Your research : 133 Results for տալ

Entries' title containing տալ : 51 Results

Definitions containing the research տալ : 586 Results

Խիւ

s. zool.

s. zool. black-bird.

• «սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։


Խղուըրտիւն

s.

noise, clatter, hubbub, uproar, rumour, turmoil, din, confusion.

• ՆՀԲ հանում է խլրտալ «շարժիլ, ե-րերալ» բայից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 341 վերջինիս հետ կցում է թրք. qəməl-da-maq «երերալ» բային։ Ղափանցեան, տե՛ս խլէց։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• ՓՈԽ.-Զազա ❇ xoz «խոզ» (Հիւբշ. էջ 160 դնում է փոխառեալ հայերէնից. պրս. Հևն է xuk, զնդ. hu, քրդ. xü, օսս. xui (Horn § 510), որոնք ցույց են տալիս՝ որ արմատն է xu, իսկ k վերջաւորութիւն կամ մասնիկ է)։


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

• , ի-ա հլ. «խոզի ձագ» Եւս. քր. ա. 387-8. գրուած նաև խոչքոր Մանդ. (հրտր. Շողակաթ, էջ 126). Մարթին. խոճ. քոր Վրք. հց. Բ. 262. որից նուազական՝ խոճ-քորակ Թր. քեր. գրուած է նաև խոչքորակ, խոճքորակ, խոչկորակ Գիրք առաք. 558-9 (երկու անգամ)։ Շատ հետաքրքրական և խոզքորակ գրչութիւնը, որ սակայն տպա-գրական սխալ է թւում (տե՛ս ՆՀԲ այրիկ բառը). կայ և հողքուրակ Բառ. երեմ. էջ 185. Այստեղ է պատկանում նաև խոճկորակ (կամ նաև խոճիկ?) «փրփրեմ, անմեռուկ, pour-pier, դանդուռ» Գաղիան. իմաստի զարգազ-ման համար հմմտ. իտալ. porcellana և հին ֆր. pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».-սխալ գրուած ձև է կոճկորակ ՀԲուս. § 1467։


Խոճոճ

s.

thought.

• «մտածմունք» Հին բռ. որից խո-ճոճել «մտմտալ, մտածմունքի մէջ ընկնել, մտքով որոճալ» Փարպ. ծէ. ուրիշ վկայու-թիւն չկայ.-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոճոպ ձևով՝ որ մեկնում է «խորհուրդ կամ փորձանք մտաց»։


Ծղրիդ, րդի

s. zool.

s. zool. cricket.

• = Թւում է թէ բնաձայն բառ է. հմմտ. գւռ. ծղրալ «ճպուռի, ծղրիդի ձայն հանել», ծղրտալ «ճչալ, բղաւել», ծղրտան «ճչացող, բղաւող», ბղրտոց «գոչիւն, բղաւոց»։ Այս-պէս նաև թրք. čirγid, čərγət «ծորիռ» ռուա ǰiliti «ճնճուղ, ճնճղուկ», չեչէն. čiēγardig «ծիծեռնակ», զազա čirtele «ճպուռ»։


Ծով, ուց

s. fig.

sea;
lake;
the molten sea in the Temple;
—ն լայնասփիւռ, the main sea, the deep, the high or open sea;
անդունդք ծովու, the depths of ocean, the mighty deep;
ի խորս ծովու, far out at sea;
կապուտակն ծովուց, sea-green;
ջուր —ու, sea-water;
հէն ծովու, sea-rover, pirate;
ընտել ծովու, accustomed to the sea;
ընդ ծով եւ ընդ զամաք, by sea & land;
գնալ ընդ —, to go to sea, to put to sea, to sail;
անցանել ընդ —, to go over or across, to cross the sea;
զեփիւռ ծովու, sea-breeze;
հողմախաղաղ —, հարթածաւալ —, calm sea, as smooth as glass;
կապուտակային՝ անշարժ՝ խաղաղաւէտ՝ ընդարձակ՝ անհուն —, blue, still, quiet, vast, immense ocean;
մոլեգնութիւն ծովու, the raging or fury of the sea, the roughness of the waters;
ալեկոծ՝ յուզեալ է —ն, the sea is turbulent, swelling, rolling;
ալեկոծի, փրփրէ ծովն, the sea runs high, foams, froths;
մրրկալից՝ մոլեգին՝ զայրագին՝ փրփրադէզ՝ ահեղագոչ՝ անսանձ՝ սպառնալից՝ անգութ —, stormy or tempestuous, dreadful or furious, angry or raging, foaming, thundering or roaring, unruly or ungovernable, threatening, pitiless ocean;
— աչեր, blue of sea-green eyes. — հեշտութեանց՝ ցաւոց, a sea of delights, of griefs or sorrows.

• ղով բառից։ Patrubány SA 1, 4 վեռ. jáva «շտապ, արագութիւն» ձևին է կցում. նշանակութեան տարբերութեան համար յիշում է զնդ. zrayah, հպրս. draya «ծով» և սանս. jrayas «ընթացք, վազք»։ Ատիլ, Բիւր. 1899, էջ 492 յի. շում է Լէման բևեռագէտի կարծիքը՝ իբր խալդ. ձույ կամ սույ բառից. իր կողմից էլ հարց է տալիս թէ անգլ. sea «ծով» բառի հետ կապ ունի՞։ Stokes IF 12, 191 կցում է իռլ. go «ծով» բա-ռին։ Scheftelovitz BВ 29, 15 Տէրվի-շեանի նման հիսլ. kaf «ծով», kyefia «ծովանալ», յն. βάπτω «մխրճել»։ Այս մեկնութիւնը մերժում է Pedersen KZ 40 (1906) 207 և ընդունում է Stokes-ի մեկնութիւնը։ Patrubány ՀԱ 1910, 93 հնխ. ag'e «ածել» արմատից. հմմտ. հիռլ. go «ծով»։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 409 սումեր. zuab «ովկիանոս», 420, 426 թթր. su, sub, suv «ջուր»։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 50 նոյն ընդ հով, զով և հռոմ։ Թէև շատ մերձաւոր են հնչում, բայց երևի պատահական պէտք է համարել վրաց. զղուա, զղվա, մինգ. զղվա, լազ. զուղա, զղվա, սվան. ձուղա «ծով». նաև կայ. զավ, ձավ, ակու. խիւր. ձավ «անձրև», ինչպէս նկատում է Bugge KZ 32, 84։ Պատահական է նաև արաբ. ❇ zaub «հոսիլ», ❇ Zab «մի քա-նի նշանաւոր գետերի անուններ» (ևա-մուս, թրք. թրգմ. Ա. էջ 156)։


Ծուփ

s. fig.

fluctuation, undulation, wave, billow, surge;
agitation, trouble, vacillation, wavering;
care, anxiety, torment;
examination, question;
ընդ ծուփս մկանանց, on the surface of the waves;
ի ծուփս լինել, to be agitated;
ծուփ ի մտի դնել, to care, to be concerned, thoughtful;
ի ծուփս տարակուսանաց ընկղմել, to be in great perplexity, to be uncertain or undetermined what course to take, to remain in suspense.

• ԳՒՌ.-Զթ. ձէօփ «ծփանք», Ոզմ. ծփալ, Մրղ. ծպպալ, Խրբ. ձփալ «ծփալ», ձփէլ «հարել» (այս իմաստից է գրբ. ծփոց «խնո-ցի»), Ակն. «զարնել», Ակն. Պլ. «խմել, ևոն-ծել», Պլ. ձփալ «մի հեղուկի երեսին լողալ», որից փխբ. Պլ. «վխտալ», Արբ. Կր. Պլ. «մաքրութիւնից փայլիլ». այս իմաստով նաև Ռ. ձփալ.-իբրև բնաձայն և կրկնու-թեամբ՝ Պլ. ձը՛փ-ձը՛փ ձփալ «մաքրութիւ-նից փայլիլ», Երև. Ղրբ. Սլմ. ծփծփալ=Ալշ. Մշ. ծփալ «ծուփ ի ծուփ, տատանիլ», Ախց. ծփծփալ «մաքրութիւնից փայլիլ»։-Հմմտ. նաև Դրնղ. 184՝ «Իբրև զփայլակն կու ծփայ կու փայլատակէ»։


Կաղաբոյս

s. bot.

s. bot. bulb, bulbous root.

• «կոճղէզաւոր բոյս, ծաղկի սոխ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 1267, իբր նոր բառ։ Սրանցից աւելի հին է Վարդան Յունանեան։ Ձեռբածութիւն 1671, էջ 316։ Ենթադրել է տալիս *կաղ «կոճղէզ» ձևով մի բառ։


Կաղաղ, ոց

s.

den, lair, haunt.

• (ներգ. ի կաղաղի) «գազանի որջ» Փիլ. նխ. բ. 113. Իրեն. ցոյցք 44. Խոր. Վրդն. ծն. որից կաղաղանք «որջանոց» հաստ. ժգ. ժէ. կաղաղացեալ «որջացեալ. բունեալ» Փիլ. լիւս. կաղաղոց «ամբարոց» Բառ. եռեմ. էջ 153. թւում է թէ բուն նշա-նակում է «հանգիստ», ինչպէս ցոյց է տալիս կաղաղանալ «հանգստանալ, խաղաղիլ» նո-րագիւտ բառը, որ մէկ անգամ գործածուած եմ գտնում Տիմոթ. էջ 93 «Եւ ի վերայ մկա-նանց ծովու ճեմեալ՝ ոտիցն ոչ գնացելոց, իսկ զկոհակացն այտմունս վերասաստելով մրրկին կաղաղանալ, աներկբայապէս է (գործ) Աստուծոյ»։ (Գիրք թղ. էջ 285 Սա-հակ վարդապետ առ Փոտ թղթի մէջ վկա-յութեան կոչելով Տիմոթէոսի յիշեալ խօսքը՝ գրում է «Վերասաստելով մըրկին խաղաղա-ցուցանել». այսպէսով կաղաղանալ «հան-գըստանալ» բառի գոյութիւնը կասկածելի է դառնում. սակայն շատ աւելի բնական էր կաղաղանալ հազուագիւտ բառը վերածել խաղաղանալ, քան ընդհակառակը։ Բացի սրանից «որջ» և «հանգստանալ» համապա-տասխան գաղափարներ են. հմմտ. դադա-րել «հանդարտիլ» և դադարք «որջ»)։


Կաղամախ, ից

s.

poplar

• = Փոխառեալ է խալդերէնից։ Հայ. բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k'älämbar կամ k'älämbur «կա-ղամախ», Թաւրիզի թուրք բարբառով [arabic word] qálámā «բարտի» և միւս կողմից լակ, կալախի, ռուտուլ. կալախ «կաղամախ»։ Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայ-րենիքը՝ յայտնի չէ։ Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արևելք։ Այսպէս՝ Թեհրանի պրս. բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստա-ցել է Ատրպատականից։ Կարող է որ բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի և միևնոյն ժամա-նսկ կովկասեան լեզուներին։ Բայց կարող է նաև ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատըր-պատական և միւս կողմից Կովկաս։-Աճ.


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

• = Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։


Լիմպոս

s.

limbo.

• = Միջ. լատ. limbus, որից փոխառեալ են նաև գերմ. Limbus, իտալ. limbo, ֆը-րանս. limbes նոյն նշ.-լատին բառի նախ-նական նշանակութիւնն է «ծայր, եզերք»։-Հիւբշ. 352։


Լկտի, տւոյ, տեաց

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

• (-այ, -եաց, յետնաբար ի-ա հլ). «ա-նառակ, լիրբ» Յոբ. իդ. 5. Սիր. լ. 8. Բարուք. ղ. 8. Ոսկ. յհ. բ. 9, 14, 15. որից լկտալ Ոսկ. կող. լկտանալ Ոսկ. եբր. լկտենալ Ոսկ. մ. բ. 24. Եբր. ժէ. լկտանք Ագաթ. լկտիլ Եզն. լրկ-տեցուցանել Ոսկ. կող. և ես. լկտութիւն Առակ. ժը. 24. Ոսկ. մ. ա. 6. յհ. բ. 15, 16. Եւս. պտմ. լկտէզարդ Ոսկ. ես. ևն։


Լոյծ

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

• -Բնիզ հայ բառ՝ հնխ. leu-կամ lou-ար-մատից՝ որ աճել է մեր մէջ -g*/︎ մասնիկով. -արմատի պարզ ձևը ցոյց են տալիս յն-λόω «լուծել, արձակել, հալեցնել, վերլու-ծել», λύσις «լուծումն», λύτρον «փրկանք», սաւնս. lunáti «կտրել հեռացնել», lavi-«մանռաղ», lūna-«կտրած», լտ. luō «վճա-րել, հատուցանել», re-luō «լուծել», so-lvo «լուծել, բաժանել», luēs «լուծոյթ, անմա-քուր հեղուկ, հալած ձիւն ևն», իռլ. lun «ոչ-խար» (կտրելու բուրդն ի նկատի ունենալով), անգլսք. álynnan «արձակել», գոթ. luna «փրկանք».-նոյն արմատից՝ -s-աճականով՝ զոթ. lausjan «արձակել, ազատել», fra liusan «կորցնել», laus «ունայն», հհիւս. lauss «ազատ, թոյլ, տկար», հբգ. far-lio-san «կորցնել», lōs «ազատ, զերծ», lōsjan, loson «արձակել, ազատել», գերմ. lósen «լու-ծել», los «ազատ, որ չունի», անգլսք. léas «ազատ, զերծ», անգլ. loose «արձակել, քանդել, բանալ», -less «զերծ, որ չունի» ևն (Boisacq 593, Walde 447, Kluge 310, 507, Pokorny 2, 407, Ernout-Meillet 538)։


Լազուարթ

s.

lapis lazuli.

• = Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


Լամբար

cf. Ղամբար.

• -άն. λαμπάς, սեռ. λαμπαδος «ջահ, ճրագ, կանթեղ». ծագում է λάμπω «փայլիլ, ցոլալ» բայից.-յոյն բառը փոխառութեամբ տարա-ձուած է ամէն կողմ. հմմտ. լտ. lampas, Ֆրանս. lampe, իտալ. lampa, գերմ. lampe, հունգ. lampás, հսլ. lamūbada, լեհ. lampa, lainəka, ռուս. лампада, лампа (տե՛ս Ber-neker 689), ռուման. lampaš, ալբան. lam-pad, թրք. lampa, ռմկ. lamba ևն։ Յոյն բա-ռի ուղիղ տառադարձութիւնը պիտի լինէր հյ. լամպադ կամ ղամպաղ, և նախորդ մ-ի պատճառով՝ լամբադ կամ դամբադ. սակայն ბ>ր տառադարձութիւնը ցոյց է տալիս՝ ըստ Meillet MSL 17, 248, որ յոյն բառը անցել է մեզ՝ հիւս. պհլ. *lampaδ ձևի միջոցով։-Հիւբշ. 351։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

• =Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Ծիծ

s.

breast;
— կենդանեաց, udder;
cf. Ստին;
cf. Տիտ.

• Canini, Et. etym. 202 ծիծ կցում է իտալ. tetta, ֆրանս. teter, յն. τιτϑός


Թէյ, ի

s.

tea.

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Նախատ

s. adj.

insult, outrage, injury, opprobrium, shame, infamy;
infamous, ignominious, opprobrious, base, villainous;
despised, scorned, vile;
— լինել, to become an object of scorn or ignominy, to be infamous.

• ՆՀԲ նախ և ատել բառերից և կամ «իբր նեխեալ և հոտեալ ատել»։ Տէրվ. Նախալ. 117. նա մասնիկով խանտալ բայից։ Ղափանցեան, իսնտ. Տեղեկ. 2, 87 նա մասնիկով խայթել բայից։ Պա-տահական նմանութիւն ունի անշուշտ արաբ. [arabic word] naxīt «նախատել, խայ-տառակել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 519)։


Նանիր, նրոց, նրաց

adj. adv.

vain, useless, futile, frivolous;
ի —, in vain, vainly, to no purpose, uselessly;
ի — աշխատ լինել, to labour in vain;
ի մոտօյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

• , ո, ի-ա հլ. «ունայն, սին, փուճ, պարապ» Սղ. իե. 24. ճխգ. 4. Ոսկ. ես. «մի տեսակ վաղանցիկ բոյս, որ առաւօտուն ցա-նում էին, ճաշին բուսնում էր, կէսօրին պը-տուղ տալիս և երեկոյին չորանում» Վրդ. առ. 266. Վրդն. սղ. (ըստ ՀԲուս. § 2169) (բոյսի մասին եղած առակը տե՛ս Բարուա-խօս, հրտր. Մառ, Վրդ. առ. I. էջ 433). որից ի նանիր «ի զուր» ՍԳր. նանրագիր Եւս. պտմ. նանրութիւն ՍԳր. նանրանալ Հռ. ա. 21. Սղ. ե. 10. նանրական Յհ. կթ. ևն։


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


*Նարգիլակ, ի

s.

nutmeg.

• = Պհլ. *nargīlak ենթադրեալ ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nārgīl. սրանից է տառադարձուած արաբ. [arabic word] nārjil «հնդկընկոյզ». (արմաւենու նման ծառ է. մինչև մարդու գլխի մեծութեամբ ընկոյզներ է տալիս. շատ սննդարար ուտելիք է. նրա-նից են պատրաստում նաև մեղր, իւղ և կաթ. ընդարձակ նկարագրութիւնն ունի Իբն-ի-Բա-տուտա II. էջ 206-211)։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• = Յն. νάρδος «նարդոս» (ածականը νάρδινος) ձևից, որից փոխառեալ են նաև լտ. nar-dus, գոթ. nardus, հբգ. narda, գերմ. Nar-de, անգլ. ֆրանս. nard, իտալ. nardo, վրաց. ნარდი նարդի ևն։ Նախնական աղբիւրը սանս. *narda ձևն է, որ բուն նշանակում է «եղէգ». սռանից փոխառութեամբ յառաջացել են պրս. [arabic word] nārdīn, եբր. [hebrew word] nērd, ասուր. lar. du (Gesenius17, 522) և փիւնիկերէնի միջո-ցով էլ յն. νάρδος Այնուհետև յոյն ձևը յետ դառնալով տուած է սանս. [other alphabet] nalada «նարդոս» (Boisacq 657, Horn § 1060)։ Ուշ ժամանակի հյ. նարդին ձևը պրս. nardīn-ից է։-Հիւբշ. 367։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։-ՆՀԲ դնում է եբր. յն. լտ. իտալ. ձևերը։ Պատկ. Խոր. աշխ. 1877, 57 պրս. nardan։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

• Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• = Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mazg'ho-ձևից. բռի երկրորդ ժառանգն է յն. μόσγος «անա-սունի ձագ, երինջ կամ հորթ, հորթուկ», նը-ւազականը μοσχίον. հնխ. zg'h տալիս է հյ. ձ, բայց երկու ձայնաւորի միջև դառնում է զ։-Յն. μόσχος նշանակում է նաև «բոյսի ընձիւղ, ծիլ. 2. երախայ (տղայ կամ աղ-ջիկ)». ոմանք ընդունում են որ հնխ. և յն. բառի նախնական իմաստը այս է, որից էլ փոխաբերաբար բխում է երրորդ իմաստը՝ «երինջ, հորթ» (այսպէս Boisacq 646). ու-րիշներ էլ իրարից բաժանում են հնխ. moz-gho-«ծիլ, ընձիւղ» (որից դնում են նաև լիթ-māzgas, լեթթ. maxgs «ընձիւղ, ծիլ») և հնխ. mozg'ho-«հորթ, երինջ» (այսպէս Po-korny 2, 308-309)։-Հիւբշ. 475?

• ՆՀԲ դրաւ նախ յն. ձևի հետ։ Ուղիղ մեկնեց Հիւբշ. Arm. Stud. § 205, յե-տոյ Bartholomae, Stud. 2, 40, Bug-ge KZ 32, 11, Meillet MSL 10, 282։-Scheftelowitz BВ 28, 300 և 29, 56 կր-ցում է ալբան. mezi «արու քուռակ», mεze «էգ քուռակ», mezore «երինջ, հորթ», մակեդ. mandzu «քուռակ». ռում. manz «հորթ», իտալ. manzo «եզ» ևն բառերի հետ. իսկ KZ 54 (1927), 226 և 232 սանս. mahisás «ցուլ» բառի հետ<հնխ. mog'hisos։ Վերջինիս դէմ են Boisacq և Pokorny՝ անդ։


Մոլ

s. bot.

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

• ԳՒՌ.-Մոլ. Բ. Զմշ. Չրս. «ծառի բարակ ճիւղ, ճպոտ», Ակն, Բնկ. Ննխ. Ջղ. «ծառի արմատի կողքերից դուրս եկած երկրորդական ճիւղեր», Տր. «ծառերի մատղաշ ճիւղեր և տերևներ՝ որ իբրև կեր տալիս են հորթիկնե-րին», Բիւթ. «թթենու տերև՝ որ կտրատելով տալիս են շերամին», «յարդախառն շա-ղախ», մող Տր. «թեղի, կաթնտերևի, մանի և ուրիշ ծառերի տերևներ, որ անասուններին իբր կեր են տալիս», մողկ Խտջ. (ձևի և կազ-մութեան համար հմմտ. բողկ, արմատը բող) «ժախի նման մի բոյս». սրանցից են մոլել Վն. «յարդախառն շաղախով ծեփել», Հմշ. «փուշերն ու թուփերը կտրատել», մոլուտ Ղզ. մոլնկուտ Շլ. «մացառուտ»։


Մոլոշ, ի, ից

s. bot.

s. bot. mallow, marsh-mallow.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «բաղրջուկ, աղջկտակ, թրք. է-պէմ կիւմէճի, լտ. malva silvestris L» (Տի-րացուեան, Contributo § 330, ուր տալիս է նաև մոլոք ձևը) Վրք. հց. բ. 263 (սեռ. մո-լոշի). գրուած նաև մօլօշ, մօլօշիա, մոլոխ մոլոխիա Բժշ. մօլօխ Մխ. հեր. 95։

• = Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։


Մուկն, մկան, մկունք, մկանց

s. pl.

mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.

• = Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

• = Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

• = Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,


Յոխորտ

cf. Խրոխտ.

• , ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սե-բեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

• = Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Յասպիս, պսոյ

s.

jasper.

• ԳԴ, էջ 49 (yašm բառի տակ) պար-սիկ ձևից է հանում։ ՆՀԲ յիշում է յն. լտ. իտալ. և պրս. ձևերը։


Մտերիմ, րմի, մաց

adj. s.

intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.

• = Կազմուած է -րիմ մասնիկով, ինչպէս հաւատարիմ, ոխերիմ. յօդակապը (ե փոխա-նակ ա) ցոյց է տալիս՝ որ արմատի բունն էր -ի որով արմատը կլինի *մտի-։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

• = Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։


Մօտ

prep. adv. adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

• «մօտիկ, մերձ, ոչ հեռու» ՍԳը Ոսկ. որից ի մօտոյ ՍԳր. Եւս. քր. ի մօտէ Եզն. մօտ ընդ մօտ Ոսկ. ա. կոր. մօտիլ ՍԳր. Եւս. պտմ. մօտալուտ Գ. մկ. ե. 4. Ագաթ (սխալ գրուած մօտաշուտ). մոտակայ Ոսկ մ. գ. 12. Եփր. ծն. մօտակաց Ոսկ. ես. Կեւող. թգ. մօտակտուր Գղ. ե. 12. մօտաւոր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մտթ. անմօտելի Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 79. մարդամօտ Ագաթ. շարամօտ Արիստ. մօտաւորապէս (նոր բառ)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Շմ. Վն. մօտ, Գոր. մօ՜տի, Ղրբ. մօ՛տըէ, Ոզմ. Ջղ. Սլմ. մոտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. մօդ, Զթ. մէօդ, Ասլ. մէ՝օդ, մէօ՝*, Սվեդ. մուդ, Մրղ. մըիտ։--իկ մասնիկի յաւել-մամբ են կազմւած՝ Ախց. Կր. մօտիկ, Ագլ. մօ՛տիկ', Շմ. մօտիգ՝, Տփ. մօդիկ, Հմշ. Ննխ. Պլ. Սչ. մօդիգ։ Զանազանութիւն դնելով այս երկու ձևերի մէջ՝ Տփ. ևն գործածւում է մօտ «օովը, կողքին, auprēs de», մօտիկ «մօտ, près de, ո՛չ հեռու»։ Նոր բառեր են մօտալ «դիպչիլ», մօտամօտ «շատ մօտ», մօտանց, մօտելիկ, մօտգամ, մօտիչ «ձեռքով դիպչիլ. շօշափել», մօտիկանալ, մօտկնալ, մօտիկցը-նել, մօտհառ։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

• LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

• Հիւնք. յն. βέβαιος «ստոյգ» բառից։ Սանտալճեան, Բաւմ. 1904, 499 լծ. հյ. uևեռ։ Patrubány Հ1 1910. 93 սանս. bhábhasti «փշրել»։ Մառ ИАН 1917, 318 կազիկում. myar ևն։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 111 կրկնուած է հնխ. bhers-«սրածայր լինել, սրուիւ» արմատից՝ իբր bhe-bhers-a. հմմտ. շվեդ. barr և նորվ. bar «ասեղ, ծառի փուշ», սանս. bhjsti «սայր, սուր ծայր, եզը», մբգ. borste «անասունների կոշտ մազերը», անգլսք. brord «տէգ, նիզակ» են ևն։


Բէջ

s.

back, shonlder;
handle of a weavers comb.

• ԳՒՌ.-Զթ. բ'էջ. Ալշ. Խրբ. Տիգ. փէջ (նտե Մշկ. Քղի) «ուս» (Ալշ. յգ. փիջվան), Մկ. Ջրս. «կռնակ», Բլ. «ուսոսկը», Տր. «ոստալ-նանկի սանտր», Հմշ. «ջուլհակի գործիքի այն մասը, որ պարունակում է տֆաները և սանտ-րը», Լ. «ոչխարի թիակոսկրը՝ որով հմայում են». կրկնութեամբ էլ ունինք Ախց. մէչկ ու բ'էչք «մէջքն ու կռնակը»։

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բէճ

cf. Բէջ.

• ԳՒՌ.-Զթ. բ'էջ. Ալշ. Խրբ. Տիգ. փէջ (նտե Մշկ. Քղի) «ուս» (Ալշ. յգ. փիջվան), Մկ. Ջրս. «կռնակ», Բլ. «ուսոսկը», Տր. «ոստալ-նանկի սանտր», Հմշ. «ջուլհակի գործիքի այն մասը, որ պարունակում է տֆաները և սանտ-րը», Լ. «ոչխարի թիակոսկրը՝ որով հմայում են». կրկնութեամբ էլ ունինք Ախց. մէչկ ու բ'էչք «մէջքն ու կռնակը»։

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բոգ, ոյ

s. bot.

s. bot. gentian.

• = Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• ձևի միջոցով կցում է հյ. բլուր բառին և նրա ազգակիցներին, բայց KZ 32, 31 մեոժում է։ Patrubány SA 2, 25n տալիս է մի մեկնոթիւն (չունիմ ձեռ-քի տակ), որ ինքը մերժում է ՀԱ 1906, 345 և կցում է բառս բլուր ձե-ւին։-Pedersen, Հայ. դր. լեզ. 226 -որ մասնիկով բոյլ բառին։ Petersson KZ 42. 260 հհիւս. bolr, bulr «Լոճղ, մար-մին», bollr «կլոր մարմին», շվէդ. bol «խոշոր, ուժեղ», մբգ. bolle, անգլ. bowl «գնդակ» ևն։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

• = Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։


Բորակ, ի, աւ

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

• -Պհլ. *borak ձևից, որ չէ աւանդուած, բայց հմմտ. պրս. [arabic word] bōra «բորակ», որից փոխառեալ են ասոր. [syriac word] burqā, վրաց. ბორა բորա, ბორაკი բորակի, արաբ. [arabic word] bavraq, buraq, թրք. [arabic word] boraq, ֆրանս. անգլ. borax, սպան. borrax, borraǰ, իտալ. borrace, ռուս. боръ հոմանիշները։ Բորա-կը՝ ըստ Լէմանի՝ իններորդ դարում մտաւ Եւրոպա։-Հիւբշ. 122։