Definitions containing the research չափ : 1772 Results

Անկիւնաւոր, աց

See full entry →

adj.

angulous, angular.

NBHL (2)

Ունօղ զանկիւն՝ իրական, կամ նմանական, ըստ երկրաչափաց եւ ըստ թուաբանից. քէօշէլի.

Յոհաննու քահանայի (Սարկաւագ վարդապետի) արարեալ զանկիւնաւոր թիւսդ ի փոխաբերութենէ յերկրաչափական թեւոց (իբր ուղղանկիւնի, եռանկիւնի, քառանկիւնի, եւ այլն). անկիւնաւորաց թուոցդ վախճան մինչեւ յեօթն է. բայց այլդ (եդաւ) վասն կրթութեան մանկանց. (Սարկ. տոմ.։)


Անկշիռ

See full entry →

adj.

that cannot be weighed;
inestimable, incomparable.

NBHL (4)

Ոյր չիք կշիռ. անչափ. ընդ որում չկշռի այլ ինչ. անզուգական, անհամեմատ. կշեռքի չեկօղ, աննման. դարթըսըզ, եօլչիւսիւզ, մէնէնտի եօգ.

Որչափ այն արեգակն արեգականս այսորիկ անչափ եւ անկշիռ է. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Եւ արտաքոյ քան զկշիռ արդար. անչափաւոր. չափ չի պահօղ. չըրփըսըզ. օրանսըզ.

Անչափ ջերմութեամբ զանկշիռ անզուգութեանցն տանին պարսաւանս. (Պիտ.։)


Անկշռելի, լւոյ, լեաց

See full entry →

cf. Անկշիռ.

NBHL (1)

Որքանութիւն անկշռելի։ Անկշռելի բերկրանօք։ Անկշռելիս ուխտազանցութիւնս։ Որ ինձ անկշռելին է, քումդ անճառութեան չափեալ է. (Նար.։)


Անկոփ

See full entry →

adj.

not carved, unpolished, rough.

NBHL (1)

Ամենայն ի քարանց պատուականաց, չափով յանկոփից (յն. այլազգ է)։ Առնեն վէմս անկոփս ըստ օրինացն (յն. ամբողջ). (՟Գ. Թագ. ՟Է. 9։ ՟Ա. Մակ. ՟Դ. 47։)


Անհամար

See full entry →

adj.

innumerable, infinite.

NBHL (1)

Առանց համարոյ. անչափ.


Անհամեմատ

See full entry →

adj.

disproportionate;
incomparable, unparalleled, matchless.

NBHL (1)

ἁσύγκριτος. incomparabilis. որ եւ ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ. Անբաղդատ. աննման. անչափ. անկշիռ. չունօղ զհամեմատ ինքեան, կամ զհամեմատութիւն ընդ այլում. մենէնտի՝ ագրանը եօգ, պինազիր, պիմիսալ.


Անհամեմատաբար

See full entry →

adv.

incomparably, disproportionally.

NBHL (1)

ἁσυγκρίτως. incomparabiliter. Անհամեմատ եւ անբաղդատ օրինակաւ. առանց համեմատութեան. յանչափս. պիլաթեշպիհ.


Անհարթութիւն, ութեան

See full entry →

s.

unevenness, inequality of surface;
want of politeness, rudeness, awkwardness, harshness, roughness, coarseness;
— օդոյ, intemperance

NBHL (1)

Տե՛ս, ո՛րչափ ինչ անհարթութիւնք են։ Մի միայն ճանապարհ է ազատ յայնպիսի անհարթութենէ. առաքինութիւնն. (Ոսկ. եփես. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)


Անհնազանդիմ, եցայ

See full entry →

vn.

to disobey, to rebel.

NBHL (1)

Տեսանե՞ս, ո՛րչափ զօրաւոր է որ Աստուծոյ հնազանդի. եւ ո՛րչափ տկար, որ Աստուծոյ անհնազանդի։ Որ անհնազանդ լինի նոցա, առաքչին նոցա անհնազանդի ... Ոչ մեծ ինչ կարծէին զանհնազանդելն Քրիստոսի ... Նոյն ինքն Աստուծոյ անհնազանդին, որք Քրիստոսի անհնազանդին. (Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)


Անհնարին

See full entry →

adj. adv.

impossible;
extremely difficult;
insupportable, intolerable;
extreme, violent, excessive, enormous, horrible, terrible.

NBHL (1)

Անբերելի. անպայման եւ անպատում, ի չարի կամ ի բարւոյ մասին. δεινός. dirus, gravis եւ magnus, validus, vehemens եւ այլն. կամ ἑξαίσιος. inauspicatus, ingens, immensus, immanis, eximius եւ այլն. դժնդակ. չարաչար. ծանր. սաստիկ. մեծ. բազում. անչափ. եավուզ. աղըր. պէօյիւք. միւպալիյէ. չօգ. իֆրաթ, ազիմ. գաթը. քէսկին.


Այլափոխ

See full entry →

adj. adv.

changed, altered, converted, turned;
degenerate;
different;
allegorical;
differently.

NBHL (1)

Թէպէտ եւ այլափոխ են բանքն, այլ ոչ այնչափ ինչ եւ միտքն. (Կիւրղ. թագ.։)


Այն, այնր, այնորիկ, այնու, այնուիկ

See full entry →

pron.

that, it, the.

NBHL (4)

Մարդն այն. արքն այնոքիկ. արքն այն։ Յաւուր յայնմիկ. յաւուրսն յայնոսիկ։ Ընդ այն ճանապարհ։ Ընդ ամենայն երկիրն ընդ այն։ Յայնմ օրէ կամ յօրէ յայնմանէ եւ առ յապա։ Այնր ժամու։ Ծառային այնորիկ։ Մշակացն այնոցիկ։ Յայնց ժամանակաց։ Այն՝ որ ինչ վասն նիկանովրայ իրացն խօսք են, այսչափ։ Այս ա՛յն այր է։ Ո՞չ այս ա՛յն մեծ Բաբիլոն է. եւ այլն։

Հոլովք ինչ ոչ այնչափ յաճախեալք, եւ զգուշալիք.

Էմմանուէլին, այն՝ որ արար խաղաղութիւն։ ԶԱրարչէն ամենայնի, այն՝ որոյ բանիւ երկինք հաստատեցան։ Դատաստանացն Աստուծոյ, այն՝ որ չափով եւ կշռով բաժանէ։ ԶԱրիոսին կրեն հերձուած, այն՝ որ չարչարելի ասաց զԱստուածութիւն Բանին։ Զսատանայական յանցանս, այն՝ որ հակառակ եկաց Աստուծոյ. (Շ. թղթ.։)

Ճառել, եւ այն չափաւորապէս։ Սակաւք եղիցին, եւ այն հանդարտութեամբ։ Փոխել, եւ այն՝ ճշմարիտ վկայիւք. (Շ. թղթ.։)


Այնպէս

See full entry →

adv.

so, also, equally, as much, in like manner, likewise, as well as.

NBHL (1)

οὔτω, οὔτως. ita, sic, tam Որպէս զայն. այնու օրինակաւ. այնպիսաբար. նոյնպէս. եւ այնչափ առաւել կամ նուազ. յայնմ աշտիճանի. անպէս, անոր պէս, անանկ. էօյլէ. օլ տէրէճէտէ.


Այսանակ

See full entry →

adj.

such, like, in this manner or fashion.

NBHL (1)

Վերբերական է, որ եւ նմանական. ո՛րգոն, այսանակ, այսպիսի. այսչափ, այսքան. (թր. քեր.) (ուր օրինակք ինչ վրիպակաւ գրեն ԱՅՍԱԿԱՆ։)


Այսուհետեւ

See full entry →

adv.

henceforth, henceforward, hereafter, for the future;
as for the rest;
now, then, but.

NBHL (1)

Այսուհետեւ զգո՛յշ լերուք յանօգուտ քրթմնջենէ։ Այսուհետեւ խրատեցարո՛ւք բանիւք իմովք։ Այսուհետեւ՝ որ անարգէ, ոչ զմարդ անարգէ, այլ՝ զԱստուած։ Այսուհետեւ եւ մեք՝ որ այսչափ շուրջ զմեօք մածեալ ունիմք. եւ այլն։


Այսպիսի, պիսւոյ, պիսեաց

See full entry →

adj.

such, like, in this manner, of this sort;
such, so great.

NBHL (1)

Ո՞ւր եղեւ այսպիսի չարութիւն (այս ինքն այսչափ մեծ)։ Այսպիսի իսկ եւ վայել էր մեզ քահանայապետ, սուրբ, անմեղ. եւ այլն։


Այսրէն

See full entry →

adv.

back, again;
եկից — ենդհուպ, I shall return here immediately, I shall be hack presently.

NBHL (1)

Առի ինձ այսրէն։ Որո՛վ չափով չափեցից զանձինս ստգտանք, ի քոցդ աննուազ գթութեանց այսրէն չափեցայց. (Նար.։)


Այսքան, ոյ, ի, ից, Այսքանի, նւոյ, նեաց

See full entry →

adj.

in this quantity, such, so numerous, thus great.

NBHL (2)

Այսքանից եւ այսչափաց արկածից. (Փիլ.։)

ԱՅՍՔԱՆ. մ. Այսու չափով. այսչափ. ասչափ.


Այր, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք

See full entry →

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

NBHL (1)

Արու մարդ. չափահաս կամ կատարեալ. յարբունս հասեալ, երիտասարդ. եւ լի աւուրբք. էրիկ մարդ. էր. երքէք. հէրիֆ. մէրտ. (ծ. եւ յն. լտ. անէր, վիր. ἁνήρ vir ) եւ ἅνθρωπος, homo. այս ինքն մարդ. եւ βροτός մահկանացու. mortalis homo.


Այրանամ, ացայ

See full entry →

vn.

cf. Այրիանամ;
cf. Արիանամ.

NBHL (1)

Այր լինել, այս ինքն յարբունս հասեալ, չափահաս. մա՛րդ ըլլալ. ատամ օլմագ. ἁνδρόομαι. vir fio, aetatem virilem attingo


Այրեմ, եցի

See full entry →

va.

to burn, to enflame, to fire;
to torrefy, to scorch, to parch, to dry.

NBHL (1)

Այրէին ցասմամբ։ Այնչափ այրեցեալք ի ցասմանէն. (Ոսկ. մտթ.։)


Այրեցած, ի, ոյ

See full entry →

s.

burning, deflagration;
burn, mark caused by fire;
soot;
torrid.


Այրուձի, ձիոյ

See full entry →

s.

horseman;
trooper;
horse-soldiers, cavalry.

NBHL (1)

Մեծաւ զօրութեամբ եւ այրուձիով։ Զայլ այրուձին յաջ եւ յահեակ թեւս գնդին կազմեցին։ Այդչափ այրուձիոյ։ Ձեր ինքնին լուեալ իցէ վասն առնուձիոյ ճանապարհին. (՟Բ. Եզր. ՟Դ. 23։ ՟Ա. Մակ. ՟Զ. 38։ ՟Ժ. 73։ ՟Գ. Մակ. ՟Գ. 9։)


Այրումն, ման

See full entry →

s.

burning.

NBHL (1)

Եւ ոչ այնչափ այրումն կիզելի սգոյ անկանէր ի նոսա. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)


Այց

See full entry →

s.

visit;
search;
inspection;
— առնել, յայց ելանել, to visit, to go to see, to make a visit;
— եւ խնդիր առնել, յայց եւ ի խնդիր ելանել, to search, to examine, to observe.

NBHL (1)

Ո՜րչափ դու ինձ ահա յայց ելեալ առաւել ողորմեսցիս։ Փոխանակ զի ես ոչ խնդրեցի հետեւել լուսոյդ, դու ելցես ինձ յայց. (Նար. ԼԴ. ԾԵ. ՀԸ։)


Անաղարտելի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

incorruptible, unalterable;
incontestable.

NBHL (1)

Եղեւ մեզ օրինակ, յորժամ եւ անաղարտելին էր մարդկութեանս չափուք վարել նմա. (Պրպմ. ԼԹ։)


Անամուսնութիւն, ութեան

See full entry →

s.

celibacy.

NBHL (1)

Որք անուամբ չափ զանամուսնութիւն հրահանգիցեն, ոչ ինչ զանազանեալք են ի հասարակաց վարուց. (Նիւս. կուս.։)


Անամօթիմ, եցայ

See full entry →

vn.

cf. Անամօթանամ.

NBHL (1)

Անամօթել յայնպիսի իրս։ Յէ՞ր վերայ այնչափ անամօթեալ ժխտիցիս. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)


Անաչք

See full entry →

cf. Անաչեայ.

NBHL (1)

Տեսանէ՞ք զսա՝ որ անաչս է, ի մեծ չափ է. (Վրք. հց. ԺԹ։)


Անարգելութիւն, ութեան

See full entry →

s.

freedom, state of any thing free from obstacle or hinderance.

NBHL (1)

Ախտից անարգելութիւն, եւ առ հեշտութիւնսն անչափութիւն. (Նիւս. կուս.։)


Անարժան, ի, ից, աց

See full entry →

adj.

unworthy, unfit, improper;
condemnable, blamable, illegal, dishonest;
— համարել, to disdain.

NBHL (1)

Մի՛ անարժան հարկօք նեղել քան զչափն. (Բուզ. ՟Դ. 4։)


Անբաւ, ից

See full entry →

adj.

infinite, unbounded, unlimited, innumerable, immense.

NBHL (3)

( ի բառէս բաւ. հասումն, հուն, չափ). ἅπειρος, ἁπέραντος. infinitus, termino carens, ἅμετρος, immensus եւ այլն. Անհուն. անանցանելի. անհաս. անսահման. անեզր. անչափ. հատտէն դաշրա, հատսըզ, նիհայէթսիզ, եօլչիւսիւզ.

Որոյ անհուն եւ անբաւ է բազմութիւնն։ Անչափից եւ անբաւից բազմութիւն. (Փիլ.։)

Անչափ է, անբաւ է, անհաս է (յն. մի բառ, անըմբռնելի). (Կոչ. ԺԴ։)


Անբաւական, ի, աց

See full entry →

adj.

insufficient, incapable.

NBHL (1)

իբր անբաւ. անբաւելի. անչափ.


Անբաւելի, լւոյ

See full entry →

adj.

incomprehensible, immeasurable, infinite.

NBHL (1)

Անչափ. անբովանդակելի. անպարագրելի. եւ անճառելի. ἅρρητος.


Անբաւութիւն, ութեան

See full entry →

s.

infinity, immensity.

NBHL (1)

ἁπειρία, τὸ ἅπειρον. infinitas, immensitas . Անբաւն գոլ. անչափութիւն. անսահմանութիւն Աստուծոյ. նիհայէթսիզլիք, հատսըզլըգ.


Անբնակ

See full entry →

adj.

houseless;
uninhabited, desert;
— առնել, to depopulate, to unpeople.


Անբովանդակ

See full entry →

adj.

incomprehensible, inconceivable.

NBHL (1)

Չի՛ք չափ ինչ հանգոյն անբովանդակական ձեռինն ... Զարարչական նորա ուսար, եւ զիմաստնականն, եւ զանբովանդակականն (զօրութիւն). (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Անբովանդակելի, լւոյ

See full entry →

adj.

cf. Անբովանդակ.

NBHL (1)

որ գրի եւ ԱՆԲԱՒԱՆԴԱԿԵԼԻ. ἅπειρος, ἅπλετος, infinitus, immensus. Զոր ոչ լինի բովանդակել՝ պարագրել կամ լնուլ. անբաւ. անեզրական. անչափ. անսահման. անհուն, եւ անհաս. անճառ. անիմանալի. որ չամփոփուիր տեղով կամ խելքով. հիչ պիր եէրէ՝ ագըլա սըզմազ, ֆէհմ օլունմազ.


Անբովանդակութիւն, ութեան

See full entry →

s.

infinity, immensity.

NBHL (1)

Անպարագրութիւն. անչափութիւն. անսահմանութիւն. ըստ յն. անհնութիւն կամ անբաւութիւն կամ անեզրականութիւն. ἁπειρία. infinitas.


Անգամ

See full entry →

adv. conj.

once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

NBHL (2)

Որպէս թէ այն գամ. յայն ինչ եւ յայնչափ ինչ նուագի. հեղ, տարպա. տէֆա. քէրրէ. cf. ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ. ՄԻ ԱՆԳԱՄ. ՄԻՒՍ ԱՆԳԱՄ. ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ եւ այլն։

Եւ այս չէր փոքր՝ առ անգամ մի հաւանեցուցանել զնոսա ... Առ անգամ մի անդրէն արձակէր զնոսա, զի այնչափ առ անգամ մի հաճեսցէ զնոսա։ Առ անգամ մի զայն ուղղեա՛. (Ոսկ. յհ. եւ Մտթ.։)


Անգէտ

See full entry →

adj.

ignorant, unlearned, stupid, awkward;
յանգէտս, ignorantly, inadvertently;
at all events, at all hazards;
յանգէտս լինել, to connive, to dissemble.

NBHL (1)

Անգիտիցն չափոց չարութեան գործոց. (Նար. Ի։)


Անգիտելի, լւոյ, լեաց

See full entry →

adj.

not to be understood, incomprehensible.

NBHL (1)

Զի թէ հրեշտակք անգիտելի են մեզ, ո՛րչափ եւս առաւել Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)


Անդանդաղ

See full entry →

adj. adv.

prompt, diligent;
diligently, promptly, without delay.

NBHL (1)

ἅοκνος. impiger. Որ ոչն դանդաղի. ժիր. արագաշարժ. անձանձրոյթ. որ չիտնտնար. չիւսթ, չափուգ, զայրէթլի, իւշէնմէզ, իշկիւզար.


Անդաստակ, աց

See full entry →

s.

portico, porch.

NBHL (1)

Գաւիթ, (իբր ի չափ անդոյ միոյ). նախադուռն տան. արտաքին սրահ. προπύλαιον, πρόθυρον, vestibulum. ավլու, հայաթ.


Անեզր

See full entry →

adj.

interminable, boundless.

NBHL (1)

ἅπειρος. infinitus, ἁπέραστος, qui transiri nequit. Ոյր չիք եզր, ոլորտ, հուն. անհուն. անոլորտ. անսահման. անչափ. անվախճան. անբաւ. անթիւ. ծար ճոթ չունեցօղ. նիհայեթսիզ.


Ամփոփութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Ամփոփումն.

NBHL (1)

σύμμετρον Իբր չափաւորութիւն, կամ չափակցութիւն.


Այժմիկ

See full entry →

adv.

now, at present.

NBHL (1)

Առ այժմիկ առէ՛ք դուք շնորհս՝ որչափ կարէք ընդունել. (Կոչ. ԺԵ։)


Այլաձեւ

See full entry →

adj.

of a different form or figure.

NBHL (1)

Բազմաշաւիղք եղաք յանչափաբար եւ զանազան եւ այլաձեւսն առնելոյ. (Յհ. իմ. ատ։)


Անընդդիմակայ

See full entry →

cf. Անընդդիմակ.

NBHL (1)

Թէպէտեւ զանընդդիմակայ չափաւորութիւն իւրեանց գիտէին. (Փարպ.։)


Անընդդիմակաց

See full entry →

cf. Անընդդիմակ.

NBHL (1)

Թէպէտեւ զանընդդիմակայ չափաւորութիւն իւրեանց գիտէին. (Փարպ.։)