Your research : 402 Results for մէկ

Սիբնկոն

s.

pig's-skin bag.

• «մի տեսակ կախարդական պահ-պանակ». մէկ անգամ ունի Մանդ. թ. էջ 83. «Եւ եթէ պահարանք և սիբնկոնք ի կռա-պաշտութիւն տանին, որչա՞փ ևս առաւևն յուռութք և հմայք դիւականք»։ Սռա հետ նոյն են՝ սնիկոն Ոսկ. ա. տիմ. էջ 85 (Հը-մայքն, կիւսքն, խտիրքն, ծնունդքն, պա-տահարքն, սնիկոնքն, դիւթութիւնք) և էջ 105 (Ի սնիկոնս հատանել), Եւագր. էջ 139 (սնիկոնս չարկանել), սննիկոն Մանդ. իզ. էջ 194, որ Հին բռ. մեկնում է «հմայողական դիւթութիւնք», իսկ Լծ. եւագր. «գարընկեցու-թիւն»։ Բոլորի մէջ լաւագոյն ձևը համարելի է սնիկոն։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

• (-ւոյ, -եաւ կամ -ւով, -եաց) «գա-րի, արփա» ՍԳր. Եւս. քր., որից՝ գարեղէն «գարիէ շինուած» ՍԳր., գարեդիւթ «գարիի նաւելով հմայող» Մխ. Երեմ. Տօնակ., գարե-հատ «մէկ հատ գարիի ծանրութիւնը» Շիր. Երզն. քեր., գարեհաց Վրք. հց., գարեջուր Ճառընտ. Յայսմ. Մխ. բժշ., գարընկէց Կիւրղ. ղկ. Ոսկիփ., գարեջրանոց, գարեջրա-տուն (նոր բառեր)։

• = Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։


Դեղեխ

cf. Դաւաճան.

• «ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

• «մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։


Կացաձի

s.

horseman;
horse-soldier, trooper.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. տպ. 1904, էջ 171 «Որ և առ ոյժ կացաձի արանց լինէր անցանել դիւրաւ»։-ՆՀԲ մեկնում է «կա՛մ է ունօղ զձի կացեալ անշարժ և խրտուցեալ, և կամ որոյ ձին է կացի, առոյգ, նժոյգ և կամ համբակ, տըր-մուղ».-ՋԲ «թուի քաշաձի, ունօղ կացի այսինքն առոյգ կամ ուժեղ ձիոյ».-ԱԲ «ո-րուն ձին կեցած է, կամ չքալող»։ Իսկ Հ. Գ. նահապետեան, Բազմ. 1906, էջ 204, 312 յաջող սրբագրութեամբ կարդում է «որ և անոյժ կանացի արանց լինէր անցանել դիւ-րաւ»։


Ճիւաղ, աց

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

• , ի-ա հլ. «հրէշ, առասպելական ռազան» Երեմ. ծ. 39. Ոսկ. յհ. ա. 1. Եւագր որից ճիւաղաբարոյ Ագաթ. Կորիւն. ճիւաղու-թիւն Ագաթ. Կորիւն. ճիւաղական Զքր. կթ. ճիւաղացեալ Ճշ. ասւում է նաև ճուաղն, ն հլ. (-ղան, -ղանց) Մագ. որից ճուաղաբա-րոյ Յհ. կթ. ճուաղական Մաշտ. մէկ անգամ էլ կայ ճևեղիկ Միս. խչ. (Բազմ. 1911, էջ 260բ)։-Նշանակութեան տարօրինակ զար-գացմամբ կայ ճիւաղեալ «հնացած, փլփը-լած» Արծր. էջ 276։-Վերջին ճևեղիկ բառը Տիրոյեան, Հանրագր. էջ 499 և 208 գիտէ իբրև «թիթեռնիկ»։ (Այս նշանակութեան հա-մար հմմտ. խիպիլիկ բառի ծագումը)։


Գրիւ, գրուաց

s.

bushel.

• , ի-ա հլ. «մի տեսակ չափ արմտի-քի համար» ՍԳր. Շիր. Եփր. աւետ. 279, ո-րից գրուան, ի-ա հլ. «մէկ կամ մի քանի գրիւ առնող աման կամ չափ» (մասնիկի համար հմմտ. չաւփփան) Մտթ. ե. 15. Մրկ. դ. 21. նար. լե. սխալմամբ հասկացուած է «մահիճ կամ ծածկոյթ» Բառ. երեմ. էջ 71, որից գրուանող «խուսափող, փախչող, ծածկող» Մագ. թղ. 237 (ակնարկութեամբ Մտթ. ե. 15 և Մրկ. դ. 21 հատուածների). ՋԲ ունի և գրաւան «գրուան» ձևը, որ միւսները չգիտեն։ Սխալ է գրուանիկ, որ տե՛ս թուանիկ։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

• , ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։


Զկրկտանք

cf. Զգայռ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Փիլ. նխ. բ. (տպ. Վենետ. 1822, էջ 106). «Քանզի ահա զանցեալք շուայտեալք փափ-կութեամբ և զկրկտանօք՝ այն որ ի խրախու-թիւնս անուշաբոյր հոտք զանազանք են»։=-Աւգերեան այս հատուածը թարգմանում է այսպէս. «Excessus enim crapularum, ex-quisitorumque conviviorum sunnetit tum iragrantia odoris diversi generis», ուր զկրկտանք բառի վրայից լռութեամբ է անց-նում. ՆՀԲ մեկնում է «իբր ձգռտանք, զգայ-ռումն, կերածը վեր տալը» (գւռ. զկռտոց)։ Սակայն այս իմաստը յարմար չէ տեղին և սպասելի է «կերուխում, խրախճան, վայելք» կամ նման նշանակութիւն։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

• , ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։


Նպերտ

adj.

poor and proud.

• «հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


*Ճոթ

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


Խոռ

s. bot.

s. bot. iva.

• «ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

• ԳՒՌ.-Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։

• «ժլատ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բրս. մրկ, 81 «Բազումք ո՛չ վասն Աստուծոյ, այլ յա-ղագս ընչասիրութեանն և խոռ և ռիշտ բա-րուցն՝ յաղթեցին հեշտութեան մարմնոյ և փափուկ կենաց»։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

• , ո հլ. (յետնաբա՞ր նաև ի-ա հլ.) «արճիճ» ՍԳր. Ագաթ. «մատիտ, կապարեայ գրիչ» Շնորհ. մտթ. որից կապարեայ Զաք. ե. 7, 8. Ոսկ յհ. բ. 34 և ես. կաաարահատ Բուզ. գ. 10. կապարայօդ Արծր. կապարա-կիր Թեոփ. կապարանման Վրք. ոսկ. կա-պարագոյն (նոր բառ). սրանից է և կապա-րեալ «կապարի պէս ծանր» նորագիւտ բա-ռը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. 279 «Բան կապարեալ և հատեալ ոգւով» (բնագրում λόγος ἰστάμενος ϰαὶ ϰοπ-τόυενς πνεύματι. ուր կապարեալ բառի համապատասխանն է ἴστάμενος «կան-դուն, կանգնած», տե՛ս Զωϰρατους σχολ. ἐϰϰ. [arabic word] Oxford 1893, էջ 166)։


Այպն

s.

raillery, mockery, derision;
— կատականաց, ignominy, contempt;
— առնել, — եւ կատակ առնել, — կատականաց առնել, to jeer, to deride, to mock, to ridicule, to rail, to insult, to despise, to scorn;
— լինել, to be derided or a laughing-stock.

• «ամօթ, ծաղը» ՍԳր. անհուրմ է. սո-վորաբար գործածւում է ոճերով. ինչ, այպն կատականաց ՍԳր. այպն առնել «ծաղրել» ՍԳր. այպն և կատակ առնել Ոսկ. յհ. ա. 36. բառի բունն է այպան-, որ յետնաբար նաև իբր առանձին բառ գործածուած է մէկ ան-գամ Յս. որդի. որից այպանել «ծաղրել» ՍԳր. այպանալից Ոսկ. մ. ա. 9. այպանութիւն Ե-րեմ. խթ. 16. Ագաթ. այպանումն Խոր. Նար. բուն այպն ձևից ունինք այպնակատակ «մի-մոս» Ոսկ. լհ. ա. 1. այպնել «ծաղրել» Եփր. աւետ. այպնկատակ լինել «ծաղրել» Բ. մկ. ժ. 34. այպնարարութիւն Լմբ. ամովս.-ԱԲ ունի նաև այպնիլ «զարմանալ»։


Լորուստ

s.

obscene song.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Դդմաճ, ի

s.

macaroni, macaroon.

• «մի տեսակ թուրքական ևեռա-կուր». մէկ անզամ ունի Պօղ. Տարօնեցի. Թուղթ առ Թէսփ. ապ. Պօլիս 1752 «Թուրրին ղդմամն լաւ է քան զայն պատարագն» (ըսա Հացունի, Ճաշերը, էջ 116)։ Արդի գաւառա-կաններում ղդմաճ նշանակում է 1. «գիւղա-կան macaroni, որ լինում է տափակ ձևով. տճկ. էվրիշթէ» (Կր.). 2. «պահոց խմորեղէն մի կերակուր» (Ատն.). 3. «գետեզերքները ռուսնող մի տեսակ բանջար, որի տերևները դդմի տերևների նման կլոր են, բայց կա-ղամբի գոյնով. այս տերևները խաշելով՝ մէ, ջը դօլմա են փաթաթում. նման է asarum ռոյսին (Ազգ. հանդ. Ե. 20). tussilago fariara L» (ըստ Տիրացուեան, Contributo, § 548) (Բլ. Մշ.)։


Շեղջ, ից

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

• Հիւնք. զեղչել բայից։ Աճառ. Հյ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 94 իբր նո-րագիւտ բառ է դնում Տիմոթ. կուզ, էջ 222. գործածուած շեղջ բառը՝ «դագաղ» նշանակութեամբ։ Բայց Հ. Պ. Ֆ. (ՀԱ 1910, 30) ցոյց է տալիս, որ այս բանը թարգմանչի մէկ սխալն է, որ յառաջա-ցած է յն. σορός «դագաղ» բառը σωρός «շեղջ» կարդալով։ Սրանով նորագիւտ շեղջ «դագաղ» բառը ջնջւում է։ Peters-son, LDA 1915, 7։ 1916, 40 (ըստ Po-korny 1, 367) հնխ. k'eu-«ուռչիլ» ար-մատից է հանում. հմմտ. հիսլ. hvāll «կլոր բլուր», շվեդ. գւռ. hvālm «խոտի դէզ» ևն։


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• «կապ, զօդ, կցում, կապակցութիւն». այս նշանակութեամբ առանձին գործածուած գտնում եմ մէկ անգամ Այրիվ. 8ա. վկայու-թիւնը տե՛ս տարփ (Յաւելուածում), որից կազմուած են շաղել «պատատել, փաթա-թուել, կապուել» ՍԳր. Սեբեր. 209. Արծր. Բրս. հց. Նիւս. բն. շաղապատիլ «պատիլ, փաթաթուիլ, միանալ» Կոչ. Ոսկ. ա. կոր. Լաբուբ. 42. Փիլ. «թակարթի մէջ բռնուիլ» Յոբ. ժը. 8. շաղաշարիլ «կապուիլ, միանալ» Ճառոնտ. «խառնակիլ, զուգաւորիլ» ։ Նոնն. Երզն. մտթ. 118. շաղամանութիւն «յարակ. ցութիւն» Փիլ. լին. շաղկապ Նար. Նիւս. բն Արշ. կամ շաղակապ Սանահն. շաղկապական Ոսկ. յհ. բ. 36. այստեղ է պատկանում նաև շաղիպատուկ «բաղեղ, պատատուկ» Գա-ղիան. (ունի միայն ՀԲուս. § 2263)։


Պաղատ

cf. Պաղատանք.

• «թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։


Պռզօղ

s.

enemy, adversary.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի իօն. 250. «Ասեն. օտարին՝ գնովք գևեալ է զմեզ՝ ի տեառնէն արարածոց... ապա օտա-րին՝ զոր նմա պռզօղ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ»։ ՆՀԲ մեկ-նում է «գովող կամ յափշտակող զօտարին ինչ, գող կրծող զիրս այլոց». ՋԲ «զովող կամ ոսոխ», ՓԲ «կցորդ հաւասար» (որից շինել է նաև պռզել բայը). Թոռնեան Հառ-ընտ. 1866, Ա. 49 «մասնակից, բաժանորդ, ընկեր», Բաբգէն վրդ. ՀԱ 1907, 315 դնում է «գործակից, զովող», համարելով թէ Ե ռա-րու ժողովրդական բառ է։ Հաւանական է երևում «գործակից ընկեր» նշանակութիւնը։ Հմմտ. նաև վոզօղ։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Փունդ

cf. Կաղապար.

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։


Կառան, աց

s.

cable.

• = Արաբ. [arabic word] ︎qaran կամ [arabic word] qaran բառից, որ նշանակում է «մի տեսակ ծառի կեղևից շինուած չուան, որով լուծի եզների վզերը իրար են կապում, յետոյ էլ լուծը անց կացնելու համար. 2. երկու ուղտ մօտ մօտի իրար կապելու չուան». այս բառը բնիկ սեմական է և մեկնւում է արաբ. [arabic word] aarn «կզել, միանալ» արմատով. հմմտ [arabic word] qarin «ընկեր, մերձաւոր, տարեկից. 2. լուծի մի զոյգ եզներից իւրաքանչիւրը», [arabic word] aqran «կցայօն, ունքախառ, յօնքերը իրար միացած», [arabic word] miqran «եզան լուծ», [arabic word] iqrān «երկու բանտարկեալ մէկ չուանով կապած տանիլ» ևն (տե՛ս Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 688)։-Աճ.


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ.-ի) «փոքր մի կշիռ է. չորս գարե-հատ, իբր այծեղջիւրի մէկ կորիզի ծանրու-թիւն» Շիր. էջ 27. նոյնը յետինների մօտ դարձել է ղերատ։ Աշխարհագրական առու-մով բառս յետոյ ստացել է «գօտի, երկրա-զնտի 1/2։ մասը» նշանակութիւնը. այս նո-ռագիւտ առումով գտնում եմ գործածուած կրկին գրչութեամբ էլ հետևեալ վկայու-թեանց մէջ. «Քսան և չորս կերատ է աշ-խարհս և չորեքտասաներորդն Լիբիա է». Մխ. այրիվ. էջ 42 «Քսան և չորս ղերատ է աշխարհս և զվեշտասանն Քուշանքն ունին և Հնդիկք. Քսանևչորս ղերատ է աշխարհս և 16 ղերատն նոքա են». Միխ. աս. էջ 248, sz3,


Մակ

cf. Մակա.

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

• , ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Քարտէզ, տիզաց

cf. Քարտէս.

• «Կիլիկեան դրամ, որ արժէր 11/2 ֆրանսիական սօլ կամ 1/e արծաթ դե-կան». նորագիւտ բառ, որ երեք անռամ գտնում եմ գործածուած հետևեալ ձևով. Եւ թէ ի դատըստնօղն յերևան զարկք կենայ, այրոյն ելած, նա տայ ամէն զարկուց 30 սօլ. և կապոյտին որ այրոյն չլինի ելած՝ ամէն զարկուց քարտէզ ժը, որ է տօլ մէկ ու կէս» (Անսիզք 61). Զտղայք զոր ի վեց քար-տէզ ծախէին (Նշխ. մատ. 70), «Կա՛մ հա-տուցէք զկայսերն, կամ տուք քարտէզ և ար-ծաթ» (Բրս. մրկ. 184)։-Անսիզքի հրատա-րակիչը (անդ, ծան.) ասում է թէ գոր-ծածուած է նաև Մխիթար Գօշի Դատաստա-նագրքի ինչ ինչ ձեռագրերի մէջ։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։


Սիւն, սեան, սեանց

s.

column, pillar;
— չորեքկուսի, pilaster;
անջրպետ սեանց, intercolumnation;
չարք սեանց, colonnade;
— ամպ or ամպոյ, pillar of cloud;
cf. Շրջանակ.

• Աւգերեան, Վարք Սրբոց Զ. 68 հա-մեմատեց նախ յն. ϰίων ձևի հետ, ԳԴ պրս. ❇ sitūn «սիւն»։ ՆՀԲ և Win-disch. 19 յն. ϰίων Böttich. ZDMG 1850, 361 և Arica 75, 233 սանս. sthu. nā, պրս. sutūn։ Riggs, Քերակ. էջ 60 եբր. tsiun։ Lag. Urgesch. 161 և Justi, Zendsp. 301 սանս. sthuna, զնդ. stūna, պրս. sutūn և կամ յն. ϰίων։ Պատկ. Иa-cлед. այս բոլորը մէկ ծագումից է դը, նում։ Lag. Ges. Abhd. 13 յն. ϰίων ձևի հետ է կցում եբր. [hebrew word] kiyyūn «ար-ձան»։ Ըստ այսմ Schrader, Sprachw. u. Urgesch. յոյնը դնում է սեմական ծա-գումից, ինչպէս որ Wissen, Pompeia-


Հապալաս, ի

s.

cf. Պտուղ մրտենւոյ.

• Ըստ ՆՀԲ հապալասն է «ազգ մա-նըր ձիթապտղոյ». ըստ Բախտամեանի «մոշ». ըստ ՀԲուս. § 1633 «մրտենի». ըստ Նորայր, Բառ. ֆրանս. «canneber-ge, airelle, ռուս. кпюква»? Ուղիղ նշա-նակութիւնն է «մրտենի», ինչպէս ցոյց են տալիս 1. արաբերէն ձևը, 2. Սվեդիոյ գաւառականը, Յ. Վաստակաց զրոց վը-կայութիւնը։ Վերջինս (էջ 157) գլխի վերնագիր դնելով «Վասն հապալասե-աց», ամբողջ այդ գլխի մէջ խօսում է միայն մրտենու մասին։ «Ձիթապտուղ» իմաստը յառաջացել է սխալմամբ նրա-նից, որ Վստկ. 180 խօսելով ձիթապըտ-ղի տեսակների վրայ, ըստ մեծութեան բաժանում է երեք կարգի.-մանր (հա-պալասի չափ), միջակ (կասլայի չափ) և խոշոր. «Եւ պտուղքն ազգի ազգի են. մէկ՝ հապալսէ պտուղ և ինքնդ մանր լինի և վասն այնր իւրն հապալ ասեն,

• և մէկայլն՝ կասլապտուղ ասեն և այն՝ կասլայի պտղոյն է նման և յայն ձևն է. և մեևասն երկայն պտուղն է և ինքն է քան զամէնն լաւ և գէր»։-Ուղիղ մեկ-նեց ՀԲուս. անդ, որ կրկնում է Seidel, հրտր. Մխ. հեր. § 434։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անթ

s.

cf. Անութ.

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Խամծերք

s.

chin.

• «կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• , ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։


Դալապր

s.

sabre, sword.

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։


Շամփրակ, ի, աց

s.

crown, diadem;
small spit.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «թագ, պսակ». մէկ անգամ ու-նի Եւագր. 125. «Ոչ վայելէ անզգամի գիտու-թիւն և քար անարգյոսկի շամփրակի»։ Այս կտորը մեկնելով Լծ. եւագր. գրում Լ «Թագ է շամփրակն. տգեղ քար ի շամփրակն չէ՛ զարդ»։ Այսպէս նաև Վանակ. յուրախ. մեկ-նելով «Ուրախացիր, պսակ կուսից» շարա-կանը, ասում է. «Պսակդ այլ լեզուաւ շամփ-րակ ասի և է՛ զի յաղթանակ ի հանդիսի մրցման» (այսինքն թէ շամփրակ նշանակում է «պսակ կամ մրցանակ»).-Սասն. էջ 14 ներգ. հոլով ի շամփրակի՝ լուսանցքում մեկ-նուած «պսակ».-Բառ. երեմ. էջ 243 և 245 ունի շամփրակ և շափրակ «պսակ կամ զարդ», որից շափրակազգեաց «պսակաւոր» Մագ. գամագտ. (ՀԱ 7911, 721)։


Մնաս, ի, ից, ու, ուց

s.

mina (weight and money);
pound;
mark.

• = Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Ոչ

adv.

no, not, nor, none;
ոչ կամիմ, I will not;
ոչ գիտեմ, I do not know;
ոչ կարեմ, I cannot;
ոչ ոչ, neither nor;
ոչ սիրեմ զնա եւ ոչ երկնչիմ ի նմանէ, I neither love him nor fear him;
բայց գիտէի ոչ, but I did not know it;
ինչ ոչ ունի, he has nothing;
ոչ առանց պատճառի, not without cause;
յոչ կամաց, involuntarily, against one's will, by force;
ոչ եթէ, not only;
no;
ոչ եւս, no longer;
not yet;
ոչ երբէք, ոչ բնաւ, never, not at all, no;
ոչ ոք, no one, nobody, none, not one;
ոչ ոք ի ձէնջ, no one among you;
ոչ ոք ասասցէ քեզ, nobody will tell you;
ոչ ոք գտցի այնչափ յանդուգն, no one will be hardy enough;
ոչ զոք գտցես, you will not find any man;
յոչ գոյից ի գոյ ածել, զոչսն ածել ի գոյանալ, to produce or create from nothing;
շարժել յոչ բարիսն, to provoke to evil;
այո կամ ոչ, yes or no;
եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ոչ, let your conversation be, yea, yea;
nay, nay;
ո՞չ or ո՞չ ապաքէն ասացի քեզ, did I not tell you ?
;
ոչ, տէր, no, Sir;
ո՞չ իսկ, is it not true that ?
ոչ միայն չողորմեալ, far from being touched;
եւ ոչ իսկ մարդ է, he is no man;
ոչ արդեօք զերծաւ, perhaps he is not freed;
cf. Ել.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է ո+չ. վեր-ձենո անորոշի նշանն է, որ գտնում են» նաև ինչ բառի ծայրին. իսկ ո բուն բացասականն է, որ պէտք է կցել հսլ. otu, սանս. áti «հա-կառակ» բառերին. սրանց իբրև բացասաևան գործածութեան համար էլ հմմտ. սանս. áti uratám «ընդդէմ օրինի», հսլ. ot-rokԱ=ռուս отрокъ «մանուկ» (իբրև լտ. in-fans «ան-խօս=մանուկ»)։ Ըստ այսմ ոչ նշանակում է բուն «ո՛չ մի», իսկ սղեալ չ ձևի մէջ մնացել է միայն «մի, մէկ» գաղափարը։

• ԳՒՌ-Առհասարակ փոխանակուած է չէ ձևով. այսպէս՝ Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սլմ. Սչ. Սվեդ. Տիգ. Տփ. չէ. նոյ-նը ձևափոխուած՝ Ջղ. չե, Ասլ. չէ՝, Խրբ. չm. Վն. չի.-բուն ոչ ձևը պահում են՝ Զթ. օչ «ոչ», Տփ. օչ օվ «ոչ ոք», վուչ մէ «ո՛չ մի» վունչիչ, վունչինչ «ոչինչ», վո՛ւնց մէկը «ո՛չ մէկը», Երև. վօչ, վօնչ, Ռ. վօչ, Ագլ. ուչ. ունչ, Հմշ. Ակն. ուչ, Մշ. վուչ, Ղրբ. Սեբ. վէջ, Սչ. վօչինչ (իբր ածական գործածեալ), Ջղ. վոչինչ, մոնչիչ, Մշ. մըչ (պահուած միայն «Բաց ասիմ, մըչ ամաչիմ» առածի մէջ (ըստ Բենսէի), թրքախօս հայերից՝ էնկ, օչինչ «ոչինչ» (օր. օչինչ օլդու «ոչինչ եղաւ-փճացաւ». Բիւր. 1898, 866), Ատն. օչինչ գօրինչ օլմաք «ոչինչ դառնալ, կորչիլ, փճա-նալ» (Արևելք 1888 նոյ. 9)։ Նոր բառերից յիշելու արժանի են ոչուփուճ, չնհաւան «ոչ մէկ բանի չհաւանող», չնչաւատ «անպիտան, անհաւատ», չնչոտ «ոչինչ, անպիտան»։


Կոթ

s.

handle;
cf. Կոթուն.

• «գործիքի բռնելատեղ, մեղեխ 2, ծաղկի ցօղուն» Ոսկիփ. Բժշ. Բրս. մրկ. 106, Շնորհ. առ. Միխ. աս. էջ 322, որից շերե-փակոթ «մի տեսակ միջատ» Վանակ. հց.-այս բոլորը յետին և ռամիկ ձևեր են. բայց բառը անշուշտ հին է, որովհետև սրանից ունինք սունակոթ «տիգաբուն, նիզակի կոթ» Եզեկ. լթ. 9. երկայնակոթ Ոսկ. ա. տիմ. էջ 114. խնդակոթ «մոլախինդ» Ոսկ. ես. 424. նոթուն «բոյսի ցօղուն, բուն, կոթ» Ոսկ. փիլիպ։-ՀՀԲ և ՋԲ ունին նաև կոթղ ձևը՝ «կոթ» նշանակութեամբ։-Սրանց պէտք է կցել նաև ՀՀԲ-ի յիշած կոթատ «կրճատ, կարճ» բառը, որ ԱԲ մեկնում է «պակասա-ւռո» և որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Ոսկ. հռովմ. 295 «Ոչ զակնատն և ոչ զկոթատն և ոչ որ քոսոտն էր և կամ շըրթ-նատն»։


Հեմ

adv.

now, at present.

• ԳՒՌ-Հեմ. հԻմ արմատի վրայ նախապէս աւելանալով ակ, իկ նուազական մասնիկը ձևացել են՝ հիմակ, հիմիկ. որից Պլ. հիմագ, Ակն. հմագ, Երև. հիմիկ, Շմ. հիմիգ'.-այ. նուհետև կ ընկնելով՝ Արբ. Պլ. հիմա, Ակն. հմա, Ախց. Հմշ. Տփ. հիմի (բայց սեռ. Տփ հիմիկվա), Երև. հմի, Հճ. հումմօ, Սվեդ. հա-մօ. -երկրորդ և երրորդ անգամ աւելանալով նուազականը՝ Ակն. Զրս. հիմայէգ, Բզ. հի. մայէգս. Ակն. հմայէգս, շրթնականի ձևա. ցումով՝ Սչ. հիմբի, Հնգ. հիմբիգ, Ակն. հմա-յէգուգս, տճկ. նուազականով՝ Պլ. հիմաշուգ, կրճատմամբ՝ Որմ. մկը, Բլ. Նբ. Մկ. Սլմ Վն. Մրղ. մկա, Մշ. մգա, հմգա, Ալշ. մգա, համգա, շրջմամբ՝ Ղրբ. մհէկ, Յղ. մէկ'։ Նուազականների յաւելումը և կ-ի կրճատու-մը ճիշտ այն ձևով է, ինչպէս այս>աս, ա. սիկ, ասիկակ, ասիկա, իսիկ, իսի։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «համտես, համի փորձ, համ, լայնաբար՝ որևիցէ փորձ, օրինակ» ՍԳր. Կոչ. Մծբ. «կում, մէկ անգամ ըմպելը» Պտրգ. 380, 565, 572, 711 (Եւ զբաժակն ըմպէ երիս ճա-շակս. Առնու ի բաժակէ արեանն ճաշակ մի. Առնու և ի բաժակէն ճաշակ մի. Տացէ նմա և ի բաժակէն ճաշակ մի). «գաւաթ. բաժակ, հեղանիւթերի մի չափ» ՍԳր. «կոնքաձև կամ բաժակաձև բազմակալ ճրագի» Զաք. Բ. 14, որից ճաշակել ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 17. ճաշակակից Սիրաք թ. 22. ճաշակելի Ոսկ, տիտ. ճաշակելիք Երեմ. դ. 19. Եբր. ե. 14, անճաշակ Ագաթ. դառնաճաշակ Շար. գե-ղեցկաճաշակ Տօնակ. նորաճաշակ Իմ. ժզ. 2 դժուարաճաշակ Ճառընտ. դիւրաճաշակ Մխ. առակ. եզնաճաշակ Նոնն. կենաճաշակ Պիտ. հոգեճաշակ Նար. առաք. հրաճաշակ Նար. Շար. ճաշակաւոր (նոր բառ) ևն։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

• , ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• (յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Ոստան, ի

s. adj.

free city;
chief-town, capital, seat of Government;
royal guard;
royal, kingly;
terrestrial.

• «երևելի՝ թագաւորական քազաք» Փարպ. Խոր. Արծր. «արքունի, թազաւորա-կան» Բուզ. Խոր. որից ոստանեայ «թագա-ւորական, իշխանական» Փարպ. ոստանիկ «արքունական ցեղ՝ տուն՝ գունդ» Եղիշ. դ. էջ 71. Փարպ. Յհ. կթ. սարոստանիք «լեռնա-բնակք» Կաղնկտ. (ըստ Հիւբշ. Altarmen Grtsnamen, էջ 460 ոստանը բուն նշանակում էր այն նահանգն ու քաղաքը, որ գտնւում էր ո՛չ թէ մի նախարարի, այլ ուղղակի Արշա-կունի թագաւորի կամ մի թագաւորական իշ-խանի իշխանութեան տակ։ Արշակունի թա-գաւորութեան ջնջումից յետոյ՝ բառը իր բուն նշանակութիւնը կորցրեց և յատկացուեց առ-հասարակ ամէն մէկ գաւառի կամ երկրի գլխաւոր քաղաքին. հմմտ. Ոստանն Ռրշ-տունեաց (Արծր. 128), Ոստանն Վասպու-րականի (Արծր. էջ 128), Ոստանն Արծրու-նեաց (Արծր.), Ոստանն Բագրատունեաց (Ղևոնդ), Ոստանն Վրկանաց (Փարպ.), Ոս-տան ի մարզպան (Ղևոնդ 132)։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Definitions containing the research մէկ : 61 Results