February.
• «բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։
• -Յն. φεβρουάριος «փետրվար», որ գա-լիս է լտ. februārius հոմանիշից. այս բա-ռը ծագում է լտ. februo «մաքրել, մեղքերը քաւել, սրբուիլ» բայից և բուն նշանակում է «քաւութեան ամիս». այսպէս է կոչուած ա՛յն քաւութեան տօների և հանդէսների պատճառաւ, որ Հռովմայեցիք կատարում էին այս ամսում՝ իրենց անձը մեղքերից սրբելու համար (Pokorny 1, 844, Walde 279, Ernout-Meillet 326)։ Բառս լատինա-կան տոմարի հետ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. ֆրանս. fèvrier, գերմ. Februar, ռուս. фeвраль, վրաց. თებერვალი թեբերվալի, թուշ. թեբերվալ ևն։-Հիւբշ, 367։
cf. Տաղանդ.
• Հներից Շիր. 33 մեկնում է. «Եբրա-յեցիք զտաղանդն քանքար կոչեն»։ Երզն. մտթ. 392 և 531՝ Տաղանդն քան-քար ասի ըստ եբրայեցւոյն։ Schröder, Thes. 45 և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 185 եբր. բառից։ ՆՀԲ եբր. քիքքար, թրք. քընդար, քանդար։ Lag. Urgosch. 849 եբրայեցերէնից, բայց Arm. Stud. § 2337 ասոր. kakkar։ Տէրվ. Altarm. 70 քաղդ. ձևից։
cf. Կապիճ.
• Շիրակացին համարում է եբր. «Չափ վեց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուզայ»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 190 յն. χօῦς-ից Նոյնը Brockelmann, Ուտ. փոխ. բառից, էջ 114։
garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.
• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։
• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։
• ՀՀԲ և ՆՀԲ դնում են եբրայեցերէնից։
neessarian.
• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։
diptycha.
• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։
wedding presents;
dower.
• Հներից Մխ. դտ. էջ 289 տալիս է արդէն ուղիղ բացատրութիւնը՝ փեսի կողմից աղջկայ հօրը տրուած օժիտի համար գրելով թէ «առ մահմետական-սըն... կոչի մահր, նոյն և այս առ հռով-մայեցիսն տուայր կոչի»։ ՆՀԲ մեկնում է (հայերէնով ստուգաբանելով) «տու-եալն յառնէ»։ Ուղիղ մեկնեց նախ Խա-լաթեան, Ծրագիր ազգագր. էջ 96։ Կոս-տանեան, Ազգ. հանդ. ժգ. 132 յն. δωρεαl նոյնը նաև Ադոնց, Aрм. Юстин. 190. Karst Դատաստն. II 104։ Սխաւ-ւում է Pedersen, Հայ. դր. լեզ. 197 դնելով բառս տուար, տաւար բառից։ Ուղիղ է Meillet IF Anz. 22, 16։ Վեր-ջին անգամ՝ նախորդներից անտեղեակ՝ Աճառ. Արրտ. 1910, էջ 178։
the fourth month of the ancient Armenian calendar (November).
• (սեռ. տրեայ Լաբուբ. էջ 2) «Հայ-կական չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տո-մարի համապատասխանում է հռովմէական նոյ. 9-դեկտ. 8» Ասող. Վանակ. տարեմ.։ Նոյն բառն է և տրեկան «տրէ ամիսը» Գիրք թղ. 273 (Ըստ Հռովմայեցւոցն ի 10 հոկ-տեմբեր և ասորերէն Թշրին կտիմ և ըստ հայոց տրեկանի), որ յայտնի չէ թէ գրչա-գրական սխա՞լ է, թէ ահեկան և մեհեկան ձևերից ազդուած և իրօք գոյութիւն ունեցող ժողովրդական մի ձև, որ գրուածքի հեղի-նակը կամ գրիչը գործածել է, ինչպէս որ մի քիչ յետոյ էլ ունի ժողովրդական կթոց ամ-սանունը՝ փոխանակ սահմի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 254)։
superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.
• (սեռ.-ի) «ըստ եբրայեցոց՝ քա-հանայապետի կրծանոցը, իսկ ըստ մեր եկե-ղեցու՝ քահանայական շուրջառի օձիքը կամ սաղաւարտի յետևից կախուած մասը, որ մինչև ուսերն է իջնում» ՍԳր. Եփր. դտ. 344, «խոյր, պսակ, թագ» Կոչ. 31. Կալիսթ. 159. որից վակասակիր Ագաթ. վակասատր Մձբ.։
linen, of linen;
pantaloons, trousers.
• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։
soap;
cf. Օճառ.
• -Յն. σάπων, σαπώνιον «օճառ» բառից, որ փոխառեալ է լտ. sapo, saponis ձևից, իսկ սա էլ գերմանականից։ Գերմանական ձևերն ևն հբգ. seifa, seiffa, seipfa, մբգ. sēpe, seife, գերմ. Seife, հոլլ. zeep, անգսք. sā̄pe, հհիւս. sāpa, անգլ. soap, բոլորն էլ «օճառ», որոնցից ենթադրւում է գոթ. *saipjō։ Ըստ որում հբգ. seifa և անգսք. sāp նշանակում են նաև «ծառից վազած խէժ», ուստի վերի բառերը կցւում ևն մբգ. sīfen, հոլլ. siǰpelen, անգսք. sīpan, շվեդ. sipa, դան. sibe «ծորել. կաթկթելով հոսել», նորվ. sīpa «լաց լինել». ինչպէս և սերբ. sipiti «շաղել, բարակ ան-ձըրևել», յն. τρῦγ-οιπος «գինի քամելու պար-զուտ» (կազմուած τρῦς τρυγός «նոր գինի»+ οἰռος «մաղ»= հբգ. sib, հոլլ. zeef, անգսք. sife, գերմ. sieb «մաղ» բառերից) ձևերին և բոլորը միասին հանւում են հնխ. seip-«ձու-լել, կաթկթել, ծորիլ, հոսիլ» արմատից (Po-korny 2, 467, Boisacq 987)։ Նախապէս ոճառը Հռովմայեցոց ծանօթ չէր. նրա գիւտը վերագրւում է Գերմանացոց. առաջին ան-գամ Պլինիոս (+79) յիշում է säpo ձևով և «մազերի օծանելիք» նշանակութեամբ, որ գտել են Գալլիացիք. պատրաստում էին ճարպից և մոխրից. Գերմանացիք, թէ՛ այր և թէ կին, նրանով օծանում էին իրենց մա-ռերը. (Gallorum hoc inventum rutilandis capillis, fit ex sebo et cinere.. apud Ger-manos majore in usu viris quam feminis)։ Գեոմանականից օճառը տարածուեց ամէն կողմ. յոյն հեղինակ Aretaeus յիշում է այն 3. Ք. 180 թուին (Sophocles 978), Դ դարից սոմոռաևան է դառնում Լատինների մօտ (Kluge 449) և նիւթի հետ բառն էլ տարած-ւում է ամէն կողմ. այսպէս իտալ. sapone, ֆրանս. savon, սպան. jabon, նյն. σαποῦνt, ֆինն. suopa, saippua, saippio, վոգուլ. so-nən, հունգ. szappan, հսլ. sapun, ռում. su-pon, ալբան. sapun, արաբ. թրք. [arabic word] sabūn, թթր. sabən, քրդ. sabun ևն։-Աճ.
Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.
• Հները ծանօթ էին արդէն բառիս ծա-գումին. հմմտ. Սատանայ յեբրայեցւոց և յասորւոց լեզուէ խոտորեալ թարգմա-նի. Եզն. էջ 52.-Սատանայ անուն ի խստութենէ հակառակութեանն անուա-նեցաւ. Կոչ. 12.-Սատանայդ բայ եբ-րայականաւն զապստամբն ազդեցուցա-նէ. Իրեն. հերձ. 204.-Սատանայ... ըօտ եբրայեցւոց բառիցն՝ հակառակ թարգ-
• մանի... և ամենայն՝ որ բարւոյ (հա-կառակ) կայ, սատանայ անուանի. Յճխ. էջ 228.-Սատանայ ըստ եբրա-յեցւոցն ընդդիմակաց կամ հակառակ ասե. Մեկն. ղկ.-Սատանալ անուն յեբրայեցւոցն ի մերս թարգմանելով՝ հակառակ ասի. Շնորհ. մտթ. էջ 76։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö-der, Thes. 45, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ (դնում են եբր. satān բառեռ)
chancellor.
• = Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։
praetor;
praetorium, judgment seat or hall;
General's tent.
• «նախագահ դատաւոր Հռովմա-յեցոց. 2. խորհրդարան, տեղի ատենի» Վրք. հց. բ. 322. նոյն է նաև պռետոր «փռևւա-նորդ առաքելոց» Թղթ. դաշ. 24. որից պռե-տորական Սռկր. էջ 419։
Passover;
Easter;
the paschal lamb.
• Բառիս ստուգաբանութիւնը ծանօթ էր նաև հներին. հմմտ. Պասեքս այս մեծ է և պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին և յայտ-նէ ձայնն զԱնցքն փասկա յեբրայեցւոցն
• անուանի... և ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ և զկէն ի քէ փո-խեցին և պասքա զօր փրկչին անուա-նեցին. Ածաբ. պասք. բ։-Նոյնը Նիր. էջ 18. նաև էջ 23՝ պասքա կոչեցին, որ թարգմանի չարչարանք.-(ի Հրէից) կո-չէր պասքա, անցարան ըստ նոցա և ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. Տօ-նակ։-Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. Լմբ. նա-ւռամ։-Զատիկն յեբրայեցւոց լեզուն կո-չի պասեք, որ թարգմանի անցք չա-րեաց. Բրս. մրկ. 248։-Նորերից ՀՀԲ բառ եբր.։ ՆՀԲ եբր. յն. լտ. ձևերի հետ նաև լծ. լտ. passio «կիրք, չարչարանք» և իտալ. passare «անցանել»։ Տէրվ. Altarm 69 յն.-ից։ Հիւնք. եբր.-ից։
vulgar, low, plebeian, popular, common, vile, trivial;
the vulgar, the common people, lower orders;
տգէտ —ն, the ignorant mob.
• ՆՀԲ և Lag. Arm. Stud. § 1912 ռամ բառից։ Հիւնք. հյ. երամ և յն. τρίμη «փողոց, հրապարակ»։ Մառ տե՛ս Ռամ։ Ադոնց, Aрм. въ ənoxy Юст. 436 արա-մայեցոց անունից, որոնք հպատակ ու նուաճուած ժողովուրդ էին։ Բառիս վը-րայ տե՛ս և Մանանդեան, Տեղեկ. հա-մալս. 1, 24։
the third month of the ancient Armenian calendar, March.
• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։
damp weather;
effeminate;
sire.
• «մեղկ, թոյլ, կանացի, վաւաշոտ». մի անռամ ունի Փիլ. լին. 324. «Լիրբ հայեց-ուածք և վիզ բարձր և ստէպ ստէպ շար-ժումն լօնաց և սիր գնացք»։
piece of mat.
• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Վրք. հց. «Եդ զնա ի վերայ քաղադրի և սկաւ մի ի սնարսն»։ ՆՀԲ մեկնում է «բարձ, թիկ նայեց կամ փսիաթ», ԱԲ «խսրի կտոր»։