Your research : 18 Results for պարզապէս

Սնդմայ (ից)

cf. Կապանք.

• = Յն. σύνδεσμα «կապանք» բառից տա-ռադարձուած թարգմանութեան ժամանաև. ըստ այսմ մեր բառը ուղղելի է *սինդես-մայիւք և կամ թարգմանչի գործածած ձև-ռագրում յն. բառը խաթարուած էր և թարղ-մանիչը չկարողանալով ըմբռնել՝ պարզապէս աառադարձրել է սխալ ձևի տակ։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. իե. «Տարրական իմն նուիրաձիր իբրու զսիր զովացուցիչ և զտարափ ի տապացեալ ժամանակս»։ ՆՀԲ մեկնում է «խոնաւութիւն, անձրև, տարափ», ՋԲ «պարզ օդ», ԱԲ թա-ցութիւն, ցօղախառն մեղմ օդ»։ Թուի թէ ուղղելի է պարզապէս սիք։


Փիլաք (ի)

s. ast.

s. ast. phylax.

• ՆՀԲ սխալմամբ հասկանում է «Հայկ աստեռատունը». և համարում է յն. ἐόλας «պահապան»։ Նոյնը երևնում է և Հիւբշ. 386։ Ուղիղ մեկնեց Ակինեան ՀԱ 1913, 654, որ Դիոնեսիոսի Վարքը արաբերէնից թարգմանուած համարե-լով այս բառն էլ պարզապէս արաբե-րէնից տառադարձուած է համարում։


Շիրիմ (րմաց)

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

• ՓՈԽ.-Վրաց. შირიმი շիրիմի «միզաքար» (ըստ Մառ, Иппoл. 67 «գերեզմանաքար»), მირიმის კუა շիրիմիս քուա «չեչաքար», թուշ. მირიმ շիրիմ «միզաքար», լազ. širimi «ծովի կամ գետի աւազ». այս բոլորը ցոյզ են տա-լիս որ հայերէնի նախնական նշանակութիւնն էր պարզապէս «քար» (տե՛ս Աճառ. Արրտ. 1911, էջ 419)։


Արքեպիսկոպոս (աց)

s.

archbishop, metropolitan.

• , ի-ա հլ. (յգ. -ունք) «մեծ կամ գլխաւոր եպիսկոպոս» Ագաթ. Խոր. Յհ. կթ. Լմբ. պտրգ. Մխ. դտ. յետնա-բար ասւում է նաև արհիեպիսկոպոս, արշի-եպիսկոպոս կամ արհեպիսկոպոս, եպիսկո-պոս արհի, եպիսկոպոս արշի, կրճատմամբ էլ պարզապէս արհի։ Այս բառից են արք-եպիսկոպոսապետ Բուզ. դ. 4. արքեպիսկո-պոսութիւն Յհ. կթ. արքեպիսկոպոսական, արքեպիսկոպոսարան (նոր գրականի մէջ)։


Փասեան

s. ornith.

s. ornith. cf. Փասիան.

• = Յն. φασιανός բառն է. բուն նշանա-կում է Փասիս գետի շուրջը և եզերքները. որից ό φαοιανბς ὄρνις կամ պարզապէս φασιανύς «Նոյն գաւառին յատուկ մի տե-սակ թռչուն, փասեան», բառս տարածուած է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. ինչ. ասոր. [arabic word] fasyānā, լտ. phasianus, իտալ. fagiano, ֆրանս. faisan, մբգ. fasān, ռուս. фaзанъ ևն։


Տառեխ (աց)

s.

herring.

• ԳՒՌ.-Ալշ. տառեխ, Մշ. տառեխ, տարեխ, Երև. տա՛ռէխ, Կր. տառէղ, Գոր. տա՛ռոէխ, Ղրբ. տա՛ռռէխ, տա՛ռռըխ, տա՛ռէխ, Ագլ. տառախ. 'բոլորն էլ «Վանայ ծովի տառեխ ձու-կը», իսկ ՀՃ. դայեխ «չորացրած ձուկ (ընդ-հանրապէս)»։ Ջղ. ասւում է միայն չոր տա-ռեխ «շատ նիհար, վտիտ»։-Վանի բարբա-ռում տառեխ բառը գոյութիւն չունի. Վանայ տառեխը այնտեղ պարզապէս Վանայ ձուկ է կոչւում։


Կեղեւ (ոց)

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• ՓՈԽ.-Ըստ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է փոխառեալ ալբան. kê-lénh. որ նշանակում է «պատեան»։ (Սա-կայն ըստ իս պարզապէս թրք. qələf, ռմկ. խըլըֆ «պատեան» բառն է. հայերէնի մէջ կեղև կամ կլեպ՝ «պատեան» նշանակու-թեամբ գոյութիւն չունի)։-Հայերէն բառի հետ համեմատելի են սակայն լազ. ղլեպա «ընկոյզի կանաչ կեղև», վրաց. ղ'վլեփա «կեղևը հանել, ստկել, կլպել. 2. կողոպտել» (խիլիփա «футляръ для лука, աղեղի պատեան» թրք. qələf բառից է), որոնք հա-ւանաբար հայերէնի միջոցով անցած են Կրվկասեաններին։


Յոբելեան (լինի)

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• , ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։


Երիթ (աց)

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Գրգլի (լիք, լեաց)

• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։


Ուղտ (ուց)

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• (հմմտ. պրս. [arabic word] uštur, [arabic word] sutur. հպրս. uša-, պհլ. uštr (Stackelberg WZKM 17 (1903), էջ 50), զնդ. [arabic word] ustra. սանս. [other alphabet] uštra-, բոհեմ. ušra). որի ստուգաբանութիւնը տե՛ս Pokorny 1 24a և 308։ Բայց թերևս կար ասուր. աւելի յար-մարաւոր մի ձև՝ յառաջացած uštra-ից (իբր *ultra)։ Նկատելի է որ ասուրերէնում ա-տամնականի մօտ գտնուած § դառնում էև հմմտ. maltītu փխ. maštītu «խմիչք» (De-litzsch անդ, էջ 695), Kaldu փխ. Kasdu (եբր. [hebrew word] kasdīm) «Քաղդէացի»։ Ա-ռաջին պարագային պէտք է ենթադրել udru >*udr>*urd>ուղտ ձևափոխութիւնը, իսկ երկրորդին՝ պարզապէս r-ի անկումով՝ *ult>ուղտ։ Աւելի յարմարաւոր ձև է ասուր. uldu «ուոտ», որ տե՛ս Muss-Arnolt. Ass Handwb. 42բ։


Խայտ (ի, ից)

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• «խատուտիկ, պիսակաւոր» Ծն. լ. 33. որից խայտուց «պիսակաւոր նշաններ» Երմ. ժգ. 23. խայտացուցանել «պիսակաւոր դարձնել» Պղատ. տիմ. խայտաբղէտ Փիլ. ել. Նիւս. երգ. խայտաբղետութիւն (գրուած խայտապղետութիւն) «բորոտութիւնից յա-ռաջացած պիսակ» Ոսկ. հռովմ. 361. խալ-տախարիւ ՍԳր. Եփր. ծն. էջ 95. խայտանկար Վրդն. սղ. խայտապիսակ Զքր. կթ. խչ. Եփր. աւետ. գորշախայտ ՍԳր. գեղեցկախալտուց Խոր. աշխ. կարմրախայտ Մագ. խայտու-մատ Շնորհ. առ. 60. խայտապտոռ Շնորհ. առ. 81. խայտութիւն Լաստ. խայտել «նկա-րել» Վստկ. 73. խայտակն «աչքի մէջ՝ սպիտա-կուցի վրայ բիծ կամ նշան ունեցող» Խոր. Ա. 11. խայտաճամուկ (նոր բառ)։ Խայտ նշա-նակում է նաև պարզապէս «նշան» և այս ի-մաստից են՝ խայտուած Միխ. աս. Օրբել. Մաշտ. ջահկ. խայտառակ «նշաւակ ծաղրի, առականաց նշան» ՍԳր. խայտառակամահ Ագաթ. խայտառականք ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ. խայտառակել ՍԳր. Եզն.-գրուած հայ-տառանել Անան. ժմնկ. 72։


Գեհեն (ենի)

s.

gehenna, hell.

• = Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Ձեղուն (ուանց)

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։


Կապ (ոց, ից)

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

• , ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ. սակայն կայ գրծ. կապօք Կորիւն. Վեցօր) «կապ, կապանք», նմանութեամբ «սիրոյ կապ, դաշինք, գրի կապ, վանկ. հեգ» ՍԳր. Կորիւն. «կախարդանք, հմայութիւն» Ոսկիփ. «տտիպ, փոթոթահամ» Ոսկիփ. որից կա-պել ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. Մծբ. Եփր. կա-տակցել Ոսկ. յհ. կապանք ՍԳր. Ագաթ. կա-պեալ ՍԳր. կապարան «բանտ» Ոսկ. տիմ կապանարան «բանտ» Յհ. կթ. կապան «դարբանդ, լեռների մէջ կիրճ, կապարան» (իբրև թրգմ. պրս. band, darband հոմանի-շից) Խոր. Երզն. քեր. Մարթին. (ըստ Խտջ. կապանն է ծայռերի միջից կտրած ճամ-բայ). կապակռիւ Մծբ. կապակոտոր Բուզ. կապանաւոր Կորիւն. Ագաթ. բազմակապ Վեցօր. երկաթակապ Գ. մակ. դ. 8. թազա-կապ Մծբ. լեզուակապ Մանդ. ծնկակապ Վեցօր. շաղկապել Պղատ. օրին. Նիւս. բն. շղթայակապ Արծր. գրակապ եօթնազր. նշա-նակում է նաև «շէնք շինել, կառուցանել» կամ պարզապէս «շինել, գործել, հիւսել» և այս իմաստներից են կազմուած կամարա-կապ ՍԳր. երկաթակապ Խոր. հոյակապ ՍԳր. ականակապ Ել. լա. 5. Երգ. գ. 10. կտաւակապութիւն Մամբր. (կապանջ (кa-naнч) «պուխաւ, цenь» (Կ. Սարաֆեան, Բանայի ռիտութ. Սանկտպետ. 1788, էջ 67) թուի գաւառական կամ նորակերտ բառ)։


Քար (ի, ամբ, ինք, անց)

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

• Klaproth, Asia pot. 37, 80, 100, 105, 120, 137, 384 վրաց. kwa, ինգուշ. ke-ra, լապ. kalle, կամչատ. kual, մալայ. karan, պրս. xāra, պհլ. ferera, ասոր. kefo, վալ. karreg, չեչէն. kera, վօգուլ, kow և ֆինն. kiwi, քրդ. kawir «քար»։ Ազգասէր 1847, 415 հյ. քարակտուր ձևից է դնում անգլ. characterl Böttich. Arica 74. 206 պրս. xāra. «ժայռ»։ Spiegel, Huzw. Gr. 187. պրս. xārā, պհլ. xar։ Պատկ. Изслед. 9 զնդ. khar. տոս. xāra։ Ascoli KZ 16, 207 պրս. xār։ Տէրվ. Altarm. 18 պրս. xār «փուշ, կարծր քար», տանտ. khara «կարծր, բիրտ»։ Canini, Et. étym. 9 բրրտ. գաէլ. karr, իռլ. rok և ֆրանս. roc «ժայռ»։ Հիւնք. քառ «չորս» բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 13 Լիւդիոյ Kαλανδα քաղաքի անուան մէջ է տեսնում։ Pedersen, Նը-պաստ 14 իռլ. carric «քար, ժաւռ»? Patrubány ՀԱ 1906, 57 հնխ. tuer-ձևեո. հմմտ. լիթ. tvirtas «հաստ», հիտլ. ϑrudr «ուժ», լտ. paries «պատ», յիթ. tveriu «փակել», tvorá «տախտա-ևով փակած տեղ»։ Karst, Յուշարձ, 404 սումեր. g'ar «ադամանդ», 423 թրք. qaya «քար»։ Kорաъ, թրգմ. Հո-միտ 1914, 455 ֆինն. kari «ժայռ» բառի հետ։ Մառ 1) O полож. aбхaз. (1912), էջ 28 քրդ. k'ewir, սվան. մու-քոխ, ափխազ. aqáh հոմանիշների հետ. 2) ИАН 1917, 329 ավար. qiru «փրխ-րաքար», 2) անդ. 1918, էջ 2092 մին-գր. վրաց. կաշի «կայծքար», *) անդ 1920, 134 նաև բասկ. arri «քար», *) Cpeд. neрeд. 46 կապում է բասկ. ays և arkayc հոմանիշների հետ. *) Яз. и. Лит. I 228 հյ. կարկառ, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծքար», *) ЗВO 25 (1921), էջ 18 հմմտ. խալդ. qarbi «քարեր» (ըստ Sayce)։ Meillet, տե՛ս Ernout-Meillet 137 լտ. cancer բառի տակ, որ իմ էլ կարծիքս է եղած։ ԻՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Հմշ. Մշ. Ննխ. Մրղ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Ալմ. Սեբ. Սչ. Տփ. քար, Տիգ. քmր, Մկ. Վն. քար, Ագլ. քօր, Զթ. քօյ, քոր, Հճ քօլ, Սվեդ. քուր.-թրքախօս հայոց մէջ ու-նինք Ատն. քարկոծել էթմէք «քարկոծել».-նոր բառեր են քարալեխ, քարատակ, քա-րեփ, քարլաթ, քարկոխ, քարկտիկ, քար-փակ, քարքամ, քարուածք ևն։ Նորակերտ իմաստների մէջ հետաքրքրական է քարել, որ սովորաբար նշանակում է «քարէ տալա-յատակ շինել, քար շարել, քար քցել», բայց Զթ. Հճ. Մրղ. պարզապէս «քցել», մինչև անգամ «ձգել, սեղան դնել ևն». ի-մաստի նման զարգացում ցոյց է տալիս նաև թրք. hasbmak «քարեր նետել», որ քու-մուքերէնի մէջ դարձել է պարզապէս tašla mak «նետել, քցել» (տե՛ս Moxирa, Kумык-cко-pуccк. cлов. Cбор. матер. Kавк. հտ. 17)։


Ծառ (ոց)

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Ակն. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. ծառ, Տփ. ծար, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձառ, Ագլ. ծօռ, Զթ. ձօռ, ձոռ, Հճ. ձօր։-Ղրբ. մնկ. ծա՛ծաս «ոտի վրայ կանգնիլ»։-Մառզարդար բառը (վը-կայուած է 1221 թուի մի արձանագրութեան մէջ, տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 304) դարձել է Ջղ. ծառազարդ'ար, Մշ. ծառ-զարդ'ար, Երև. ծառզարթար, Սեբ. ձառզար-թար, Ոզմ. ծառզmրդ'mր, Մրղ. Սլմ. ծաո-qmրթmր, Վն. ծառզmրտmր, Մկ. ბmռეmր-տmր, Կր. ծառզադ'ար, Շմ. ծառազmրթmք (<*ծառազարդարք ձևից), Ասլ. Պլ. Ռ. զար-զարթար, Մժ. զmզmրթmր, Ղրբ. զըրզm՛ռ-թmռ կամ պարզապէս զm՛րթmռ, Գոր. զըրը-զm'րթmռ, Ատն. (թրքախօս հայոց մէջ) զար-զաթթար (Բիւր. 1900, 454), որոնց մէջ նախաձայն ծ վերածուած է զ-ի՝ յաջորդ զ ձայնի նմանութեամբ. հմմտ. զոյժ>ժոյժ, ծաղկազարդ>Սչ. զաղգա-զարդ'. որի հակառակն է Ախց. ծարծաթար (Վարդանեան, Ժող. անգիր բնստ. էջ 9՝ ե-րեք անգամ). Մրշ. ծօռծառթօր (կարդա՛ ձօռձառթօր. Գաբիկեան, Ամէն. տարեց, 1922, 325)։-Նոր բառեր են ծառաբար. ձառծակուկ, ծառապտուղ, ծառել, ծառժա-ռոտ, ծառկոտրունք, ծառտակ, ծառշուք, ծառուտք, ծառնիվեր, ծառնոց, ծառնուկ, ծառնամէջ. վերջինների մէջ արմատը դար-ձել է ծառն, ինչպէս որ այլուր ունինք սեռ. ծառան, Ախց. յգ. ծառներ, հնից յգ. սեռ. ծառանց Խոսր. պտրգ։-Սէօլէօզի մէջ (Բիւ-թանիա) ծառ յատկապէս նշանակում է «ձի. թենի, ձիթաստան»։