Your research : 5 Results for մու

Entries' title containing մու : 373 Results

Definitions containing the research մու : 945 Results

Վարար (ի, ից, աց)

adj.

lascivious, wanton, unchaste.

• ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։


Սոյն (սորին, սմին, սովին)

pron. adv. conj.

this, that, be, self, the same;
զսոյն հետայն, cf. Այսուհետեւ, cf. Յայսմ հետէ;
զ— հետայն, afterwards, soon, shortly, directly;
ի —, immediately;
սմին իրի or վասն, for this reason.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ին մաս-նիկով՝ սա դերանունից, որ այստեղ երևան է գալիս իր նախնական սո-<հնխ. և'σ ձև ւով. կազմութեան և գործածութեան մասին տե՛ս ինչ որ ասուած է դոյն բառի տակ։


Սոսինձ (սնձոյ)

s.

paste, glue, lip-glue;
— ձկան, isinglass, ichthyocolla, fish-glue.

• , ռ հլ. «կպցնելու մի նիւթ է. տճկ. թութխալ» Ես. խդ. 13. Փիլ. Յայսմ. որից սռսնձեալ Մեկն. ղկ. սոսնձմունք Պիտ. սո-սընձային, սոսնձանման (նոր բառեր)։


Սոսորդ (ի, ոյ)

s.

throat, gullet, gorge;
uvula.

• Մ. Այվատեան, Մասիս 1853 մարտ 25 սոր և սորսոր բառերից, որոնք բուն նշանակում են «սորել, ծծել»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 թերևս -որդ մասնիկով սոս արմատից։ Lidén, Ar-men. Stud. 134 կրկնուած սոր «ծակ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 277 -որդ մասնիկով՝ հնխ. ek'ōi արմատից՝ կըր-հատ կրկնութեամբ։ Պատահական նմա-նութիւն ունին վրաց. სახა սասա «քիմք, 2. կոկորդ», արաբ. [arabic word] sart «կուլ տալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 478).


Սոր (ոց)

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

• , ո հլ. «ծակ, խոռոչ, ծերպ, թռչունի բոյն՝ ծակի մէջ շինուած, գազանի որջը, սո-ղունի ծակ» Ես. բ. 19. Երեմ. խը. 28. Բուզ. որից սորամուտ Ագաթ. Կորիւն. Փրպ. սոր-սոր «ծերպ, խոռոչ» Կլիմաք. Յայսմ. սորել «ծակը մտնել» Երեմ. դ. 29. «ծորիլ. վազել, իբր նեղ ծակից հոսիլ» Եղիշ. Վրք. հց. «աչ-քը տկարանալ, ծիւրիլ» ՍԳր. սորեցուցանել «աչքերը տկարացնել» Ղևտ. իզ. 16. «հո-սեցնել, վաղեցնել» Վրդն. սղ. և ել. Երզն. մտթ. սորսորել «վխտալ, ցրուիլ, դուրս վա-զել» Բ. մկ. թ. 9. Բուզ. 163. սահանասոր Անան. եկեղ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ovros ձևից. սրա ցեղակիցներն են յն. ϰύαρ «խոռոչ, ա-կանջի ծակը», ϰώος «որջ, քարայր», ϰōοὶ «ծակ», ϰοϊλος (<*ϰόfιλος) «մէջը փոս», ϰοίλωμα «գոգաւոր տեղ», τύαϑος «գաւաթ», լտ. cava «փոս», cavo «փորել», cavus «խոր, պարապ, ծակ», čaverna «խոռոչ, ծառի ճեղք, որջ», ալբան. vete (<*k'ovilo) «խորունկ», լեթթ. šāba «ծառի խոռոչ», միռլ. cūa «մէջը փոս», cuass «խոռոչ». բրըտ. kēδ «քարայր», սանս. çv-áyatē «ուս-չիլ», զնդ. sūra-«ծակ». պրս. [arabic word] sūrāx «ծաև», քրդ. sūrāx, աֆղան. sīrai, sulāϑ «ծակ» ևն։ Այս բոլորի պարզ արմատն է հնխ. k'eu-«ուռչիլ, կամարաձև լինել», որից յետոյ դրական առումով «բարձրութիւն ձևա-ցնել» և բացասական առումով «փոս ձևա-ցնել, փոս, խոռոչ» (Pokorny 1, 365-6, Walde 146, Boisacq 530, 481, Horn § 754, Ernout-Meillet 162)։ Հյ. բառի հետ ւտկապէս համաձայն են գալիս յն. ϰυαρ և լտ. caverna՝ կազմուած -ro մասնիկով։ Չայնական յարաբերութիւնը ա՛յնպէս է, ինչպէս հնխ. novros>նոր։


Սունկն (սնկան)

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

• Նախ Canini, Et. étym. էջ 101 լտ. fungus ձևի հետ և էջ 102 յն. σύϰιν, լտ. ficus «թուզ» բառերի հետ։ Ուղիղ մեկ. նութիւնը տուաւ Bugge, Beitr. 22, որ ընդունում և պաշտպանում է Pedersen KZ 38, 200, 39, 422, 209=Նաաստ 10։ Սրան հակառակ է Scheftelovitz BВ 28, 283։ Հիւնք. յն. σπόγγος-ից կազմուած։ ՀԲուս. § 2804 լտ. fungus բառից։ Պատահական նմանութիւն ունի սանս. [other alphabet] cuhga «ficus indica, spondias mangifera»։


Սպայ (ից)

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։

• = Պհլ. [other alphabet] spah, պրս. [arabic word] sipāh, (նաև ispāh, sipah, ispah) «զօրք, բանակ». կնդ. ❇ spāδa-, հպրս. spāda-(պա-հուած միայն Taxmaspāda-յատուկ անու-ան մէջ), օտս. afsād, älsád «խումբ, բանակ, գունդ, բազմութիւն» (Horn § 669)։ Պառս-ևեռէնից են փոխառեալ թրք. sipahi, քրդ. spahi, սերբ. spahija, լեհ. spahi, ռում. spa-hiu, յն. σπάχιδες, ֆրանս. spahi, cipaye։ Հմմտ. նաև սպարապետ, սպասալար։-Հիւբշ. 239։


Սպանախ (ի, ից)

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Սպաս (ուց)

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• ՆՀԲ սպաս՝ լծ. պաշտօն, պաս, պահ, իսկ սպասել՝ լծ. լտ. expecto, պրս. payistan։ Lag. Urg. 544 սանս. spaç, speç արմատների հետ։ Spiegel, Huzw. Gram. 190 յիշում է պրս. sipās և պհլ, spās «շնորհակալութիւն»։ Justi, Zen-dsp. 303 զնդ. spaç ձևի տակ։ Տէրվ. Altarm. 71 և Նախալ. 114 վերի ձևերի հետ՝ իբր հնխ. spaç «սպասել» արմա-տից։ Lag. Յն. Ագաթ. էջ 83 ծան. սպասկապետութիւն մեկնում է պրս. šipāhī+պետ, որ կրկնում են Տաշեան, Ագաթ. էջ 68 և Սարգիսեան, Ագաթ. էջ 241, բայց մերժում է Հիւբշ. 239։ Bug-ge KZ 32, 64 ընդունելով որ հնխ. sρ տալիս է հյ. ս՝ չի հաւատում թէ բնիկ է հյ. սպաս և դնում է իրանական փո-խառութիւն։ Նոյն կարծիքն ունի նաև Meillet. Rey, erit. թրգ. Բազմ. 1898, 119ա ձայնաւորի պատճառաւ։ Հիւբշ. 492 կարծում է որ բնիկ է, որովհետև հւ. ա կարող է երբեմն հնխ. e, o ձալ-ներին համապատասխանել. ինչ. տասն, վաթսուն։ Այժմ ընդհանուր ընդունուած է այն կարծիքը թէ սպաս փոխառու-թիւն է։ Հիւնք. դնում է ս մասնիկով պաս բառից՝ իբր պրս. pās «պահպա-նութիւն գիշերոյ», թրք. baqmaq «նա-ւեւ». beklemek «սպասել»։ Թիրեաքեան, Կարնամակ 51 զ-պաս՝ իբր զ-պահել։ Սանտաւճեան. L'idiome 15 բևեռ. sebas, յն. σέβας «պաշտամունք»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sa'fasa «թանապուր, գւդր սպաս» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 384)։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զօրապետ» Յհ. կթ. Յիշատ. որից սպասալարութիւն Յիշատ. աս-ւում է նաև ասպասալար, վրիպակով՝ սա-պասալար Ուռհ. (ստէպ). հայկական բար-դութեամբ կազմուած՝ սպայասալար Լմբ. առ լև։


Սպարապետ (աց)

s.

generalissimo, general in chief.

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։


Սռնակալ (ի)

s.

cf. Սաթ.

• = Բարդուած է *սիռն կամ *սուռն «յարդ» +կալ բառերից, ճիշտ ինչպէս ունինք պրս- [arabic word] kāhrubā «սաթ», կազմուած [arabic word] kāh «յարդ [other alphabet] ︎ ruba «քաշող» բառե-րից։-Աճ.


Ստադիոն (աց)

s.

stadium;
furlong;
զվկայութեանն —ն ստանալ, to gain the crown of martyrdom.

• «ասպարէզ, մրցարան, կրկէս» ւս. օր. ա. 288. Սարգ. Պղատ. օրին, «6ՈՈ ստնաչափ կամ 125 քայլ» Արիստ. աշխ. 609. «մրցանակ» Ճառընտ. գրուած է նաև նտառին Եւս. քր. ա. 274, 277, Մծբ. Մագ. (որ և «ճեմարան, բազմութիւն» Մագ. գա-մագտ. ժբ), ստատին Մծբ. 339, 340, ստադի Ճառընտ. ստանդ (իմա՛ ստաղն) Ճառընտ..


Ստահակ (աց)

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

• = Թերևս փոխառեալ իրան. *stāhak ձևից. սրա հետ հմմտ. պհլ. vistāxy<հպրս. *yis-tāhuva, զնդ. *vistāka>հյ. վստահ, կազ-մուած stak «դէմ կանգնել» արմատիզ՝ νι-նախդիրով։ Առանց նախդիրի ունինք պհլ. staxmak, զնդ. staxra «ամուր, հաստատ», և յատկապէս ստահակ բառի համաձայն՝ պրս. ustāx «յանդուգն» (Horn, Grdr. § 920), որ դժբախտաբար չէ վկայուած։


Ստաշխն (խին)

s.

storax;
essence or oil of myrrh.

• , ն հլ. (-խին,-խամբ) «զմուռսի ծառի խունկը, իւղը կամ խէժը» ՍԳր. որ և ստաշխ, կամ նախաձայն ս-ի անկումով՝ տաշխն Սիր. իդ. 21, Նար. կուս. 410, տաշխ Նար. երգ. 273. Սասն. 55. Գնձ. Շար. Պտրգ։ 636. Վստկ. 197. հմմտ. նաև ստատկէ և ստաքտիկէ։


Ստերջ (ի, ոյ)

adj.

sterile.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստոյիկեան

adj. s.

stoical;
stoic;
— աղանդ, stoicism.

• = Յն. στωἰϰός «ստոյիկեան», որ կազմու-ած է στοά «սրահ» բառից և նշանակում է բուն «սրահական» (այսպէս կոչուած, որով-հետև Զենոն փիլիսոփան այդ վարդապետու-թիւնը քարոզում էր յայտնի մի սրահի մէջ)։-Հիւբշ. 382.


Ստորի (րւոյ, րեաց)

s.

weaver's beam or roller.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Սերտ (ից)

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

• ՆՀԲ լծ. թրք. սէրթ «խիստ, պինդ», լտ. certus «ստոյգ» և հյ. սէր, սիրտ, նեոն։ Տէրվ. Altarm. 100 սեռն և սեղմ ձևեռի հետ՝ սանս. sāra «հաստատու-թիւն, ամրութիւն»։ Հիւնք. սիրտ բառից։ Müller WZKM 5, 269 յն. ϰρατύς «ու-ժեղ, զօրեղ», գոթ. hardus ևն բառա-խմբի հետ, որ մերժում է Հիւբշ. էջ 459։ Karst, Յուշարձան 407 սումեր. sir «կապել»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. sert «ամուր, պինդ»։ Պատա-հական նմանութիւն ունին. յն. στερρός, գալլ. serth «հաստատուն», իռլ. seirt «ուժ» ևն, որոնց արմատն է հնխ. ster-(Boisacq էջ 910)։

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Սեւեռ (աց, ից)

s.

nail, stud.

• ՆՀԲ կցում է բևեռ բառին։ Հիւնք. լտ. severus «պինդ. ամուր», թրք. սափ «կոթ», սիվրի «սրածայր»։ Մառ ИАН 1917, 318 նոյն ընդ բևեռ, արմատը վեռ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 111-2 բուն ձևը դնում է *սև<հնխ. k'eu-o, իբր սանս. çūka-«միջատի խայ-թոց», զնդ. suka, պհլ. sučan, պրս. sōzan «ասեղ» բառերին ցեղակից, որ յետոյ բևեռ բառի նմանողութեամբ դարձել է սևեռ։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. ❇ samr «գամել», որից [arabic word] mismār «գամ, մեխ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 901)։ Lidén, Gö. teborgs högskolas ârsskrift 1933, էջ 52 սեպ և բեւեռ բառերի խաչաձևմամբ յառաջացած, մերժում է Petersson-ի մեկնութիւնը։


Սթար

s.

horse-trapping, caparison.

• «փոքր մի կշիռ՝ մօտ 26 գրամ» մէկ անգամ ունի Մխ. բժշ. 146. «Ա՛ռ ղա-ֆէթի քամուքս վեց դրամ, կարմիր վարդ, ռումպուլ երկու երկու. ըսթար, թառանկոյն վեց դրամ...»։

• -Կազմուած է ս սաստկականով՝ թափ արմատից։


Սիկղ (սկեղաց)

s.

shekel.

• -άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։


Սիղիգոն

cf. Սուսր.

• = Արաբ. ❇ sīliqūn՝ նոյն նշ. (կա-մուս, թրք. թրգմ. Ա. 412), որից նաև թրք. [arabic word] ❇ sulugen (տե՛ս և ասրունճ, սրի-կոն)-Աճ.


Սիտղ

s.

water-pot, bucket.

• = Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիւնիքոսական (ի, աց)

adj.

continuous.

• = Յն. συϰεχῶς «անընդհատաբար, շարու-նակեալ կերպով» մակբայից՝ հլ. -ական մասնիկով կազմուած. (ֆրանս. ևս syno-que). ըստ այսմ մեր բառը կարելի է ուղղել սիւնեքոսական։-Հիւբշ. 379։


Սիփոն

cf. Կնճափող.

• «տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։


Սկիւռ

s. zool.

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

• = Յն. αϰίουρος «սկիւռ» բառից փոխա-ռեալ. ծագում է σxιά «շուք» և ούοα «պոչ» բառերից. բուն նշանակում է «պոչով իր վը, րայ շուաք անող» (այս անասունը ընդհան-րապէս իր թաւ ու գեղեցիկ պոչր բարձրաց-նում է գլխից վերև և տակին նստում). սրա համար հայերէն յարմարցուած է նաև հովա-նագի (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 439ա), որ սակայն ընդունելութիւն չէ գտած։ Յոյնից են ծագում նաև լտ. sciurus, անգլ. squirrel, ֆրանս. écureuil հոմանիշները։ Հայր կարող է նաև լատինից կազմուած լինել։-Աճ.


Սղար

cf. Պաշարումն.

• ՆՀԲ բառ ռմկ. սէհր. մուհասէրէ։ Ալ-տրնեան, Քնն. քեր. 335 արաբ. ս'ար, սը'ար «պաշար» բառից, որ հայոց անց-նելով՝ պաշարել բառի ազդեցութեամբ այս իմաստն է ստացել։ Ալիշան, հրտր. Վրդ. պտմ. էջ 150 ծան. արաբ. հիսար «ապշարումն»։


Սմբակ (աց)

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

• = Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Սմբուկ

cf. Պատնջան.

• = Իբր մեր երկրի համար օտար և նորա-մուտ բերք, պէտք է որ ունենայ օտար ծա-գում։ Ըստ իս արաբ. [arabic word] anab «պատին, ճան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 75) բառն է, որ տուել է նախ հյ. *ամբուկ և յետոյ ա և ս տառերի նմանութիւնից շփոթուելով՝ սըմ-բուկ։-Աճ.


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

• -Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։


Սնգոյր (գուրի, գուրոյ, գուրաւ)

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

• =Փոխառեալ է իրան. անծանոթ մի ձևից. հմմտ. պրս. [arabic word] š̌angār, արաբացեալ [arabic word] šanǰār «anchusa tinctoria, շիկա-տակ, շիկխարի, սնգոյրատակ», ըստ Պա-մուս, թրք. թրգմ. Ա. 925 «փշոտ մորթով մի բոյս է, որի արմատը խիստ կարմիր գոյն ունի և հենց որ ձեռք դիպչի, իսկոյն կաո-միր կներկէ. սրանից պատրաստւում էր հին ժամանակ մի տեսակ նիւթ, որով կանայք իրենց երեսն էին ներկում»։ Այս բոյսը պատ-կանում է շնխաղողի ընտանիքին. պրս. sagangur նշանակում է «շնխաղող» (կազ-մուած ❇sag «շուն» + [arabic word] angūr «խա-ղող» բառերից), որից կրճատմամբ կազ-մուած է ըստ իս *sangur-սնգոյր։

• նախ Lag. Arm. Stud. § 2012 տուաւ վերի մեկնութիւնը։ Էմին, Иинacтиuec-կազմուած -ոյր մասնիկով։ Հիւբշ. 238 վերի նմանութիւնը կատարեալ չի գըտ-նում։ Հիւնք. պրս. ճէնկեար, ժէնկեար «նոյն նշ.» և սէնկէր «կենդանի ինչ կարմրամորթ»։


Վաք

s.

a constellation.

• Պատահական նմանութիւն ոյնի ա-րաբ. [arabic word] fakt «մի համաստեղութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 108), որ սա-կայն պարսկերէն թարգմանութեան մէջ աւելի լաւ բացատրուելով դառնում է «շատ կարմիր մի աստղ՝ հիւսիսային կողմը»։


Վեհ (ից)

adj. s.

sublime, majestic, imposing, high, elevated, superior, grand, noble, generous;
divine, godlike, supernatural, celestial, heavenly;
the Supreme Being;
— կերպարան, imposing aspect;
— ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր, Artaxerxes the Parthian seems to me to be superior to Alexander the Macedonian.

• , ի հլ. «բարձր, վերին, վսեմ, պատ-ուականագոյն» Փիլ. Խոր. Պիտ. Եղիշ. «երկ-նային էակներ» Պիտ. Եղիշ. «Աստուած» Պիտ. Նար. որից վեհագոյն Յհ. իմ. երև. Խոր. Պիտ. Պղատ. օրին. Նիւս. բն. վեհաց-գի Կղնկտ. վեհափառ Նար. վեհանձն Կղնկտ. վեհապետ Երզն. քեր. վեհավայր Պիտ. ևն. յգ. վեհունք Տաղ. բոլորն էլ յետին։ Ոսկեդարեան հեղինակների մօտ պատահած վեհ, վեհագոյն հազուագիւտ բառերը պէտք է ուղղել՝ վեր, վերագոյն (Վարդանեան Հ1 1921, 609)։ Սրանից են կազմուած նաև մի խումբ իրանեան յատուկ անուններ. ինչ. Վեհմիհրշապուհ, Վեհշապուհ, Վեհարտաշիր, Վեհիկ, Վեհդենշապուհ, Վեհ-Անջատոք-խոս-րով, Վենկաւատ, Վեհռոտ, Վեհսաճան, Վեհ-վեհնամ։ Նոր բառեր են վեհաժողով, վեհա-շուք, վեհանձնութիւն, վեհապետական, վե-հարան, վեհափառութիւն, վեհութիւն ևն։

• = Պհլ. գ︎︎ vēh (իմա՛ veh), պազ. veh, հպրս. vahjah-(պահուած միայն Vahyaz-dāta յատուկ անուան մէջ), զնդ. vafihus (չեզ. vohu, բաղդ. vahyá, vañhā, գերադր. vahista-). պրս. [arabic word] bih «լաւ, լաւագոյն» (Horn § 241)։ Ծագում են հնխ. uesu-«լա» ձևից, որի այլ ժառանգներն են՝ սանս. vásu-«լաւ, բարիք, հարստութիւն, ինչք», vasīyān «լաւագոյն», հիռլ. febas «վեհափառութիւն, վսեմութիւն», կիմր. gwych «ուրախ», բրրտ. gwiou «ուրախ», ուրիշ տեղեր պահուած մի-այն յատուկ անունների մէջ. ինչ. գերմ. Wi-surīh Wisu-mār, Wisi-Gothae, գալլ. Bello-vesus, Sigo-vesus, Vesu-avus, Visu-rix, հին իլլիւր. Ves-clevesis ևն (Pokorny 1, 310)։-Հիւբշ. 246։


Վզեան

cf. Զեան;
cf. Վնաս.

• = Զնդ. vīzуana-հոմանիշ ձևից, որ կազ-մուած է yī-նախամասնիկով՝ zуāna-ռա-ռից. աւելի ընդարձակ տե՛ս զեան։-Հիւբշ. 150, 512։


Վիզ (վզի)

s.

neck, crag;
— ամբառնալ, to become rebellious, proud, insubordinate.

• ՆՀԲ լտ. cervix հոմանիշը համառում է կազմուած պրս. կէր(տան)+հյ. վիզ բառերից։ Böttich. Arica 70. 152 սանս. viha։ Lag. Urgesch. 682 յն. αύχήν հո-մանիշի հետ vah արմատից։ Justi, Dict. Kurde, էջ 432 զազա vəzde jene-


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• = Արաբ. և պրս. ❇ būq «եղջերեայ փող, շեփոր» (Կամուս, թրգմ. թրք. Բ. 874), որ յետին տառադարձութեամբ բոլորովին յար-մար է պուկ ձևին։-Արաբականից է փոխա-ռեալ նաև վրաց. ბუკი «պատերազմական փող, եղջերեայ փող», որից և მებუკეմեբու-կե «փողահար»։-Աճ.


*Պողոսակ

s.

press-screw.

• «մամուլի սեդմի, պտուտակը կամ անիւը» Ստ. լեհ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 250բ clef բառի տակ) որ և պողօսիկ Առաք. լծ. սահմ. 316 (Քեղին՝ որպէս պողօսիկ բարձր գերանն է ցից ի մէջ նաւին). որից պողոսկապնդիչ «պողոսակով պնդող՝ սեղմող» Տաղ. (հրտր. ի Վկ. գէ. էջ 72), պողոսկաձև (չունի ԱԲ) «խղնջաձև, պտուտակաձև» (ականջի արտաքին ձևի հա-մար ասուած) Տաթև. ձմ. լէ։

• ԳՒՌ.-Նբ. Մշ. պօղօսակ, Ալշ. պօղօսագ, Շիր. պօղօսիկ «մամուի փայտեայ հա-տ պտուտակը», որից Տփ. պօղօսկապան «պո-ղոսակ շինող»։


Պռոտոստրատոր

s.

General commanding the cavalry.

• = Յն. πρωτοστράτωρ «մեծ ախոռապետ» (Sophocles 959) բառից, որ կազմուած է πρῶτος «առաջին»+στράτωρ<լտ. strator «ա-խոռապետ» բառերից։-Հիւբշ. 374։


Պրտու (ոյ)

s.

rush, bulrush;
papyrus.

• ԳԴ պրս. [arabic word] burdī «սէզ, կնիւն»։ ՆՀԲ արաբ. պէրտի, պէրտիյէ։ Հիւնք. ըստ ԳԴ։ Բառս բնիկ արաբերէն է (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 575) և ձայնա-կան տեսակէտով անյարմար մեր բա-բին,


Ջայլ (ից)

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։


Ջայլեամն (լեմանց)

cf. Ջայլամն.

• , ն հլ. (-ման -մանց) «բարձրահասակ մի թռչուն է. տճկ. տէվէ խուշի, ֆր. autruche, գերմ. Strauss ռուս. cтрауcъ, անգլ. ostrich, որ և պարս-կական բառով՝ իշտրմուղ» ՍԳր. (գործա-ծուած է 8 անգամ). յետնաբար գրուած ջա-լամ Վրդն. առ. 59. ջալապու ձու փխ «օաւ լամու ձու» Վրդ. առ. 61։

• = Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.


Ջոլիր (լրաց)

s.

troop, band, company, flock, group;
—ս տալ, առնուլ, to enrol soldiers, to levy troops;
—ս տողել, to collect a multitude, to raise a troop;
—ս ջախջախս ջարդոցաց հասուցանել, to make a slaughter.

• , ի-ա հլ. «խումբ, բազմութիւն, հօտ (մարդոց կամ անասունների)» Ոսկ. փիլիպ. ևանոն. էջ 44. Փիլ. Յհ. կթ. որ և ջոլորք կամ ջոլորիք Օրբել. որից ջոլորել «հա-ւաքուիլ, խմբուիլ, իրար հետ միանայ» Ճա-ռոնտ. =Վրք. և վկ. Ա. 162. Սարգ. յուդ. գ. (բ. տպ. էջ 664). ջոլրաբար Իրեն. ցոյցք, էջ 17. բազմաջոլիր «որսի անասունները շատ» Օրբել. ժ. ջոլրեալ Անան. գիտ. էջ հ. գրուած է ջայլիր Մագ. թղ. 209։

• Հիւնք. օղ, ոլոր, բոլոր բառախմբի մէջ է դնում։ Petersson IF 43 (1925), 71 ջաղբ, ջոլիր, ջոլորել դնում է իբր հնխ. ghel-or-o. հմմտ. սանս. ghatate «ա-նալ, հասնիլ, կարենալ», պալի gha'ā «խումբ, բազմութիւն», յն. χαλινός «սանձ», սնս. vigulpha «ճոխաբար». անգսք. gielm «խուրձ»։


*Ջոջ

s.

great, grand.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար


Ջուր (ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց)

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• , ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։

• զօրաւորը՝ Մազդեզեան պաշտամանց». պրս. շուր «լուացում», ճուլ «գետ». ճիւր «թամբ», թրք. չայ, չաղաթ. սալ «գետ, ջուր»։ Patrubány SA 1, 175 հնխ. k'suros «հոսուն» ձևից. հմմտ. սանս. kšar, զնդ. γžar «հոսիլ»։-Յե. շում են Հիւբշ. IF Anz. 10, 49 և Boi-sacq 1026։ Margoliuth, թրգմ. Բիւր. 1900, 334 սանս. udan։ Ա. Գ., Բիւր. 1ՉՈՈ. 475 պրս. ❇ ❇ǰurab «ջուր», Փորթուգալ փաշա, Եղիշէ 168 փարսի զուր, որ է զնդ. զաօթրա «օրհնեալ ջուր»։ Meillet, Esquisse 29 լիթ. jures, հպրուս. juryaiy «ծով» բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 297 սանս. jūri «թուք», զնդ. zu «հոսիլ»։ Pedersen Հայ. դր. լեզ. 115 մերժում է Meillet-ի լիթ. և հպրուս. ձևերը, որովհետև սրանք կցւում են սանս. vār «ջուր», յն. ούρον, լտ. urina «մէզ» բառերի հետ. և էջ 151 մեկնում է -ուր մասնիկով (իբր յն. -ωρ. ինչ. ὸδωρ, νϰτωρ) ջ արմատից<հնխ-dhլ-հմմտ. սանս. dadhi «մածուն», dhayati «ծծել, խմել», հյ. դիել ևն։ Տարեց. Պապիկեանի 1905, 125 և Արև մամ. 1907, 934-5 թրք. սու «ջուր» ռառի հետ։ Մառ, O полож. aбх. 38 փոխառեալ լազական խմբի ենթադրեալ *čoγor բառից, որի համապատասխան ձևերն են վրաց. δղալի, ափխազ. aǰδ «ջուր»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 41 համարում է խառնուրդ նախնական հայ. *ջեր (<հնխ. gher-«կաթկթիլ») և *ուր (=ւտ. urīna. սանս. vāri «ջուր» ևն) բառերից։ Նոյն, անդ, էջ 23-24 յիշում է Tomaschek, Die alten Thraker lI 88 համեմատութիւնը, որ է Γερμι-ερα -հյ. ջերմաջուր (Դակիոյ մէջ մի ջեր-մուկի անունն է), որով-ζερα= հյ. ջուր։ Petersson գտնում է որ իրօք Հερα պէտք է նշանակէ «ջուր», բայց մերժում է կցել հյ. ջուր բառին, որ պիտի ծադէր հնխ. dhioro-dhiuro-կամ ghloro-ghuro-ձևից, մինչդեռ ζερϰ «ջուր»<

• 134 և ՀԱ 1921, էջ 81 երկրորդ անգամ վրաց. ծղալ «ջուր» բառի հետ, որին կցում է նաև բասկ. iϑuri «աղբիւր»։ Թիրեաքեան, Հայ-երան. ուսումն. 1922, էջ 54 պրս. [arabic word] jūr (?)։ Երրորդ անգամ Մառ ЗВО 1925, 683 վրաց. ծղալի «ջուր» ևն, Яз. и Лит. I, 231 բասկ šur «ջուր», ИАН 1926, 390 ափխազ. ձը «ջուր», և 354 չուվաշ. šur «ճահիճ», բասկ. u «ջուր» և խալդ. šuri «ողոր-մութիւն»! Վերի ձևով ուղիղ մեկնեց վերջին անգամ Meillet MSL 21, 251 և BSL 23, 76։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ǰur'a «մի կում ջուր»

• (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Սանդարամետ (ից, աց)

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• = Պհլ. spandāramat կամ կրճատ [other alphabet] [arabic word] spandarmat «Երկրի դիք», փարսի bīm sipendārmed «հող, երկիր», պրս. ❇ sipandārmad ևամ si-pandārmud «Երկիր. 2. է անուն հրեշտակի միոջ, որ վերակացու է երկրի և ծառոց և անտառաց». (գործածւում է ծաև իբրև յա-տուկ անուն և սրանից են տառադարձուած ա-րամ. lspandarmē̄δ, արաբ. [arabic word] lsfan-dārmad)։ Զնդ. ❇ ❇ ︎ spənta. ārmaiti-բառն է, որ կազմուած է spənta-«սուրբ» (=ռուս. cвятьи «սուրբ» բառն է) և armaiti «իմաստութիւն» բա-ռերից. սրանով նշանակւում էր զրադաշ-տական կրօնի մէջ շատ յարգուած մի ոգի, Երկրի Ոգին, որ Արամազդի աղջիկը կամ հարսն էր և որի պահպանութեան տակ էր ռտնւում Երկիրը։ Դարձել է նաև ամսանուն, իբր համապատասխան յունիսի, որից փո-խառեալ է ասոր. [syriac word] spandarmad նոյն նշ.-Հիւբշ.։


*Սանտրուկ

s. bot.

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


Սատիր

s.

satyr, faun.

• = Արաբ. [arabic word] sadīr «նորաբոյս մարգ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 889), որից և թրք. sedir «շիթիլ»։-Աճ.


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

• = Կազմուած է հյ. սար և -ւանդ բառերից. վերջինիս վրայ ընդարձակ տե՛ս բարձրա-ւանդակ։

• ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։


Սարբինայ

s.

vine-trellis.

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.