Your research : 4 Results for յօրինուած

Յօրինուած, ոց

s.

fitting up, adjustment;
formation, fashion;
composition, organization, structure;
construction;
furniture;
embellishment, ornament, decoration;
disposition;
harmony.


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։


Կէտ, կետի ou կիտի

cf. Կետոս;
point, period, full stop;
moment, instant;
end, aim;
— նպատակի, aim, end, scope, object, goal;
ի — մահում, at the point of death.

• Հներիզ Յայսմ. մրտ. 21 հանում է կէտ բառից. «կէտ ասեն վասն մեկնա-կութեան. քանզի յոր վայր և լինին՝ ըս-պառեն զայլսն ուտելով»։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. յետոյ Peterm. 21, 35։ ԿԷՏ, ի հլ. (հոլովման ժամանակ դառ-նում է նակ կետ-) «նշանարութեան համաս բրուած նպատակ» Պիտ. «նպատաև. ռետա-ւորութիւն, նպատակակէտ» Փիլիպ. գ. 14. Եւագր. Եւս. պտմ. «իբրև պայման դրուած ժամանակը» Ագաթ. Եղիշ. «քերականական կամ երկրաչափական նիշ» Քեր. թրակ Եւկղիդ. «երաժշտական խազ» Տաթև. ամ, 232 (եկեղեցւոյ մանկունք եղանակեն ա-րուեստիւ կիտի՝ որ գրած է). «երկնքի բե-ւեռները» Արիստ. աշխ. «կշռի մէտ» Նար. «ևենտրոն» Պղատ. տիմ. և օրին. «տոմա-րական եզը» Տոմար. որից կիտուած «կէտ կէտ յօրինուած նկար, զարդ» Երգ. ա. 1Ո կիտակ «որոշեալ կանոն» Անյ. վերչծ. կիտի «կռուի կամ մրցման նպատակը կամ տե-ղը»? Վեցօր. 67. կիտադրեալ Պիտ. Զքր. կթ. ևետասահման Անան. եկեղ. անկէտ «անեզը յաւիտենական» Ագաթ. ցամաքակէտ Ա-գաթ. ժամանակակէտ Գաղ. դ. 2. Ոսկ. մտթ. միջակետ Նչ. քեր. ստորակետ Թր. քեր. կամ նաև կետ-ձևից՝ կետադրեալ Զքր. կթ. կե-տահարութիւն Պիտ։


Արդ

conj. adv.

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Entries' title containing յօրինուած : 1 Results

Յօրինուածութիւն, ութեան

s.

good order;
discipline;
care.


Definitions containing the research յօրինուած : 4 Results

Յօրինումն, ման

s.

cf. Յօրինուած.


Յախճապակեմ, եցի

va.

to cover or ornament with porcelain;
—եալ յատակ, tessellated pavement;
—եալ յօրինուած, tessellation;
mosaic.


Ատրճանակ, աց

s.

pistol.

• «ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. k'uont-ձևից, որին համապատասխան են գալիս գոթ. hunds, հբգ. hunt, գերմ. Hund, հոլլ. hond, հհիւս. hundr «շուն» անգլ. hound «որսի շուն». լեթթ. suntana «գամփռ»։ Նախաձայն k'u պիտի տար սգ, որ բնականաբար դառնալու էր սկ-։ Բառիս հետ զուգորդ է շուն, որի ձայնական յօրինուածքը լաւ չէ բացատրու-ած (տե՛ս Ernout-Meillet 138-9, որ հյ. բառի նախաձևը դնում է kwon-ta, իսկ այս էլ ածանցուած kwon «շուն» բառից. նման աճումներով են կազմուած գոթ. hunds ւեթթ. suntana «մեծ շուն» ևն)։