Your research : 4 Results for նշանակ

Entries' title containing նշանակ : 17 Results

Definitions containing the research նշանակ : 630 Results

Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։


Մամուլ (մլոց)

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

• Meillet MSL 10, 280, որ Հիւբշ. IF Anz. 10, 46 մերժում է՝ նշանակութեանց տարբերութեան պատճառով։ Հիւնք. էջ 37 ամուլ բառից, իսկ էջ 50 ճմլել բա-յից։


Մամուխ (մխոյ)

s. bot.

s. bot. sloe, wild-plum.

• ԳՒՌ.-Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Մամուռ (մռոց)

s.

moss;
lichen;
seaweed.

• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։


Ման (ի)

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

• ԳՒՌ.-Կենդանի է գաւառականներում, զանազան նշանակութիւններով. ինչ. «երե-սի ցան, հում կաթի երեսի սերը, պտուղների մաշկը պատող փոշին, ատամների վրայի սպիտակ կեղտը ևն», որոնք տե՛ս Գաւառա-կան բառարանը։


Մանանիխ (նխոյ)

s.

mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.

• Lag. Arm. Stud. § 1418 դնում է պրս. [arabic word] nānxuāh «արջնդեղ, սև սոնիճ, հացհամեմ», որ մերժում է Հիւբշ. 191՝ նշանակութեանց տարբերու-թեան պատճառաւ։ Հիւնք. մանանայ բառից։


Մանգաղ (աց)

s.

(ցորենոյ) sickle, reaping-kook;
(խոտոյ) scythe.

• = Ասոր. [syriac word] maggəlā (հնագոյն ձե-ւը *mangəlā), ն. ասոր. magylä ձևից. սրա հետ հմմտ. եբր. [hebrew word] maggāl, արամ. maggəlā, որից փոխառեալ են արաբ. [arabic word] minial փարսի mangāl, բոլորն էլ «ման-գաղ» նշանակութեամբ։-Հիւբշ. 311։

• ՓՈԽ.-Վրաղ. მანგალი մանգալի, ნამგალი նամգալի, լազ. mangali, ինգ. namgal. namγul, մինգ. magana, ուտ. թուշ. man. gal, կիւր. mangal, makkal ափխառ. ama-gana, ագ. maqqal, չեչէն. mangal, բո-լորն էլ «մանգաղ». նշանակութեամբ, ուտ. mangal «երկարակոթ ցաքատ՝ փշաթփեր կտոատելու համար»։


Հոյզ (հուզոյ)

s.

sap, juice;
extract;
mucilage.

• , ո հլ. «ծառից վազած հիւթ, խէժ» Վեցօր. 101, 186. ունինք նաև հոյծ։ Բառ. երեմ. էջ 185 և հոյժ ՀՀԲ սխալագիր գրչու-թիւնները. նոր գրականում նշանակում է աոհասարակ «քամուած հիւթ», որից հուսա-թաղաևթ։


Հոս (ք, սից)

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի hösenk «հո-սանք, ջրվէժ», յատկապէս նշանակում է «Թորթումի լճին մէջ թափուող մեծ ջրվէժը» (Բիւր. 1898, էջ 627)։


Հովիւ (վուի, վուաց)

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։


Հուհայ

s. mus.

s. mus. an Armenian note.

• «երաժշտական մի խազ է». ու-նին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. ըստ Schroder նշանակում է «tremulatio դողդողում» (տե՛ս Peterm. ZDMG 1851, 365-72)


Հուն (հնի)

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։


Հուպ (հպոյ, հպի, ից)

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

• «սեղմում, սեղմել» իմաստով. գտնւում է գաւառականներում. այսպէս հուպ տալ Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ. (=խուպ տալ Ջղ.) «սեղմել», հուպ գալ Երև. «սեղ-մուեւ», որից իմաստի զարգացմամբ՝ հուպ Ղրբ. «փակ, գոց», հուպ ունել Ղրբ. հուպ ա-նել Շլ. «փակել, գոցել», հուպ գալ Ղրբ. «գոցուիլ, փակուիլ», հպնափայտ Ղրբ. «գոր-գի ոստայնի գերանները սեղմող փայտը»։ Այս բառից ազդուելով է անշուշտ, որ այժմ Կովկասում ոմանք ընդ հուպ «իսկոյն, շու-տով» բառը գործածում են «պինդ կպած, քիպ»! նշանակութեամբ։


Հռոգ (ի, իւ)

s.

salary;
bursary.

• = Բիւզ. յն. ῥὸγα «ժողովրդին բաշ-խուած դրամ», որ փոխառեալ է լտ. eroqatio ձևից (Sophocles 971). սա էլ ծագում է ero-go «ծախսել, դրամ բաժանել՝ յատկապէս ժողովրդական ծախսերի համար» բայից. յոյն բառը նշանակում է նաև «զինւորներին տրւած թոշակ, տարեթոշակ» (Կոստ. պերփ. de admin. imp. էջ 185, 187). յունարէնից է փոխառեալ նաև վրաց. როკი րոքի, როღაი րողաի «ռոճիկ. 2. պարգև»։-Հիւբշ. 362։


Հրեշտակ (աց)

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• -Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։


Հիւթ (ոց)

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.


Հիւղ (ից)

cf. Հիւլէ.

• , ի հլ.? «նիւթ, տարը, նախանիւթ» Եզն. Ոսկ. ա. տիմ. էջ 96. Վեցօր. էջ 25, 26, 28. ասւում է նաև հիւղէ (սեռ. -ի, եայ) Վեցօր. էջ 25, 26, 28, 47. Եզն. Փիլ. Ագաթ. հիղեայ Վեցօր. էջ 4. հիւղայ Վեցօր. 25. հիւ-լէ. Նխ. ծն. վերջին ձևը ընդունուած է արդի գրականում, «atome» նշանակութեամբ, ո-րից հիւլէական, հիւլէականութիւն։


Հիւպատոս (աց)

s.

consul;
փոխան —ի, vice-consul;
ի —տոջն, during the consulate of.

• , ի հլ. «փոխարքայ. կուսա-կալ» Ա. մկ. ժե. 16. Միսայէլ խչ. գրուած է նաև հիպատոս Անյ. պորփ. Սարգ. հիւպատ Եւս. քր. Արծր. հիպատ Եւս. քր. ա. 9, Ոսկ, եբր. 500. գործածուած է հիպատ «երկիր, գաւառ» նշանակութեամբ Սասն. էջ 39, 66. սրանցից են հիւպատեան «հիւպատոսներ» Խոր. բ. 47. հիւպատիկք Մխ. դտ. էջ 460. հիւպատոսական Սոկր. հիւպատոսութիւև Խոր. հիւպատութիւն Արծր. հիւպատաւորու-թիւն «հիւպատոսական աստիճան» Ասող. էջ 144 (չունի ՆՀԲ). գրուած նաև իպատոս Արձ. ԺԱ դարու (Վիմ. տար. էջ 27). արդի գրա-կանում ընդունուած է միայն հիւպատոս ձևը, «consul» նշանակութեամբ, որից էլ հիւպատոսարան, փոխ-հիւպատոս։ Առան-ձին տես անթիհիւպատոս, հիւպատի և հիւ-պատիկոս։

• = Յն, ὅπατος «հռովմէական հիւպատոս», ύπατεία «հիւպատոսութիւն», ὅπατιϰός «հիւ-պատոսական». որից փոխառեալ է նաև վրաց. იბატოხი իպատոսի, ვიმატოხი վիպատոսի «հիւպատոս». բուն նշանակու-թիւնն է «վերին, գերագոյն». հմմտ. ὸπὲρ «վեր, վերին» (Boisacq 1002)։-Հիւբշ. 361։


Հոգ (ոց)

s.

care, solicitude, concern, trust, custody;
care, anxiety, solicitude, inquietude, mental pain;
—ք անդոհականք, տխուր, gloomy cares;
— առնել, տանել, — յանձին բերել, ունել, to care, to mind, to take care for, to be mindful, cf. Հոգամ;
— ունել, ի մտի արկանել, to care, to be concerned, to reck, to be anxious about;
—ս ցուցանել բարեխնամս, to show or express a lively interest, to take great pains with;
թող ինձ զ—դ զայդ, յիմ վերայ —դ այդ, leave that to me;
— տար վասն բարի անուան, take care of your reputation;
մաշեալ, ծիւրեալ ի —ոց, care-worn.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. հոք, Խրբ. Կր. Պլ. Ռ. հօք, Երև. Շմ. Տփ. հօքս, Տիգ. հուք, Ասլ. հէօք, հէօ*, Զթ. Սվեդ. հիւք, Ակն. ֆօք, Սեբ. ֆէք. -բայական ձևով՝ Սչ. հոգ'ալ, Ախց. Խրբ. Կր, ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. հօքալ, Զթ. հիգ'օլ, հիգ'ոլ, Սլմ. խօքալ, Մկ. խոկ'mլ, Ոզմ. խու-կ'ալ. (սակայն իմաստի տարբերացմամբ Ախց. Սչ. «տունը՝ սենեակը մաքրել, խնամ տանիլ», Ննխ. «ցաւիլ, վրան ափսոսալ, մի բանի վրայ մտածել». գրական լեզուի մէջ էլ ընդունուած է հոգալ «հոգս տանել, խնամել, հոգատարութիւն անել» և հոգ ընել, հոգս անել «ցաւիլ, մտատանջուիլ»)։ Նշանակու-թեան արժանի են Ննխ. անհօք, անֆօք «ան-հոգ» (թէև հոգ բառը առանձին գոյութիւն չունի) և էնկիւրիի թրքախօս հայոց բարբա-ռով հօքսուզ «անհոգ» (կազմուած թրք. səz բացասական մասնիկով)։


Հոգի (գւոց)

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

• (-ւոյ, ւոց կամ -եաց) «հոգի, փխբ. նաև անձ, մարդ, շունչ, սատանայ. սիրտ, կեանք, կենդանութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. Եփր. թգ. ածանցման մէջ մտնում է շեշտի տակ հոգի, շեշտից առաջ հոգե-ձևով. ինչ. հոգեխառն Ագաթ. հոգեկրօն Ա-գաթ. Կորիւն. հոգեմարտ Սեբեր. հոգևոր ՍԳր. հոգևորազգաց Բուզ. հոգևորագոյն Եւագր. հոգևորեցուցանել «սրբագործել» (նո-րագիւտ բառ) Մ. Մաշտ. 157 բ. հեզահոգի Երզն. լս. դառնահոգի Եփր. թգ. երկայնա-հոգի Եւագր. կարճահոգի Ոսկիփ. ևն։ Յետին ռոջանից ունինք նաև հոգ-(ձայնաւորի մօտ սղուած), հոգի-կամ հոգիա-(շեշտից ա-ռաջ). ինչ. հոգեռանդն Խոր. վրդ. հոգերգող Պրպմ. հոգիընկալ, Խոսր. հոգիունակ Բենիկ. հոգիախաղաց Յհ. կթ. հոգիանալ Սոկր. գոր-ծիականով բարդուած են՝ հոգւովեռաց ԱԲ. հոգովացուցանել «կենդանիութիւն տալ» Կր-նիք հաւ. 16. սխալ գրչութիւն է հոգէ-՝ ձե-ւը. ինչ. հոգէգէշ Կանոն. հոգէբարրառ Ճա-ռընտ, որոնք պէտք է ուղղել հոգե-։ Նոր բա-ռեր են՝ հոգեբաժին, հոգեբան, հոզեբանա-կան, հոգեբանութիւն, հոգեզմայլ, հոգեհա-տոր, հոգեհարազատ, հոգեցունց, հոգևորա-կանութիւն, հոգեփոխութիւն ևն։ Արմատի երկրորդ ձևն է ՈԳԻ՝ գործածուած նոյն նշա-նակութիւններով. ՍԳր. Կոչ. Եզն. Սեբեր. Բուզ. Ագաթ. Եւս. պտմ. որից ոգեխառնիլ Ա. եզր. դ. 21. ոգեկիր Կոչ. 12. ոգեկորոյս Կոչ. ոգեշունչ Եփր. ծն. ոգեպահ Եփր. պհ. և թգ. ոգեսպառ Ագաթ. ոգևորութիւն Եւագր. ոգիակողմն Եւագր. կաթոգի, կաթոգին Երգ. և. 8. Բ. թառ. ժե. 30. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9, 12. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. կարճոգի Եփր. ա. թես. 183. յոգւոցհանութիւն Խոր. ցոփոգի Մանդ. երկարոգի Խոր. ևն։ Նոր բա-ռեր են ոգելից, ոգևորել, ոգևորիչ, ոգևորու-թիւն։ Արդի գրականը զանազանութիւն դնե-լով երկու ձևերի միջև, գործածում է հոգի «äme, seele» նշանակութեամբ, իսկ ոգի «հոռեևան ցօրութիւն, ուժ, եռանդ. 2. ցըն-դական որևէ նիւթ, իսկութիւն (ինչ. գինոոյ ոգի)»։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. poulo-ձևից, որ ծագում է peu-«փչել, շնչել» արմատից. ցե-ղակիցները տե՛ս հև և հոգ ձևերի տակ։ Հո-գի նշանակում է բուն «փչիւն, շունչ»։ Նախ-նական մարդու համար «հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն» միևնոյն գաղափարներն էին. հմմտ. Մն. բ. 7. «Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի և եղև մարդն յոգի կենդա-նի»։ Աւելի մանրամասն է Եզն. 90. «Ոգւոյ և հողմոյ անուն եբրայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ՝ նոյնպէս գտանի. յորժամ տագնապեալ ոք յումեքէ իցե՝ ասէ. չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ, և այնու զօդոյս զոր միշտ ծծեմք՝ յայտ առնէ». էջ 92 «Գի-տեմք եթէ այսն հողմ է և հողմն՝ ոգի, ըստ յառաջագոյնն ասացելոյ. քանզի յորժամ մեք ասեմք՝ թէ սիք շնչէ, ստորնեայք ասեն այս շնչէ... ոգեղէնք, որ է հողմեղէնք»։ Ըստ այսմ ունինք զանազան լեզուների մէջ՝ հա-մապատասխան բառեր «հոգի, շունչ, քամի» իմաստներով. ինչ. լտ. animus «ոգի, հոգի», anima «քամի, շունչ», հիսլ. andi, ond «հո-գի», յն. ἀνεμος «քամի», գոթ. us-anan «հևալ», սանս. ániti «շնչել», ánila «քամի». atmaá̄n-«հոգի», անգսք. oéδm, հբգ. atum, նբգ. Atem «շունչ», յն. πνεῦμα «փչիւն, շունչ, հոգի», ևն. փυχή «հոգի», որ Benve-niste BSL 33, л 99, էջ 165 հանում և bhes-«փչել» արմատից ևն։


Հոկտեմբեր (ի)

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։


Հող (ոյ, ով)

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pol-ձևից. սրա մերձաւոր ցեղակիցն է հսլ. polje «դաշտ, արտ». բուն նշանակում է «բացավայր» և նոյն է հյ. հոլ. «բաց, մերկ» բառի հետ. աւելի ընդարձակ տե՛ս անդ։


Հողմ (ոց)

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

• , ո հլ. (յետնաբար կայնաև հող-մոն, յգ. հողմունք) «քամի» ՍԳր. Վեցօր. «աշխարհի կողմերը» ՍԳր. «դալուկ հիւան-դութիւնը, դեղնցաւ» Ոսկ. յհ. ա. 21 (այսպէս ըստ համեմատութեան յն. բնագրի, ապա թէ ոչ գաւառականներում քամի նշանակում է «շարժական յօդացաւ»)։ Որից հողմայոյզք Վեցօր. հողմաշարժ Յոբ. ժգ. 25. հողմաշունչ Ագաթ. հողմավար Յոբ. ժգ. 25. ծէ. 1. հող-մեղէն Եզն. հողմակոծ Ագաթ. Սեբեր. հող-մակոծութիւն Եւագր. խաւարահողմ Նար. հարաւահողմ Ագաթ. մոլորահողմ Ագաթ. հողմընդդէմ «քամուն հակառակ» Եւագր. 93 (երկիցս. բայց տպուած հողմ ընդդէմ.-Հողմընդդէմ խորհրդոց հողմընդդէմ հողմա-կոծեալ). հողմաղաց, հողմարգել (նոր բա-ռեր)։

• -Բնիկ հայ բառ, հնխ. onəmo-ձևից, որ նշանակում է «շունչ, փչիւն, քամի». բուն արմատն է հնխ. enə-, onə-, fiə-«շնչել, փչել», որ an-ձևով երևում է զանազան լե-զուների մէջ. յիշենք այստեղ կարևորներից յն. ἀνεμος «շունչ, քամի», ἀνήνεμος, νήνεμος «առանց քամու, հանդարտ օդ», լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», սանս. anila-«քամի շունչ», հիռլ. animm, նիռլ. anam «հոգի», կորն. eneff, բըրտ. anaoun «հոգի» ևն (միւսները տե՛ս Pokorny 1, 56-57)։ Հայերէնի մէջ հնխ. onəmo-ձևից միջին ə ընկել է ըստ օրինի, -nm-տա-ոանմանութեամբ վերածուել է -ղմ-(հմմտ. նման>ըլման-իլ) և միավանդ *ողմ ձևի վրայ աւելացել է հ յաւելուածը, ինչպէս յաճախ։ Մեկնութիւնը տե՛ս Ernout-Meillet 51. նոյն արմատից է նաև հյ. անձն., որ տե՛ս առանձին։


Հեղինակ (աց)

cf. Առաջնորդ;
cf. Գտակ;
cf. Մատենագիր.

• , ի-ա հլ. «առաջնորդ, գլխաւոր, վարիչ» Փիլ. Պիտ. Սարկ. «հիմնադիր» Շար. «պետ, իշխան» Կղնկտ. (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 20). որից հեղինական «առաջնորդական» Գնձ. հեղինաւորեալ «կան-խասահմանեալ, կանխաւ որոշուած» ԱԲ. բառս գրուած է նաև հեղանակ, հեղիւնակ, հիւղանակ, հիւղենակ, հիւղական (վերջինը պէտք է համարել զուտ ձեռագրական սխալ)։ Բառիս նոր նշանակութիւնն է «երկասիրող», որից ձևացել են հեղինակել, հեղինակութիւն, հեղինակաւոր, հեղինակաւորութիւն։


Հերեսիովտ (աց, ից)

s.

heretic.

• -Յն, αὶοεοιώτης, լգ. αὶρεσῖῶται «հերե-տիկոս». կազմուած է αἰρεσης բառից, որ նշանակում է «առնելը, գրաւում. 2. ընտ-րութիւն. 3. նախընտրութիւն. 4. մասնա-ւոր ուսումնասիրութիւն. 5. գրական, բը-ժըշկական, փիլիսոփայական դպրոց, և վեր-ջապես 6. առանձին կրօնական հերձուած». բուն արմատը αἰρέω «բռնել, գրաւել, ընտ-րել ևն»։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. haeresis, ասոր. [syriac word] heresiotā «հերձուածող, աղանդաւոր» ևն։-Հիւբշ. 361։


Հերիւն (րան, րեան)

s.

bodkin;
awl, pricker.

• , ն հլ. (հնապէս հոլովւում էր հերեան, հերեամբ, յետնաբար ի-ա, ո հլ, ինչպէս՝ հերիւնաւ, հերիւնով ևն. ռամկական հնչումով գրուած է՝ հերոյն, հերուն, հերին) «ծակելու գործիք, մախաթ, բիզ» Օր. ժև-17. Ել. իա. 6. Նխ. օր. Վրք. հց. Յայսմ. ար-դի գրականի մէջ նշանակում է «կօշկակարի բիզ»։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։

• ԳՒՌ.-Ակն. Սեբ. հէրուն, կր. հերօն, Ալշ Բլ. Մշ. հէրոն, Խրբ. հէրին, Ռ. էրօն, Զթ. հիյին, հիրին, Հճ. հիյին, Մկ. խէրուն, Վն. խիրուն, Ոզմ. խէ՛րօն, Սվեդ. հիրէն, Երև. հէ-լուն. վերջինս նշանակում է «ժանեակ գոր-ծելու ճաղ»։


Հէն (հինից)

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

• = Բնիկ հայ բառ. ցեղակիցներից հմմտ. լիթ. pinū, pinti «հիւսել», pántis «տաւարի ոտքը կապելու չուան», լեթթ. pinu, pit «հիւ-սել», հպրուս. panto «տրցակ», հսլ. pet (pina) «լարել», pato «կապոց», չեխ. pnu, pnouti «լարել», ռուս. зa-понъ «գոգնոց». հիսլ. spinna, գոթ. spinnan «մանել, հիւ-սել», հբգ. և անգսք. spannan «լարել», գերմ. spannen, spinnen, անգլ. spin «հիւ-սել, մանել», յն. πά́τος «Հերայի հագուս-տը», թերևս և յն. πένομαι «տաժանագին աշխատիլ, աղքատ ապրիլ, պատրաստել» (անցնելով «*ձգտել, իր ուժերը լարել» նա-խանշանակութիւնից)։-Այս բոլորը տալիս են հնխ. pen-, spen-«մանել» արմատները, որոնք պիտի տային հայերէնում *հին-, հի-նուլ>*հնուլ, ըստ Meillet. Esquisse 32 ու-ի պատճառով դարձած յետոյ հենուլ, որից էլ հէն-ք. -արմատի ստորին թη-ձայնդարձն էլ տալիս է հան-(Boisacq 752, 767, 781, Walde 572, Trautmann 219, Pokorny 2, 660)։-Հիւբշ. 466։


Հիմէն (մենի, նաւ, նեաւ)

s. chem.

hin (measure);
hymen;
matrass;
balloon.

• = Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։


Հինայ (ից)

s. bot.

alkanet, red dye;
henna.

• = Արաբ. [arabic word] hinnā «հինայ». այս բառը անցել է նաև շատ ուրիշ լեզուների (al յօդով կամ առանց յօդի). ինչ. գերմ. Hen na-Kraut, սպան. alcanna, alhena, alfena, իտալ. alchenna, ֆրանս. henné, բուլռ. kê-na, ռուս. xнa (Berneker 530), արևել. թրք. ❇ ︎ xina, տճկ. [arabic word] qəna, քրդ. hene, xene ևն, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Ձաւար (ի)

s.

wheat-meal;
— գարի, pearl barley.

• ԳՒՌ.-Տփ. ձավար, Այշ. Երև. Մշ. ձ'ա-վար, Ոզմ. ձ'mվար, Մկ. ծmվար, Մրղ. Սլմ. Վն. ბmվmր, Սեբ. զավառ. (առաջինները նշանակում են «ձաւար», վերջինը «կովերին կեր տալու համար աղացած գարի»)։ Սրա-նից են ձաւար անել «շատախօսել, դատար-կաբանել», ձաւար հաւաքել «բամբասել» ձաւար ձաւար դուրս տալ «ղնդաբանել», ձաւ-րել «ցնորիլ», ձաւրտել «մեծ մեծ խօսիլ»։


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

• ՆՀԲ լծ. թրք. չէք «քաշիր», սըգ «խիտ, սեղմ», սէօք «քանդի՛ր», ուզագ «հեռու» ևն։ Lag. Reliqq. gr. 83 պրս. zil «աղե-ղի լար» և եբր. zīq «սլաք»։ Տէրվ. Al-tarm. 54 և Նախալ. 100 հնխ. yu, yug «յօդել, լծել» արմատից, որից նաև յուծ, յօդ, ջոկ ևն. հյ. ձիգ<*ձիւգ։ Karoli-des, Iλ. συγϰρ. 82 կապադովկ. žika «նետ, աղեղ», հյ. չիք. յն. βιος, սանս. jya, jyaka զնդ. zуa, լիթ. gija։ Meil-let MSL 9, 54 գոթ. gageigan «շահիլ». geigan «ձեռք ձգել»? Հիւբշ. 469 անա-պահով է համարում նախ նշանակու-թեան և երկրորդ՝ ձևի տարբերութեան պատճառով (հայերէնը գալիս է g'high ձևից, իսկ միւսները պատկանում են ghig'h արմատին։ Սակայն Prkorny 1, 550-551 ունի ճշտիւ g'heigh-, g'hegh-արմատը, որի տակ յիշուած բառերից ոմանք նշանակութեամբ էլ միանում են հայերէնի հետ)։ Հիւնք. ձուկն բառից։ Osthoff IF Anz. 10, 45 յն. ϰιχανω «աատահիլ, հասնիլ»։ Schefteleyitz BВ 28, 298 սանս. ǰihma «թեք, խոտոր-նակ»։ Karst, Յուշարձան, էջ 421 թրք. čekmek «քաշել», 429 թթր. qog, qov «վանել, քշել»։

• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք Հճ. ձ'իգ՝, Ախց. Կր. Ջղ. ձ'իք, Ննխ. Պլ. ձիք, Ասլ. ձ'իք, ձ'ի*, Ագլ. ձիգ՝ ձիյգ՝, Գոր. Հմշ. ծիք, Ղրբ. ծիք՝, Ռ. ցիք. նաև Մշ. ձ'իկս «եր-կարութիւն».-բայական ձևով ունինք «եր-կարել» նշանակութեամբ՝ Ջղ. ձ'քել, Երև. ձ'քէլ, Տփ. ձքիլ, Ակն. ձ'ըքգ'էլ, Շմ. ծիք։ տալ. Սվեդ. ձ'ըգդըցընիլ. և «քցել, նետել» նշանակութեամբ՝ Ագլ. ձգիլ, Մշ. ձ'գ'ել, էձ'-գ'ել, Սեբ. ձը'ք'էլ, Ախց. ցկէլ, Սչ. ցքել, Ննխ. Պլ. Ռ. ցtkլ, Ասլ. ցքkլ, Խրբ. ց'իլ, Տիգ. ըցքէլ, Զթ. ը՝ծգ'իլ, ըձգ'իլ, Վն. բոկել, Ջղ. գ'ձ'ել, Ագլ. գ'իձի՛լ, Սլմ. ք'րցել, Գոր. Ղրբ. քցիլ, Տփ. գցիլ, Յղ. ք'ըցիլ, Մրղ. քիցէլ, Հւր. գիզէլ։ Նոր բառեր են ձիգիձիգ, ձիգնալ, ձի-գուկ, ձիգուպուկ, ձիգցնել, ձգանիլ, ձգատայ, ձգելանք, ձգիբաց, ձգլիկնալ, ձգմուն, ձգոց. ինչպէս նաև ջրջնքել։ Կարևոր բառ է ձիգ Ռշտ. «արօրի հաստ չուան»։-Միջին բաղա-ձայնի կրկնութեամբ է Հճ. ձ'mգ'գ'ել «նետել, քցել»։-Կայ և Մշ. ձ'կտիլ։


Ձիր (ձրից)

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։


Ձու (ոց)

s.

egg;
— լողակաց, eggs, spawn, roe;
—ի միջուկ, դեղնուց —ոյ, yolk of an egg;
սպիտակուց —ոյ, white of an egg;
— բոյնկալ, nest egg;
— վաղահաս, rath -;
— հնացեալ, stale -;
— անծնունդ, փուտ, addled, rotten -;
խեճեպ —ոյ, egg-shell;
միզն —ոյ, the membrane of an -;
թերխորով —, boiled eggs;
պինդ —, hard -;
— ի տապակի, poached eggs;
fried-s;
— ածել, արկանել, ծրդել, to lay eggs;
ի —ս նստել, տածել զ—ս, to hatch, to sit on, to brood on.

• Այս գաղափարն արտայայտելու հա-մար՝ գրեթէ բոլոր հնդևրոպական լեզու-ներում գտնում ենք մի և ընդհանուր ձև. հմմտ. յատ. ovum. յն. ὥιον, ὅον ὥβεα հսլ. aje, ajice., ռուս. яицó, սերբ. լեհ. jaje, չեխ. vejce, հիսլ. cgg, հբգ. ei. անգսք. aēg, պրս. xaya, քրդ. xek, զազա xāk, օսս. aik՝ «ձու, հաւկիթ» (Pokorny 1, 22, Berneker 26. Traut-mann 202, Boisacq 1082, Walde 550)։ Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. *ōulom, որ գերմանական ճիւղում դար-ձել է *ōyom, իրանեանում *āya-ևն։ Böttich. Arica 54 և յետոյ Müller SW-AW 66, 273 սրանց են կցում նաև հյ. ձու։ Հիւբշ. Arm. Stud. էջ 40 և Arm. Gram. 471 չի ընդունում, որովհետև հայերէնի մէջ նախաձայն ձ մնում է առանց բացատրութեան։ Bugge KZ 32, 16 ենթադրում է՝ որ ձու նախապէս *ձուու ձևն ունէր. այս բառը բարդուած է *ձու «ձուկ»+*ու «ձու» բառերից. այս-պէսով ձու նշանակում է բուն «ձկան հաւկիթ» (հմմտ. գւռ. հաւկիթ, որ բուն նշանակում է «հաւի ձու» և յետոյ վե-րածուած է ընդհանուրի) և արմատը լի-


Մաշկ (ից, աց)

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։


Մառ

s.

fog;
cf. Մառն.

• = Հյ. մայր «մայրիկ» բառն է, որ ստացել է այս նշանակութիւնը, ճիշտ ինչպէս որ անգլ. mother, գերմ. mutter, essigmutter. ֆրանս. mère de vinaigre, հոլլ. aziǰnmoer (բոլորն էլ «մայր» նշանակութեամբ») դար-ձել են «քացախի մար» (Kluge 341)։-Աճ.


Մառուլ

s.

cos-lettuce.

• «հազար բոյսը». իբր յն. բառ յիշում է Մագ. ձգ. «Հազարդ խաւարտ՝ յու-նարէն ասի մառուլ, որ նշանակէ, եթէ ի մա-յիս յուլիս պարտ է ճաշակել և այլ ոչ բնաւ»։ Յետին նորմուծութիւն է Եզնիկի ա. տաա-գրութեան մէջ (Չմիւռնիա) «Եւ զհազար, որ է մառուլ, եթէ ի տօթ ժամանակի ուտիցէ ոք...»։


*Մասուր

s.

seed-pod of the rose.

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մարզ (ից)

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• + Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարզպան (աց)

s.

governor of a march, of a county or province, exarch.

• = Անշուշտ պհլ. *marzpān ձևով մի հո-մանիշից, որից փոխառեալ է նոյնպէս ասոր. [syriac word] marzbānā «մոթ, modius (չափ)» Brockelm. Lex. syr. 194ա, «գրիւ, Scheffel» ZDMG 40, 445։ Արդէն Brockelm. ասորի բառը դրած է իբրև նախորդի երկ-րորդ նշանակութիւնը։-Աճ.


Մարխ (ի)

s.

resinous pine.

• (կամ նաև մախր) «եղևինների ցե-ղից՝ ձիւթի նման առատ խէժ ունեցող մի ծառ է. լտ. pinus picea» Վստկ. 41, 132 «իւղային դիւրավառ փայտ» Յաւամ. առա-ջին նշանակութեամբ յատկապէս ասւում է մարխի Վստկ.։


Մարմանդ (ի)

s.

hot or temperate climates;
pleasant meadow, delightful spot;
greensward, lawn, grass-plot.

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Երև. Մկ. Մշ. Ոզմ. Վն. մարմանդ, Կր. Ախց. մարմանտ՝ նշանակում են «հանդարտ» և գործածւում են իբրև ած. ջրի, կրակի, գետի, քամու համար։ Նոր բա-ռեր են՝ մարմանդիլ, մարմանդացնել «մեղ-մանալ, մեղմացնեւ»։


Մարտան

int.

would to Heaven that! if it might be !.

• «իզէ՛ թէ, երանի՜ թէ». մէկ ան-գամ ունի Թր. քեր. 32 հոմանիշների մի շար-քի մէջ. «Ըղձիցն նշանականք են. իբրու թէ, իցի ւ, օշ, գուցէ, մարտան»։


Մարտիրոս (աց)

s.

martyr.

• = Յն. μάρτος, սեռ. μάρτυρος, «մարտի-րոս, նահատակ», հոմեր. և նյն. μάρτυρος «նահատակ». բուն նշանակութիւնն է «վը-կայ». հմմտ. μαρτυρέω «վկայել, մարտի-րոսանալ». փոխառութեամբ տարածուած է ուրիշ քրիստոնեայ ազգերի մէջ, ինչ. լտ. martyr, ֆրանս. martyr, գերմ. Mártyrer։-Հիւբշ. 364։


Հրոս (ի, իւ)

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

• Հներից Մագ. անշուշտ ստուգաբա-նում էր «հրոյ նման հոսող» և այս պատճառով հնարել է հրահոսակ ձևը։ Այսպէս է նաև ՀՀԲ։-ՆՀԲ լծ. խրախոյս և թրք. yuruyūš «քայլուածք»։ Տէրվ. Նախալ. 110 և Լեզու 1887, 150 հոսել բայից։ Հիւնք. յն. ῥώομαι (ներկ.) և ῥωσομαι (ապ.) «արշաւել, սուրալ, դի-մել», պրս. րէս, րէսա «հասնիլ»։-Հրոս բառի երկրորդ նշանակութիւնը ՆՀԲ և ՋԲ հասևանում են «գործակից տռփո-ղին», ԱԲ ուղղակի դնում է «կաւատ». որ սխալ է. (ՆՀԲ այս իմաստով համե-մատում է յն. ἔρος «սէր» բառի հետ). հրոս նշանակում է «առևանգողի օգնա-կան կտրիճը», որ կռւող է և ո՛չ կա-ւատ. ուստի և հրոս, հրոսակ բառի մի նոր առումն է միայն (տե՛ս իմ Հալ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 64)։-Պա-տահաևան նմանութիւն ունին անգլ-սաքս. hros «նժոյգ», անգլ. horse «ձի», գերմ. Ross։


Աբեթ (ի)

s.

tinder.

• Նախ Klaproth, Asia poligl. 100 կցեց պրս. pedeh բառին։ ՆՀԲ և սրանից առնելով նաև Հիւնք, դնում են յն. ἀπτω, ἀπτομαι «լուցանել, վառել» բայից։ ZDMG 1868 (22), 330 և սրանից էլ Lagarde, Sуm. 1877, 103, 40 դնում է պրս. [arabic word] ābēž, [arabic word] abēr, ❇ aēr, [arabic word] aēz, [arabic word] ayēz «կայծ» բառերից։ Lag. Arm. Stud § 3 մերժում է սրանք՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։


Ագան

adj.

early-rising, diligent.

• ՆՀԲ համարում է անազան բառի դրա-կանը. բայց նշանակութիւնը տարբեր է։


Ագանիմ (ագայ, ագիր, ագուցեալ)

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• բառերին, Սխալ համեմատութեան պատ-ճառն այն է, որ այս բառերը գրում է câtu, câdar, որով č դառնում է գ։ Տերվ. Նախալ. 66 նոյնպես մեր երկու ռառեռո համեմատում է լտ. Induō, զնտ. aoϑra ձևերի հետ։ Հիւնք. հանում է այզ բառից՝ նոյնպէս «ըստ կրկին նշանակութեան»։ Վերի ձևով մեկնեց նախ Bugge, Btrg. 14։ -Karst, Յու-շարձան էջ 402 տգոյցք=սումեր. ag', ák «օղակ, կեռ», էջ 416՝ ազանել, ա-զոյցρ= մոնգոլ. xaga «զոցել», xagalgu «դուռ». xaga-lta «դղեակ», թունգուզ. ka «գոցել»։

• ԳՒՌ.-Հճ. Մշ. հագնել, Խրբ. հագնիլ, Ախց. Ակն. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. հաքնիլ, Սչ հաքնել, Երև. Ննխ. հաքնէլ, Տփ. հա՛քնիլ, Զթ. հագ'նըլ, Տիգ. հmքնիլ, Ասլ. հա*նիլ, Ջղ. խա-գանել, խագ'նել, Ոզմ. խագ,ընիլ, Մկ. խակ'-նիլ, Նբ. խաքնիլ, Սլմ. խայհնել, Մրղ. խայ-հնէլ, Վն. խայնել։ Սրանք գործածւում են նաև «ագուցանել» նշանակութեամբ. օր. Տփխիսի բարբառով՝ հալղ'էն հաքցրու «օղա-կը անց կացրու»։-Նոր բառեր են հագուն, հագուկ, հագուստ, հագուորիլ, հագվտիլ. հագվտուք։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• = պրս. ❇ agūr «աղիւս». բնիկ սե-մական է, ուստի և պարսկերէնն էլ փոխա-ռեալ մի սեմական լեզուից. հմմտ. ասուր. agurru, ասոր. [arabic word] agurā, արաբ. [arabic word] aǰur կամ [arabic word] ajūr, որից քրդ. [arabic word] aǰūr «աղիւս». պարսկերէնից են նաև վրաց. ա-գուրի «աղիւս», ագուրխանա «աղիւսի գոր-ծարան», ափխազ. անգուր, մինգր. անգու-րա, սվան. անգուրյ, թուշ. ագուր, բոլորն էլ «աղիւս» նշանակութեամբ։-Հիւբշ. 91, 510։

• ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։

• ԳՒՌ.-Նբ. ագուռ, Տփ. ագուր. վերջինս նշանակում է նաև «խաղաթուղթի մէջ կար-միր գոյնով քառակուսի նշանը, օրիա, ֆր. carreau, ռուս. бубнь», ճիշտ ինչպէս որ նոյնը Ղրբ. կոչւում է ք'mրփիւճ (=թրք. ker-pij «աղիւս»)։


Ադամանդ (ի)

s.

diamond;
cf. Մագնիս.

• (սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Ադեն (ի)

s.

cf. Ադին.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.