Your research : 15 Results for նու

Entries' title containing նու : 1439 Results

Definitions containing the research նու : 2556 Results

Սոյզ, սոյզք

s. ast.

hollow, cavity, hole;
immersion.

• Bugge, Etr. u. Arm. 79 և KZ 32, 38 ետրուսկ. suϑi, s'usi «շիրիմ» բառի հետ՝ յն. ϰευϑω «ծածկել, պահել»։ Յոյն ձե-ւի հետ համեմատութիւնը տե՛ս և Pe-dersen KZ 38, 381, որի վրայ Liden, Arm. St. 122-3 և Meillet BSL л 79, էջ 5, ուր բոլորովին անճիշտ է համար-ւում այս համեմատութիւնը։ Պատահա-կան նմանութիւն ունի թրք. suz-mek «քամուիլ»։

• ՓՈԽ.-Փառնակ, Անահիտ 1906, 233 մե-զանից է դնում ալբան. zus «սուզանիլ»։


Սոյլ

cf. Սուլումն.

• «սուլել, շվվացնելը». արմատ, որ հների մօտ գործածուած չէ, բայց ընդունու-ած է նոր գրականում. որից սուլել (գրուած նաև սուղել, սուղղել, սղալ) «շվվացնել» Փիլ. Յհ. իմ. Սարգ. Գէ. Ես. սլել Մագ. սոզիչ Լմբ. ատ. սուլումն կամ սուղումն Պիտ. փիլ. Մագ. Վրդն. ծն.-սրա կրկնակն է սողալ, որ տե՛ս սղալ։

• Böttich. Arica 84, 408 և Lag. Ur-gesch. 1007 պրս. [arabic word] siflīdan «սու-լել»։ Հիւբշ. 239 դժուար է գտնում այս մեկնութիւնը։ Հիւնք. հյ. սրինգ բառից, ինչպէս որ յն. συρίζω «սուլել» ծագում է σῦριγς «սրինգ» բառից։ Karst, Յու-շարձան 424 թթր. yil, sil «քամի, շունչ, շտապել» բառի հետ։ Պատահական նը-մանութիւն ունին լտ. sibilare, գւռ. լտ sitilare,. որից ֆրանս. siffler «սուլել». վրաց. სივილი սիվիլի «սոյլ, շաչիւն (օձի, նետի)»։ Petersson, KZ 47, 255 սանս. çut-kā̄rá «սոյլ», çv-ásiti «շնչել, փնչել», լիթ. šv-ilpti «շրթունքներով սուլել», շվ. hvissla, անգսք. whistlian «սուլել» բառերի հետ։ Կրկնում է Po-korny 1, 475, պարզ արմատը դնելով հնխ. k'u-, k'eu-«սուլել»։


Սոյն, սորին, սմին, սովին

pron. adv. conj.

this, that, be, self, the same;
զսոյն հետայն, cf. Այսուհետեւ, cf. Յայսմ հետէ;
զ— հետայն, afterwards, soon, shortly, directly;
ի —, immediately;
սմին իրի or վասն, for this reason.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ին մաս-նիկով՝ սա դերանունից, որ այստեղ երևան է գալիս իր նախնական սո-<հնխ. և'σ ձև ւով. կազմութեան և գործածութեան մասին տե՛ս ինչ որ ասուած է դոյն բառի տակ։

• Բառիս ընդարձակ քննութիւնը տե՛ս Meillet MSL 10, 241-271, յատկապէս էջ 257-8, Pedersen, Հայ. ցուց. դեր.։


Սոնիճ

cf. Արջնդեղ.

• Նախ ՆՀԲ յիշում է պրս. սիւնիզ։ Lag Arm. Stud. § 1707 աւելացնում է նաև արաբ. ձևը։


Սոս, ից

s.

sossus, space of sixty years.

• = Յն. σთσσος, լտ. sossus, նոյն նշանակու-թեամբ. սա էլ փոխառեալ է քաղդէարէնից. հմմտ. ասուր. šuššu, šušu, որ նշանակում է «վաթսուն» և է բաբելական [other alphabet] գաղափա-րանշանը (Delitzsch, Assyr. Hndwört. 694)։ Բոլորի աղբիւրն է սումեր. šuš «վաթ-սուն», որ կազմուած է uš «երեսուն» բառի կրկնութեամբ (իբր սš-uš 30+30). իսկ ս︎ բերեսուն» բառն էլ յառաջանում է a «տա-սը» xeš «երեք» բառերից (Bertin, Lang. of the cun. inser. էջ 7)։-Հիւբշ. 380։


Սոսինձ, սնձոյ

s.

paste, glue, lip-glue;
— ձկան, isinglass, ichthyocolla, fish-glue.

• Patrubány ՀԱ 1908, 343 հնխ. ek'oi «ուտել»>սինձ բառից կրկնութեամբ, Տե՛ս և սինձ։

• ԳՒՌ.-Ջղ. սոսինջ (ձ>ջ ձայնափոխու-թեան համար կարելի է համեմատել Երև սպիտակուջ<սպիտակուց, դ'եղնուջ<դեղ-նուց, Պլ. անթամալու<անդամալոյծ)։


Սոսկ

adj. gr. adv. s.

simple;
common, ordinary;
depraved, devoid;
sharp, acute;
simply, solely;
terror, horror;
horrible.

• Հիւնք. ոսկր բառից։ Bugge KZ 32, 29 սանս. çuska, զնդ. huška, հաւ. çuchu «չոր» ևն բառերի հետ։ Կրենում է նոյնը Brugmann, Grdr2 I 741։


Սոսորդ, ի, ոյ

s.

throat, gullet, gorge;
uvula.

• Մ. Այվատեան, Մասիս 1853 մարտ 25 սոր և սորսոր բառերից, որոնք բուն նշանակում են «սորել, ծծել»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 թերևս -որդ մասնիկով սոս արմատից։ Lidén, Ar-men. Stud. 134 կրկնուած սոր «ծակ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 277 -որդ մասնիկով՝ հնխ. ek'ōi արմատից՝ կըր-հատ կրկնութեամբ։ Պատահական նմա-նութիւն ունին վրաց. სახა սասա «քիմք, 2. կոկորդ», արաբ. [arabic word] sart «կուլ տալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 478).


Սով, ու

s.

famine, dearth, scarcity, penury;
hunger;
ի —ու, by famine.

• , ո հլ. (կայ նաև սեռ. սովու Ծն. խա 31, Երեմ. լը. 9) «պարէնի նուազութիւն, հա-ցի պակասութիւն, թանկութիւն, քաղցածու-թիւն» ՍԳր. որից սովիլ «սաստիկ քաղսա-ծանալ» Ծն. խա. 55. Սղ. ծը. 7, 15. Ոսև ա. կոր. սովեցուցանել Եւագր. սովաբեկ Օր. ը. 3. Ոսկ. փիլիպ. սովամահ. Բ. թագ. զ. 29. Առակ. ժ. 3. Ղկ. ժե. 17. Կոչ. Ոսկ. մ. ա. 13 և մտթ. Սեբեր. սովամահիլ. Ա. մկ. ժգ. 49. սովալլուկ Սարգ. սովասատակ «քաղ-ցից սատկած» (նորագիւտ բառ) Վրդն. այ-գեկ. 86. սովահար, սովահարութիւն, սովա-մահութիւն (նոր բառեր) ևն։

• ռումեր. šuku «քաղց, սով»։-Ըստ այսմ վերի մեկնութեան առաջին հեղինակն է Lagarde, որ անկախաբար մտածելով ա-ռաջարկեցի Meillet-ին. պատասխանեց թէ «la seule possibilité de rapproch-ement est en effet l'emprunt, համե-մատութիւնը կարելի է բացատրել միայն փոխառութեամբ» (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։


Սովոր, ից

adj.

accustomed, used to, inured, trained;
customary, usual, habitual, wont;
familiar;
— լինել, to be accustomed or used to;
որպէս — էր, as he was wont to, as he was in the habit of.

• Տէրվ. Altarm. 64 և Նախալ. 72 հլտ. sovo-S>sus «իւր» դերանուան հետ. հմմտ. լտ. suescere «սովորիլ», con--suetudo «տովորութիւն»։ Հիւնք. եբր. սօֆէր «դպիր» կամ պրս. վէրզիյտէն։ Patrubány SA 1, 195 յն. ϰῦρος,, հիռլ. caur, cur «կտրիճ, քաջ», սանս. çurā


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։ Թաղիա-ռեան Առաօն. մանկ. 71 համարում է ռնիկ հայ և ստուգաբանում է «սորե-լով գայ, կամ ի ձորոյ, և կամ զի՝ գի-նի նորա ի սորս պահև»։

• ԳՒՌ.-Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։


Սորնջան

s. bot.

s. bot. hermodactyl.

• «մի տեսակ բոյս. լտ. col-chicum autumnale, որ ձնծաղիկի մի տե-սակն է, հնապէս կոչուած hermodactylus» (մանրամասն տե՛ս Seidel, Մխ. հեր. § 385) Բժշ. Ամիրտ. (ունին միայն ՀՀԲ, ՋԲ. ՓԲ և ՀԲուս. § 1779, § 2800. չունին ՆՀԲ և ԱԲ, իսկ Բառ. երեմ. յաւել. 572 դնում է սոլնջան «ձիւնածաղիկ, կառ թօփու»)։


Սուարիմ

adj.

vile, bad.

• «ժանտ, վատ տեսակի (թուզ)» մէկ անգամ ունի Երեմ. իթ. 17. «Արարից սդոսա իբրև զթուզ ժանտ սուարիմ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ»։ Սխալ է մեև-նում Մխ. երեմ. «Սուարիմ, անառանահաս որ է յետին գերութիւն»։


Սուլտան

s.

sultan.

• «մահմետական թագաւոր» Պտմ. վրաց. Վրդն. պտմ. Կոստ. երզն. 130, որ և սուլթան Կոստ. երզն. 140. որից սուլ-տանանալ «թագաւոր նստիլ, իշխել» Պտմ. վր. Վրդ. պտմ. բառախաղով շինուած է շուն-թան Յիշատ. Ժէ դար. (Դիւան ժ, էջ 74, 75)։ Սպանին զշունթան Իբրահիմն և եդին գսուլ-թան Մահմատն։


Սուսր, ի

s.

ruddle, red ochre or lead, minium.

• = Անշուշտ սեմական փոխառութիւն է, բայց բուն մայրը անծանօթ. հմմտ. եբր. [hebrew word] šāšēr «կարմիր ներկ», որ ըստ Gesenius17, էջ 866 փոխառեալ է ասուր. šeršeru «կարմիր սուտակ» բառից (De-litzsch, Assyr. Handwb. 694 այս բառը թողնում է անյայտ)։-Աճ.


Սուտ, ստոց

adj. s. adv.

false, untrue, lying, deceitful, fallacious;
falsehood, untruth, story, lie, fib;
falsely;
թեթեւ —, white lie;
innocent falsehood;
— երդումն, perjury, false oath;
— վկայ, false witness;
— քրիստոսք, false christs, antichrists;
ամենեւին —, absolutely false;
— խօսել, ասել, to tell untruths, to lie;
— առնել or ի — հանել, to contradict most flatly, to give the lie to, to shew the falsehood of, to deny, to gainsay, cf. Ստացուցանեմ;
ի — հանել զկայսրն, to deny the accusation made before the emperor;
եդաք — զյոյսն մեր, we trusted in lies.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ. «ո՛չ-ճշմարիտ, կեղծ» ՍԳր. Եփր. ծն. Եղիշ. Փարպ. «ստութիւն» Սղ. ե. 7. «սուտ տեղը» Ես. իը. 15. Փարպ. որից ստել «սուտ խօ-սիլ» ՍԳր. սուտակ «ստախօս, ստող» Բուզ. գ. 5. սուտակասպաս «կեղծաւոր, շողոքորթ» ՍԳր. Ոսկ. եփես. սուտակասպասութիւն Ոսկ. բ. կոր. և մ. ա. 10, գ. 8. Եւս. պտմ. (գրու-ած սուտապասութիւն Տիմոթ. կուզ. էջ 256). սուտերդմնութիւն Բուզ. սուտապատում կամ ստապատում Ագաթ. Կորիւն. սուտքրիստոս ՍԳր. ստաբան Ա. տիմ. դ. 2. ստագիր Վե-սօր. ստադատ Բուզ. ստախօս իմ. ա. 11 Եփր. ծն. անսուտ Տիտ. ա. 2. Ագաթ. հա-նաաազասուտ Տիտ. ա. 2. Ոսկ. տիտ. եր-դըմնասուտ Յճխ. չսուտ Մեկն. ղկ. բանսուտ Յհ. ևթ. կրկնութեամբ՝ սուտմուտ Կոչ. 325 և սաստկական նախամասնիկով՝ սափասուտ Եզն. (տե՛ս առանձին)։

• ՆՀԲ ստոյգ բառի հակառակն է. սրա-նից յն. φευδής Տէրվ. Altarm. 6 և Նա-խալ. 115 յունարէնի հետ հնխ. spud արմատից։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 25 (կրկնում է Brugmann Grdr. 2 1, 511), որ չի ընդունում Հիւբշ. 492, առարկելով թէ այսպիսի ձայնա-փոխութեան ուրիշ օրինակ չկայ։ Հիւնք սուտ հանում է ստուեր բառից, իսկ սուտակասպաս դնում է սուտան «ռա-րը»+յն. ἀσπαζομαι «ողջունել, մեծա-րել»։ Վերի մեկնութիւնը հաստատում է

• osthoff SA 2, 49-53, Parerga 1, 233։ Pedersen, Հայ. դր. լեզ. 150 մերժում է յն. φευϑομαι և կցում է հսլ. suji, սանս. çūnуá «դատարկ» բառերին։ Meillet MSI 22, 61 վերի ձևով։ Պատահական նմանութիւն ունի կաբարդին. փցր «սուտ»։-Canini, Et. étym. 166 սուտ-մատուտակ բառի մէջ՝ սուտ դնում է= սանս. sudha «հիւթ»։


Սոփեստէս

cf. Սոփեստոս.

• «իմաստակ, գիտնական» (ար-դի գրականում «սուտ փիլիսոփայ») Բուզ. 60, 103, Եւս. քր. 584, 589, որ և սոփես-տոս Եփր. ա. կոր. 54. սովփեստեո Նոնն. 14. կրճատ՝ սոփեստ Նար. որից սոփեստու-թիւն Շնորհ. յուդ.։


Սոփեր

s.

sopher, book, writing.

• Նախ ՀՀԲ համարեց եբր.։ ՆՀԲ եբր. սօֆէր, սէֆէր։ Հիւնք. եբր. սօֆէր «դը-պիր» բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Müller WZKM 8, 284 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 295)։


Սպայ, ից

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։

• = Պհլ. [other alphabet] spah, պրս. [arabic word] sipāh, (նաև ispāh, sipah, ispah) «զօրք, բանակ». կնդ. ❇ spāδa-, հպրս. spāda-(պա-հուած միայն Taxmaspāda-յատուկ անու-ան մէջ), օտս. afsād, älsád «խումբ, բանակ, գունդ, բազմութիւն» (Horn § 669)։ Պառս-ևեռէնից են փոխառեալ թրք. sipahi, քրդ. spahi, սերբ. spahija, լեհ. spahi, ռում. spa-hiu, յն. σπάχιδες, ֆրանս. spahi, cipaye։ Հմմտ. նաև սպարապետ, սպասալար։-Հիւբշ. 239։

• ՓՈԽ.-Վրաց. սպա «բանակ, գունդ» թւում է հայերէնից. իսկ իսպաոբա «աս-պետութիւն», իսպաերադ «ասպետաբար» պարսկերէնից են։ Տարբեր են սեփե «ար-քունի պալատ, տէր, թագաւոր», սեփեծուլի «իշխան, սեպուհ» (որից սեփծուղ Խոր.), նեփոբա, սեփեոբա «իշխանութիւն»։


Սպանախ, ի, ից

s. bot.

s. bot. spinage.

• Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։


Սպաս, ուց

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• , ու հլ. «պաշտօն, ծառայութիւն» ՍԳր. Եզն. Եփր. Ղևտ. Եւագր. Ոսկ. «կահ-կարասիք, աման-չաման, տաճարի սուրբ բաժակ, զարդ, հանդէս» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «սեղան, ճաշ, կերակուր» Վրք. հց. «ապուր» (հմմտ. ոսպնասպաս «ոսպով ապուր» Վրդն. ծն. հմմտ. նաև ասպականա-սպաս որ Լծ. Նար. լե. մեկնում է «շան լափ», անշուշտ այս սպաս «ապուր» բառից կար-ծելով). որից սպասել «յուսով կենալ» ՍԳր. Սեբեր. «ծառայել, խնամել, հոգ տանիլ» Մեկն. ծն. Վրք. հց. Շար. Տօնակ. սպասումն եւս. պտմ. սպասաւոր «ծառայ, մատակա-րար» ՍԳր. սպասեակ կամ սպասիկ «խնա-մակալ. պահպանող» Ոսկ. մ. ա. 18 և ա-տիմ. թ. Վեցօր. 85. Եփր. թգ. 451 (որ և սխալմամբ սպահիկ Յհ. կթ. 34). սպասկա-պետութիւն. Ագաթ. սեղանասպաս Ոսկ. ղկ. ռամիկսպաս Բուզ. դրացսպաս Ճառընտ-սուտակասպաս ՍԳր. Ոսկ. եփես. պինաս-պասեակ Փիլ. լիւս. յստակասպաս Կոչ. մե-ծասպաս Վեցօր. նոր բառեր են անսպասելի, սպասարկու, սպառողական, սպասուհի ևն։

• = Պհլ. *spas «ծառայութիւն» բառից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք մանիք. պհլ. [hebrew word] spas (կարդա՛ ispās), սոգդ. špās «հսկել, ծառայել», մանիք. պհլ. [hebrew word] ispasig «ծառայ, հյ. սպասիկ», (Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), էջ 106), սոգդ. spāsāk «ծառայ», զնդ. spas-yeiti «լրտեսել, հսկել, պահպանութիւն ա-նել», spas-, spaštar «դետ, լըտես», սանս. spáçati, páçyati «դիտել, նայիլ». spaca-«դէտ, լրտես, պահապան»։ Սրանց պէտք է կցել նաև պհլ. ❇ ︎ spās=պրս. ︎ sipās «շնորհակալութիւն» (Horn § 698) որ անցել է «ծառայութիւն, շնորհակալու-թեան արժանի գործ» իմաստներից։ Հայերէ-նի մէջ «դիտել, նայիլ» իմաստը սովորած կան չէ. բայց նոյնը պահում է յստակա-սպաս «պայծառ տեսութեամբ, յստակ կեր-պով տեսնուած» (Հրեշտակք տեսանեն ըստ իւրաքանչիւր չափու կարգացն, այլ յստտ կասպաս տեսիլն Հօր՝ Որդւոյն միայն պահ-եալ է. կոչ.)։ Այս բառերի նախաձևն է հնխ. spek'-արմատը, որի միւս ժառանգներից են լտ. specto «նայիլ, դիտել, ուշադրութիւն դարձնել, հսկել», specio «նայիլ, տեսնել», species «նայուածք, երևոյթ, տեսք, տեռա-րան, տեսակ, պատկեր, զարդ, առարկայ, կահ-կարասիք», speculum «հայելի», aspec-tus «երևոյթ, ձև», con-spectus «ակներև, հայեացք, ներկայութիւն, քննութիւն, ընդհա-նուր ակնարկ», in-spector «տեսուչ», spec-tarzilrm «տետարան», յն. (շրջմամբ) ἔϰεπτομαι «ուշադրութեամբ նայիլ, դիտել, քննել, խորհիլ, հոգ տանիլ», σϰαπός, «դիտող, հսկող, պահապան, պաշտպան»,. ἐπίσϰοπος «տեսուչ, եպիսկոպոս», հբգ. spéhōn, գերմ. խագուշակել, մարգարէանալ», ալբան. paše «տեսայ»։ Գերմանականից փոխառութեամբ՝ իտալ. spiare, ֆրանս. êpier «լըտեսել», որից իտալ. spione, հֆրանս. espie, ֆրանս. es-nion «լրտես», որից էլ անգլ. spy, հոլլ. spie, գերմ. Spion և սրանից էլ ռուս. шīпiонъ «լրտես» (Kluge 458, 462, Pokorny 2, 59-660, Walde 729, Boisacq 873)։

• ՆՀԲ սպաս՝ լծ. պաշտօն, պաս, պահ, իսկ սպասել՝ լծ. լտ. expecto, պրս. payistan։ Lag. Urg. 544 սանս. spaç, speç արմատների հետ։ Spiegel, Huzw. Gram. 190 յիշում է պրս. sipās և պհլ, spās «շնորհակալութիւն»։ Justi, Zen-dsp. 303 զնդ. spaç ձևի տակ։ Տէրվ. Altarm. 71 և Նախալ. 114 վերի ձևերի հետ՝ իբր հնխ. spaç «սպասել» արմա-տից։ Lag. Յն. Ագաթ. էջ 83 ծան. սպասկապետութիւն մեկնում է պրս. šipāhī+պետ, որ կրկնում են Տաշեան, Ագաթ. էջ 68 և Սարգիսեան, Ագաթ. էջ 241, բայց մերժում է Հիւբշ. 239։ Bug-ge KZ 32, 64 ընդունելով որ հնխ. sρ տալիս է հյ. ս՝ չի հաւատում թէ բնիկ է հյ. սպաս և դնում է իրանական փո-խառութիւն։ Նոյն կարծիքն ունի նաև Meillet. Rey, erit. թրգ. Բազմ. 1898, 119ա ձայնաւորի պատճառաւ։ Հիւբշ. 492 կարծում է որ բնիկ է, որովհետև հւ. ա կարող է երբեմն հնխ. e, o ձալ-ներին համապատասխանել. ինչ. տասն, վաթսուն։ Այժմ ընդհանուր ընդունուած է այն կարծիքը թէ սպաս փոխառու-թիւն է։ Հիւնք. դնում է ս մասնիկով պաս բառից՝ իբր պրս. pās «պահպա-նութիւն գիշերոյ», թրք. baqmaq «նա-ւեւ». beklemek «սպասել»։ Թիրեաքեան, Կարնամակ 51 զ-պաս՝ իբր զ-պահել։ Սանտաւճեան. L'idiome 15 բևեռ. sebas, յն. σέβας «պաշտամունք»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sa'fasa «թանապուր, գւդր սպաս» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 384)։

• ԳՒՌ.-Ջղ. սպաս «ծառայութիւն», Այշ. Մշ. սպասել, Ախց. Ղրբ. Ննխ. սպասէլ, Ագլ. Շմ. սպասիլ «սպասել», Պգ. ըսփասավօր «սպասաւոր» (փոխառեալ գրականից), Երև Ղրբ. սրպաս «թանէ սպաս, թանապուր», որ և Օվ. բասագան, Վն. պաս, թորվան պաս, Ննխ. թանուսպաս, Երև. Ղզ. Տփ. թա-նէսպաս։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։

• ՀՀԲ ասպար բառից։ Ինճիճ. Հնախ. Բ. 275 պրս. սիփահի բառից։ ՆՀԲ իբր սպայապետ և պրս. սիբէհպէտ։ Dulau-rier JAs. 18, 291 և Էմին, Ист. Bap-данa 90, Ист. Aсохика 254 ասպ «ձի» բառից։ Lag. Ges. Abhnd. 186 հպրս. *asabārapati և պրս. suwārbaδ «պետ հեծեալազօրաց»։ Վերի ձևով ուղիղ են մեկնում Müller SWAW 88 (թ. 1877) էջ 15, Հիւբշ. ZDMG 36 (1882), 133 և Պատկ. Maтep. II. 18։ Հիւնք. ասպար բառից։

• ՓՈԽ.-Առաթանգեղոսի թարգմանութեամբ հայերէնից յունարէն և յունարէնից արաբե-րէն է տառադարձուած բառը, [arabic word] ❇as-barābātas «սպարապետ» ձևով (Մառ ЗВO 16, 201)։


Սպեղանի, նւոյ, նեաց

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

• ՆՀԲ վրաց. սալբունի։ Böttich Rn-dimenta 33 դնում է ասորուց։ Հիւբշ. Ուս. փոխառ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 42 դնում է ասոր. բառերի շարքը՝ կասկած յայտնելով թէ հայը յոյնի՞ց թէ ասորուց է փոխառեալ. իսկ Arm Gram. 381 առանց տարակոյսի յոյնից է դնում։ Հիւնք. յն. σπίλας «սպի» բա-ռից՝ հյ. -անի մասնիկով։


Սպետափառ

adj.

noble, chivalrous, gallant.

• . մէկ անգամ ունի Արծր. հրտր. Պատկ. 303. «Հեր գլխոյ նորա ուղե-բեկ (իմա՛ աղեբեկ) ջոկացեալ ի վերայ սպէ-տափառ ճակատուն»։ Բառ. երեմ. էջ 290 մեկնում է «պայծառ»։ Անշուշտ պէտք է հասկանալ սպիտակափառ «ճերմակ, պայ-ծառ». Ագաթ. Խոր.։

• ՆՀԲ մեենում է «ասպետափառ կամ սպիտակափառ»։ Müller SWAW 66. 276 ընդունելով երկրորդը՝ մեկնում է զնդ. spaēta+փառ. իսկ Lag. Arm. Stud. § 2046 ընդունելով առաջինը՝ մեկնում է իբր զնդ. aspōpaitiparəna։ Հիւբշ. 240 կարդում է սպիտակափառ, որով և մերժում է այս մեկնութիւնը։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• Ուղիղ մեկնեց նաև Klaproth, Asia pol. 106 (նոյնը նաև Mémoires 1, 433 սանս. chweta, պրս. sefid)։ ԳԴ պրս. նիփ թաք «սպիտակ (դեղ շպարելոյ)» և սիփիյտ «ճերմակ»։-ՆՀԲ վրաս. սպէտա՛կի, պրս. իսփիտ, իսֆիյտ։ Սանս. և զնդ. ձևերը յիշում են Peterm. 17, 21, Windisch. 11, 19 Böttich. ZDMG 1850, 361 Arica 82 373 ևն։ Տէրվիշ. Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 159 նախաձևը դնում է *սվայտա, որից բնիկ հյ. պիտի ունենայինք *սուէտ կամ սկէտ։ Հիւնք. էջ 45 պրս. սիբթաք, սի-բիյթաք։ Աղբալեան ՀԱ 1929. 552 հա-

• ՓՈԽ.-Վոաղ. ს3ეტაკი սպետակի «ճեր-մակ», სისბეტაკე սիսպետակե «ճերմակու-թիւն», განხმეტაკება գանսպետակեբա «ճեր-մըկցնել», Յეტაკი պետակի «ճերմակ» ներ-կայացնում են հնագոյն հյ. *սպէտակ ձևը. իսկ სძეტი սպետի «սպիտակ» և სძეტი սպե-նի կամ 3ეტი պետի «սպիտակադեղ» հյ. սը-պետ ձևը։-Ըստ Մառ, Վրդ. առ. 1, էօ 52 հայերէնից է տառադարձուած Առակագրքի թարգմ. արաբ. [arabic word] isbīdāǰ «սպիտակա-դեղ»։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

• «ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։

• Այս մեկնութիւնս տպուած է նախ ՀԱ 1908, 122 ա և Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 217։


Ստահակ, աց

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անառակ, խեռ, ոմռոստ» Ա. թես. ե. 14. Ոսկ. ա. թես. և ես. և մտթ. որից ստահակս «ստահակութեամբ» Բ. թես. գ. 6. ստահակել «ըմբոստանալ» ՍԳր. Ոսկ. մ ա. 20. ստահակեցուզիչ Ոսկ. մ. ա. 17. ստահակութիւն Բ. թես. գ. 11, բ. մկ. թ. 3 ևն։-Տարօրինակ ձև և գործածութիւն ունի ստահականութիւն «օդի անբարեխառնա-թիւն» Տաթև. ամ. 66 ա. (Արտաքին օդոց բարեսնունդն՝ առողջութիւն առնէ և ստահա-կանութիւնն հիւանդութիւն)։

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Բ. էջ 897 «հակումն արտաքոյ կարգի». որով հասկանում է ըստ+հակիլ։ ՆՀԲ իբր ի նեստութիւն հակ կամ ըստհակեալ. լծ. և լն. սդասիօ՛տիս, լտ. seditiosus։ Lag. Urgesch. 146 սանս. *sthā̄saka ձևից, 151 վստահ բառի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 139 զնդ. staxra-։ Հիւբշ. 249 կասկածով կզում է հյ. վստան բառին և սրա իրանեան ձևերի հետ։ Մառ. ЗВО 11, 165 պհլ. vistaxv «վստահ» բառից՝ -ակ մասնիկով և նա-խավանկի անկումով։ Թիրեաքեան, Ա-սիահայ բռ. 374 Աժդահակ անունից։ Պատահաևան նմանութիւն ունի պրակ-ոիտ sthaga «խաբեբայ, ստախօս» BВ 10. 134։


Ստաքտիկէ

cf. Ստաշխն.

• ՆՀԲ յն. σταϰτή, հյ. ստաշխն բառերի հետ է միացնում։


Ստերջ, ի, ոյ

adj.

sterile.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steu-արմատից որի ստորին ձայնդարձն է stu-. ժառանգներն ևն սանս. stu-pá-«մազերի փունջ», stu-ka «մազերի փունջ, բրդի քուլայ, մազի հիւսք, խսիր», երկուսն էլ աճած -pa-, -kā-մաս-նիկներով, իսկ պարզ stu-ձևը պահում է prthu-stu-«մազերի լայն փնջերով», լն. οτύπη կամ στύππη «հիւսելի բոյսերի թելե-րը, խծուծ», στυππεῖον «խծուծի մի կապ», որից փոխառութեամբ լտ. stupa, stuppa> ֆրանս. étoupe, ինչպէս և թրք. ustupù «խծուծ» (Boisacq 922, Walde 747)։ Այս բոլորը Pokorny 2. 620 միացնելով մի խումբ այլանիշ բառերի հետ՝ հանում է հնխ. teu-«խտանալ, կծկուիլ» արմատից։-Աճ.

• Lag. Urgesch. 148 սանս. stambha, յն. τάτος «դամբան», σταφυλή ῥ«խա-ղող» բառերի հետ։ Հիւնք. յն. στῦππη «խծուծ» բառից։ Patrubány IF 14, 50 յն. στέφω «տարածել, շրջապատել», լիթ. stebulé «անուի պորտ» բառերի հետ։ Petersson KZ 47, 269 ստոյգ բա-ռի հետ հնխ. steu-«ուղիղ կանգնիլ» արմատից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sabad «մի քիչ մազ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 918)։

• ՓՈԽ.-Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։


Ստէծ

s.

weaver's small staves.

• «ոստայնի կարճ ձողը, որով գոր-ծուածքը դարձնում կամ պրկում են» Մխ. առակ. ճկդ. գրուած նաև ստեծ Ոսկ. եփես. яns,

• ԳՒՌ.-Վն. ստեծ, Մկ. ստէռն (Ամատունի. Հայոց բառ ու բան 599 ունի նաև իստեց, կտերծ ձևերը) «գետին ցցուած մի մետը բարձրութեամբ ցիցեր, որոնց վրայ ոստայ-նանկը հինածն է հինում՝ գործել սկսելուց առաջ՝ մանածը պատրաստելու համար». ո-րից ստիծգլուխ Վն. «ստէծներից երկու գըլ-խաւորները», ծոցստէծ և ջրածստէծ «ստէծ-ների տեսակներ»։


Ստի, ստուոյ

s.

honour.

• Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Ստիւրակ

s.

storax.

• «շեր կոչուած ծառի խեժը, մի տեսակ խունկ» Խոր. աշխ. 602. որից ստիւ-րակեայ «շերի ծառի փայտից շինուած» Ճառընտ.։-Կայ նաև ստորաքս ձևը, որ յի-շում է ՆՀԲ առանց վկայութեան. իսկ ՀՀԲ գրում է տիւռակիթ։


Ստիքերոն, աց

s.

verse;
հինգ — գիրք, the five poetical books of the Bible.

• Ուրիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ. Բառիս վրայ քննութիւններ ունին Սարգիսեան, Եւագր. ներած. էջ ղթ և Վաոդանեան, Եւթաղ. էջ 1 ծան., էջ 155 [other alphabet] ը︎


Ստոմ

s.

sword-edge.

• -4ն. οτόμα «բերան» (ընդհանուր առու-մով), մասնաւոր առումով «թուրի բերան»։-Հիւբշ. 382։


Ստոյգ, ուգաց

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

• , ի-ա հլ. (բայց կայ նաև ստու-գիւ մակբայը, որ ենթադրում է ի հլ.) «իրաւ, ճշմարիտ» ՍԳր. Մծբ. Եւս. պտմ. և քր. Սեբեր. Եփր. թուոց և թգ. «արդար մարղ» Մծռ. 392. որից ստուգել ՍԳր. ստուգիւ Եւս քր. ստուգագոյն Գծ. իդ. 22. ստուգապէս Սե-բեր. ստուգութիւն ՍԳր. Ոսկ. մ. ա. 3, ստուգաբանութիւն Փարպ. Երզն. քեր. ստու-գաբանական (նոր բառ) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steuwā-ձևից, որ ծագում է setu-և որ աճելով եղել է նախ setewo-և տաստկութեան համար միջին բաղաձայնի կրկնութեամբ seteuwā-. այս-տեղից նախավանկի ստորին ձայնդարձով steuwa->ստոլգ։ Պարզ ձևը ցոյց են տալիս յն. ἐτά «ստոյգ» (Հեսիւքիոս), աճած՝ ἐτυ-μος «ստոյգ», έτεfός «ճիշտ», հմմտ. նաև սանս. satyá-, զնդ. haiϑya-, հպրս. hasiya, գոթ. sunjis, անգսք. sōֆ, հին հիւս. sannr, բո-լորն էլ «ստոյգ, ճիշտ», հաւանաբար նոյն ծագումն ունին նաև հսլ. jistu, istú, iistovìi «իրական, ստոյգ»։ Այս բոլորը ծագում են պարզական es-«լինել» արմատից, որից -to-մասնիկով դերբ. setó-«եղած» (Pokor-ny 1, 160-161, Boisacq 291)։-Ըստ այսմ հյ. է (

• ՆՀԲ «որպէս թէ յար և նման ոստ ոգելոյն. լծ. և յստակ և շիտակ կամ ոստ եբր. արաբ. սատըգ, որ է արդար»։ Böttirh Arira 65 54 ստուար բառի հետ սանս. sthavira ձևին է կցում։ Տէրվ. Altarm. 36 և Նախալ. 113 հա-մեմատում է լտ. di-stinguere «բաժա-նել, որոշել» ձևի հետ. հայը ծագում է *ստաւգել <*ստանգել ձևից. բոլորն էլ հնխ. stag, stig «խայթել, սրել» ար-մատի տակ։ Մորթման ZDMG 26, 531 çtā արմատից է դնում հյ. ստոյգ=բևեռ. istuiguni։ Գազանճեան, Արև. մամ. 1902 ըստ+ոյգ (հմմտ. առ-ոյգ)։ Քիւփէլե-ան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] sidq «ճշմարտութիւն»։ Karst, Յուշար-ձան 409 սումեր. zid, zida «ուղիղ, ճշմարիտ»։ Petersson KZ 47, 269 յն. στύω «բարձրանալ, կանգնիլ», լիթ. stugti «վեր բարձրանալ», լտ. re-stau-

• rāre «վերանորոգել», սանս. sthā̄yará-«ստուար» ևն բառերի հետ հնխ. stēn-«հաստատ կանգնիլ» արմատից։ Մեր-ժում են Pokorny 2, 608 և Meillet MSL 22, 61-62։ Վերջինս տալիս է ուղիղ մեկնութիւնը։


Ստորի, րւոյ, րեաց

s.

weaver's beam or roller.

• Հիւնք. յն. ἰστόπιδες «կտաւը ոստայ-նանկաց գործարանին մէջ ձգտող փայ-տերը»։ Աճառ. Հայ. նոր բառեր Մնաց. գրոց. մէջ 32 վերստորի բառից հետևցը-նելով՝ հանում է վեր և ստոր բառերից, իբր «վերև ներքև, բարձր ու ցած»։


Չուան, աց

s.

twine, string, cord, rope;
line, halter.

• ռումեր. guana «նաւի չուան»։ Թիրեաք-եան, Արիահայ բռ. 265 ճոպան բառից։ Պատահաևան նմանութիւն ունի վրաց. გარჩვნილი գարչվնիլի «ոլորուն, հիւսած բան»։


Չուխայ, ի

s.

cloth, woollen cloth, wool-stuffs.

• = Պրս. [arabic word] čuxā «չուխայ», որ Արե-ւելքից մինչև Բալքանները ընդհանուր տա-րածուած մի բառ է. այսպէս՝ քրդ. čux, cōxā, cuka, թրք. [arabic word] čuqa, ռմկ. čuha, արաբ, [arabic word] ǰūxa, լազ. č̌oxe, նյն. τόχα (So-phocles 1081), τσυχενιος, սերբ. čöa, cöha, բուլգար. čohá, սլովաք. čuha, նսլ. čóhā, հունգ. csuha, csoha, լեհ. czucha, czuha, czuhai. czuja, czujka, szuja, ուկը. čuha, cuhána, ռուս. чyra (Berneker 159) ևն։-Հիւբշ. 273։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

• , ն հլ. (սեռ. տան՝ «ապարանք, արքունիք, թագաւորա-կան կամ իշխանական բնակարան» Եւս. քր. Բուզ. Փարպ. Խոր. յետնաբար ասւում է պա-ղատ կամ պալատ, ի հլ. «արքունիօ» Աս-կիփ. Ճառընտ. Վրք. հց. Պտմ. վր. «արքունի գանձը» Վրդն. պտմ. էջ 141. «թագավորա-կան վրան» Կիր. 94. Վրդն. 141. նոր գրա-կանում գործածւում է միայն պալատ «ար-քունիք», որից պալատական, պալատանը-ման։-ԱԲ ունի և պալատատուն բառը, որ ըստ Նորայր, Բառաք. 58՝ կազմուած պիտի լինի Վրք. հց. բ. 254 ի պալատատանն ձե-մից. բայց այս ձևը գրչագրական սխալ է՝ փոխանակ ի պալատանն։

• = Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։


Պալիուն

s.

pallium.

• = Լտ. pallium «երկար ու նեղ՝ սպիտակ բուրդէ խաչազարդ մի տեսակ վերարկու» (որ առաջին անգամ Լուկիոս Գ. պապը նուի-րեց Գրիգոր տղային, և յետոյ հետզհետէ տարածուեց մեր մէջ)։ Սոյնից է և յն. πάλλι-ον, παλλίον։-Հիւբշ. էջ 369։


Պահանջանք

s.

cf. Պահանջումն.

• Պատահաևան նմանութիւն ունի բե-լուճ. āhinjag «կապ, գօտի» (Horn, § 58, ծան.)։


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

• , ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։

• = Պհլ. *pahrapān<զնդ. *pāϑrapāna-բառից, որ կազմուած է pahr<զնդ. pāϑra «պաշտպանութիւն, պահպանութիւն»+pān «պահող» բառերից։ Վերի բառերը աւանդ-ուած չեն թէև, բայց կան նրանց այլ գաւա-ռական ձևերը. ինչ. պհլ. pāspān=պրս. pās-bān «պահապան»։ Տե՛ս նաև պահ։-Հիւբշ. 217։

• ՆՀԲ դնում է պահել բայից՝ իբր հյ, ածանց։ Böttich. Arica 76, 252, Lag. Urgesch. 115, Muller SWAW 38, 575 պրս. pāsbān։


Պաղան

cf. Համետ.

• = Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։


Պաղատ

cf. Պաղատանք.

• «թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։

• ԳՒՌ.-Մող. պաղատ, Տփ. պաղատիլ, Ախց. պաղատէլ, Ննխ. բաղադէլ, Սվեդ. բm-ղmդիլ, Ախց. Երև. Շմ. Ջղ. պաղատանք, Ղրբ. պղա՛տանք, Տփ. պաղանտաք, որից կրկնութեամբ Երև. Մրղ. Սլմ. Շմ. աղաչ-պաղատ լինել, Սեբ. ախջէլ-բաղդէլ «շատ աղաչել»։


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

• «մի տեսակ երկրաշարժ, որ գետինը դողացնում է «Արիստ. աշխ. 615 (գրուած է տաղմական)։

• -Յն. παλματιας հոմանիշի համեմատ կազ-մուած է πάλμα «սասանում, դող» բառից՝ հյ. -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 370։


Պաճիտակ

s.

delicious condiments.

• , անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ել. 481. «Գինեզինութիւնք և խա-հակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան և որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լի-նելոյ գործեն հիւանդութիւն»։ (Աւգերեան լտ. թրգմ. ob abusum expletionis զեղծումն գոհացման)։ ՆՀԲ մեկնում է «աւելորդ պա-ճուճանօք և հանդերձանօք յօրինեալն», ՋԲ «աւելորդ պաճուճանք կամ հանդերձանք կե-րակրոց», ԱԲ. «աւելորդ զարդարանք կամ կերխում»։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու

• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1