adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

adv.

πρῶτως, -ον, πρότερον primum, prius, ante, anteruius. Յառաջն. յառաջ ժամանակաւ. կանխաւ. եւ Զառաջինն. յառաջոյ. յառաջագոյն ըստ ժամանակի՝ ըստ տեղւոյ՝ ըստ կարգի. (որ յածանցս լինի Նահ. արմատն է արքի, յարգի. առաջ. առաջին. յորմէ յն. էն արխի՛, ի սկիզբն. եւ էնարխօս, նախկին). առաջ, առաջուց, առջեւէն .... նախ եւ առաջ, մէյ մը որ.

Նախ ժամանակական է ձայն. (Բրս. իսկզբանէ.։)

Ոմմինքն նախ բնակեալ էին ի նմա։ Տարցի նախ զվասն մեղացն, եւ զերկրորդն արասցէ յողջակէզ։ Նախ վասն իւրեանց մեղացն պատարագս մատուցանել, եւ ապա վասն ժողովրդեան։ Կամէի նախ առ ձեզ գալ։ Ե՛րթ նախ հաշտեա՛ց։ Հա՛ն նախ զգերանդ։ Նախ հրէի, եւ ապա հեթանոսի։ Նախ զռաաքեալս, երկրորդ զմարգարէս.եւ այլն։

Որ ծնանի ոք բարի ինչ կամ չար, իրաւունք են՝ զի նախ ինքն վայելիցէ. (Ոսկ. եբր.։)

Մասունք նոցա են վեց. նախ՝ վերծանութիւն, երկիր՝ զրուցատրութիւն, երիր, եւ այլն. (Թր. քեր.։)

adj.

ՆԱԽ. ա. πρῶτος, , -ον primus, -a, -um. Առաջին. գլխաւոր. նախկին. հին. առջի.

Նախդ ի վկայս. (Շար.։)

Նախն նահապետ ադամ։ Մովսէս, յեսու, եւ նախն քան զնոսա յովսէփ։ Նախն մեր յովսէփ. (Եւս. քր. ՟Ա։)

Նա՛խ տեսակ արժանի գոռոզութեան. այսինքն առաջինն տեսլեամբ, կամ նշանաւորն արժանի է իշխանութեան. (Պորփ. յԵւրիպիդեայ.։)

Նախն ժամանակի. այսինքն որ է յառաջ քան զժամանակս եւ զյաւիտեանս. (ՃՃ.։)

Արդ այսք եւ նախք ըստ արարողին իմաստութեան կազմեցաւ. (Նիւս. կազմ. ՟Բ։)

adv.

ՆԱԽ ԱՌԱՋԻՆ. մ. ՆԱԽ ԵՒ ԱՌԱՋԻՆ. ՆԱԽ ԶԱՌԱՋԻՆՆ. Նոյն ընդ Նախ.

Լսել նախ առաջին արժան է, եւ ապա գործել։ Նախ առաջին՝ ծառայիցն դնէ տիրասէրս լինել. երկրորդ անանդամ, եւ այլն. (Փիլ.։)

Մաքրելի՛ է նախ առաջին զինքն, եւ ապա ընդ սրբոյն խօսելի։ Ծանի՛ր զքեզ նախ առաջին. (Առ որս. ՟Բ։)

Նախ եւ առաջին կամիմ լսել ի ձէնջ, եթէ զի՞նչ համարեալ եմ ես ձեզ. (Փարպ.։)

Յանհատսն նախ եւ առաջին տեսանի պատահումն, յետ այսորիկ ապա ի տեսակս. (Լծ. պորփ.։)

նխ. ՆԱԽ ՔԱՆ. նխ. cf. ՅԱՌԱՋ ՔԱՆ. πρό ante.

Նախ քան զամենայն՝ սէր սերտ ունել։ Տալ նախ զկրտսերն քան զերէց.եւ այլն։

Նախ քան զյաւիտեանս. (Շար.։ Ժմ. եւ այլն։)

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։

• = Այս արմատի հետ են համեմատւում պհլ. պազ. [other alphabet] naxust, մանիք. պհլ. [other alphabet] naxust (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 101) «առաջին», պրս. [arabic word] naxust, nu-xust, nuxast «սկիզբն, առաջին», [arabic word] nuxustīn «առաջին», [arabic word] nuxz կամ [arabic word] nuxzi «առաջին». կայ նաև մանիք. պհլ. [hebrew word] naxvīn «առաջին»։ Այս բառերի ծա-գումն ու մեկնութիւնը յայտնի չէ. ուստի որոշ չէ նաև թէ ի՛նչ յարաբերութիսն ունի հայր սրանց հետ։ Յետին հյ. նախուստ, ի նա-խուստ «առաջուց, առաջվանից» Պղատ. օրին. Մագ. թէև կատարեալ նմանութիւն ունի ի-րան. naxust հոմանիշի հետ, սակայն այս նմանութիւնը պատահական է, որովհետև նախուստ կազմուած է -ուստ մասնիկով՝ նախ արմատից (հմմտ. այլուստ, յերկնուստ ևն)։ Հմմտ. նաև նահապետ, նահատակ, նա-խարար բառերը։-Հիւբշ. 200։

• ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակնախտիղ

Ակնախտիտ

Աճիւնախառն

Ամենախնամ

Անախորժ

Անախորժակ

Անախորժելի, լւոյ, լեաց

Անախտ

Անախտաբար

Անախտակիր

Անախտութիւն, ութեան

Անասնախառն

Անձնախրոխտ

Անձնանախատ

Աննախանձ

Աննախանձաւորութիւն, ութեան

Աննախանձութիւն, ութեան

Առանձնախօսութիւն, ութեան

Ատամնախիլ առնեմ

Ատամնախից առնեմ

Voir tout