Your research : 16 Results for նու

Entries' title containing նու : 1438 Results

Definitions containing the research նու : 2149 Results

Քնցեղ

s. fig.

clod, glebe, lump of earth;
obscene word or jest.

• , անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ ունի Զքր. կթ. «Երիտասարդ ոք պակշոտեալ զհետ կուսի՝ ոչ համարձակի իսկ և իսկ մերձենալ, այլ երբեմն ակնարկէ և երբեմն ժպտի, և ապա քնցեղս ընկենու և քարաձիգս *առնէ և միշտ խեղկատակու-թիւնս»։ ՆՀԲ մեկնում է «գուղձ հողոյ, գունձ, քուց, և կամ նմանութեամբ՝ բան խենէշ սիրոյ և քնցատելոյ». Քաջունի, հտ. Բ 118 և հտ։ Գ. 255. «ֆր։ motte, հողի կոշտ»։


Քոթանակ (աց)

s.

cloth;
cover;
drawers.

• «հառուստ» Եւագր. էջ 186 (Սփածանելի քովթանակ (այլ ձ. քոթանակ) քահանայական է՝ մեռանել ախտաւոր ցան-կութեանց վասն գիտութեանն Աստուծոյ). Փիլ. լին. էջ 27 (Ընդէ՞ր թզենւոյ տերևս կա-րեն և քոթանակս).-Լծ. փիլ. մեկնում է «քոթանակս. ծածկոյթս. ասեն թէ վարտե-քըն է», իսկ Հին բռ.=Բառ. երեմ. էջ 333 «քովթանակ. նուարտան, ծածկոյթ»։ Սխալ է գրուած փութանակ Սասն. 16։


Քող (ոյ, ով)

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

• ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Քորեպիսկոպոս (աց)

s.

chorepiscopus, rural bishop, suffragan.

• Հներից ուղիղ է մեկնում Կանոն. «Քորեպիսկոպոսդ տեսուչ գաւառաց և գիւղից ասի ըստ հոռոմոց»։ Նորերից ուղիղ են մեկնում ՀՀԲ և ՆՀԲ։


Քուեայ (էի, էից, եայց)

s.

cube, die;
suffrage, vote, ball, ballot;
տուփ քուէից, urn, ballot-box;
տուփ քուէիւք, by an unanimous vote;
— արկանել, տալ ձգել, to vote, to ballot, to come to the vote, to poll.

• = Թերևս փոխառեալ արամ. թալմ. [hebrew word] quwyā «wūrfel, խորանարդ, վէգ» բառից, որ ինքն էլ փոխառեալ է յն. ϰυβειϰ «խորա-նարդ, վէգ» բառից։ Դժուարութիւ է յա-րուցանում նախաձայն q որ պիտի տար կ։


Քուպիճ

s. zool.

s. zool. musket-hawk, tarsel, male sparrow-hawk.

• «արու շահէն» (ըստ Քաջունի հտ. Գ. 255 ֆրանս. tiercelet). մէկ անգամ ունի Մագ. քեր. 240=Երզն. քեր. «Բազէի արական ճուրակ... իսկ շահենի և գաւազի՝ քուպիճ. և յայտնի աշանակութիւն, զի ոչ ուրուք այլոց հաւուց լինի քուպիճ անուն»։


Քուսիթայ (ից)

s.

monk's cap, cowl, capuche, hood, cuculla.

• (ի հլ. ըստ ՆՀԲ. բայց ա-ռանց վկայութեան) «կրօնաւորի գլխարկ, կնգուղ» Եւագր. 23. Վրք. հց. ա. 250. Ճառ-ընտ. Օրբել. հրտր. Էմ. էջ 55, 321. Ոսկիփ. Առաք. պտմ. 195 (որ մեկնում է «գլխոյ թօփի»). գրուած նաև քիսութայ ԱԲ. քիւ-սիթն Շնորհ. ընդհ.։


Քսեստ (ից)

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

• = Յն. ἔέστη, «հռովմէական չափ է, որ տանում է 1/ε քուս, ֆր. sétier, լտ. sextarius, sextus», որից նաև վրաց. ჭხეხტი քսեստի «12 ֆունտ տարողութեամբ մի քաշ»։-Հիւ-բշ. 335։

• անուանեն», Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191։ Տե՛ս նաև վսեստակ։


Քրիստոնեայ (էի, ից)

adj. s.

adj. s. christian.

• -Յն. Ջριστός (բուն նշ. «օծեալ») անուան հյց. Ἀριστὸν «զՔրիստոս» ձևից՝ հյ. -եայ մասնիկով կազմուած, ինչպէս և հրեայ։ Հմմտ. նախորդը։-Հիւբշ. 389։

• Տաթև. ձմ. ը և ճ հայերէնով մեկնում է «Քրիստոս ի նա կամ զՔրիստոս ունի նա»։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Քօղ

cf. Քող.

• ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Քօշ (ից)

s.

he-goat, buck.

• = Ասոր. [syriac word] kewšā «խոյ, ոչխար», որ բնիկ սեմական բառ է. հմմտ. արաբ. [arabic word] kabš «մատաղ խոյ», եբր. [hebrew word] kebes կամ [hebrew word] keseb «գառնուկ», ասուր. kabsu «գառն»։-Հիւբշ. 320։

• Diefenbach, Berl. Jahrb. 1843, 448 սլ. koza,. koja «այծ» բառի հետ։ Ու-ղիղ մեկնեց Lag. Ges. Abhd. 62։ Մորթ-ման ZDMG 24, 80 ևն ցեղակից է դնում թրք. keč̌i «այծ»։ Տէրվ. Altarm. 16 գործ չունի ասում է վերի ասոր. և եբր. ձևերի հետ և կցում է քոս, քոշ-քել, քսել ևն բառերին։ Հիւնք. պրս. քիւշն, քիւշէն «քօշ»։


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

• «օգնութիւն». առանձին գործածւամ է միայն Եզ. նխդ. հյց. յօգն ձևով. ինչ. յօգն գալ, յօգն հասանել ևն Զենոբ. Մամիկ. Գնձ. Նար. յովէդ. որից օգնել «օգնել, սատարել, նպաստել» ՍԳր. Ոսկ. եփես. «մի բանի ծա-ռայել, օգուտ բերել, օգտակար լինել» ՍԳր. օգնութիւն ՍԳր. օգնական ՍԳր. օգնականու թիւն ՍԳր. Եւս. քր. Ոսկ. եբր. ևն.-յետնա-բար ունինք անօգ «անօգուտ» Յճխ. էջ 6։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. au-արմատի auw-ձևից, ուր միջին ս կրկնուած է սաստկու-թեան համար։ Պարզ au-արմատից են յա-ռաջանում պանս. ávati «օգնել, նպաստել, պաշտպանել», avitá «օգնական, պաշտ-պան», ävah «օգնութիւն, պաշտպանութիւն», սtih «օռնութիւն», զնդ. avaiti «հոգ և խնամ տանիլ, օգնել», avah-«օգնութիւն», ao-man-«նաաստելով, օգնելով», հիռլ. con-ōi «պահպանել», մկիմր. ry-m awyr «թո՛ղ ենձ պաշտպանէ»։ Սրանց են միացնում ոմանք նաև ւն. ἐνηέος (* ἐν-αfής) «բարեհաճ. րաղց-րաբարոյ», αfτας «սիրահար», լտ. avere «տենչալ, սաստիկ փափագիլ», avarus «ժը-ւատ», avidus «ագահ», կիմր. ewyll, կորն. awell բրըտ. eoull «կամք» բառերը (Po-korny 1, 19, Ernout-Meillet 83, Boisacч 30, Walde 72)։ Հայ բառի արմատն է ուրեմն օգ, որ աւելի լաւ է երևում օգուտ բառի մէջ։

• aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։

• ԳՒՌ.-Արմատը պահում են օգ Ննխ. Վն. «օգնութիւն», Ակն. «օգնական», բայաձևը Ալշ. Ջղ. Սչ. օգ'նել, Խրբ. օգ'նիլ, Ախց. Կր Սեբ. օքնէլ, Մշ. օկնել, Սլմ. էօյհնել, Մկ. էօկ'նիլ, հէօկ'նիլ.-թրքախօս հայոց մէջ՝ օգնութիւն Ատն. (Արևելք 1888 նոլ. 9)։


Տոչոր

cf. Տոչորումն.

• ԳՒՌ.-Կայ Ապ. տոճորակ «ղավուրմա, տհալ» բառը (Ամատունի, Հայոց բառ ու բան 628բ), որ ընդունուած է նաև արևմը-տեան գրական լեզուի մէջ, և որի հետ նոյն է տոժրակ Չմշ. «ղավուրմա»։ Ամատունի դնում է տոչորել բայից։


Տորգ (ի)

s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝

• ՀՀԲ մեկնում է «մամուլ (իբր ւա. torcula «մամուլ») և ոստայն, ծուղակ»։ ՆՀԲ հանում է տոռն կամ դուրգն բա-ռից (իբրև զտոռն ձգեալ կամ իբրև ըզ-ռուռոն ճախարակեալ)։ Scheftelovitz BВ 29, 51 տոռն բառի հետ։ Պատա-հական նմանութիւն ունի լտ. torqueo «ոլորել, դարձնել, չարչարել ևն»։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

• Այսպէս է դնում նաև Մառ, Яфeт. гбор. 1, 135 անշուտ կարծելով թէ հին հայերէն է։ Լտ.turdus բառի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pictet, ռ տպ. Ա. 603։


Տորտ (ոյ)

s.

tartar, dregs, sediment.

• «գինու կամ քացախի չորացած մրուր». ունի միայն ՀՀԲ՝ առանց վկայու-թեան. նոյնը կրկնում է Թորոսեան, Տետ-րակ հմռ. բառարանի, էջ 29։


Տուայտ

adj.

suffering, troubled as with dropsy.

• «նեղութիւն, տառապանք, չար-չարանք, վիշտ» (առանձին չէ գործածուած. բայց Եւագր. առ լեհ. կայ տուայտ «ջրգո-ղեալ»). որից տուայտել «տառապիլ» Սիր. դ. I. Սեբեր. 133. Ոսկ. ես. 419. տոայ-տանք «տառապանք» Ագաթ. տուայտութիւն Ոսկ. բ. թես.։ (Նար լծ. մեկնում է «կարկա-միլ, ցամաքիլ»)։

• ՆՀԲ «հակառակն այտնլոյ կամ շու-այտելոյ» (ուրեմն հանում է տ բացա-սականից և այտնուլ կամ շուայտ բա-ռից)։ Հիւնք. շուայտ բառից։


Տուն (տան, տանց)

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

• (տան, տամբ, տանց, տամբք) «տուն կամ ուրիշ շինութիւն, ինչ. տառա-ւար, պալատ, ապարանք, եկեղեցի ևն», նաև սենեակ, վրան, տան բնակիչները, ազգա-տոհմ, ցեղ, փխբ. «ոտանաւորի տուն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. «տան յարկ» Եփր. աւետ 324 (Ի վերնում տան «վերի յարկում»). նշանակում է նաև «երկիր, աշխարհ». հմմտ. Անգեղտուն կամ Բուզանդի հետևեալ հա-տուածները. «Զմեծ տունն յԱտրպատական աշխարհին. Ձեռն իշխանութեան տանն Հա-յոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշ-խարհաւն. Զտուն թագաւորին Հայոց որ յԱ-տըրպատականին էր». մհյ. աղաւնեաց տունն «Աղուանք» Մխ. բժշ. 79. Վրազտուն, Պարս-կացտուն Դրնղ. 517, 518, 504. հմմտ. ասոր. bεϑ «տուն և աշխարհ»։ ինչ. d-beϑa d oslān «Աշխարհին Ոստանայ», bēϑ Mok-sāyē «Աշխարհ Մոկաց», ինչպէս նաև Կով-ևասի հայոց գործածած Վրաստուն. Պարո-կաստուն, Հայաստուն, Տաճկաստուն ձևերը փխ. Վրաստան ևն (տե՛ս Հիւբշ. Հին Հայոց տեղւոյ անունները, էջ 64)։ Յետնաբար ըս-տացել է «կին» նշանակութիւնը. հմմտ. Տաթև. ամ. 197-8. «Առանց կնոջ՝ աւեր է ռունն. և տան շինութիւն՝ կինն է. և դարձ-եալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ և կո-չեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առնեալ ես»։-Ածանոման մէջ մտնում է երեք ձևով. L Տուն, ինչ. մեծատուն ՍԳր. Սեբեր. ան-տուն Ոսկ. ես. ձմերատուն Երեմ. լց. 22 գետնատուն Վեցօր. սայլատուն Ոսկ. բ. կոր. ժե. կրակատուն Եղիշ. միջնատուն Ծն. զ. 16 ներքնատուն ՍԳր. Եւս. պտմ. սակատա-տուն Եւթաղ. 170. վերնատուն ՍԳր. վաչ-կատուն Բուզ. գ. 7. թոքատուն Վստկ. տըն-տեսատուն (նորագիւտ բառ) Հայել. 239. զանգակատուն Յիշատ. ևն։ 2. Տն. ինչ տնանկ ՍԳր. տնակից Ոսկ. ես. տնակալ Եզն. տնաշէն Ոսկ. ես. միատնութիւն Ագաթ. տնտես ՍԳր. տնիկ Վկ. շուշ. 15, 26 (ներգ. ի տնկանն), առտնին ՍԳր. Փարպ. տնային, տնտեսագէտ, տնտեսագիտութիւն ևն (նոր բառեր). 3. Տան, ինչ. տանուտէր ՍԳր. տա-նիք ՍԳր. Եւս. պտմ. տանեստան «տանիք» Եւս. պտմ. 159. տաներես Գր. տղ. ընտանի ՍԳր. անընտանի Եզն.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dōm-ձևից. ժա-ռանգներից հմմտ. սանս. dam-(dámpatis ռտանուտէր». բարդի մէջ), սեռ. dán-(patir dan «տէր» ձևի մէջ), dáma-, māna-«տուն», սնդ. nmāna-«տուն, բնակարան» (փխ. dmāna-, ինչպէս կայ հին զնդ. dəmana), dam-«տուն» (ներգ. dam, սեռ. deng), քուչ. tanāpate «տանուտէր», յն. δῶ, δῶμα ռտուն», ὄόμος «տուն, բնակարան», ὄօլ-(սեռ. *δενς, որից δεσπότης <հնխ. dem-spotis «տանուտէր, տէր»), ἔν-ὄον «ի տան», δα-πεδον «տան յատակ», լտ. domus, հսլ. domú, ռուս. домъ, սերբ. ϑóm, չեխ. dum, լեհ. ϑom, գնչ. tan «տուն», լիթ. dim-štis «բակ, ինչք» ևն, որոնք ծագում են հնխ. domo, domu-, dom-, dem-, dm-, dm-ձևե-րից։ Այս բառերը յառաջացած են հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատից. որ հայերէնի մէջ չէ պահուած, բայց նրա ժառանգներն են յն.δέμω, գոթ. timrjan, հոլլ. timmeren, հբգ. zimberen գերմ. zimmern «շինել», հիսլ. timbr, հբգ. zimbar «շինա-փայտ», նբգ. Zimmer «սենեակ» ևն։ Իսկ այս հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատն էլ համարւում է աճած՝ պարզա-կան dē-«կապել» արմատից, որի ժառան-գըն է հյ. տի «կապ» (Pokorny 1, 187, Walde 241, Trautmann 44, Berneker 210-211, Boisacq 195, Kluge 544)։ Լիթ. դար-ձել է բառս՝ նախաձայնի փոփոխութեամբ (որի պատճառը յայտնի չէ) nāmas, սովո-բաբար յգ. գործածութեամբ namai, ճիշտ ինչպէս այժմ՝ Երև. տներ՝ փոխանակ տուն։ Հյ. տուն յառաջանում է հնխ. dōm ձևից, սակայն domu-ձևն էլ պահուած է տանու-տէր բառի մէջ (տե՛ս Ernout-Meillet 271)։ -Հիւբշ. 498։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Klap-roth, Asia pol. 10l, որ կցում է լտ. domus և հսլ. domu ձևերին։ ՆՀԲ լծ. լտ. dómus, ի յն. δόμος, որ և տանիք։ Windisch. 12 «անշուշտ կապ ունի լտ. domus բառի հետ»։ Bö̈ttich. ZDMG 1850, 363, Arica 52, 21, Lag IIr. gesch. 910 վեդ. tuna(?)։ Müller SWAW 38, 571 և 594, որից էլ Justi, Zendsp. 155 զնդ. dāman, սնս. dhaman «արարած» ևն։ Հիւբշ. KZ 23, 18 սանս. dhāman կամ dama, յն. δόμο? Pic-tet 2, 242 հիռլ. dunadh «տուն». dun «դղեակ», dunaim «փակել, շրջապա-տեւ»։ Տէրվ. Altarm. 20 տուն. սեռ տան<*տաւան <*տաման, իբր սանս. dama, յն. ὄόμος, լտ. domus։ Նոյն, Նախալ. 86, 99 տուն<*տոմն=յն. և լտ. ձևերը։ Մորթման ZDMG 26, 526 և 535 բևեռ. dani, dun «տուն»։ Նոյն, բևեռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահ. էջ 48 բևեռ. danim

• = տան իմոյ. burgadun=բուրգ+տուն. Հիւբշ. Arm. Stud. § 277 համեմատում է ծանօթ ձևերի հետ. տուն դնում է <*տուվն <*տումն, իսկ սեռ. տան <*տուն <*տման, հմմտ. հին զնդ. dmāna-։ Bugge, Etr. u. Arm. էջ 27 ետր. lavtn մեկնում է հյ. լաւ տուն «ազնուական ընտանիք», էջ 112 intem-= ընտանի և Lyk. Stud. 1, 84 լիւռ. tuhes «ազգականներ»։ Հիւնք. յն. δομός, δῶμα։ Karst, Յուշարձան 407 տանիք կցում է սումեր. tan «բարձր», didim «նւաճել», du «գագաթ», իսկ 424 թրք. dam «կտուր» բառերին։ Պատահական նմանութիւն ունի չին. tien «տուն»։-Տէրոյենց, Երևակ 1865, թ. 63, «ոտա-նաւորի տուն» նշանակութիւնը սխալ թարգմանութիւն է կարծում պրս. խա-նեա «երգ» բառից, որ գալիս է օր. խանտէն «կարդալ, երգել» բայից, բայց կարծուել է խանէ «տուն» բառից։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջո. Սլմ. Վն. Տփ. տուն, Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. դուն, Ագլ. տուն, տօն, Գոր. Ղրբ. տօն, Ակն. Ասլ. Պրտ. դիւն, Սվեդ. դօն, Անտ. դէ'օն.-Տանիք դարձել է Տիգ. դmնիք, դէնիր, սեռ. դէնդրի, Մրղ. տինիս, Վն. տանիս, Խրբ. դէնէր, սեռ. դէյրի, բց. դէյրէ, Հճ. դէնեյ, Զթ. դինեյ, դիներ։-Նոր բառեր են տունաւրիչ, տունքա-կիչ, տունդուրս, տունդրի, տունտնաքանդ, տունտնոմի. տունտունակ. տաներէց, տան-տուն, տաքտուն, տանցի, տնագլուխ, տնա-գործ, տնաթիսի, տնածակ, տնակոլ, տնո-հան, տնահատան, տնամէջ, տնավարի, տը-նատեղ, տնատէր, տնարար, տնաւեր, տնա-տրիլ, տնկից, տնմնայ, տնուրիկ։-Թրքա-խօս հայերից ունինք Ատն. տնանկ «աղքատ, տնանկ»։

• ՓՈԽ.-Վրաց. ტანუტერი տանուտերի «նոյն նշ». (տե՛ս Մառ, ИАН 1911, էջ 1299). ტანოტრობა տանոտրոբա (ուղղել տանու-տրոբա) «ժամանակ տանուտէրութեան», სატანტრო սատանտրո «տանուտէր» (Մառ ИАН 1911, 220), Բուլանըխի մօտ Հասան-Կորանի քրդերն ունին տնշէնօ «տնաշէն» (ըստ Միրախորեան, Նկարագր. ուղևոր. Գ. 96).-Pedersen, Հայ. դր. լեզ. 199 օսմ. dam «տանիք» դնում է հյ. տուն բառին խնամի կորած մի ձևից (անհաւանական).-արդեօք հյ. գւռ. մի բարդ ձևի՞ց է փոխա-ռեալ արաբ. [arabic word] qītūn «գանձատուն, մառան» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 690), որ արաբական արմատներով չի մեկնւում. հմմտ. հյ. գինետուն։


Տունկ (տնկոյ, տնկի, տնկոց)

s. zool.

plant, shrub, tree;
planting;
տնկել —, to set plants, to plant trees;
լու տնկոց, podura.

• . ո հլ. «ծառ, բոյս» ՍԳր. Եւս. քր. (նոր գրականում միայն «փոքրիկ և մատ-ղաշ ծառ»), «տնկելու գործողութիւնը (այգու համար ասուած)» Միք. ա. 6. Դ. թագ. ժթ. 29. «խաղողի որթ» Բժշ. (վերջին նշանակու-թիւնը ունին ՀԲուս. § 2991 և Նորայր ՀԱ 1923, 347)։ Գրուած է նաև տունգ։ Սրանից տնկել կամ տնգել «ծառ տնկել, սերմանել, ցանել, 2. որևէ բան հաստատել, կարգել» ՍԳր. Եփր. եբր. Եւս. քր. Եզն. տնկաբեր Ագաթ. տնկակից Հռ. զ. 5. Գ. մկ. գ. 15, տնկարկ Վեցօր. նորատունկ ՍԳր. Վեցօր. մատաղատունկ ՍԳր. Եւս. քր. Ոսկ. տնկածոյ «տնկուած» Սեկունդ. ժգ. ծառատունկ ՍԳր. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մարդատունկ Ագաթ. Եփր. պհ. 170. որթատունկ Մծբ. կենդանատունկ Նիւս. բն. տնկաղ (իբր տունկի աղ) «potasse, kali» (նորակերտ բառ)։


Տուր (տրոյ, տրոց)

s.

giving;
donation, gift, presents;
alms;
duty, taxes, impost;
—ք առատ՝ առնեն զբարեկամ զուարթ, short reckonings make long friends.

• «հիւանդութեան ժամանակ քաղցած մնալը, բան չուտելը». նորագիւտ բառ, որ ունի Մխ. Բժշ. 118. «Եւ ապա հետ այտոր ընդ ցորեկոյ տո՛ւր կենալ, զի խիստ օգտէ այս ջերմանս» (Seidel էջ 85 թարգմանում է Hinterher lässest du tagsuber nichts geniessen)։


Տոքսական (ի, աց)

adj.

toxical, poisonous;
— դեղ, toxic, poison.

• = Յն, τοհιϰόν «նետերը թունաւորելու համար թոյն». բուն նշանակում է «նետի կամ աղեղի յարմար» (ծագում է τόζον «նետ. աղեղ, ծիածան» բառից). օր. τοհιϰὸς ϰάλαμος «նետի եղեգ», յետոյ τοζιϰὸν φάρμαϰον «նետի դեղ կամ թոյն», որից գոյականաբար τοζιϰόν «թոյն»։ Սրանից ֆր. toxique (ընդ-հանուր անուն թոյների)։ Հայերէնի մէջ -ιϰο, վերջաւորութիւնը թարգմանուած է -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 385։


Տրատէ

cf. Ստաշխն.

• Պատև. Aрм. reorp. 30 համարում է յն. τράϰτη, որ մեկնում է «ϰαϰϰουμπεόν δένδρον τον σοφὸρον ἡλέϰτρον», չեն իմանում ո՛չ Bailly և ոչ էլ Sophocles։


Տրմէս (մեսաց)

s.

triens, trimessis.

• = Յն, τριμί́σσιον, որից և լտ. tremissis՝ նոյն նշ. ըստ Մանանդեան, Կշիռները էջ 21 տանում է 1,51 1/ջ գրամ։-Հիւբշ. 385։


Տրմուխ (մխոյ)

s.

rake;
hay-rake.

• Այս մեկնութիւնս տե՛ս ՀԱ 1908, էջ 122։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 80-81 դնում է սխալմամբ բնիկ հայ բառ՝ հնխ. dorgh-արմատից՝ մ և -ուխ (հմմտ. գլուխ) մասնիկներով. ցեղա-կիցներն են ռուս. дергать. «քաշել, խը-լել, փետել, դրդել», дерrалка «եղան» և նմաններ։

• ოՈԽ. -lsti Dict. Kurde 98 հայերէնից է դնում քրդ. tirmix. նոյնպէս և Մխիթարե ան (Բիւր. 1899, 865) և Պէտէլեան (Արև-ելք 1888, նոյ. 9) էնկ. և Ատն. թրքախօս հայոց, նաև յունաց ու թրքաց գործածած dərməx ձևը, որոնք ընդհակառակը զուտ թռք. բառեր են։


Տրմուղ (մղի)

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

• (սեռ. ի) «անվարժ, դեռ չլծուած ձի, եզ (նաև վզի համար ասուած)» Երեմ լա. 18. Ոսկ. մ. ա. 6. և եբր. լա. Բուզ. 262. Եւս. պտմ. Սեբեր. 185 որից տրմոու-թիւն Ոսկ. մ. ա. 6 և կրկնութեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ. 209 (երկու անգամ), որից և կրմուղ (ի հլ.) Ոսկ. մ. գ. էջ 54. Կիր. պտմ. էջ 132, կրմղութիւն Դիոն. երկն.։


Րոք

cf. Աղէկատ.

• «թել մանելու իլ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գործածւում է նաև արևմտեան գրականում։


Տետր (ի)

cf. Տետրակ.

• «բարակ գիրք, գրքոյկ» (արդի գրականում միայն ձեռագիր և անկազմ գըր-քոյկ) Յիշատ. Մարաթ. որից տետրակ Մաշտ. ջահկ. Անկ. գիրք առաք. 289, խաղտետր կամ խազտետր Յիշատ. տետրեայք «տետ-րակներ» Ասող. բ. 2 (հրատ. Մալխաս. էջ 97), խորհըրդատետր Յիշատ. անսովոր ձև է տետրատ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 54, 74 100. տետրակ բառից է համառօտուած տրակ Ոսկիփ. որից եռատրակ Գր. տղ. եմ. տրակ առաքելոց «Գործք առաքելոց» Տաթև. ձմ. ճխբ։

• = Յն. τετρας «չորեքթերթեայ տրակ», նյն. τετραδι, τετράδιον «տետրակ». ծագում են τετρα-«չորս» բառից. ըստ այսմ կայ նաև հյ. թարգմանուած քառակ Տիմոթ, կուզ 122, 127, 151, 170։ Հյ. տետր ծառում է յն. τέτράς ձևից, իսկ տետրատ <նյն. τετράδι որից նաև ռուս. тeтрадь «տետրակ»։-Հիւբշ. 384։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։ Տետրատ ձևի մեկնութիւնը տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմ. կուզի մէջ 102։


Տեւ

s. adv.

duration;
*oak or elm leaves for fodder;
ի —, durably, lastingly, for ever;
ի — երթալ or — պահիլ, cf. Տեւեմ.

• «երկար քշելը, տոկալը» Ոսկ. ես. որից ի տև «երկար ժամանակ» Ոսկ. փիլ. և ես. 367. տևել «ժամանակ քաշել, դիմա-նալ» Յես. ժթ. 49. Եզն. «համբերել, դիմա-որել» Ա. կոր. ժգ. 7. Եւս. պտմ. Եփր. ազ։ ռեանան Ոսկ. մ. ա. 20, բ. 8. ա. տիմ. տևա-կանութիւն Ոսկ. ես. անտևական Եզն. յարա-տևել Արծր. երկարատևութիւն Պիտ. միա-տևակ Նար. կուս. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dewə-արմատից, որի միւս ժառանգներն են լտ. dū-r-o «տևել, դիմանալ, տոկալ», dū-dum «ի վաղուց հե-տէ», յն. δήν (<δքήν), δαρίν «երկար ժամա-նաև, ի վաղուց հետէ», հսլ. davē «էր եր-ռեմն», davinū «հին, հնուց», ռուս. давнo «վաղուց» ևն (Pokorny 1, 778-780)։ Այս բոլորի ծագումը մանրամասն տե՛ս երկայն բառի տակ։-Հիւբշ. 497։

• ՆՀԲ լծ. արաբ. davam «շարունակել» dāim «միշտ, մշտատև»։ Böttich. ZDMG 1850, 363, Arica 88, 436 և Lag. Ur-gesch. 169 սանս. tu «կարենալ», tayi-ša «ուժեղ», զնդ. tu, tav «կարենալ, ռօրել», պրս. tuwānistan «կարենալ» բառերի հետ։ Նոյնը նաև Müller SWAW 42, 250 և Justi, Zendsp. 135։ Խնդրա-կան է գտնում Հիւբշ. Arm. Stud. § 273 նշանակութեանց տարբերութեան պատ-ճառաւ։ Հիւնք. արաբ. տէվամ և լտ. durare։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Meillet, Revue bourguignonne 1895, 233, նոյնը նաև MSL 9, 154 և Osthoff IF 5, 280, Parerga 1, 114-5։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 362 տիւ բառից։


Տիեզերք (րաց)

s.

the universe, the whole world, the earth, macrocosm;
ընդ —րս, ընդ ամենայն or բնաւ —ս, ընդ ոլորտս —րաց, throughout the world, every where;
առնել —րս անապատ, to reduce the earth to a waste.

• , ի-ա հլ. (գործածուած է ան-եզաբար) «ընդհանուր աշխարհ, բոլոր եր-կիրները» ՍԳր. Կոչ. Եղիշ. որից բազմաթիւ բարդութիւններ, մանաւանդ յետնաբար. հին են տիեզերախօս Ագաթ. տիեզերական Ագաթ.։

• ՀՀԲ տի+եզերք։ ՆՀԲ «որպէս թէ ընդ եզերք, որպէս և յն. տի, տիա է ընդ, շուրջ, այսր և անդր»։ Peterm. 132 տի համարելով բացասական տ մաս-նիկը, թարգմանում է բուն «անսահ-ման»։ Windisch. II տի= լտ. de-(ինչ. deformis) և կամ սանս. ati։ Lag. Btrg. baktr. Lex. 24 սանս. atyanta ձևի հետ։ Մառ ЗВО 5, 286 (=ՀԱ 1892, 164) և 11. 165 տի (կրճատուած զնդ. gaēϑa «աշխարհ» բառից) + եզերք։ Հիւնք. տզրուկ բառից։ Meillet MSL 17, 20 տէր, տիկին և տիեզերք բառերի մէջ տի համարում է անծանօթ բառ, իսկ Altarm. Elementarb. 52 մեկնում է ատ Peterm. Ադոնց, Aрм. Юстии 405 տե իբր «երկինք»՝ տիւ, դև, deus ձևերի հետ, որով տիեզերք «երկնից ծայրը»ւ


Տիկ (տկաց)

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

• = Բնիկ հայ բառ, որ նախապէս նշանա-կում էր «այծ» և ծագում է հնխ. dig-«այծ» բառից. հմմտ. յն. լակոն. διζα «այծ», հբգ. ziga «այծ», zickī «ուլ», մբգ. zige, նբզ. Ziege «այծ», անգսք. ticcen «այծիկ, ուլ» (գերմանական ձևերը տալիս են հնխ. dik-կամ digh-, յոյնը՝ հնխ. dig-la-)։ Տարբեր են ալբան. δī «այծ», ռուս. дикiū «վայրի, վայրենի» (Pokorny 1, 527, 814, Berneker 200, Boisacq 187)։ Լեզուների մէջ բազմա-թիւ օրինակներ կան, որ «մորթ, կաշի, տիկ, նշանակող բառերը յառաջացած լինին այծի, ոչխարի կամ ուրիշ մի կենդանու անունից, ինչ. սանս. aǰa-«այծ», aǰina-«մորթ», հսլ. jazno «կաշի», սանս. mēša «խոյ, ոչ-խար» և յետոյ «կաշի»=ռուս. мexъ «տիկ, մորթ, մուշտակ», պրս. [arabic word] miš «ոչխար» և [arabic word] mīšin «կաշի», լեհ. kozief «ուլ, պարկապզուկ», ռուս. козá «այծ, պարկա-պզուկ», кожa «կաշի» և յատկապէս ֆրանս. boue «բուծ», բայց նաև «տիկ»։ Ինչ. un bouc de vin d'huile ևն։

• ՆՀԲ արաբ. զիգգ։ Հիւնք. տէգ ռա-ռից։ Patrubány ՀԱ 1906, 366 հնխ. de-kā' dē. «կապել» արմատից։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. էջ 10-14, որ ընդունում է նաև Meillet MSL 15, 356։ Բ. Խալաթեանց ՀԱ 1908, 87 ասուր. ziqqu, ասոր. [syriac word] zeqa, քաղդ. [hebrew word] zīqā, արաբ. [arabic word] ziqq «տիկ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 362 պրս. [arabic word] dīk «կաթսայ» բա-ռից։ Pictet, բ. տպ. Ա. 446 «այծ» ի-մաստով կցում է պրս. takah «բուծ», takal «խոյ», հինդ. takka «խոյ» բառե-րին։

• ՓՈԽ.-Վրաց. ტიკი տիկի, ტიკჭორა տիկճո-հա, ուտ. տիկ «գինու տիկ», ն. ասոր. kučur «գինու փոքր տիկ» (Kалашевъ, Aиоорcко-Pуcc. cлов. 306), որ յառաջացած է տկճոր բառից նախաձայն տ-ի անկումով.-հյ. գւռ. նաւտիկ ձևից է վրաց. ნავტიკი նավտիկի «տկալաստ», որից էլ მენავტიკე մենավտի-կե «տկալաստի տէրը»։ Հայերէնից պէտր է փոխառեալ դնել նաև վրաց. ტერობა տղ'րոբա «ուտելուց ճաքիլ, տկռիլ» (ըստ որում տկռիլ զուտ հայկական կազմութիւն ունի), բայց պատահական են վրաց. ვյრელა տկրեցա «այրելուց փքուիլ, ուռիլ» և արաբ. [arabic word] daqar «շատ ուտելով փորը տկռիլ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 858)։


Տիղմ (տղմոյ)

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.

• Տէրվ. Նախալ. 128 վերջաձայն մ մասնիկ է համարում։ Bugge KZ 32, 67 համեմատում է յն. τέλμα, τελμις հոմանիշների հետ։ Այս մեկնութիւնը անապահով է համարում Հիւբշ. 498, որովհետև յն. τέλμα ենթադրում է հնխ. k2elmn-։ Հիւնք. յն. τέτμα, τέλμος, Pe-dersen, Հայ. դր. լեզ. 67 փոխառեալ է դնում յն. τελμα ձևից։ Scheftelowitz BВ 29, 20 պհլ. dlīm «կեղտ», պրո. dulum «բշտիկ, պալար» բառերին ցե-ղակից։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. տեղ «անձրև», թրք. dalga «ալիք», dökmek «թափել», dolmaq «լցուիլ», սումեր. dig «թափել» ևն բառերի հետ։ Peters-son IF 43 (1925). 75 նոյն ընդ տեղ «անձրև»=բրըտ. delt, գաէլ. ϑealt «խոնաւ, խոնաւութիւն»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] tumla, tamla «աւազանի տակ մնացած ջուր կամ սև տիղմ» (Կամուսի թրք. թրգմ. Գ. 273).

• ԳՒՌ.-Արմատական տիլ ձևն ունին Ալշ. Ապ. Երև. Մկ. Մշ. Ջղ. Սր. Վն. տիլ և Չն. դիլ «ջրալի ցեխ, թաց տիղմ», Երև. Ղզ. Վն. տիլ «գինու ևն տակին նստած դիրտը». յի-շում է նաև Բառ. երեմ. էջ 217 մրուր բառի բացատրութեան մէջ. «Մրուր. բրոր, դիրտ կամ տիլ»։ Նոր բառեր են տլոտ, տլաժա-ժանք. տլոտել, տլտլայ։


Տիր

cf. Տի;
— օ՛ն անդր, — օ՛ն ի բաց տար, oh ! shocking ! fye ! fye upon you ! God forbid !.

• «խիստ, պինդ». ունի միայն Ներ-սէսովիչ, Բառ. լտ. հյ. 465 ա և 559 բ. ա-ւելի յետոյ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 65 կարի կամ տիր (тиръ) «крайнīи»։ Նոյն բառը իբր «բոլորո-վին, ամենա-» նշանակութեամբ ունի էֆիմ. էջ 10, 63 (Ի տի՛ր վերջին գլուխն. Տի՛ր նուազ), իսկ «յոյժ, շատ» իմաստով՝ անդ. էջ 65 (Տի՛ր նեղանան «շատ են նեղւում»)։


Տիփտիկոն (ի)

s.

diptycha.

• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Տխուր

adj.

cheerless, sad, afflicted, grieved, gloomy, sorrowful, melancholy;
sullen, morose, surly, peevish;
sombre, gloomy, dismal, dull, dark, obscure;
— տրտմութիւն գիշերոյն, the thick darkness of the night;
լրջացուցանել զ— գիշերն, to dispel that horrible darkness.

• ՆՀԲ ոչ խրախ։ Տէրվ. Նախալ. 70 ար-մատը *խուր, որից *խուրախ >խրախ, ուրախ և տ բացասականով՝ տխուր։ Հիւնք. պրս. xurram «ուրախ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 153 և Meillet Altarm. Elementarb. 210 մեկնում են ըստ. Տէրվիշեանի։ Մառ ИАН 1914, 1239 տ բացասականով՝ *խուր, որ է = հյ. խինդ, վրաց. խարեբա, յն. χϰρ «ուրախութիւն»։


Տոգոր (ից)

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Տոկ (ոյ)

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վր-կայութեան) «դիմացկանութիւն, տոկալ տևելը» Կոչ. 420. Ոսկ. մ. ա. 16. «երկար տևողութեամբ, շատ» Սեբեր. 108. Ագաթ. «յաջողակ, ուժեղ, լաւ փչող (քամի)». հմմտ նաւ անկասկած է յընկղմելոյ և ի խափանև-լոյ մինչդեռ յաջողակ և տոկ օդով առաջնոր-դիցի. Սարգ. ա. յհ. դ, էջ 679 ա տպ.=էջ 534բ տպ. (այս նշանակութիւնը՝ որ չունի ՆՀԲ, կազմուած է տևականութիւնը զուգոր-դելով ուժի հետ). որից տոկալ «ժուժել, համբերել, դիմադրել» Ել. ժը. 23. Եղն. տո-կազուցանել Նիւս. բն. տոկուն Փարպ. Փիլ, անտոկ Ոսկ. եփես. 830. անտոկութիւն Դիոն. ածայ. դժուարատոկ Պրպմ. 164։

• Lag. Urgesch. 321 հմմտ. զնը. tas-ta «զօրեղ»։ Հիւնք. թոք բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud.

• 114, որ ընդունում է նաև Meillet REA 4, 3։


Տոկոս

cf. Տոկոսիք.

• , ի հլ. «դրամի բերած շահը» Մանդ. Լմբ. սղ. Նար. երգ. որից տոկոսիք «ծնունդ» Ովս. թ. 11 (Փառք նոցա ի տո-կոսեաց և յերկանց և յղութեանց). «դրամի տոկոս կամ վաշխ». ՍԳր. «պարտք» Մանգ. Ճառընտ. «տուգանք» Վեցօր. 160. տոկո-սահաւաք Լծ. սահմ. տոկոսառ Մաշկ. Ոս-կիփ. Անկ. գիրք առաք. 79. տոկոսել Եփր. ապաշխ. 193։ Նոր բառեր են տոկոսաբեր, տոկոսական, տոկոսաւոր, անտոկոս-

• = Յն. τόϰος «վաշխ». ծագում է τίϰτա «ծնեւ» բայից և բուն նշանակում է «ծնունդ». հմմտ. հյ. փոխորդի «տոկոս» (իբր փոխ տուած դրամի որդին)։-Հիւբշ. էջ 884։


Տոհմ (ից, աց)

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

• , ի, ի-ա հլ. «զարմ, ցեղ, ազգա-տոհմ» ՍԳր. Եփր. ծն. Եզն. Մծբ. Եղիշ. Փարպ. որից տոհմագիր «ցեղագրութիւն» Կոչ. 183. տոհմաթիւ «ազգահամար» Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. տոհմական «առատ բերք» Ղկ. ժբ. 16. Ոսկ. Կոչ. Եփր. գ. կոր. 122. Ագաթ. Եզն. «ազգական» Մծբ. «ցեղա-յին» Փիլ. «ազնուական» Մծր. 374. տռհմա-կից Ագաթ. Վեցօր. տոհմիկ «ազնուական» Բուզ. Եղիշ. ը. 126. տոհմակութիւն «ազ-նուականութիւն» Փարպ. 167. աղգատոհմ ՍԳղ. Եւս. պտմ. ապատոհմ Ոսկ. եփես. 912. Մծբ. անտոհմ Ա. կոր. ա. 28. անտոնմակ Փարպ. համատոհմակ (չունի ԱԲ) Թղ. պրռ-ևրղ. ՀԱ. 1921, 20. բազմատոհմ Եփր. պհ. Վեզօր. բարետոհմիկ Ոսկ. ա. կոր. դայե-կատոհմ Գ. մկ. ե. 18. ծառայատոհմ Ա-գաթ. միատոհմ Ագաթ. վատատոհմակ Փարպ. տոհմարան (նորագիւտ բառ) Մխ. անեց. 37, 39 ևն։ Տոհմն ձևն է ցոյց տալիս Նոռառիւտ մնազ., ուր գտնում ենք ի տոհ-մանէ Ա. մն. ի. 6, տոհմանցն Ա. մն. իղ. 26, ազգատոհմանցն Բ. մն. ա. 2 հոլովա-ձևերը։

• = Պհլ. tohm «տոհմ», որ գործ ծուած է 27-2045 Թուրֆանի նորագիւտ արձանագրութեանց մէջ. որից mrdwhm (կարդա՛ mardohm, «մարդիկ» (այն է *mard-tohm=«մարդա-տոհմ» >պրս. [arabic word] mardum «մարդիկ» MSL 17, 2)։ Միւս իրանեան ձևերն են՝ սոգդ. tōxm «սերունդ», պհլ. [other alphabet] tohm, tōxm, tuxm «սերմն (բոաական և կամ առ-նական), սերունդ, ցեղ», [other alphabet] tohmak, tōxmak, tuxmak «սերմ, ցեղ, ծագում, ծր-նունդ», պրս. tāhm (հնագոյն ձևը), [arabic word] tuxm «սերմ, ձու, ցեղ, ծագում», [arabic word] tux-ma «ծագում, ցեղ», [arabic word] tuxmagān «ա-մորձիք մարդոյ, սերմն բուսոց», քրդ. tox-ma «ցեղ, սերունդ», txoma «բոյն», tim «կորիզ, հատիկ, ունդ», բելուճ. tom, tum «սերմ», պազ. tuxm «սերմ», tuxma «սե-րունդ, ծագում», ϑum «սերմ». հնագոյն ձևերն են հպրս. [other alphabet] taumā (կարդա՛ tauhmā, ըստ Benveniste, BSL л 93, 76-79) «ընտանիք, ցեղատոհմ», զնդ. ❇ ︎ taoxman-«սերմ, ցեղ», սանս. [other alphabet] tokman «ընձիւղ»։ Իրան-եանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tōhmā «ցեղ, ազգատոհմ, սերունդ», արաբ. [arabic word] tuxm, թրք. [arabic word] toxum, ռմկ. tohum «բուսական կամ առնական սերմ, ցեղ»։ Ըստ Pokorny 1, 713 իրանեան բառերը ծագում են հնխ. teuq-արմատից, որից է նաև մբգ. diehter «թոռ»։ Ուրիշ ցեղակից ձև չկայ։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պի-տի ունենայինք *թոյք։-Հիւբշ. 253։


Օդի (օդւոյ, օդիք, օդեաց)

s.

sheep.

• «ոչխար» Կոչ. 327. Մանդ. Մեկն. ծն. յոգնակին՝ օդիք, սեռ. օդեաց ՍԳր. (բազմի-ցըս) կամ օդեայք Գնձ. որից օդենի «ոչխա-րի մորթից շինուած» ՍԳր. օդիկ «ոչխարի մորթից մուշտակ» Բուզ. զ. 8 (թերևս պէտք է կարդալ լօդիկ)։

• = Ոմանք համարում են բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-«ոչխար» բառից, որի ժառանգ ձևերը տե՛ս հովիւ բառի տակ։ Այս մեկնու-թիւնը ընդունելու դժուարութիւններն են՝ 1) այն որ բառը արդէն ունինք հովիւ բառի մէջ (հ)ովի ձևով. 2) կարելի չէ մեկնել ա նախա-ձայնը հնխ. օ-ի դիմաց. 3) առանց բացա-տրութեան է մնում -դի (երևի պէտք է մեկ-նել իբր մասնիկ, ինչպէս որ ունինք տար-բեր մասնիկներով՝ սեռի զանազանութեան համար՝ հսլ. ovīnū «խոյ» և ovi-ca «մաքի»)։

• ՆՀԲ լծ. հօտ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Տէրվ. Երկրագունտ 1884, 54, Նախալ. 172, յետոյ Müller WZKM 10, 278. վերջինս -դի մասնիկը դնում է սանս. dhenu., զնդ. daēnu-«կաթնտու մայր անասունը», պրս. dāya «դալ-եակ»։ Հիւնք. հօտ բառից։ Lidén, Arm. Stud. 24 ծան. վերի ձևով, որին համա-ձայն է նաև Petersson KZ 47, 258։ Աառորեան ՀԱ 1909, 336 և Karst, Յու-շարձ. 408 սումեր. udu «ոչխար»։


Օժիտ (ժտից, ժտաց)

s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

• (յետնաբար ի հլ.) «հարսի բաժինք» Ծն. լդ. 12. Ոսկ. Բ. կոր. Մծբ. «ընծայ, պարգև» Մծբ. Մխ. դտ. Կանոն. Երզն. քեր. գրուած է նաև ուժիտ, ոժիտ, որից օժտա-բեր Ագաթ. օժտել «նուիրել» Յայսմ. Ան-սիզք 63 (մհյ. օճտել «պարգևել» Կոստ. երզն. 177), օժտութիւն Յհ. կթ.-բոլորովին այլ բառ է ռյժտել Սիր. իթ. 2 (Որ ոյժտեաց ձեռամբ իւրով, պահեսցէ զպատուիրանս. յն. ό ἐπ ι σχύων τη χειρί αύτοῦ զօրանալ զօրացնել)։

• ջին անգամ Müller WZKM 10, 182 համեմատում է սանս. ahiti բառի հետ, որ գալիս է հնխ. anglhiti-նախաձևից. սա տալիս է հյ. ընծայ, ուստի օժիտ բառի համեմատութիւնը անստոյգ է ըստ Հիւբշ. 448։ Kluge MSL 16, էջ 335 վրաց. զիթեվի «օժիտ»։ Ադոնց, Арм. въ ən. Ncт. էջ 189 ասոր. zabh-da «նուէր», արաբ. [arabic word] ︎ zabd «բաշ-խել», վրաց. գուզիթի, մզիթեվի բառե-րի հետ՝ յաբեթական արմատից։

• ԳՒՌ.-Սվեդ. ուժէդք «խօսքկապի ժամա-նակ հարսնացուին տրուած նուէրը», ուժդիլ «փեսի ազգականների նուէր տալը հարս-նացուին». նոյն է և օժտել Արբ. Սթ. «նուի-րել, բաշխել»։


Օձ (ից)

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ang*hi-ձևից ցեղակիցներից հմմտ. յն. άβεις (Հեսիք.), լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, լեթթ. uodze, հբգ. unc, հսլ. *9ži, ռուս. ужъ, լեհ. waž, իռլ. -ung (գտնւում է esc-ung «օձաձուկ» բառի մէջ, որ բարդուած է esր «լիճ» բառով և բուն նշանակում է «լճի օձ»)։ Այս բառերը նշանակում են «օձ կամ իժ» և կամ երկուսն էլ։ Նախալեզւում կար երկու իրար նման ձև՝ eg*hi-և ang*hi-. հայե-րէնում առաջինից ստացուել է իժ (նում նաև «օձաձուկ» նշանակող մի խումբ բառեր. ինչ. լտ. anguilla, լիթ. ungurys. հսլ. ag-orišti, լեհ. wegorz, հպրուս. angur-gis (Walde 42, Pokorny 1, 63-65, Traut-mann 8, Boisacq 213, Ernout-Meillet 49)։ Հնխ. ang*hi-ձևի դէմ սպատելի էր հյ. «անգ», բայց օձը այն բառերից է, որոնք հնդևրոպական ցեղակիցների մէջ շատ են կերպարանափոխուած։ «Օձ» բառի համար ցեղակիցները կազմում են բազմաթիւ խըմ-բակներ, որոնք պահում են այս կամ այն ձևը. այսպէս սանս. áhi-, զնդ. aži-, հյ. իժ. յն. ὄφις կազմում են մի խումբ.-գոթ. nadre, հիսլ. naδr, գալլ. neidr, հբգ. nātra, հսաքս. nādra, գերմ. natter, իռլ. nathir, ւս natrix կազմում են արևմտեան խում. բը.-լտ. anguis, հյ. օձ ևն կազմում են երրորդ խումբը.-սրանից դուրս որոշ խըմ-բակների մէջ կան վերադիրներ՝ փոխանակ բուն «օձ» բառի. ինչ. «տողացող» (լտ. ser pens), «ցամաքային» (հպլ. zmija). «կա-նաչ» (լիթ. Zaltys), «գարշելի» (հսլ. gadú) ևն։ Այս բոլորը ցոյց են տալիս որ օձը թա-բուի էր ենթարկուած և ամէն մի լեզու մի կերպով աշխատել է խուսափել ռուն անու-նից, կա՛մ այլափոխելով կամ մի նոր անուն հնարելով (տե՛ս Meillet, Interdictions de Vocabulaire, էջ 13-14)։ Հայերէնում հնխ. ang*hi-ձևը այլափոխուել է *ang'hi-. ո-րից կարող էր ծագիլ օձ։-Հիւբշ. 426։

• ՓՈԽ.-Հլ. օձմանուկ ձևի հետ պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] «osmān» որ Օամանեան ցեղի նախահօր անունն է և բուն նշանակում է «օձի ձագ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 510 և Մ. Աբիկեան, Բառ. տճկ. էջ 682 Բ)։ Վարդան Բաղիշեցին էլ գրում է. «Այս է Օսմանցւոց առաջին թա-գաւոր, զոր գիրք Աստուածային օձ կոչեցին զնոսա, և այս է Օսմանցի կոչման պատ-ճառն»։


Օղ (ից, աց)

s.

ring, slide;
curl, ringlet;
— շղթայի, link;
— ճարմանդի, button-hole.

• , ի և ո հլ. «օղակ. անուր, խալխա» ՍԳր. որից օղալամբ Ել. լ. 5. օղամանեակ ՍԳր. (գրուած ողոմանեակ Խոր. տպնկ. 74, 75). ոսկեէօղ Վիպաս. (Խոր. բ. 47). խոյօղ «ճարմանդ» Ել. իէ. 11. լը. 17, 19, 28. օղա-կաւոր, օղակաձև (նոր բառեր). գրուած նաև ողակ Լմբ. իմ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. aulo-ձևից. ժա-ռանգները տե՛ս ուղի բառի տակ, որ նոյն արմատի ul-ստորին ձայնդարձից է յառա-ջանում։ Արմատի ընդհանուր իմաստն է «կլոր խողովակաձև». մեր օղը ներկայաց-նում է «կլոր տափակ»։ Իմաստի կողմից մեզ հետ միանում է լեթթ. ula «անուի ա-կանոց, այսինքն այն ծակը՝ որից առանց-քըն է անցնում»։-Աճ.

• ՆՀԲ լծ. հյ. ոլոր, բոլոր, յն. օ'լօս։ Մառ ЗВО 5, 317 զնդ. añgh «ծալել»։ Bugge IF 1, 443 աւղ <*anl-ձևին վերածելով՝ կցում է լտ. anulus «ա-նուր, մանեակ, օղակ» բառին։ Հիւնք. ուղիղ բառից։ Müller WZKM 10, 278 սանս. āwali «շարք, կարգ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 111 հոլով բառի հետ, ինչպէս ունինք ծնօղ և ծնող ձևերը։ Patrudány ՀԱ 1908, 214 յն. αυλή «բակ» ռառի հետ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. ag, ak «օղակ, կեռ»։ Karst, Յուշարձան 422 թթր. ol, ul «կապիլ» օսմ. ilmek «հանգոյց», ilik «լամբակ»։


Օղի (ղւոյ)

s.

strong drink, spirit, brandy.

• «ցքի, բարկ և ոգելից ըմպելի» Դտ. ժգ. 4, 7, 14. Ղկ. ա. 15. (արդի գրականում «արաղ» իմաստով). գրուած նաև ուղի Կր-նիք հաւ. էջ 177. եաւղի Գիրք թղ. 253. ո-րից մեղրօղի, ամբրաւօղի Կանոն. նոր բա-ռեր են օղեվաճառ, օղեվաճառութիմն, կո-բեկօղի, բարկօղի, խնձորօղի, օղեգործ, օղե-գործարան ևն։

• ՆՀԲ լծ. ոգի։ Հիւնք. ոգի բառից։ Ա-ճառ. ՀԱ 1908, 121 յիշում է թէ սլաւ-գերմանական լեզուները գարեջուրի հա-մատր ունին մեր բառին համահնչիւն մի ձև. այսպէս՝ լիթ. alus, լեթթ. alus, հպրուս. alu, հռուս. олъ, պլով. δi, հին սլ. 9l անգլսք. eala, alodh, անգլ. ale, հիւս. գերմ. Ale, որոնց կարելի է միաց-նել թերևս լտ. alicə «ցորենից շինուած մի տեսակ խմիչք» (Ernout-Meillet 32, Trautmann 7)։ Սրանց նախաձևը դըր-ւում է alu-. Ըստ A. Ahlquist, Die Kul-turwörter d. Westfinnischen spr. Hel-singfors 1875, էջ 50 գերմանականից են փոխառեալ գարեջուրի ֆիննական անունները. ինչ. ֆինն. olu, olut, olus, վեպս. olus, էստն. olut, ólut, վոտյ. бlut, լիվ. voll, լապ. vuol։ Սլաւ-գեր-մանական լեզուների հետ յիշած իմ համեմատութիւնս դրել է նախ Pictet, բ տպ. Բ. 410, որ նրանց բոլորի մայրն է համարում սանս. ali «ոգելից ըմպե-լիք»։


Օշնան (ի)

s.

kali, glass-wort, soap-wort.

• Նախ ՆՀԲ պրս. իւշնան, վիւշնան ձևկ-րի հետ։ Նոյնը նաև Lag. Beitr. bktr. Lex. 28։ Հիւբշ. Pers. stud. 15 հայը դնում է *ոշնան ձևով, որով կցում է պրս. ušnān <հպրս. ušnana-ձևե-րին։


Օտար (աց)

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• ՆՀԲ լծ. հյ. վտար, ի տար. յն. ἔ́τερος, ἀλλότριος։ Lag. Urgesch. 266 դնում է սանս. tar արմատից՝ յն. τῆλε «հեռու» բառի հետ։ Էմին, Ист. Aeo-xика 119 օ մասնիկով տար «հեռու» բառից։ Lag. Beitr. bktr. Lex. 5 զնդ. aiwitara-, Տէրվ. Altarm. 47 սանտ avatar «հեռացնել», vitar «մէկ կողմ տանիլ, բաժանել»։ Նոյն, Մասիս 1882 յունիս 24 տե՛ս վտար։. Մառ ЗВО 5,

• 317 և Müller WZKM 9, 299 սանս. ántava-, գոթ. anϑar, լիթ. antras հսլ. vútory ձևերի հետ՝ իբր բնիկ հայ։ Meillet, Rev. crit. 1896, 423 պհլ. ya-vītar, որ տուել է յաւտար>հաւտար> օտար (հ-ի անկումով)։ Հիւբշ. 511 մեր-ժում է Müller-ի մեկնութիւնը՝ սպատե-լով գոնէ աւդար >օդար. իսկ Meillet-ի հակառակ՝ ցոյց է տալիս թէ վերի պհլ. բառը պէտք է կարդալ yuttar, իբր yut արմատից բաղդատական= զնդ. yutā-«բաժանեալ»։ Հիւնք. 118 տար բառից, 340 վտարել բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 66 աւ (=սանս. ava-, լտ. au-ferre) մասնիկով՝ տանիմ բայից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. օտար, Տփ. օ՜տար, Ալշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. օդար, Տիգ. օդmր, Մկ. Շտ. ուտար, Զթ. ուդօյ, ուդոր, Սվեդ. ուդը՛ր (օտար հավերը քշելու համար բացականչություն, ք՛շքշ). նոր բառ է օտարացնել (Ննխ. օդօրցունէլ, օդուրցունէլ) «օտար կարծելով վախենալ» (մանուկների համար է ասւում)։


Օրան (աց)

s.

bundle of corn, sheaf, shock, stack.

• ՆՀԲ որայ բառից։ Տէրվ. Altarm. 72 որայ բառի հետ=սանս. lāvya «կրտ-րել», lāvaka «կտրած, հնձուած», յն. ληίον «ցանուած արտ» ևն։ Սագրոեան ՀՈ 19Ո9 336 և Karst, Յուշարձան 408 սումեր. uru «ցորենի դէզ»։ Liden IF 44, 191 իսլ. Փmstr «խոտի դէզ»։


Օրիորդ (աց)

s.

girl, maid, virgin, maiden, damsel;
young lady.

• (ի-ա հլ. յետնաբար) «կոյս աղ-ջիկ» Վիպաս. (Խոր. բ. 47), ՍԳր. որից օրի-որդութիւն Եփր. ծն. քս. 23. Լմբ. սղ. ճառ-ընտ. գրուած նաև օրւորդ, որիորդ, նաև ուրւորդ՝ ըստ Ալիշ. Հին հաւ. 199։-Իմաստի համար հմմտ. Խոր. բ. ծ. «Տալ զտիկին ո-րիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի. Առնու զտիկին օրիորդն Սաթե-նիկ»։

• ՆՀԲ թրք. (իմա՛ արաբ.) հիւրի «կոյս պարիկ»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 «գուցէ թէ օրի-որդ», Եազրճեան, Պատ-կեր 1890, 198-209 սանս. vira «մարդ» ձևից դնում է որ-եար, իգականը ի մասնիկով՝ ուրհի կամ որի, աւրի, ո-րից օրիորդ։ Մէնէվիշեան, Արևելք 1890 հոկտ. 18 մերժելով այս՝ դնում է օր բառից՝ իբր «օր ունեցող, չափա-հաս աոջիկ»։ Հիւնք. արբանեակ բառից կամ յն. αβρα «աղախին», տճկ. ավրէթ «կին», Ալիշան, Հին հաւ. 199 ուրու, հուրի բառերի հետ։ Pedersen, Հլ. դր. լեզ. 46 -որդ մասնիկով։ Karst Յու-ռառձան 402 սումեր. aru «էգ»։ Մառ ИАН 1917, 314 և 1920, 123, ՀԱ 1921 81 օրի=ուրհի+որդի=բասկ. -til «որ-դի»։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 339 խալդ. awri «տէր»+uru-dani (=վրաց. օրեթ) «սերունդ»։ (Սա-կայն խալդ. «տէր» բառն է ըստ Sayce 477 euri (և ո՛չ թէ awri), որ [other alphabet] գա-ղափարանշանի ընթերցուածն է. գոտ-նըվում է Մհերի դռան արձանագրու-թեան մէջ)։


Օփրանտ

s.

offering.

• (որ և օֆրանթ, օֆռանթ, ոֆ-րանթ, ոփռանտ) «ժամուց, եկեղեցուն տը-րուած նուէր» Մաշտ. կիլիկ. Լմբ. մատ. 320, 322. Թղթ. դաշ. 26։

• ՀՀԲ դնում է լատինից։ ՆՀԲ «բառ գաղղ. ի լտ. ofertum»։


Ախտար (ի)

• , ի-ա հլ. «աստղ, բախտ. աստե ղահմայ ժամագէտ» (միայն յոգնակի գոր-ծածուած) Եփր. արմաւ. 52. Շիր. Տօմար. գրում է նաև աղթարք՝ որ սխալ ձև է, ինչ. բաղդ՝ փոխանակ գրելու բախտ։ Սրանից են ախտարակ «բնախօս, փիլիսոփայ» Եւս. քը. բ. 200. «բնութիւն» Փարպ. յախտարակաց «ի բնէ, բնականից» Ոսկ. Սեբեր. (գրուած ախտարակայ Երզն. մտթ. 209), վատախ-տարակ «թշուառ, որ է չար աստղի տակ ծնած» Եղիշ. հմմտ. նաև ախտարմոլ և ա-պախտար բառերը։


Աղաւնի (նւոյ, նոյ, նեաց)

• (նոյ, նեաց) «աղաւնի թռչունը, ռոխ» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երկու ձևով. 1. աղաւնե. ինչ. աղաւնեակ «փոքրիկ սիրուն աղաւնի» Երգ. բ. 14. աղաւնեկ «երա-ժըշտական ԱԿ ձայնին պատկանող մի եղա-նակ» Մանրուսմն. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 18բ). աղաւնեվաճառ ՍԳր. գրուած նաև աղաւնէվաճառ, ինչպես և աղաւ-նէտուն Վստկ. 2. աղաւնա-ինչ. առաւնա-կէրպ Ագաթ. աղաւնաձև Մ. մաշտ. 173 ա. ա-ղաւնաձագ Գնձ. աղաւնարօտ կամ աղաւնիճ «մի տեսակ խոտ» Գաղիան. բժշ. (այս բոյսի անունը ուրիշ լեզուներում էլ ծագում է «ա-ղաւնի» բառից. ինչ. յն. πιριστερεων, իտալ. erba colombina. գերմ. Taubenkraut, թրք. guger-jIn otə, որ է ֆրանս. verveina). առան-ձին մի ձև է աղուենարօտ փխ. աղաւնարօտ։

• Ինճիճեան, Հնախօս. Գ 21 աղու ունի։ Peterm. 29, 42 ասոր. ❇ уaunā, եբր. [hebrew word] yaune «աղաւնի» բառից փոխա-ռեալ։ Klaproth, Asia pol. 105 գոթ. ahaks։ Bötticher, Arica 67. 4Ո5 balon։ Lag. Urgesch. Arm. 768 հա-մարում է թէ բառը կազմուած է labi ար-մատից՝ a մասնիկով, ինչպես որ նոյն արմատից դնում է օսս. balōn, լատ. pal-čιmes. columba, հսլ. golabī հոմանիշ-ները՝ կազմուած ava, upa, cum մաս-նիկներով։ Lag. Arm. Stud. § 53 մեր-ժում է այս. և ասորի ու եբրայական ձե-վերին աւելացնում է պրս. [arabic word] vana «վայրի աղաւնի», ասելով թէ այս բա-ռերի մէջ անշուշտ մի կապ կայ. և թէ ա՛յն ժողովրդին է վերաբերում բառը՝ որ ընտելացրել է աղաւնին։ Bugge KZ 32, 1 աղաւնի բառի առաջին նշանակու-կութիւնը դնում է «սպիտակ» և ըստ այսմ մեկնում է լտ. albus, օսկ. alafo, յն. αλφός, ἀλωφους «սպիտակ» ձևերով, ինչպես որ սլաւ և գերման լեզուներումն էլ «կարապ» ծագում է նոյն albho-«սպիտակ» բառից. հմմտ. հսլ. lebedi, հբգ. albiz, հիսլ. alft ևն։ Müller SWAW 84 (1877), 226 օսս. balan, ինչ. լիթ. balaudis=հսլ. lebedi։ Pokorny 1, Չ3 մերժում է լտ. albus ևն ձևերի հետ դնել հնխ. albho-«սպիտակ» բառից։ Հիւնք. յն. ἐλένη (Հեղինէ) յատուկ ա-նունից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 աղու հաւ. Մառ ИАН 1915, 940 սվան. մուգւ «աղաւնի» ևն։ Պատահական նմա-նութիւն ունին լազ. ալիոնի «mouette» և կազանի թթր. [arabic word] āγuvun «կաքաւ»։

• ԳՒՌ.-Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։