Your research : 52 Results for յու

Entries' title containing յու : 231 Results

Definitions containing the research յու : 823 Results

Ծայր (ից)

s. fig.

end, extremity;
border edge;
summit, head, top, point;
the utmost pitch, the highest degree;
over-measure, excess;
— ի —, from beginning to end, from one extremity to the other;
to the full;
punctually;
քաղել զսաղմոսն — ի —, to recite the whole psalter;
ի ծայրն հասանել, to reach or attain the maximum;
—իւք աչաց, glancing slily at;
—իւք ականջաց լսել, to listen furtiyely, to eavesdrop;
cf. Ծագ.

• 309 սանս. ganda «բարձունք»։ Մառ ЗGO 19, 158 վրաց. ծվերի հոմանիշի հետ յաբեթական ծյր արմատից։ Karst, Յուշարձան 402, 408 սումեռ. tur «բարձրութիւն, ծայր»։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ սայր, սար։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 110 ծագ «ծայր» բառի խաչաձևմամբ սայր բառի հետ։


Ծարաւ (ոյ, ով)

s. fig. adj.

thirst, dryness, drought, thirstiness;
thirst, panting for;
thirsty, dry;
մեծ, սաստիկ —, great, over-powering thirst;
շիջուցանել, բժշկել, զովացուցանել զ—, toquench, to cool, to slake thirst;
պապակիլ, տոչորիլ ի —ոյ, to be quite choked or parched with thirst;
մեռանիմ ի —ոյ, I am dying with thirst.

• , ո հլ. (ՆՀԲ ունի նաև ու հլ. բայց առանց վկայութեան) «պասուք, ջրի կարօ-տութիւն զգալը» ՍԳր. «ծարաւած» Լմբ. ժող. և սղ. որից ծարաւիլ ՍԳր. Եւս. պտմ. ծա-րաւի ՍԳր. Մծբ. ծարաւագոյն Կոչ. ծարա-ւուտ ՍԳր. ծարաւահատ Մանդ. պասքածա-րաւ Թէոդ. կուս. օգտածարաւ Ագաթ. ծա-րաւկոտ «շատ ջուր խմող» Բար. էջ 135. ծարաւահիւծ Չրր. եթ. ծարաւութիւն Եփր. համաբ. ևն։-ՋԲ նշանակում է նաև ծարաւ «ազգ ինչ ժանտ օձի, որոյ խայթուած ծա-ռաւեռուսանէ լոյժ» (այսպէս և Նորայր, Բար. ֆր. 404 ա)։ Այս նշանակութիւնը հա-նում են անշուշտ Օր. ը. 15 հատուածից. «Եւ ած զքեզ ընդ անապատն մեծ և ընդ ահա-դին, ուր օձն խածանէր և կարիճ և ծառաւ և ոչ գոյր ջուր»։ Բնագիրը համապատաս-խան տեղում ունի [hebrew word] slmmāon, որ նշանակում է «անջրդի անապատ», որ և Բառռմանուած է յն. διώα «ծարաւ»։ Ոմանք քննիչներ բնագրի այս բառը հասևանում են «մի տեսակ կատաղի օձ». բայց մեր հայ-րերը անշուշտ մի՛միայն «ծարաւի» իմաս-տով էին հասկացել, ինչպէս յունարէնն է և ինչպէս ունի նաև հին սլաւոնական թարգ-մանութիւնը (жаждa «ծարաւ»)։ Բուն օձի համար ասուած է ծարաւական քարբ Տօ-ւակ., որ տե՛ս նաև տակը ծարբ։


Ծաւի

adj.

blue-eyed, mild-eyed.

• «անուշ կապոյտ աչքերով» Ոսկ. Կող. ժբ. Վեցօր. 119. Շիր։ (Առաջին վկա-յութեան մէջ այլ ձեռ. ծաւիր. ունինք նաև ծաւիկ ձևը՝ Ոսկ. պօղ. ա. 39 «Ո՞ր առա-եինութիւն իցէ աչաց. յորժամ բոլորակք և լիք և ծաւիկք և ընդո՞ստք իցեն, եթէ յոր-ժամ սուրք և քաջատեսք»)։


Ծեք

adj.

bent, crooked.

• «ծուռ, թիւր». արմատ առանձին ան-գործածական, որից ծեքել «ծռել, ծռմռկել, խօսքը խեղաթիւրել» Ոսկ. ես. և հռ. Կիւրղ. ել. «ցնդաբանել» Մագ. թղ. 237. «ծած-կել»? Մագ. գամագտ. (ըստ Մէնէվիշ. ՀԱ. 1911, 378, որին հակառակ է Աճառեան ՀԱ 1923, 250). ծեքաբանել «կատակաբանել» Մագ. թղ. 221. ծեքածուռ Ճառընտ. = Պտմ. սահ. 11. ծեքական Երզն. քեր. ծեքծեքել «խեղաթիւրել» ՓԲ. ծեքենայ կամ ծենքենայ «ծոմռած՝ ցիթի փիթի արտասանած բար կամ վանկ» (յունարէն արտասանութեան համար ասուած, անշուշտ հեգենայ բառի նմանութեամբ) Ճառընտ. = Պտմ. սահ. 8։


Ծէս (ծիսից)

s.

rite, form, ceremony.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «արարողութիւն» Ոսկիփ. հը-նում ուրիշ ածանցներ չկան այս բառից, նոր գրականում են կազմուած՝ ծիսական, ծիսարան, ծիսակատարութիւն, հայածէս, յունածէս, լատինածէս ևն։


Ծիտ (ծտի)

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• , ի հլ. «ճնճղուկ» Մագ. թղ. 206. որ և չիտ Մխ. առ. ճի. Վրդ. առ. 59. կամ ջիտ նոյն նշ. Ոսկիփ. ուրիշ վկայութիւն և սրանից ածանցուած բառեր չկան։

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.


Ծիր (ծրի)

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

• ՆՀԲ լծ. յն. γύρος, լտ. gyrus, թրք [arabic word] čevre, արաբ. ❇ davr «շըր. ջան»։ Պատկ. և Müller, Armen. VI յն. γυρός, լատ. gyrys «ծիր, շրջան»։ Հիւբշ. 457 մերժում է այս հա-մեմատութիւնը, որովհետև γυτός համա պատասխանում է մեր ծուռ բա-ռին։ Հիւնք. ბրար բառից։-Scheftelo-witz BВ 28, 296 հբգ. keran, մբգ. ke-ren «դառնալ»։ Karst, Յուշարձան 404


Կամակար

adj. adv.

voluntary, willing, free, spontaneous;
-, — մտօք voluntarily, spontaneously, freely;
willingly, at one's will or pleasure, of one's own accord or free will.

• ԳՒՌ.-Իմաստի զարգացմամբ կամկար Ալշ. Ակն. Բզ. Մշ. Ննխ. Զրս. «կամաց, դան-դաղ», որից կամկրուկ «կամացուկ» (Մխի-թար աբբա, Դուռն քերականութեան, էջ 84), բառիս աւելի հին գործածութիւնն ունին Փոնց. 137, Առաք. պտմ. 72 և 84 (Կամկար գնացիւք եհաս ի Թարվէզ. Կամկար և հան-դարտ գնացիւք հասին մինչև յերկիրն Ղա-րաբաղու). Գր. Աղթամարցուց վկայութիւն-ներ տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 326բ, ուր ունինք նաև կամկարագնաց «հանդարտաքայլ» Տաղ։


Կամար (աց)

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

• րորդը յունարէնից։ Karst, Յուշարձան 401, 402 սումեր. amar «երկնաևա-մար», 404 gam, kam «ծռել»։ Մառ. Яф. cборн. 2, 141 յաբեթական kam «երկինք» արմատից, որից նաև վրաց. ցա «երկինք», հայ. կապոյտ, յն. ϰαμάρα ենք


Կամուրջ (մրջաց)

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

• = Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։

• Նախ Klaproth, Asia polygl. էջ 99 պրս. [arabic word] kamar «կամար» բառի հետ։ ՆՀԲ կամար ջուրց։ Lag. Urgesch. 937 և Justi, Zendsp. 78 կամար բառից։ Յուն ձևի հետ համեմատեց առաջին անգամ Muller SWAW 88(1877), 14 և Armen. VI (1890), էջ 5, նախաձևը դնելով ըստ Curtius՝ *gambhura։ Իրեն են հետևում Bugge, Btrg. էջ 22 և Bartholomae, Stud. II. 24։ Bugge հայ բառը դնում է հնխ. gambhurja

Յուշարձան, էջ 420 ալթայ. qobrak, չաղաթ. kopruk. թրք. kōpru, ատրպ. korpi «կամուրջ» բառերի հետ։ Վերջին անգամ վերի ձե-ւով մեկնեց Meillel BSL 22, 17։ Մառ ИАН 1917, 331 ավար. ղամուրի ծօ «կամարով կամուրջ»։ Autran, Sumê-rien et indo-europ. 1925, էջ 155 յն. բառը միացնում է սումեր. gušur «գե-րան, կամուրջ» և ասոր. ︎ gə-šur «կամուրջ» բառերի հետ։


Կանդ (ից)

s.

male eagle.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «արու արծիւ» Մագ. քեր. 240 և Երզն. քեր։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կանջուխ

cf. Կանճոխ.

• , ո հլ. «գաւա-ղան, ցուպ, ձող» Սահմ. ժբ. ուրիշ վկայու-թիւն չունինք։


Կապ (ոց, ից)

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

• , ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ. սակայն կայ գրծ. կապօք Կորիւն. Վեցօր) «կապ, կապանք», նմանութեամբ «սիրոյ կապ, դաշինք, գրի կապ, վանկ. հեգ» ՍԳր. Կորիւն. «կախարդանք, հմայութիւն» Ոսկիփ. «տտիպ, փոթոթահամ» Ոսկիփ. որից կա-պել ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. Մծբ. Եփր. կա-տակցել Ոսկ. յհ. կապանք ՍԳր. Ագաթ. կա-պեալ ՍԳր. կապարան «բանտ» Ոսկ. տիմ կապանարան «բանտ» Յհ. կթ. կապան «դարբանդ, լեռների մէջ կիրճ, կապարան» (իբրև թրգմ. պրս. band, darband հոմանի-շից) Խոր. Երզն. քեր. Մարթին. (ըստ Խտջ. կապանն է ծայռերի միջից կտրած ճամ-բայ). կապակռիւ Մծբ. կապակոտոր Բուզ. կապանաւոր Կորիւն. Ագաթ. բազմակապ Վեցօր. երկաթակապ Գ. մակ. դ. 8. թազա-կապ Մծբ. լեզուակապ Մանդ. ծնկակապ Վեցօր. շաղկապել Պղատ. օրին. Նիւս. բն. շղթայակապ Արծր. գրակապ եօթնազր. նշա-նակում է նաև «շէնք շինել, կառուցանել» կամ պարզապէս «շինել, գործել, հիւսել» և այս իմաստներից են կազմուած կամարա-կապ ՍԳր. երկաթակապ Խոր. հոյակապ ՍԳր. ականակապ Ել. լա. 5. Երգ. գ. 10. կտաւակապութիւն Մամբր. (կապանջ (кa-naнч) «պուխաւ, цenь» (Կ. Սարաֆեան, Բանայի ռիտութ. Սանկտպետ. 1788, էջ 67) թուի գաւառական կամ նորակերտ բառ)։

• նական անհամաձայնութիւնը բազա-տրելու համար ենթադրում է, որ հնխ. qap-աճած լինի -vo մասնիկով, qap-vo>qappo>կապ։ Scheftelowitz BВ 28, 305 և 29, 40 նորվ. hempa «կապ, կարթ», յն. ϰόμβος «կապ», լիթ. kabē «կեռ», լեթթ. kmhu «բռնւած մնայ» ձևերի հետ։ Զօրպաճեան, Բազմ 1908, 359 թրք. [arabic word] baγ «կապ» բառից շրջուած։ Karst, Յուշարձան 400 ասուր. kamu «գերի բռնել», 423 թթր. qap, kab, kam, kem «փակել, պատել», 428 թթր. bak, bag «կապել»։ Թիրեաքեան Հև 1912, 288 նոյն ընդ կափուցանել, խափուցանել, իսկ Արիահայ բռ. 196 կապան «կիրճ»= զնդ. jafnu, jafan «կիրճ»։ Jespersen, Language 1925, էջ 469 հյ. կապ «l seize» իբր բնաձայն կցում է լտ. capio, յն. kapto, թրք. kap mak, ֆր. happer ևն բառերին։ Pictet բ. տպ. Բ. 255 կցում է իռլ. cab «սանձ», սանս. ǰambha «երախ» բա-ռերին։ Tucker, Notes of indo-our. ety. mologies (Melbourne-Halle 1930?), էջ 19 լտ. capillus «մազ» (իբր մանը թել), սանս. čāpa-«աղեղ», յն. ϰαπά-νа, ϰαπάνη «սայլ», լտ. capsa «արկղ» բառերի հետ։ Պատահական նմանու-թիւն ունի անշուշտ ասուր. käpu «չուան» (Muss-Arnolt, Ass. -engl. Handwb. 420բ)։


Կապուտ

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

• «մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։


Կառք (ռաց)

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x

• յոգնակիի նշան կարծելով։ Patrubány ՀԱ 1908, 214 յն. γέβῥον «ծաղկահիւս» բառի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշառձ 397 գալլ. car, իռլ. carr, սանս. kar «շարժիլ», լատ. curro «վազել»։ Karst, Յուշարձ. 404 սումեր. gar «կառսα-Մառ, ИАН 1912, 595 ասոր. qarūxā ձևից կամ յաբեթական qwr արմատից հմմտ. վրաց գոգորա «անիւ». գորվա «գլորուիլ»։ Pictet, բ. տպ. Բ. 146 հյ. կառք կցում է պրս. čarx «անիւ», յն ϰύϰλος «շրջանակ» ևն բառերին։


Կասդրիոս

s. zool. ast.

s. zool. beaver, castor;
Castor.

• (սխալմամբ գրուած նաև կտորոց, կոթորոս ևն) «կուղբ, ջրշուն» Եպիփ. բարոյ։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կասսիոպէ

s.

Cassiope.

• «Մեծ Արօին հանդիպակաց մի համաստեղութիւն է W տառի կամ ընկած աթոռի ձևով» Շիր. ուրիշ վկայութիւն չկայ։


Կասկ (ի)

s.

pearl barley;
malt;
chestnut.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կեղևեալ՝ մանաւանդ եփուած գարի կամ հերիսայ» Եւագր. 7=Վրք. հց. Ա. 322. Լծ. եւագր. որից կասկաջուր «ռա-րեջուր» Վրք. հց. Ա. 322, Վրք. ոսկ. Եւագր. Z. Մագ. թղ. էջ 115. հմմտ. նաև քաջկէն։


Կասկամ (ի)

s. ornith.

s. ornith. owl, owlet.

• «ռուիճակ, մի տեսակ բու». Մխ. առակ. նոյն է կասուկամ Տաղ. (Կասուկամն կախուել ընդ ծառն ի վար, Յաչիցն արիւն կու կաթկթայր, Կու կանչէր հազար զինա-հար, Մէկ մի չերթայր առնոյր ի վար։ Ա-մատ. Հայ. բառ ու բան, էջ 322ա)։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կատար (ոյ, ի, աց)

s.

summit, top, height;
end, conclusion, term, accomplishment;
— հաւու, cock's comb;
crest;
tuft;
ի —ն եհաս շնորհաց, he arrived at the height of favour;
cf. Կատարումն.

• Հներից Առաք. լծ. սահմ. 478 անկա-տար բառը մեկնում է անկալ. տա՞ր կամ ան-կայան, տա՛ր ևն։ ՆՀԲ կատար լծ. հյ. ծայր և թրք. qadar «չափ»։ Բագրատունի, Քեր. զարգաց. 686 և 691, Տէրվ. Մասիս 1882 հոկտ. 5 և Լեզու էջ 121 արմատը համարում են կատ, որ աւելի լաւ է պահում նաւակատիք, իբր «նորոգ կատարումն». Canini, Et. ê︎ tym. էջ 90 կատարել=լտ. cadaver «դիակ»։-Հիւնք. յն. ϰατατύω «կարգա-դրել, ի կատար ածել»։ Կուրտիկեան, Արևելք 1899 յուլիս 22 պրս. gah «տեղ» և tar «կատար» բառերից բարդուած։ Յակոբեան, Ծաղիկ 1899 նոյ" 4 առս քիւթար «լեռան գլուխ» (իմա՛ kūh-tār) և յն. ϰαταρτίζω։ Margoliuth, թրգմ. Բիւր. 1900, 335 եբր. [hebrew word] ktr «շըր-ջապատել», [hebrew word] keter «պսակ» բա-ռերի հետ։ Scheftelovitz BВ 28, 303 ալբան. kodre «բլուր, բարձունք» բառի հետ։ (Այս մեկնութիւնը մերժում է Pe-dersen KZ 40, 212, հաստատելով որ ալբան. kodre փոխառեալ է ռում. cod. ru «անտառ» բառից)։ Patrubány ՀԱ 1910, 93 հնխ. gad «նայիլ» արմատից։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 նգալլ. cedor «արբունքի մազ», արմոր. kaezourek «արբունքի հասած», նիռլ. caith, հբրըտ. caitoir «արբունքի հա-սած», հիռլ. catharac նոյն նշ։ Karst, Յուշարձ. 404 սումեր. gatu «բարձրաց-նել», 428 թթր. bay, bat, bet «բարձը»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] katr «փառք, արժանիք» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 93)։


Կատու (աց)

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• , ո հլ. (ըստ ՆՀԲ և ՋԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «կատու» Փիլ. լիւս. Մխ. առակ. Վրդն. ծն. որից կատուա-պաշտութիւն Յհ. իմ. պաւլ. կատուակ խոտ. կատուականջ «բոյսի անուններ» Բժշ. (տե՛ս ՀԲուս. § 1345-6). նոր բառեր են կատուա-ձուկ, կատուախոտ։

• դեռ Եւրոպայում եղած ժամանակ փոխ առին այս բառը կելտերից և Ասիա անցնելուց յետոյ՝ նոյնը փոխ առին Ա-սորիները հայերից՝ Մ. Ս. Դաւիթ-Բէկի այլանդակ մեկնութիւնը (Յուշարձ. էջ 397) տե՛ս կատաղ բառի տակ։


Կար (ոյ, ով)

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

• ՆՀԲ լծ. թրք. gerek «պէտքի, պիտոյ, պէտք է»։ Հիւնք. լտ. careo «կարիք ու-նենալ, կարօտ լինել»։ Karst, Յուշար-ձան 420 ալթայ. ker, ger, եառուտ. kärin, ույգուր. kerek, չաղաթ. kirek, օսմ. gerek «հարկաւոր»։ Սովորաբար անբաժան է համարւում նախորդ և յա-ջորդ արմատներից։


Կար (ի, իւ)

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• , ո, ի հլ. «չուան, լար» ՍԳր. Ագաթ. § 218. Ոսկ. մ. բ. 27. Սոկր. 669 (սեռ. կա-րուց). «անդամների յօդը» Ոսկ. Ճառք 800. «կարելու գործողութիւնը կամ կարած բա-նը» (արդի լեզուի մէջ). որից կարել ՍԳր Վեցօր. կարան «կարուածք, կար, մարմնի յօդ» Յհ. ժթ. 23. Բուզ. ե. 43 («կարանէ ի կարան թափ հանեալ զնետն ցամաք ըն-կենոյր զնա») հասկացուած է իբր «մարմնև յօդ» (կար բառից)։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) հասկանում է իբր զնդ. kara-na, պհլ. kanār, պրս. karān, kanār, օսս käron, սոգդ. qāran,. քրդ. աֆղ. kinār «ծայր, վերջ». (Horn § 846)։ «Կապ» Եղիշ. Դատ. էջ 192. Վրք. հց. Ա. 508. կարկատել ՍԳր. եփր. մն. նմանութեամբ «մի պատ-ճառ կամ խօսք կցկցել՝ յերիւրել» Սեբեր. Եզն. կարկատուն Եզեկ. ժզ. 76. Ոսկ. մ. գ. 16. Կոչ. Վեցօր. Եզն. կարուակ կամ կարու-ւակ «կօշկակար» Վեցօր. 197. կարամուրք «անդամների կպած՝ կցած տեղերը» ԱԲ (գտնում եմ գործածուած Ոսկ. Ճառք. 800 կարամուտ ձևով՝ որ աւելի ստոյգ է երևում. հմմտ. (Գլուխն) կարս բազումս ունի... իսկ ծխոյ արտաքուստ ստէպ մտելոյ դիւրաւ ար-տաքս քաղի). խորանակար Գծ. ժը. 3. Ոսկ. մ. ա. 1, լհ. ա. 30. կօշկակար Ոսկ. մ. բ. 24. յհ. ա. 16. մանրակարկատ Ոսկ. յհ. ա-4. խրամակարկատ Ես. ժը. 12. Ա. մակ. թ. 62. Մծբ. քէշակարկատ Եզն. հատակարկատ Ոսկ. յհ. ա. 4. կարոտել «կարկտել» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ). հնակարկատ (նոր բառ) ևն։ -

• ՆՀԲ լծ. թրք. քիրիշ «լար», նոյն ընդ կառան, խառան, այսինքն պարան։ Տէրվ. տե՛ս կարկել բառի տակ։ Հիւնք. պրս. xar «էշ» բառից։-Հիւբշ. 166 ա-սում է թէ կապ չունի հյ. կար «ոյժ» և իրան. kar «գործել» արմատների. հետ։ Scheftelovitz BВ 28, 308 սանս. gala «չուան», guna «լար»։ Karst, Յուշար-ձան 404 սումեր. g'ar «կապել, շղթայ, գօտի», հյ. գերի, խառան։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 201 պրս. [arabic word] kār «գործ» բառից, իբր «գործել, բանիլ»։

• Canini, Et. étym. էջ 12 արաբ. gära «վէրք» բառի հետ։ Karst. Յուշարձ. 4Ո0 ասուր. kar-tu, kuru «տառապանք. սաւ»։ Բառիս հետ շատ համապատաս-խան են գալիս հսլ. gore, ռուս. rope, ուկր. hore «ցաւ, վիշտ», բայց այս ռո-լորը պատահական են, ըստ որում ծա-գում են հսլ. goréti, ռուս. гоpeть «վա-ռել» բայից. հնխ. արմատն է g*'here, որ տալիս է հյ. ջեր, ջեր-մն ևն (Berne-ker 333)։ Պատահական նմանութիւն ունին նոյնպէս ասուր. kúru. ասոռ. ❇ ︎ karyūtā, արամ. [hebrew word] kərīuta «ցաւ, վիշտ»։


Կարժ (ի)

s.

skein;
— գործել, to reel a skein.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Վն. Տփ. Կր. Սլմ. կաժ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. Սվեդ. գաժ, Զթ. գmժ, Տիգ. գmջ, որից կարժառ, կարժել, կաժպանիր «թելպանիր» (Ննխ. գաժ-բէնիր, գիւղերը՝ գար-բ'անիր. անկախ կաժ, կարժ բառի չգոյութեան պատ-ճառաւ՝ շփոթուած կարճ ձևի հետ), կաժման Ղրբ. «վտիտ, նիհար»։ Նոյն է նաև կաճ Խն. «մանածի թելերը», որից կաճրար «մա-նածի թելերը պատրաստելու գործիք»։


Կարկեհան (աց)

s.

carbuncle, ruby.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «հրագոյն պատուական մի քար է» ՍԳր. Նչ. եզեկ. Նար. որից կարկե-հանեայ Ոսկ. ես։-Ուրիշ վկայութիւն չկայ։

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Կարկինոս

s. med.

crab;
cancer, gangrene;
cf. Խեցգետին.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «խեցգետին (անասու-նը)» Վեցօր. 143. Նեմես. բն. էջ 30. «խոլ-խեցգետնի, քաղցկեղ հիւանդութիւնը» Լմբ. Յայսմ.-վերջին իմաստով ունինք սխաչ գրչութեամբ կարկիկան Յայսմ. դեկտ. 16 (Կին մի վիրաւորեալ ի ստինսն, զոր կար-կիկան (այլ ձ. կարիկան) կոչեն)։


Կարճ (ոյ)

adj. adv.

short;
little;
short, brief, curt, concise, succinct, laconic;
— հասակաւ, short in stature;
—ոյ ճանապարհ, the shortest way;
ընդ —ոյ գնալ, to take the shortest or nearest way, to take a short cut;
ի —ոյ or — ի —ոյ, short, brief, abridged, summary;
in short, briefly, in a few words, laconically, succinctly, summarily;
ի —ոյ, in a short time, quickly;
ի —ոյ հատանել, to cut short, to state in few words.

• , ո հլ. «ո՛չ-երկար, համառօտ» Ղկ. ժթ. 3. Ոսկ. յհ. և մտթ. Կորիւն. որից կար-ճոլ «կարճ» Ել. ժգ. 17. Եփր. օրին. էջ 272. կարճ ի կարճոյ ՍԳր. Կոչ. ի կարճոյ Իմ. ժդ. 14. կարճել ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. Ագաթ. Եզն. կարճաբերձ Վեցօր. (որ Ս. Վ. Նազա-րէթեան, Պատկեր 1893, էջ 39 ըստ մի ըն-տիր ձեռագրի ուղղում է կարճամբարձ) կարճակեաց Եփր. թգ. 961. Վեցօր. կարճա-հաս Ագաթ. կարճամիտ Առակ. ժդ. 29. Ոսկ. «յուսահատ» Ես. լե. 4. Ա. թես. ե. 14. «կծծի» Ոսկ. յհ. բ. 90. կարճազգեստ Մծբ. կարճապատում Ագաթ. կարճապարանոց Վեցօր. կարճառօտ Բ. մակ. բ. 29, 33. Եւս քր. Սեբեր. կարճատել Երեմ. զ. 4. Ոսկ. բ. կոր. կարճունչ Ղևտ. իա. 17. կարճատես (նոր բառ) ևն։


Կարճին

s.

root.

• ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ


Կարմիր (մրոյ, մրով, մրաւ)

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• արաբ. քէրմէզ, պրս. կէրմիր (որոնք գոյութիւն չունին)։ Հիւբշ. էջ 167 կաս-կածական է դրած, որովհետև աւն ժա-մանակ սոգդիական ձևը երևան չէր ե-կած դեռ։ Սոգդիականի գիւտով կաս-կածը ջնջում է Meillet MSL 17, 247։


Կաքաւ (ոց, ուց, աց)

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։

• Patrubány ՀԱ 1907, 16 հինը դնում և քաքաւ <հնխ. suobho-«հիւսել» ար-մատից. հմմտ. գերմ. weben, յն. ὸφαω. հալ բառը կրկնուած է և բուն նշանա-կում է «ասդին անդին շարժող». Karst, Յուշարձան 405 իբր կաք+հաւ «թըո-չուն»՝ սումեր. kak-kul «կաքաւ» բա-ռի հետ։ Pictet, բ. տպ. Ա. 621 պրս. kabk, յն. ϰαϰϰάβη ևն հոմանիշների հետ, որոնք բոլոր բնաձայն է համա-բլ︎


Կէլ

cf. Կել.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կեղեւ (ոց)

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• Klaproth, Asia polygl. 104 Սիբիրի թուրքական մի ցեղի լեզւով kagaš, մի ուրիշի՝ kagač։ ՆՀԲ կեղ բառի՞ց։ Ու-ղիղ մեկնութիւնը տւաւ նախ Lag. Arm. Stud. § 1139։ Canini, Et. étym. 19 լիթ. skurá «կեղև», սանս. čarma «մորթ» բառերի հետ։ Հիւնք. յն. ϰέλυφος և թրք. qələf «պատեան»։ Patru-bany ՀԱ 1906, 367 հնխ. glebh «շըր-ջապատել, խորացնել» արմատից. հմմտ. յն. βλέφαρον «արտևանունո» γλασω «խորացնել», լեթթ. glabat «պահպանել» ևն։ Նևտոն-խան, Բազ-մավէպ 1908, 163 արաբ. γllāf «պա-տեան»։ Գաբրիէլեան, Բազմ. 1908, 50։ կեղ «վէրք» արմատից։ Karst, Յուշար-ձան 415 մոնգոլ. xalisun, բուրեաթ xalyaso, xalyahan, թունգուզ. kalya-sun «մորթ», ճապոն kara «կճեպ»։

• ԳՒՌ.-Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։

• ՓՈԽ.-Ըստ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է փոխառեալ ալբան. kê-lénh. որ նշանակում է «պատեան»։ (Սա-կայն ըստ իս պարզապէս թրք. qələf, ռմկ. խըլըֆ «պատեան» բառն է. հայերէնի մէջ կեղև կամ կլեպ՝ «պատեան» նշանակու-թեամբ գոյութիւն չունի)։-Հայերէն բառի հետ համեմատելի են սակայն լազ. ղլեպա «ընկոյզի կանաչ կեղև», վրաց. ղ'վլեփա «կեղևը հանել, ստկել, կլպել. 2. կողոպտել» (խիլիփա «футляръ для лука, աղեղի պատեան» թրք. qələf բառից է), որոնք հա-ւանաբար հայերէնի միջոցով անցած են Կրվկասեաններին։


Կեռաս (ից)

s. bot.

s. bot. cherry.

• = Յն, ϰέρασος, նյն. ϰερασηά «կեռասենի», ϰεράσιον «կեռաս» բառից, որ Արևելք և Արևմուտք ընդհանուր տարածուած մի բառ է. համեմատել լտ. cerasus, սպան. čereza, իտալ. ciriegia, ֆրանս. cerise, անգլ. cherry, հգերմ. chirsa, մբգ. kèrsc, գերմ. Kirsche, հունգ. cseresznye, հսլ. cersin'a ռուս. цepeщня, սերբ. tréšnja, չեխ. strešnč, լեհ. trzes'nia, czeresznia, լիթ. čeresna, ռում. ceráse, գնչ. čiras, ալբան. k'erši, ֆինն. kirsi, էստն. kirs, թրք. kiraz, արևել. թրք. gilas, քրդ. gilas ևն։ Նախա-պէս կարծւում էր՝ որ այս բառը ծագած է Փոքր-Ասիոյ Kερασοῦς (Կիրասոն) քաղաքի անունից, ուր Հռովմայեցիք առաջին անգամ Լուկուլլոսի ժամանակ ճանաչեցին այս պր-տուղը և իրենց հետ Եւրոպա տանելով՝ տա-րածեցին ամէն կողմ։ Այսօր ընդունում են՝ որ բառը Փոքր-Ասիական, թերևս Թրակօ» Փռիւգական է, պատկանում է հնխ. qer-ար-մատին և ցեղակից է յն. ϰράνος, լտ. cor-nus, լիթ. *kirnas ևն բառերին։ Յունարէնից անցել է լատիներէնի և յետոյ ուրիշ լեզու-ների (Berneker 149, Boisacq 439, Kluge 256, Pokorny 1, 411)։-Հիւբշ. 356։


Կեռնեխ (աց)

s. ornith.

s. ornith. black-bird;
thrush.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճարեկ, սարեկ թռչունը» Փիլ. առ լիա. 128, 171։


Կեր (ոց)

s. fig.

nourishment, food;
prey;
bait, decoy, allurement, lure;
— առնուլ, to take nourishment;
— արկանել, to bait, to lure, to allure, to decoy;
— լինել, to be food for, the prey of;
to allow, to let itself to be decoyed or allured;
— լինել սուսերի, to be put to the sword.

• ՆՀԲ լծ. կեր, կուր, խար, պրս. խօր, խար, խօրիշ։ Peterm. 25, Böttich. ZDMG 1850, 356, Arica 89, 445, Pic-tet 1, 216, Lag. Urgesch. 253, Boрp Gram. comp. III. 205, Տէրվ. Altarm. 9, Նախալ. 13, 78 սանս. gar, gara, gr ևն ձևերի հետ։ Bugge, Etr. u. Armen. 126 ետրուսկ. krankru բառի հետ։ Ca-nini, Et. etym. 238 յն. γράω «կրծել» բայի հետ։ Հիւնք. կեր դնում է յն. xεἰρω «ծախել, սպառել» բայից։ Karst, Յուշարձան 404, 405 սումեր. gar «ու-տելիք»=հյ. կեր, kur «ուտել»=հյ. ևուր։ Autran, Sumérien et ind. էջ 82 ռումեր. [arabic word] ︎ gar «փշրել, մանրել», որ դնելով [other alphabet] «բերան» բառի մէջ՝ դառնում է [other alphabet] kur «ուտել», ո-րից և հետևում է սումեր. gar «սնունդ. բւտելիք»։


Կերատ (ի, աց)

s.

carob-seed;
carat.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ.-ի) «փոքր մի կշիռ է. չորս գարե-հատ, իբր այծեղջիւրի մէկ կորիզի ծանրու-թիւն» Շիր. էջ 27. նոյնը յետինների մօտ դարձել է ղերատ։ Աշխարհագրական առու-մով բառս յետոյ ստացել է «գօտի, երկրա-զնտի 1/2։ մասը» նշանակութիւնը. այս նո-ռագիւտ առումով գտնում եմ գործածուած կրկին գրչութեամբ էլ հետևեալ վկայու-թեանց մէջ. «Քսան և չորս կերատ է աշ-խարհս և չորեքտասաներորդն Լիբիա է». Մխ. այրիվ. էջ 42 «Քսան և չորս ղերատ է աշխարհս և զվեշտասանն Քուշանքն ունին և Հնդիկք. Քսանևչորս ղերատ է աշխարհս և 16 ղերատն նոքա են». Միխ. աս. էջ 248, sz3,


Կերտ

s.

building, construction.

• պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մկ. Մշ. Վն. կթխա, Բլ կտղա, Հճ. գmթղօ, Զթ. գօթղօ, գօթղո։ Ընդ-հանրապէս նշանակում է «բաժակ», բայց յատկապէս «օղու կամ կոնեակի փոքրիկ բաժակ, րիւմկա», որից և Երև. մի կթխա «մի քիչ (հաց կամ ջուր)»։ Նոր բառ է կթղիկ Զթ. «փոքր կթղայ»։-Գաւառականներից մեծ մասի և ասորի մայր ձևի վկայութեամբ հա-րազատ ձևն է բառիս կթխայ, թէ ինչո՛ միւսներն ունին կթղայ, որ և ընդունուած և գրականում, յայտնի չէ։


Կիթ (կթից, կթոց)

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

• , ո հլ. «անասուններից քաղուած ար-դիւնք. ինչ. կաթ, ձու, կարագ ևն» Յոբ. ի. 17. Ոսկ. ա. կոր. «կթելը, քաղելը» Վստկ. 41. Լծ. նար. որից կթել «կաթ կթել» Առակ. լ. 39. Յոբ. ժ. 3, 10. կթան «կթելու անա-սուն» Իսիւք. 38. Ոսկիփ. կթեղէն «կաթի և ձուի վերաբերեալ ուտելիք. ինչ. պանիր, կարագ, մածուն, ձու ևն» Ասող. գ. 17. ալ-գեկիթք Վստկ. հաւու կիթ Վստկ. 205= հաւ-կիթ «ձու» Ոսկիփ. խակակիթ Մծբ. կովկիթ Կանոն. 116. ձիակիթ Փիլ. տես։-Այս ար. մատի երկրորդ ձևն է՝ կութ. ո հլ. «այգին քաղելը» ՍԳր. որից կթել «խաղողը քաղել» ՍԳր. «պտուղ քաղել» Անկ. գիրք հին կտ. 155. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473). Լմբ. ճառ հմբ. տպ. 1865, էջ 252. կթոզ «կթած խաղողը մէջը լցնելու կողով» Վա-նակ. յոբ. Վրք. հց. (կ ազդուելով յաջորդ թ-ից՝ քթոց Վրդն. սղ. ձ. էջ 274, Վստկ. 135. Սմբ. դտ. 61, որ և քթանոց Վստկ.), այգե-կութ Ոսկ. ես. խակակութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. դժուարակութ Նար։-Նոյն կութ ար-մատից է դարձեալ կթոց «սեպտեմբեր ա-միսը» Գիրք թղ. 273 (նորագիւտ բառ), որ կազմուած է ճիշտ այնպէս՝ ինչպէս գւռ. քաղոց «յունիս» ամսանունը քաղել բայից։


Կիճ (կճոյ)

s.

marble;
— կարծրակուռ, granit;
հանք կճոյ, — quarry.

• «մի տեսակ կարծր և փայլուն քար մառմառեռն». որրծածուած է միայն հոլո-վեալ ձևով. այսպէս՝ ի կճոյ Յայտ. ժը. 13. կճոց Ոսկ. ճառք, էջ 109. ի կճէ (կամ կճեայ) Խոր. բ. 32. կճովք, ի կճեայց Ոսկ. հռովմ. 114 ածանրեալ ձևերն են՝ կճայատակ «քա-րայատակ» Նիւս. երգ. կճասալ յատակ նոյն նշ. Խոր. բ. 24. կճեայ «քարեղէն» (թակոյ-կի, սիւնի համար ասուած) Յհ. բ. 6. Երգ. է. 15. բցռ. ի կճէից Ոսկ. եփես. 782 (գրուած կճճեայ Սասն. էջ 65). կճեատարած «մար-մարով սալած» նորագիւտ Բ. մնաց. է. 3. կճեայարկ Անան. եկեղ.։ Յայտնի չէ թէ այս բոլորի արմատական ձևը ի՞նչ է, որովհետև կարող են նրանք գալ թէ՛ կիճ և թէ կուճ ձևից. բառարանների նշանակած կիճ ձևը չէ վկայուած. կայ միայն կուճ «մարմա-րիոն» Ոսկ. փիլիպ. ժ. 468 և Նիւս. երգ. (երկուսն էլ հայց. զկուճ, զկուճն), որից ե-րևում է որ կին ձևը սխալ ենթադրութիւն է։ -Յետնաբար ունինք և գրծ. կինճիւնք, կըն-ջիւք, կնջիւն, կճայովք, կճճայեօք, իբր «մո-գայիկի մանր քարերով» Անկ. գիրք հին կտ. էջ 153, 154, 172. Մարմարեայ կճայս ար-կանել յորմս. Ոսկ. ճառք 684. որից կճեայ-պաճոյճ «ակունքներով զարդարուած (պատ-մուճան)» Անկ. գիրք հին կտ. էջ 156։ Սրանց մէջ արմատն է կուն «մարմարիոն», որ սա-կայն շփոթուած է կինճ «մանր քար, խիճ» բառի հետ։ (Տե՛ս այս բառը առանձին)։-Նոր գրականում շինուած բառ է լուսակուն «սպիտակ և փայլուն մարմարիոն»։ Սրա-նի՞ց է արդեօք նաև ջրկիճ «շռնիճ, ըպրրխ» որ ունի Թորոսեան, Տետր. հմռ. բառարա-նի, 1794, էջ 24։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն խպտ. choich «աւազ» և քւշա բառերի հետ։ Հիւնք. գաճ բառից։ Աճառ. ՀԱ 1909, էջ


Կին (կնոջ, կնաւ, կանամբ)

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

• սեմ. nisa բառից։ Գասապեան, Բիւր. 1890, 155 անգլ. queen «թագուհի» բառից։-Փորթուգալ փաշա, Եղիշէ 124 զնդ. կէնա «իգական ոգիներ»։ Bugge, Lyk. Stud. 1, 85 լիւկ. xa «կին» բա-ռի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 347 հեռւ. çenel «ծնել», կորն. kinethel «ծնունդ» և հյ. ծին բառերի հետ։ Karst, Յուշարձան 401 սումեր. gin «աղջիկ» բառի հետ։ Autran, Sumér. et ind. էջ 83 սումեր. gen «կին»=հյ. կին։ Պա-տահական նմանութիւն ունին ճապոն. [other alphabet] kanai «կին, կանայք» և ա-մերիկեան իթոնամա լեզւով kaneka «կնիկ» (տե՛ս MSL 20, 48)։-Կնատ բառը ՀՀԲ դնում է կինք «զօրութիւն, ուժ» բառից, իսկ ՓԲ կեանք բառից։


Կինաբարիս

cf. Խրուկ.

• «մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։

• -Յն. ϰινναβαρις, ϰινναβαρι՝ նոյն նշ. ո-րից փոխառեալ են նաև լտ. cinnabaris, ի-տալ. cinabro, գերմ. Zinnober, ֆրանս. cinabre.-յոյն բառի ծագումը յայտնի չէ, բայց անշուշտ արևելեան փոխառութիւն է (Boisaq 457). համեմատել արաբ. [arabic word] žanjafr նոյն նշ։ Յունարէնի երկրորդական մի ձևն է τιγγάβαρι որից և հյ. տինաբա-ռիս։-Հիւբշ. 356։


Կինճ (կնճաց)

s. zool.

s. zool. wild boar;
— մատակ, wild sow.

• «մանր քար». վկայութիւնները տե՛ս կին բառի տակ։


Կինք

s.

sole of the foot;
trace, track, foot-print.

• «ոյժ, զօրութիւն» Հին բռ. Բռ. ե-րեմ. 162. անստոյգ բառ, առանց վկայու-թեան։


Կղարթք

s.

amulet, talisman.

• «եախարդական գիր՝ որ քսակի մէջ կարելով վզից են կախում. հմայեակ, նուսխա» Նչ. եզեկ. ուրիշ վկայութիւն չկայ։


Կղմինտր

cf. Կղմինդր.

• -Յն, ϰεραμίς (սեռ. ϰεραμίδος) «տա-նիք ծածկելու կղմինդր». նուազականը ϰε-ραμίδιον, նոր յն. ϰεραμίδι, ռմկ. ϰεοεμίδα -ծագում է ϰέραμος «կաւ, թրծեալ կաւ» բառից. յունարէնից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] qarmīdā (Brockelm. Lex. syr. 339). արաբ. [arabic word] qirmīd (Կամուս, թրք. թրգմ. Ա. 670), ռում. cärá-midā, սլաւ. keramida, keremida, հռուս. кe-paмидa, սերբ. c'erámida (Berneker 500), գնչ. keramidini, թրք. [arabic word] kiremid, լազ. կերեմիդի, կերեմինդի (երկրորդ ձևը ըստ Kипшидзe, Дополнительныя cвeд. o чaнск. я3, GIl. 1911)։-Հիւբշ. 358։


Կճիճ (կճճոյ)

s.

pot, earthen-pot, pipkin.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «պտուկ» Վրք. հց. Բ. 324. Մխ. բժշ. էջ 147. Վստկ. 206. որ և կճուճ Վրդ. առ. 332. կճուկ (թերևս *կճճուկ) Վստկ. Բժշ։


Կնիւն (ոյ, ով)

s.

sedge, flag, rush.

• Սագրցեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 սումեր gin, gi «եղէգ» և հյ. ջին «գաւազան» բառերի հետ։


Կողկողիթ

s.

chin;
cf. Սոսորդ.

• «կզակ, կլափ» Նիւս. կազմ. ուրիշ վկայութիւն չկայ։


Կողմն (մանց)

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

• , ն հլ. (-ման, -մանք, -մանց) «կողմ, գաւառ, երկիր, կող, կողքին, եզեր-քը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. Եւս. քր. ածանց-ման մէջ մտնում է երեք ձևով. կռղման-. հնադոյն ձևն է, որից կողմանոց «շէնքի կողմնական մասը» ՍԳր. կողմանիլ «պառ-կիլ» Ես. կե. 4. Ոսկ. մտթ. էջ 133. Տիմոթ. կուղ, էջ 218, 227, 235 (հմմտ. ի կողմն լի-նել կամ անկանիլ «պառկիլ» Բուզ. դ. 10 և ննջել ի կողմն «պառկիլ» Եզեկ. դ. 9). կող-մանեցուցանել Դ. թագ. դ. 32. ընկողմանիլ Փիլ. ընկողմանեցուցանել Բ. մն. ժզ. 14 միակողմանի Մտթ. ժե. 30, 31. Ոսկ. ես ևն։-Կողմճ, միջին շրջանի ձևն է, որից կողմնիլ «պառկիլ» էր ընդ եղբ. 51, «մէկ կողմ ծռուիլ», յետս կողմնիլ «յետ քաշուիլ» Պտրգ. 577. կողմնապահ Բ. մակ. ժբ. 32, կողմնակի Կոչ. կողմնափակ Ագաթ. կողմ-նեցուցանել Դ. թագ. դ. 21, Բարուք. զ. 26. ընկողմնեցուցանել Կանոն. կողմնակալ Խոր. կողմնառիլ «մէկ կողմը ամբողջ բռնուիլ՝ գօ-սանալ» Եփր. վկ. արև. 3. կողմնացոյց, անկողմնակալ, անկողմնապահ (նոր բառ).-միակ ձևն է՝ որ կարող է գտնուիլ բառավեր-ջին. ինչպ. լեռնակողմն ՍԳր. միակողմն Մծբ. արևելակողմն Եզեկ. խր. 1, 2. Եւս. քր. նարաւակողմն Վեցօր. լերդակողմն Առակ. է. 23. լանջակողմն Փարպ. ծովակողմն ՍԳր. դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն. գա-ւառակողմն Բուզ. խոնարհակողմն Եփր. յետ ևն։ (Այստեղ է պատկանում նաև կողման տալ նորագիւտ ոճը, որ մէկ ագամ գտնում եմ գործածուած Օրբել. էջ 21 «Իսկ Ան-գոկայ 1700 արամբք ընտրելովք, ժիր և քաջ տաճիկ նժուգօք զինքն կողման տուեալ, և ապա զզօրսն աստ և անդ նկանախոր դաւաճանութեամբ թաքուցեալ շուրջ զար-քայանիստ շահաստանաւն Տիսբոնիւ»։ Ոճիս իմաստը երևան է գալիս Կղնկտ. Բ. ա. գլխից, որ նոյնպէս ունի Անդոկ Սիւնու պատմութիւնը և համապատասխան տեղում գրում է. «Իսկ Անդոկայ չար խորհեալ ան-ձին և աշխարհի իւրում՝ խրամ հատանէր տանն արքունի դաւաճանել զօրօքն իւրովք 12Ո0 արամբք, ժիր և քաջագնաց երիվարօք հառանէո ի քաղաքն Տիզբոն և զօրսն թա-զուցանէր արտաքոյ քաղաքին»։ Այստեղ կողման տուեալ ձևի դէմ իբրև համապա-տասխան գալիս է խրամ հատանել, որով նրա իմաստը կլինի «ապստամբիլ, բանա-ևեց ինքնագլուխ կերպով բաժանուիլ հեռա-նալ»։ Ճիշտ այս իմաստով է գործածուած նաև նոյնարմատ կողմնիլ բառը՝ Թովմա Արծրունու Պատմութեան մէջ, մէկ անգամ. «Սիրտք իւրեանց հեռացեալ մեկուսի են յի-նէն և կողմնեալք ի սիրոյ աստուածու-թեանն» (հրտր. Պատկ. էջ 157)։-Կողմ արծր. ձախակողմեան Փարպ. աջակողմեան Վրք. հցր