Your research : 13 Results for որդ

Entries' title containing որդ : 461 Results

Definitions containing the research որդ : 613 Results

Վան

s.

repulse;
cf. Վանք.

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• «երաժշտական մի եղանակ. երրորդ կողմ, ԳԿ» Քերթ. եկեղ. Ուռհ.։


Վատթար (աց)

adj.

bad, wicked, low, vile, base, contemptible, ignoble, degenerate, unworthy, puny, sorry;
cowardly.

• = Պհլ. vattar, vatar, պազ. vadtar, պրս. [arabic word] badtar, [arabic word] battar, [arabic word] batar. ո-րոնք նախորդ vat>vad>bad «վատ» բա-ռի բաղդատական աստիճանն են ներկայաց-նում և նշանակում են «աւելի վատ, աւելի գէշ, աւելի չար». մասնիկն է -tar։ Պրս. ձևից են փոխառեալ քրդ. batar, betir, թրք. beter, ռմկ. պէթէր «աւելի գէշ»։-Հիւբշ. 243։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

• «հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է

• հնխ. vedh-«վարել, քշել, տանիլ, առաջ-նորդել» արմատին, որի այլ ժառանգներն են հիռլ. feϑim «վարել, առաջնորդել», կիմր. ar-weddu «վարել, բերել», լիթ. vedu, հպ-րուս. weddē, լեթթ. vedu, հսլ. veda, vesti «տանիլ, առաջնորդել», ռուս. водить «ա-ռաջնորդել, տանիլ», воeводa «զօրավար», водитель «վարիչ», вeдeнie «տանելը», no-вeдeнie «վարք»։ Նոյն արմատը հենց նա-խալեզուեան շրջանում նշանակում էր նաև «ամուսնանայ». այն է «կին տուն տանել». որի շարունակութիւնն են՝ հռուս. водить жeнy «ամուսնանալ», նաև հսլ. yeϑa «ա-մուսնանալ». լիթ. veϑù, կիմր. dy-weϑϑio «ամուսնացնել», զնդ. vaδrya «կարգելու աղջիկ», vaδū «կին, հարս», սանս. vadhն «հարս», լեթթ. vedama «հարս», ինչպէս նաև յն. ἔδνον «օժիտ», հբգ. widomo, գերմ, witthum «օժիտ, տուայր», widmen «ձօնել» (Pokorny 1, 255, Trautmann 344, Boisacq 215)։ Նոյն արմատը կայ նաև ուգրօ-ֆին-նական լեզուախմբի մէջ. հմմտ. ֆինն. vetä, էստն. veda, մորդ. vád'a, չերեմ. būd-հունգ. väzä-, բոլորն էլ նշանակում են «վա-րել, քաշել, տանիլ» (Szinnyei, Finn-ugr. Sprachviss. էջ 21)։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Մղ. Ջղ. վարել, Գոր. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Ռ. Սեբ. վարէլ, Ատլ. վարէ՝լ, Խրբ. Շմ. Տփ. վարիլ, Սլմ. Վն. վmրել, Տիգ. վmրէլ, Ագլ. Մկ. վmրիլ, Զթ. վայիլ, վարիլ, բոլորն էլ «հողը մշակել, հերկել», իսկ Ղրբ. «ցանել», ծծկ. Ոզմ. վարիլ «եր-թալ», Սչ. վարել «վոնտել»։ Թրքախօս հայե-րից էնկ. hokovard olmaq «անհանգիստ լինել» (իբր հյ. հոգեվար), garavellemeն «ևառավարել, ճարել» (Բիւր. 1898, 865, 789)։ Նոր բառեր են վար «նաւի թի», վա-րած «արտ», վարատեղ, վարընկեր, վարիչք, վարնորդ, վարովի, վարոտել, վարուիլ, վա-րելահող, վարուցանել ևն։


Վարապան (աց)

s.

nose-band;
snaffle;
muzzle.

• ՆՀԲ «գործի վարելոյ՝ վարակելոյ՝ վարանելոյ»։ Ըստ Հիւբշ. 244 յարաբե-րութիւն չունի յաջորդի հետ։


Վարար (ի, ից, աց)

adj.

lascivious, wanton, unchaste.

• «յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։

• ԳՒՌ.-Ադլ. Գնձ. Երև. Կր. Ղրբ. վարար «յորդ, առատ (գետ, ջուր, աղբիւր)», որից վարարիլ «յորդիլ», վարարացնել «յորդաց-նէր,

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

• է։ = Արդեօք նախորդ բառի մի նոր առո՞ւմն


Սունկն (սնկան)

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?


Սուսեր (աց)

s. bot.

sword, glaive, sabre, falchion, blade, brand;
— միասայրի, backsword;
— սուին, side arms, edge or steel weapons;
— աղուեսու, erysimum, hedge-mustard;
կամար —ի, sword-bolt;
ժապաւէն —ի, sword-knot;
յարդարիչ —ի, sword-cutle;
հարուած —ի, sword-thrust;
մերկանալ զ—, to draw one's sword;
կռուել —աւ, to fight with swords;
ի սայր —ի, at the sword's point;
—ի ձեռին, sword in hand;
cf. Մէջ;
cf. Սուր.

• = Ասոր. [syriac word] safsē̄rā «սուր» բա-ռից. այս էլ փոխառեալ է յն. σαμφήρα ձևի միջնորդութեամբ պհլ. [arabic word] safšē̄r կամ ❇ šamšēr>պրս. [arabic word] simšir. šamsēr «թուր» բառից. af>ու ձայ-նափոխութեան համար հմմտ. մանուշակ> պհլ. manafšak՝ նոյն նշ.-Հիւբշ. 316։


Սոփեր

s.

sopher, book, writing.

• = Ասոր. [syriac word] seirā «գիրք, գրութիւն». ռնիկ սեմական արմատ է. հմմտ. եբր. [hebrew word] spr, sfr «պատմել, թուել, գրել», [hebrew word] mis-pār «թիւ», [hebrew word] sofer «գրող», [hebrew word] se-fer «նամակ, գիրք, գրութիւն», [hebrew word] si-pərā «գիրք», ասոր. [syriac word] sāfrā «գրող», արամ. [hebrew word] sā̄frā «գրող», արաբ. [arabic word] sifr «գիրք», որոնք բոլոր համարւում են հին փոխառութիւն ասուրականից. հմմտ. ասուր. šip-ru [syriac word] [other alphabet] կամ šip-ri [other alphabet] և կամ ši-pir « [other alphabet] (գաղա-փարագրով [other alphabet] spru) «առաքումն, ուղարկուած բանը, գրաւոր կամ բերանացի մէկին ուղարկուած տեղեկութիւն, հաղորդա-գրութիւն, լուր, նամակ», որից [other alphabet] ša-pi-ru «գրող, նամակ գրող կամ կառռա-ցող». բոլորի բուն արմատը ❇ ša-pa-ru «ուղարկել», որից «նամակ ուղար-կել», յետոյ «նամակ գրել» և վերջապէս «գրել, հաշուել, պատմել» (Strassmaier, Alphab. Verzeichn. 1029, 993, 990, De-litzsch Assyr. Handwört. 682-3)։-Հիւբշ. 317։


Սպաս (ուց)

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• = Պհլ. *spas «ծառայութիւն» բառից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք մանիք. պհլ. [hebrew word] spas (կարդա՛ ispās), սոգդ. špās «հսկել, ծառայել», մանիք. պհլ. [hebrew word] ispasig «ծառայ, հյ. սպասիկ», (Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), էջ 106), սոգդ. spāsāk «ծառայ», զնդ. spas-yeiti «լրտեսել, հսկել, պահպանութիւն ա-նել», spas-, spaštar «դետ, լըտես», սանս. spáçati, páçyati «դիտել, նայիլ». spaca-«դէտ, լրտես, պահապան»։ Սրանց պէտք է կցել նաև պհլ. ❇ ︎ spās=պրս. ︎ sipās «շնորհակալութիւն» (Horn § 698) որ անցել է «ծառայութիւն, շնորհակալու-թեան արժանի գործ» իմաստներից։ Հայերէ-նի մէջ «դիտել, նայիլ» իմաստը սովորած կան չէ. բայց նոյնը պահում է յստակա-սպաս «պայծառ տեսութեամբ, յստակ կեր-պով տեսնուած» (Հրեշտակք տեսանեն ըստ իւրաքանչիւր չափու կարգացն, այլ յստտ կասպաս տեսիլն Հօր՝ Որդւոյն միայն պահ-եալ է. կոչ.)։ Այս բառերի նախաձևն է հնխ. spek'-արմատը, որի միւս ժառանգներից են լտ. specto «նայիլ, դիտել, ուշադրութիւն դարձնել, հսկել», specio «նայիլ, տեսնել», species «նայուածք, երևոյթ, տեսք, տեռա-րան, տեսակ, պատկեր, զարդ, առարկայ, կահ-կարասիք», speculum «հայելի», aspec-tus «երևոյթ, ձև», con-spectus «ակներև, հայեացք, ներկայութիւն, քննութիւն, ընդհա-նուր ակնարկ», in-spector «տեսուչ», spec-tarzilrm «տետարան», յն. (շրջմամբ) ἔϰεπτομαι «ուշադրութեամբ նայիլ, դիտել, քննել, խորհիլ, հոգ տանիլ», σϰαπός, «դիտող, հսկող, պահապան, պաշտպան»,. ἐπίσϰοπος «տեսուչ, եպիսկոպոս», հբգ. spéhōn, գերմ. խագուշակել, մարգարէանալ», ալբան. paše «տեսայ»։ Գերմանականից փոխառութեամբ՝ իտալ. spiare, ֆրանս. êpier «լըտեսել», որից իտալ. spione, հֆրանս. espie, ֆրանս. es-nion «լրտես», որից էլ անգլ. spy, հոլլ. spie, գերմ. Spion և սրանից էլ ռուս. шīпiонъ «լրտես» (Kluge 458, 462, Pokorny 2, 59-660, Walde 729, Boisacq 873)։


Սպարապետ (աց)

s.

generalissimo, general in chief.

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։


Սպիտակ (աց)

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• = Պհլ. spetak, պազ. spēda, պրս. sipeda «աչքի սպիտակուց, ձուի ճերմկուց, երեսը սնգուրելու սպիտակադեղ». ըստ այսմ մեր բառի նախաձևն է *սպէտակ, ուր անշեշտ է յետոյ դարձել է ի. հմմտ. նաև սոգդ. spēt, *spètek «սպիտակ», պհլ. [other alphabet] ︎ spēt, պրս. [arabic word] siped, ❇ sifed (նոր հըն-չումով sefid) «ճերմակ», քրդ. sipi, sipan «ճերմակ», sipik «ձուի սպիտակուց», աֆ-ղան. spīn, բելուճ. ispēt, զնդ.» [other alphabet] spaeta-«ճերմակ», որոնց համապատաս-խանն է հյ. սպետ։ Իրանեան բառերը ծա-գում են հնխ. k'neit-«փայլիլ, պայծառ, սպիտակ» արմատից, որի այլ ժառանգորդ-ներն են սանս. [other alphabet] çvētá-«սպիտակ, լու-սաւոր». [other alphabet] çvetaka «սպիտակ», [other alphabet] rvit «սպիտակիլ, պայծառանալ, լուսաւոր-ուիլ», հսլ. svétu «լոյս», ռուս. сиътъ «լոյս», լիթ. švaityti «պայծառացնել», գոթ. heits, հբգ. hwiz, wīz, հիսլ. hvitr, անգլ. white, գերմ. weiss, հոլլ. wit «սպիտակ», նաև գերմ. weizen «ցորեն» ևն (Pokorny 1, 470. Trautmann 3Il Kluəe 524, Horn § 708)։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. > ︎ asrīdaj «սպիտակադեղ», թրք. [arabic word] ustubeǰ նոյն նշ., վրաց. სუტთა սուփթա «սպիտակ», შβეტი շպետի «սպիտա-կադեղ»։-Հիւբշ. 240։


Ստի (ստուոյ)

s.

honour.

• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։


Ստիքերոն (աց)

s.

verse;
հինգ — գիրք, the five poetical books of the Bible.

• = Յն. στιχηρός, չեզ. στιχηρόν «ոտանա-ւոր չափով գրուած», որից նաև վրաց. სტიკა-რონი ստիքարոնի «եկեղեցական երգ». ծագում է στίχος «շարք, ոտանաւորի տող» բառից, որ տե՛ս յաջորդ բառի տակ։-Հիւբշ. 381։


Սէգ (սիգաց)

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'eigh-«ցատկել, աշխոյժ, առոյգ» արմատից, որի ժառան-գորդներն են սանս. çighrá-«աշխոյժ, ա-րագ», անգսք. hīgian «շտապել, յառաջա-նալ, յառաջ դիմել», անգլ. hie «աճապա-րել», ռուս. cигать, cиrнуть «ցատկել», գւռ sigaé, signué «մեծ մեծ քայլերով քայլել», ինչպէս նաև ռուս. cигъ «մի տեսակ ձուև». որից փոխառեալ են լիթ. sykis, հհիւս. sīkr ևն (Pokorny 1, 363)։ Հայերէնի բուն նախ-նական իմաստը պէտք է լինի «հպարտ քայ-ւող», ինչպէս ցոյց են տալիս սիգալ, սիգա-քայլ ևն։-Աճ.


Սթար

s.

horse-trapping, caparison.

• Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ


Սիգնոն (ի)

cf. Նշան.

• = Յն. σίγνον որ փոխառեալ է լտ. signum «նշան, դրօշ» բառից. հմմտ. նախորդը։-Հիւբշ. 378։


Սին

s. bot.

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

• , ո հլ. «ունայն, պարապ, թափուր, մէջը փուճ» Ոսկ. փիլիպ. և բ. տիմ. որից նին ի սնոյ Եփր. թգ. 423. մն. 494. սնանալ Ամբակ. գ. 7, Եզն. 180, անոտի ՍԳր. Սեբեր. ննոտիլ Դ. թագ. ժե. 15. սնութիւն Մանդ։ սինեալ Ագաթ. սնակուշտ ՍԳր. Եփր. թագ. ննաբանութիւն Ոսկ. գղ. սնամահակ կամ սնամահիկ «անվարձ, պարապ տեղ աշխա-տած» Ոսկ. ես. և Փիլ. 492. սնամէջ Վեցօր. 88. սնապարծ Գաղ. ե. 26. Վեցօր. Ոսկ. մ. գ. 3. սնավաստակ Ագաթ. սնահաւատ, սնո-տիապաշտ, սնոտիապաշտութիւն, սնոտիա-պաշտական (նոր բառեր) ևն։ Նոյն արմատի երկրորդ ձևն է ոսին «սին, վտիտ, ազազուն» Նն. խա. 6, 7, 27. որից ոսնիլ «սնանալ, ազազիլ» Ագաթ. ռամկաձև՝ հոսնիլ, հոսնե-ալ Լծ. կոչ. կայ նաև սնին ձևը՝ Լմբ. առակ. և ցնոտի «անարգ» Բառ. երեմ. էջ 318։


Սոթ

adj.

firm, solid.

• , ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։

• ՆՀԲ առանց մտադիր լինելու ակնար-կին՝ սոթ կցում է նախորդ «պինդ, կարծր» բառին, որ սրա հետ կապ չունի։ Հմմտ՝.


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• Նոռայր, Բառ. ֆր. 606 ա դնում է պուկ իբրև նոյն ընդ պուկ «կոկորդ, փող»։ Պատահական նմանութիւն ունին յն. βυϰάνη, լտ. bucina «եղջերեալ փող» ևն, որոնց նախաձևն է հնխ. buq-«փը-չել, սուլել» (Boisacq 137)։


Պողովատ (ոյ, ի, ից)

s.

steel.

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Ջաղացք (ցաց)

s.

mill;
փոշի —ցաց, mill-dust.

• ԳՒՌ.-ր ձայնը պահում է Տփ. ջրաղացկ, բայց նաև ջաղացկ. նոյնը պահում են տե-ղափոխութեամբ՝ Խրբ. ջ'աղարջ՝, ջ'աղարց (սեռ. ջ'ախջ'ի, բց. ջ'ախջ՝ է), Տիգ. չmղmրց, Զթ. ճաղօյցք, ջ'աղորցք, Հճ. ջ'աղօյցք. -ր ձայնը կորցրել են՝ Ագլ. ջաղաց, Երև. Ջղ. ջ'աղաց, Գոր. Շմ. ճաղաց, Ախց. Կր. ջ'ա-ղացք (յգ. ջ'աղջ'ընէր), Հմշ. ճաղացք (սեռ. հաղցուց), Մկ. Վն. ճmղաց, Սվեդ. ջ'mղուցք. Ալշ. ջ'աղաջ՝, Մշ. ջ'աղաճ, Ննխ. ջաղաչք, Մրղ. Սլմ. ճmղmչ, Սեբ. ջ'աղաշգ, Սչ. ջ'ե-ղացք, Ղրբ. ճէ՛ղաց, Ասլ. քէղաշք, քէղաշ. վերջինիս մէջ նախաձայն ք՝ յաջորդ շ ձայնի տարանմանութեամբ է ձևացած՝ համաձայն Meillet-ի օրէնքի MSL 14, 288 և ՀԱ 1905, 254։-Նոր բառեր են ջաղացպան, ջաղացա-տեղ, ջաղացաքար, ջաղացբաղարջ։


*Ջաղջ

s.

superfluous branches to be pruned.

• , ի հլ. «բեկբեկեալ, խե-նէշ, զոփ, շուայտ». անստոյգ բառ. ունի մի-այն ՀՀԲ. (իսկ սրա տուած երկրորդ նշանա-կութիւնը՝ «փայտի կոտրտանք», գաւառա-կան է ըստ ՆՀԲ, բ. 1066բ)։


Ջայլ (ից)

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։


Ջատագով (աց)

s.

apologist, advocate, defender, protector, patron;
— լինել՝ կալ՝ մտանել cf. Ջատագովեմ.

• -Պհլ. ǰātagōw (գրուած է ǰatakgōb) «միջնորդ, բարեխօս», jatagowīh (գրուած է ǰatakgōbīh) «միջնորդութիւն, բարեխօսու-թիւն», պազ. jādago (գրուած է jadango) «միջնորդ, բարեխօս, պաշտպան, փաստա-բան», ǰādagōī «պաշտպանութիւն», իբր հպրս. *yatagauba-«ի կողմն խօտող», gaub «ասել, խօսիլ»>պհլ. պրս. guftan «ասել» արմատից։-Հիւբշ. էջ 232։

• ՀՀԲ շատ գովող։ ՆՀԲ ի գով և շատ կամ դատ, զատ, ջահտ «ջանօ» ևն։ ლԲ դնում է ջատ «կից»+գով, իբր «կից գո-վեստի» (տե՛ս և յաջորդը)։ Ուղիղ մեկ-նեց նախ Հիւբշ. ZDMG 46, 324, թրգմ. ՀԱ 1892, 353։ Հիմնք. դատագով ձևից։


Ջուր (ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց)

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• , ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. yuro-ձևից. այս արմատը նախալեզւում երկու ձև ունէր՝ wor և ur, և նախաձայնի ձայնդարձով՝ yur, your. առաօինից են ծագում վեդ. vár «ջուր». սանս. väri «օուր», զնդ. yār-«անձրև» (պհլ. varān>պրս. bārān «անձրև»), vairi «լիճ», Lvarayā «կաթիլ ջրոյ», սոգդ. wār «անձրև», թոխար. wär «ջուր», հանգլ. waer, ēar «ծով», հիսլ. vari «ջուր», ur «բարակ անձ-օրև, խոնաւութիւն», aurigr «թրջուած», յն ύρον «մէզ», լտ. ūrīna «մէզ», ūrīno «ջրի աակ ընկղմել»,-իսկ երկրորդից՝ հպրուս. iuren «ծով», լիթ. jures, jurios «ծով», jáura, jáuras «ճախճախուտք», լեթթ. jūra «ծով»։ Երկու խմբերի կապր ցոյց է տալիս հպրուս. wurs «ճահիճ»։ Հայերէնի մէջ նա-խաձայն y ըստ օրինի դարձել է ջ. հմմտ. ջան, ջով (Pokorny 1, 268, Trautmann 335, Boisacq 729, 1099, 1120, Walde 860)։

• Klaproth, Asia pol. 106 բրըտոն և վալ. dur, թիբեթ. ču «ջուր»։ Peterm. 26, 30 և 39 սանս. kš̌īra «կաթ» բառի հետ։ Windisch. 9 սանս. jala։ Müller SWAW 38, 581 սանս. kš̌ira, պրս. sir «կաթ»։ E. Boré JAs. 1841, 658 պրս. čahra «մարդու դէմք» և զնդ. čiϑra «ցեղ» բառերի հետ. հմմտ. պրս. āb «ջուր» և «սերմ»։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յոյս 1875, 286 և Ист. Асохика 274 Արտվիսուրա բառի վերջի մասի հետ։ Muller SWAW 88 (1877). 12 սանս. ksara-։ Տէրվ. Altarm. 25 սանս-iala «ջուր»։ Justi, Dict. Kurde քրդ. šurik «ջրվէժ», šorryk «ջրորդան», սանս. kšar զնդ. γzar «հոսիլ», պրս. saran, šurīdan բառերի հետ։ Canini, Et. étym. 191 հյ. սորել բայի հետ= սանս. sara, çara «ջուր»։ Müller WZ-KM 6 (1892), էջ 268 մերժեց սնս. kšira «կաթ» և առաջին անգամ մտա-ծեց կցել լիթ. jurès «ծով» բառե հեա-Հիւնք. դնում է ճուռ «դիք ջրոց առ Հըն-դիկս», Zour «նուիրական ջրոց ամէնէն

• 134 և ՀԱ 1921, էջ 81 երկրորդ անգամ վրաց. ծղալ «ջուր» բառի հետ, որին կցում է նաև բասկ. iϑuri «աղբիւր»։ Թիրեաքեան, Հայ-երան. ուսումն. 1922, էջ 54 պրս. [arabic word] jūr (?)։ Երրորդ անգամ Մառ ЗВО 1925, 683 վրաց. ծղալի «ջուր» ևն, Яз. и Лит. I, 231 բասկ šur «ջուր», ИАН 1926, 390 ափխազ. ձը «ջուր», և 354 չուվաշ. šur «ճահիճ», բասկ. u «ջուր» և խալդ. šuri «ողոր-մութիւն»! Վերի ձևով ուղիղ մեկնեց վերջին անգամ Meillet MSL 21, 251 և BSL 23, 76։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ǰur'a «մի կում ջուր»

• (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Սարաւոյթ

s.

edifice built on high, terrace.

• «բարձրաւանդակ, դիտանոց կամ բարձր պալատ» Մխ. այրիվ. էջ 61. Կիր. պտմ. (Տրդատի ապարանքի համար է ասում). գրուած սարաւութ «եկեղեցու բակի մէջ կրօնաւորի յատուկ բնակարան, առաջ-նորդարանի շէնքը» Առաք. պտմ. 225. նոյն բառն է և ասրոյթ, որ ունի Բառ. երեմ. էջ 81՝ դստիկոն բառի բացատրութեան մէջ։


Սաքուլայ (ի, իւ, ով)

s.

large hood or cowl.

• «աբեղայի խոշոր գդակ, զոմփ». երկու անգամ ունի Լմբ. առ Լև. տպ. 1865, էջ 218 և 240. «Հագնիմ գիշտ, որպէս Հաղբատայ եպիսկոպոսն, և երկու թիզ կըն-գուղ վրացի սաքուլայով. Կատարե՞մք զպա-տարագն սաքուլայով»։-(ՆՀԲ երկրորդ վը-կայութեան մէջ սարքուլայ)։


Սաւան (աց)

s.

sheet.

• = Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։


Ռամ (ից)

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։


Ռայ (ից)

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

• ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.

• λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։

• Հմմտ. նախորդը։


Ռասիմ

s.

troop of explorers.

• = Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռումբ (ռմբաց)

s.

shell, bomb, grenade;
—ս արձակել, to shell, to fire shells, to shoot bombs.

• (որ և ըռումբ), ի-ա հլ. «նետելու քար, երկաթ. 2. տէգ, նիզակ» Թղթ. դաշ. ժռ. հռոմկլ. Ուռհ. Երազ. Մաշտ. ջահկ. Մխ. դտ. էջ 266 (մեկնում է «նիզակ». այսպէս՝ ռունին նիզակս, որ է ըռումբ»). գրուած ըռում «նիզակ» Թլկր. 53. որից ռմբաքար (գրուած նաև ըռըմբաքար) «բաբան, բա-բանով նետելու քար» Յոբ. խա. 19. Եզեկ. ժգ. 11, 13. Ա. մկ. զ 51. ռմբաւոր «իշխա-նի նիզակաւոր հետևորդ» Ոսկ. յհ. բ. 18 (էջ 713), ռմբափակ «զինւորներով պաշարուած» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 12. ՀՀԲ ունի նաև ըռըմբարտակ, ըռմբկէն։ Արդի գրակա-նում ռումը նշանակում է «թնդանօթի գըն-դակ», որից և ռմբաձիգ, ռմբակոծել, ռըմ-բակոծութիւն նոր բառերը։


Ռունգն (ռնգան)

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։

• = Արաբ. [arabic word] rub՝ «քառորդ», որ ծագում է ընդհանուր սեմական «չորս» արմատից. հմմտ. եբր. [hebrew word] arba', արամ. [hebrew word] arba, ասոր. [syriac word] arba', արաբ. [arabic word] ar-ba', եթովպ. [other alphabet] O arba', ասուր. arba'u, բոլորն էլ «չորս»։-Հիւբշ. 275


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• «քառորդ, չորրորդ մասը» Բրս.


Սաղամանդր (աց)

cf. Սալամանդր.

• = Յն. σαλαμάνδοα որից նաև լտ. salamand-ra, գերմ. Salamander, ֆր. salamandre, պրս. samandar, samandal, samandul ևն. բոլորն էլ նոյն նշ.։ Յոյն բառը թուի կա՛մ ոտար փոխառութիւն և կամ բարդ բառ, որի առաջին եզրն է*σαλη «պոչ», երկրորդը ան-ծանօթ (Boisacq 859)։-Հիւբշ. 376։


Սաղար (աց)

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։


Սայր (ից)

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

• ԳՒՌ.-Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Ստրուկ (տրկաց)

s.

slave;
vassal, subject, serf;
servant;
— ընդոծին, slave born in the house.

• çatru «թշնամի» բառի հետ։ Տէրվ. Al-tarm. 44 սանս. star «ցրուել, գետին խփել, գետին նետել» բառի հետ՝ հա-մարելով ստրուկ բուն «գետին զարնւած, տապալուած, գերի»։ Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. sudhra «հնդկա-կան չորրորդ դասակարգը, այն է գերի-ների դասակարգը»։ Հիւնք. յն. ἰστουργος ռոստայնանկ» բառից։ Jensen, Hitt. u. Arm. 96, 170 հատ. str «ծառայ»։-Սրմագաշեան, Արմէնիա ռում. strug «ճախարակ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 339 պրս. [arabic word] satruk կամ satū̄rk «չարաբարոյ, կռուարար, անինչ, անարգ, անազգի, յոռեմոյն»։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 278 -ուկ մասնիկ է դնում։


Սրովբէ (ից)

cf. Սրոբէ.

• , ի հլ. «առաջին կամ երկրորդ կարգի հրեշտակ» Ես. զ. 2, 6. Ոսկ. ես. ասւում է նաև սերովբէ Շար. սերովբիմ Եփր. աւետ. Սարգ. ա. պետր. ը (ա տպ. էջ 420,բ տպ. էջ 329), սերովբին Իրեն. ցոյցք 8, սերափիմ, սրովբիմ Շար. Շնորհ. հրեշտ. բառախաղով յարմարեցրած է սէրարփի կամ սերարփի «հրեշտակ կամ նիրով արփիացեալ» Նար. խչ. 398 և մծբ. 439. որից սրովբէագունդ Ագաթ. սրովբէա-գոչ Գնձ. սրովբէական Յհ. կթ. սրովբէափակ Շար. Բենիկ. ևն։ Նոր գրականում ընդունւած է միայն սերովբէ, որ նաև յատուկ անուն է։


Վազ (ից)

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։


Վաղ

adj. adv. s.

ancient, old, former;
anciently, formerly, once on a time;
early, betimes, soon, quick;
tomorrow;
— քաջ, very early;
— քաջ ընդ առաւօտն, at the break of day or of dawn, at the peep of day, very early in the morning, at dawn;
— ուրեմն, in bygone times, of old, long ago, a long time ago;
ի — ժամանակս, anciently, formerly;
ի — ժամանակաց, time out of mind;
— ընդ փոյթ, soon, quick;
forthwith, directly;
— կամ անագան, եթէ — եթէ անագան, sooner or later;
ոչ կարի — ոչ յոյժ անագան, neither too soon nor too late;
ո՞չ — իսկ ասացի քեզ, did I not tell you before ?.

• «առաջ, հին, շատոնց. 2. շուտ, շուտով» ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. Եւս. քր. «յաջորդ առաւօտ կանուխ» Ղկ. իդ. I. Գնձ. Վրդն. սղ. որից վաղագոյն ՍԳր. վաղահաս Ոսկ. և եփր. Բ.թես. վաղու ևս Մտթ. ժա-21. վաղուց, ի վաղուց, ընդ վաղուց ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. (յետնաբար կայ ի վաղեաց կեղծ-Շապհ. 73), վաղիւ «վաղը, յաջորդ օրը» ՍԳր. Սեբեր. (իմաստի զարգացման համար հմմտ. այգ-ուց, կազմութեան համար տե՛ս Meillet BSL 21, 33), վաղնջուց ժղ. ը. 12. Փաոա. Եղիշ. Խոր. Պիտ. ի վաղնջենէ Ագաթ. վաղորդայն ՍԳր. վաղուեան Գծ. իգ 11. վաղ-վաղ Սղ. հր. 8. Ճխէ. 5. Բուզ. Կոչ վաղվաղել «շտապել» ՍԳր. վաղվաղակի ՍԳր. վաղվաղկոտ Սիր. ժդ. 4. Եւագր. վաղ-վաղուն Վեցօր. կանխավաղ Արծր. նախա-վաղ Պղատ. օրին. Նանայ. 402. Նոնն. մա-ղեմի=վաղի-ամի «շատ տարիների, վա-ղուցուայ, հին» Յայսմ. վաղաժամ, վաղա-ծանօթ (նոր բառեր) ևն։

• =Նոյն է վրաց. ხვალ խվալ, ხვალა խվալա, ხვალე խվալե «վաղը, էգուց», ხვალის ხვალ խվալիս խվալ «վաղուայ վաղը, վաղանդ». ինգ. խուվալ, խուալ «վաղը» բառերի հետ։ Սրանք վ-ից առաջ ունենալով նախաձայն խ չեն կարող փոխառեալ լինել հայերէնից։ Միւս կողմից հիմնական իմաստը (առաջ, շուտ) գտնուելով հայերէնի մէջ, չի կարող հայերէնը փոխառեալ լինել վրացականից։ Ուստի և ենթադրւում է մի երրորդ աղբիւր. որ ունէր xval ձևը՝ «առաջ, հին» նշանակու-թեամբ, որից փոխառեալ է նաև հայերէնը։ -Աճ.


Նոյեմբեր (ի)

s.

November.

• = Յն. νοέμβριος ձևից, որ գալիս է լտ. no-vember բառից. նշանակում է «իններորդ ա-միս» (մարտից սկսեալ) և ծագում է novem «ինը» բառից. փոխառութեամբ անցել է ոռ-լոր եւրոպական լեզուներին. ինչ. ֆրանս. no-vembre, գերմ. november, ռուս. ноябрь ևն։ Հիւբշ. 367։


Նուագ (աց)

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

• ՆՀԲ լծ. արաբ. vaqt, լտ. vicis. vires յն. ἅπας։ Մորթման ZDMG 26, 489 ռևեռ nuki «սկիզբ»։ Հիւնք. էջ 147 կցում է նախորդի հետ՝ նշանակութեանց զար-գացման համար համեմատելով եղանակ բառը, որ նշանակում է թէ՛ «երգի եղա-նակ» և թէ «տարւայ եղանակ»։


Նուիկ

cf. Նուիճ.

• ՆՀԲ պրս. նիվիշթ, նէշէ «գրեալ, նկա-րէն»։ ՀԲուս. § 2204 արմատը դնում է նիւ, իսկ § 2221 «հարազատ հայ անուն լսուի, թէև չէ հեռի արաբ. [arabic word] lui «նուիճ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 292 պոս. [arabic word] navīč «բաղեղ, պա-տատուկ», որ սակայն իմաստով համա-պատասխան չէ և երկրորդ չի բացատ-րում նուիկ ձևը։


Նուրբ (նրբից)

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snōbhri ձևից, որ կազմուած է -ri մասնիկով՝ պարզական snē̄bh արմատի միջին ձայնդարձից. հմմտ. դան. snoever «նեղ (ճանապարհ, դուռ, զգեստ), նուրբ, բարակ (օրիորդ)», snoever sti «նրբափողոց», հշվէդ. snoevr «նեղ», նշվէդ. snāf «նեղ, սեղմ», նորվեգ. snoeyr գնեղ, նրբին, ճկուն, սեղմ, ճղճիմ», հիսլ. snoefr «նեղ (զգեստ)». այս բոլորը ղալիս են հնխ. snē̄bhri, snōbhri ձևերից և կատարե-լապէս համաձայն են մեր բառի հետ. կան և սրանց առանց s-ի ձևերը. ինչ. հշվէդ. noēver, հիսլ. nγfr, որոնց հետ միացնում են նաև գերմ. nuofer, nuober «առոյգ, թարմ» (Pokorny 2, 698)։ Ձևի համար հմմտ. հյ. սուրբ =սանս. çubhra-։

• թեան, մանաւանդ որ երկրորդից ունինք արդէն ներգևիլ։


Նպերտ

adj.

poor and proud.

• «հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Շահապ

cf. Շահապետ.

• = Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։