Definitions containing the research պատկեր : 551 Results

Ճշգրտագործեմ

va.

to paint to life.

NBHL (1)

Ճշգրտագործեալ զչորից աւետարանչացն պատկերս. (Արծր. ՟Ե. 8։)


Ճշգրտահան, ից

adj.

strikingly, perfectly resembling, the same;
hitting off or catching the exact likeness;
— կենդանագիր, living likeness.


Ճշգրտեցուցանեմ, ուցի

va.

to resemble life itself, to depict faithfully, to cause to resemble;
ո՞ —եաց ղզաւակն յակոբայ, who can number the seed of Jacob ?

NBHL (1)

Նմանեցոյց զնա պատկեր մարդոյ, կամ անասնոյ վատթարի ճշգրտեցոյց (կամ ճշգրտիւ նմանեցոյց). (Իմ. ՟Ժ՟Գ. 14։)


Ճշմարտատիպ

adj.

true, real, exact, striking.

NBHL (1)

Քումդ ճշմարտատիպ պատկերի. (Նար. ՟Լ՟Գ։)


Ծրագրեմ, եցի

va.

to sketch, to trace the contours, to draw the outlines of;
to describe, to write, to trace.

NBHL (1)

Զպատկեր թագաւորի նախ կապարով ծրագրէ արուեստաւորն ի տախտակի, եւ ապա ծիրանափառ զարդու շքեղացուցանէ. (Շ. մտթ.։)


Կաթեմ, եցի

vn.

to drop, to flow drop by drop;
to trickle, to run down;
to distil;
անձրեւ ոչ եւս կաթեաց յերկիր, not a drop of rain fell;
— լուսոյ, to shine forth, to appear.

NBHL (1)

Լոյս ամպեղէն խաչանման կաթեաց ի սուրբ պատկերն. (Խոր. առ արծր.։ եւ Թղթ. դաշ.։)


Հակառակաբանեմ, եցի

vn.

to contradict.

NBHL (1)

Վրիպեալ գտանին հերետիկոսք, որ հակառակաբանեն (ընդդէմ պատկերաց). (Վրթ. քերթ.։)


Համաթոռ

adj.

co-reigning.

NBHL (1)

Որպէս որդի՝ նկարագիր եւ պատկեր, եւ համաթոռ, եւ արարիչ։ Գահակից է աստուծոյ, եւ համաթոռ ամենեցունց տիրողին լինի. (Կիւրղ. գանձ.։ Պրպմ. ՟Լ՟Թ։)


Համանման, ից

adj. adv.

equal, alike, similar;
conformable, analogous;
imitating, following;
equally, alike.


Համառօտագիծ

adj.

briefly traced, succinct;
— բովանդակութիւն, an abridgement;
պատկեր, sketch, short notice, cursory view.


Ճամուկ, մկաց

s.

decoration, ornament;
embroidery.

NBHL (2)

(յն. պէսպէս բառիւք) Յօրինուած եւ զարչ ազնիւ զգեստուց. ոսկեթել ժապաւէնք. պաճուճանք եւ նկարք. նկարէն հանդերձ, եւ գունագեղ պատկեր, եւ կենդանատեսակ պաճուճապատանք. (լծ. պրս. ճամէ, ճամէկի, ճամֆէս եւն).

Ճամուկքն՝ որ գործիցին, կամ գազանակերպ ինչ պատկերք։ Ոսկի խառնեալ ընդ նկարս որմոյն, եւ ազգի ազգի գեղքն ընդ միմեանս ի ճամուկսն մտեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 24. եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)


Միաբանութիւն, ութեան

s.

unanimity, agreement, concord, union, harmony, consent, good understanding;
conciliation, union;
harmony, consonance, concordance, homophony, symphony, concert;
conformity, fitness, suitableness;
commonalty, community, communion;
company, society, club, corporation, congregation;
copulation;
— թագաւորաց, alliance, confederation, league;
— ի չարիս, cabal, plot, conspiracy;
միաբանութեամբ, unanimously, with one accord;
միաբանութեամբ կեալ, to live on good terms;
քակտել զ—ս, to sow division in.

NBHL (1)

Յիւր միաբանութիւնն եւ նմանութիւն կատարեալ պատկերին կոչիցէ զմեզ. (Յհ. իմ. երեւ.։)


Միածին, ծնի, ծնաւ

adj.

Only Begotten;
— որդի, only son.


Միատեսակ

adj.

of one kind, uniform, like, equal.

NBHL (1)

Իբր պատկերակիցք՝ միատեսակք՝ զուգաշաւիղք. (Նար. ՟Ժ՟Թ։)


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

NBHL (1)

Ո՛չ պարեկացն երգ. յուշկապարիկն է, որ մինչեւ ի պորտն՝ կնոջ պատկեր է, եւ անհնարին քաղցր ձայն ունի, եւ պատրէ զլսողսն. (Լծ. փիլ.։)


Պարկեշտագեղ

adj.

discreet and modest.

NBHL (1)

Պարկեշտագեղ ստեղծանէ զպատկերն. (Լմբ. իմ.։)


Պիղծ, պղծոց

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

NBHL (1)

Առ ի յանդիմանութիւն նեռինն պղծի։ Մինչեւ պատկեր ի պղծին յանունն կանգնել։ Ոչ ծանուցեալ պղծին յուդայի. (Նար. յովէդ.։)


Պղնձագործ, աց

s. adj.

coppersmith, brass-founder;
brazier, tinker;
copper, bronze.

NBHL (1)

Յարծաթագործ եւ ի պղնձագործ պատկերաց այտի. (Ագաթ.։)


Պղնձաձոյլ

adj.

in massive bronze.

NBHL (2)

Պղնձաձոյլ պատկերաց. (Ագաթ.) (կայ եւ ձ. պղնձաձայն)։

Գտեալ յասիա պղնձաձոյլ ոսկէզօծ պատկերս. (Խոր. ՟Բ. 111։)


Պճնութիւն, ութեան

s.

cf. Պճնումն.

NBHL (1)

ՊՃՆՈՒԹԻՒՆ ՊՃՆՈՒՄՆ. որ եւ պճն. Պճնանք. պաճուպանք. պճնիլն. զարդարանք. շուք պատկերի դիմաց եւ զգեստուց.


Պճնումն, ման

s.

ornament, dress, embellishment;
cf. Պճնանք.

NBHL (1)

ՊՃՆՈՒԹԻՒՆ ՊՃՆՈՒՄՆ. որ եւ պճն. Պճնանք. պաճուպանք. պճնիլն. զարդարանք. շուք պատկերի դիմաց եւ զգեստուց.


Համատեսակ

adj.

of the same kind or sort, equal, conformable.

NBHL (1)

Առաջնոցն էութեանց ընտանի եւ համատեսակ։ Համատեսակս ունել կամելով յանձինս ըստ առաքինութեան զանապական պատկերս. (Դիոն.։)


Հասակաչափ

adj.

adult, of age, pubescent, marriageable.

NBHL (1)

Շրջէին պատկերագործք նմանահանք պայծառակշիռ հասակաչափ զգեղ երեսաց. (Ագաթ.։)


Հաստատեմ, եցի

va.

to affirm, to sustain;
to prop, to confirm, to consolidate;
to fortify, to comfort, to invigorate, to strengthen, to encourage;
to restore, to mend, to revive, to refresh;
to assure, to guarantee, to attest, to certify, to witness, to approve, to corroborate;
to legalize, to ratify;
to institute, to found, to erect, to create, to make;
— անդրէն, to reestablish;
— զերեսս, զձեռն, զմիտս, to set out, to start, to proceed, to move on;
to deliberate, to resolve, to purpose;
to conduct or comport oneself, to act;
to threaten;
— զառաղջութիւն, to recover, improve or restore health;
—եալ էր ի խորհրդեան, he was resolute and decided in action.

NBHL (1)

Որ ի պատկեր արարդին քո հաստատեցար. (Վեցօր. ՟Ը։)


Հարումն, ման

s.

blow, beating.

NBHL (1)

Հարմամբ ծնօտի քո պատկերին ի ծառայէն՝ եւ յիս գըթա՛. (Շ. այբուբ.։)


Սուտկերպարանեան

adj.

feigned, fictitious.

NBHL (1)

Որոյ կեղծաւորելով իբրեւ ի տեսարանի զսուտ կերպարանեան պատկերն. (Փիլ. իմաստն.։)


Սոփեստ, ից

cf. Սոփեստոս.

NBHL (1)

Ի գեղ պատկերի դիմաց սոփեստի (որ նոյնանայ եւ ընդ սոփեր). (Նար. յիշ. խչ.։)


Սպիտակերանգ

adj.

white-coloured.

NBHL (1)

Ի կերպ պատկերի դիմաց քարտենի սպիտակերանգ ըղձալին դաշտի (կամ դաշտաց). (Նար. խչ.։)


Ստանամ, ացայ

vn.

to acquire, to gain, to obtain, to get;
to have, to possess, to hold;
to purchase, to buy;
to create;
վերստին —, to regain, to re-acquire, to recover;
փառս —, to achieve glory.

NBHL (1)

Ստացաւ, նման է՝ մինչ ասիցէ, թէ հայր ինձ մարմին հաստատեաց. եւ որպէս մարդ ստացաւ զիս յաղագս մարդկան փրկութեան։ Իւր արարիչ է ըստ ձեզ, եւ որ ստացաւն (այսինքն ստեղծ զայլս), ստացանի. եւ զայս ինքեամբ։ Ասեն՝ թէ զըստ պատկերին առաք անդէն ի ստացանիլն. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)


Ստեղծագործ, ի

s.

creator.


Ստեղծական, ի, աց

adj.

created;
invented, factitious, forged;
plastic.


Ստեղծանեմ, ծի

va.

to create, to produce from nothing, to form, to figure;
to find out, to invent, to contrive, to forge.

NBHL (1)

Մարդակերպ ստեղծանին հրեշտակք (ի պատկերս, ի տեսիլս, եւ ի բանս գրոց). (Մաքս. ի դիոն.։)


Ստեղծումն, ման

s.

creation;
invention.

NBHL (1)

Զստեղծումն մարդոյն ասէ՝ յանարգ բնութենէ կաւոյ՝ բանական իմաստութեամբ պատուեալ՝ աստուածային պատկերին վեհագոյն պարստութեամբ. (Նար. յովէդ.։)


Ստորագրեմ, եցի

va.

to subscribe;
to sign;
to depict, to describe;
to trace, to figure, to design.

NBHL (1)

Յառաջին պատկերն ստորագրեաց զեղծեալ եւ զապականեալ պատկերն։ Մի՛ ինչ ի սոցանէ բարի ստորագրեսցուք։ Հնազանդել եղբօրն՝ հնազանդել աստուծոյ է. եւ անհնազանդութիւն՝ աստուծոյ ստորագրի։ Զաղջամղջին զկեանս զայսոսիկ իւր բարիս ստորագրէ։ Զբարիսդ աստուծոյ առեալ ՝մի՛ քոյոյ զօրութեանդ ստորագրեր. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ. ՟Ե. ՟Թ։)


Ստորագրութիւն, ութեան

s.

subscription;
signature;
description.

NBHL (1)

Տիեզերաց ստորագրութիւն նմանութեամբ գնդական պատկերին։ Ոչ սեւադեղոյ իրիք ստորագրութիւն՝ զյօնս եւ զաչս նկարել (ի ստեղծման մարդոյն). (Խոր. աշխարհ.։ Նիւս. կազմ.։)


Չորեքդիմեան

adj.

cf. Չորեքդիմի.

NBHL (5)

Ուղղեաց զպատկերն չորեքդիմեան ի տաճարին տեառն. (Եփր. մն.։)

Քառադէմ ասի եւ կառսդ. այն կառք՝ որ տեսաւ ի մարգարէէն, չորեքդիմի լինէր պատկերն. (Շ. բարձր.։)

Որ ըզպատկեր չորեքդիմին՝ կանգնեաց ի տան սըրբարանին. (Յիսուս որդի.։)

Որթ յանապատին ... եւ պատկերն չորեքդիմի՝ մանասէին. (Եփր. համաբ.։)

Տունն մանասէի չորեքդիմի պատկերաւն պղծեցին զսրբութիւնս իմ. (Գէ. ես. յԵփրեմայ։)


Չորեքդիմի

adj.

four-faced.

NBHL (5)

Ուղղեաց զպատկերն չորեքդիմեան ի տաճարին տեառն. (Եփր. մն.։)

Քառադէմ ասի եւ կառսդ. (այն կառք՝ որ տեսաւ ի մարգարէէն, չորեքդիմի լինէր պատկերն. Շ. բարձր.։)

Որ ըզպատկեր չորեքդիմին՝ կանգնեաց ի տան սըրբարանին. (Յիսուս որդի.։)

Որթ յանապատին ... եւ պատկերն չորեքդիմի՝ մանասէին. (Եփր. համաբ.։)

Տունն մանասէի չորեքդիմի պատկերաւն պղծեցին զսրբութիւնս իմ. (Գէ. ես. յԵփրեմայ։)


Չորեքկերպ

adj.

cf. Չորեքկերպեան.

NBHL (1)

Չորեքկերպեան ձեւով կենդանի պատկեր. (Պիսիդ.։)


Չորեքկերպեան

adj.

four-faced, four-figured or four-formed.

NBHL (1)

Չորեքկերպեան ձեւով կենդանի պատկեր. (Պիսիդ.։)


Պախարակեմ, եցի

va.

to blame, to reprove, to rebuke, to reproach, to find fault with, to reprobate, to disapprove, to condemn, to censure.

NBHL (1)

Կենդանագրեալ պատկերաւ մարդացելոյ բանին Աստուծոյ պախարակել զմեզ անամօթին. (Յհ. իմ. պաւլ.։)


Ուրուական, ի, աց

adj. s.

fantastic, imaginary, visionary, false, apparent, chimerical;
shadow, image, phantom, spectre;
idol, image;
rough-draught, sketch;
—ք, manes, shades, apparitions, ghosts, visions;
—ք մարդկան, statue, likeness;
— պղծութիւն, nocturnal pollution.

NBHL (2)

φανταστικός speciem meram habens ἵνδαλμα species, spectrum . Ի բառէս Ուրու. (ռմկ. րույ, իւրեա ). որպէս թէ երեւական. երեւութական ինչ. երազական. ցնորական. խօլական. եւ Ցնորք. երազ. երեւոյթ առ աչս. պատկեր. ստուեր. օրինակ. տեսիլ նմանութեան. խէյալ, խէյալ կիպի. (լծ. հյ. խօլ)

Ուրուականս իմն պատկեր երեւեցելոցն անկանել յաչսն (ի տեսութեան)։ Ոչ մարմնական ուրուական, այլ որակութիւն եւ այլն. (Նիւս. բն. ՟Է։)


Չարամոյն

adj. adv.

unhappy, miserable;
miserably, unhappily, pitifully.

NBHL (1)

Իջոյց զնա մեղքող ... եդ զպատկերն ի գահոյս անդ, եւ ասաց, եթէ չարամոյն կայ ի մեծ ախտի. (Եփր. թագ.։)


Չարաստեղծ

adj.

ill-made, deformed, disfigured, very ugly.

NBHL (1)

Չար ըստ կազմութեան մարմնոյ. չարապատկեր. տգեղ.


Չարատես

s.

pessimist, croaker;
cf. Չարատեսիլ.

NBHL (1)

Տեսանել՝ չարատեսիլն զգեղ պատկերի իւրոյ. (Իսիւք.։)


Չարատեսիլ

adj.

of a horrible appearance, ill-looking, evil-faced, very ugly, dreadful, horrible.

NBHL (1)

Տեսանել՝ չարատեսիլն զգեղ պատկերի իւրոյ. (Իսիւք.։)


Չափաբերութիւն, ութեան

s.

measure, symmetry, proportion;
rhythm, meter;
cf. Չափագիտութիւն.

NBHL (1)

Եթող նա զտախտակն պղնձի, այսինքն զաստռոնոմին՝ որ ընդունէր զչափաբերութիւն ժամուց տուընջեան։ Աստուծոյ (չիք) ոչ պատկեր եւ ոչ ձեւ, եւ ոչ քանակութիւն, եւ ոչ չափաբերութիւն. (Մագ. ՟Ե։)


Չկենդանի

adj.

lifeless;
cf. Անկենդան.

NBHL (1)

Նաբուքոդոնոսոր պատկեր կանգնեաց. եւ կենդանին ի չկենդանւոյ կամէր պայծառագոյն երրեւել. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Սատակ

adj.

simple, single;
unadorned;
— սպիտակ, quite white;
— մարդ զքրիստոս ասել, to declare our Lord a mere man.

NBHL (1)

Կանոն փրկչական պատկեր օրհնելոյ. եթէ սատակ դեղով է (այսինքն պարզ ներկով). անկար է լուանալ. տեառնագրէ (մեռոնաւ) յայն տեղի՝ ուր դեղն հաստատագոյն է. (Մաշտ.։)


Սարաւանդեմ, եցի

va.

to build altars in high places.

NBHL (1)

Զպատկերս եւ զբագինս եւ զտաճարս եւ զվերնատունս սոցունց իւրաքանչիւրոց սարաւանդեցին. (Պղատ. օրին. ՟Ե։)


Սենեակ, նեկաց

s. fig.

chamber;
cabinet, closet;
cf. Հարսն;
concubine;
— միանձանց, cell;
— հարսին, nuptial bed, thalamus;
— ուսման, study.

NBHL (1)

զանց արարեալ զյարկօք (արքունեաց), զհրապարակօք, զսենեկօք, զնկարօք, զպատկերօք. (Փիլ. նխ. ՟բ.) (յն. կանանոց. հարեմլիք)։