Your research : 38 Results for մին

Entries' title containing մին : 38 Results

Definitions containing the research մին : 336 Results

Աւանդ (ից)

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

• «գլխաւոր քաղաք, chef-lieu» նո-ռառիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Շապհ. էջ 67 և 72. «Ունիք զտէ-րութիւնդ Զարևանդ գաւառի և զաւանդ քա-ղաքն Հերայ, զգլուխդ Պարսից». «Բռնու-թեամբ առեր զամենայն կողմանս արևմտից մինչև հասար յաւանդ քաղաքաց ի Պարտաւ»։


Աւար (աց)

s.

booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.

• ՓՈԽ.-Վրաց. ავარი ավարի կամ օაგარი իավարի «աւար, կողոպուտա, որս», ოხავარი ոնավարի, որից մինգր. ნავარი նավարի «կողոպտիչ» (кипաидзе, Гpaм. мингр. яз. 1914, էջ 285), այսպէս և իմեր. ნავარი նավարի «անտէր, փճացած» (ըստ Бepид-зe, Гpyз. rлocc. էջ 31)։


Բադ (ուց)

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։


Գէզ

cf. Գեզ.

• «լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գոմէշ (գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց)

s.

buffalo.

• + Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Բաշ (ի, ից)

s.

horse hair, mane.

• =Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։

• ՓՈԽ.-Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.


Բաշխ (ից)

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

• «Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• = Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։


Բարձուենեակ

s. bot.

s. bot. southernwood.

• ԳՒՌ.-Ախց. բ'ացվէնիկ, Ջղ. բ'ացմենակ, Երև. բ'ացմէնակ, Մշ. բ'արձ'մանուկ, Տփ. բարցմանուկ. կայ նաև բարթմինակ (տե՛ս Արարատեան, Քնարիկ մանկական, էջ 90), որ միանում է վերի բըրթվինակ ձևին։


Բէժ

s.

cover;
curtain.

• (սեռ. ի, գրծ. ով) «վարագոյր» Ճա-ռընտ. Ա և Բ (ըստ ՆՀԲ, որոնցից երկրորռում գրուած է նաև վէժ). հինգ անգամ գտնում եմ գործածուած Կաղանկատուացու մօտ՝ հրտր. Էմինի, էջ 46, 57 (երեք անգամ) և 58. հմմտ. նաև վիժակ։


Բողոք (աց)

s.

appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 207 ողոք բառիցբ բացասականով։ ՆՀԲ սաստ-կականն ձայնիս ողոք. լծ. և յն. βօή «ճիչ, աղաղակ»։-Բ մասնիկով ողոքել բայից հանում են նաև էմին, Հայ. քե-րակ. 1846, էջ 38, Տէրվ. Նախալ. 63, Գազանճեան, Արևել. մամ. 1902, 76 և Հիւնք։-Տէրվ. Altarm. 10 յն. φη-μί և լտ. loqu-i «ասել, խօսիլ» բառերից բար-դուած՝ իբր կրկնական։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 քննադատելով այս վերջինը, առում է. «լեզուաբանութեան առաջին ռարն է»։-Meillet MSL 11, 391 իբր բնաձայն համեմատում է անգլսք. bel-lan «գոչել», հրգ. bellan «հաջել», հիսլ. be'ja «մռնչել», յն. φλοϊσβος «ժխոր». φλύος «շատախօսութիւն». φλύαρος «դա-տարկաբան, շատախօս», φλύας «խեղ-կատակութիւն» ևն ձևերի հետ։ (Boi-sacq 1032 և 1030 և Walde 301 այս բառերը կցում են յն. φλέω=լտ. fluo


Բութ (բթի)

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

• օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։


Գազ (ի)

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• = Պրս. [arabic word] gaz «մոշայ». ունի նաև հո-մանիշ ❇ kāz ձևը, որից գալիս է հյ. կազ գրչութիւնը, մինչդէռ առաջինը տալիս է գազ։ Նոյն է և բելուճ. gaz «մոշայ»։-Հիւբշ. 124։


Բազուկ (զկաց)

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• =Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-


Բազում (զմի, զմաց)

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-

• ԳՒՌ.-Պլ. փազում՝ գրականից փոխառու-թեամբ գործածւում է երբեմն՝ մեծ չափա-զանցութիւն ցոյց տալու համար։-Նոր բառ է բազումք (Երև. Ղրբ. Շմ.) «բոյլք համաս-տեղութիւնը» (Ջղ. բ'ազմոնք, Մկ. պmզիւնք՝), որի հին գործածութիւնն ունի Սմբ. պտմ. 53 «Երևեցաւ աստղն գիսաւոր յերեկոյին յարև-մըտից կողմն և յետս սողալով՝ եկն ի հարաւ ընդ բազումին և ընդ լուսնին մէջ». հմմտ. նաև բազմոյթ «սայլ համաստեղութիւնը» (ըստ ՋԲ և ԱԲ)։


Բալ (ից)

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

• = Պրս. [arabic word] balū կամ նաև [arabic word] alubā-lū «կեռաս». սրանցից փոխառեալ են վրաց. ბალი բալի, ალუბალი ալուբալի, մինգր. buli, թուշ. bal, alubal, չեչէն. bol, օսս. bal, լեզգ. bali, beyli, իմերել. bali, լազ. buli ևն, բոլորն էլ «կեռաս» կամ «բալ» նշանակութեամբ։ Բառիս ծագումը չգիտէ Horn։ -Հիւբշ. 263։


Բահ (ից)

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• ՓՈԽ.-Վրաց. ბარი բարի, ბარულა բա-բուլա «բահ», ბარვა բարվա «փորել» (<*բարհել), մինգր. բարի, բուդուխ. բար, չեչէն. bahā, behi, թուշ. bahh, կիւրին. փեր, բոլորն էլ «բահ» նշանակութեամբ։


Բաղանիք (նեաց)

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղարջ (ից)

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

• ՓՈԽ.-Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։


Բամբակ (ի)

s.

coton;
— ազնիւ, wadding

• = Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։


Գաղատոս (աց)

s.

stone-cutter.

• ՓՈԽ.-Վրաց. გალატოზი գալատոզի կամ კალატოზი կալատոզի «քարտաշ», մինգը։ գալատոզի և թուշ. կալտազ «որմնադիր»։ Բայց կարող է լինել, որ բոլորի էլ ծագումը օտար մի աղբիւրից լինի, որովհետև ո՛։ հա-յերէնը և ո՛չ վրացերէնը բնիկ բառի երե-վոյթ չունին։


Գան (ից)

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

• =Ֆրանս. canne, cane «մի տեսակ հին չափ երկարութեան, 1 մ. 71-ից մինչև 2 մ. Չ6 ս.».-ծագում է լտ. canna «եղէգ» բառից։


Խոշոր (ից)

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

• , ի հլ. «կոշտ, անհարթ, խորտու-բորտ, հաստ» Պղատ. Նիւս. Փիլ. Պիտ. «թանձր, կոպիտ, հաստ (զգեստ)» Ոսկ. Բ, կոր. «թաւ, կոշտ, հաստ (ձայն)» Սարգ. Սահմ. Պրպմ. 238. «խիստ ճգնական (կեանք)» Տաթև. ձմ. ժզ. «ցուրտ, սառն» Տիմոթ. էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82), որից խոշորա-գոյն Կորիւն. Ոսկ. Ագաթ. խոշորավար Իւա-գըր. խոշորեցուցանել Ոսկ. Ա. կոր. խոշո-րութիւն Ոսկ. յհ. ա. 3, Բ. կոր. ժդ. Վեցօր. 97. յետնաբար «սխալ», հմմտ. Վրդն. սղ. յռջ. (Ամն կրկին էր գրած, սրբեցին. զխոշո-րութիւն եօթանասունքն «Տարին երկու անռամ էր գրած, սխալը ուղղեցին»).-անխոշոր «որ կոպիտ չէ» ԱԲ. խոշորշի (մասնիկի համար հմմտ. լայնշի, բոլորշի) Փիլ. իմաստ. էջ 94 (նորագիւտ բառ).-խոշոր՝ գրուած է նաև խաշար Փիլ. Բրս. հց. Մագ. թղ. 204, խաշոր Տիմոթ. կուզ, էջ 32 (ճանապարհի անհար-թութեան համար ասուած)։-Գաւառական-ների և արդի գրական լեզուի մէջ խոշոր նշանակում է «մեծ, աւելի՝ կոպիտ կերպով մեծ»։ Բառիս հետ նոյն են խոժոռ (տե՛ս այս բառը առանձին), խշուր «փշրանք, մանրուք» ՀՀԲ. «փոքր, սակաւ, քիչ» Բառ. երեմ. էջ 142 և 146. «բոյսերի սէզ կամ ճիլ՝ որով փաթաթում են նոր պատուաստուած տուն-կերը» Վստկ. 130, 138 (երկուսն էլ գըծ. խշրով, որից էլ Վաստակոց գրոց հրատա-րակիչը՝ էջ 247 և ՀԲուս. § 998 դնում են ուղ. խշր! մինչդեռ խշուր ձևը գտնում ենք հենց գաւառականների մէջ). խշրել «փշրել, մանրել» ՀՀԲ. «կոխել, փշրել» Բառ. երեմ. էջ 146. թերևս նաև խեշերանք «բեկորներ» Յհ. իմ. պաւլ։


Խորշ (ից)

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

• «խորշակ, տաք քամի». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչ ի լերինս խարշէ և այրէ»։ Աւելի սովորական է խորշակ, ի-ա հլ. «տօթ, հարաւային տաք և վնասակար քամի, ե-րաշտ, չորութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, Եզն. 17, 19. որից խորշակահար ՍԳր խորշակահարութիւն Բ. մն. զ. 28. խորշա-կառ Ոսկ. մ. գ. 8. բազմախորշակ Ոսկ. լուս. խորշակայեղց Պիտ. ևն։


Իժ (ից)

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։


Խոզ (ից, աց)

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։


Խազ (ից)

s. mus. adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «գիծ, գիր, ձայնագրական նշան, վարի ծայրի ճեղքը» Մագ. Լեհ. որից խազել «գծել» Մարթին. «մարմինը ճղել, ճեղքել» Հայսմ. Մխ. այրիվ. էջ 77. խազած «գիծ» Մարթին։

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ Լ. հմմտ. վրաց. საზი խազի «գիծ, շարք». ხაზვა խազվա «գիծ քաշել, գծագրել», მხაზ-ველი մխազվելի «գծագրիչ», დახაზვა դա-խազվա «գծեր, քաշել, կանոնաւորել, յատա-կագիծ պատրաստել», დახაზმლობა դախա-զուլոբա «յատակագիծ, պատկեր», მოხაზვა մոխազվա «գծել, յատակագիծ շինել», მოხაზულობა մոխազուլոբա «յատակագիծ, պատկեր», ուտի խազ «գիծ», խազզափսուն, խազբեսուն «գծել», կիւր. խազ «ճեղքել». լազ. խազ (կտր. դոբխազինի, ապռ. բխա-զինամինոն) «գծել»։-Աճ.


Խակ (աց)

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

• , ի-ա հլ. «տհաս (պտուղ). անխե-լամուտ, անվարժ, անփորձ (մառռ). ան-կիրթ, անառակ, անգութ (յն. ոճով)» Ոսկ. գաղ, Թես. ես. մ. յհ. ա. և Ա. կոր. որից խակագոյն Ոսկ. յհ. բ. 16. խակագործ Ոսկ. մ. ա. 10. խակագործութիւն Եւս. քր. խակա-կութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. Յոբ. ժե. 33. խակութիւն Ագաթ. Ոսկ. գաղ. և եբր. «անո-ղորմութիւն» Բ. մակ. ժբ. 5. Կոչ. 25 և Վրդ, ատմ. տա. Վենետ. էջ 46 (որ էմինի հրա-տարակութեան մէջ, էջ 66 գրուած է հակա-ռակութիւն), «ապստամբութիւն» Ոսկ. բ. տիմ. ա. խակամիտ Լաստ. ևն։


Խահուէ

cf. Սուրճ.

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խարափ

s.

ditch;
trap, snare.

• «գուբ, խորխորատ, որոգայթ»? մէկ անգամ ունի Եզն. էջ 111 «Ի նոյն խա-րափ անկեալ և աղանդոցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց»։ Իբրև անստոյգ բառ ունի ՋԲ, որից և ԱԲ և ՓԲ։ Ա. Զամինեան (անձնական) սրբա-գրում է խարխափ. նոյնը Գալեմքեառեան իսկ Mariès, Եզնիկ, էջ 180 խարակ?


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• ՓՈԽ.-Վրաց. ხავერდი խավերդի «թա-ւիշ», բայց նաև «անթառամ ծաղիկ, ռուս. баnxатникъ. լտ. amarantus», სავარჯა խավարտա «մամուռ», մինգր. խավերդի, խավեդի «թաւիշ, անթառամ ծաղիկ», թուշ խավերդ, սվան. խավերդի, խավեդ, չէրքէզ, ախովերդ «թաւփշ»։


Թին (թնոյ)

s.

grape-stone.

• Հիւնք. էջ 353 արաբ. [arabic word] tin «թուզ» բառից։ Petersson KZ 47, 281 յն. στία, στῖος «խիճ», գոթ. stains «քար», լտ. štiria «կաթիլ», յն. στίλη «կաթիլ», հսլ. tčlo «մարմին» են բառերի հետ հնխ. ti-no-ձևից։


Թիւն

cf. Թոյն.

• «մինչ ոստայն լիցի». ունի միայն Բառ. երեմ. էջ 119. ինչ լինելը յայտնի չէ։


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

• Brosset, JAs. 1834, 369-406 սանս. tyas, վրաց. տեվ, տիա։ Müller SWAM 42, 329 զնդ. tərə, պհլ. vitartan, պրս. guδastan, իսկ 48, 425, միայն զնդ. tərə. Պատկ. Изслед. 14. լծ. հյ. ծոյլ։ Հիւնք. դոյլ բառից։ Meillet MSL 8, 163 սանս. tari «անց կենալ» բառի հետ։ Այս մեկնութիւնը ինքը MSL 9, 154 մերժե-լով՝ առաջարկում է թոյլ ձևի դէմ լեհ. tulic՝ «հանգստացնել, խաղաղել», սերբ. tuliti «մարել», սանս. tūsnfm «լուռ», հպրուս. tusnan «լուռ», հսլ. tunje «ի զուր, ձրի», սանս. tuchyás, հսլ. tusti, իսկ թողուլ ձևի դէմ հսլ. utoliti «խա-ղաղել, հանգստացնել», լիթ. tilti «լուռ լինել», հիռլ. tuilim «ննջեմ»։ Հիւբշ. մինչև անգամ չէ յիշած այս մեկնութիւ-նը։ Patrubány SA 1, 195 յն. δολός «խորամանկութիւն», լտ. dolus «նպա-տակ», անգսք. tal «խաբեբայութիւն», գերմ. Zahl «թիւ», Ziel «նպատակ» ևն. իսկ SA 2, 285 յն. τλὴναι, գոթ. ϑu-lan սռ. tuli. tolle, tolerāre, հսլ. toliti «մեղմանալ» ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 36 վերջինիս պէս։ Scheftelovitz BВ 29. 22 սանս. tulayati «բարձրաց-նել», լտ. tollo «բարձրացնել», հիռլ. tol «կամք», գոթ. ϑulan «համբերել», յն. έτλη «տանիլ, համբերել» ևն։ Բադ-րուպանեան ՀԱ 1907, 16 կարծում է որ tol արմատի վրայ աւելացած է նաև p՝ որ epi բառի համառօտութիւնն է. որով մևո արմատր լինում է p-tol։ Karst Յուշարձ. 419 թթր. tul, dul «մինակ, մերկ, լքուած, այրի կին»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. მოთულემა մոթուլեմա «дремать, նիրհել, թմրիլ. անհոգ լինել»։


Թոնծ

adj.

crippled, lame, maimed, mutilated.

• «խեղ, հաշմանդամ». մէկ անդամ ունի Երզն. մտթ. 340 «Զբազում մարմինս թոնծս և կիսամեռս բերեալ ընկեցին զնոսա առաջի նորա իբր առ կենաց տուող և ցաւոց լուծող»։


Թուզ (թզոյ)

s.

fig.

• Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։


Թուխ (թխոյ)

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

• = Հիմնական նշանակութիւնն է «զարնել» և այս իմաստով ունինք մինչև այժմ թխել Ղզ. Ղրբ. «զարնել. 2. նուագել (թմբուկ ևն)»։ Այս նշանակութիւնը յառաջացած է նրանից, որ հայկական հացը (լաւաշը) եփելիս՝ խը-մորը թոնրի պատերին են զարնում։ Ըստ այսմ թխել նոյն է տխել Բլ. Մշ. «ծեծել» բառի հետ.-թխ և տխ ձայնափոխութեան համար հմմտ. թխկի և տխկի, թթխմոր և տխտմոր ևն։ Այս նշանակութեամբ մեր բա-ռի հետ նոյնանում է լազ. մոնթխափու «ծե-ծել, զարնել» (արմատը նթխ), թերևս երկու-սըն էլ բնաձայն, ինչպէս է նաև արաբ. [arabic word] tayx «փայտով զարնել» (Կամուս, թրք. Առռմ. Ա. 538)։-Աճ.


Լիճ (լճից)

s. fig.

lake, mere, pool, pond;
— լուսոյ or արտասուաց, lake of tears, eye;
— հրոյ, lake of fire, hell.

• Ուռիղ մեկնեց նախ Էմին, Iepeвoды (1865), էջ 180, յետոյ Ալիշան, Շնորհ. և պրգյ. էջ 419, որից յետոյ Նորայր, Բառ. ֆրանս. 748բ։ Սոփերքի հրատա-րակիչը (հտ. ԺԴ, ծան. 11) համարում է ըստ «յունական ձայնին՝ Լուծիչ, այսին-քըն մեկնիչ և լուծիչ խնդրոց բանից», ինչ որ սխալ է։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• ԳՒՌ.-Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Ծառ (ոց)

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

• gyrru «ածել, ուղարկել» բառի հետ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յու-շարձան 402, 408 սումեր. tir, ter «ծառ-փայտ», tar «աճիլ»։ Մառ ЗВО 22, 86 վրաց. ձելի, ափխազ. ածլա, մինոռ. գալ(եփէ) «ծառ» բառերի հետ. իսկ ZвG 1925 667 ծառ. անտառ և տերև կցում է ռուս. дepeвo «ծառ» բառին։ Klaproth, Asia polygl. 99 արաբ. šá-гa։ Վերի մեկնութիւնը տուաւ Peder-sen KZ 33, 194= Նպաստ., էջ 2, որ յիշում է կասկածով Boisacq 145 և ըն-դունում է Pokorny 1, 609։ Վերը՝ Արմ. բառ. հտ. Գ. էջ 743 չէի ընդունած այս մեկնութիւնը և էջ 1000 կցել էի կառ «փուշ» բառի հետ՝ նախաձևը դնելով g'rro-։ Այժմ հրաժարւում եմ այս մեկ-նութիւնից։ Ernout-Meillet 404 յն. γέρρϰ բառի ծագումը անյայտ է հա-մարում, չխօսելով բնաւ ծառ ևն համե-մատութեանց վրայ։


Ծեփ (ոց)

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Ծէս (ծիսից)

s.

rite, form, ceremony.

• =Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Ծիտ (ծտի)

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ծի՛ ձայնից։ ՆՀԲ ծի՛դ, չը՛դ ձայներից է հանում և կցում է սանս. չաթաքա բառին։ Pe-term. 23 և Böttich. Arica 89. 452 սանս čataka։ Lag. Arm. Stud. § 1053 մեր-ժելով վերջինը՝ ըստ ՆՀԲ համարում է բնաձայն։ Justi, Dict. Kurde 137 քրդ. [arabic word] čit «հաւ» ձևի դէմ դնում է հյ. ծիտ և վրաց. չիտի, մինչդեռ պէտք էր կցել գւռ. ճուտ «վառեակ» բառին։


Կամակար

adj. adv.

voluntary, willing, free, spontaneous;
-, — մտօք voluntarily, spontaneously, freely;
willingly, at one's will or pleasure, of one's own accord or free will.

• ԳՒՌ.-Իմաստի զարգացմամբ կամկար Ալշ. Ակն. Բզ. Մշ. Ննխ. Զրս. «կամաց, դան-դաղ», որից կամկրուկ «կամացուկ» (Մխի-թար աբբա, Դուռն քերականութեան, էջ 84), բառիս աւելի հին գործածութիւնն ունին Փոնց. 137, Առաք. պտմ. 72 և 84 (Կամկար գնացիւք եհաս ի Թարվէզ. Կամկար և հան-դարտ գնացիւք հասին մինչև յերկիրն Ղա-րաբաղու). Գր. Աղթամարցուց վկայութիւն-ներ տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 326բ, ուր ունինք նաև կամկարագնաց «հանդարտաքայլ» Տաղ։


Կառք (ռաց)

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ շատ տեղ կառավարել ձևը (Մրղ. կառավըի-նէլ). մինչև անգամ Անգորայի թրքախօս հայոց մէջ garavellemek «կառավարել, ճարել» ձևով (Բիւր. 1898, 789)։


Կասկ (ի)

s.

pearl barley;
malt;
chestnut.

• = Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։


Կատու (աց)

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• ՓՈԽ.-Թուշ. մինգր. կատու, լազ. կատու, ղատու, վրաց. կատա, կատունի, ինգիլ, կա-տալ, ակուշ. կատու, աւար. կետու, կետա, անդի gedu, դիդ. ketu, կայ. խիւր. gata. կաբ. gedu, աբազ. կետուուխ, կետունձ, չmտը, արչ. gadu, տաբաս. gadu, khatu, չերքէզ. կիտտու, չատու, բոլորն էլ նշանա-կում են «կատու» և վրացերէնի կամ մինգ, րելէնի միջոցով տարածուած են ամբողջ Կովկասեան սահմաններում։-


Կաւ (ոյ, ով)

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

• , ո հլ. (Ոսկ. յհ. բ. 9 ունի սեռ. կա-ւու) «շաղուած հող, տիղմ. 2. մի տեսակ հող, բրուտի կաւ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 9. որից կաւագործ «բրուտ, կամ աղիւև շինող» Իմ. ժե. 7. «աղիւսաշինութիւն» Կիւրղ. ել. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թագ. կաւա-գործութիւն Ագաթ. կաւակերտ Գ. մակ է. 23. կաւեայ Դան. ժդ. 6. կաւեղէն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 37. կաւարծաթ «մի տեսակ հանքա-յին մարմին» Փարպ. կաւանալ «ցամքիլ. եաւի պէս պնդանալ» Նիւս. բն. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 166. հայկաւ «հայկական ևաւ» Բժշ. (օտար լեզուներով էլ այսպէս է կոչւում. հմմտ. յն. βῶλος ἀρμένια, լտϰ bolus armeniaca, արաբ. [arabic word] tin ar-manī, թրք. kilermeni, որից փոխառեալ ռում. kilermene ևն). կաւահող, կաւային (նոր բառեր) ևն։ Այստեղ է պատկանում նաև կաւին, որ տե՛ս առանձին։


Կին (կնոջ, կնաւ, կանամբ)

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

• Հներից Մխ. դատ. էջ 374 ստուգա-բանում է կէս բառով. «Կին ըստ կիսոյն անուանի մարմնոյն»։ Այսպէս և Տաթև ամ. 198 «Անունն կին, այսինքն կէս մարդոյ կամ կող՝ որ է զօրութիւն մի. կամ զի ի կենդանւոյ առաւ. կամ ևո-ղաբոյս և կողածին. այս է մեկնութիւն կնոջ անուանն»։ Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քերականութիւն 1815, էջ 315, որ ցեղակից է դնում յն. և պրս. ձևերին։ Ուղիղ է նաև Klaproth, As. po-lygl. էջ 106։ Իսկ Ջրպետ, Gram. arm էջ 691 թէև համեմատում է յն. γυνή ձևի հետ, բայց հայ բառը մեկնում է կեանք բառից (ըստ Ծն. գ. 20 «Եւ կո-չեաց Ադամ զանուն կնոջ իւրոյ կեանս*)։ Վերջին ձևով է նաև Ինճիճ. Հնախ. Գ. 17։ ՆՀԲ լծ. յն. γυνή, ռուս. жeнa, իսկ ծին բառի տակ՝ նաև արաբ! զէն, զէննէ։ Peterm. 25, 37 պրս. zan Diefenbach. Berl Jahrb. 1843, 444 պրս. gan «զուգաւորութիւն»? և սանս. kam «կամք»։ Էմին, Ист. Aсохика 276 կեանք բառից։ Այլևայլ ձևեր համե-մատելով ուղիղ են մեկնում նաև Win. disch. 8, 46, Böttich. Arica 64, Müller SWAW 38, 571 և 44, 555, Pictet 2, 345, Տէրվ. Altarm. 35. Նախաւ. 77 ևն։ Böttich. Rudimenta 36, 62 շփոթմամբ հյ. կանացի, ռուս. жeнскiи ձևերին է կցում նաև ասոր. [hebrew word] ︎ gnši, որ Lag. Arm. Stud. § 1096 ուղղում է իբրև


Կիտրոն (ի, իւ)

s.

cedrat, citron.

• = Յն. ϰιτρον, ϰιτριον, որ նշանակել է նախ «կիտրոն, cédrat, աղաճ գավունու (բա-ռացի «ծառի սեխ») և յետոյ «լիմոն»։ Յու-նարէնից անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. գերմ. Zitrone, իտալ. citrone, ֆրանս. citron, հունգ. czitrom, սերբ. čidrun, ռում. citru, kitru ևն, բոլորն էլ «լիմոն» իմաս-տով։ Յոյն բառը ծագել է լտ. citrus «կիտ-բոն» բառից, որ սակայն ինքն էլ աղաւա-ղուած է յն. ϰέδρος «գիհի, ǰuniperus. 2 մայրի, cêdre, լտ. pinus cedrus L» բառից (Boisacq 461)։ Ըստ այսմ բառիս ձևի և նշանակութեան զարգացման ընթացքն է յն. ϰέδρος «գիհի» > «մայրի» > լտ. citrus >յն. ϰίτρον «կիտրոն»> «լիմոն» > հյ. կիտրոն, ո-րի բուն իմաստը պահուած է դեռ արևմտա-հայ գրականում, մինչ արևելեանի մէջ եղել է «լիմոն» (ըստ որում բուն կիտրոնի պը-տուղը չկայ և գործածական չէ Կովկասում) -Հիւբշ. 357։