կամ հնարք գտնել» Ոսկ. մ. ա. 22. Փիլ. Պիտ. անպաճարան «անհնարին, շատ դըժ-ուար» Փիլ. իմաստն. նշանակութեան զար-գացման համար հմմտ. պախրէ։


Պաճիտակ

s.

delicious condiments.

• , անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ել. 481. «Գինեզինութիւնք և խա-հակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան և որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լի-նելոյ գործեն հիւանդութիւն»։ (Աւգերեան լտ. թրգմ. ob abusum expletionis զեղծումն գոհացման)։ ՆՀԲ մեկնում է «աւելորդ պա-ճուճանօք և հանդերձանօք յօրինեալն», ՋԲ «աւելորդ պաճուճանք կամ հանդերձանք կե-րակրոց», ԱԲ. «աւելորդ զարդարանք կամ կերխում»։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• , ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։

• -Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։


Պանդոյր

adj.

hare-brained, stupid, silly, foolish.

• ՓՈԽ.-Հալերէնի՞ց է փոխառեալ, թէ պա-տահաևան նմանութիւն ունի լազ. bunduri «ծոյլ, դատարկապորտ» (Աճառ. Արարատ 1911, 417)։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

• , ի-ա հլ. «նժդեհ, վտարանդի» ՍԳր. որից պանդխտիլ ՍԳր. Ոսկ. ես. պան-դըխտանալ ՍԳր. պանդխտեցուցանել Բ. եզր. և 12 նեեմ. է. 6. Գծ. է. 4. պանդխտութիւն ՍԳր. պանդխտակից Ոսկ. բ. կոր. պանդըխ-տանոց «իջևան» Փարպ.։-(Պանդուխտ, նըժ-դեհ և եկ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. ամ. 360)։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• . ի-ա, ո հլ. «պահեստի կամ ճա-նապարհի պարէն, ուտելեղէն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից պաշարադիր Եփր. պհ. 173. պա-շարաբարձ Վրդն. ծն. պաշարաման «պաշա-րի մեծ աման» Վրդ. առկ. 48. պաշարապինդ Սարգ. Վրք. հց. գրուած է պարշար Նար. յո-վէդ։

• =-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։


*Սանտրուկ

s. bot.

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


*Սապղար

cf. Խեղ;
cf. Հաշմ.

• , ի-ա հլ. «կաղ, հաշմանդամ» Յայսմ. փետր. 26, մրտ. 10. Վկ. գէ. 64, Գնձ. գրուած նաև սաղպղար։


*Սապոն, ի

s.

soap;
cf. Օճառ.

• -Յն. σάπων, σαπώνιον «օճառ» բառից, որ փոխառեալ է լտ. sapo, saponis ձևից, իսկ սա էլ գերմանականից։ Գերմանական ձևերն ևն հբգ. seifa, seiffa, seipfa, մբգ. sēpe, seife, գերմ. Seife, հոլլ. zeep, անգսք. sā̄pe, հհիւս. sāpa, անգլ. soap, բոլորն էլ «օճառ», որոնցից ենթադրւում է գոթ. *saipjō։ Ըստ որում հբգ. seifa և անգսք. sāp նշանակում են նաև «ծառից վազած խէժ», ուստի վերի բառերը կցւում ևն մբգ. sīfen, հոլլ. siǰpelen, անգսք. sīpan, շվեդ. sipa, դան. sibe «ծորել. կաթկթելով հոսել», նորվ. sīpa «լաց լինել». ինչպէս և սերբ. sipiti «շաղել, բարակ ան-ձըրևել», յն. τρῦγ-οιπος «գինի քամելու պար-զուտ» (կազմուած τρῦς τρυγός «նոր գինի»+ οἰռος «մաղ»= հբգ. sib, հոլլ. zeef, անգսք. sife, գերմ. sieb «մաղ» բառերից) ձևերին և բոլորը միասին հանւում են հնխ. seip-«ձու-լել, կաթկթել, ծորիլ, հոսիլ» արմատից (Po-korny 2, 467, Boisacq 987)։ Նախապէս ոճառը Հռովմայեցոց ծանօթ չէր. նրա գիւտը վերագրւում է Գերմանացոց. առաջին ան-գամ Պլինիոս (+79) յիշում է säpo ձևով և «մազերի օծանելիք» նշանակութեամբ, որ գտել են Գալլիացիք. պատրաստում էին ճարպից և մոխրից. Գերմանացիք, թէ՛ այր և թէ կին, նրանով օծանում էին իրենց մա-ռերը. (Gallorum hoc inventum rutilandis capillis, fit ex sebo et cinere.. apud Ger-manos majore in usu viris quam feminis)։ Գեոմանականից օճառը տարածուեց ամէն կողմ. յոյն հեղինակ Aretaeus յիշում է այն 3. Ք. 180 թուին (Sophocles 978), Դ դարից սոմոռաևան է դառնում Լատինների մօտ (Kluge 449) և նիւթի հետ բառն էլ տարած-ւում է ամէն կողմ. այսպէս իտալ. sapone, ֆրանս. savon, սպան. jabon, նյն. σαποῦνt, ֆինն. suopa, saippua, saippio, վոգուլ. so-nən, հունգ. szappan, հսլ. sapun, ռում. su-pon, ալբան. sapun, արաբ. թրք. [arabic word] sabūn, թթր. sabən, քրդ. sabun ևն։-Աճ.


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

• , ն հլ. (-ռին, -ռամբ, -ռանց) «սառած ջուր, սառ» ՍԳր. «ցուրտ, պաղ» Լմբ. ժղ. Երզն. երկն. Ոսկիփ. որիզ սառնա-կերպ Իմ. ժթ. 20. սառնացուցանել Ոսկ. յհ. բ. 4. սառնեղէն Ագաթ. սառնահալ Ագաթ. սառնապատ Ագաթ. սառնապան «սառցա-տան մեռակազու» Մին. համդ. 15. սառնա-մանիք «սառը քամի» Ագաթ. «սառոյց» Խոր. պարզ արմատն է սառ, ինչպէս ցոյց են տալիս ռմկ. սառ «ցուրտ» Բրս. խ. մկ. սա-ռուցանել Եղիշ. սառչիլ Մաշտ. սառոյց Ոսկ. բ. տիմ. սառամանիք «սառոյց» Յոբ. լէ. 10. Ոսև. ես. 186. «ցուրտ քամի» եռն. 12 սառեալ Սիր. դ. 3 (որ ըստ Վարդանեան ՀԱ 1911, 691 պէտք է կարդալ վառեալ). նա-խասառոյց Արիստ. աշխ. մշտասառոյց Նար. սառնասառոյց Վեցօր. 124. թերասառուռ Եոռն. մտթ. սառնաշաքար, սառնասիրտ. սառնասրտութիւն, սառնարան, սառնարիւն, սառցային, սառցակալել (նոր բառեր) ևն։

• Klaproth, As. pol. 100, 134, 141 անդի sár, zar, լեզգ. zer, ավար. zuer, բրրտ. šorn, zorn, սամոյէդ šar, zyr հոմա-նիշների հետ։ Ուղիղ համեմատեցին նախ Böttich. Arica 26, 86 և Lag. Ur-gesch. 304։-Müller SWAW 41, 6 հյ. ցուրտ, պրս. sard, յն. ϰρύος ևն ձևերի հետ։ Պատկ. Изслед. 22 զնդ. sarəta, պրս. sard, քրդ. sār. Տէրվ. Altarm. 48 և Նախալ. 72 լիթ. զնդ. և պրս. ձևերի հետ հնխ. çar «սառչիլ» արմատի տակ։ Justi, Litt. Blatt. 1883, էջ 64 լիթ. šalaá, ռուս. cланa «եղեամ»։ Հիւնք. նեռն բառից։ Karst, Յուշարձան 425 թթր. qar «ձիւն» բառի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին անդի sar, ssār, ավար. jar, խունս. çuer, արաբ. zar «սառած ջուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 38)։

• ԳՒՌ.-Ջղ. սառն, Գոր. Ղրբ. սա՛ռնը, Ե. րև. սա՛ռը, Տփ. սա՛րը, Ագլ. սօ՛ռնը «սա-12-2045 ռը, պաղ, ցուրտ».-բայական ձևով՝ Ջղ. սառել, Գոր. Ղրբ. Շմ. սառչիլ, Երև. սա՛ռչէլ, Տփ. սա՛րիլ, սա՛րչիլ, Ագլ. սռռօ՛նիլ (որից սռռա՛հած «տառած»),-Ախց. սառուց. -նոր բառեր են սառցակոլոլ, սառցակ ընկնել, նառցաջուր, սառցատուն.-հմմտ. նաև սուռ Մշ. «ցուրտ», Գնձ. «փայլուն պաղլորակ» (Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 154. 249).-Մշ. գիտէ նաև սառնամանի ձևը։


Սատակ

adj.

simple, single;
unadorned;
— սպիտակ, quite white;
— մարդ զքրիստոս ասել, to declare our Lord a mere man.

• Aeoluthus Obadias armenus, Lip-siae 1680, էջ 35 համեմատում է եբր. [hebrew word] šod «բռնութիւն, ճնշում» բառի տեսնել. (cum quā voce, armenica nonnihil convenire videtur)։-ՆՀԲ յա-տակ բառից՝ իբր ցյատակել։ Lag. Btrg. bktr. Lex. 64 ս=սանս. uç մասնիկով ատակ բառից՝ իբր յատակել։ Մորթման ZDMG 26, էջ 487 բևեռ. sutihu, իսկ էջ 551 բևեռ. zasgubi։-Canini, Et. étym. 90 եբր. kid և արաբ. [arabic word] ︎ qatl «սաանու-թիւն»։ Տէրվ. Նախալ. 51. հնխ. kad «անկանիլ, հարկանել, արկանել» ար-մատից՝ իբր. լտ. cadere, cedere, նաև պարզականը՝ սանս. cān «սատակել», զնդ. sana «սատակումն», հպրս. yi-san «սատակել», իսկ էջ 72 հնխ. çad «ան-կանիլ, կորնչիլ» արմատից՝ իբր յն. ϰε-ϰαδ-εῖν և ւտ. cadere։ Müller, Armen. լտ. cadaver «դիակ» բառին ցեղակից։ Հիւնք. պասեք, պասքա բառից։ Հիւբշ. 110 մերժում է կապել յատակ բառին։ ǰunker WZKM 28 (1914). 53 հւ. սա-տակ «պարզ» բառից։ Թիրեաքեան, Ա-րիահայ բառ. 159 և 329 զատիկ բառի հետ՝ պրս. zadan «զարնել» բայից։ Ան-շուշտ պատահական նմանութիւն ունի ասուր sadu «աւերել, քանդել, սպանել»։


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

մանի... և ամենայն՝ որ բարւոյ (հա-կառակ) կայ, սատանայ անուանի. Յճխ. էջ 228.-Սատանայ ըստ եբրա-յեցւոցն ընդդիմակաց կամ հակառակ ասե. Մեկն. ղկ.-Սատանալ անուն յեբրայեցւոցն ի մերս թարգմանելով՝ հակառակ ասի. Շնորհ. մտթ. էջ 76։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö-der, Thes. 45, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ (դնում են եբր. satān բառեռ)


Սատեր, աց

cf. Սատր.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի. յետնաբար գտնում եմ գրծ. սատերաւ Երզն. մտթ. 377) «մի տեսակ դը-րամ կամ կշիռ, չորեքդրամեան, այն է 4 դրամ. (ըստ Մանանդեան, Կշիռները և չափերը, էջ 39 սատեր=16, 32 գրամ)» ՍԳր. Մծբ. 369. Եղիշ. յես. Շիր. որ և սատր, սեռ. սատեր Նար. էջ 111։

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)


Սարեակ

cf. Սարեկ.

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։


Սարոյ, ից

s.

pine-tree.

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սարսարակ

s. zool.

s. zool. field-fare.

• =Նոյն կամ նման են հնչում վրտո. სარსა-რაკი սարսարակի «canepetière, ազգ ինչ արօսի, ռուս. cтрeneть» (Չուբինով 1110), քրդ. sursiárik «մի տեսակ թռչուն», sisálik «բազե», simsiyar, sisiyār «սև թևերով և աղաւնուց երեք անգամ մեծ՝ որսի սպիտակ թռչուն», պրս. ❇ sisalak, [arabic word] šišalank կամ [arabic word] šišālank «խաշնա-հաւ, խաղտտնիկ, bergeronnette». բայց ի՞նչ է այս բոլորի կապը։-Աճ.


Սարսափ

s.

shuddering, consternation, great fear, panic, horror.

• «սոսկալր, սաստիկ վախ» Գնձ. որից սարսափել «սաստիկ վախենալ, դողալ» Ագաթ. սարսափիլ Մանդ. սարսա-փիւն «ոսկորների մէջ ռող» Եռն. սարսա-փումն Խոր. սարսափեցուցանել Նանայ. սար-սափելի Խոր. Յճխ. Նար. դիւասարսափ Անան. եկեղ. կայծակնասարսափ Անան. եկեղ. սարսափահար (նոր բառ).-արմատը Բառ. երեմ. 282 ունի սարս «երկիւղ» ձևով, բայց սխալ է։

• ԳՒՌ.-Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. սարսափ, (Մշ. նաև սարսապ, սարսապիլ), Սչ. սար-սափել, Երև. սարսափէլ, Տփ. սարսափիլ, Տիգ. սmրսmփիլ, Խրբ. Պլ. սարսըփիլ, Ագլ. սըրսա՛փիլ, Վն. սէրսփալ «դողալ, սարսա-փիլ», նաև Խրբ. Պլ. Սեբ. սրսըփալ «մարմ-նից յանկարծ սարսուռ անցնիլ», Սլմ. սըռսը-փալ «դողալ», Մշ. սօրսփալ «սարսափիլ», սօրսփմանց «սարսափահար».-Ննխ. սար.-սափ «խիստ շատ, սոսկալի քանակութեամբ», թրքախօս հայերից՝ Ատն. սարսփել օլմաք.-«դողալ, սարսռալ» իմաստի համար իբր հին վկայութիւն հմմտ. Վրք. հց. ա. 164. «Ետես աղքատ մի մերկ սարսափեալ ի ցրտոյն»։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

• Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

• (ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։


Սելէս

cf. Սելին.

• = Յն. οελλίον, σέλλα «աթոռ, գահ», որ փոխառեալ է լտ. sella հոմանիշից. յու-նարէնից են նաև ասոր. [syriac word] silīn և արաբ. [arabic word] silīn? (Վրք. դիոն. ՀԱ 1913, 654)։-Հիւբշ. 378։


Սեխ, ի, ոյ

s.

melon;
շերտ —ի, slice of -;
— մշկահոտ, musk-melon.

• = Նման է հնչում լն. σἐϰυς, σίϰυς, σἰϰυος, οιϰόα «վարունգ, սեխ կամ դդում» բառին, որ կցւում է հաւանաբար հսլ. tyky=ռուս-тьՐквa «դդում» բառին և համարւում է թրա-կօ-փռիւգական փոխառութիւն (Malde 206, Boisacq 532, 864)։ Այս պարագային հայե-րէնն էլ դառնում է փոխառեալ փռիւգակա-նից։

• ՆՀԲ յն. σιϰνος, Pictet 1, 311 յն. հiϰς οιxiα. որ դնում է սանս. sič արմատից։ Հիւնք. սոխ բառից։ Patru-bány ՀԱ 1908, 153 հմմտ. սոխ, իսկ էջ 246 հնխ. k'ela-«պառկիլ» արմատից։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] sīxā «artemisia» եբր. [hebrew word] sīxa «անապատային մի թուփ», ասուր. sahu «աճիլ»։ ❇.︎ ---


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

• Աճառ. ՀԱ 1908, 121 համարում է թաթարական ծագումով բառ. հմմտ. մանչու թթր. suko «կաշի» (ուրիշ է պրս. [arabic word] č̌akī «սեկ»)։ Patrubány ՀԱ 1908, էջ 213 հնխ. k'ei «պառկիլ» ար-մատից։ Յիշատակելի են նաև սանս. çik-«կապ, ցանց», լիթ. sikšna «ռա-րակ կաշի», յն. ϰισσηρις «արջառաջիլ», որոնք միասին հանւում են հնխ. k'īq-«փոկ, կաշի» բառից (Pokorny 1, 451)։

• ԳՒՌ.-Ախց. Երև. սէկ «այծի կաշի», Այշ. Հճ. Մշ. սեգ. Ռ. սէգ «կօշիկի երեսի կաշին», Սեբ. սէգ «կաշի, սախտիյան», Եւդ. սէգ «մո-մապատ շոր, որի վրայ շռհողն են դնում», Խրբ. սէք՝ «ամանի բերանը ծածկելու կա-շեայ կափարիչ, սերեկ»,-նոր բառեր են նեկել «այծի կաշիով պատել», սեկեմուկ (հմմտ. կաշաթև, մաշկաթև) «չղջիկ»։


Սեղան, ոց

s. s. geom.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

• , ո հլ. (իսկ Յուդթ. դ. 10, Եզեկ. զ. 5 գրծ. սեղանօք) «սեղան, մանաւանդ ճա-չի. 2. կերակուր, հացկերոյթ, կոչունք. 3. Լումայափոխի ևն սեղան. 4. զոհի սեղան, զոհարան, բագին. 5. տաճարի սեղանը. 6. Քրիստոսի խաչը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Եփես. «ծամող ատամ» Տաթև. ձմ. խզ. որից սե-ղանատր ՍԳր. սեղանակից Վեցօր. սեղանա-յարդար Ոսկ. եփես. սեղանայօրէն Ոսկ. մ. գ. 17. սեղանազերծ Բ. մկ. դ. 42. համասե-ղան Փիլ. կամ հոմասեղան Բրս. պհ. նոր բառեր են ճաշասեղան, սեղանատամ, սե-ղանապետ, սեղանատուն, սեղանատրութիւն ևն։

• ՓՈԽ.-Գնչ. salan կամ selan «սեղան»։ Տառադարձութեամբ մտած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Սեղան քի ժի մը տի (Գտի բագին մի). Գծ. ժէ. 23.-Սէղանան թալան տրքի՞ (Զսեղա՞ն կողոպտես). Հռովմ. բ. 22։-Պատահակսն նմանութիւն ունին աբազ. sexan, կաբ. sexan, սվան. sayn, շապս. saxane «պնակ», որոնք ծագում են արաբ. [arabic word] šahn «սան» բառի թրքացած sahan «սկաւառակ» ձևից։


Սեռ, ից

s. gr.

kind, species, race, generation;
nature, complexion;
*height;
gender;
— եւ տեսակ, the genus and the species;
մարդկային —, mankind;
հայկական —, the Armenian nation.

• ՆՀԲ լծ. հյ. սեր, արաբ. զիւրրի. զիւրիէթ, թրք. սիւրիւ։ Lag. Urgesch. 1009 զնդ. sarəδa «տեսակ, կերպ». Müller SWAW 42, 253 սրա հետ նաև պրս. sarda(?)։ Justi, Zendsp. 292 զնդ sarəδa ձևի տակ՝ սանս. cárdhas, հպրս. ϑarda. պրս. sarda ևն ձևերի հետ։ Հեւ նք. սեր արմատից, իբր լտ. sero «սեր-մանել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 330 պհլ. zarxunt «սերունդ» բառից։


Սերեկ

s.

cf. Սեկ;
leather-lid, leather-cover.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սեկ, կաշի» Լծ. նիւս. որից ներեկել «ամանի բերանը կաշիով պատելով կապել» Թուոց ժթ. 15. Ոսկ. ա. տիմ. էջ 114։

• ՆՀԲ լծ. յն. σειράω, σειρεύω «կապել»։ Հիւնք. թրք. սարղը «ծածկոց»? Աբեղե-ան, Հայոց լեզ. տեսութ. էջ 211 սեր+ եկ (գալ բայից), իբր սերեկ «սեր գալը, երեսը սեր բռնելը». սակայն այս նշա-նակութիւնը այլուստ ծանօթ չէ և սե-րեկ միայն խնոցու կամ կաթնամանի կաշէայ կափարիչը չէ, այլ ամէն տե-սակ ամանի. հմմտ. Թուոց ժթ. 15 «Ա. մենայն աման բաց, որ ոչ իցէ խփեալ կամ սերեկեալ, պիղծ լիցի»։

• ՓՈԽ.-Եթէ պատահական նմանութիւն չունի, մեզանից է փոխառեալ կիրգիզ. [arabic word] suruk «հորթի սև կաշի» (Будaговъ, 1. 645)։


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• Նոռայր, Բառ. ֆր. 606 ա դնում է պուկ իբրև նոյն ընդ պուկ «կոկորդ, փող»։ Պատահական նմանութիւն ունին յն. βυϰάνη, լտ. bucina «եղջերեալ փող» ևն, որոնց նախաձևն է հնխ. buq-«փը-չել, սուլել» (Boisacq 137)։

• ԳՒՌ.-Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

• = Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

• (յետնաբար ռ հլ.) «ագի» Յայսմ. փխբ. «առնանդամ» Փիլ. լին. 219 (նշանա-կութեան զարգացման համար հմմտ. չա-ռաթ. kotak «պոչ և առնի»). որից պոչաւոր. անպոչ, պոչատ, պոչազգեստ (նոր բառեր)։


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

• ՓՈԽ.-Գնչ. bor, por, pol «պորտ» (այդ բառերը Paspati հանում է սանս. nābhila հոմանիշից՝ nā-վանկի անկումով). հմմտ. նաև փոր։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։

• ԳՒՌ.-Երև. Սլմ. Տփ. պուտ, Ալշ. պուդ, խտջ. բուդ, Մշ. պդուգ և շրջեալ ձևով՝ Ղրբ. տօպ (շրջման համար հմմտ. Ղզ. տուպ «կա-թիլ», որ շրջուած է պուտ բառից)։ Նոյնից է տպազոխ Ղրբ. «պուտ ծաղկի ծիլր»։


Պռեստեր

s.

prester, hot and scorching wind, typhoon.

• «ազգ հրատե-սիլ ցոլմանց յամպոց՝ հանդերձ ուռուցիկ մրրկաւ հողմոյ» Արիստ. աշխ. 612. երկ-րորդ անգամ՝ էջ 613 գրուած պրեստեր։


*Պռուկ

s.

muzzle, snout.

• ԳՒՌ.-Մկ. Սլմ. Վն. պռուկ, Մրղ. պու-ռուկ, Մշ. պռուգ, Տիգ. բռուգ, բռունգ, Ախց. Կր. պռունկ, Ալշ. Երև. պռունգ, Տփ. պրունգ, Սչ. բրունգ, Ննխ. բուռունգ, Սվեդ. բռօնգ, Պրտ. Սեբ. բռգունք, Ասլ. բռգիւնք, բռգիւ՝, Զթ. բը'ոգընիյք, բը'ոգընիրք, Ռ. բռղունք, բուռղունք, Հմշ. բըրբունք (իսկ ըստ Մառ, Зan. Kолл. Bоcтоконедовъ I, էջ 73-80 Համշէնի թրքացած հայոյ բարբառով՝ բէր-բուք), նշանակում են «շրթունք. 2. ծայր, եղերք»։ Սրանց դէմ Ջղ. ունի պռնչուկ, որ գիտէ նաև Բառ. երեմ. էջ 216 և որի ծագու-մը անյայտ է։ Նոր բառեր են պռկապռուկ «մինչև եզերքը լցուած», պռկօշ «կախուած շրթունքներով», պռնկկալ «լաջակ»։ Բ. բըո-թունք, յդ. բըռթընէր «շրթունք. 2. ամանի եզերքները», որոնք յառաջացած են պռուկ և շրթունք, շրթներ բառերի խաչաձևմամբ։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պտղի

s.

elm-tree.

• = Յն. πετλέα կամ πτελία հոմանիշ ձևից փոխառեալ. նոյն յն. բառի ցեղակիցն է հյ. թեղի, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 374։


Պրակտոր

s.

tax-gatherer or collector.

• «հարեահան» Վրդն. սղ. դնում և մեկնում է իբր օտար բառ. «Քննեսցէ փո-խատուն զամենայն ինչս նորա. Սիմաքոս (թարգմանէ) պրակտոր, որ է հարկահանն»։


Պրաս, ից

s. bot.

s. bot. leck.

• = Յն. πράσον «պրաս», որից փոխառեալ են նաև թրք. ❇ prasa, վրաց. ბრახა պրա-սա, թուշ. მრას պրաս, լազ. prasa, praska, proskya, ռում. praja, հպլ. prasu ևն։ Յոյն բառը կցտամ է լտ. porrum, porrus հոմանի-շին և երկուսը միասին հանւում են հնխ. prso-ձևից, որ եթէ հայերէնում ունենայինք, պիտի գտնէինք *հառ ձևով (Boisacq 810, Walde 601, Pokorny 2, 84)։-Հիւբշ. 375։


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

• նիկով և այն ժամանակ արմատը կլինի օալ, որ և տե՛ս առանձին։


Ջաղացք, ցաց

s.

mill;
փոշի —ցաց, mill-dust.

• ԳՒՌ.-ր ձայնը պահում է Տփ. ջրաղացկ, բայց նաև ջաղացկ. նոյնը պահում են տե-ղափոխութեամբ՝ Խրբ. ջ'աղարջ՝, ջ'աղարց (սեռ. ջ'ախջ'ի, բց. ջ'ախջ՝ է), Տիգ. չmղmրց, Զթ. ճաղօյցք, ջ'աղորցք, Հճ. ջ'աղօյցք. -ր ձայնը կորցրել են՝ Ագլ. ջաղաց, Երև. Ջղ. ջ'աղաց, Գոր. Շմ. ճաղաց, Ախց. Կր. ջ'ա-ղացք (յգ. ջ'աղջ'ընէր), Հմշ. ճաղացք (սեռ. հաղցուց), Մկ. Վն. ճmղաց, Սվեդ. ջ'mղուցք. Ալշ. ջ'աղաջ՝, Մշ. ջ'աղաճ, Ննխ. ջաղաչք, Մրղ. Սլմ. ճmղmչ, Սեբ. ջ'աղաշգ, Սչ. ջ'ե-ղացք, Ղրբ. ճէ՛ղաց, Ասլ. քէղաշք, քէղաշ. վերջինիս մէջ նախաձայն ք՝ յաջորդ շ ձայնի տարանմանութեամբ է ձևացած՝ համաձայն Meillet-ի օրէնքի MSL 14, 288 և ՀԱ 1905, 254։-Նոր բառեր են ջաղացպան, ջաղացա-տեղ, ջաղացաքար, ջաղացբաղարջ։